Օրվա լրահոսը

Զոհրաբ Մնացականյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում է

Արտաքին գործերի նախարարը հանդիպում է «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների հետ

Իրավասու պետական մարմինների վարքագիծը՝ զորակոչի և դրանից խուսափելու հիմքով հարուցված քրգործերի քննության գործընթացում. ՀՔԱՎ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է զորակոչիկներին և զինծառայողներին տրամադրած իրավական աջակցության շրջանակում իրավասու պետական մարմինների վարքագծի վերաբերյալ երկու վերլուծություն։ Առաջինը վերաբերում է պետական մարմինների վարքագծին զորակոչի գործընթացում, երկրորդը՝ զորակոչից խուսափելու հիմքով հարուցված քրեական գործերի քննության, զորակոչիկների վերաբերյալ կայացրած որոշումների բողոքարկման և վաղաժամ զորացրված զինծառայողների առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման գործերով։ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը զինվորական

«Այսօր ամենամեծ ճնշման տակ գործող լրատվամիջոցները հեռուստաընկերություններն են». Գեղամ Մանուկյան

Ամեն խորհրդարանական ու նախագահական ընտրություններից առաջ հեռուստատեսությունները հայտնվում են խայտառակ վիճակում

Դեսպանն ընդգծել է՝ ԱՄՆ կառավարությունն ուրախ է, որ հնարավորություն ունի աջակցություն տրամադրել ՀՀ-ին՝ օգնելով առաջ տանել ոստիկանության բարեփոխումները

Արդարադատության նախարարը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է հակակոռուպցիոն և ոստիկանության ոլորտների բարեփոխումների ընթացքը Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը: Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին նախորդ տարում ցուցաբերած աջակցության ու արդյունավետ համագործակցության համար և վստահություն հայտնել, որ փոխգործակցությունը 2020 թվականին ավելի կզարգանա: Ռուստամ

Երեւանում եւ մարզերում որքան են բարձրացել բնակարանների գները

2018 թվականից սկսած մեր երկրի անշարժ գույքի շուկայում նկատելի փոփոխություններ գրանցվեցին: Երեկ Հայաստանի վիճակագրական կոմիտեն հրապարակեց Երեւան քաղաքի եւ մարզերի բազմաբնակարան շենքերի բնակարանների անցյալ տարվա շուկայական միջին գներն ըստ վարչական շրջանների եւ գոտիների: Համաձայն կոմիտեի տեղեկատվության, մեր երկրում 2018 թվականի նոյեմբերի համեմատությամբ 2019 թվականին բազմաբնակարան շենքերի բնակարանների գներն էական բարձրացել են: Կենտրոն համայնքում մեկ տարվա

«Դալմա Գարդեն մոլը» կվերսկսի իր բնականոն աշխատանքը 7-10 օրվա ընթացքում

Առայժմ նշված մարմինների և մասնագետների կողմից տրված բանավոր եզրակացությունների համաձայն՝ շենքը ոչ մի կառուցվածքային կամ մտահոգություն առաջացնող խնդիր չունի։

«Զավեշտն այն է, որ օրենքն արգելում է սահմանամերձ գոտիներում ունենալ տեղական ռադիոընկերություն». ՀՌՀ նախագահ

Դեռևս պարզ չէ՝ տեխնիկապես հնարավո՞ր է արդյոք ունենալ մասնավոր հանրապետական ծածկույթով մուլտիպլեքս ու մարզային մուլտիպլեքսներ

Արմեն Սարգսյանն ու ALNOWAIS Investments ընկերության նախագահը մտքեր են փոխանակել համագործակցության հնարավորությունների շուրջ

Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպել է ALNOWAIS Investments ընկերության հիմնադիր անդամ և նախագահ, «ROTANA HOTEL MANAGEMENT CORPORATION»-ի նախագահ Նասսեր Ալ Նովեյսի հետ։ Ընկերությունը գործունեություն է ծավալում հյուրանոցների և անշարժ գույքի, ենթակառուցվածքների, էներգետիկայի բնագավառներում, ունի վերականգնվող էներգետիկայի ոլորտում տարբեր նախագծերի իրականացման մեծ փորձառություն։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել

«Լրատվամիջոցների դեմ գործով բողոքաբերը չի նշել, թե պատասխանողի ո՞ր ապացույցը չհետազոտելն է ազդել գործի ելքի վրա»

Պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության գործով 2016 թվականի հուլիսի 21-ին ընդդեմ «Առավոտի», բուհի նախկին դասախոս Նորիկ Սարգսյանի եւ «Հրապարակի» հայցապահանջով Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էին դիմել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի՝ ՀՊՏՀ նախկին ռեկտոր Կորյուն Աթոյանը, դասախոսներ Պարույր Քալանթարյանը, Լյուբա Մեհրաբյանն ու նախկին պրոռեկտոր Միհրդատ Հարությունյանը: Դատարանում վիճարկվում էր 2016թ. հունիսի 15-ին

Ուսուցչուհու՝ ամիսներ շարունակ վիրավորական արտահայտություններ թույլ տալու հետեւանքով երեխան ձեռք է բերել հոգեբանական խնդիր. «Հայկական ժամանակ»

Տնօրենի խոսքով՝ ծնողը պնդել էր նաեւ, որ ուսուցչուհին իր երեխային անբավարար շատ գնահատականներ է նշանակել մատյանում։ «Մենք ստուգեցինք, որեւէ անբավարար գնահատական մատյանում Անգելինան չունի։ Մի երկուս ունի՝ օրագրում։ Ամենայն հավանականությամբ, երեխան ստացել է այդ երկուսը, բայց ուսուցիչը չի ցանկացել դա միանգամից դնել մատյանում»: Կա նաեւ մի կրկնակի դրված գնահատական, որի մասին խոսվում է տեսանյութում։ «Ուսուցիչը պնդում է՝ որպեսզի երեխային կարողանա ներգրավել, բերել դաշտ, խրախուսել է ցածր գնահատականի կողքին մի ութ նշանակելով»,- մեկնաբանեց տնօրենը:

Կտրուկ՝ ավելի քան կիսով չափ կրճատվել են մարդասիրական օգնության միջոցների հաշվին կատարվող շինարարության ծավալները. «168 ժամ»

Ընդհանուրի 0.8 տոկոսի չափով։ Ֆինանսավորումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 49.6 տոկոս է։ Անհետևանք չանցան նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ ծագած անհասկանալի գործընթացները։ Այս հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացված շինարարությունը 2018-ի ծավալի 40.6 տոկոսն է կազմում։

ՀԴՄ սարքերի դեֆիցիտը մեծ անհանգստություն է պատճառել փոքր եւ միջին բիզնեսին. «Ժողովուրդ»

ՊՈԱԿ-ից փոխանցում են, որ սարք չկա, եւ չգիտեն, թե երբ կլինի։

«ՀՌՀ-ն պետք է արձագանքի գռեհկությանը, բռնության տեսարաններին, քրեական միջավայրի հերոսացմանը». պատգամավոր

Արդեն հանրային պահանջարկով պայմանավորված՝ կարիք է նկատվում, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի պարտականությունների մեջ մտնի նաեւ հեռուստահաղորդումների տարիքային վարկանիշավորումը:

Մամիկոն Ասլանյանը հեղափոխությունից հետո հաջողությամբ համագործակցեց նոր իշխանությունների հետ. Նարինե Ավետիսյան. «Ժամանակ»

Ի դեպ, Անդրեյ Ղուկասյանը նաև նշել է, որ նախկին և ներկա քաղաքապետերի դեմ անձամբ իր կողմից «պրոցեսներ են տարվում»։ Նախկին քաղաքապետի դեմ քրեական գործեր կան, իսկ ներկայիս քաղաքապետի գործունեության վերաբերյալ ուսումնասիրություններ են կատարվում։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Հունվարի 16-ի և 19-ի ցերեկը, 17-ի և 20-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, 17-ի և 20-ի ցերեկը, 18-ին, 19-ի գիշերը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 17-ին գիշերը կբարձրանա 3-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հունվարի 16-ի և 19-ի երեկոյան ժամերին, 17-ի և 20-ի գիշերը սպասվում է թույլ

Վարսենիկ Ավանյանի երաժշտության, Սիոնի ու Արարատի մերձեցման և նոր հորիզոնների մասին

Անցյալ տարեվերջին ռուսական «Ռեալիստ» լրատվական գործակալության կայքում տեղադրված «Վարսենիկ Ավանյանի երաժշտությունն ավելի է մոտեցնում Սիոնն ու Արարատը» հոդվածից տեղեկանում ենք, որ Մոսկվայում 2019թ. դեկտեմբերին կայացած «Շահար» հրեական շարժման կողմից հրավիրված երեկոն հայ-հրեական մշակութային փոխհարաբերություններում նոր էջ է բացել: Կայքը գրում է՝ «Երեւանի ազգային օպերային թատրոնի մեներգչուհի, մեցցո սոպրանո Վարսենիկ Ավանյանը հանդես եկավ դասախոսությամբ, խոսեց հրեական

