Օրվա լրահոսը
Պողոս Պողոսյանի սպանության գործով նոր դատաքննության պահանջով բողոք է ներկայացվել ՀՀ վերաքննիչ դատարան. Դատախազություն
մի խումբ անձինք առերևույթ կատարել են ավելի ծանր հանցանք՝ սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում, քան այն, որի համար անձը դատապարտվել է
«Ես կարող եմ կրկին գնալ ծննդաբերելու». պատգամավորների երկխոսությունը ծիծաղ առաջացրեց դահլիճում
Բյուրոկրատիա, իհարկե, կա, դա տհաճ է, բայց ծննդկանն ու նորածինը երբեւէ չեն խառնվել դրան: Այո, պետք է գործընթացն ավտոմատացնել
80-ն անց կինը փորձել է 2019 թվականի Բենթլի ներմուծել ՀՀ՝ առանց մաքսատուրք վճարելու
Ինչ արտոնություններ եւ սահմանափակումներ կան հայրենադարձողների գույքի ներմուծման դեպքում
«Խոզերին կբրախենք կառավարության առաջ». Փակել են Գյումրի-Արմավիր ճանապարհը
Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի սահմանամերձ մի քանի գյուղերի` Հայկաձորի, Բագրավանի, Ջրափիի բնակիչներն այսօր վաղ առավոտից փակել են Գյումրի-Արմավիր միջպետական ճանապարհը` պահանջելով չեղարկել անասունների մորթը սպանդանոցներում իրականացնելու կառավարության որոշումը: «Մեզի սաղ-սաղ կթաղեք, մեզի սպանդանոց պետք չէ, ուժեղացրեք անասնաբուժական հսկողությունը բակային մորթերի ժամանակ, բայց հիմա վարկերի տակ կճճռանք, ինչ ձևի 80 կիլոմետր կտրենք, հասնենք Արմավիր, որ սպանդանոցում
Մշակույթը ժողովուրդների և երկրների փոխըմբռնման, միմյանց մոտեցնելու յուրահատուկ լեզու է․ ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանն այցելել է Քուվեյթ
Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը Քուվեյթի շեյխուհի, Քուվեյթի Իսլամական հնությունների թանգարանի գլխավոր տնօրեն, Ալ Սաբահ հավաքածուի համասեփականատեր Հուսա Սաբահ Ալ Սալեմ Ալ Սաբահի հրավերով այցելել է Քուվեյթի Պետություն։ Տիկին Նունե Սարգսյանի և շեյխուհի Հուսա Սաբահ Ալ Սալեմ Ալ Սաբահի նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել անցած տարվա սեպտեմբերին, Երևանում: Այդ հանդիպման ընթացքում, հաշվի առնելով բազմաթիվ ընդհանրությունները,
Հիմա Նիկոլ Փաշինյանը պատրաստվո՞ւմ է հանել այն կոստյումը, որը կարվել էր Սերժ Սարգսյանի հագով, թե՞ չի պատրաստվում. Մակունցն ուշագրավ գնահատական է տալիս
Ուշագրավ է, որ հարցին ի պատասխան՝ սուպերվարչապետական համակարգին անդրադարձ կլինի՞՝ Մակունցը նախ ճշտեց՝ եթե դուք ձեւակերպեք, թե ինչ նկատի ունեք սուպերվարչապետական համակարգ ասելով…Լրագրողներն ասացին՝ այն, ինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր ասում՝ ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ՝ Մակունցը պատասխանեց. «Նիկոլ Փաշինյանը սուպերվարչապետական համակարգ ասելով՝ նկատի ուներ, օրինակ, կեղծված ընտրությունների արդյունքում պարտադիր կերպով, ստիպողաբար ձեւավորվող ՏԻՄ իշխանություններ: Մենք այսօր նման բան չունենք»:
«Ազգային վերածնունդ» կուսակցությունը Հայկ Խանումյանին առաջադրեց Արցախի նախագահի թեկնածու
Խանումյանը բացառեց որևէ համագործակցություն համակարգային կոռուպցիա ստեղծած, իշխանությունը և բիզնեսը միաձուլած քաղաքական ուժերի և գործիչների հետ, մասնավորապես բացառեց որևէ նախընտրական կամ հետընտրական համագործակցություն «Ազատ հայրենիք» կուսակցության և նրա ղեկավար Արայիկ Հարությունյանի, ինչպես նաև նրանց կոալիցիոն գործընկերների հետ:
Անասնաբույծներն ու մսավաճառները փողոցը փակեցին. մի մասը պահանջում է սպանդանոցները փակել, ֆերմերներից ոմանք էլ՝ որոշումն առժամանակ հետաձգել
Անասնաբույծները սպառնում են միս չմատակարարել
Կատարվածը ոչ միայն մարդկային մեծ ողբերգություն է, այլ նաև հարված մեր պետական անվտանգության համակարգին. «Վերնատուն»
Երիտասարդ մարդու կյանքի դադարումը թող սթափեցնող լինի և վերջ տա ատելության ու թույնի մթնոլորտ ձևավորելուն
«Արմեն Թավադյանն իր վրա է կրում այս ռեժիմի ռեպրեսիվ ապարատի ամբողջ ծանրությունը». Արմեն Աշոտյան
Հարություն Հարությունյանն ասաց, որ «Արմեն Թավադյանի կալանավորումը բոլոր առումներով ազդել է «5-րդ ալիք»-ի գործունեության վրա:
Oրենսդրական փոփոխությունների հիմնական մասը, կարգավորման որևէ խնդիր չլուծելով, առաջացրել է նոր խնդիրներ. Թադևոս Ավետիսյան
Իշխանափոխությունից հետո շրջանառությունից հանվեց ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, որը մշակվել էր իրավակիրառական պրակտիկայի բազմակողմանի վերլուծության հիման վրա: Այս նախագիծը նպատակ ուներ լուծելու աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում վեր հանված բազմաթիվ խնդիրներ, ինչպես նաև ապահովելու այս ոլորտում ՀՀ ստանձնած միջազգային մի շարք պարտավորությունների լիարժեք կատարումը: Մշակման փուլում նախագիծը մանրակրկիտ քննարկվել էր նաև Աշխատանքի միջազգային կազմակերպության ներկայացուցիչների
Պլանային ջրանջատում Աջափնյակում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 21-ին ժամը 10:00-22։00 կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Գևորգ Չաուշի փողոցի 14/3 շենքի, Նորաշեն թաղամասի 4, 6, 8, 12/16, 37 շենքերի, Մազմանյան փողոցի 5/9 շենքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Այն անձինք, այդ թվում եւ վարչապետը, ովքեր չեն մասնակցել Կուտոյանի հրաժեշտի արարողությանը, դա չեմ կարծում տեղին է՝ շահարկման առարկա դառնալու». Մակունց
Վանեցյանը սթափության կոչ է արել՝ ասելով, որ կիսապատերազմական երկրում ներքին թշնամանքը, ատելությունը վտանգավոր է, իշխանությունները հետեւություն անելո՞ւ են՝ Մակունցը պատասխանեց. «Արթուր Վանեցյանը ԱԱԾ նախկին պետ է, ես նրա հայտարարությունները չեմ համարում քաղաքական հայտարարություն, հետեւաբար չեմ անդրադառնա դրան»:
ՀՔԾ-ն մանրամասնում է, թե ինչ մեղադրանքներ են առաջադրվել Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին եւ Սերգո Կարապետյանին
Դիզելային վառելիքի ձեռքբերման նպատակով իրականացված պետական աջակցության ծրագրերով պետությունից առանձնապես խոշոր չափերով գումար վատնելու վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա պարզվել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին
«Կարծեմ մայիս է չէ՞ տեղափոխվել». «Իմ քայլի» պատգամավորն այն մասին, թե իշխանության վիճակն իբրեւ վատ է
«Հուսամ՝ գոնե իմ պայծառ ապագայի մասով կանխատեսումները ճիշտ չլինեն»,-նկատի ունենալով Մարուքյանի՝ «Պարոն Գրիգորյան, Ձեզ մեծ ապագա է սպասվում» նախադասությունը, հեգնեց Սուրեն Գրիգորյանը
