Օրվա լրահոսը

«Արփինե Հովհաննիսյանին կոչ ենք անում սովորական դատավարական գործընթացները չծառայեցնել սեփական ոչ դատավարական նպատակներին». Գոռ Աբրահամյան

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Արփինե Հովհաննիսյանի հետ լրագրող Կարմեն Դավթյանի հարցազրույցը, որտեղ ունիկալ մտքեր են արտահայտվել, մասնավորապես, ՀՀ դատախազության և գլխավոր դատախազի վերաբերյալ, տխուր խորհրդածությունների տեղիք տվեց: Նախ՝ Արփինե Հովհաննիսյանն «Ազատության» հրապարակում ապօրինաբար սրճարաններ տեղադրելը թույլատրելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործին

Հրդեհ Արտաշատ քաղաքում. տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ

Հուլիսի 30-ին, ժամը 17:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Երևանյան խճուղու թիվ 20 հասցեում՝ «Լիգա» ՍՊԸ-ի կայանատեղիում, տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Լիգա» ՍՊԸ-ի մոտակայքում հատուկ տեխնիկայով աշխատանքներ իրականացնելիս տեղի է ունեցել գազի արտահոսք՝

«Ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ասում՝ քուանշ, պարոն գլխավոր դատախազ». Արփինե Հովհաննիսյան

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Խնդրում եմ ներողամտորեն վերաբերվել իմ բառամթերքի մեջ չտեղավորվող այս բառակապակցությանը, սակայն չեմ կարող չմեջբերել եւ չհիշատակել «ժողովրդի վարչապետի» 2017 թվականի ելույթում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ուղղված այս բառակապակցությունը՝ իր ողջ ելեւէջներով։ Դատախազությունն այսօր անդրադարձել է ինձ նվաստիս ու փորձել «տեղը դնել»։ Կներեք, իհարկե, բայց ես այնքան պարապ չեմ,

Գանձաքարի գյուղապետը՝ իրենց համայնքում տեղի ունեցած դժբախտ դեպքի մասին

«Անուշադրության հետեւանք է եղել». գյուղապետ

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանում թուրքական ընկերության նկատմամբ՝ Վենեսուելայի հետ նրա կոռումպացված առևտրային կապերի համար

Հարութ Սասունյան        «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Ի լրումն Թուրքիայի դեմ տարբեր խախտումների համար Միացյալ Նահանգների և Եվրամիության պատժիչ գործողությունների՝ ԱՄՆ ֆինանսների նախարարությունն անցյալ շաբաթ պատժամիջոցներ կիրառեց մի թուրքական ընկերության դեմ, որը «ներգրավված էր Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի կողմից ղեկավարվող համաշխարհային կոռուպցիայի և փողերի լվացման ցանցում», գրում է Թուրքիայի խորհրդարանի նախկին անդամ

Կրեմլը կորցնում է ինքնատիրապետումը

Մոսկվայի քաղաքային ժողովի՝ դումայի առաջիկա ընտրություններին ընդառաջ ռուսական ընդդիմության բոլոր՝ 57 թեկնածուներին իշխանությունները պարզապես թույլ չտվեցին մասնակցել, պատճառաբանելով, որ իբր հավաքած ստորագրությունները կեղծված են։ Հասկանալի է, որ կատարվել է ամենավերեւից իջեցրած քաղաքական հրահանգ, կատարվել է ամենակացնային եւ ցինիկ ձեւով, ինչը բնակաբար չէր կարող չառաջացնել քաղաքացիների ցասումը, հատկապես երիտասարդների։ Հուլիսի 27-ին Ռուսաստանի մայրաքաղաքում տեղի ունեցավ «չարտոնված»