«Փոքր գումարով փոքր մուլտիպլեքս ստեղծելու զուտ քաղաքական գայթակղություն կարող է առաջանալ». Թեւոսյան

Որպես լուծում առաջարկվում է շեշտը դնել միջմարզային, այսինքն՝ մեկից ավելի կամ կոնկրետ խմբի մարզերում սփռում իրականացնող մուլտիպլեքսների ստեղծման վրա

Սարգիս Խանդանյան. Մեզ մոտ մարդու իրավունքների խախտումները դիպվածային են կամ առնվազն խախտման մասին կասկածներ են. «Հայկական ժամանակ»

Խոսելով զեկույցի այն դիտարկման մասին, ըստ որի՝ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ասպարեզում խնդիրներ եւ թերություններ դեռեւս առկա են, մասնավորապես նախորդ իշխանությունների օրոք կատարված բռնության եւ իրավապահների կողմից ուժի անհամաչափ կիրառման դեպքերի քննության «սահմանափակ բնույթի» առումով, Խանդանյանը հաստատեց, որ իսկապես կան խնդիրներ։

Կարծես մի տարի շարունակ գաղափար չունեին, որ Մանվել Գրիգորյանը ծանր հիվանդ է. «Այլընտրանքային նախագծեր խումբ»

 Կառավարման կակոֆոնիա 2020-ի առաջին շաբաթներն արձանագրում են, որ Հայաստանը մտել է պետական կառավարման նոր փուլ՝ կակոֆոնիա։ Քաոտիկ, չկապակցված, հախուռն։ Պետական կառավարումը, ըստ էության, հանգել է երկու պարզագույն ուղղության՝ վարչապետի կողմից չճշտված, անհիմն թվերի ամենօրյա հրապարակում և քրեական գործեր։ Հայաստանյան կյանքը լցված է սրանով։ Հայաստանյան սերիալի լեյտմոտիվները սրանք են։ Հիմնական դերակատարը՝ նույնը։ Գլխավոր դերակատարը երբեմն չի

Ընդհանուր առմամբ, բուհեր ընդունվելը հեշտացել է։ Օրինակ՝ սահմանամերձ գյուղերի դիմորդների 76%-ն ընդունվել է. «168 ժամ»

Կարող ենք արձանագրել, որ ունենք դիմորդների թվի էական նվազում։ Եթե 2014թ.-ին դիմորդների թիվը եղել է շուրջ 13000, իսկ 2016թ.-ին՝ շուրջ 12000, ապա 2019թ.-ին այս ցուցանիշը նվազեց ևս 1000-ով։

Արատավորող տեղեկություններ տարածելու սպառնալիքով ստացել էին 1.000.000 ՀՀ դրամ գումար. Կանանց մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Երևանի բնակչից շորթում կատարելու դեպքի հանգամանքները: Մեղադրանք է առաջադրվել երկու անձի: Իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքի երկու բնակչուհի՝ ծնված 1994 և 1999թթ., միասնական դիտավորությամբ խոշոր չափերի գումար շորթելու նկատակով, Երևան քաղաքի

Դատախազությունը դեմ է «Մարտի 1»-ի գործով բոլոր նյութերը Քոչարյանի փաստաբաններին տրամադրելուն. բողոքը կքննի դատավոր Արմեն Դանիելյանը. «Փաստինֆո»

Դատախազությունը բողոքարկել է Մարտի 1-ի մայր գործով բոլոր նյութերը տրամադրելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Հովհաննես Խուդոյանը։ Նրա փոխանցմամբ՝ բողոքի քննությունը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին։ Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, բավարարել

Սքեմով զինվորը

Հայոց եկեղեցին ու ազգային բանակը պատմության ողջ ընթացքում մեկ միասնականություն են եղել ու կան: Թե՛ պատերազմական եւ թե՛ խաղաղ պայմաններում հայ եկեղեցու սպասավորները` մի ձեռքում` զենք, մյուսում՝ խաչ, կանգնել են զինվորի կողքին եւ հավասարը հավասարին պաշտպանել հայրենիքն ու նրա սահմանները: ՀՀ ԶՈՒ Հոգեւոր առաջնորդության ստեղծումից ի վեր հոգեւորականները ծառայում են նաեւ զորամասերում եւ մարտական դիրքերում:

