Օրվա լրահոսը

Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ գործի նախաքննության ընթացքում մի քանի անգամ գրավոր բարձրացրել է նրա նկատմամբ կալանքի՝ որպես խափանման միջոցի փոփոխության հարց՝ կապված առողջական վիճակի հետ:

Մարիխուանա տեսակի թմրամիջոց սանհանգույցում

Հունվարի 15-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում,  Երևան քաղաքի ատամնաբուժական կլինիկա տեղափոխված ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Գ․ Մ․-ն ցանկացել է օգտվել կլինիկայի սանհանգույցից։ Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից, ըստ սահմանված կարգի, սանհանգույցում նախապես իրականացվել է զննություն, և ջրթափ բաքի մեջից հայտնաբերվել է պոլիէթիլենային ժապավենով պարուրված փաթեթ։ Անմիջապես ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, և դեպքի մասին ահազանգվել է

Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տվել

Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Դաշնային խորհրդին ուղղված ելույթից հետո հայտարարել է, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է տալիս: Պուտինի հետ հանդիպմանը Մեդվեդևը հայտարարել է, որ նման որոշումը ճիշտ է համարում սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ պետության ղեկավարի հայտարարած առաջարկների ֆոնին: Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել կառավարության անդամներին համատեղ աշխատանքի համար, «չնայած ամեն ինչ

Արհեստական բանականությունն ամենուր է լինելու, և մենք պետք է կրկին մտածենք, թե ինչ է կրթությունը, ինչպես պետք է սովորեցնենք մարդկանց․ Արմեն Սարգսյան

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն «Աբու Դաբի կայունության շաբաթ»-ի շրջանակում մասնակցել է քննարկման։ Քննարկման առաջին հարցի կապակցությամբ, որը վերաբերել է կայունությանը քաղաքականության համատեքստում, նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ եթե խոսում ենք երկրի, շրջանի, ինչ-որ տարածքի կամ ամբողջ աշխարհի կայունության մասին, նախ և առաջ պետք է դիտարկել, թե ինչպիսին

Զբոսաշրջային հոսքեր. ինչ է փաստում վիճակագրությունը

Իրանից ժամանողների դեպքում արձանագրվել է կտրուկ անկում: Եթե 2015թ.-ին արձանագրվել է 5803 իրանցու այց, 2016թ.-ին` 7081, 2017թ.-ին` 16156, ապա 2018թ.-ին այդ թիվը եղել է 1823, 2019թ.-ին` 3759,- նշում է Դավիթ Թորոսյանը:

Բնակիչները կասկածներ ունեն, որ Վահագն Չախալյանի գործով ամիսներ ձգվող առերեսումները նոր ցուցմունքներ կորզելու միջոցով հին ցուցմունքները փոխելու նպատակ են հետապնդում. ՀՔԱՎ

«Ստամբուլյան կոնվենցիայի» վավերացման դեմ ստորագրահավաքի նախաձեռնող «Կամք» ՀԿ հիմնադիր Վահագն Չախալյանի բռնի գործողություններից տուծած սպիտակցիները դժգոհ են քննության ընթացքից: Նրանք դիմել են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ: Ստամբուլյան կոնվենցիայի ստորագրահավաք իրականացնող «Կամք» հասարակական նախաձեռնության անդամները՝ Վահագն Չախալյանի գլխավորությամբ, 2019 թվականի սեպտեմբերի 6-ին բռնություն են կիրառել Սպիտակի մի խումբ բնակիչների հանդեպ: Ոտնահարված իրավունքների պաշտպանության նպատակով 2020

Հանրային խորհրդի նախագահին կողոպտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը կշարունակվի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում

Ինչ վերաբերում է Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի այն հայտարարությանը, թե քրեական գործի շրջանակներում որևէ անձի մեղադրանք չի առաջադրվել՝ «որովհետև քննչականի պետը Հայկազ Բաղմանյանի որդին է

Թուրքիայի նախագահականում Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի գործողություններ են քննարկվել. Ermenihaber

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ տեղի է ունեցել նախագահի աշխատակազմի Բարձրագույն խորհրդատվական խորհրդի ժողովը: Նախագահի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով ժողովի օրակարգի մասին: ժողովի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, ըստ Ալթունի՝ քննարկվել են «Հայոց ցեղասպանության անհիմն պնդումների դեմ իրականացվելիք անհրաժեշտ գործողությունները»: Ժողովում ներկայացվել են Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայում և