Հարգանքի տուրք՝ լեյտենանտ Յուրի Տեփանոսյանի հիշատակին

Երեք տարի առաջ հասարակական կարգի վերականգնման և հանրային անվտանգության ապահովման պրոֆեսիոնալ պարտքը կատարելիս զոհվեց ոստիկանության զորքերի ծառայող, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանը։ Հուլիսի 30-ին, ոստիկանության զորքերի զորամասում հոգեհանգստի կարգ կատարվեց։ Արարողությանը մասնակցում էին ոստիկանության զորքերի հրամանատար, գնդապետ Վահե Ղազարյանը, հրամանատարի տեղակալ, գնդապետ Հայկ Բաբայանը, զոհված ոստիկանի հարազատները և ծառայակից ընկերները։ Նրանք ծաղիկներ խոնարհեցին ծառայողական պարտքը կատարելիս զոհված

Կասկածելի մրցավարության պատճառով Սերգեյ Սարգսյանը մեդալ չնվաճեց

Սոֆիայում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում առաջին օրը մրցագորգ մտած Հայաստանի հինգ ներկայացուցիչներից մեդալի համար պայքարելու իրավունք նվաճել էր միայն 110 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը: Այսօր ավագ մարզիչ Արշակ Հայրապետյանի սանը բրոնզի համար գոտեմարտեց թուրք Ադիլ Միզիրչիի հետ ու կասկածելի մրցավարության հետեւանքով համառ պայքարում տանուլ տվեց: Երբ հայ մարզիկը արդեն ակտիվ գործողություն էր

Արմեն Սարգսյանը հանդիպել է ՄԹ Եվրոպայի և Ամերիկայի հարցերով նորանշանակ պետնախարարի հետ

Ոչ պաշտոնական այցով Միացյալ Թագավորությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Միացյալ Թագավորության Եվրոպայի եւ Ամերիկայի հարցերով նորանշանակ պետնախարար Քրիստոֆեր Պինչերի հետ: Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քրիստոֆեր Պինչերին նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ և  համոզմունք հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում Հայաստանի ու Միացյալ Թագավորության միջև փոխգործակցությունը կխորանա և կամրապնդվի: Քրիստոֆեր Պինչերն, իր հերթին,

Հրդեհ Սարալանջի փողոցի մոտակայքում

Հուլիսի 30-ին, ժամը 15:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սարալանջի փողոցից դեպի Հաղթանակի զբոսայգի հատվածում. այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Ժամը 18:15-ին հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ

Մահացել է Երվանդ Ղազանչյանը

Այսօր 82 տարեկան հասակում մահացել է հայտնի բեմադրիչ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը, այդ մասին իր ֆեյսբուքյան էջում  հայնտում է նրա որդին՝ Հակոբ Ղազանչյանը։

ՊԵԿ. «Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊԸ և «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի վերաբերյալ նախապատրաստված նյութերով առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել դեռևս փետրվարի 22-ին

Հաշվի առնելով վերջին շրջանում հանրային հետաքրքրությունը «Սանիթեք»-ի գործունեության վերաբերյալ՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական  օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քննվում է «Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊ ընկերության և «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի վերաբերյալ նախապատրաստված նյութերով առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի առթիվ քրեական գործը, որը հարուցվել է դեռևս 22.02.2019թ.-ին:

Նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է արձակուրդ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է արձակուրդ, որի մի մասը կանցկացնի արտերկրում: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ՌԱԿ-ը կոչ է անում հայ հասարակությանը միանալ ստամբուլյան կոնվենցիան մերժած մյուս երկրների ընդդիմադիր հասարակություններին

Հազարամյակներ շարունակ հայ ժողովրդի հենակետ-միջուկը եղել և մնում է ամուր ընտանեկան միությունը, որին վրա էլ խարսխված են նրա գոյության բնարմատներն ու ապագան: Մեզանում սրբացված են ավանդական ընտանեկան կապերը, զույգերի միջև փոխադարձ սերն ու հարգանքը: Մեր բոլոր նվաճումների ու հաղթանակների աղբյուրն ազգային դիմագիծ ունեցող ընտանիքներն են ու նրանց զավակները: Անկախ բազմագույն գրանտակերների տարածած հերյուրանքներից, Հայկական ընտանիքն

