Օրվա լրահոսը
«Հոգեւորականը հոգեբան, հեքիմ կամ հ/կ ներկայացուցիչ չէ»
Հարցազրույց Սուրբ Մարիանե եկեղեցու սպասավոր, տեր Փառեն քահանա Առաքելյանի հետ -Օրհնեցեք, Տեր Հայր: -Աստված օրհնի: -Արժանապատիվ Տեր Հայր, խորհրդային տարիներին, երբ եկեղեցին մեկուսացված էր ժողովրդից, այնուամենայնիվ, մարդիկ բացառիկ վտանգավոր իրավիճակներում միմյանց զգուշացնում էին, ասելով՝ «վախեցիր Աստծո դատաստանից»: Մինչդեռ, երբ այսօր վերացած է եկեղեցու եւ ժողովրդի միջեւ երբեմնի անջրպետը, կարծես եկեղեցին միայն պայթյունավտանգ վիճակներում է հանդես
Գերմանիան ավարտել է Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացման ընթացակարգերը
Օգոստոսի 23-ին Գերմանիան ԵՄ խորհրդին հայտնել է Գերմանիայի կողմից ՀԸԳՀ վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի ավարտին հասցնելու վերաբերյալ։ ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Էրիկ Գրիգորյան. Ըստ վիճակագրության՝ անտառային հրդեհների 96%-ը մարդածին է (անփութություն կամ միտումնավոր)
Մի քանի տասնյակ միջին և խոշոր հրդեհներ են մարվել Սյունիքի մարզում՝ ԱԻՆ, ՊՆ, Շրջակա միջավայրի նախարարության (Հայանտառի Կապան և Գորիսի մասնաճյուղեր, Զանգեզուր կենսոլորտային համալիր և ենթակա Արևիկ ազգային պարկ), Սյունիքի մարզպետարանի, ոստիկանության, ՏԻՄ և սրտացավ քաղաքացիների ահռելի ջանքերի միջոցով:
Երգիչ-երգահանի մտահոգությունը
Բազմաթիվ խնդիրներ կան ծառացած հայ երաժշտարվեստի ասպարեզում: Այդ առումով հանդիպեցինք ու զրուցեցինք ժողովրդական երգի բազմամյա վարպետ, «Մշակույթ» համալսարանի պրոֆեսոր, վաստակաշատ մանկավարժ, երգիչ-երգահան Էդվարդ Բեգլարյանի հետ: – Պարոն Բեգլարյան, վերջերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում համերգով հանդես եկավ ԱՄՆ-ից մի սփյուռքահայ երգչախումբ: Ներկա էիք համերգին. ձեր կարծիքը եւ նկատառումները: -Ինձ զարմացրին ոչ թե երգչախմբի անհատ կատարողները, ինչը որոշ
Ադրբեջանցի գրոսմայստերը Մարիա Գեւորգյանի հետ կապված սկանդալը համարել է սադրանք, որի մեղավորը կազմակերպիչ կողմն է
Շախմատի Հայաստանի եռակի չեմպիոն Մարիա Գեւորգյանին Ադրբեջանի շախմատիստների պահանջով Թուրքիայում միջազգային մրցաշարին մասնակցել չթողնելու սկանդալային փաստը քննարկման թեմա է դարձել ինչպես ՖԻԴԵ-ում, այնպես էլ Թուրքիայում եւ Ադրբեջանում: Մասնավորապես, շախմատի Ադրբեջանի հավաքականի անդամ Գադիր Հուսեյնովը Մարիա Գեւորգյանին գրել է, թե նրա գրառումը կարդալուց հետո անմիջապես տեղի ունեցածով հետաքրքրվել է ինչպես մասնակից շախմատիստներից, այնպես էլ կազմակերպիչներից ու
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հետևում է Տավուշի մարզի Արճիս գյուղում խմելու ջրի բացակայության պատճառով բողոքի ցույցին
Մասնավորապես, այս պահին ստացած տեղեկությունների համաձայն՝ քննարկվում է գյուղի մոտակայքով անցնող այլ համայնք սպասարկող ջրագծից գյուղին ջրով ապահովելու հարցը, ինչպես նաև որպես հիմնարար լուծում՝ նոր պոմպակայան և ներքին ջրամատակարարման ցանց կառուցելու հնարավորությունը։
Եթե պատերազմով տանուլ տված հողը կարող ենք հաղթանակով ետ բերել, հանքով թունավորված անապատը ու՞մ պիտի կտակենք
Միայն անմեղսունակ մարդը կարող է ասել, որ պատերազմի թեժ օջախ ունեցող կամ պատերազմի շեմին կանգնած երկրի սահմանին կարելի է Ամուլսարի վտանգները պարունակող հանքավայր բացել, երբ ամենաթույլ երկրաշարժն անգամ բերելու է անապատացման անդառնալի հետևանքների:
Թռչունները՝ Ադրբեջանում ռազմական ինքնաթիռի կործանման պատճառ. JamNews
