Օրվա լրահոսը

Դատարանը հրապարակեց Արմեն Թավադյանի խափանման միջոցի փոփոխման մասին որոշումը

«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցն այսօր Վերաքննիչ քրեական դատարանը թողեց նույնը: Դատարանը քննում էր Թավադյանի պաշտպանների բողոքը, որով նրանք բողոքարկել էին առաջին ատյանի որոշումը՝ Թավադյանին կալանավորելու մասին: Այս նիստին ներկա չէր Արմեն Թավադյանը. Այս մասին լրագրողներին նիստից հետո հայտնեց նրա պաշտպան Հովհաննես Խուդոյանը: Նշենք, որ Թավադյանի պաշտպանը միջնորդություն էր ներկայացրել գրավով փոխարինել

Աշխատանքների 92%-ը բաժին է ընկնում Երևանին, մարզային քաղաքների ակտիվությունը շարունակում է մնալ ցածր

Ամենապահանջված մասնագիտությունը շարունակում է մնալ Ծրագրավորումը

«Ես ապշած եմ ձեր վախերից». Էդմոն Մարուքյանը՝ «Իմ քայլին»

Արման Եղոյանն ասաց՝ չկա կոռուպցիա, առանց մասնավոր շահի: Նա հարցրեց՝ ո՞րն է այստեղ քաղաքապետի շահը, որ ասում եք՝ կոռուպցիա, ինքը կամ իր մերձավորները պետք է դրանից շահեն. «Եթե լիներ մի հատ կամազ ու այդ կամազը տաներ միայն քաղաքապետի շենքի աղբը, էլի դա կլիներ մասնավոր շահ, կասեինք՝ գործ ունենք կոռուպցիայի հետ»: Հետո Եղոյանը հայտարարեց. «Էս իշխանությունից կոռուպցիա չեք սպասի երբեւէ, չի լինելու նման բան»:

Նվիրատվությունների ու նվիրատու ընկերությունների հետ քաղաքապետարանի հարաբերությունների միջեւ պատճառա-հետեւանքային կապ չկա. Հակոբ Կարապետյան

Դատախազության ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ Երևանի քաղաքապետարանին նվիրաբերություններ կատարելն ինքնին ՀՀ քրեական օրենսգրքով չթույլատրված որևէ արարքի հատկանիշներ չի պարունակում: Սա ըստ էության այն է, ինչ մենք ասում էինք «Կամազգեյթի» աղմուկի առաջին իսկ օրերին եւ ինչը ակնհայտ երեւում էր, ինչպես ասում են, անզեն աչքով էլ. նվիրատվությունների ու նվիրատու ընկերությունների հետ քաղաքապետարանի հարաբերությունների միջեւ պատճառա-հետեւանքային կապ

Ոստիկանության 36 ծառայողի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր

2019 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 848 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ: Կատարված ծառայողական քննությունների արդյունքներով ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվել են 247 կարգապահական տույժեր, այդ թվում՝ – հայտարարվել է «Նկատողություն»` 88, – հայտարարվել է «Խիստ նկատողություն»` 128, – պաշտոնն իջեցվել է մեկ աստիճանով՝ 3, – կոչումն իջեցվել է մեկ աստիճանով՝ 2, –

Գողացել էր բանալին, ապա անասնաբուժական կետի դուռը բացելով հափշտակել բանկային քարտեր, փաստաթղթեր և փող․ Ջերմուկի ոստիկանների բացահայտումը

Հունվարի 18-ին ոստիկանության Ջերմուկի բաժնում հաղորդում ստացվեց, որ Կեչուտ գյուղի անասնաբուժական կետից գողություն են արել։ Գաղտնի հափշտակել էին աշխատակցի անձնագիրը, սոցիալական քարտը, բանկային քարտերն ու 80 հազար դրամ։ Տուժողից հաղորդում ընդունելուն պես Ջերմուկի քրեական հետախույզներն անցան օպերատիվ միջոցառումների իրականացմանը։ Պարզվեց, որ անասնաբուժական կետի դուռը բացել են բանալիով։ Հետագայում փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ գողությունը կատարած

Վարչապետն ընդգծել է պետական համակարգի թվայնացման անհրաժեշտությունը և պատասխանատուներին տվել կոնկրետ հանձնարարականներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ շարունակվել են վարչապետի աշխատակազմի 2020թ. բյուջեի շրջանակում նախատեսված ծրագրերի ու միջոցառումների վերաբերյալ քննարկումները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Քաղաքացիական ծառայության գրասենյակի գործունեությանն ու առաջիկա տարում նախատեսվող անելիքներին: Վարչապետին ներկայացվել են քաղծառայության ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը, քաղծառայողների մասնագիտական մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացվող վերապատրաստման գործընթացները, ընդհանրապես վերապատրաստման համակարգի կատարելագործմանը միտված աշխատանքները: Վարչապետ Փաշինյանը կարևորել

