Օրվա լրահոսը
Բնակչության շրջանում ի հայտ եկած յուրաքանչյուր դժգոհություն կառավարությունը ներկայացնում է որպես քաղաքական ենթատեքստ ունեցող հարց. «Փաստ»
Իսկ ԿԳՄՍ նախարարն էլ իր հերթին բուհերում սկսված շարժումը ներկայացնում է որպես այնպիսի հարց, որը միայն քաղաքական նպատակներով են ուզում իր դեմ օգտագործել:
Հովիկ Աղազարյան. «Ես վստահ եմ, որ բողոքի ակցիան երկար չի տեւի, եթե ուսանողներին այս ամենը բացատրեն, իրենք կընկալեն». «Հրապարակ»
Ես ուզում եմ ասել, որ Արայիկ Հարությունյանը հրաժարական չի տա երկու պատճառով․ ինքը՝ որպես անհատականություն, չի տա հրաժարական, երկրորդ՝ իր շրջապատը, որի մեջ մտնում եմ նաեւ ես, մենք թույլ չենք տա, որ հրաժարական տա, որովհետեւ ինքը մեծ ներդրում ունի, որոնք այսօր արվում են որոշ դեպքում ոչ պոպուլիստական, բայց դրանք հետագայում տալու են իրենց արդյունքները։
Աղասի Թադևոսյան. «Հայոց լեզվի, Հայ գրականության և Հայոց պատմության գիտելիքները պետք է մարդուն տալ դպրոցում, ոչ թե բուհում». «Ժամանակ»
Ես ինքս սովորել եմ բուհում, ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետում, և այն ժամանակ մենք չենք ուսումնասիրել Հայոց լեզու և Հայ գրականություն։ Ես լավ եմ տիրապետել Հայոց լեզվին և Հայ գրականությանը, ես այդ ամենը սովորել եմ դպրոցում։
Կարինե Աճեմյան. «Մարդը, որը ամբողջ օրը խոսում է, չի կարող աշխատել». «168 ժամ»
Իսկ ո՞ւր է Դավիթ Սանասարյանի գործը և այն կոռուպցիոներներինը, որոնք այսօր ի հայտ են գալիս, էլ չեմ խոսում սանիկ-եղբայր-բարեկամների՝ պետական համակարգում աշխատանքի տեղավորվելու մասին, որն ավելի շատ է հիմա, քան նախկինում։ Այնպես որ, այդ փոքր բարձրացումներն էդպես պետք չէ ներկայացնել. փաստ է, չէ՞, որ ներդրումները պակասել են։
Ամիսներ առաջ հայրենի օրհներգը փոխելու առաջարկ մը մեծ ընդվզում յառաջացուցած էր. Այս անգամ կարգը եկած է հայերէն լեզուին. «Հայրենիք»
Յատկապէս երբ կրթութեան նախարարութիւնն է առաջարկողն ու խնդրոյ առարկան, դժուար է անցնիլ կարմիր գիծը եւ իջնել կռուազանութեան մակարդակին։ Ի վերջոյ, կրթութիւնն է, որ կը կերտէ երկրի մը ընտրանին եւ առանց կրթութեան կարելի չէ գործել, յառաջդիմել եւ յաջողիլ։ Հետեւաբար, ահաւոր սխալ մը պիտի ըլլայ անյարիր մեղադրանքներով պախառակել այդ գաղափարը յղացողն ու անոր ետին կանգնողը։
Հակոբ Ավետիքյան. «Ահա թե որտեղից պետք է սկսել կրթական բարեփոխումները, ռեֆորմը, որը իսկապես անհրաժեշտ է մեր ժողովրդին ու պետությանը». «Ազգ»
Մեր երիտասարդներն արդեն չեն նախաճաշում, ոչ էլ ճաշում են կամ ընթրում, այլ՝ զավտրըկ են անում, լանչի են գնում, դինըրի են հրավիրվում, իսկ ուիքենդին փարթի են կազմակերպում ու դենսինգ անում: Փողոցում կամ խանութում մաքուր գրական հայերենը շրջապատի զարմանքն է առաջացնում, նույնիսկՙ արհամարհանքը:
Ալեքսանդր Կռիլով. Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ձեռնարկեց իրական եւ վճռական քայլեր Ռուսաստանի հետ հարաբերությունները ամրապնդելու առումով. «Հայկական ժամանակ»
Դա նախ արտահայտվեց այն որոշմամբ, որով նա պատրաստակամություն հայտնեց բացել ամերիկյան բիոլոգիական լաբորատորիաները ռուսական փորձագետների առջեւ: Հետո Հայաստանը դարձավ այն միակ պետությունը, որը մարդասիրական օգնություն եւ բուժանձնակազմ ուղարկեց Սիրիա, ինչը Ռուսաստանին աջակցելու ակնառու օրինակ է: Հատկանշական է, որ ի տարբերություն Հայաստանի, որն առանց այդ էլ գտնվում է ծանր վիճակում, ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի անդամ մյուս պետությունները նախընտրում են սիմվոլիկ համերաշխության ցուցաբերում Սիրիայի ժողովրդի նկատմամբ կամ զբաղեցնում են ընդգծված օտարոտի դիրք՝ այդ խնդրի նկատմամբ:
Հայաստանի չորս մարմնամարզիկ կմասնակցի աշխարհի գավաթի փուլին
Սպորտային մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը տեղեկացրել է, որ Արթուր Թովմասյանը բուժում է ուսի վնասվածքը եւ այդ պատճառով չի մասնակցելու այս մրցմանը:
Արծրուն Պեպանյան. «Հանրային խորհուրդը հանկարծ անիմաստ դարձավ այն պահից, երբ ՀԽ-ում սկսեցին որոշ քննարկումներ անել, որոնք իշխանահաճո չէին». «Փաստ»
Հիմա արդեն Վազգեն Մանուկյանի հետևից են ընկել: Գնում են Նաիրի Հունանյանի մոտ, որ նա Վազգեն Մանուկյանի անունը տա, որ «պողոսները» խանդավառվեն…»,-շեշտեց նա:
Արծվիկ Մինասյան. «Բոլոր գործերը կապված են իմ նախկին պաշտոնների հետ, հիմնականում՝ բնապահպանության նախարար աշխատած շրջանի հետ». «Հրապարակ»
Արծվիկ Մինասյանը դեռ չի շտապում այս քրգործերին ու իր հարցաքննություններին քաղաքական աստառ տալ եւ համարել, որ սա քաղաքական հետապնդում է իր դեմ՝ որպես դաշնակցականի։
Լեւոն Արոնյանը բաժանեց 2-4-րդ տեղերը եւ այսօր խաղում է ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովի հետ
Իսկ 12 միավորով հաղթող դարձավ ռուսաստանցի գրոսմայստեր Անտոն Կորոբովը:
Արթուր Սաքունց. Բոլորովին համաձայն չեմ, որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարը առաջնային խնդիր չէ. «Ժամանակ»
Շատ ժողովրդավարական երկրների պրակտիկան հուշում է, որ քրեական աշխարհի դեմ պայքարը իրավական և ժողովրդավարական պետություն ունենալու գլխավոր երաշխիքներից է
Միանգամայն անընդունելի է ազգային լինելության առաջին գրավական հայոց լեզվի դեմ՝ առայժմ շրջանառվող լուրերի մակարդակով ոտնձգության նախատեսումը. հայտարարություն
2018թ. ժողովրդական ընդվզման արդյունքում ստեղծված պատմական այս հնարավորությունը լրջագույն պաշտպանության և իրացման կարիք ունի, և գալիք զարգացումների համար պատասխանատու են Կառավարությունն ու բեկորացված քաղաքական դաշտն ամբողջությամբ:
Ամենավառ երևակայությունն ունենալու դեպքում էլ դժվար է պատկերացնել, թե ինչպես է ֆիլմի վերջնագրերում նշվելու, որ ֆիլմի հենց այդ հատվածն է ֆինանսավորվել ՀՀ պետական բյուջեից, իսկ մնացածը՝ ոչ. «168 ժամ»
«Հարգելի պարոն վարչապետ, ցավդ տանեմ, պարոն Փաշինյան ջան, նման բան չի կարող լինել պրոյեկտի ֆինանսավորման մեջ: Չի կարող մի քանի կազմակերպություն, որոնք ֆինանսավորում են մի պրոյեկտ, ասեն, թե՝ մենք ֆինանսավորում ենք այդ պրոյեկտի միայն այ այս հատվածը: Դա Ձեզ ասում եմ՝ որպես 22 տարի հեռուստատեսային պրոդյուսերի փորձ ունեցող մարդ»:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է խորացնելու երկկողմ կապերը Վատիկանի հետ
Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարը հավելել է, որ Հայաստանը Վատիկանում ներկայացված է իր հարուստ պատմական ու հոգևոր ժառանգությամբ, ինչը խոսում է երկկողմ սերտ կապերի վկայության մասին:
Սուրեն Աբրահամյան. «Բոլորի մտահոգությունն էլ կանոնադրությունը պահելն էր: Ընդգծված ողջույններով հաստատեցինք Աբրահամի թեկնածությունը». «Ժողովուրդ»
Երբ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը նոյեմբերի 6-ին Աբրահամ Խաշմանյանին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակեց, ՀՖՖ գործկոմի շատ անդամներ գրոհ սկսեցին նրա դեմ։ «Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ տեղեկություններ են հասել ՀՖՖ գործկոմի նիստից. մասնավորապես` ներկաների մոտ տպավորություն է եղել, որ ԱԺ պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանն ու Արեն Մկրտչյանը պլանավորած են եղել տապալելու նիստը՝ պնդելով, թե ՀՖՖ կանոնադրությունը
Առաջարկներ «լեզվի թեմայով»
