Օրվա լրահոսը
Ստեփանակերտում քաղաքապետի հաղթող թեկնածուն նախնական տվյալներով Դավիթ Սարգսյանն է
ԼՂՀ ընտրական օրենսգրքի 71-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` տարածքային ընտրական հանձնաժողովներն իրականացրել են ընտրական տեղամասերում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության նախնական արդյունքների արձանագրությունների տվյալների աղյուսակավորում, որի տվյալները ներկայացված են այստեղ. ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայություն Հ.Գ. Արցախի ԿԸՀ քարտուղար Սերգեյ Մելքումյանը տեղեկացրել է, որ Ստեփանակերտում քաղաքապետի հաղթող թեկնածուն նախնական տվյալներով Դավիթ Սարգսյանն է, նա անկուսակցական է,
Ադրբեջանում մեղավորներին կարող են չգտնել, քննության ընթացքի մասին էլ ոչինչ չեն հաղորդում. Jam-news
Թե ինչպես են Ադրբեջանում «մոռանում» աղմկահարույց հանցագործությունների մասին
5.1 մագնիտուդով երկրաշարժ Չինաստանում. կա 1 զոհ, 29 վիրավոր
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7-8 բալ:
Նախատեսվում է իրականացնել 797 հա անտառվերականգնման աշխատանքներ, 10 տոկոսով նվազեցնել որսագողությունը, 8 տոկոսով՝ ապօրինի ծառահատումները
Ըստ նախագծի՝ 2020 թվականին իրականացվելու են Սեւանա լճի մաքրման աշխատանքներ, ջրի որակի ստուգման նպատակով երեք անգամ կատարվելու է նմուշառում:
ՀՀ վարչապետ. Հայաստանցիների մեծամասնությունը, 51.4 տոկոսը նախընտրում են իրենց ունեցած գումարը բանկերում պահել դրամով
Ի դեպ, ես էլ եմ նույն կերպ վարվել։ Վերջերս վաճառեցի «Hyundai»-ս եւ գումարը բանկում պահում եմ դրամով։
Որպեսզի ավարտվի կիսատ թողած երգը
«… Հիշեցնենք, որ ճանաչված դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ 2013թ. հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երեւան մայրուղու 32-րդ կմ-ում տեղի ունեցավ ավտովթար, որի արդյունքում երկու երիտասարդ զոհվեց»՝ սիրված դերասանի մասին ցանկացած հրապարակման վերջում, անկախ այն բանից՝ ինչի՞ մասին է այդ հրապարակումը՝ նրա ստեղծագործական գործունեության, հանդիպումների, թե մեկ այլ բանի՝ գրված է լինում այս պարբերությունը: Վարդան Պետրոսյանի համար կարծես չի
Երբ խաբեությունը բացահայտվում է (պատմվածք)
Փայլակը համակարգչի դիմաց նստած ուշադրությամբ կարդում էր իր էլեկտրոնային փոստին եկած այդ օրվա բազմաթիվ նամակների վերնագրերը: Եթե դրանց վերնագրերը կասկածելի կամ անհասկանալի բովանդակության էին լինում, ապա նա անմիջապես կամ մի քանի նախադասություն կարդալուց հետո էր ջնջում, որոնցից շատերը այսպես կոչված աղբ (spam) էին հիշեցնում, որոնք չգիտես, թե ինչու առատորեն թափանցում են մուտքի արկղ (Inbox), իսկ
Ռոբերտ Պրոսինեչկին հայ լրագրողների հետ ասուլիսից հետո հրաժարական է տվել
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականից կրած 2:4 հաշվով պարտությունից հետո Բոսնիա եւ Հերցեգովինայի ընտրանու գլխավոր մարզիչ Ռոբերտ Պրոսինեչկին հետխաղային մամուլի ասուլիսին եկավ չափից ավելի անտրամադիր: Ինչ-որ բան այն չէր, քան կրած պարտությունը: Մասնագետը նախ շնորհավորեց Հայաստանի հավաքականին արժանի հաղթանակի համար: «Մենք եւս շանսեր ունեինք, բայց չօգտագործեցինք: Բայց պետք է առաջ նայենք եւ պատրաստվենք հաջորդ խաղերին: Մենք
