Օրվա լրահոսը

Արդյոք հատուկ ծառայության ղեկավարը կարո՞ղ է լինել այն աստիճան հուզական վիճակում, որ պատին 35 հատ կրակոց արձակի ու դրանից առաջ էլ ալկոհոլ օգտագործած լինի. «Հրապարակ»

ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանը, օրինակ, գրել էր․ «Ինչ-որ մեկը մեզ ուզում է ցույց տալ, որ ԱԱԾ-ում, ոստիկանությունում ղեկավար պաշտոնների աշխատել են թույլ, ոչ ադեկվատ, հիվանդ ու ցնորված ալկոհոլիկներ…»։

Թանկացումներ են սպասվում գյուղատնտեսության, առողջապահության, տեքստիլ արդյունաբերության, շինարարության և այլ ոլորտներում. «Փաստ»

2020 թվականին տնտեսական առումով բարդ տարի է լինելու, չնայած իշխանությունները շարունակում են հայտարարություններ անել տնտեսական հեղափոխության շարունակականության մասին (իբր սկիզբ եղել է)։ Կառավարությունը կանխատեսում է, որ 2020 թվականին հնարավոր կլինի ապահովել 4,9% տնտեսական աճ, սակայն այդ ցուցանիշը բոլորովին չի համընկնում տնտեսական հեղափոխության տրամաբանությանը, որը ենթադրում է ավելի բարձր աճ։ Չնայած վարչապետը հանրությանը հույսեր է ներշնչում,

Բանակում զինվորին ինքնասպանության դրդելու պատիժը խստացնող ԲՀԿ-ականների նախագիծն ԱԺ-ում ընդունվեց միաձայն

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ամեն տարի ցավալի վիճակագրություն ենք ունենում, որ ոչ կանոնադրական հարաբերությունների, վատ ենթամշակույթի պատճառով բանակում ունենում ենք շատ ավելի զոհեր, քան թշնամու գնդակից: Այս օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր միաձայն, այսօր եւս այն ընդունվեց միաձայն՝ 120 կողմով:

Իտալիայի փողոցում ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ

Հունվարի 21-ին, ժամը 03:21-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Իտալիայի փողոցում՝ զբոսայգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel Vectra» (վարորդ՝ Տիգրան Մ., ծնված 1989 թ.) և «Toyota Camry» (վարորդ՝ Կամո

Կարապետ Բադալյան. եթե ՍԴ ճգնաժամի հաղթահարման լուծումները թողնվեն սահմանադրական փոփոխությունների շրջանակում, ապա հնարավոր է՝ քաոտիկ իրավիճակ առաջանա. «Ժամանակ»

Քանի դեռ այս վիճակը շարունակվում է, ճգնաժամը շարունակվելու է։ Սահմանադրական փոփոխությունների քննարկումները դեռ չեն սկսվել, եթե սկսվեն էլ, ապա մի երկու տարի կտևեն, քանի որ դա լուրջ հարց է։ Եվ մենք չենք կարող այս ամբողջ ժամանակահատվածում ապրել անվստահելի դատական համակարգի առկայությամբ։

Հայուհին ընտրվել է խորհրդարանի նախագահ

Ջրային  հարցերով  Եվրոպական  երիտասարդական  խորհրդարանի  15-րդ նիստի  ընթացքում  Հայաստանի  պատվիրակության  անդամ  Հասմիկ Բարսեղյանն ընտրվել է խորհրդարանի նախագահ: Ռուսաստանի  դաշնության  Նիժնի  Նովգորոդ  քաղաքում  կայացած  նիստին մասնակցում  էին  Եվրոպայի  շուրջ  20  երկրներից  պատվիրակություններ`ավելի  քան  80  երիտասարդներ:  Նա  ստացել  է  առավելագույն  ձայներ առաջադրված  յոթ  թեկնածուների  մեջ`  այդպիսով դառնալով խորհրդարանի առաջին հայ նախագահը: Փոխնախագահներ են ընտրվել Նիդերլանդների և Բելգիայի

Հունվարի 1-ից ուժի մեջ մտած հարկային «բարեփոխումների» շարքում կան թաքնված 2 խայծ-փոփոխություններ. «168 ժամ»

Ի՞նչ է ստացվում: Կառավարության կողմից ուժի մեջ դրված հարկային «բարեփոխումներն» ավելի շատ նման են արջի ծառայության. մի կողմից՝ չեն գանձում, իսկ մյուս կողմից՝ ստեղծում են ապրանքների ու ծառայությունների գների բարձրացման համար նպաստավոր պայմաններ:

ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար. «… Որ հասկանան վերջնականապես՝ հանցագործ լինելը լավ բան չէ». «Ժողովուրդ»

Հրապարակված տեսանյութում անձանց դեմքերը չեն երեւում, ոչ էլ հասկանալի է դառնում, թե ինչու են, քաղաքացիների արժանապատվությունը նսեմացնելով, բերման ենթարկում:

Արմեն Սարգսյանը մասնակցել է Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի բացմանը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Շվեյցարիայի Դավոս քաղաքում մասնակցել է Համաշխարհային տնտեսական համաժողովի բացմանը, որն այս տարի անցկացվում է «Շահագրգիռ կողմերը՝ հանուն աշխարհի համախմբման և կայունության» խորագրով: Գործունեության 50 տարիների ընթացքում Դավոսի ամենամյա հանդիպումը դարձել է աշխարհի ամենաազդեցիկ բարձր մակարդակի հավաքներից մեկը, որն ամեն տարի համախմբում է պետությունների, կառավարությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարների, գործարար հանրության ներկայացուցիչների

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը անվաշղթաների կիրառման դեպքում կցորդիչով բեռնատարների համար բաց է: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման

Հասարակ մարդկանց առօրյա հոգսերը

Եթե կյանքին հետեւես միայն «ֆեյսբուքյան պատուհանից», ապա կարելի է մտածել, որ Հայաստանում մարդկանց մեծ մասի հիմնական հոգսն այն է, որ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին եւ ընդհանրապես բոլոր «նախկիններին» դեռեւս չեն գնդակահարել: Մեկուկես կամ անգամ մեկ տարի առաջ դա իսկապես շատերին էր հուզում, բայց կյանքը շարունակվում է, եւ մարդիկ չեն կարող շատ երկար ժամանակահատված ապրել միայն

Անդրանիկ Քոչարյանն` ուժային կառույցների եւ կարեւոր, հնչողություն ունեցող քրեական գործերի շրջանակում շատ կարեւոր վկաների անվտանգությունն ապահովելու խնդրի մասին. «Հայկական ժամանակ»

Ես կարծում եմ, որ կան պաշտոնյաներ, որոնց անվտանգության լրացուցիչ պահպանման խնդիր գոյություն ունի, որովհետեւ վերջին հաշվով հիմա բաներ են կատարվում, որ հասարակության մեջ լարվածության եւ հարցականների տեղիք են տալիս։ Կարծում եմ, որ արժե այդ մասին համապատասխան մարմինները մտածեն եւ առաջարկություններ ներկայացնեն, թե ինչ ձեւաչափով պետք է այդ խնդիրը լուծվի:

Ինչ­պե՞ս կա­րող է ոս­տի­կա­նու­թյան աշ­խա­տա­կի­ցը ըն­կե­րոջ մա­հը սգա­ցող Հրայր Թով­մա­սյա­նի հաս­ցեին ա­սել, թե` պատ­րաստ­վիր, հա­ջոր­դը դու ես. «Իրատես»

Ինչ­պե՞ս կա­րող է ե­րի­տա­սարդ աղ­ջիկն ու­ղիղ ե­թե­րի կադ­րում տես­նել ՀՀԿ-ա­կան նախ­կին պատ­գա­մա­վոր­նե­րին ու գրել՝ «հեր­թով բո­լորդ էդ­պի­սի դա­գա­ղում եք լի­նե­լու»:

Հայտնի է Ստամբուլի հայկական «Սանասարյան հան» շենքի ճակատագիրը. Ermenihaber.am

2019թ. Թուրքիայում վճռաբեկ դատարանը Ստամբուլում գտնվող հայկական «Սանասարյան հանի» (Սանասարյան տան) սեփականության իրավունքը պետությանը վերադարձնելու որոշում էր կայացրել: Այսպիսով` շենքն այսուհետև պատկանելու էր Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությանը: Սակայն վերջին շրջանում թուրքական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` հայկական պատմական այդ շինությունը շուտով շահագործվելու է որպես 5 աստղանի հյուրանոց: Նշվում է, որ շենքի վերականգնման համար հայտարարված մրցույթում հաղթող

Պարոնայք պետական այրեր, այլևս մի փորձեք անմեղ անձանց հանցագործության մեջ մեղադրելով ապացուցել ձեր աշխատանքի արդյունավետությունը. Միհրան Պողոսյան

