Օրվա լրահոսը

«Նման խոսքեր չպետք է շռայլեր». պատգամավորը՝ Վանեցյանի մասին

Սպային հարիր գործողություն չէր, ինչպես նաեւ՝ հետագա ասելիքը, երբ նա սպառնում էր խոսելու եւ ինչ-որ բաներ բացահայտելու

Չեն հավատում, որ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը կարող էր ինքնասպան լինել

Վահրամ Բաղդասարյան. «Հայկ Հարությունյանի հետ մեր ընկերությունը սկսել ենք բռնցքամարտի դահլիճում՝ 80-ական թվականներից: Եվ սպորտային կեցվածքը, բռնցքամարտիկի բնավորությունը ամրացած էր նրա մեջ՝ որպես ուժեղ եւ ամուր մարդու: Մեր մտերմությունը շարունակվել է նաեւ հետագայում՝ նաեւ ընտանիքներով: Նա ազնիվ կերպար էր, տղամարդկային ամուր արժանիքներով: Նա սիրում էր իր երկիրը, պետությունը: Այս ձեւով ավարտը անսպասելի էր, անակնկալ: Եվ

Պատրիարքական ընտրական կանոնադրութեան նախապայմանը կը խոչընդոտէ ժողովրդավար, արդար ընտրութիւնը

Թուրքիոյ հայոց պատրիարքի ընտրութեան կանոնադրութիւնը Թուրքիոյ հայոց պատրիարքութիւն հասած է 23 սեպտեմբեր 2019-ին։ 1961, 1990 եւ 1998 թուակիր պատրիարքական ընտրութեան կանոնադրութիւնները բնական թեկնածու ներկայանալու եւ պատրիարքանալու կարելիութիւն կու տար այն հոգեւորականներուն, որոնք ի հօրէ թրքահպատակ էին, անկախ իրենց պաշտօնավարման կամ բնակութեան վայրէն։ Մինչդեռ 2019-ի կանոնադրութիւնը, ընդհանուր գիծերու մէջ կրկնելով հանդերձ իր նախորդները, որպէս պատրիարքութեան թեկնածութեան

ՄԱԿ-ն ամբողջությամբ աջակցում է Հայաստանի բարեփոխումների օրակարգին. Փաշինյանը հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հետ

Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Արարողակարգային ձեռքսեղմումից և ՀՀ վարչապետի կողմից ՄԱԿ-ի հյուրերի գրքում գրառում կատարելուց հետո տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Անտոնիո Գուտերեշի երկկողմ հանդիպումը։ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի վարչապետին ՄԱԿ-ի կենտրոնակայանում և նրա մասնակցությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ

«Նախորդ ռեժիմի դիմաց խոսողները հեղափոխությունից հետո լռում են». Լարիսա Մինասյան

Որեւէ օրենսդրական կարգավորում չի դարմանի հայաստանյան ատելության խոսքը եւ ժողովրդավարությունից նահանջը

ԱՄՆ դեսպանը նշանավորում է Հայաստանի և Միացյալ Նահանգների ընդհանուր տրանսատլանտյան արժեքները

Ս․թ․ սեպտեմբերի 25-ին Երևանում ԱՄՆ դեսպանատանը դեսպան Թրեյսիի, ամերիկյան և եվրոպական փոխանակման ծրագրերի շրջանավարտների, ինչպես նաև մի շարք դիվանագիտական առաքելությունների և ՀՀ արտգործնախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած միջոցառումն ազդարարեց հայ-ամերիկյան և տրանսատլանտյան ընդհանուր արժեքները նշանավորելու նպատակով  իրականացված խորհրդանշական նախագծի ավարտի մասին, որի ներքո նկարազարդվել էր դեսպանատան Գիլմորի դաշտի 100 մետր երկարությամբ պատը։ Բեռլինի պատի անկման

Հարցաքննվել են «Hayeli.am» և «Armlur.am» կայքերի խմբագիրները

Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով այսօր վկայի կարգավիճակով հարցաքննվել են «Hayeli.am» և «Armlur.am» կայքերի խմբագիրները: Նրանք  հրաժարվել են հարցաքննության ընթացքը տեսանկարահանելու վերաբերյալ նախաքննական մարմնի առաջարկից և մեջբերելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը՝ չեն բացահայտել տեղեկատվության  աղբյուրը: Քննիչի հարցին, որ դեպքին ականատես վկան, ծանոթանալով հրապարակումներին, ժխտել է հրապարակումներում ներկայացված հանգամանքները, լրատվամիջոցների