ՄիԳ-29 ռազմական ինքնաթիռը, որը պատկանում է Ադրբեջանի ռազմաօդային ուժերին, կործանվել է թռչունների երամի հետ բախման հետևանքով․ այսպիսի եզրակացության է եկել քննությունը՝ վերծանելով «սև արկղը»։ Ինքնաթիռը ծովն է ընկել հուլիսի 24-ին ուսումնավարժական գիշերային թռիչքի ժամանակ։ Մոտ երեք շաբաթ չէր հաջողվում գտնել ոչ ինքնաթիռը, ոչ օդաչուին։ Որոնումներին միացել էին մասնագետներ Թուրքիայից և Ռուսաստանից։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Մ6 միջպետական ավտոճանապարհի որոշակի հատված փակ կլինի երթևեկության համար
Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհին օգոստոսի 27-ին իրականացվելու են ժայռապայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով նույն օրը՝ ժամը 11:00-19:00, «Թումանյան» կայարանից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։ Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Մ6-Օձուն-Այգեհատ-Յաղդան-Ստեփանավան-Վանաձոր ճանապարհով։ Պայթեցման աշխատանքները կատարվում են Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։ Պատճառվող անհարմարության համար
Խոսրովի անտառ պետական արգելոց տանող ճանապարհին՝ «Մեղրաքար» կոչվող հատվածում հրդեհը մեկուսացվել է
Օգոստոսի 26-ին, 07:47-ի դրությամբ անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացված տեղազննման արդյունքում Արարատի մարզի Խոսրովի անտառ պետական արգելոց տանող ճանապարհին՝ «Մեղրաքար» կոչվող հատվածում, հրդեհի և ծխացող նոր օջախներ չեն հայտնաբերվել: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: *** Օգոստոսի 25-ին, ժամը 09:00-ի դրությամբ դեպքի վայրում հերթապահություն է իրականացնում ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության մեկ օպերատիվ խումբ: *** Օգոստոսի 24-ին շարունակվում են
«Բոլոր արվեստագետները Գյումրի պիտի գան երգելու կամ ելույթ ունենալու, այլ ոչ գումար վաստակելու»․ Նունե Եսայան
ՀՀ վաստակավոր արտիստ Նունե Եսայանը, որն այսօր Գյումրու տոնի առթիվ ելույթ ունեցավ Գյումրու Վարդանանց հրապարակում՝ Գյումրու ժողգործիքների պետական նվագախմբի նվագակցությամբ, Գյումրու թիվ 1 երաժշտական դպրոցում պատմեց, թե ինչպես ստացավ ելույթ ունենալու հրավեր և ինչու հրաժարվեց իրեն առաջարկվող գումարից։ Նրա ելույթի համար նախատեսված 950 հազարով երաժշտական գործիքներ էին գնվել, որոնք երգչուհին նվիրեց 100-ամյա պատմություն ունեցող երաժշտական
ՖԻԴԵ-ն հետաքննում է, թե ինչո՞ւ է մեր շախմատիստուհին զրկվել միջազգային մրցաշարին մասնակցելու հնարավորությունից․ Մխիթար Հայրապետյան
Շախմատի միջազգային ֆեդերացիան իր լիազորությունների շրջանակում նախաձեռնել է հետաքննություն՝ պարզելու, թե ում պատճառով է մեր շախմատիստուհին՝ Մարիա Գևորգյանը, զրկվել այս օրերին Թուրքիայում անցկացվող միջազգային մրցաշարին մասնակցելու հնարավորությունից: Ուրախ եմ, որ ՖԻԴԵ-ի տարածած հայտարարության մեջ նաև անդրադարձ է արվել սպորտի առաքելությանն ու սկզբունքներին։ «ՖԻԴԵ-ն հիմնադրվել է «Մենք մի ազգ ենք» կարգախոսի գաղափարախոսությամբ. մենք մի ընտանիք ենք:
«Ոչ մի հայ ինքն իրեն մինչև վերջ չի ճանաչի, քանի դեռ չի եղել Գյումրիում»․ Նիկոլ Փաշինյանի ելույթը
Գյումրիում տոնակատարությունը դեռ շարունակվում է․ Վարդանանց հրապարակում տոնական համերգ է․ ելույթ է ունենում ՀՀ վաստակավոր արտիստ Նունե Եսայանը` Գյումրու ժողգործիքների պետական նվագախմբի նվագակցությամբ։ Համերգին մասնակցում են մեծ թվով բարձրաստիճան հյուրեր։ Քիչ առաջ ելույթ ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ գյումրեցիներին ու հայ ժողովրդին շնորհավորելով Գյումրու տոնի առիթով։ «Այս հրապարակն ամեն ինչի մասին ասում է, ես երբեք Գյումրիի
Ի՞նչ ասել է նյութափոխանակություն, և կարո՞ղ ենք արդյոք մենք ազդել այդ գործընթացի վրա
