Օրվա լրահոսը

Հուրգադայում մնացած քաղաքացիներին կառավարությունն օգնեց, բայց տուրընկերությունը պետք է պատասխանատվություն կրի. Մեխակ Ապրեսյան

Տուրոլորտի մասնագետը խորհուրդ է տալիս տուրփաթեթներ գնելիս պայմանագիր կնքել

«Անկանխիկը Թույն ա» արշավի շրջանակում Ամերիաբանկն ուսանողներին  տրամադրում է անվճար քարտ և Արամ MP3-ի համերգի տոմս

Ամերիաբանկը ներկայացնում է անկանխիկ վճարումների արշավ ուսանողների համար: Արշավի շրջանակում ուսանողները կարող են մոտենալ Ամերիաբանկի ցանկացած մասնաճյուղ՝ գործող ուսանողական քարտով և անձը հաստատող փաստաթղթով, և դիմել անվճար VISA Classic քարտ ստանալու համար: Այն բոլոր ուսանողներն, ովքեր այս արշավի ներքո տրամադրված քարտերով ս.թ. հուլիսի 29-ից մինչև ս.թ. սեպտեմբերի 29-ը ընկած ժամանակահատվածում կկատարեն 5 անկանխիկ գործարք, կստանան

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևան քաղաքի Սևքարեցի Սաքոյի և Թավրիզյան փողոցների Վ.Փափազյան-Հ.Էմին հատվածում

Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2019 թվականի հուլիսի 31-ից Երևան քաղաքի Սևքարեցի Սաքոյի և Թավրիզյան փողոցների Վ.Փափազյան-Հ.Էմին հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Փոփոխության արդյունքում Սևքարեցի Սաքոյի և Թավրիզյան փողոցների նշված հատվածներում երթևեկությունն այսուհետ կլինի միակողմանի՝ ըստ կից ներկայացված սխեմայի: ՀՀ ոստիկանություն

«Կարգապահության պահապան» մրցաձևին մասնակցող հայ զինծառայողներն անցկացրել առաջին մարզումները

«Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի շրջանակում անցկացվող «Կարգապահության պահապան» մրցաձևին մասնակցող հայ զինծառայողներն անցկացրել են արգելագոտիների հաղթահարման առաջին մարզումները: Հատուկ ուշադրություն է դարձվել անտանգության կանոնների պահպանմանը և առաջադրանքների կատարման ճշգրտությանը: Հայ զինծառայողները «Կարգապահության պահապան» մրցաձևին մասնակցում են առաջին անգամ և մրցելու են Ռուսաստանի Դաշնության ու Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչների հետ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ

Մասիս Մայիլյանը հանդիպում է ունեցել Ավստրալիայի Կանաչների կուսակցության առաջնորդ, սենատոր Ռիչարդ Դի Նատալեի հետ

Հուլիսի 30-ին Ավստրալիայի մայրաքաղաք Կամբերայում՝ երկրի դաշնային խորհրդարանում արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած Արցախի Հանրապետության պատվիրակությունը հանդիպել է Ավստրալիայի Սենատի անդամ, Ավստրալիայի Կանաչների կուսակցության առաջնորդ Ռիչարդ Դի Նատալեի հետ։ Մասիս Մայիլյանը բարձր է գնահատել Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը իրենց ծրագրում ներառելու Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի Կանաչների կուսակցության՝ 2017 թ. դեկտեմբերին ընդունված

ՀՀ ԶՈՒ տանկիստները մասնակցում են «Տանկային բիաթլոնին»

Հուլիսի 29-ին մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում տեղի է ունեցել «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի շրջանակում անցկացվող «Տանկային բիաթլոն» մրցաձևի մասնակցության և տանկերի երանգների ընտրության վիճակահանությունը: ՀՀ ԶՈՒ տանկային անձնակազմը, ըստ վիճակահանության արդյունքի, «Տանկային բիաթլոնի» առաջին փուլին կմասնակցի օգոստոսի 4-ին, մրցելով Ղրղզստանի, Իրանի և ՌԴ-ի տանկային անձնակազմերի հետ: Հայ զինծառայողները մրցույթին կմասնակցեն դեղին տանկերով: Մրցումների անցկացման վայրում հայ

«Մանվել Գրիգորյանը փախնող չի». պաշտպան

Ինչպե՞ս եք պատկերացնում, որ հերոս անձնավորությանը, որն ունի բազմանդամ ընտանիք, թոռներ, որն ազատագրման գործում բացառիկ դեր ունի, թողնի այդ ազատագրված հողն ու գնա Ֆրանսիա

Նորքի տուն-ինտերնատին մատակարարվել է թթվասեր և մածուն, որոնք պատրաստված չեն եղել կաթից

