Օրվա լրահոսը
ՀԵՎԿ-ն առաջարկում է նշել 1920 թ․ հունվարի 19-ը որպես Հայաստանի Հանրապետության միջազգային ճանաչման օր
2020 թվականի հունվարի 19-ին լրանում է Հայաստանի Հանրապետության միջազգային ճանաչման 100-ամյակը։ 1920 թ. այդ օրը Ազգերի լիգան՝ Անտանտայի Դաշնակից պետությունների Բարձրագույն խորհուրդը, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի առաջնորդությամբ, Փարիզի վեհաժողովում պաշտոնապես ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը։ Այդ պահին նորանկախ Հայաստանը զբաղեցնում էր 60 հազար քառակուսի կիլոմետրից ավելի տարածք՝ ներառյալ Կարսը, Սարիղամիշը, Արդահանը, Անին, Իգդիրը, Նախիջևանը եւ
«Սա սադրանք է»․ «Գյումրու Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցի» նախկին տնօրենը դիմում է իրավապահներին
Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մամուլիս ասուլիս էր հրավիրել՝ պարզաբանելով, թե ինչո՞ւ է «Գյումրու մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցի» տնօրեն նշանակել բժիշկ-վնասվածքաբան Ժորժիկ Սերոբյանին, որը իր թիմակիցը լինելուց բացի, իր մոտ ընկերոջ՝ Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրենի ժ/պ Կարեն Պետրոսյանի քեռու՝ Շիրակի պետական համալսարանի ռեկտորի ժ/պ Երվանդ Սերոբյանի որդին է։
Արարատ Միրզոյանը զրույց է ունեցել Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ
Հունվարի 18-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը երկկողմ զրույց է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ: Արարատ Միրզոյանը կարծիք է հայտնել, որ այսօր կայացած Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի հատուկ ընդլայնված նիստը մեծ կարեւորություն ուներ գնահատական տալու համար Բաքվում 30 տարի առաջ տեղի ունեցած հայերի ջարդերին: Նիստը պատմական որակելով՝ ԱԺ նախագահն ընդգծել է,
«Մամուլի շենքում բռնկված հրդեհից եթե վարձակալ է տուժել, կարծում եմ՝ փոխհատուցում կլինի». Նարեկ Բաբայան
Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը Մամուլի շենք եկավ, երբ հրդեհաշիջման աշխատանքներն ավարտվել էին: Aravot.am-ը «Միր» հեռուստաընկերության հարկում զրուցեց նրա հետ: -Շրջեցիք հարկերում, ձեր աչքով տեսաք ամեն բան: Ի՞նչ կասեք: -Մեկնաբանելու բան առանձնապես չեմ տեսնում: Կարճ միացում է տեղի ունեցել այն հատվածում, որտեղից բոլոր հարկերի եւ բոլոր բաժանորդների էլեկտրական սնուցումն է կատարվում: Հրդեհ է
ՃՏՊ Մարալիկ-Լանջիկ ավտոճանապարհին․ վարորդը տարբեր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ
Հունվարի 18-ին, ժամը 17:24-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարալիկ-Լանջիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհի 41-րդ կմ-ին «Nissan March» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գագիկ Ա., ծնված 1991 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և
Աղմուկ հանած մի նշանակման ու պաշտոնը ընկերների հետ կիսելու մասին․ Շիրակի մարզպետի պարզաբանումները
Այսօր Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը լրագրողներին իր հիմնավորումները ներկայացրեց, թե ինչո՞ւ է «Գյումրու մոր ու մանկան ավստրիական հիվանդանոց»-ի տնօրենի պաշտոնում նշանակել Ժորժիկ Սերոբյանին։ Հիշեցնենք, որ այս նշանակումը բավական մեծ աղմուկ է հանել այն պատճառով, որ մասնագիտությամբ բժիշկ-վնասվածքաբան Ժորժիկ Սերոբյանը մարզպետի թիմակիցն է, նրա մոտ ընկերոջ՝ Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրենի ժ/պ Կարեն Պետրոսյանի
Արթիկի էլեկտրական ցանցի աշխատակիցը հոսանքահարումից տեղում մահացել է