B խմբի վիտամինները բարելավում են գլխուղեղի աշխատանքը, կարգավորում հոգեկան խնդիրները
Երբ խոսք է լինում նյարդային հիվանդությունների և հոգեկան խանգարումների մասին, հոգեբուժությունը սովորաբար առաջին հերթին հիմնվում է ուժեղ ազդեցություն ունեցող դեղամիջոցների վրա, սակայն ապացուցված է, որ հոգեկան անգամ լուրջ խանգարումների դեպքում սննդակարգի փոփոխությունը կարող է նշանակալիորեն օգնել հիվանդին։ Ինչպես նաև ապացուցված է, որ նիացին (վիտամին B3) սննդանյութի պակասը կարող է լուրջ վնաս հասցնել հոգեկան առողջությանը։ Վիտամին
Արմեն Գյուլբուդաղյանց. «Ուրախ եմ, որ այսօր երկար սպասված ուրախությունը պարգեւեցինք մեր ժողովրդին»
«Շատ ուրախ եմ, որ տղաներն անմնացորդ նվիրվեցին, խաղացին մեկը մյուսի համար, եւ այսօր հաղթեցինք՝ ժողովրդին այդքան սպասված ուրախություն պարգեւելով»,- Բոսնիա եւ Հերցեգովինայի հավաքականի հետ հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը եւ շարունակեց. «Շատ կարեւոր էր, որ տղաները երկրորդ խաղակեսը փաստացի հաղթեցին: Մենք Հունաստանի հետ խաղում էլ երկրորդ խաղակեսում
Արթուր Վանեցյանը՝ Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա հանդիպման ժամանակ (ֆոտոշարք)
«Այսօրվա խաղն ու ՀՖՖ նախագահը»․ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի լուսանկարները։ Հիշեցնենք, որ այսօր Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ ԵՎՐՈ-2020-ի ընտրական մրցաշարի J խմբի վեցերորդ տուրի Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա հանդիպումը: Հայաստանի ընտրանին հաղթեց 4:2 հաշվով: https://www.facebook.com/zohrap.yeganyan/posts/2494928253898475
Դի է հայտնաբերվել
Սեպտեմբերի 8-ին, ժամը 18:03-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 28/1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և խոհանոցում
Հայաստանի հավաքականի հաղթանակը Բոսնիա եւ Հերցեգովինայի նկատմամբ (ֆոտոշարք)
Այս հաղթանակից հետո մեր թիմը «J» խմբում շրջանցեց Բոսնիա եւ Հերցեգովինային եւ 9 միավորով բարձրացավ 3-րդ հորիզոնական՝ անկախ Ֆինլանդիա-Իտալիա, Հունաստան-Լիխտենշտեյն խաղերում գրանցվելիք արդյունքներից: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
ԱՀ մարդու իրավունքների պաշտպանը ընտրություններում էական խնդիրներ չի արձանագրել
ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը սեպտեմբերի 8-ին արտակարգ ռեժիմով հետևել է ԱՀ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքին՝ և՛ տեղեկատվության աղբյուրների դիտարկման, և՛ թեժ գծին ստացված զանգերի միջոցով: Ընտրական օրվա ամբողջ ընթացքում Պաշտպանի աշխատակազմի աշխատակիցները հերթապահել են գրասենյակում: Բացի այդ, Աշխատակազմի հեռախոսահամարները և թեժ գծի համարը հասանելի են եղել զանգերի համար: Ժամը 20:00-ի դրությամբ Մարդու իրավունքների
Հայաստանի հավաքականը 4:2 հաշվով հաղթեց Բոսնիայի և Հերցեգովինայի ընտրանուն․ Ffa.am