Մարդու օրգանիզմում ամեն վայրկյան տեղի են ունենում հազարավոր գործընթացներ, որոնցից յուրաքանչյուրի ուսումնասիրութան շնորհիվ մարդը ոչ միայն ավելի լավ է ճանաչում ինքն իրեն, այլև ավելի ու ավելի շատ է զարմանում իր ներսում ընթացող գործընթացների կատարելությունից։ Այդպիսի մի զարմանալի գործընթաց է նյութափոխանակությունը կամ մետաբոլիզմը (հունարեն՝ μεταβολή metabolē նշանակում է փոփոխություն), որը օրգանիզմի համար կենսականորեն անհրաժեշտ կենսապահովման քիմիական փոխարկումների ամբողջությունն է: Նյութափոխանակությունն
Հայաստանի լողորդներն ավարտեցին մրցելույթները պատանիների ԱԱ-ում
Լողի Հայաստանի հավաքականն ավարտեց մրցելույթները Հունգարիայի մայրաքաղաքում անցկացված աշխարհի պատանիների առաջնությունում: Վերջինը լողուղյակ մտավ մեր լողորդների առաջատար Արթուր Բարսեղյանը, որը նախորդ օրը 100 մետր ազատ լողաոճում ութ ուժեղագույնների հետ մտել էր եզրափակիչ: Շնորհալի լողորդն այսօր 0.50.03 արդյունքով եզրափակչի ութ լավագույն լողորդների պայքարում եզրագիծը հատեց յոթերորդը: Այսպիսով, Հայաստանի լողորդները ավարտեցին մրցելույթները Բուդապեշտում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Երևանում կրակոցներ են հնչել․ կա 1 զոհ ու վիրավոր․ Shamshyan.com
Քիչ առաջ վիճաբանություն և կրակոցներ են տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Եղիշե Թադևոսյան փողոցում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայր է ժամանել ոստիկանության Շենգավիթի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մեխակյանի
Հայաստանի Հելսինկյան կոմիտեն դիտորդական առաքելություններն իրականացրել է 5-7 հազար դոլարով. Ավետիք Իշխանյան
Դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները որքան գումարներ են ծախսում
26-ամյա տղամարդու ինքնասպանության փորձը կանխվել է
Օգոստոսի 25-ին, ժամը 17:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Կիևյան կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել
«Դժվար է պատկերացնել, որ բոլոր ազգերի վրա ծանր մետաղներն ազդում են եւ քաղցկեղածին են, հայերի վրա չեն ազդում». Կարինե Դանիելյան
Կարինե Դանիելյանն ուղիղ կապ է տեսնում հանքարդյունաբերության եւ քաղցկեղային հիվանդությունների բարձր ցուցանիշի միջեւ
Գյումրվա տոն՝ երազանքների կարմիր փողոցում․ վարչապետ Փաշինյանին ու նրա տիկնոջը պարի կանչեցին (տեսանյութ, ֆոտոշարք)
Գյումրու տոնը, որին մասնակցում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ իր ընտանիքով, նախարարներ, ԱԺ պատգամավորներ, բազմաթիվ հյուրեր արտերկրից, Չինաստանից ու Ռուսաստանի Դաշնությունից ժամանած բարձրաստիճան պաշտոնյաներ, հիմնականում նշվեց Շիրազի անվան պատմական փողոցում։ Այսօր տեղի ունեցավ վերանորոգված փողոցի պաշտոնական բացումը, որին մասնակցում էին նաև Հովհաննես Շիրազի զավակները։ Հիշեցնենք, որ այս փողոցը վերանորոգվեց նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ՝ Գյումրու պատմական
Արմեն Սարգսյանն իր բարեմաղթանքներն է հղել գյումրեցիներին, զանգահարել նաև Լենդրուշ պապիկին ու պատանի Միքայելին
Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ և շնորհավորել Գյումրիի տոնի առթիվ: Նախագահը խնդրել է իր ջերմ շնորհավորանքները և բարեմաղթանքները փոխանցել գյումրեցիներին։ Արմեն Սարգսյանը զանգահարել է նաև իր հին ծանոթ, գյումրեցի Լենդրուշ պապիկին և Գյումրիի «Արեգակ» ներառական փուռ-սրճարանի իր պատանի բարեկամ Միքայելին՝ նրանց ևս շնորհավորելով քաղաքի տոնի առթիվ: ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ
Սամվել Ալեքսանյան. Ոտքերս ցավում են, սաղ գիշեր ստեղ եմ եղել
Սամվել Ալեքսանյանը հերքում է, որ ինքը աշխատողներին հորդորել է պահեստի իրերը հանել կրակի ճիրաններից
Կալանավայրի իմ խցում ունեմ իմ անձնական փոքրիկ գրադարանը․ ընթերցելով՝ կփորձեմ փոխել կյանքս
