Օրվա լրահոսը

Ռուսաստանն ու Բելառուսը կեղտոտ նավթի փոխհատուցման շուրջ համաձայնության են հասել

Ռուսաստանը համաձայնել է Բելառուսին փոխհատուցում վճարել կեղտոտ նավթի համար. կողմերը համաձայնության են հասել: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով կառավարության մամուլի ծառայությանը: «Կողմերի միջև բանակցությունների արդյունքում ձեռք է բերվել համաձայնություն կեղտոտ նավթի փոխհատուցման մեթոդների և մոտեցումների շուրջ»,- ասել է գործակալության աղբյուրը: Փոխհատուցման չափը և ժամկետները առայժմ չեն բարձրաձայնում: 2019թ. ապրիլին աղտոտվել էր «Դրուժբա» խողովակատար համակարգը,

Անասնապահների ցույցը կառավարության դեմ լիովին արդարացված է. Հրանտ Բագրատյան

«Անասնապահների ցույցը կառավարության դեմ լիովին արդարացված է։ Չի կարող մանր մասնավոր անասնապահ գյուղացին իր սեփականության մի մասը զիջի ինչ-որ անհասկանալի սպանդանոցի։ Գյուղացին առանց այդ էլ ավելացված արժեքի մեծ մասը զիջում է ոչ գյուղացի/քաղաքացի միջնորդին։ Հիմա դրան ավելանում է մորթի գործառույթը։ Սա էլ ենք վերցնում գյուղացուց։ Բացի դա, վաղ թե ուշ այս սպանդանոցները կենտրոնանալու են օլիգարխների

Վայոց Ձորի մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ անձանց մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով շորթում կատարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Վայոց Ձորի մարզի բնակչի կողմից անձանց մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով զգալի և առանձնապես խոշոր չափերի շորթում կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ:  Վերջինիս մեղադրանք է առաջադրվել: Իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Վայոց Ձորի

«Ռադիո Արևիկ». նոր ռադիոկայան 5-105 տարեկան ռադիոլսողների համար

Արդեն շուրջ մեկ շաբաթ է, ինչ մայրաքաղաքում FM 97.3 հաճախականությամբ հասանելի է մանկապատանեկան/ընտանեկան ուղղվածությամբ նոր ռադիոկայան՝ «Ռադիո Արևիկ»-ը: Այն գործարկվել է ս.թ. հունվարի 14-ին և հիմա փորձնական եթերի փուլում է: Արևիկը Հանրային ռադիոընկերության «3-րդ կոճակն» է՝ ի լրումն Առաջին և Երիտասարդական ծրագրի («Իմ ռադիո» FM 103.8): Ինչպես նշում է «Ռադիո Արևիկ»-ի ղեկավար, Հանրային ռադիոընկերության Մանկապատանեկան

Արատավորող տեղեկություններ չհրապարակելու սպառնալիքով տղամարդուց 288․000 դրամ գումար շորթած կինը բերման ենթարկվեց ոստիկանություն

Հունվարի 15-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում ստացվեց, որ Երևանի բնակիչ, 37-ամյա մի կին մի տղամարդու վերաբերյալ արատավորող տեղեկություններ չհրապարակելու սպառնալիքով նախորդ տարվա դեկտեմբերին և այս տարվա հունվարին նրանից պահանջել ու ստացել է ընդհանուր 300 դոլար։ Հաղորդման հիման վրա ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, համագործակցելով ոստիկանության փորձաքրեագիտական և Արարատի մարզային վարչությունների աշխատակիցների հետ, ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառում։ Արդյունքում,

Սպանդանոցային մորթի անցման պարտադիր պայմանը նաև սանիտարահիգիենիկ խնդիրների կարգավորմանն է ուղղված. ՍԱՏՄ

Սպանդանոցային մորթի անցման պարտադիր պայմանը նաև սանիտարահիգիենիկ խնդիրների կարգավորմանն է ուղղված: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը օգտագործելու է ողջ գործիքակազմը նկարում ներկայացված իրավիճակը բացառելու համար: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Նախարարը Համաշխարհային կրթական ֆորումում կներկայացնի ՀՀ կրթական համակարգի ձեռքբերումները

Լոնդոնում քննարկվել են բարեփոխումների մարտահրավերները

Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը պարզաբանել է Սուրբ Ծննդյան տաճարում տեղի ունեցած միջադեպը

Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը և Սրբոց Հակոբյանց միաբանությունը լիարժեք կերպով կատարում են Սուրբ երկրի սրբավայրերում Հայ առաքելական եկեղեցու իրավունքների պաշտպանության՝ իրենց վերահապված առաքելությունը: Այս մասին հայտնում է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը՝ պարզաբանելով Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարում Հայ առաքելական եկեղեցու՝ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը նշելու առիթով տեղի ունեցած միջադեպը: Նա մասնավորապես նշել է,

Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի ներկրման կայուն ուղու գործունեության դեպք. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը դիտարկելով որպես անդրազգային հանցավորության դրսևորումներից մեկը, միջազգային իրավունքի և ներպետական օրենսդրության խստիվ պահպանմամբ, հետևողական պայքար մղելով ազգային անվտանգությանը սպառնացող հիշյալ արատավոր երևույթի դեմ, օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել և խափանել է թմրամիջոցների

Ռուսաստանի գլխավոր դատախազը լքում է պաշտոնը ավելի քան 18 տարվա աշխատանքից հետո

Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկան լքում է պաշտոնը՝ «կապված այլ աշխատանքի անցնելու հետ»: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունը: Այդ պաշտոնում նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Քննչական կոմիտեի փոխնախագահ Իգոր Կրասնովի թեկնածությունը: «Դա նախագահի որոշումն է: Նախագահն է առաջադրել թեկնածությունը, և դա նրա իրավունքն է` որպես պետության ղեկավարի, և նա

«Մեզ սաղ-սաղ թաղում եք, էս գյուղերն էլ դատարկեք, պրծեք»․ լարված իրավիճակ Անիի սահմանամերձ գյուղերում

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր վաղ առավոտից Անիի տարածաշրջանի սահմանամերձ մի քանի գյուղերի բնակիչներ փակել էին Գյումրի-Արմավիր միջպետական ճանապարհը՝ պահանջելով չեղարկել կառավարության՝ անասուններին պարտադիր սպանդանոցներում մորթելու որոշումը։ Բողոքավորների հետ հանդիպման եկավ Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանը, որը հորդորեց բացել ճանապարհը, քանի որ վաղը Ազգային ժողովում քննարկում է, ինքն էլ Շիրակի մարզի գյուղացիների անունից խնդրելու է

Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ի ծննդօգնության բաժանմունքի վերազինման և հիմնանորոգման գործընթաց սկսելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ 

Մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը մարզպետարանում աշխատանքային հանդիպում է ունեցել Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ի ղեկավար կազմի հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանն ու մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Անի Չիլինգարյանը: Հանդիպման նպատակն էր վերհանել և գույքագրել ծննդօգնության բաժանմունքում առկա բոլոր խնդիրներն ու առավելագույն կարճ ժամկետում մշակել ճանապարհային քարտեզ: Արդյունքում որոշում է կայացվել

Հրանտ Դինքի սրտում ու խոսքում խաղաղություն կար. Ստամբուլի քաղաքապետի գրառումը. Ermenihaber

Ստամբուլի քաղաքապետը Դինքի սպանության տարելիցի օրը ցավակցական գրառում է արել: Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն պոլսահայ լրագրող, «Ակոս» թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության 13-րդ տարելիցի օրը՝ հունվարի 19-ին, ցավակցական գրառում է արել: «Twitter» միկրոբլոգի իր էջում արած գրառման մեջ քեմալական ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP-ԺՀԿ) կուսակցությունից ընտրված քաղաքապետը մասնավորապես նշել է. «Հրանտ Դինքը մի մարդ էր, ում

Wikileaks-ի փաստաթղթում մեր զրույցի առնչությամբ հենց այդպես էլ գրված է՝ «ըստ (շրջանառվող) տեղեկությունների». Անահիտ Բախշյանի և Ստյոպա Սաֆարյանի պարզաբանումները

սխալ թարգմանություն են հրամցրել հանրությանը՝ փորձելով ստեղծել տպավորություն, թե իբրև Անահիտ Բախշյանը և Ստյոպա Սաֆարյանն «ականատես են եղել նման մահվան դեպքերի» կամ «ստույգ տեղեկություններ են ունեցել դրանց մասին».