Բուհերում հայոց լեզու դասավանդելու-չդասավանդելու հարցը դարձավ քաղաքական շահարկումների առարկա: Կառավարության քննադատները դարձյալ սկսեցին խոսել «ապազգային» իշխանությունների մասին՝ գրեթե կրկնելով այն փաստարկները, որոնցով ժամանակին «հարվածում էին» Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ նրա թիմին: Ներկայիս իշխանավորները դրան պատասխանում են նույնպես ավանդաբար՝ «բա որ դուք երկիր էիք թալանում, լա՞վ էր», «բա որ Տարոն Մարգարյանը եւ Լիսկան ձեր ժամանակ ատենախոսություններ են
ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ
Ծեր գնչուհին բախտս չկարդաց. Խռովում է ինձնից ու նեղանում: Նա կիսաձայն ինձ շշնջաց. – Քեզ ինչ ասում եմ՝ հակառակն ես անում:
«Հիմա Ադրբեջանն ինքն է «երազանքով» խոսում լուծման այն փաթեթների մասին, որոնք ժամանակին մերժել է»
Ասում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթեւիկ Հայրապետյանը «Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի դինամիկան հասկանալու համար պետք է նախ դիտարկել, թե ինչ է փոխվել վերջին շրջանում։ ԴԵռեւս պաշտոնը ստանձնելիս ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեցին, որ Արցախի հարցի առնչությամբ հանդես են գալու նոր օրակարգով»,-«Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետ Նիկոլ
Ռուս-թուրքական շարասյունը` քարկոծման ներքո. «Ամերիկայի ձայն»
«Ամերիկայի ձայն». Տասնյակ մարդիկ Սիրիայի հյուսիսարեւելքում ուրբաթ օրը հարձակվել են ռուս-թուրքական ռազմական մի շարասյան վրա: Ոմանք մագլցել են զրահապատ մեքենաների վրա, հարվածել մուրճով: Շատերը ալ Մաաբադահ քաղաքում քարեր են նետել շարասյան վրա: Ըստ Ինտերֆաքս գործակալության, Ռուսաստանն ուրբաթ օրը նաեւ ռազմական ուղղաթիռներ է տեղակայել Թուրքիայի հետ Սիրիայի սահմանին, որպեսզի պաշտպանեն ցամաքում ծառայող ռազմական ոստիկանական ուժերին: Թուրքիայի
«Եթե ատամնաբույժը հիվանդ ատամի տեղ առողջն է հանում՝ հայերե՞նն է մեղավոր»
«Ես ձեզ տալիս եմ ամերիկյան ամենահեղինակավոր չորս բուհերի անուններ՝ Հարվարդ, Կոլումբիա, UCLA, Բերքլի՝ այս բոլոր համալսարաններում պարտադիր անցնում են անգլերեն՝ անկախ նրանից, թե ինչ մասնագիտություն են ընտրել: Ավելին, անկախ մասնագիտությունից, նաեւ պարտադիր անցնում են մաթեմատիկա եւ որեւէ բնագիտական առարկա՝ ըստ ընտրության՝ քիմիա, կենսաբանություն կամ ֆիզիկա եւ հումանիտար՝ պատմություն, գրականություն, օտար լեզու: Այդ ամենը, որ կոչվում
«Շարժման այն անդամները, որոնց հետ խոսել եմ, հիացած չեն Արայիկ Հարությունյանի քայլերով»
«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության անդամները՝ Արայիկ Հարություն յանի որոշումների մասին
«Այս ծայրահեղ անարդարությունն ինձ ստիպեց նաև վերանայել ավագանու անդամի ծախսերի փոխհատուցումից հրաժարվելու որոշումս»
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին ԺՊ Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ՀՊՏՀ նոր ղեկավարության նախաձեռնած քրեական գործի վարույթն այսօր պաշտոնապես կարճվեց՝ հանցակազմի բացակայության հիմքով. ես արդարացված եմ: Ցավոք, ինձ բախտ չվիճակվեց դառնալու պատմության մեջ ամենատարօրինակ հանցագործը՝ առանց որևէ խախտման տրամադրված երկու արձակուրդի և մեկ պարգևավճարի «հանճարեղ» գործով: Պաշտոնս թողնելուց հետո նորանշանակ պրոռեկտոր
Գուցե մինչև տարեվերջ կուսակցություն հիմնելու նախաձեռնության մասին հայտարարություն անեմ․ Արման Բաբաջանյան. «Ա1+»
«Չեմ բացառել, որ կա նման ցանկություն, աջակիցներ են պետք, և քննարկումներ են ընթանում։ Չեմ խորշի հայտնել, որ առաջիկայում հանդես կգամ նման նախաձեռնության մասին հայտարարությամբ։ Գուցե՝ մինչև տարեվերջ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը։ Վերջինս հնարավոր համարեց, որ այդ կուսակցությունը կմասնակցի հաջորդ համապետական ընտրություններին։ Հավանաբար, նաև այդ նպատակով պատգամավորը որոշել է գրասենյակներ ստեղծել հատկապես
