Օրվա լրահոսը
ՊԵԿ ղեկավարը «Գազպրոմ Արմենիա»-ում հարկային ստուգումների մասին
ՊԵԿ-ը դեկտեմբերին «Գազպրոմ Արմենիա» ընկերության հարկային ստուգումների ակտի նախագիծը ներկայացրել է:
Մասնավոր մանկապարտեզները վերահսկելու են, մանկապարտեզներում կրթական ծրագրերը վերանայվելու են. Արայիկ Հարությունյանի նոր նախագիծը
Aravot.am-ը հարցրեց՝ դիտարկվո՞ւմ է մանկապարտեզներում տեսախցիկներ տեղադրելու հարցը, որովհետեւ երբեմն երեխաները տուն են գալիս կապտուկներով ու դժվար է այդ տարիքի երեխաների դեպքում հասկանալ, թե ինչից է ստացել կապտուկը, հնարավոր է բռնության հետեւանք լինի, որը դժվար է ապացուցել: Նախարարը պատասխանեց. «Ես դա վատ պրակտիկա եմ համարում, որովհետեւ մեր երեխաները անընդհատ չպետք է լինեն հսկողության տակ»:
2018թ.-ին բեմ բարձրացած «Հարսանիք թիկունքում» ներկայացումը շուտով կցուցադրվի բոլոր կինոթատրոններում
Գյումրու դրամատիկական թատրոնում սկսվեցին ապրիլյան քառօրյա պատերազմին նվիրված «Հարսանիք թիկունքում» ներկայացման էկրանավորման աշխատանքները, որը իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ 2018թ.-ին բեմ բարձրացած ներկայացումը շուտով կցուցադրվի բոլոր կինոթատրոններում, որը հնարավորություն կունենան դիտելու նաև սփյուռքի մեր հայրենակիցները։ «Հարսանիք թիկունքում» պիեսի բեմադրությունը մեր ժամանակների հերոսների մասին է: 2018թ-ի մայիսի 30-ի առաջնախաղից մինչ օրս «Հարսանիք թիկունքում» ներկայացումը խաղացվել
Արարատ Միրզոյան. Հայերի նույնիսկ ֆիզիկական անվտանգությունը հնարավոր չէ ապահովել Ադրբեջանի տարածքում
Արարատ Միրզոյանի խոսքը Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ Հարգանքի տուրք մատուցեցինք 1990թ. Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին։ Մեկ դարի ընթացքում երրորդ անգամ Բաքվում կրկնված հայերի ջարդերը, ինչպես նաև Սումգայիթում, Կիրովաբադում և ադրբեջանական այլ բնակավայրերում կազմակերպված հայերի կոտորածներն ամենավառ ապացույցն են նրա, որ հայերի նույնիսկ ֆիզիկական անվտանգությունը հնարավոր չէ ապահովել Ադրբեջանի տարածքում և ադրբեջանական սուվերենության շրջանակներում։ Ըստ
ՊԵԿ ղեկավար. Այս տարի 125 հազար ավտոմեքենա ավելի է ներկրվել
Ավտոմեքենաների ներկրումից շուրջ 95 միլիարդ դրամ հարկ է գոյացել
Երևանցի երկու աղջիկ մի երիտասարդի անձնական կյանքին վերաբերող տեղեկություններ չհրապարակելու սպառնալիքով շորթել են 1․000․000 դրամ
Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևանի բնակիչ երկու աղջիկ մի երիտասարդի անձնական կյանքին վերաբերող տեղեկություններ չհրապարակելու սպառնալիքով նախորդ տարվա նոյեմբերից մինչև այս տարվա հունվար ընկած ժամանակահատվածում նրանից պահանջել ու մաս-մաս ստացել են ընդհանուր 1․000․000 դրամ։ Տեղեկությունների հիման վրա ներքին անվտանգության վարչության, փորձաքրեագիտական վարչության, Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության և Նոր Նորքի
«Հովհաննես Մովսիսյանին հավանաբար դուք ավելի շատ եք ճանաչում, քան ես». Ստեփան Սաֆարյան
Ստեփան Սաֆարյանը վստահեցրեց՝ Հանրային կապերի և տեղեկատվության ո՛չ նախկին, ո՛չ ներկայիս ՊՈԱԿ-ի հետ առնչություն չի ունեցել, ոչ էլ ուզում է ունենալ:
Արմեն Աշոտյանը 4 հարց է ուղղում Արթուր Վանեցյանին՝ առաջարկելով դրանց հրապարակային և ուղիղ պատասխանել
Երեկվա Վանեցյան-Փաշինյաններ սրացումները կրկին արդիական են դարձնում իմ կողմից բարձրաձայնված 4 հարցերին հրապարակային և ուղիղ պատասխանների կարևորությունը: Ինչպե՞ս է պարոն Վանեցյանը գնահատում վարչապետի հոգեբանական վիճակը։ Այս ընթացքում ի՞նչ հանձնարարականներ է տվել Նիկոլ Փաշինյանը՝ քաղաքական ընդդիմախոսներին ճնշելու, կոմպրոմատներ գտնելու, հետապնդելու։ Ինչպիսի՞ն է պարոն Վանեցյանի գնահատականը Նիկոլ Փաշինյանի կողմից վարվող արտաքին քաղաքականության նկատմամբ, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության հետ
Արեւելքը` արվեստի 200 նմուշներում
Ցուցահանդեսը տեսնել է պետք` արեւելքը հայ նկարիչների աչքերով տեսնելու եւ հայ մշակույթի հետ փոխազդեցությունը զգալու համար:
Մարդկության դեմ նման հանցագործությունները չունեն վաղեմության ժամկետ. Արմեն Սարգսյանի ուղերձը Բաքվի հայկական ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ
Հարգելի հայրենակիցներ, Այսօր հարգանքի տուրք ենք մատուցում Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին: 30 տարի առաջ՝ 1990 թվականի հունվարյան այս օրերին, Բաքվում սկսվեցին հայկական ջարդերը, որոնց զոհ գնացին հարյուրավոր հայեր, շատերն էլ վիրավորվեցին, ենթարկվեցին կտտանքների ու բռնի տեղահանվեցին, ոմանք էլ անհայտ կորան: Այս ջարդերից հետո 250 հազար հայ բնակչություն ունեցող Բաքուն իսպառ հայաթափվեց: 1990թ. հունվարին Ադրբեջանի իշխանությունների
Ինչո՞ւ Արայիկ Հարությունյանն այլեւս մետրոյով չի երթեւեկում. Նախարարը վստահեցնում է՝ «Ես չեմ նկարվել… քաղաքացիները նորանշանակ նախարարին տեսել են մետրոյում եւ ուրախացել են»
Դիտարկմանը, որ թվաց՝ մետրոյում ձեր նկարը PR ակցիայի արդյունք էր ու հիմա, քանի որ դրա անհրաժեշտությունը չկա, էլ չենք տեսնում՝ Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Ես ձեզ կարող եմ ասել, որ դա որեւէ կերպ ինձ հետ առնչություն չի ունեցել, քաղաքացիները նորանշանակ նախարարին տեսել են մետրոյում եւ ուրախացել են»:
ՊԵԿ-ը շարունակելու է շոու բիզնեսի ներկայացուցիչներին հարկային դաշտ բերել
Շոու բիզնեսի 20 ներկայացուցիչ եկամուտները հայտարարագրել է:
Իվետա Տոնոյանը դիտողություն արեց Արայիկ Հարությունյանին՝ «հարյուրավոր կետադրական, շարահյուսական սխալներով, լատինատառ նշաններով» նախագիծ բերելու համար
Եթե ծայրից ծայր կարդացել եք օրենքը, բազմաթիվ, եթե չասեմ հարյուրավոր տառասխալներ, շարահյուսական սխալներ, կետադրական սխալներ, լատինատառ կետադրական նշաններ կան, կարծում եմ, գոնե առնվազն ԿԳՄՍ նախարարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը պետք է այդպիսին չլիներ, պետք է այս հարցին անդրադառնալ:
Տպավորություն կա, որ Արկադի Տեր-Թադևոսյանն իրեն իր ափսեում չէր զգում, իր անունից դիմում ՀԽ անդամակցությունը դադարեցնելու հետ կապված դեռ չկա. Ստեփան Սաֆարյան
Ստեփան Սաֆարյանը վստահեցրեց՝ իրեն որևէ քաղաքական գործընթաց չի գայթակղում, մեծ քաղաքականություն մտնելու որևէ շարժառիթ այս պահին չունի:
ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ՌԵՍՈ» Ապահովագրական ընկերությունն առաջարկում են ճանապարհորդել «Ապահով հանգիստ» ապահովագրական փաթեթով
ՎՏԲ-Հայաստան Բանկը «ՌԵՍՈ» Ապահովագրական ընկերության հետ համատեղ` ճանապարհորդությունների սիրահարներին, առաջարկում է «Ապահով հանգիստ» ապահովագրական փաթեթը: Շահավետ եւ շատ հարմար «Ապահով հանգիստ» փաթեթը կպարգևի հաճախորդներին վստահության և ապահովության զգացում` ընտանեկան ճանապարհորդության կամ ընկերական ճամփորդության ողջ ընթացքում: «Անվտանգ հանգիստ» ապահովագրական փաթեթը ՎՏԲ-Հայաստան Բանկում ձևակերպելիս` հաճախորդներին կտրամադրվի հնարավորություն օգտվել հետևյալ ապահովագրական ծառայություններից. Բժշկական շուրջօրյա խորհրդատվություն, շտապ և անհետաձգելի
Անտուն մնացած Արամի 23-ի բնակիչ. «Քաղաքապետը գոնե մեկ անգամ հետաքրքրվե՞ց, թե ինչ եղավ»
Հակոբ Կարապետյանն ասաց, որ շատ ցավում է, որ քննարկմանը ներկա չէ «Ի Էմ Սի»-ի ներկայացուցիչը, որպեսզի տիկինն իր հարցերն ու դժգոհությունները ուղղի հասցեատիրոջը, ինչ վերաբերում է քաղաքապետարանին, խնդիրը նրա ասելով, քաղաքապետարանի տիրույթում չէ:
«ԼՀԿ-ն չի ունենա նման իրավունք, սա խտրականություն չէ՞». «Իմ քայլի» պատգամավորը՝ ԲՀԿ-ին
Վահե Էնֆիաջյանի օրինագիծն ԱԺ փոխխոսնակներին հնարավորություն է տալիս տվյալ նստաշրջանում մեկ անգամ խորհրդարանական լսումներ հրավիրելու:
Տաթեւիկ Ռեւազյան. «Ուշադիր եղեք «լոուքոսթերից» տոմս գնելիս
Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանը զգուշացնում է՝ «լոուքոսթ»՝ բյուջետային ավիաընկերությունների ծառայություններից օգտվելուց առաջ ուշադիր եղեք՝ տոմսի գներից մինչեւ նստատեղի ամրագրում: Այսօր «Արմենպրես» մամուլի ակումբում Ռեւազյանն ասաց՝ «Լոու քոսթ» չի նշանակում ցածր գին, դա նշանակում է, որ ավիաընկերությունը խնայում է իր ծախսերը, եւ սա հնարավորություն է տալիս նվազեցնել ավիատոմսերի գները: Ռեւազյանը զգուշացնում է՝ 30 եվրոյանոց տոմս
Քաղաքական երկրաշարժ Իրանում և հետցնցումները աշխարհում
Թերևս զգալով Իրանի ներսում տեղի ունեցող զգալի փոփոխությունները, և իշխանությունների դիրքերի թուլացումը հասարակության շրջանում, Դոնալդ Թրամփի այս հայտարարությունը պետք է գնահատել բացառիկ և եզակի ուղերձ, վերջին 4 տարվա նրա նախագահության ընթացքում, քանի որ նա մինչ այժմ ավելի քիչ էր փորձել ուղղակի ուղերձ հղել Իրանի ժողովրդին և ընդհանրապես խոսքն ուղղել էր Իրանի հոգևոր իշխանություններին՝ բանակցության կոչով կամ տնտեսական սպառնալիքների ու ճնշումների պնդումներով։
ՊԵԿ ղեկավար. 967 աշխատակից ազատվել է աշխատանքից
Անցյալ տարի էլ ՊԵԿ աշխատակիցներին պարգեւավճարներ է տվել, որը կազմել է 5.8 միլիարդ դրամ: Այսօր այս տեղեկությունը հաստատեց Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Դավիթ Անանյանը, որը ներկայացրեց անցյալ տարվա արդյունքները: ՊԵԿ ղեկավարի կարծիքով, այս անգամ պարգեւավճարները հանրության սուր քննադատությանը չարժանացան այնպես, ինչպես նախորդ անգամ, քանի որ մեր քաղաքացիները հասկացել են կառավարության որդեգրած քաղաքականությունը: Դավիթ Անանյանի խոսքով.