Ffa.am – Սեպտեմբերի 8-ին` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ ԵՎՐՈ-2020-ի ընտրական մրցաշարի J խմբի վեցերորդ տուրի Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա հանդիպումը: Հայաստանի ընտրանին հաղթեց 4:2 հաշվով: 1-0` Հենրիխ Մխիթարյան, 3 1-1` Էդին Ջեկո, 13 2-1` Հենրիխ Մխիթարյան, 66 2-2` Ամեր Գոյակ, 70 3-2` Հովհաննես Համբարձումյան, 77 4-2` Ստիպե Լոնչար, 90+5, ինքնագոլ Զգուշացումներ` Գևորգ Ղազարյան, 33, Արամ
«Կարծում եմ` կհրավիրեն, ես էլ մեծ ուրախությամբ կներկայանամ». Լեւոն Մնացականյանը` ապրիլյան քննիչ հանձնաժողովի մասին
«Դեռեւս չեն հավիրել, կարծում եմ` կհրավիրեն, ես էլ մեծ ուրախությամբ կներկայանամ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության ոստիկանապետ Լեւոն Մնացականյանը` պատասխանելով Հայաստանի խորհրդարանում 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի մանրամասներն ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողով հրավիրվելու մասին: Հիշեցնենք, հանձնաժողովի ստեղծումից հետո հայտարարվեց, որ հանձնաժողով են հրավիրվել այդ օրերին բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած այրեր: Այլ մանրամասները`տեսանյութում
Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածուի շտաբը ահազանգում է մասսայական ուղղորդումների մասին
Դիտորդները կոպիտ խախտումներ չեն արձանագրել
Ի՞նչ է կատարվել Գյումրու «Կռունկ» խանութում՝ ոստիկանապետերի մասնակցությամբ․ որոշ մանրամասներ (տեսանյութ)
Այսօր համացանցում գյումրեցի օգտատեր, իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի կողմից հայտնվեց մի տեսանյութ, որտեղ երևում է, որ մի խումբ ոստիկաններ մտնում են գործարար Գարիկ Ուզունյանի՝ Շեկոյի խանութ, հարցնում սեփականատիրոջը, թե որտեղ է նա, այնուհետ քաշքշելով ու հայհոյանքներ հնչեցնելով դուրս հանում վաճառողին։ Տեսանյութերից մեկում հնչում է վաճառողի ձայնը, որը խնդրում է գոնե իրեն թույլ տալ շոր ու կոշիկ
Բակո Սահակյան․ Անհամաձայնությունները չպետք է որակել որպես ողբերգություն․ Tert.am
ՏԻՄ ընտրություններում արձանագրելու ենք հաջողություններ, ցանկացած ընտրություն հնարավորություն է մեր երկրի առաջընթացը ապահովելու, և ես քվեարկել եմ մեր երկրի առաջընթացի համար: Այս մասին Արցախում լրագրողների հետ զրույցում ասաց ԱՀ նախագահ Բակո Սահակյանը՝ անդրադառանալով Tert.am-ի հարցին՝ Արցախի 228 համայնքներում ընթացող ընտրությունների վերաբերյալ: Անդրադառնալով Tert.am-ի մյուս հարցին՝ ի՞նչ դիրքորոշում ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության վերաբերյալ,
Արցախի ՏԻՄ ընտրություններում գրանցված ընտրախախտումները ժամը 14:00-ի դրությամբ. «ԻՔՄ»
Արցախի Հանրապետությունում շարունակվում է «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ» և «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունների համատեղ դիտորդական առաքելությունը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում: Ժամը 14:00-ի դրությամբ մեր դիտորդները մշտադիտարկում են 40 ընտրատեղամաս: Հիմնական խնդիրը, որը գրանցվել է բոլոր տեղամասերում, պայմանավորված է դրանց անմատչելիության հետ, հատուկ միջոցների բացակայություն գրանցվել է դիտարկված ընտրատեղամասերի 62․5%-ում: Մի շարք տեղամասերի շրջակայքում