«Ժողովուրդ ջան, հլը մի րոպե, ես խնդրում եմ իմ հեղինակության հետ ոչ մի ֆրակցիա չխաղա». Արարատ Միրզոյան

Հովհաննես Իգիթյանն ասաց, որ չի կարծում, թե ԱԺ-ում պիտի «կամազներ» ստանալու հարցը ստուգել, եթե իրավունք չունեին կամազ նվիրելու, դատախազությունը դրանով պետք է զբաղվի:

Ադոլֆո Տոռես Ռամիրես. «Ամեն ինչ պետք է անենք, որ աշխարհը հարգի, հասկանա Հայոց ցեղասպանությունը»

Մեքսիկայի Կոնգրեսի Պատգամավորների պալատի Հայաստանի հետ բարեկամության պատգամավորական խմբի նախագահ Ադոլֆո Տոռես Ռամիրեսը ՀՀ ԱԺ Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի ղեկավար Նորա Առուստամյանի ուղեկցությամբ հունվարի 21-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նրանք ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հյուրերը ծանոթացել են 20-րդ դարի առաջին արհավիրքը

«Սերժ Սարգսյանը հանգիստ չի թողնում նույնիսկ իր կուսակիցներին». Ալեն Սիմոնյան

«Նա դեռեւս շատ շուտվանից պետք է մեզ հանգիստ թողներ ու հանգիստ չի թողնում»,-ասում է ԱԺ փոխնախագահը

«Կենսունակ ժառանգություն». անդրադարձ հայկական գորգագործությանը

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Հարավարևելյան Եվրոպայի ոչ նյութական մշակութային ժառանգության Սոֆիայի տարածաշրջանային կենտրոնի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնակցությամբ լույս է տեսել «Կենսունակ ժառանգություն» ամսագրի հերթական համարը, որը նվիրված է «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի շրջանակում կենտրոնին անդամակցող պետությունների ոչ նյութական մշակութային ժառանգությանը։ Ամսագիրն անդրադարձել է հայկական մշակույթին, մասնավորապես՝

Սամվել Ալեքսանյանի եւ մյուսների նվիրած «կամազների» հարցը՝ ԱԺ-ում. Իմքայլականները հակափաստարկներ են բերում

«Ցավոք, Երեւանի ավագանին այսօր չունի անհրաժեշտ կարողությունները, չունի անհրաժեշտ կամքը վերահսկողական գործառույթներ իրականացնելու, չունի պատշաճ մակարդակ, որպեսզի քննարկի նմանատիպ հարցեր, որոնք վերաբերում են կոռուպցիային: Ներեցեք, ես բարձր կարծիք չունեմ Երեւանի ավագանու մասին ու այս հարցը վստահել Երեւանի ավագանուն չեմ պատրաստվում»: Գայանե Աբրահամյանն արձագանքեց. «Փաստացի չեք վստահում ձեր խմբակցությանը»:

Կայացած ու վստահելի կուսակցությունները՝ բովանդակային ընտրությունների գրավական. «Իրազեկ քաղաքացիների միավորման» տեսանյութը

Հայաստանի հանրությունը խիստ թերահավատությամբ է վերաբերվում կուսակցություններին, թեև ներկայում դրանց դերը պետք է լինի ավելի մեծ, քան երբևէ։ Հայաստանում խորհրդարանական կառավարման մոդելի անցնելուց հետո Ազգային ժողովի ընտրությունները միակ համապետական ընտրություններն են, որոնց միջոցով քաղաքացիներն ընտրում են երկրի իշխանություններին։ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցում են կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները, որոնց հանրային վստահության մակարդակը, սակայն, ցածր է։ «Իրազեկ

Դատարանը թույլ չտվեց Մանվել Գրիգորյանին բուժում ստանալ Ֆրանսիայում

Մանվել Գրիգորյանի պաշտպանները հերթով հայտարարություններ արեցին և հիմնավորեցին, թե ինչու է անհրաժեշտ արտասահմանում բուժում ստանալը, մասնավորապես կա մի հետազոտություն, որը ՀՀ-ում չի կատարվում, ուստի անհրաժեշտ է նրան տեղափոխել արտերկիր:

Նախ՝ բավարար պայմաններ, ապա նոր՝ պարտադիր սպանդանոցային սպանդ. «Սասնա ծռեր»