2018 թվականի հոկտեմբեր ամսին ՀՀ ոստիկանությունը «կոռուպցիայի դեմ պայքարի» շրջանակներում շատ հետաքրքիր տեսանյութ էր պատրաստել և շտապել էր հայտնել, թե ՊԵԿ պաշտոնատար անձինք՝ այդ թվում Սևանի հարկային տեսչության պետը կաշառք են ստացել։ Դեպքը հետաքրքիր էր այնքանով, որ դա հետմայիսյան շրջանում «կաշառք»֊ի բացահայտման առաջին դեպքն էր և նախորդում էր ԱԺ ընտրությունների քարոզարշավին ու հենց քարոզարշավի ժամանակ

Հորդորում եմ սոցիալական որևէ ծառայությունից օգտվելու ձեր հայտը գրանցել գրավոր. Զարուհի Բաթոյան

Ուշադրությո՛ւն։ Հարգելի՛ քաղաքացիներ, ահազանգեր ենք ստանում, որ սոցիալական տարբեր ծառայությունների դիմելիս որոշ դեպքերում քաղաքացու դիմումը չի ընդունվում, այսպես ասած՝ խրախուսում են չդիմել, բանավոր պատասխանելով՝ «չի հասնում»։ Հորդորում եմ սոցիալական որևէ ծառայությունից օգտվելու ձեր հայտը գրանցել գրավոր։ Դիմումի մերժումը կամ հաստատումը ևս ձեզ պետք է ներկայացվի գրավոր։ Սա օրենքի պահանջ է, որևէ այլ տեսակի պատասխան դրանից

Գեորգի Կուտոյանն ինչ-որ տեղեկություններ է ունեցել, որոնք հրապարակային չեն եղել․ Ռուբեն Հակոբյան (Տեսանյութ). «Ա1+»

«Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ապրիլյան քառօրյա պատերազմը համաձայնեցված է եղել Ռուսաստանի հետ և ՌԴ-ն կողմ է եղել։ Եվ ինչ-որ տեղ Ռուսաստան-Ադրբեջան տանդեմն է սկսել ապրիլյան պատերազմը։ Դա լուրջ ինֆորմացիա է։ Ես շատ կուզենայի ԱԺ քննիչ հանձնաժողովը ԱԱԾ-ին դիմի և հարցնի՝ եղե՞լ է նման բան»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Քաղաքական վերլուծությունների ակունք» կենտրոնի տնօրեն, «Վերնատուն»

Բացահայտել են Հրազդանի նախկին քաղաքապետի ապօրինությունները. (Տեսանյութ)

ՀՀ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և կատարված ստուգումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Հրազդանի նախկին քաղաքապետը և հողաշինության բաժնի պետը, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2006 թվականի մայիսին կազմակերպել են Հրազդանի Ջրառատ թաղամասում գտնվող 4 հեկտար

«Սիլվա Կապուտիկյանին որպես պոետ մեկնաբանելու կամ վերարժևորելու կարիք չկա»

Հուշ-ցերեկույթ` նվիրված Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 101-ամյակին

Հորդորում են խոսակցությունների լսման և ձայնագրառման նյութերն անհապաղ ոչնչացնել. Փաստաբանների պալատ

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը (համակարգող Գևորգ Մկրտչյանի և անդամներ՝ Արմինե Ֆանյանի, Արմեն Ֆերոյանի, Դիանա Շախրամանյանի, Էմին Բեգլարյանի կազմով), ուսումնասիրելով փաստաբան Էդգար Թումասյանի կողմից ներկայացված դիմումը՝ իր և իր վստահորդների հեռախոսային խոսակցությունը գաղտնալսելու վերաբերյալ, պարզել է, որ՝ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով

Գյուղացին չի տուժում. Գեորգի Ավետիսյան

Ընդամենը օրեր առաջ կանխագուշակել էի, որ սպանդանոցային մորթի անցման գործընթացում հիմնական ռիսկ տեսնում եմ այնտեղ, որ «դալալները»՝ ում հիմնական գործը մսի տեղափոխումն է, կարող են փորձել մոլորեցնել նաև ֆերմերներին։ Մեկ կամ երկու գլուխ կենդանի պահող գյուղացին երբեք իր միսը ինքնուրույն Երևան չի բերել, փոքր խանութների տերերը երբեք չեն ընկել գյուղերով՝ մեկ կամ երկու գլուխ կենդանի

ՀՖՖ նախագահի առաջարկով որոշվեց ստեղծել ՀՖՖ նախագահին կից երկու ժամանակավոր կոմիտե

ՀՖՖ նախագահի առաջարկով որոշվեց ստեղծել ՀՖՖ նախագահին կից երկու ժամանակավոր կոմիտե: ՀՖՖ Գործադիր կոմիտեն միաձայն քվեարկեց Արթուր Ազարյանի՝ ՀՖՖ Գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակման օգտին: Մանրամասներն՝ այստեղ