Վարչական իրավախախտման արձանագրություն՝ կեսգիշերն անց «Փարավոն»-ի տարածքում հրավառության դեպքի առթիվ
Սեպտեմբերի 8-ին Երևան-Սևան ճանապարհին ուժեղացված ծառայություն իրականացրած ոստիկանները հրավառության դեպք են հայտնաբերել։ Կեսգիշերն անց «Փարավոն» ռեստորանային համալիրի տարածքում հրավառություն կազմակերպելու փաստով ոստիկանությունում կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն։ Եվս մեկ անգամ հորդորում ենք խստագույնս պահպանել համակեցության կանոնները։ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ստեփանակերտի 1/5 ընտրական տեղամասում ընտրություններն անցնում են հանգիստ․ «Արցախպրես»
«Արցախպրես» – Ստեփանակերտ քաղաքի 1/5 ընտրական տեղամասում ընտրություններն անցնում են հանգիստ, և որև ընտրախախտում առայժմ չի գրանցվել: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ստեփանակերտ քաղաքի 1/5 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահ Քաջիկ Հարությունյանը: Նրա խոսքով` չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին, սակայն վաղ առավոտից նկատելի է մարդկանց ակտիվ հոսք, որը պահպանվում է նաև օրվա ընթացքում: «Ընտրական
«Մեր՝ իշխանության գալուց մի քանի օր առաջ ԿԳԲ-ի ամբողջ փաստաթղթային մասն ինքնաթիռներով տեղափոխվել էր»․ Վազգեն Մանուկյան
«Երբ որ մենք 90 թվին եկանք իշխանության՝ քննարկում էինք ԿԳԲ-ի արխիվների բացել-չբացելու հարցը»,-ասում է Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը: «Դեռ որոշված չէր, բացել այդ արխիվները, թե՝ ոչ, բայց ես ուզում էի դրանց ծանոթանալ։ Պարզվեց, որ Խորհրդային Միությունը շատ ավելի խելոք էր, քան՝ ենթադրում էի․ մեր իշխանության գալուց մի քանի օր առաջ ԿԳԲ-ի ամբողջ փաստաթղթային մասն
Նոր լուսանկարներ Խաչատուր Սուքիասյանի եւ Գագիկ Ծառուկյանի զավակների հարսանիքից
Երեկ կայացավ գործարար Խաչատուր Սուքիասյանի որդու՝ Ալբերտ Սուքիասյանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի դստեր՝ Անահիտ Ծառուկյանի պսակադրությունը՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում և հարսանեկան շքեղ արարողությունը՝ «Փարավոն» ռեստորանում։ Ընտանեկան տոնակատարությանը մասնակցում էին բարձրաստիճան պաշտոնյաներ, պատգամավորներ, ինչպես նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր 3 դստեր հետ։ https://www.facebook.com/hayyessayanphoto/videos/414539062503952/?v=414539062503952
ՌԴ տարածքում չեղարկվել է Միքայել Հարությունյանի հետախուզումը
Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, 2008 թ․-ի մարտի 1-ի գործով ԱՊՀ երկրներում միջպետական հետախուզման մեջ գտնվող Հայաստանի նախկին պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը ՌԴ տարածքում չեղարկվել է։ «2008 թ․-ն Երեւանում մարտի 1-ի գործով մեղադրվող Հարությունյանի նկատմամբ նյութերն ուսումնասիրելուց հետո որոշվել է չեղարկել նրա հետախուզումը ՌԴ տարածքում»,-ասել է գործակալության աղբյուրը: Ավելի վաղ Ինտերֆաքսի մեկ ուրիշ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 8-10-ը շրջանների զգալի մասում, 11-13-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` նաև մառախուղ: Քամին հյուսիս-արևելյան 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 8-9-ն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով։ Երևանում՝ Սեպտեմբերի 8-10-ը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20
Պատարագ է մատուցվում Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում (տեսանյութ)․ Ermenihaber.am
Ermenihaber.am – Այսօր սեպտեմբերի 8-ին Պոլսի հայոց պատրիարքարանի կողմից Վանա լճի Աղթամար կղզու Սբ. Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվում: Պատարագիչն է Պոլսի Հայոց պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը։ Պատարագին մասնակցում են թուրք բարձրաստիճան պաշտոնյաններ, ինչպես նաև մեծ թվով զբոսաշրջիկներ ու ուխտավորներ Հայաստանից և այլ երկրներից։ https://www.facebook.com/ErmenihaberARM/videos/2489299877982264/?__xts__[0]=68.ARBoN5XAUgbXS1AyhmA_6jVBr9oasasEwoVAHdrcabWOVDmXHqLoZ_GsG27bij2aHNHbhivE6xVY2ZifNV45VDkxVV3PBXKZgA263BlG5Ypmg_73xM3HtiRcn2NbHNr03kfrvtruwjeNnWdFVJdbcYNIMVtSYbSLi6NlWUlQfsttlte_4Iw4JoV7K0bPynjr_ffxjxZnQi7tv8NIw2-w92TuSBSbI8MKEtQeemooNX1kehPYNqSIhituLy0I5_1Cv7-oByAplDYZfK6Z9i7cRZGenS2y4P8TnvFT3dlw0tI14cZQscNbQkOnDxfYc5VFN6iy_ITqoPjLPtQ69D_4rzNo_rj7MnD05jg93g&__tn__=-R
Ով է աստծո նման (վիպակ)
Սկիզբը կարող եք կարդալ այստեղ՝ ԳԼՈՒԽ 1, ԳԼՈՒԽ 2, ԳԼՈՒԽ 3, ԳԼՈՒԽ 4, ԳԼՈՒԽ 5, ԳԼՈՒԽ 6, ԳԼՈՒԽ 7, ԳԼՈՒԽ 8, ԳԼՈՒԽ 9, ԳԼՈՒԽ 10, ԳԼՈՒԽ 11, ԳԼՈՒԽ 12 ԳԼՈՒԽ 13 Արյան վերջին կաթիլը «Եկել է պարտքս վճարելու ժամը,- ինքն իր մեջ կռվում էր Ալեքսանդրը։- Այո. չեմ կարողանում ապրել ուրիշի գաղտնիքով, բավակա՛ն է»։ Գրպանից հանելով
Խորոված սմբուկը՝ հունական ձեւով
Հունաստանում խորոված սմբուկ պատվիրելիս պատրաստ եղեք, որ ձեզ կմատուցեն այսպիսի գեղեցիկ եւ համով ուտեստ, որը նաեւ հեշտ է պատրաստվում եւ կարող է դառնալ ձեր սեղանի զարդը: Անհրաժեշտ մթերքները Սմբուկ- 4 հատ Թարմ կանաչ կամ կարմիր պղպեղ- 1 հատ Սոխ- 1 գլուղ Թարմ կանաչիներ- մի քանի ճյուղ Թարմ լոլիկ- 2 հատ Աղ, պղպեղ, չորացրած կանաչիներ՝ ըստ
«Միացման» հակառակն ամենեւին էլ «անջատումը» չէ
Անցյալ հազարամյակի վերջերին, երբ Խորհրդային Միությունում մեկնարկեց Գորբաչովյան Պերեստրոյկան, և որոշակիորեն տեսանելի ու պատկերացնելի դարձավ Խորհրդային Միություն կոչվող գերհզոր պետության փլուզումը, և երբ Խորհրդային Միության փլուզման տեսլականը տեսանելի ու պատկերացնելի դարձավ, Խորհրդային Միության հանրապետություններում, այդ թվում նաև Խորհրդային Հայաստանում, սկսվեցին ու ծայր առան հանրահավաքներն ու անկախական շարժումները: Այդ առումով Խորհրդային Հայաստանն ամենաակտիվներից էր, որտեղ անկախության


















