Ջրել, ոռոգել անտառները… նախօրոք

Առուներով, խողովակներով ու պոմպերով, ջրցան մեքենաներով, օդից անձրևելով, անտառին մոտիկ աղբյուրից կամ ջրավազանից … բոլոր հնարավոր, անհնար միջոցներով՝ շոգ օրերին հարկավոր է, պարտադիր է նախօրոք ջրել անտառները: Հրդեհի բարձր վտանգավոր տագնապ է. Ով անտառ է գնում հանգստանալու՝ նախօրոք հետը ջուր վերցնի (ինչքան հնարավոր է), որ հանգստի գոտին նախօրոք հովացնի, որ խորովածի խարույկի կրակն անպայման հանգցնի,

Մասիս Մայիլյանը հանդիպել է Ավստրալիայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ

Հուլիսի 30-ին աշխատանքային այցով Ավստրալիայում գտնվող Արցախի Հանրապետության պատվիրակությունը հանդիպում է ունեցել Ավստրալիայի սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Ավստրալիայի իշխող Ազատական կուսակցության անդամ Էրիկ Աբեթսի հետ։ Պատվիրակության ղեկավար արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը բարձր է գնահատել Հայոց Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ սենատոր Աբեթսի ջանքերը՝ կարևորելով նրա հետևողական դիրքորոշումը մարդկայնության դեմ հանցագործությունների դատապարտման և դրանց կրկնության կանխարգելման

ՔԿ ԶՔԳՎ ծառայողները Սիրիայում հանդիպել են հայ հումանիտար ականազերծողներին և բժիշկներին

2019թ. հուլիսին ՀՀ ՔԿ ԶՔԳՎ պետի տեղակալ, գնդապետ Ա.Ասլանյանը և ԶՔԳՎ ՀԿԳ վարչության ավագ քննիչ, փոխգնդապետ Դ.Իգիթյանը գտնվել են Սիրիայի Արաբական Հանրապետությունում, որտեղ հանդիպել են մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով ՍԱՀ Հալեպ քաղաքում գտնվող հայ հումանիտար ականազերծողներին և բժիշկներին: Այցի շրջանակներում հանդիպումներ են ունեցել նաև ՍԱՀ համապատասխան ոլորտները համակարգող պաշտոնատար անձանց հետ: ՀՀ քննչական կոմիտեի

Մարմարիկ և Արզական բնակավայրերում տեղադրվել են հակակարկտային կայաններ

Մեկ ամիս առաջ, ինչպես նաև նախորդ տարիներին Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի Մարմարիկ և Չարենցավանի Արզական բնակավայրերում գրանցված կարկուտների հասցրած վնասները հաշվի առնելով՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը առաջարկել է Մեղրաձոր և Չարենցավան համայնքների ղեկավարներին նշված բնակավայրերից յուրաքանչյուրում սկզբնական շրջանում առնվազն մեկական հակակարկտային «Զենիթ» գազային կայաններ ձեռք բերել և տեղադրել: Կայաններն արդեն Արզականում և Մարմարիկում են և

Զարուհի Փոստանջյանի`այսօր հնչեցրած գնահատականները Նիկոլ Փաշինյանի մասին, հասկանալի եւ ընկալելի չեն. Նաիրա Զոհրաբյան

Aravot.am-ի զրուցակիցն է ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը – Տիկին Զոհրաբյան, վերջին շրջանում լրատվամիջոցների եւ լրագրողների դեմ հայցերը շատացել են: Շատ փաստաբաններ եւ քաղաքական գործիչներ դա մեկնաբանում են`իբրեւ մամուլին լռեցնելու փորձ: Այդ խնդիրը ձեր ղեկավարած հանձնաժողովում ուսումնասիրե՞լ եք, ի՞նչ կարծիքի եք: – Այո, դուք ճիշտ եք, վերջին շրջանում հստակ է,

Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարի կողմից թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում պետությանը պատճառված վնասից վերականգնվել է ևս 20 մլն. դրամ

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում շարունակվում է Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարի կողմից առերևույթ կատարված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. պետությանը պատճառված վնասից վերականգնվել է ևս 20մլն. դրամ։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ համայնքի ղեկավարը, տեղյակ լինելով, որ ՓԲ ընկերությունը հողատարածքներ է գնում, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, շահադիտական նպատակով, պաշտոնեական դիրքը

Հուրգադայում մնացած քաղաքացիներին կառավարությունն օգնեց, բայց տուրընկերությունը պետք է պատասխանատվություն կրի. Մեխակ Ապրեսյան

Տուրոլորտի մասնագետը խորհուրդ է տալիս տուրփաթեթներ գնելիս պայմանագիր կնքել

«Անկանխիկը Թույն ա» արշավի շրջանակում Ամերիաբանկն ուսանողներին  տրամադրում է անվճար քարտ և Արամ MP3-ի համերգի տոմս

Ամերիաբանկը ներկայացնում է անկանխիկ վճարումների արշավ ուսանողների համար: Արշավի շրջանակում ուսանողները կարող են մոտենալ Ամերիաբանկի ցանկացած մասնաճյուղ՝ գործող ուսանողական քարտով և անձը հաստատող փաստաթղթով, և դիմել անվճար VISA Classic քարտ ստանալու համար: Այն բոլոր ուսանողներն, ովքեր այս արշավի ներքո տրամադրված քարտերով ս.թ. հուլիսի 29-ից մինչև ս.թ. սեպտեմբերի 29-ը ընկած ժամանակահատվածում կկատարեն 5 անկանխիկ գործարք, կստանան

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևան քաղաքի Սևքարեցի Սաքոյի և Թավրիզյան փողոցների Վ.Փափազյան-Հ.Էմին հատվածում

Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2019 թվականի հուլիսի 31-ից Երևան քաղաքի Սևքարեցի Սաքոյի և Թավրիզյան փողոցների Վ.Փափազյան-Հ.Էմին հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Սևքարեցի Սաքոյի և Թավրիզյան փողոցների նշված հատվածներում երթևեկությունն այսուհետ կլինի միակողմանի՝ ըստ կից ներկայացված սխեմայի: ՀՀ ոստիկանություն

«Կարգապահության պահապան» մրցաձևին մասնակցող հայ զինծառայողներն անցկացրել առաջին մարզումները

«Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի շրջանակում անցկացվող «Կարգապահության պահապան» մրցաձևին մասնակցող հայ զինծառայողներն անցկացրել են արգելագոտիների հաղթահարման առաջին մարզումները: Հատուկ ուշադրություն է դարձվել անտանգության կանոնների պահպանմանը և առաջադրանքների կատարման ճշգրտությանը: Հայ զինծառայողները «Կարգապահության պահապան» մրցաձևին մասնակցում են առաջին անգամ և մրցելու են Ռուսաստանի Դաշնության ու Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչների հետ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ

Մասիս Մայիլյանը հանդիպում է ունեցել Ավստրալիայի Կանաչների կուսակցության առաջնորդ, սենատոր Ռիչարդ Դի Նատալեի հետ

Հուլիսի 30-ին Ավստրալիայի մայրաքաղաք Կամբերայում՝ երկրի դաշնային խորհրդարանում արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած Արցախի Հանրապետության պատվիրակությունը հանդիպել է Ավստրալիայի Սենատի անդամ, Ավստրալիայի Կանաչների կուսակցության առաջնորդ Ռիչարդ Դի Նատալեի հետ։ Մասիս Մայիլյանը բարձր է գնահատել Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը իրենց ծրագրում ներառելու Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի Կանաչների կուսակցության՝ 2017 թ. դեկտեմբերին ընդունված