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

Եթե քծնող լինեի, սիրելի՛ ընկեր, շատ-շատերի նման հեռու կմնայի քեզանից դեռ 2008թ.-ին՝ մարտի 1-ին անմիջապես հետևած ժամանակաշրջանում, երբ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, փոխանակ իրական մեղավորներին փնտրեր, անամոթաբար քո ամեն մի քայլին էր հետևում. Արայիկ Հարությունյան

«Լրագրողական հ/կ-ների օրինագիծն օգտակար էր, բայց չէր տալիս ողջ ոլորտի կարգավորումը». «Իմ քայլի» պատգամավոր

Այս բարեփոխումը կարող էր հանգեցնել նրան, որ որոշ հեռուստաընկերություններ պարզապես կդադարեցնեին գործունեությունը, կամ կտեղափոխվեին մալուխային հեռարձակման տիրույթ

Բերման են ենթարկվել «քրեական ենթամշակույթ» կրող անձինք. Հատուկ միջոցառում մայրաքաղաքում

Արդեն ասվել է, որ ոստիկանությունը հետևողական է հանցագործություն ծնող պատճառների և միջավայրի դեմ պայքարում։ Արվում է ամեն ինչ քրեական ենթամշակույթը վերացնելու և քաղաքացիական հասարակությանը հատուկ սկզբունքների արմատավորման համար։ Այս համատեքստում հերթական միջոցառումն իրականացվեց մայրաքաղաքում։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողները հայտնաբերել ու տարբեր կասկածանքներով բաժիններ բերման են ենթարկել քրեական ենթամշակույթ կրող անձանց։ Կատարվել

ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականը խոսել է Ադրբեջանի հետ ռազմական գործակցության մասին

ԱՄՆ-ը դիտարկում է վերանայել ռազմական անվտանգության ոլորտում իր հարաբերություններն Ադրբեջանի հետ «տարածաշրջանային համատեքստում, քանի որ Ադրբեջանն այնտեղ գնալով ավելի կարևոր դերակատարություն է ստանում»: Այս մասին ադրբեջանական Turan գործակալությանն ասել է ԱՄՆ պետքարտուղարի՝ ռազմաքաղաքական հարցերով օգնական Քլարք Քուփերը: Չորեքշաբթի Վաշինգտոնի Միջազգային մամուլի կենտրոնում ելույթ ունենալով լրագրողների առաջ՝ Քուփերը հայտարարել է, որ իր երկիրը ցանկանում է ընդլայնել

Մարտի 1-ի առնչությամբ փոխհատուցում ստացածների անունները չեն կարող փոխանցել, քանի որ այն համարվում է անձնական տվյալ. «Հրապարակ»

Այս տարվա ամռանը ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց, ըստ որի՝ 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների հետեւանքով մահացած անձանց իրավահաջորդները կստանան 30 միլիոն դրամ, առողջությանը ծանր վնաս ստացած անձինք՝ 15 միլիոն դրամ, առողջությանը միջին ծանրության վնաս ստացածները՝ 5 միլիոն դրամ փոխհատուցում։ «Հրապարակ»-ը դիմել է արդարադատության նախարարությանը՝ փոխհատուցում ստացածների ցանկը ստանալու համար։ Հայտնեցին, որ փոխհատուցում ստացածների անունները չեն

Գեներալի սպանությունը, Երեւանի արձագանքն ու անհանգիստ տարածաշրջանը

Մեր տարածաշրջանն անկանխատեսելի զարգացումներից զերծ պահելը՝ թիվ մեկ խնդիր Հայաստանի բարեկամ, հարեւան երկրի՝ Իրանի շուրջ զարգացումները տարեվերջից աշխարհի ուշադրության կենտրոնում էին: Ամեն ինչ սկսվեց դեկտեմբերի վերջին, երբ ավելի քան 30 հրթիռ արձակվեցին Քիրկուկի մերձակայքում գտնվող իրաքյան ռազմաբազայի ուղղությամբ, զոհեր արձանագրվեցին: Դեկտեմբերի 29-ին տեղեկություն ստացվեց, որ ԱՄՆ-ը ռմբակոծել է «Քաթաիբ Հեզբոլլահ» խմբավորման դիրքերը, որոնց իրենք պատասխանատու

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031