Օրվա լրահոսը

«Մամուլի» շենքի հրդեհը մեկուսացվել է․ փրկարարները տարհանել են 50 քաղաքացու

Հունվարի 18-ին, ժամը 11:47-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ Մամուլի շենքի առաջին հարկում, հրդեհ է բռնկվել: Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ինչպես նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:41-ին,

«Վստահ չեմ, որ Կուտոյանի անունը կար հանձնաժողով կանչվելիք հյուրերի նախնական հաստատված ցուցակում». Գորգիսյան

«Այդ տվյալներն են, որոնք մենք պետք է ուսումնասիրենք, հետեւաբար՝ նրա մահը որեւէ ազդեցություն չի ունենալու»,-ասում է քննիչ հանձնաժողովի անդամը։

Հունվարի 12-ից 18-ը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 650 կրակոց

Հունվարի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 80 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 650 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:   ԱՀ ՊՆ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

«30 տարի անց պարզ հարց է առաջանում, թե ինչպես կարող էր նույն ժողովուրդը 3 անգամ ջարդի ենթարկվել մի քաղաքում, որի հիմնաքարերը իր ձեռքով է դրել»․ Աշոտ Ղուլյան

Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցին նվիրված՝ Հայաստանի և Արցախի խորհրդարանների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ հատուկ նիստին ելույթով հանդես է եկել Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը։ «Մեր ժողովրդի պատմության մեջ որքան նշանակալի են փառահեղ հաղթանակները, նույնչափ կարևոր են հիշատակի և ոգեկոչման արժանի էջերը։ Դրանք մեր պատմության անբաժանելի մասն են, որ գուցե հաճախ հետևանք են եղել

4G/LTE թրաֆիկի քառապատիկ աճ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցում Նոր տարվա նախօրեին ու առաջին օրը` նախորդ տարվա նույն շրջանի համեմատությամբ

Ամանորի նախաշեմին` 2019թ. դեկտեմբերի 31-ին (մինչեւ կեսգիշեր) եւ 2020թ. հունվարի 1-ին, ՎիվաՍել-ՄՏՍ-ի բջջային ցանցում բաժանորդների կողմից օգտագործված ինտերնետ թրաֆիկի ծավալն արձանագրել է ավելի քան կրկնակի աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ինտերնետից օգտվելիս` բաժանորդները նախապատվությունը տվել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի 4G/LTE ցանցին, որի արդյունքում LTE թրաֆիկը գրանցել է քառապատիկ  աճ: Մասնավորապես, ռեկորդային է եղել Երեւանի տարածքում 4G/LTE

Կինը, արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով, փորձել է ստանալ 500 դոլար

Հունվարի 15-ին, ժամը 13.30-ի սահմաններում, 40-ամյա մի տղամարդ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր տվել, որ իրեն ծանոթ մի կին, արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով, 2019 թվականի դեկտեմբերի 12-ին իրենից պահանջել և ստացել է 100 դոլար, հունվարի 10-ին նույն եղանակով ստացել է 200 դոլար, իսկ հունվարի 15-ին կրկին փորձել է ստանալ 500 դոլար: Բաժնի քրեական հետախույզների և

«Սա մեզ համար լուրջ մարտահրավեր է․ այն մարզպետերի ու համայնքապետերի գործունեության ցուցիչներից մեկն է»․ Սուրեն Պապիկյան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում հունվարի 17-ին տեղի է ունեցել մարզպետների մասնակցությամբ 2020թ. առաջին խորհրդակցությունը, որը վարել է նախարար Սուրեն Պապիկյանը: Նախարարը շնորհավորել է գործընկերներին նոր աշխատանքային տարվա մեկնարկի կապացությամբ՝ հույս հայտնելով, որ 2020թ. մարզերում նախատեսվող ենթակառուցվածքային ծրագրերը կլինեն առավել արդյունավետ և չեն զիջի նախորդ տարվա ցուցանիշներին: Խորհրդակցության մեկնարկին ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ անդրադարձ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Հունվարի 18-ի ցերեկը Սյունիքում և Արցախում, 19-ին և 20-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, 20-ի ցերեկը և 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 19-ի և 20-ի գիշերը կբարձրանա 6-8 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հունվարի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը, 20-ի ցերեկը և 21-23-ը սպասվում է առանց տեղումների