Կառավարությունը չի կատարել անհրաժեշտ հաշվարկներ, հաշվի չի առել փոքր և միջին տնտեսվարողների ծանր վիճակն ու պայմանները, նրանց նկատմամբ խոշորների մենաշնորհային դիրքի էլ ավելի ուժեղացումը, մթերման համակարգի բացակայությունը, սանիտարական և անասնաբուժական համակարգի անմխիթար վիճակը, սպանդանոցների արտադրողականությունը, դրանց անբավարար քանակությունը և շատ գյուղերից զգալի հեռավորությունը, ինչպես նաև շատ այլ կարևոր հանգամանքներ:

Հավաքված տվյալներն աղաղակում են ընդհանրապես հանցագործության դեպքի բացակայության մասին. Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմ

Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների՝ ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ պաշտպանական կողմի պարզաբանումները լսելու խնդրանքներին, քրեական գործի նյութերին ծանոթանալուց հետո, այս փուլում, դեռևս ներկայացնում ենք հետևյալը. ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմը վերահաստատում է նախաքննության սկզբնական փուլում արտահայտած այն պնդումները, որ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել իր պաշտոնեական դիրքի կապակցությամբ գործողություններ կատարելու

Խաչատուրովի պաշտպան. «Եթե ՀՀ-ն զոհված անձանց հարազատներին դրամական փոխհատուցում չտրամադրեր գոնե այս փուլում, ինչը քաջալերել է նման վարքագիծը, համոզված եմ, նման գործողություններ չէին լինի»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական այսօր նիստը որոշվեց հետաձգել, նիստին չէր ներկայացել պաշտպանական կողմը: Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն այս առնչությամբ լրագրողներին ասաց՝ պաշտպանական կողմը արհեստականորեն եւ միտումնավոր ձգձգում է դատական նիստերը. «Դատարանն արդեն արձանագրել է պաշտպանների կողմից իրենց դատավարական պարտականությունները չարամտորեն չկատարելու հարցը»: Պաշտպանների այն պնդմանը, որ տուժողների իրավահաջորդները դատարանում

Բազմաթիվ հարցերի և տեղեկատվական դաշտի կրող է եղել Գեորգի Կուտոյանը․ Զարուհի Փոստանջյան. Ա1+

«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրենի մահվան հանգամանքին, այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց, որ Գեորգի Կուտոյանը զոհն է այս ավտորիտար համակարգի և պետության անպատժելի մթնոլորտի․«Շարունակաբար կիրառվող և ընթացող ապօրինությունների զոհն է։ Ոչ մի ներկա կամ նախկին բարձրաստիճանն պաշտոնյա չի կարող պաշտպանված լինել, եթե մենք մեր երկրում չունենք հակակշիռների և զսպումների մեխանիզմ»։ Փոստանջյանն

«Կեցվածքը, այ սենց քայլելը, սեւ շորեր հագնելը». Ալեն Սիմոնյանը՝ Գեւորգ Պետրոսյանի մասին

«Այսինքն, ինքը նորմա՞լ է համարում, որ վաղը որեւէ մեկը մոտենա եւ հարվածի իր դեմքին»,-ասում է ԱԺ փոխնախագահը՝ ԲՀԿ-ական պատգամավորի մասին

Սիսիանում վիճաբանել են ոստիկանների հետ` բռնություն գործադրելով նրանց նկատմամբ. 2 անձ ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ: Երկու անձ ձերբակալվել է։ ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները զեկուցագրեր են ներկայացրել այն մասին, որ 2020թ. հունվարի 19-ին՝ ժամը 22.30-ի սահմաններում, ծառայություն իրականացնելու ժամանակ, երկու անձինք չեն ենթարկվել ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, անհիմն վիճաբանել են՝ այդ

«Պարո՛ն Աշոտյան, պարիկով եկել եք էստեղ, որ ի՞նչ անեք». «Իմ քայլի» պատգամավորները Մարուքյանին ու Գորգիսյանին հիշեցրել են կարկառուն ՀՀԿ-ականներին

«Ձեր ելույթները լսում եմ, հիշում եմ Դավիթ Հարությունյանին, Հրայր Թովմասյանին: Կառավարության նիստերը սահմանափակող օրենք էին բերում, ասում էինք՝ պարոն Հարությունյան, ինչի՞ եք կառավարության նիստերը փակում: Սկսում էին հիմնավորել, որ ավելի ճիշտ է, ավելի ժողովրդավարական է, ավելի արդյունավետ»:

2019 թվականի ընթացքում 3,3 %-ով ավելացել են Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները. «Գազպրոմ Արմենիա»

2019 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 3,3 %-ով ավելացել են Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները՝ կազմելով 2 545.4 մլն խ.մ՝ նախորդ տարվա 2 463.4 մլն խորանարդ մետրի դիմաց: Նշված ժամանակահատվածում իրացվել է 2 444.8 մլն խ.մ, ինչը 3,9%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից՝ 2 353.6 մլն խ.մ: Գազասպառման կառուցվածքում նախորդ տարվա

