Օրվա լրահոսը
Դավիթ Սանասարյանի գործից մաս չանջատվեց. 3 մեղադրյալները դեմ չէին արագացված դատաքննությանը
Երեք անձանց մեղադրանքը Դավիթ Սանասարյանի մեղադրանքին անմիջականորեն չի առնչվում, էապես տարբերվում է: Ըստ մեղադրանքի՝ նա իբրեւ թե տեղյակ է եղել այդ գործողությունների մասին, թեեւ՝ մասնակի
Հոգեբան. Երեխային հարվածելը «խփում» է ծնողի հանդեպ հարգանքին
Բռնության զոհ դարձած երեխաների մոտ կարող է դանդաղել ճանաչողական գործընթացների զարգացումը: Կարող են դիտվել վարքագծի փոփոխություններ, քնի խանգարումներ, դյուրագրգռություն, ագրեսիվություն …
Ապարանի բնակչին թույլատրել է ինքնակամ կառուցել շինություն. համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել
ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Ապարան համայնքի ղեկավարի կողմից շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու մի շարք հանգամանքներ: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Ապարան բազմաբնակավայր խոշորացված համայնքի ղեկավարը, ունենալով ինքնակամ շինարարությունը կանխարգելելու ու կասեցնելու, ինչպես նաև, օրենքով
Անձին մեղադրանք է առաջադրվել «հանցագործին» օժանդակելու համար, սակայն այդ հանցագործի անձը մինչ օրս հայտնի չէ. Հրայր Թովմասյանի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործի վերաբերյալ
Սիրելի հայրենակիցներ, բանական և ադեկվատ մարդիկ, ցանկանում եմ Ձեր բոլորիդ ուշադրությունը հրավիրել մեր երկրում տեղի ունեցող ևս մեկ անարդարության վրա, որն անմիջական առնչություն ունի վերջին օրերին ԶԼՄ-ներով լայն քննարկման առարկա հանդիսացող, այսպես կոչված «ճնշել Հրայր Թովմասյանին» օպերացիայի հետ։ Մասնավորապես, այդ «օպերացիայի» շրջանակում ապօրինի կալանավորված է Տիգրան Տեր-Հարությունովը, ում առաջադրված մեղադրանքը, որն արհեստականորեն որակվել է որպես
«Արսեն Թորոսյանը վկա է». դատավորի ուշագրավ բացահայտումները՝ Դավիթ Սանասարյանի գործով 1-ին նիստում
Պարտավոր եմ բացահայտել նաեւ այն հանգամանքը, որ այս գործով վկա է անցնում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ինստիտուտի տնօրեն է հանդիսացել քեռուս որդին, որն ազատվել է աշխատանքից
ՀՀ գլխավոր դատախազը վճռաբեկ բողոքներ է ներկայացրել Դավիթ Մաթևոսյանի և Խաչիկ Գասպարյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռների դեմ
ՀՀ գլխավոր դատախազը վճռաբեկ բողոքներ է ներկայացրել երկու գործով 2008թ. կայացված մեղադրական դատավճիռները բեկանելու, փոփոխելու և դրանցով դատապարտված անձանց արդարացնելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոքներ է ներկայացրել Դավիթ Մաթևոսյանի և Խաչիկ Գասպարյանի վերաբերյալ 2008թ. ընթացքում կայացված մեղադրական դատավճիռների դեմ: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատարանի 2008 թվականի հունիսին կայացված դատավճիռներով Դ.Մաթևոսյանը
«Հրշեջները տեղ են հասնում, պարզվում է՝ մեքենայի մեջ անհրաժեշտ քանակի ջուր անգամ չկա, սարսափելի վիճակ է, 21-րդ դարն է». «Իմ քայլի» պատգամավորի պահանջը՝ ԱԻՆ-ից
Քրիստինե Պողոսյանը շեշտեց, որ այս ամենը ասելով՝ հարց չի տալիս. «Ես որպես պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի անդամ՝ պահանջ եմ ներկայացնում ձեզ՝ փոխելու ձեր ռազմավարությունը, որովհետեւ հրշեջներն ու փրկարարները պետք է աշխատանքի գնալիս իմանան, որ իրենց պաշտպանվածությունն ունեն առաջին հերթին»:
Շախմատի թիմային ԵԱ-ում այսօր մեզ ուժեղ մրցակիցներ են սպասում