Երեւի կալանավայրում գիրք առնելը կամ նվեր ստանալը, եթե ոչ բոլորին, ապա շատերին տարօրինակ կթվա։ Ինչպես այստեղ են ասում, «մի երկու մանեթ ունես»՝ ծխախոտ, սուրճ, շաքարավազ եւ այլ առաջին անհրաժեշտության իրեր գնիր։ Իսկ երբ քեզ կարճատեւ տեսակցության եկած ընկերդ՝ Գագիկը, խոսքի մեջ ափսոսում է, որ «ախպեր ջան, լավ գրքեր կային, դաժե զեղչով, բայց ներող, որ փողս
Թոշակառու կինը դրամապանակ է գողացել
Օգոստոսի 23-ին ՊՊԾ դասակի ոստիկանը զեկուցագիր է ներկայացրել, որ օգոստոսի 21-ին ժամը 17.30-ի սահմաններում մի թոշակառու Նոյեմբերյանի սուպերմարկետի մանկական հագուստի բաժնի դարակի վրայից գողացել է դրամապանակ, որի մեջ եղել է 44.900 դրամ: Թոշակառու կինը տվել է խոստովանական բացատրություն և ներկայացրել գողոնը: Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու և հաղորդում ընդունելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր: ՀՀ
Հայտնաբերվել է Ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակցի՝ հրազենի վնասվածքով դին․ Shamshyan.com
Shamshyan.com– Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաներում ոստկիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Եղբայրության փողոցի շենքերից մեկի բնակարանում տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մեխակյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական
Մրգաշեն գյուղում այրվել է անասնակեր, Երևանում` արկղերի գործարանում հրդեհ է բռնկվել
Օգոստոսի 24-ին, ժամը 14:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի սկզբնամասում գտնվող տներից մեկի բակում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:55-ին, մարվել՝ 17:04-ին: Այրվել են տան բակում գտնվող անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը` մասամբ (50
Լցոնած պղպեղներ
Համեղ, գեղեցիկ, օգտակար այս բուսական ուտեստը կհավանեն ոչ միայն բուսակերները, այլեւ մսակերները: Անհրաժեշտ մթերքները Թարմ պղպեղ- 1 կգ Սոխ- 3-4 գլուխ Գազար-4-5 հատ Սխտոր-4-5 պճեղ Պահածոյացված եգիպտացորեն- 1 տուփ Մաքրած եւ կտրատած լոլիկներ- 4-5 հատ (կարելի է փոխարինել 400-500 գրամ լեչոյով) Բուսական յուղ- 5-6 ճաշի գդալ Քացախ-3 ճաշի գդալ Չոր կանաչի եւ համեմունքներ-ըստ ճաշակի Թարմ
Խոստանում եմ հաջորդ տարի Կապանի օրն անցկացնել կապանցիների հետ․ Նիկոլ Փաշինյան
Մեկնաբանություններում տեսա, որ նախորդ շաբաթ իմ ամենասիրելի քաղաքներից մեկի՝ Կապանի օրն է եղել, իսկ ես չեմ իմացել ու չեմ շնորհավորել: Հանդիսավոր կերպով խոստանում եմ հաջորդ տարի Կապանի օրը անցկացնել կապանցիների հետ (սա չի նշանակում, թե այս ընթացքում Կապան չեմ այցելելու)։ Մինչ այդ, սիրելի կապանցիներ, ընդունեք իմ ուշացած, բայց ջերմ ու հարազատական շնորհավորանքները: Մինչ հանդիպում: Նիկոլ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 25-ի ցերեկը, 26-29-ն առանձին շրջաններում, 30-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը 25-29-ն էապես չի փոխվի, 30-ին կնվազի 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում՝
Արայի լեռան ստորոտում առկա է 5 ծխացող օջախ
Օգոստոսի 25-ին, ժամը 11:30-ի դրությամբ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի կողմից հերթապահություն է իրականացնում 5, Աշտարակի կողմից՝ 2 փրկարար: Ապարանի կողմում առկա է 5 ծխացող օջախ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: *** Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին, ժամը 09:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում՝ ավազի հանքի մոտ, այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր են


















