Սերժ Սարգսյանը հետեւեց խաղատախտակների առջեւ պայքարին

Սերժ Սարգսյանը այցելեց Շախմատի տուն

Սուրբծննդյան բարեգործական համերգի ընթացքում հավաքված ողջ հասույթով երգչախումբը կշարունակի ծրագրեր իրականացնել Գյումրիում

Հունվարի 11-ին Բեռլինի Սուրբ Աննեն եկեղեցում, ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության կազմակերպմամբ, տեղի ունեցավ Սուրբծննդյան բարեգործական համերգ, որի ընթացքում ելույթ ունեցավ «Ars Musica» թյուրինգյան տղամարդկանց երգչախումբը՝ կատարելով հայկական և գերմանական հոգևոր ստեղծագործություններ, ինչպես նաև՝ գերմանաբնակ հայ երգիչ Արտակ Կիրակոսյանը: Համերգից առաջ ներկաներին ողջունեց ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, ով իր խոսքում բարձր գնահատեց երգչախմբի գործունեությունը, մասնավորապես՝ դեռ

«Մարիամ Փաշինյանն իրավունք ունի խոսել. չեմ հասկանում այս ցավագին արձագանքը». Պատգամավոր

«Ընդհանուր առմամբ քննարկվել են գալիք նստաշրջանին առնչվող հարցեր եւ մեր ծրագրերն այս տարվա համար»,-«Իմ քայլը» խմբակցության փակ նիստի ավարտին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը։ Նա անդրադարձավ նաև ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի եւ Փաշինյանի դստեր միջեւ հեռակա բանավեճին` նշելով. « Կարծում եմ` մեր երկրում խոսքի ազատությունը շատ բարձր մակարդակի վրա է։

Գերմանացի հանդիսատեսը հիացած էր հայ երաժիշտների կատարողական բաձր արվեստով

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի՝ Գերմանիայում կայացած համերգների վերաբերյալ Հունվարի 12-ին Բեռլինի Ֆիլհարմոնիկ մեծ համերգասրահում հանդես եկավ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ: Նվագախմբի մենակատարն էր աշխարհահռչակ ջութակահար Մաքսիմ Վենգերովը: Գերմանացի հանդիսատեսը հիացած էր հայ երաժիշտների կատարողական բաձր արվեստով, ինչպես նաև Ջոն Տեր-Թադևոսյանի՝ 1959թ. սիմֆոնիայի ներկայացմամբ: Այն եվրոպացի հանդիսատեսի համար անհայտ էր, սակայն

Մերուժան Գալստյանն ազատվել է Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնից

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ 15 Հունվարի 2020, 39 – Ա ՄԵՐՈՒԺԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի N 9-Ն որոշման հավելվածի 27-րդ կետը՝ Մերուժան Գալստյանին ազատել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական

Նիկոլ Փաշինյան. 2019 թվականի ընթացքում Հայաստանում թողարկվել է 38 տոկոսով ավելի ՀԴՄ կտրոն, քան 2018-ին

Ճշգրտված տվյալների համաձայն՝ 2019 թվականի ընթացքում Հայաստանում թողարկվել է 120 միլիոն 36 հազար 875 հատով կամ 38 տոկոսով ավելի ՀԴՄ կտրոն, քան 2018-ին: Արդյունքում՝ 2018 թվականի համեմատ արձանագրվել է 345 միլիարդ 413 միլիոն դրամի կամ 21.9 տոկոսով ավելի առեւտրաշրջանառություն: Շնորհակալ եմ բոլոր այն քաղաքացիներին ովքեր պահանջում են ՀԴՄ կտրոն եւ բոլոր այն տնտեսվարողներին, ովքեր նույնիսկ

ԱԻՆ-ում կրճատվելու են կրկնվող հաստիքներն ու գործառույթները

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքներով և ԱԻ նախարարի հրամանով սահմանված կարգով, արտակարգ իրավիճակների նախարարության աշխատանքներն առավել արդյունավետ և հասցեական դարձնելու նպատակով, օպտիմալացման եղանակով՝ իրականացվում են կառուցվածքային փոփոխություններ, որոնց արդյունքում կրճատվելու են կրկնվող հաստիքներն ու գործառույթները: Կենտրոնական ապարատի կրճատվող հաստիքները տեղափոխվելու են կանխարգելող և արձագանքող ստորաբաժանումներ՝ պահպանելով փրկարար ծառայողների հաստիքների գործող