Ուշացած արդարադատությունը արդարադատություն չէ. Պոլսո հայոց պատրիարքարանի հայտարարությունը Հրանտ Դինքի ու Սևակ Բալըքչըի գործով դատավարությունների վերաբերյալ. Ermenihaber
Այս արդյունքը շատ կարևոր է այն առումով, որ այսուհետև այս երկրում ռասիզմի հողի վրա սպանություններ ծրագրող ու իրականացնող անհատներն ու խմբերը, որոնք համոզված են, որ անպատիժ են մնալու, կփոխեն իրենց համոզմունքը:
«Բանակից խուսափելու օրենք է, գույները մի ուռճացրեք». «Իմ քայլ»-ում դեմ են օրենքի ժամկետը երկարաձգելուն
Զինծառայությունը պարտադիր է, բայց կան նաեւ մարդիկ, որոնք չեն ուզում իրենց պարտքը հայրենիքի հանդեպ տալ ու վերադառնալ: Եկեք բաց խոսենք այս մասին
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Հունվարի 20-ի ցերեկը առանձին վայրերում սպասվում է թույլ ձյուն։ Հունվարի 21-22-ը, 23-ի գիշերը, 25-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 24-ին՝ շրջանների զգալի մասում, 25-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 21-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հունվարի 20-ի ցերեկը
«Արմեն Թավադյանը մեր ընկերն, մեր հարազատն է, բնականաբար չէի կարող չգալ». Լևոն Քոչարյան
Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարանն ասաց, որ այս միջոցով իշխանությունները փորձում են ճնշել մամուլին:
Սոցիալական ապահովության իրավունքի պաշտպանության բնագավառում առկա են լուրջ խնդիրներ. ՀՔԱՎ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը քաղաքացիների սոցիալական ապահովության իրավունքի պաշտպանության շրջանակներում արձանագրել է այս իրավունքի ապահովման համար կարևոր նշանակություն ունեցող մի շարք խնդիրներ։ Արձանագրված խնդիրները վերլուծվել են ՀՀ օրենսդրության և միջազգային իրավական ակտերի համատեքստում, վերհանվել են խնդիրների պատճառներն ու ներկայացվել առաջարկներ։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2019 թ․-ին շահառուների սոցիալական իրավունքի պաշտպանություն իրականացրել է 7 դատական և
Մարուքյանը՝ իշխանությանը. «Ձեր վիճակն առանց այդ էլ անցած տարի լավ չէր. սա անելու բան չի, որ դուք եք անում»
Ասում եք՝ «այո, մերժվեց ձեր նախագիծը, բայց մենք բովանդակային քննարկեցինք», այսինքն՝ մենք ցնծա՞նք դրանից, ուրախանա՞նք
Լուսինե Ալեքսանյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554 -Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերը և Լուսինե Ալեքսանյանի դիմումը՝ 1. Լուսինե Ալեքսանյանին նշանակել վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ (պաշտոնի ծածկագիր՝ 06-5-Ղ1-1)։ 2. Լուսինե Ալեքսանյանի
«Այսօր խլելը ո՞նց է, կարող է գա Ծառուկյանի ձեռից բա՞ն վերցնի». Ծառուկյանը՝ Վանեցյանի մասին
Հարցին՝ համագործակցություն հնարավո՞ր է Վանեցյանի հետ՝ Ծառուկյանը պատասխանեց. «Այդպիսի խոսակցություն չի եղել: Խոսակցություն կար, որ գալիս է Բարգավաճ եւ այլն…այդպիսի բան չկա, չի էլ կարող լինել, եւ այդ մասին ինքն էլ է հայտարարել»:
Մհեր Գրիգորյան. Մենք տրամադրված ենք և ծրագրավորում ենք մեր ռազմավարությունների իրական քննարկման ձևաչափեր նախագծել և իրականացնել