Բաթումում ընթացող շախմատի տղամարդկանց եւ կանանց Եվրոպայի 22-րդ թիմային առաջնությունում Հայաստանը շարունակում է հաջող հանդես գալ: Տղամարդկանց առաջնությունում մեր ընտրանին չորս տուրից հետո 7,0 թիմային միավորով, սակայն անհատական միավորների լավագույն արդյունքով ընթանում է մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնականում, իսկ կանանց հավաքականը ունի 6,0 թիմային (29,0 անհատական) միավոր եւ զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: Այսօր մեր տղաներն ուժերը
Կնճիռներ եւ շահերի բախում` Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքում. փորձագետները մտահոգված են
«Օրենքի ամենամեծ նպատակը գիտություն ու կրթությունը միավորելն է, երկուսի համահունչ գործունեությունը համապատասխանեցնելը»,- «Մեդիա կենտրոնում» այսօր «Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի վերաբերյալ կայացած քննարկման ժամանակ նշեց Հանրային քաղաքականության ինստիտուտի կրթական ծրագրերի համակարգող Աննա Գեւորգյանը: Նրա ձեւակերպմամբ, այն փոփոխությունները եւ սկզբունքները, որ դրված են նախագծի հիմքում, ըստ իրեն, մեխանիզմների առումով փոփոխության քիչ տեղ են տալիս: «Հանրային
ԱԱԾ տնօրենը վստահեցնում է՝ Վանեցյանը չի ձերբակալվի, իսկ Հրայր Թովմասյանի գործում քաղաքական հետապնդում չկա, նրա երեխաները 16 տարեկան չեն, 23, 25 են
Լուրեր էին շրջանառվում, որ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ կապված քննություն են տանում: Մարտիրոսյանը հերքեց՝ վստահեցնելով, որ նա չի ձերբակալվելու. «Ո՞վ է տարածում այդ լուրերը, ի՞նչ ձերբակալության մասին է խոսքը: Շատ լուրեր կան, հերքում եմ»:
Չմիացած երկրների շարժման գագաթնաժողովի մասնակիցներն իրենց աջակցությունն են հայտնել Բաքվին՝ տարածքային ամբողջականության հարցում
Հայաստանը, որը կազմակերպությունում ունի դիտորդի կարգավիճակ, չի մասնակցել գագաթնաժողովին:
Արմեն Սարգսյանի հրավերով Հայաստան կժամանի «SkyPower» ընկերության պատվիրակությունը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով հոկտեմբերի 28- 30-ը Հայաստան է ժամանելու «SkyPower» ընկերության պատվիրակությունը: «SkyPower»-ն արևային էներգետիկայի ոլորտում մասնագիտացած խոշոր ընկերություն է, որը գործունեություն է ծավալում աշխարհի մի շարք երկրներում, զբաղվում է էլետրաէներգետիկական համակարգերի նախագծմամբ ու կառուցմամբ: Նախագահ Սարգսյանի առաջին հանդիպումն ընկերության ղեկավարության հետ կայացել էր դեռևս այս տարվա հունվարին Արաբական Միացյալ Էմիրություններում՝ «Աբու Դաբի
30 տարվա կացարանը՝ մետաղական վագոն-տնակը, վերջապես լքվել է
Սպիտակում բնակվող Մարինե Մելոյանը 27 տարեկան է եղել, երբ 88-ի երկրաշարժին կորցրել է ամուսնուն, զավակներից մեկին ու մնացել անօթեւան: Երկրաշարժից հետո, 30 տարի անցկացնելով գլանաձեւ, մետաղական վագոն-տնակում՝ Մարինեն չի կորցրել հույսը, տոկունությունն ու ապագայի նկատմամբ լավատեսությունը: Գլանաձեւ մետաղական տնակում մեծացող թոռները ստիպված չեն լինելու անցնել իրենց հոր՝ Մարինեի որդու, մանկության հետքերով: Մարինեի երկար տարիների զրկանքներն
Անձի առևանգում ու ծեծ Մեծամորում. ՀՀ ոստիկանության մանրամասները
Հոկտեմբերի 26-ին, ժամը 17.30-ին, 27-ամյա մեծամորցի մի երիտասարդ ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում է տվել, որ ժամուկես առաջ ծանոթը ընկերների հետ իրեն տնից դուրս է կանչել՝ իր «Մերսեդեսը» գնելու պատրվակով: Վարպետի մոտ գնալու ճանապարհին, Մայիսյան գյուղի խաչմերուկի մոտ, ծանոթի հետ եկած անձանցից մեկը բռունցքով հարվածել է իր աչքին, այնուհետև ստիպողաբար իրեն դուրս են բերել մեքենայից, նստեցրել