Լինե՞լ, թե՝ չլինել

Արցախի համար 1988-ի փետրվար ամսվա ճակատագրական օրերից ոչ պակաս վճռորոշ ժամանակներ են գալիս: Երկու տարբեր ժամանակներում էլ վճռորոշը բնակչության ձայնն է, նրա կամարտահայտությունը: Անցյալ 30 տարիներին Արցախ հայեզերքի ղեկը իր ձեռքը վերցրած քաղաքական վերնախավը ի վիճակի չեղավ, մանավանդ դաժան պատերազմում տարած հաղթանակից հետո, երկրամասը տանել զարգացման ճանապարհով: Այն իր բնույթով կրկնում էր երեւանյան ձեւն ու

Գեորգի Կուտոյանի անժամանակ մահվան բոթը խիստ ցավալի էր և ցնցող․ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար

ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Էդուարդ Մարտիրոսյանի և ԱԱԾ անձնակազմի ցավակցականը Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ Գեորգի Կուտոյանի անժամանակ մահվան բոթը խիստ ցավալի էր և ցնցող։ Գեորգի Կուտոյանը Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը ղեկավարելու կարճ ժամանակահատվածում հասցրել է վաստակել իր գործընկերների վստահությունն ու հարգանքը։ Նա մասնագիտական մեծ կարողություններ ունեցող, կիրթ, բարեխիղճ և պատասխանատվության մեծ զգացումով օժտված սպա

Օդը կեղտոտ է Նորքում, Կենտրոնում ու քաղաքի հարավում

Տրանսպորտի, արդյունաբերության, քիչ կանաչապատման եւ այլ պատճառներով մթնոլորտ են անցնում վնասակար նյութեր։ Դրանք աղտոտում են օդը, ինչը լուրջ խնդիր է հատկապես մարդաշատ քաղաքներում։ Երեւանում ապրում է մոտ 1.8 միլիոն մարդ։ Այստեղ խիտ է երթեւեկությունը, շատ է շինարարությունն ու փոշին, ծառաշատ վայրերն էլ մեծ չեն։ Մայրաքաղաքի օդի աղտոտվածության ձեւերի, պատճառների ու հետեւանքների մասին ենք խոսել ԳԱԱ

Գրանցված երկրաշարժը և նրան հաջորդած հետցնցումներն արտառոց չեն Ջավախքի գոտու համար և չեն կարող դառնալ խուճապի պատճառ

Հունվարի 18-ին, տեղական ժամանակով ժամը 05:28-ին Հայաստանի Հանրապետության հարավ-արևմտյան հատվածում՝ Շիրակի մարզի Աշոցք գյուղից 10 կմ դեպի հարավ-արևելք, գրանցվել է երկրաշարժ։ Սեյսմիկ ցնցման ուժն ըստ Ռիխտերի սանդղակի կազմել է 3.6 մագնիտուդ, ուժգնությունն էպիկենտրոնային գոտում՝ 4-5 բալ, իսկ հիպոկենտրոնի (օջախի) խորությունը՝ 10 կմ։ Երկրաշարժին հետևել է 24 հետցնցում՝ առավելագույնը 2.4 մագնիտուդ։ Երկրաշարժը Ջավախքի սեյսմաակտիվ ընդարձակման գոտում

«Մամուլի» շենքի առաջին հարկում հրդեհ է բռնկվել

Հունվարի 18-ին, ժամը 11:47-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Մամուլի» շենքի առաջին հարկում, հրդեհ է բռնկվել: Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ինչպես նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:   ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ

«Դեռ իմ երազած թատրոնում եմ»

Բալետի արտիստ Կարինա Շիկանյանը «ոստյուններով» է կարիերան կառուցում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գործուղմամբ 2019թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին փորձի փոխանակման նպատակով մենապարողներ Կարինա Շիկանյանն ու Պետրոս Սերոբյանը մեկնել էին Կալիֆոռնիա՝ Սան Դիեգո քաղաքի Encinitas ballet-ի դպրոց: «Առավոտը» 2019թ. փետրվարի 22-ին անդրադառնալով թատրոնի խաղացանկային Մինկուսի «Դոն Կիխոտ» բալետին, նշել էր Կիտրինի կերպարում հանդես

Դարբաս բնակավայրի «Մասրենի» առևտրի կենտրոնի մոտակայքից հայտնաբերվել է որպես անհայտ կորած որոնվող 25-ամյա աղջիկը

Հունվարի 17-ին ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, ժամը 21.30-ին, Դարբաս բնակավայրի «Մասրենի» առևտրի կենտրոնի մոտակայքից հայտնաբերվել և բաժին է հրավիրվել ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվող 25-ամյա Անի Ասատրյանը։ Նրան հայտնաբերելու մասին հայտնվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:   ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