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ԱՄԷ-ում մասնակցել է «Աբու Դաբի կայունության շաբաթ» միջազգային հեղինակավոր ֆորումի բացմանը
Արմեն Սարգսյանը մրցանակ է հանձնել «Ալ Ամալի» դպրոցին: «Ալ Ամալի»-ն Մարոկկոյի այն սակավաթիվ դպրոցներից է, որը կրթում է ուսանողներին ամռանը ջրի սակավության խնդիրները հաղթահարելու և գյուղատնտեսության ուղղություններով: Դպրոցը փորձում է նաև դրական ազդեցություն ապահովել համայնքի համար՝ իրականացնելով մի քանի ծրագրեր, որոնք ուղղված են շրջակա միջավայրի, կայունության ոլորտներում իրազեկվածության բարձրացմանը: Դպրոցի առաջարկած նախագծերից մեկը միտված է մաքուր էներգիայի կիրառմամբ ջրի ապահովմանը:
Տիգրան Հեքեքյան. «Շենքը մնացել է ինչպես կար, մենք էլ մնացել ենք անհույս վիճակում»
Արամի 23-ի շուրջ ստեղծված իրավիճակը Երևանում քանդման եզրին գտնվող պատմամշակութային մյուս կոթողներին անդրադառնալու ևս մեկ առիթ է։ Ի՞նչ ճակատագիր կունենան մյուս շենքերը, ինչպե՞ս են պատրաստվում իշխանությունները լուծել հներից ժառանգած քաղաքաշինական խնդիրները, այս և այլ հարցերին էր նվիրված «Հոդված 3» ակումբում հունվարի 13-ին կայացած քննարկումը: Քննարկման խորագիրն էր «Միջազգային ճանաչում ունեցող երգչախմբի անորոշ վիճակը, Արամի 23
Արթուր Աջամյանի սպանության օրվան համընկնող վնասվածքներ են հայտնաբերվել պայմանագրային զինծառայողի դեմքին
Տուժող կողմը ստացել է դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը
Խորվաթիան վավերացրել է Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը. Աննա Նաղդալյան
2020թ. հունվարի 10-ին Խորվաթիան հայտնել է Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը Հայաստան-Եվրամիություն ՀԸԳՀ վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ։ Աննա ՆԱՂԴԱԼՅԱՆ ԱԳՆ խոսնակ
«Դուք պետականության թիվ մեկ խորհրդանիշը պետք է լինեք առաջիկա երկու տարիների ընթացքում». Հայկ Չոբանյան
Նոյեմբերյանում մեկնարկեց 2020թ․ ձմեռային զորակոչը։ Զորակոչիկներին ճանապարհելու հանդիսավոր արարողությանը ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Նոյեմբերյանի քաղաքապետ Կարեն Աբազյանը, համայնքապետեր, զինակոչիկների ծնողները, հարազատներն ու ընկերները։ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը զինակոչիկներին բարի ծառայություն մաղթեց և նշեց․ «Ես ուզում եմ, որ դուք ուր էլ գնաք, լինեք ոչ միայն լավագույն զինվորը ձեր զորամասի համար, այլև լավագույն զինվորն այն
Անձնական խուզարկության ընթացքում անձը պետք է զերծ մնա խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի ենթարկվելու հնարավոր վտանգներից. ՀՔԱՎ գրասենյակի դիրքորոշումը
2019 թ. դեկտեմբերի 11-ին ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է դրվել «ՀՀ Կառավարության 2009 թվականի ապրիլի 2-ի N 351-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծը (հետայսու նաև՝ Նախագիծ): Ըստ Նախագծի հեղինակի՝ ուղեկցվող անձանց անձնական խուզարկության ենթարկելու և իրերը զննելու դեպքեր և կարգ ՀՀ օրենսդրությամբ
«Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հանդիպմանը քննարկվել են ոստիկանությունում իրականացվող փոփոխությունները
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հունվարի 13-ին տեղի է ունեցել հանդիպում` Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ոստիկանությունում իրականացվող փոփոխությունները, ինչպես նաև ապագա բարեփոխումներին վերաբերող օրակարգային մի շարք հարցեր: Արման Սարգսյանը հանդիպման ժամանակ պատասխանել է խմբակցության պատգամավորների հարցերին։ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ ՀՀ անվտանգության սեկտորի
Թուրքիայում համաշխարհային առաջնորդներից ամենաշատ վստահում են Պուտինին. Ermeinhaber
Հանրային կարծիքի հետազոտության «Pew» ամերիկյան կենտրոնը սոցհարցում է իրականացրել` պարզելու, թե մարդիկ 5 միջազգային առաջնորդներից ու՞մ են ամենաշատը վստահում համաշխարհային խնդիրների կարգավորման հարցում։ Սոցհարցման մասնակիցներին տրվել են ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Չինաստանի ղեկավարների անունները: Թուրքիայում սոցհարցման մասնակիցների 35%-ը վստահություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, իսկ 11%-ը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին: Աղբյուրի փոխանցմամբ` Թուրքիայում
Կպչուն ժապավենով կապել են քնած տանտիրոջ բերանը, գումար են հափշտակել և դիմել փախուստի. 2 անձի մեղադրանք է առաջադրվել Լոռու մարզում
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավարտվել է բնակարանային գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել երկու անձի: Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Այսպես՝ Լոռու մարզի երկու բնակիչներ՝ ծնված 1991 և 1999 թվականին, նախապես իմանալով, որ նույն մարզի տարեց բնակիչը զբաղվում
«Պատգամավորներ կան, որ ամուսնանան-չամուսնանան, մեկ է՝ նույն խելքին են». Գեւորգ Պետրոսյան
Նա օբյեկտիվ մարդ է, եւ չեմ կարծում, որ նրա քաղաքական հայացքները պայմանավորված կլինեն նրա ընտանեկան կարգավիճակի փոփոխությամբ


















