Ակնհայտ է, որ ՀՀ պետական բյուջեի պակասորդն ավելացել է նախորդ տարվա համեմատ 31 մլրդ ՀՀ դրամով կամ 20,4%-ով. ՏԶՆԿ փորձագետ

ՀՀ պետական բյուջեն՝ սոցիալական ուղղվածությամբ, պահպանողական բյուջե է՝ լավատեսական սպասումների ակնկալիքով:

Տունը ծախում են, պարզվում է՝ գույքահարկի մեծ պարտքեր կան. ԱԺ-ում առաջարկում են անշարժ գույք վաճառելիս, ինչպես մեքենայի դեպքում է, զրոյական թուղթ բերել

Թունյանն ասաց, որ շատ դեպքերում տատիկ-պապիկները տուն են վաճառում՝ հույս ունենալով, որ վաճառքի գումարից կտանեն պարտքերը կմարեն, բայց հիմա մենք ստիպում ենք իրեն, որ գնա ինչ-որ տեղից պարտք անի, գումարը մուծի՞:

Առաջարկել են քրեականացնել փաստաբանին մասնագիտական գործունեության առնչությամբ վիրավորելու արարքը, սակայն առ այսօր խնդիրը չի լուծվել

Փաստաբանների պալատը կստեղծի փաստաբանների իրավունքները խախտումներն արձանագրող աշխատանքային խումբ

Նիկոլ Փաշինյան. Մենք աղքատին տալիս ենք աղքատության նպաստ, որպեսզի ինքը շարունակի մնալ աղքատ

Սոցիալական աջակցության նոր համակարգը պետք է մարդուն օգնի հաղթահարել աղքատությունը». կառավարությունում քննարկվել է սոցիալական աջակցության նոր հայեցակարգը

«ՌԴ զինծառայողները մեր երկրում ազատված են գույքահարկից, իսկ մեր զինծառայողներին չե՞նք ազատում, արդա՞ր է». Սարիկ Մինասյան

Առաջնագծում ծառայող ոստիկանության զորքերի զինծառայողների համար առաջարկում են գույքահարկի արտոնություն տալ: Նախագծի հեղինակն ասաց, որ սրանով սոցիալական արդարություն կսահմանվի առաջնագծում ծառայող բոլոր զինծառայողերի համար:

«Ակնկալում ենք՝ մինչև հաջորդ շաբաթվա սկիզբ կունենանք Վերաքննիչ դատարանի որոշում պարոն Թավադյանի խափանման միջոցի վերաբերյալ». Հովհաննես Խուդոյան

Փաստաբանը տեղեկացրեց, որ մասնակի վերացվել է տեսակցությունների արգելքը պարոն Թավադյանի համար: Նրա ընտանիքի անդամները կարողացել են տեսակցել նրան:

Երևանի երկնքում արտառոց ամպ է հայտնվել. Գագիկ Սուրենյան

Երևանի երկնքում այս պահին արտառոց ամպ է հայտնվել։ Ոչ մեկս չհասկացավ սա ինչ է:   Գագիկ ՍՈՒՐԵՆՅԱՆ ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի  պետ

Գագիկ Խաչատրյանը հետազոտվում է «Աստղիկ» ԲԿ-ում

 ՀՀ Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին տեղափոխել են «Աստղիկ» ԲԿ։ Նրա փաստաբանական խումբը տեղեկացրել է, որ նախօրեին բժշկական օգնության անհրաժեշտություն է առաջացել, և բժիշկներն արձանագրել են սրտաբանական և հրատապ այլ հետազոտությունների ու բուժման անհրաժեշտությունը։ Այսօր առավոտյան Գագիկ Խաչատրյանը «Երևան» ՔԿ-ից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ և ներկայումս գտնվում է բժիշկների վերահսկողության տակ։ Հիշեցնենք,