Մեր երազանքն է Հայաստանը դարձնել աշխարհում արհեստական բանականության լավագույն վայրերից մեկը․ նախագահ Սարգսյանը Հռոմում հանդիպել է հանրահայտ Elettronica Group ընկերության ղեկավարի հետ

Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հռոմում այցելել է իտալական հանրահայտ Elettronica Group ընկերության գրասենյակ և հանդիպել գլխավոր գործադիր տնօրեն և նախագահ Էնզո Բենինիի հետ: Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանը բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջատար երկրներից է, և Հայաստանի հետ սերտ համագործակցությունը մեծամասամբ լինելու է մաթեմատիկայի, արհեստական բանականության ոլորտում։ «Մեր երազանքն է

Ընկերները՝ նախկին ոստիկանապետ, գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանի մասին

Նախկին ոստիկանապետ, գեներալ-գնդապետ Հայկ Հարությունյանի հոգեհանգստին ներկա էին ընկերները, զինակիցները, մարդիկ, ովքեր աշխատել կամ շփվել են նրա հետ, մի խոսքով լավ ճանաչել են նրան: Յուրի Խաչատուրով. «Հայկը իմ ընկերն էր, լավ մարդ, իսկական սպա: Չեմ հավատում, որ ինքն-իրեն խփել է: Ուզում ե՞ք՝ սպանեք: Չեմ հավատում»: Գալուստ Սահակյան. «Կարծում եմ՝ մեր ազգային խնդիրների մեջ Հայկ Հարությունյանն

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մասնակցել են Դոնալդ Թրամփի կողմից տրված ընդունելությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ի պատիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանին մասնակցող երկրների պատվիրակությունների ղեկավարների տրված ընդունելությանը: ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Զոհրաբ Մնացականյանը իր լիբանանցի գործընկերոջը ներկայացրել է ՀՀ ներգրավվածությունը Լիբանանում խաղաղապահ և տարածաշրջանում հումանիտար առաքելություններին

ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Լիբանանի ԱԳ նախարար Ջեբրան Բասիլի հետ: Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները գոհունակություն հայտնեցին տարբեր մակարդակներում և ոլորտներում առկա ակտիվ երկխոսության և շփումների կապակցությամբ՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ ջանքեր գործադրել երկու երկրների և ժողովուրդների միջև ավանդական բարեկամական գործընկերության ամրապնդման և առավել ընդլայնման ուղղությամբ: Այդ առնչությամբ առանձնահատուկ

Թումանյանի բաժնի ծառայողները ապօրինի ծառահատման հերթական դեպքն են բացահայտել

Սեպտեմբերի 24-ին ոստիկանության Թումանյանի բաժնի աշխատակիցները բնապահպանական ոլորտում կատարվող հանցագործությունների կանխման ու բացահայտման նպատակով կրկին ուժեղացված ծառայություն են իրականացրել։ Համայնքային ոստիկանները Մարց գյուղի վարչական տարածքում հայտնաբերել են 37-ամյա մի տղամարդու վարած «Գազ 66» բեռնատարը, որը բարձված է եղել շուրջ 6 խորանարդ մետր փայտանյութով։ Վարորդը բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Մեքենան տեղափոխվել է բաժնի

Գողացված քարտով կանխիկացում. Որոնվում է լուսանկարում տեսապատկերված անձը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու՝ շինություն ապօրինի մուտք գործած, փաստաթղթեր գողացած և ուրիշի բանկային քարտով գումար կանխիկացրած անձի ինքնությունը։ Նախնական տվյալներով՝ 2019թ. հունիսի 27-ին  ոստիկանության Արաբկիրի բաժին է ներկայացել Վանաձոր քաղաքի 28-ամյա բնակչուհին և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 11:30-ից մինչև

Պավլիկ Մանուկյան. «Եթե այս իշխանությունը շարունակի նախորդի սրիկա գործելաոճը, ես կմնամ նույն ապստամբը»