24-ամյա վարորդը, բախվելով աղբամանին, ծառին և էլեկտրական սյանը, մահացել է

Հունվարի 18-ին՝ ժամը 3.20-ին 24-ամյա Հենրի Մարկոսյանը, վարելով «Մերսեդես» մեքենան, Խորենացու փողոցի թիվ 160 հասցեի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կայանած «ՎԱԶ-217030» մեքենային, ապա աղբամանին, ծառին և էլեկտրական սյանը։ Վարորդը տեղում մահացել է: Կատարվում է նախաքննություն:   ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թալանել են պատգամավոր Գևորգ Պապոյանի մեքենան

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի մեքենան թալանել են, ոստիկանությունը քրեական գործ է հարուցել։ Այս մասին տեղեկացրել է պատգամավորն՝ իր ֆեյսբուքյան էջի միջոցով։ Հուսով եմ սա անողներն ու մեքենայի միջից պայուսակս գողացողները, որի մեջ կային անձնական փաստաթղթեր, շուտափույթ կբացահայտվեն։ Արդեն իսկ կատարվածի մասին հայտնել եմ ոստիկանությանը։ https://www.facebook.com/photo.php?fbid=2883398391712089&set=a.804380686280547&type=3&theater

Հայաստան-Իրան. առանց մեծ վնասների

Սկիզբը՝  այստեղ: Իրանի նկատմամբ ամերիկյան կոշտ քաղաքականությունը ազդեցություն չպետք է ունենա հայ-իրանական հարաբերությունների վրա Պաշտոնական Երեւանն անհանգստացնող բնութագրեց տարածաշրջանում վերջին զարգացումները, միեւնույն ժամանակ արձանագրեց, որ Հայաստանը չի կարող ներքաշվել ո՛չ հակաիրանական, ո՛չ էլ հակաամերիկյան գործողությունների մեջ։ Իրանի կողմից իրաքյան Այն Ալ-Ասադի ու Էրբիլի ռազմաբազաների հրթիռակոծումից հետո, որտեղ տեղակայված էին ամերիկյան եւ արեւմտյան կոալիցիոն զինված ուժերը,

Հանրապետության հրապարակի տակ գտնվող պատմական շերտի արժեքը ոչ ոք չի նսեմացնում, բայց նույն Երեւանն ունի քաղաքային մշակույթի հնամենի կոթողներ. «Ազգ»

Կարմիր բլուրի պեղումները ղեկավարած անվանի հնագետ Բորիս Պիատրովսկու որդինՙ Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիատրովսկին պարբերաբար գալիս է Երեւան ու հիասթափված հեռանում, որովհետեւ տեսնում է, որ մեր հնավայրերը դարձյալ անմխիթար ու անխնամ վիճակում են, դրանք այդպես էլ չեն դառնում թանգարան բաց երկնքի տակ, որովհետեւ ներկայանալի տեսք չունեն:

Գագիկ Համբարյան. Ինչո՞ւ է իշխանությունն այդքան շատ խոսում հետհեղափոխական շրջանի մասին. այն ավարտվել է դեռ 1 տարի առաջ. «Փաստ»

Իրականում Ն. Փաշինյանը իշխանափոխությունից հետո շատ կտրուկ ու արագ բարելավեց իր շրջապատի ու թիմակիցների կյանքը։ Զուգահեռ՝ մինիմալ աշխատավարձերի, կենսաթոշակների 10 տոկոս բարձրացումը ներկայացվում է որպես դարակազմիկ և շատ կարևոր իրադարձություն։ 

Գեւորգ Պետրոսյան. Մենք չհասկացանք՝ այդ ի՞նչ էր խորհրդարանական պետությունը. ԱԺ-ն առայսօր մնացել է կառավարության կցորդ. «Հրապարակ»

Անդրադառնալով ՀԱԿ-ի հիմնավորմանը, որ հանրությունը չի ընդունել գործող Սահմանադրությունը, Գեւորգ Պետրոսյանը հարցով պատասխանեց․ «Կարելի՞ է իմանալ՝ ՀԱԿ-ն այդ ի՞նչ շրջանակներում է հարցումներ արել, քանի՞ անգամ են իրենք ժողովրդի մեջ մտել, շատերն անգամ ամաչում են ժողովրդի շարքեր դուրս գալ, որովհետեւ թուքումրի առարկա են դառնալու։ Այդ ե՞րբ մտան, ե՞րբ լսեցին, որ հիմա էլ ժողովրդի անունից են խոսում»։