ՀՀ ԶՈՒ տանկիստները մասնակցում են «Տանկային բիաթլոնին»

Հուլիսի 29-ին մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում տեղի է ունեցել «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի շրջանակում անցկացվող «Տանկային բիաթլոն» մրցաձևի մասնակցության և տանկերի երանգների ընտրության վիճակահանությունը: ՀՀ ԶՈՒ տանկային անձնակազմը, ըստ վիճակահանության արդյունքի, «Տանկային բիաթլոնի» առաջին փուլին կմասնակցի օգոստոսի 4-ին, մրցելով Ղրղզստանի, Իրանի և ՌԴ-ի տանկային անձնակազմերի հետ: Հայ զինծառայողները մրցույթին կմասնակցեն դեղին տանկերով: Մրցումների անցկացման վայրում հայ

«Մանվել Գրիգորյանը փախնող չի». պաշտպան

Ինչպե՞ս եք պատկերացնում, որ հերոս անձնավորությանը, որն ունի բազմանդամ ընտանիք, թոռներ, որն ազատագրման գործում բացառիկ դեր ունի, թողնի այդ ազատագրված հողն ու գնա Ֆրանսիա

Նորքի տուն-ինտերնատին մատակարարվել է թթվասեր և մածուն, որոնք պատրաստված չեն եղել կաթից

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող «Նորքի տուն-ինտերնատին» մատակարարվել է ՊՈԱԿ-ի և «Գալիմա» մատակարար ընկերության միջև կնքված գնման պայմանագրի տեխնիկական բնութագրին չհամապատասխանող թթվասեր: Մատակարարված տարրաների պիտակների վրա նշված է եղել, որ արտադրանքը պատրաստված է կաթի փոխարինիչից: Տուն-ինտերնատի տնօրինության կողմից անմիջապես կազմվել է համապատասխան արձանագրություն: Տնօրեն Արթուր Մելքոնյանը հրաժարվել է ընդունել թթվասեր ապրանքատեսակի խմբաքանակը,

ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց #անկանխիկմարաթոն մարքեթինգային արշավի առաջին փուլը

ՎՏԲ-Հայաստան Բանկը ամփոփեց #անկանխիկմարաթոն մարքեթինգային արշավի առաջին փուլը և հանձնեց նվերներ ակցիայի 12 ամենաակտիվ մասնակիցներին: Ակցիան մեկնարկել էր 15.06.2019 և կտևի մինչև 15.09.2019: #անկանխիկմարաթոն ակցիայի երջանիկ շահողներն են՝ Տիգրան Գալստյան Լիլիթ Զաքարյան Անի Խաչատրյան Հմայակ Գասպարյան Գարրի Արմաղանյան Արամ Մազմանյան Վարազդատ Մարգարյան Վարդան Ստեփանյան Հարություն Միքայելյան Աշոտ Ստեփանյան Էլինա Բագրովա Արամ Ռստակյան ՎՏԲ-Հայաստան Բանկը հիշեցնում

Մոսկվան հրաժարվեց խառնվել Ղրղզստանի գործերին, բայց ստացավ կարևոր նախադեպ

Ղրղզստանում ներքաղաքական լարված իրավիճակի արդյունքում Ռուսաստանը հայտնվեց բավական հետաքրքիր կարգավիճակում, որը կարող է հետագայում ավելացնել Մոսկվայի ազդեցությունը եվրասիական տարածքում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների վրա։ Ի՞նչ է տեղի ունեցել Ղրղզստանում 2017-ի աշնանն ընտրված նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի օրոք քրեական հետապնդումներ են սկսվել նախկին վարչակարգի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, այդ թվում՝ նախկին վարչապետների և նախկին գլխավոր դատախազի։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031