Մասիս Մայիլյան. Տարվա ընթացքում հակամարտության կողմերի միջև համաձայնեցվել և իրականացվել են վստահության ամրապնդմանն ուղղված մի շարք միջոցառումներ

Արցախի ԱԳՆ ղեկավարը նաև ընդգծել է Ստեփանակերտում հոկտեմբերին կայացած տարվա գլխավոր քաղաքական իրադարձության` «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» Արցախի բարեկամների համաժողովի կարևորությունը, որը կազմակերպվել էր Արցախի Հանրապետության ԱԳՆ և ՀՅԴ կողմից:

«Արդեն հասել եք տիեզերքի՞ն». Հայաստանը կդառնա տիեզերական գործունեության համար ամենագրավիչ երկրներից մեկը, տիեզերքի ոլորտի համար հարկային արտոնություն են տալիս

Նախարարն ասաց. «Երբ ասում ենք տիեզերական գործունեություն, տիեզերական սարքեր, մարդիկ միանգամից պատկերացնում են տիեզերանավ, մեջը մարդ նստած, Ղազախստանի էն կայանից բաց թողնվող: Բայց այս ոլորտը շատ արագ է զարգանում, աշխարհում ավելի քան 250 մլրդ դոլար է դրամաշրջանառությունն այս ոլորտում, փոքր չափի տիեզերական սարքեր կան, որոնք բաց են թողնվում կոնկրետ նպատակով, օրինակ, գյուղատնտեսության, հետազոտությունների համար: Մարդիկ արդեն իրենց բակերից փոքրիկ մեքենաներ են բաց թողնում տիեզերք եւ այնտեղ հետազոտություն են անում:

Քննչական կոմիտեն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարցաքննվելու վերաբերյալ

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվում է 2018թ. սեպտեմբերի 11-ին և դեկտեմբերի 5-ին համացանցում տարածված՝ ՀՀ վարչապետ Ն.Փաշինյանի և ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Ա.Վանեցյանի, ինչպես նաև՝ ՀՀ ՀՔԾ պետ Ս.Խաչատրյանի և ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Ա. Վանեցյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների ձայնագրառումներում հիշատակված պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու՝

Երբ շատ մոտ էի երազանքիս իրականացմանը և ունեի բավարար գումար տիեզերք մեկնող զբոսաշրջիկ դառնալու համար, ես դարձա նախագահ. Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդես է եկել որպես գլխավոր բանախոս

Գնանք Հայաստանի փոքր գյուղերից մեկը, հանդիպենք կոշկակարի և ասենք. «Ողջույն վարպետ Պետրոս, ինչպե՞ս ես»։ «Ես կոշիկներ եմ կարում, ողջ գյուղը կրում է իմ կոշիկները։ Իմ ընտանիքը շարունակելու է իմ գործը, քանի որ դա շատ կայուն աշխատանք է»։ Նա կպատմի, թե որքան դժվար է գնալ և օգտվել կողքի գյուղի կոշկակարի ծառայություններից։ Ես նրան կասեմ, որ ապագայից եմ եկել, և նա կհարցնի, թե ով է ապագայում գյուղում կոշիկ կարողը։ Եվ ես կպատմեմ, որ չեմ ապրում գյուղում, շատ եմ ճամփորդում և կրում եմ կոշիկներ, որոնք հաճախ են բերվում Իտալիայից։ Նա կզարմանա, թե որտեղ է գտնվում Իտալիան, և ես կպատասխանեմ, որ այն հազարավոր քաղաքներ ու գյուղեր այն կողմ է…

Ավտովարորդների ցույցի մասնակից. «Օրենք գրողները սկի իրենց ավտոյից տեղյակ չեն»

Էնպես չի, որ մարդիկ սիրում են երկրորդ գիծ կանգնել, պարզապես այլընտրանք չկա: Օրինակ,. առաքիչը ապրանք է բերում խանութ, կանգնեցնում է երկրորդ գիծ, բեռնաթափման համար պայմաններ չկան:

Պուտինն առաջարկել է հանրաքվե անցկացնել՝ սահմանադրական բարեփոխումների շուրջ

Միաժամանակ, Պուտինն ընդգծել է, որ նոր սահմանադրության փոփոխության կարիք չկա, մինչդեռ որոշակի փոփոխություններ, այնուամենայնիվ, պետք են:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031