ԵԱՏՄ կողմից Իրանի հետ կնքված համաձայնագիրը բացառիկ հնարավորություն է Հայաստանի համար երկրի տնտեսությունը հասցնել բոլորովին այլ մակարդակի. Սուրեն Պարսյան
Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման հնարավորությունները և Հայաստանի անելիքները 2019 թվականի հոկտեմբերի 27-ին ուժի մեջ մտավ «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանը միտված ժամանակավոր համաձայնագիրը» (այսուհետ՝ Համաձայնագիր): ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի «Եվրասիական տնտեսական միության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև
Դսեղում «շեֆը» Թումանյանն է
Հովհաննես Թումանյանի ծննդավայր Լոռու մարզի Դսեղ համայնքի ղեկավարի աշխատասենյակում ՀՀ զինանշանի կողքին ոչ թե երկրի ղեկավարի լուսանկարը, այլ Ամենայն հայոց բանաստեղծի քանդակն է ամրացված: Դսեղցիներն ասում են, որ այդպես է արդեն շուրջ 20 տարի: Նրանցից մեկն էլ կատակեց, որ հատկապես թումանյանական տարում իրենց շեֆը Թումանյանն է: Դսեղցիները նաեւ հպարտանում են, որ Թումանյանի թանգարանի շնորհիվ իրենց
Փրկենք Սիրիայի Քրդստանը. բողոքի ցույց՝ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ
Երեկ բողոքի ցույց և հանրահավաք տեղի ունեցավ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ, որին մասնակցում էին Երևանում ուսանող սիրիացիներ և իրաքցիներ, Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներ, «Հայ-քրդական բարեկամություն» կազմակերպության և Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպության՝ Երիտասարդական ակումբների դաշնության անդամներ: «Փրկենք Ռոժավան (Սիրիայի Քրդստան)» խորագիրը կրող բողոքի ցույցի մասնակիցները ՄԱԿ-ի շենքի մոտ էին եկել «Թուրքիան մեղավոր է», «Էրդողանն ահաբեկիչ է»,
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 30-31-ը, նոյեմբերի 1-2-ը հատկապես Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ անձրև: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 28-ի ցերեկը, 29-31-ը, նոյեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի հոկտեմբերի 29-ի
«Սիրիայի հարցով ռուս-թուրքական «ճակատագրական» որոշումը բխում է Թուրքիայի շահերից»
Ըստ փորձագետ Արմեն Վարդանյանի՝ Սիրիայի հարցով ռուս-թուրքական հուշագիրը խախուտ համաձայնագիր է եւ այն կարող է ամեն վայրկյան փլվել: Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձեւակերպմամբ Սիրիայի հարցով ռուս-թուրքական «ճակատագրական» որոշումը բխում է Թուրքիայի շահերից: Հիշեցնենք՝ Էրդողանի եւ Պուտինի բանակցությունների արդյունքում ստորագրվել է փոխըմբռնման համատեղ հուշագիր՝ համաձայն որի՝
«Վարչապետը շատ լավ տիրապետում է Արցախի հարցին». Զոհրաբ Մնացականյան
Իսկ թե ինչ փաստաթղթի շուրջ են հակամարտության կողմերն այս պահին բանակցում, Զոհրաբ Մնացականյանը տեղեկացրեց. «Թղթի վրա ձեւակերպումների շուրջ դեռեւս չենք աշխատում»
Արթուր Ջավադյան. Հայաստանից կապիտալի արտահոսք չկա, հակառակը, ներհոսք կա
ԿԲ-ից աշխատուժի արտահոսք կա։ Պատճառը՝ առևտրային բանկերի համեմատ ցածր աշխատավարձն է։ Այս տարի ԿԲ 100 աշխատող է հեռացել:
Գեղանկարչի որդին` նախարարությանը. «Կդիմեմ դատարան եւ դատը կշահեմ»
Գեղանկարիչ Հրանտ Ստեփանյանի որդին` Արշակ Ստեփանյանը դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Aravot.am-ի հետ զրույցում նկարչի որդին հիշեցրեց, որ 2018թ. մարտի 20-ին լրացել է Հրանտ Ստեփանյանի ծննդյան 100- ամյա հոբելյանը, եւ դեռեւս 2016թ. վերջին ՀՀ մշակույթի նախարարի հետ եկել էին համաձայնության, որ նախարարությունը ձեռք բերի մի քանի գեղանկար` ՀՀ ազգային պատկերասրահի ֆոնդը համալրելու, ինչպես նաև