Հայ և հույն հոգևորականների միջև հերթական միջադեպը՝ Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարում. «Ազատություն»

Բեթղեհեմում շաբաթ երեկոյան ծեծկռտուք է տեղի ունեցել Հայ առաքելական և Հույն ուղղափառ եկեղեցիների հոգևորականների միջև, հայտնում է «Ազատություն»-ը: «Մոտ 2 տասնյակ հույն, հունադավան արաբ հոգևորականներ ու քաղաքացիական շորերով մարդիկ զինված փայտերով ու երկաթյա ձողով շաբաթ երեկոյան՝ ժամը 7-ի սահմաններում փորձել են իրենց մասնաբաժնից աստիճաններով իջնել ու մուտք գործել Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարի Սուրբ Ծննդյան խորան,

Վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. Սարի Թաղի բնակչին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ Սարի Թաղում 40-ամյա տղամարդու առողջությանը ծանր վնաս հասցնելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2020 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 20:55-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ «Էպիգաստրալ շրջանի կտրած-ծակած, որովայնի խոռոչի թափանցող վերք՝ լյարդի և ստամոքսի վնասումով, ձախ թուլակողի կտրած-ծակած,

Առեղծվածային մա՞հ, թե՞ ինքնասպանություն

Եվ չի բացառվում, որ այս դանդաղ ընթացող մահաբեր գնացքը մի օր էլ նորից կանգ կառնի՝ կրկին իր հետ տանելով հաջորդ զոհին: Եվ կրկին թողնելով որբացած մի երեխայի:

«Ո՞վ է վախենում թվացյալ հակահեղափոխությունից. հլը թող մի հատ փորձվեն». «Իմ քայլի» պատգամավոր

Այս կարգավորումից օգտվելու են հակահեղափոխական քաղաքական շերտեր: Չի բացառվում, որ սքողված եւ այլ ճանապարհներով կփորձեն շրջանառել օրինագծեր:

Thales-ի համար շատ կարևոր է Հայաստանի բարձրակարգ մարդկային կապիտալը․ Արմեն Սարգսյանը Ցյուրիխում հանդիպել է ֆրանսիական Thales Group-ի ներկայացուցիչների հետ

Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ցյուրիխում հանդիպել է աշխարհի առաջատար տեխնոլոգիական ընկերություններից մեկի՝ ֆրանսիական Thales Group-ի՝ միջազգային զարգացման հարցերով Լատինական Ամերիկայում և Եվրասիայում գլխավոր փոխնախագահ Հերվե Դեմանի և ընկերության նախկին փոխնախագահ Ռաֆայել Էսկինազի հետ։ Զրուցակիցները շարունակել են ընկերության ղեկավարության հետ նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների և համագործակցության հավանական ուղղությունների

«Արմեն Թավադյանը կալանքի տակ պիտի մնա այնքան ժամանակ, քանի դեռ ինքնախոստովանական ցուցմունք չի տվել». Հովհաննես Խուդոյան

Քիչ առաջ ավարտվեց «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի գործով դատական դռնփակ նիստը: Նշենք, որ Արմեն Թավադյանի պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել նրա կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ: Նիստի ավարտից հետո Արմեն Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը տեղեկացրեց, որ դռնփակ նիստին մասնակցել է նաև Արմեն Թավադյանը: Պաշտպանը նշեց, որ արտասովոր ոչինչ չի եղել նիստի ընթացքում: Նա նշեց,

Տիգրան Աբրահամյան. Խնդրանքս է մեր քաղաքացիներին զերծ մնալ հատկապես պարտադիր ժամկետային զինծառայողներին սմարթֆոններ փոխանցելուց

Երբ ժամկետային զինծառայողներին թույլատրվեց ծառայության ընթացքում անձնական հեռախոսներն ունենալ, այդ մասին տարբեր քննարկումներ եղան: Դեռ այդ ժամանակ պաշտպանության նախարարությունը կարգ սահմանեց, որը հստակ սահմանում էր հեռախոսների կիրառման ժամանակահատվածը, դրա սահմանափակումները և այլն: Սակայն սմարթմոնների կիրառումը մնում է արգելված` անվտանգության տեսանկյունից դրանց խոցելիության հանգամանքը հաշվի առնելով: Չնայած դրան, զինված ուժերում քիչ չեն դեպքերը, երբ ժամկետային զինծառայողների

«Այն, որ այս մեկ տարվա ընթացքում ուժային կառույցների ներկայացուցիչների սպանությունները մտահոգիչ են՝ միանշանակ, մտահոգիչ են». Քրիստինե Պողոսյան

Ըստ «Իմ քայլի» պատգամավորի, դա առաջին հերթին պետք է հենց ուժային կառույցներին մտահոգի եւ բոլոր այն մարդկանց, ովքեր նախկինում են պաշտոն վարել եւ հիմա են կրում այդ պաշտոնը: Առաջին հերթին իրենք պետք է շահագրգիռ լինեն այս դեպքերը բացահայտեն:

Այդ լուրերը պետք է իրավական դաշտում ստուգվեն. Արմեն Խաչատրյանը՝ Արթուր Վանեցյանի կողմից իշխանափոխություն նախապատրաստելու լուրերի մասին. Ա1+