Ալեն Սիմոնյանը դահլիճում քաշքշուկի ժամանակ սեռական բնույթի վիրավորանք է լսել

Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ԲՀԿ-ն եւ Գագիկ Ծառուկյանը հավաքվելու եւ լուրջ քննարկելու բան ունեն կարգապահական առումով:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Հունվարի 21-ի, 25-ի ցերեկը, 22-ին, 23-ի գիշերը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 23-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 24-ին շրջանների զգալի մասում, 25-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 24-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, ցերեկը նույնքան կնվազի: Երևան քաղաքում՝ Հունվարի 21-ի ցերեկը, 22-ին, 23-ի գիշերը,

Քոչարյանի պաշտպանները չեն ներկայացել դատարան. միջնորդության մեջ նշված է՝ անհավասար պայմաններում են հայտնվել

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական այսօրվա նիստին նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը, Վարդգես Գևորգյանը եւ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները չէին ներկայացել դատարան: Նիստին ներկա էին Սեյրան Օհանյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանն ու Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը։ Նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանն (լուսանկարում) ասաց, որ փաստաբանները գրություն են ուղարկել դատարան, ըստ որի, նախորդ դատական

Թադևոս Ավետիսյան. Oրենքով սահմանված ժամկետում պատասխանատու պետական մարմինը նորից չավարտեց համակարգային առումով կարևոր գործընթացը

Շարունակվում է կենսաթոշակի անցնող անձանց աշխատանքային կեղծ ստաժերի հավելագրումը, իսկ աշխատանքային ստաժը կենսաթոշակի իրավունքի և չափի որոշման հիմքերից է: Կենսաթոշակային իրավունք տվող, առնվազն 10 տարվա ստաժ ունեցող քաղաքացիները կենսաթոշակի անցնում են 63 տարեկանից, իսկ չունեցողները՝ 65 տարեկանից: Առաջին 10 տարվա դեպքում կենսաթոշակային իրավունք տվող յուրաքանչյուր տարվա ստաժը բարձրացնում է կենսաթոշակի բազային չափը՝ 950 դրամով: Օրինակ՝

«Պարոն Բաբաջանյանի կողմից բացահայտ սադրանք էր». Աբովյանը՝ վեճի մասին

«Այս իրավիճակը բնականոն չէ, բայց ողբերգություն էլ չկա. «Սենսացիա պետք չէ ման գալ»,-ասում է ԲՀԿ քարտուղարը:

Կեսարիայի հայկական ժայռափոր եկեղեցին ավերվել է գանձագողերի կողմից. Ermenihaber

Թուրքիայի ներկայիս Կայսերի (պատմ. Կեսարիա) քաղաքի Մելիքգազի շրջանի Բաղփընար թաղամասում գտնվող հայկական Սուրբ Աստվածածնի ավետման ժայռափոր եկեղեցին բազմակի ենթարկվել և շարունակում է ենթարկվել գանձ որոնողների հարձակումներին: Հարձակումների հետևանքով եկեղեցին զգալիորեն ավերվել է, հատկապես վնասվել են պատերի վրայի որմնանկարները` դրանցում փորված ճեղքերի պատճառով: Բաղփընարի գյուղապետ Օմեր Նալբանթը թուրքական լրատվամիջոցին տված հարցազրույցում նշել է, որ իրենց համար

«Մենք ասում ենք՝ կեղտոտ փողերը բերեք պահեք Հայաստանո՞ւմ». Թանդիլյանն ահազանգում է՝ բանկային գաղտնիքը բացահայտող օրենքը շատ վտանգավոր է, չնայած փողոց չեն փակում

Սուրեն Գրիգորյանն էլ հայտարարեց, որ Թանդիլյանի համար ավելի կարեւոր է սեւացնել իշխանություններին ու դեմ գնալ պետական շահին. «Չկարդալ օրենքը, չմասնակցել գեթ մեկ քննարկմանը այս օրենքի վերաբերյալ ու ասել, որ քննիչի հայեցողությամբ ցանկացած անձի վերաբերյալ տրվում է բանկային գաղտնիք…Չկա նման բան, ես պատասխանատու հայտարարում եմ»:

Բացարձակապես անընդունելի ու դատապարտելի նկատվեց զեկույցում Հայ Եկեղեցու դերի և առաքելության ոչ ճշգրիտ և նենգափոխված ներկայացումը

Հունվարի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողով: Ժողովի ընթացքում քննարկվեցին թեմերում հոգևոր կյանքի վերաշխուժացմանն ուղղված ծրագրերին և հովվական առաքելության զորացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ կատարվեց հոգևոր հովիվների ծառայությանը, թեմերում առկա կարիքներին և եկեղեցականների առջև ծառացած հիմնական մարտահրավերներին: Մտքեր

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031