Իրան. միջուկային գործարքի առջեւ դռները դեռեւս բաց են. «Ամերիկայի ձայն»

«Ամերիկայի ձայն». Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ առկա խնդիրը աշխարհի երկրների հետ դիվանագիտական եղանակով լուծելու դռները փակված չեն։ Այս մասին է հայտարարել Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը։ Աբբաս Մուսավին երկուշաբթի օրն ասել է, թե Իրանը շարունակում է մնալ գործարքի կողմ։ Նրա խոսքերով, այդ պայմանագիրը Թեհրանի կողմից ոտնահարվելու մասին եվրոպական երկրների առաջնորդների հայտարարություններն անհիմն են։ Հիշեցնենք, որ

«Մենք գործ ունենք ապագա տանող «նոր դռների» հետ». Արմեն Սարգսյան

Նախագահը հանդիպել է Շվեյցարիա-Հայաստան առևտրի պալատի անդամների և շվեյցարացի գործարարների հետ

«Հիմա վստահ եմ պարզապես, որ Արթուր Վանեցյանն այն փառք ու պատիվը չի վայելում, ինչ վայելում էր պաշտոնավարման ընթացքում». Հրաչյա Հակոբյան

Նրա խոսքով՝ «Արթուր Վանեցյանը ե՞րբ դարձավ Արթուր Վանեցյան, երբ Նիկոլ Փաշինյանը նշանակեց ԱԱԾ պետ եւ մի քանի աղմակահարույց գործեր բացահայտվեցին: Ժողովուրդը մի պահ ոգեւորված էր նրանով, բայց հիմա բոլորովին հակառակ պատկերն ենք տեսնում, երբ ժողովուրդը շատ լավ հասկանում է ինչ է տեղի ունեցել:

Կարեն Խաչանովի առաջին մրցակիցը «Ausralian Open»-ում հայտնի դարձավ

Հայտնի դարձավ Մելբուռնում մեկնարկած թենիսի «Մեծ Սաղավարտի» առաջին մրցաշարում Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովի առաջին մրցակիցը: Նա իսպանացի Մարիո Վիլելյան է, որը ATP դասակարգման աղյուսակում 196-րդն է, Խաչանովը՝ 17-րդը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Հով լռվի քո համար, քանի ապրուստդ ձրի է, փորդ՝ կուշտ ու տակդ՝ չոր». Հրաչյա Հակոբյանի ու Աշոտյանի հեռակա «փոխհրաձգությունը»

Հրաչյա Հակոբյանն արձագանքեց այդ քննադատությանը՝ ասելով. «Ուղղակի անբարոյականություն եմ համարում Արմեն Աշոտյանի երեկվա հարցազրույցը, որտեղ նա իր խոսքը սկսում է, որ մարդիկ շահարկում են Գեորգի Կուտոյանի մահը ու ինքը մի քանի րոպե անընդմեջ շահարկում է այդ մահը»:

Սամվել Տեր-Սահակյանն առաջին անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն

Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտված Հայաստանի տղամարդկանց 80-րդ հոբելյանական առաջնության վերջին օրը համառ պայքարում միավորը բաժանեց երիտասարդ գրոսմայստեր Շանթ Սարգսյանի հետ ու վաստակած միավորների քանակը հասցնելով 6,0-ի՝ առաջին անգամ նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը: Մրցաշարային աղյուսակում նրան հաջորդեցին Հայկ Մարտիրոսյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը՝  5,5-ական միավորով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Մարիա Գեւորգյանը պահպանեց Հայաստանի չեմպիոնի կոչումը

Այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվեց Հայաստանի կանանց 75-րդ առաջնությունը: Կանանց միջազգային գրոսմայստեր Մարիա Գեւորգյանը վճռորոշ տուրում պարտության մատնեց ետնապահ Թերեզա Ամբարջյանին եւ 8,0 միավորով նվաճեց չեմպիոնուհու տիտղոսը: 2-րդ տեղը գրաված կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը (7,0 միավոր) ոչ-ոքի արեց առաջնության ավարտին լավագույն եռյակը եզրափակած կանանց գրոսմայստեր Մարիա Կուրսովայի (5,5 միավոր) հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Տեսնում եմ, որ հայերն ու ադրբեջանցիներն այդ հանդիպումներում անկեղծ չեն». Լարիսա Ալավերդյանը՝ հայ-ադրբեջանական շփումների մասին

Արա Ղազարյանն ասաց, որ Սումգայիթի դեպքերի հետ կապված հայցեր պետք է ներկայացվեին 2002-2006 թվականներին. դա այժմ բացթողնված հնարավորություն է:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031