Հարություն Հարությունյան. Եթե գրում էինք Տիգրան Սարգսյանի գործունեության մասին, ապա նա անձամբ էր զանգահարում և ոչ թե ասում էր… «168 ժամ»

Այսպիսի ճնշումներ չեն եղել երբեք, սրանք աննախադեպ են, որը, իհարկե, որևէ տեղ չի տանելու:

Հայտնի է՝ ինչու են մերժել հարցաքննել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին. «Հայկական ժամանակ»

Ավելի վաղ Սահակյանը ՀԺ-ին ասել էր, որ ձերբակալումից օրեր առաջ Լոռեցյանն աշխատանքից ազատվելու վերաբերյալ դիմում է ներկայացրած եղել նախարարին: Ըստ պաշտպանի՝ Հարությունյանին հարցաքննելն անհրաժեշտ էր, որպեսզի նա դրա վերաբերյալ ցուցմունք տար:

Բյուջեի գերակատարումը գրեթե ամբողջությամբ տեղի է ունեցել մեքենաների ներմուծման կտրուկ աճի շնորհիվ, որի հետ այս իշխանությունն առնչություն չունի, բայց հպարտանում է. «Ազգ»

Չէ՞ որ տարվա առաջին կեսի տվյալները ներկայացնելիս, նա իր ֆեյսբուքյան էջում գրել էր հարկային եկամուտների 25 տոկոսից ավելի գերազանցման մասին, ասելով, որ դա համապատասխանում է իր այն խոստմանը, որ բյուջեի եկամուտները մեկ-երկու տարում կավելացնի մեկ երրորդով: Մոռացե՞լ է իր հերթական խոստման եւ մի քանի ամիս առաջ կատարած գրառման մասին Նիկոլ Փաշինյանը: Ոչ իհարկե, պարզապես նրա համար խոստումներ շռայլելն ու դրանք «մոռանալը» կենսակերպ է:

Իշխանության սատելիտները հեգնում էին բոլոր նրանց, ովքեր անհանգստություն էին հայտնում գազի գնի բարձրացման հետ կապված, իշխանականները նախամանորյա PR էին կազմակերպել.

Ավելին, դեկտեմբերի 31-ին Նիկոլ Փաշինյանն էլ ավետիս տվեց, թե ՌԴ նախագահի հետ քննարկել են այդ հարցը: Դե, բնական է, Ամանորի շեմին չարժեր մարդկանց տրամադրությունները գցել, դա շատ մեծ հարված կլիներ իշխանության վարկանիշին:

Կա՞ նման պրակտիկա, որ ինքնասպանություն գործող անձը նախ մի քանի անկանոն կրակոց արձակի, հետո նոր իր վրա կրակի. Գեւորգ Կոստանյանի պարզաբանումը. «Հրապարակ»

Գեորգի Կուտոյանը եւ Գեւորգ Մհերյանը եղել են Սերժ Սարգսյանի օգնականները։ Հետաքրքիր զուգադիպությամբ՝ Սերժ Սարգսյանի այս երեք օգնականներից միայն Կոստանյանն է այսօր ողջ․ 2009-ին Մհերյանը սպանվեց իր տան շքամուտքում, երեկ էլ Կուտոյանի կինը ամուսնուն հայտնաբերեց մահացած, իրենց բնակարանում։

Մանվել Գրիգորյանի տանը նկարահանած իրերը հայտնաբերվել են ուրիշ վայրում, նկարահանվել են ուրիշ վայրում. Արսեն Մկրտչյան

Իրականությանը չհամապատասխանող այդ տեսանյութը սոսկ մեդիա էֆեկտ կարող էր բերել ու հասարակության մեջ կարծիք ձևավորել, ինչը և արվեց: Իսկ թե անձամբ ո՞վ է դրանով զբաղվել, կարևոր չէ: Կարևոր է, թե ո՞վ է թույլ տվել կամ հրահանգավորել:

«Գազպրոմ Արմենիայի» հայտն արդյո՞ք նշանակելու է բարդություն հայ-ռուսական գազային բանակցությունում կամ ընդհանրապես՝ հարաբերությունում. «Ժամանակ»

Գազը Հայաստանի համար անշուշտ թե՛ սոցիալական, թե՛ տնտեսական և թե՛ քաղաքական զգայուն թեմա է, իսկ Ռուսաստանի համար, ինչպես հայտնի է, քաղաքական մահակ:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031