Ես ասում եմ ճշմարտությունը, երբեւէ չեմ վախեցել ապստամբելուց, մեռնելուց եւ ճիշտն ասելուց

Անպատասխանատու հայտարարության վերաբերյալ. Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարությունում

Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության և Գործողությունների ծրագրի նախագիծը բացառապես մշակվել է ՀՀ արդարադատության նախարարությունում՝ աշխատակազմի ինտենսիվ աշխատանքի արդյունքում: Ռազմավարությունը մշակելիս հաշվի են առնվել՝ Կառավարության 2019-2023թթ. գործունեության միջոցառումների ծրագիրը, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2013-2022 թվականների գործողությունների ծրագիրը, միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից ՀՀ արդարադատության ոլորտի գնահատման զեկույցները (Եվրոպական Միության Արդարադատության մոնիթորինգի ծրագիր, ԹԱՅԵՔՍ գործիքի շրջանակում

Ինչո՞ւ են աղմկում քննչական, դատախազական եւ այլ մարմինները ու «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողին հարցաքննում

Արդեն երկու օր է, ինչ հանրությունը ցնցված է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի ինքնասպանության լուրից: Եւ, ինչպես ՀՀ ոստիկանապետ եղած տարիներին էր նա փակ, ինքնամփոփ մարդ, այնպես էլ ինքնասպանությունից հետո դեպքի մասին տարաբնույթ դատողություններ են արվում սուղ ինֆորմացիայի պատճառով: Նախ անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, թե ինչպես տարածվեց լուրը: Այն ժամանակ, երբ հանրապետությունում շատ մարդիկ քնած

Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարների հետ

Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի ղեկավար կազմի` համանախագահողներ Վան Գրիգորյանի և Էնթոնի Բարսամյանի, համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիի հետ: Վարչապետը կարևորել է կազմակերպության՝ Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը և համահայկական օրակարգի հարցերի բարձրաձայնմանն ու առաջմղմանն ուղղված գործունեությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերություններին և դրանց զարգացման հնարավորություններին վերաբերող

Սուրհանդակ աղավնիները «վայրէջք կատարեցին» «Արթիկ» ՔԿՀ-ում

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, 4-րդ մասնաշենքի ետնամասում գտնվող ծառերի վրա հայտնաբերել են 2 ձեռնասուն աղավնի, որոնցից մեկի ոտքին եղել է «ԺАКУ» գրառմամբ պլաստմասսե օղակ: Համաձայն մասնագիտական դիտարկման՝ հայտնաբերված աղավնիների օգտագործումը միտված է եղել սուրհանդակ, այդ թվում թմրամիջոց տեղափոխող աղավնիների գայթակղմանը և նրանց վայրէջքն ապահովելուն: Սուրհանդակ

Մեկնարկել է «Փորձաքննությունների ազգային բյուրոյի» հիմնադրման 15 ամյակին նվիրված միջազգային գիտագործնական գիտաժողովը

Սեպտեմբերի 25-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց  «Դատափորձագիտական գործունեության արդի հարցերը, դատական փորձագիտության և քրեագիտության ժամանակակից խնդիրները, զարգացման միտումներն ու հեռանկարները» խորագրով միջազգային գիտագործնական գիտաժողովը՝ նվիրված ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հիմնադրման 15-ամյակին։ Դատական փորձագիտության, քրեագիտության և քրեաբանության բնագավառին վերաբերող միջազգային խոշոր գիտաժողովին մասնակցելու համար Հայաստան են ժամանել արտերկրի հեղինակավոր  դատափորձագիտական կառույցների

Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածի 1-ին և 334-րդ հոդվածի 1-ին մասերով: Ըստ առաջադրված մեղադրանքի`

Զինված ուժերի ղեկավար կազմը բարձր է գնահատում ԵԿՄ կատարած աշխատանքը

Սեպտեմբերի 24-ից Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվող ռազմավարական զորավարժության առաջին իսկ պահից Երկրապահ կամավորականների միության անդամները համախմբված մասնակցություն ունեն պետական կարևորագույն այս միջոցառմանը, ցուցաբերում են բարձր ակտիվություն և զորքերի լրահամալրում իրականացնելիս զինված ուժերի հետ գործակցում են որպես ներդաշնակ, կազմակերպված և միասնական համակարգ: Զինված ուժերի ղեկավար կազմը բարձր է գնահատում աննախադեպ ծավալի զորավարժության անցկացման և զորահամալրման ընթացքում

Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է միջազգային հարաբերությունների մի խումբ փորձագետների

Շարունակվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Նիկոլ Փաշինյանը գտնվում է Նյու Յորքում, որտեղ մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին, ինչպես նաև երկկողմ հանդիպումներ է ունենում տարբեր երկրների իր գործընկերների հետ։ Վարչապետի՝ Նյու Յորք այցի երկրորդ օրը մեկնարկել է Կարնեգիի հիմնադրամի միջազգային հարաբերությունների մի խումբ փորձագետների հետ հանդիպումով. Նիկոլ

Բավարար ապացույցների համակցություն է ձեռք բերվել՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքով որպես մեղադրյալ ներգրավելու համար

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում՝ ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈՒ համապատասխան պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու՝ 2018թ. հունվարին Երևան քաղաքի Գ.Հասրաթյան փողոցի թիվ 25/6 բազմաբնակարան շենքի բնակարանների հատկացումները «ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների բնակարանային ապահովման մասին» ՀՀ կառավարության 07.03.2007թ. N 384-Ն որոշմամբ

Բազմազավակ ընտանիքի կյանքը շրջադարձային փոխվեց. ՀԷՑ-ն ու «Տաշիր» բարեգործական հիմնադրամը տնակում ապրող ընտանիքին 4 սենյականոց բնակարան նվիրեցին

Սիրադեղյանների ընտանիքը ՀԷՑ-ի ու «Տաշիր» բարեգործական հիմնադրամի շնորհիվ տնակից նոր բնակարան տեղափոխվեց

Ռուբեն Սադոյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ

Սեպտեմբերի 24-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում ունեցավ Վրաստանի նորընտիր վարչապետ Գիորգի Գախարիայի հետ։ Վրաստանի վարչապետը նախ շնորհավորեց ողջ հայ ժողովրդին Անկախության տոնի կապակցությամբ՝ միաժամանակ նշելով, որ հայ և վրացի ժողովուրդների մոտ անկախության գաղափարն առանձնահատուկ նշանակություն ունի։ Դեսպան Սադոյանն էլ իր հերթին Գիորգի Գախարիային շնորհավորեց վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ նրա պաշտոնավարման

«Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավորին մեղադրանք է առաջադրվել՝ թմրամիջոցի ապօրինի իրացման համար

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով ավարտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի ձեռք բերելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորը, գտնվելով անազատության մեջ, 2018թ. մարտի 4-ից

«Մեր երկրում ամեն ինչ լղոզված է եղել, ով ինչ աստղ ուզել, տվել է իր հյուրանոցին»

«Մեր երկրում ամեն ինչ լղոզված է եղել, ով ինչ աստղ ուզել, տվել է իր հյուրանոցին, ասենք ասել է՝ իմ հյուրանոցը երեք աստղանի է․ միասնական պատենտավորման համակարգ, որ Հայաստանում կիրառվի, որպես այդպիսին՝ գոյություն չունի։ Աստղերի համակարգը կիրառվում է Ֆրանսիայում, ֆրանսիական սիստեմն է աշխարհում շատ հայտնի, իսկ Հայաստանում հյուրանոցը պատենատավորել աստղերի տակ, դեռևս հնարավոր չէ։ Այսինքն` պետականորեն

Հայաստանում ամեն ինչ խոսում է հնության մասին, որում հսկայական բովանդակություն կա. Վլադիմիր Պոզներ

Հայտնի ռուս լրագրող և հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզները «Ժամ» ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Գիվարգիզյանի հետ զրույցում կիսվել է Հայաստանի, հայ մշակույթի, հայ ժողովրդի պատմության ողբերգական էջերի և նոր քաղաքական իրադարձությունների մասին իր մտքերով։ Վլադիմիր Պոզները խոստովանել է, որ իր կյանքի ընթացքում մի տեսակ առանձնահատուկ կապ է ստեղծվել Հայաստանի հետ։ Սկսած իր տան պատի Մարտիրոս Սարյանի նկարից`

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930