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանն անդրադարձել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի պաշտոնանկությանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Մարիամ Փաշինյանի հետ ունեցած վիրտուալ բանավեճին, ինչպես նաև նրա կողմից նախապատրաստվող իշխանափոխության ու վարչապետի ընտանիքի մասին կեղծ տեղեկությունների արտահոսքին վերաբերող լուրերին, հայտնում է «Ա1+»-ը։ «Այդ լուրերը պետք է իրավական դաշտում ստուգվեն, դրանց

«Իմ քայլի» պատգամավորը կոչ է անում սեփական սպանդանոցների բիզնես սկսել

Իմ կարծիքով՝ սա շատ լավ նորություն է: Եթե բավարար չէ, ներդրում անելու եւ սեփական սպանդանոցն ունենալու տեղ կա:

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմում «Լուսավոր Հայաստան»-ը կներկայացնի Տարոն Սիմոնյանը

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմում կներկայացնի խմբակցության պատգամավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Տարոն Սիմոնյանը։ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը սահմանադրական բարեփոխումների գործընթացին ներգրավվելու է իր հիմնաքարային առաջարկներով և անելու է առավելագույնը՝ մինչ օրս մեր կողմից ներկայացված և այլ անհրաժեշտ բարեփոխումները սահմանադրության մակարդակում ամրագրելու համար։  «Լուսավոր Հայաստան» կուսակցություն

Իրավապահպան օրգաններն այսօր Հայաստանում համարյա չեն աշխատում. Գալուստ Սահակյան

Կուտոյանի դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել. ՔԿ

Արարատ Միրզոյանն ու Ադոլֆո Տոռես Ռամիրեսը խոսել են Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին

 ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 20-ին ընդունել է Մեքսիկայի Կոնգրեսի Պատգամավորների պալատի Հայաստանի հետ բարեկամության պատգամավորական խմբի նախագահ Ադոլֆո Տոռես Ռամիրեսին: Ողջունելով հյուրին՝ Արարատ Միրզոյանը վստահություն է հայտնել, որ նրա այցը եւ Հայաստանում ունեցած շփումները կնպաստեն երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացմանը: ԱԺ նախագահը վստահություն է հայտնել, որ Հայաստանի եւ Մեքսիկայի միջեւ աշխարհագրական հեռավորությունը

Վարազի ապօրինի որս` Լեռնաձոր համայնքում. Սյունիքի ոստիկանների բացահայտումը 

Հունվարի 18-ին ոստիկանության Սյունիքի մարզային վարչության քրեական հետախույզները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ Լեռնաձոր համայնքի 45-ամյա մի բնակիչ ամիսներ առաջ համայնքի հարևանությամբ գտնվող անտառում վարազ է որսացել։ Վարազի որսն արդեն մի քանի տարի օրենքով արգելված է։ Կասկածվողի անձը նույն օրը ճշտվեց և նա հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Կապանի բաժին։ Տղամարդը, որը որսորդմիության անդամ է,

ՄԻՊ-ը վարույթ է սկսել մորթը սպանդանոցներում իրականացնելու հարցով

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմում ուսումնասիրվել է անասնաբույծների և մսավաճառների բողոքի ակցիաները, այդ թվում՝ նրանց պնդումներն այն մասին, որ Կառավարությունը համապատասխան պայմաններ նախապես չի ապահովել սպանդանոցների բնականոն գործունեության համար։ Մասնավորապես, ըստ բողոքի ակցիաների մասնակիցների՝ իրենց մտահոգում է նաև բնակավայրերից սպանդանոցների հեռավորության հարցը և դրա հետևանքով իրենց վրա լրացուցիչ գումարի ավելացման բեռը։ Մարդու իրավունքների պաշտպանն ուսումնասիրություն

Սահմանադրական դատարանն այս պահին գտնվում է նախորդ իշխանության ուժեղ ճնշման տակ․ Հրանուշ Խառատյան Ա1+

Հայաստանում այսօր, կարծես թե, կա լեգիտիմ իշխանություն, բայց այդ իշխանության օրոք էլ կա ներքաղաքական լարվածություն, կարծում է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։ «Ներքաղաքական լարվածության պատճառը մեկը չէ, մի քանիսն են։ Բայց կարևորագույն խնդիրներից մեկն այն է, որ հեղափոխությունից շատ ավելի մեծ սպասելիքներ կային, քան այն կարող էր տալ․ բնականաբար՝ սա հանրային դժգոհություն է ստեղծում»,- նշում է նա։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031