Դավիթ Մաթեւոսյանը՝ նախարարության բացակա հայեցակարգի եւ «Հրանտ Մաթեւոսյան» կենտրոնի շնորհանդեսի մասին
Aravot,am-ը «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթեւոսյանից հետաքրքրվեց, թե ի վերջո որ փուլում է «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային կենտրոնի խնդրի լուծումը: «Վարչապետի մոտ սեպտեմբերի 18-ին կայացած, մինչ այդ պահն ինձ համար անակնկալ խորհրդակցության արդյունքում ես խորհրդակցության վերջում առաջարկեցի, որպեսզի բոլոր անհասկանալիությունները, տարակարծությունները, չձեւակերպված մտքերը, որ շատ հաճախ էին հնչում, ի մի բերվեն եւ վերջանան,որոշեցի ներկայացնել էսքիզ-նախագծի շնորհանդես,
Մոսկվայում կայացել է ՀՀ և ՌԴ քննչական կոմիտեների նախագահների աշխատանքային հանդիպումը
Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեների նախագահների աշխատանքային հանդիպումը: Հանդիպման ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել երկու գերատեսչությունների սերտ համագործակցության կարևորությունը: «Սա արդեն մեր հերթական հանդիպումն է ընթացիկ տարում, ինչը հաստատում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեների միջև շահագրգռվածության բարձր աստիճանը
Արմեն Սարգսյանն այցելել է Իջևանի գինու, կոնյակի գործարան
Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ավարտին նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալվել է Իջևանի գինու, կոնյակի գործարանում: Շրջայցի ընթացքում նախագահը ծանոթացել է գործարանի արտադրական հզորություններին ու ծավալներին: Գործարանն արտադրում է գինի, մրգային օղիներ և կոնյակ, խաղողը հիմնականում մթերվում է Տավուշի մարզից: Գործարանի ղեկավարները նախագահին պատմել են իրականացված աշխատանքների, արտահանման շուկաների և առաջիկա ծրագրերի մասին: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը
Անդրանիկ նիստ է գումարել ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովը Նոյեմբերի 8-ին անդրանիկ նիստ է գումարել ՀՀ ԱԺ մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը: Օրակարգում եղել է հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: Քվեարկության արդյունքում միաձայն հանձնաժողովի նախագահի տեղակալ
Դանակահարության դեպք է բացահայտվել․ կասկածյալը կին է (Տեսանյութ)
Նոյեմբերի լույս 7-ի գիշերը «Արարատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին հաղորդում ստացվեց, որ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Արմավիրի մարզի բնակիչ, 43-ամյա մի տղամարդ։ Ոստիկանության Արարատի բաժնի արարատի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումներով փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ տղամարդը վնասվածքը ստացել է Արարատ քաղաքում՝ մտերմուհու կողմից դանակահարվելու հետևանքով։ 51-ամյա կինը հրավիրվեց ոստիկանություն
«Լուսավոր Հայաստանը» առաջարկներ է ներկայացրել ՀՀ 2020թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի վերաբերյալ
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Սիրելի՛ քաղաքացիներ, Քիչ առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է իր առաջարկները ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի վերաբերյալ։ Մեր կողմից ներկայացվել է 140 առաջարկություն՝ ինչպես Հանրապետության տարբեր մարզերի համայնքների ու մայրաքաղաքի (բնակֆոնդ, վթարային շենքերի ամրացում, դպրոցներ, մանկապարտեզներ, մշակույթի տներ, ոռոգման


















