Հունվարի 18-ին, ժամը 15:46-ին 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Լմբատ թաղամասի էլեկտրական բաշխիչ կայանում դի կա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ՀԷՑ ՓԲԸ «Ղարսի» մասնաճյուղի Արթիկի էլեկտրական ցանցի աշխատակիցը (Արմեն Հ., ծնված 1974 թ.) հոսանքահարումից տեղում մահացել
Լավ, էս փոքր երկրում էսքան չսիրված, չկայացած մարդ, էսքան դիակապտող ո՞նց հայտնվեց․ Նաիրա Զոհրաբյան
Հրայր Թովմասյանը իմ հերոսը չէ: Բայց ես մարդկայնորեն հասկանում եմ իր վիշտը, երբ արտասվում է իր մահացած ընկերոջ տան մոտ: Ու հրաժարվում եմ ընկալել էն երկոտանի անասուններին, ովքեր ծաղրում են մարդու վիշտն ու ընտրում, թե ո՞վ է լինելու հաջորդ զոհը: Լավ, էս մեր երկրում որտեղի՞ց էսքան նեկրոֆիլ, որ Գեորգի Կուտոյանի դիակը դեռ տաք, արդեն որոշեցին`
Սերգո Աթանեսյան. «Մամուլի շենքի խնդիրներին տեղյակ ենք»
Մինչ հրշեջ փրկարարները զբաղված էին Մամուլի շենքում բռնկված հրդեհը մարելով, Aravot.am-ը զրուցեց պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ Սերգո Աթանեսյանի հետ: -Բռնկված հրդեհի մասին մանրամասներ գիտե՞ք: -Ես առայժմ ոչնչից տեղյակ չեմ: Հրդեհի մասին մամուլից եմ իմացել: Փորձել եմ հնարավորինս շուտ գալ եւ հիմա տեղում փորձում եմ հասկանալ՝ ինչ է եղել, փորձում եմ հասկանալ, թե ինչի՞
«Ապրիլից հետո «Գազպրոմ Արմենիան» գուցե գազի սակագնի վերանայման հայտ ներկայացնի». Բաղրամյան
Մոտ 30 դոլարով սակագինն ավելացնելու խնդիր կա, բայց չի նշանակում, թե սակագինը հենց այդքան է բարձրանալու
Ապարանում գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ
Հունվարի 18-ին, ժամը 16:25-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Պարույր Սևակի փողոցի տներից մեկում գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ. բալոնը տեղափոխվել է բակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հովակիմյան փողոցի տներից մեկում 5 կգ-ոց
Հովիկ Աղազարյանը Կուտոյանի մահը նրա նախկին գործունեության հետ է կապում
Կարող է մարդը հասկանա, որ վաղը չէ մյուս օրն ինքը խնդիրներ կունենա, եւ ինքը դիմի նման քայլի
Մամուլի շենքում հրդեհը լարերով բարձրացել էր մինչեւ 8-րդ հարկ
Այսօր Մամուլի շենքում բռնկված հրդեհի շիջման աշխատանքը ղեկավարող ԱԻՆ հրդեհաշիջման եւ փրկարար աշխատանքների բաժնի պետ, մայոր Արթուր Մարդանյանը Aravot.am-ին ասաց. «Ահազանգն ստանալուց հինգ րոպե անց հրշեջ մեքենաները եղել են դեպքի վայրում: Առաջին հարկում բռնկվել էր էլեկտրական վահանակների 15 քմ տարածքով սենյակը՝ վահանակներով, ապահովիչներով, գույքով: Շենքն ամբողջովին հոսանքազրկելուց հետո մեր աշխատակիցներն անցել են իրենց պարտականությունների կատարմանը:
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամ: Շրջայցի ընթացքում հիմնադրամի ղեկավարը կառավարության ղեկավարին է ներկայացրել CARD-ի գործունեությունը, հիմնադրամի տարբեր բաժինների աշխատանքները: Այնուհետև խորհրդակցության ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերին ու դրանց արդյունքներին: Նշվել է, որ հիմնադրամի խումբն իր մեջ ներառում է գյուղատնտեսության ոլորտում մասնագիտացված 6 կազմակերպություններ և
Ոստիկանի՝ Հրայր Թովմասյանին ուղղված «Հաջորդը քեզ են խփելու» գրառման կապակցությամբ ծառայողական քննություն է նշանակվել
Երեկ ֆեյսբուքյան օգտատեր Գեղամ Պետրոսյանը հրապարակել էր Վազգեն Սիմոնյան անվամբ ոստիկանության ծառայողի՝ անպարկեշտ արտահայտություններով համեմված «Հաջորդը քեզ են խփելու» մեկնաբանությունն՝ ուղղված ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, որը Գեորգի Կուտոյանի մահվան օրը, նրա բնակարանի մոտ գտնվելով, չէր կարողացել զսպել արցունքներն ու հուզմունքը։ Ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակված` պարզելու համար, թե ով է ոստիկանության այդ աշխատակիցը: «Ոստիկանության պետի
Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովը բարձրաձայնում է հայ բնակչության կորուստների արդարացի հատուցման իրավաչափությունը եւ արդիականությունը․ հայտարարություն
Հայաստանի եւ Արցախի Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հատուկ նիստում ընդունվել է հայտարարություն Հայտարարությունում ասվում է. «1990 թվականի հունվարի 13-19-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում պետական իշխանությունների իմացությամբ եւ թողտվությամբ իրագործվել է հայ բնակչության համակարգված եւ զանգվածային կոտորած: Էթնիկ հողի վրա իրականացված բռնություններին զոհ են դարձել հարյուրավոր հայեր, թալանի եւ բռնագրավման է ենթարկվել հայերի ունեցվածքը: Ֆիզիկական
«Արցախը պատրաստ է ընդունել ադրբեջանցիներին, եթե կընդունեն Արցախի իրավասությունն այս տարածքում». Արտակ Բեգլարյան
«Ադրբեջանը ստիպված փորձել է ինչ-որ «բլեֆ» անել եւ ներկայացնել, թե այդ համայնքը խաղաղության է պատրաստ»,-ասում է Արցախի ՄԻՊ-ը
Շմոլ գազից թունավորում՝ Ստեփանակերտում
Հունվարի 17-ին «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ նույն օրը ժամը 19:00-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է տեղափոխվել Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 2007 թ. ծնված Մ. Ղ.-ն ։ ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ Մ. Ղ.-ն թունավորվել է նույն օրը ժամը 18:30-ի սահմաններում իրենց տանը տեղադրված
«Սահմանադրական փոփոխությունների հիմքում ՍԴ թնջուկի լուծումը չէ, դա տարբերակներից մեկն է». Արարատ Միրզոյան
Տասնյակ տարիներ հայ հանրությունը խոսում է այն մասին, որ Սահմանադրությունը պետք է փոխել։ Սա է հիմքում
Երեւանի եւ Կոտայքի 11 դպրոցի նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ջեռուցման ապահովման նորմերի խախտումները պարզելու նպատակով Երեւանի եւ Կոտայքի մարզի 11 դպրոցի նկատմամբ հարուցել է վարչական վարույթ։ Վերջիններիս հիմքում ԱԱՏՄ-ին հասցեագրված բողոքներն են և մամուլի հրապարակումները, ինչպես նաև՝ հունվարի 8-14-ը ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից ստացված տեղեկատվությունը։ ԱԱՏՄ-ն ամենօրյա պարբերականությամբ ՀՎԿԱԿ-ից ստանում է դպրոցական և նախադպրոցական հաստատություններում
Արցախի պատգամավորը՝ Ադրբեջանի մասին. «Ձիթենու ճյուղը որքան էլ դնես բորենու բերանը, խաղաղության աղավնի չի դառնա»
Մենք չենք մտածում, որ դարավոր թշնամիներ պետք է մնանք, բայց միշտ պետք է հիշենք, որ մեր հարեւան էթնոսն ունի հայատյաց քաղաքականություն
Ո՞վ է Արարատ Միրզոյանի Բաքվի ջարդերի 30-ամյակին նվիրված ելույթի հեղինակը․ գոնե այս կարգի ելույթները պահանջում են փորձագետների ակտիվ ներգրավում․ Մարինա Գրիգորյան
Ո՞վ է Արարատ Միրզոյանի Բաքվի ջարդերի 30-ամյակին նվիրված ելույթի հեղինակը։ «1990-ի այս ջարդերից չափազանց շատ կարճ ժամանակ առաջ ջարդեր էին տեղի ունեցել նաև Սումգայիթում և Կիրովաբադ (Գանձակում): Բաքվի ջարդերից շատ կարճ ժամանակ անց հայերի ջարդեր սկսվեցին Մարաղայում և այլուր»,- նշեց նա։ Սումգայիթի ցեղասպանությունը, հիշեցնեմ, եղել է 1988թ․ փետրվարին, այսինքն Բաքվից համարյա 2 տարի առաջ։ Գանձակի՝
Միջադեպ Շիրակի մարզպետի ասուլիսից առաջ․ կրքերը գնալով թեժանում են
Ինչպես տեղեկացրել ենք, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի որոշմամբ երեկ «Գյումրու մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցի» տնօրեն է նշանակվել Ժորժիկ Սերոբյանը, որը մասնագիտությամբ բժիշկ-վնասվածքաբան է, աշխատում է ինչպես վերոնշյալ հիվանդանոցում, այնպես էլ Գյումրի բժշկական կենտրոնում։ Այս նշանակումը մեծ աղմուկ է բարձրացրել․ «Գյումրու մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցի» 15 տարվա տնօրեն, դաշնակցական Աշոտ Կուրղինյանը պնդում է, որ