«Միակ լուծումը խաղաղ բանակցությունն է». Բուլղարիայի ԱԳ նախարարը՝ Արցախի խնդրի մասին
«Մենք շատ լավ հարաբերություններ ունենք ինչպես Ադրբեջանի, այնպես էլ ՀՀ-ի հետ»,-ասում է Եկատերինա Զախարիեւան
Մի՞թե դառնալու ենք տարածաշրջանային մոխրաման
Նույն, արդեն դասագրքային ճշմարտություններ չգրելու համար, մեջբերում եմ ՀՀ առողջապահության նախարար Ա. Թորոսյանի 24.10.2019-ի իր դիմամատյանում (Ֆեյսբուք) հրապարակված փոստից հատված` – Չկա մի երկիր աշխարհում, որտեղ ծխախոտի վաճառքից հավաքված հարկերը ավելի շատ լինեն, քան դրա տված վնասը՝ դրամային արտահայտությամբ։ Պարզապես չկա նման երկիր։ Սա հատուկ ուզում եմ շեշտել ԱԺ տնտեսական հանձնաժողովի իմ գործընկերների համար, քանի
Ռուսաստանը հետևողականորեն աջակցում է Չմիացված երկրների շարժման ջանքերին. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունել է Չմիացած երկրների շարժման գագաթնաժողովի մասնակիցներին: Ողջույնի տեքստը հրապարակել է Կրեմլի պաշտոնական կայքը: Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը հետևողականորեն աջակցում է Չմիացված երկրների շարժման ջանքերը՝ ուղղված աշխարհակարգի բազմաբևեռ համակարգի ստեղծմանը, հավասար միջազգային երկխոսության զարգացմանը և համագործակցությանը: Ռուսաստանի նախագահը նաև նշել է, որ գագաթնաժողովն անցկացվում է միջազգային ծանր պայմաններում, երբ աշխարհի
«Սա վտանգ է ՀՀ-ի համար». Մնացականյանը դատապարտում է Չավուշօղլուի ասածները
Մենք վերահաստատում ենք մեր մոտեցումը, որ նման դիրքորոշումը դատապարտելի է, անընդունելի եւ արտահայտում է այն խորքային մտավախությունը, որ սա վտանգ է ՀՀ-ի համար
ԿԳՄՍ նախարարությունը` «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնի ոդիսականի մասին
Aravot.am-ը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին գրավոր հարցում էր ուղարկել: Մեզ հետաքրքրում էր, թե ի վերջո՝ ինչ ճակատագիր է սպասվում «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնին, ի՞նչ տեսլական ունի նախարարությունը եւ ինչ է պատրաստվում անել: Նաեւ խնդրել էինք մեկնաբանել «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային հիմնադրամի նախագահ Դավիթ Մաթեւոսյանին ուղղված պատասխանում առկա հետեւյալ ձեւակերպումը. «ՀՀ ֆինանսների նախարարության հետ քննարկումների արդյունքներով, ՊՈԱԿ-ի
«Բնականաբար, Արցախում ապրում են հայեր». ԱԳ նախարարի պարզաբանումը՝ իր քննադատված հարցազրույցի մասին
Գիտակցել եմ, թե դա ինչ ոճի հարցազրույց է եղել եւ ամրագրել եմ այն դիրքորոշումները, որոնք բխել են մեր շահերից՝ նաեւ հաշվի առնելով, որ դինամիկ երկխոսություն է լինելու այդ հաղորդման ժամանակ
Հաշմանդամ երեխայի տան գործով վերաքննիչ քրեական դատարանը մերժել է դատախազի վերաքննիչ բողոքը
Դատախազը խնդրել էր բեկանել եւ վերադարձնել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով հանձնարարվել էր քրեական գործ հարուցել: Հոկտեմբերի 24-ին վերաքննիչ դատարանը մերժեց դատախազի բողոքը: 2018թ. նոյեմբերի 22-ին հաշմանդամ Մ. Պողոսյանի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Գայանե Գրիգորյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն եւ ՀՀ Արմավիրի մարզի դատախազություն՝ հանցագործության մասին հաղորդմամբ: ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզի
«Այս աճով կյանքը չի լավանա»․ Միքայել Մելքումյան
Բաբկեն Թունյանը պնդում է, որ 22,7 մլրդ դրամ օտարերկրյա ներդրումների աճ կա Հայաստանում


















