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆինանսների նախարարության կողմից կազմակերպված «Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարությունը» թեմայով աշխատանքային քննարկմանը, որին մասնակցում էին Հայաստանում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները: Փոխվարչապետը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում մասնավորապես նշել է. «Թույլ տվեք Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ողջունել ձեզ և շնորհակալություն հայտնել մեզ համար շատ կարևոր
«Ես պարտավոր էի գնալո՞ւ …Բարեւած էլ չկամ, աղջիկ ջան». Ինչու Ծառուկյանը չի գնալու Կուտոյանի հուղարկավորությանը
Հարցին՝ պիտի պարտադիր մտերի՞մ լինեիք, որ գնայիք՝ Ծառուկյանը պատասխանեց. «Բարեւած Էլ չկամ, աղջիկ ջան, եթե ես մարդուն ճանաչեի, կապ չունի…Բայց մարդու հետ ես ծանոթ էլ չեմ եղել, բայց հարգել ենք: Միայն Տիգրան Ուրիխանյանին, որպես մորքուրի տղա, դրա համար գնացել եմ»:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը պնդում է՝ Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվել է 2011 թվականին. «Այսօր»
«Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը բազմիցս պատասխանել է այդ թեմայով հրապարակումներին։ Հարկ ենք համարում ևս մեկ անգամ ընդգծել՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվել է 2011 թվականին», – Aysor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Նշենք, որ Politik.am կայքում օրերս «Միացյալ Թագավորությունում Արմեն Սարգսյանի դեմ
«Դա անելու բան չի, որ անում են». Ծառուկյանը՝ ծննդատներ փակելու ու սպանդանոցների խնդրի մասին
Մարդը լավ օրից չի, ով 3-4 կով ունի, համարվում է ֆերմեր: Մարդը մորթում է 3 ամիսը մեկ, գոնե իր գոյությունը պահելու համար: Էսօր բոլորս էլ գիտենք, որ գյուղատնտեսության վիճակը ծանր է: Էսօր ինձնից լավ գիտեք, մի շիշ ջուրը՝ կես լիտրը արժի 200 դրամ, լիտրը դառնում է 400 դրամ, իսկ կաթը վաճառում են 110 դրամ, 120, 150, այսինքն, մարդը մշակում է, աշխատում է, խնամում է, պահում է, կաթն ավելի էժան է, քան թե ջուրը:
Արթուր Վանեցյան. «Սթափվել է պետք, կանգ առնել է պետք: Օր առաջ»
Ատելությունն ու ներքին թշնամանքը մեծ վտանգ են ցանկացած երկրի համար: Կիսապատերազմական վիճակում գտնվող Հայաստանի ընթացքի, նրա անվտանգության ու ապագայի տեսանկյունից այն կարող է ուղղակի կործանարար լինել: Սթափվել է պետք, կանգ առնել է պետք: Օր առաջ: Արթուր ՎԱՆԵՑՅԱՆ ԱԱԾ նախկին պետ
«Սա ԱԺ-ի իրավասության սահմանափակում է՝ հօգուտ կառավարության». ԼՀԿ պատգամավոր
Չկա օրենսդրական սահմանափակում այն հանգամանքում, որ պատգամավորը կառավարությունից շուտ է ներկայացնում օրինագիծ
Թրամփի տնտեսական ցուցանիշները աննախադեպ են, իսկ ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը` պատմականորեն ամենացածր մակարդակի վրա. Սուրեն Սարգսյան
3 տարի առաջ այս օրը ԱՄՆ 45-րդ նախագահ Թրամփը ատանձնեց պաշտոնը: Նրա իմպիչմենտի մասին սկսեցին խոսել երդմնակալության հաջորդ իսկ օրը: Այս տարիների ընթացքում Թրամփը ստիպված եղավ ավելի շատ ժամանակ տրամադրել պաշտպանվելուն, քան աշխատելուն: Թրամփին քարկոծում են նրա համար, ինչ նա խոստացել է անել և այդ խոստումների համար էլ հենց ընտրվել է: Այդուհանդերձ, Թրամփի տնտեսական ցուցանիշները


















