«Օդում վարկած չհյուսենք». Արարատ Միրզոյանը՝ Կուտոյանի մահվան մասին
Գեորգի Կուտոյանը, հայտարարվեց, որ որեւէ կարգավիճակով՝ ոչ վկայի, ոչ մեղադրյալի, որեւէ գործով չի անցել
Նոր մանրամասներ Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքներից․ Քննչական կոմիտե
ՀՀ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում են ձեռնարկվել անհետաձգելի քննչական և այլ դատավարական, օպերատիվ- հետախուզական միջոցառումներ՝ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ 2020 թվականի հունվարի 17-ին, ժամը՝ 14:30-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում
Ռուսաստանի ԱԳՆ-ն տեղաշարժեր է նկատում ԼՂ կարգավորման գործում
Ռուսաստանի ԱԳՆ-ն որոշակի տեղաշարժեր է տեսնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Այս մասին ասվում է Ռուսատանի ԱԳՆ կայքում տեղադրված պատասխանների մեջ, որոնց վերաբերյալ հարցեր պատրաստվել, բայց չէին հնչել արտգործնախարարի պաշտոնակատար Սերգեյ Լավրովի մամուլի ասուլիսին: «Տեղաշարժեր կան «փոքր քայլերի» իրականացման ուղղությամբ, որոնց մասին պայմանավորվել էին արտգործնախարարները Մոսկվայում 2019թ. ապրիլին՝ որպես զարգացում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի
ՀՀ գլխավոր դատախազությունը հավաստիացնում է, որ օրենքով վերապահված իր ողջ գործիքակազմով ապահովելու է տեղի ունեցած ողբերգության բոլոր պատճառների ու հանգամանքների բացահայտումը
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ցավակցական խոսք է հղել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ: «Սրտի կսկիծով և խորը ցավով տեղեկացա Գեորգի Կուտոյանի անժամանակ և ողբերգական մահվան մասին։ Պետական ծառայության իրեն վստահված բոլոր ոլորտներում Գեորգի Կուտոյանը հանդես է եկել իբրև խորաթափանց, ինտելեկտուալ, արհեստավարժ, մշտապես իր ստանձնած պարտականությունների հանդեպ պատասխանատվության մեծ զգացումով
6-ամյա Տիգրանի բուժմանը ուղղվել է 700.000 դրամ․ բարեգործական ակցիայի շրջանակներում հավաքված գումարը Տաթևիկ Ռևազյանը կրկնապատկել է
Հարգելի քաղաքացիներ, Տեղեկացնեմ, որ 6-ամյա Տիգրան Ամիրխանյանի բուժմանը ուղղվել է 700.000 դրամ: Տիգրան Ամիրխանյանը պայքարում է մեդուլոբլաստոմայի դեմ (քաղցկեղի տեսակ՝ գլխուղեղում): Տարիներ շարունակ ես մեծ սիրով ներգրավված եմ եղել կամավորական աշխատանքներում՝ ստանալով գերագույն հաճույք իմ աշխատանքից և առաջարկում եմ բոլորին նույնպես կամավորական գործունեություն ծավալել: Ինչպես գիտեք, երեկ ես աշխատել եմ որպես մատուցող Երևանի կենտրոնում գտնվող ROOMZ
«Արցախի հայության գոյության միակ հնարավոր ճանապարհը Արցախի ինքնորոշումն է, եւ Հայաստանը արցախցիների այդ իրավունքի իրացման երաշխավորն է»․ Արարատ Միրզոյան
Հունվարի 18-ին Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հատուկ նիստը: Ելույթով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: «Հարգարժան պարոն Ղուլյան, Հարգելի գործընկերներ, հարգելի հյուրեր. Ուղիղ երեսուն տարի առաջ այս օրերին, Խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, իշխանությունների ակնհայտ թողտվությամբ եւ աջակցությամբ տեղի
«Ադրբեջանն ակնհայտորեն չի ցանկանում խաղաղության գնալ». Արցախի ՄԻՊ
Մի օր, հուսամ, որ ադրբեջանական հասարակությունը հասկանալու է, որ իր եւ բոլորի շահերից է բխում երկխոսություն ունենալը


















