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող «Նորքի տուն-ինտերնատին» մատակարարվել է ՊՈԱԿ-ի և «Գալիմա» մատակարար ընկերության միջև կնքված գնման պայմանագրի տեխնիկական բնութագրին չհամապատասխանող թթվասեր: Մատակարարված տարրաների պիտակների վրա նշված է եղել, որ արտադրանքը պատրաստված է կաթի փոխարինիչից: Տուն-ինտերնատի տնօրինության կողմից անմիջապես կազմվել է համապատասխան արձանագրություն: Տնօրեն Արթուր Մելքոնյանը հրաժարվել է ընդունել թթվասեր ապրանքատեսակի խմբաքանակը,

ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց #անկանխիկմարաթոն մարքեթինգային արշավի առաջին փուլը

ՎՏԲ-Հայաստան Բանկը ամփոփեց #անկանխիկմարաթոն մարքեթինգային արշավի առաջին փուլը և հանձնեց նվերներ ակցիայի 12 ամենաակտիվ մասնակիցներին: Ակցիան մեկնարկել էր 15.06.2019 և կտևի մինչև 15.09.2019: #անկանխիկմարաթոն ակցիայի երջանիկ շահողներն են՝ Տիգրան Գալստյան Լիլիթ Զաքարյան Անի Խաչատրյան Հմայակ Գասպարյան Գարրի Արմաղանյան Արամ Մազմանյան Վարազդատ Մարգարյան Վարդան Ստեփանյան Հարություն Միքայելյան Աշոտ Ստեփանյան Էլինա Բագրովա Արամ Ռստակյան ՎՏԲ-Հայաստան Բանկը հիշեցնում

Մոսկվան հրաժարվեց խառնվել Ղրղզստանի գործերին, բայց ստացավ կարևոր նախադեպ

Ղրղզստանում ներքաղաքական լարված իրավիճակի արդյունքում Ռուսաստանը հայտնվեց բավական հետաքրքիր կարգավիճակում, որը կարող է հետագայում ավելացնել Մոսկվայի ազդեցությունը եվրասիական տարածքում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների վրա։ Ի՞նչ է տեղի ունեցել Ղրղզստանում 2017-ի աշնանն ընտրված նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի օրոք քրեական հետապնդումներ են սկսվել նախկին վարչակարգի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, այդ թվում՝ նախկին վարչապետների և նախկին գլխավոր դատախազի։

2020թ. հունվարի 15-ից թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջը կլինի պարտադիր

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2019թ. հուլիս ամսին լայնածավալ վերահսկողական միջոցառումներ է սկսել հանրապետության ողջ տարածքում գործող թարմ մսի իրացման կետերում: Օրենսդրության պահանջներին ու սանիտարահիգիենիկ նորմերին համապատասխանող են եղել Կապանի թարմ մսի իրացման կետերը: Սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներ են արձանագրվել Գյումրիի շուկայի մսի իրացման կետերում (Լաչինի միջանցք): Տեսչական մարմնի կողմից տրվել են խախտումները վերացնելու հանձնարարականներ,

Օգտակար է իմանալ, եթե որոշել եք ճամփորդել. առողջապահության նախարարություն

Ճամփորդությունը, դրական միտումներով հանդերձ, կարող է ենթադրել նաև որևէ երկրում, որևէ վարակիչ հիվանդության ձեռք բերման վտանգ: Կան մի շարք երկրներ, որտեղ այցելելու դեպքում խորհուրդ է տրվում որոշ հիվանդությունների դեմ ստանալ կանխարգելիչ պատվաստումներ: Պարտադիր պատվաստումն ամբողջ աշխարհում ընդամենը մեկն է` դեղին տենդի դեմ: Վերջինս փոխանցվում է Աեդես ցեղի մոծակների միջոցով: Ուղեկցվում է բարձր ջերմությամբ, ուժեղ գլխացավով,

«Ես չգիտեմ՝ Տարոն Մարգարյանը մեքենաները ծալել դրել է ուսապարկն ու տարե՞լ  է». Դավիթ Խաժակյան

Կառավարության շենքի առջեւ հանդիպման ժամանակ լրագրողների հարցին, թե ո՞րն է պատճառը, որ Տարոն Մարգարյանի ժամանակ աղբահանության վիճակն ավելի լավ էր, իսկ Հայկ Մարությանի օրոք խնդիրները ցայտուն են, Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը պատասխանեց. «Ըստ էության Հայկ Մարությանի պաշտոնավարման ընթացքում ներդրումները կանգնեցին: Այս հարցի պատասխանը պետք է տա ե’ւ Հայկ Մարությանը ե’ւ «Սանիթեքի» ղեկավարությունը,

Ինչո՞ւ է ռեկտորը շահագրգիռ, որ պրոռեկտորը գիտությունների  թեկնածու դառնա

Aravot.am-ը Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) ռեկտոր Գագիկ Գալստյանից (լուսանկարում) փորձեց հետաքրքրվել, թե ինչու է շահագրգիռ պրոռեկտոր Մարինե Ղազարյանի  թեկնածուական թեզ պաշտպանելու եւ տեխնիկական գիտությունների թեկնածու դառնալու հարցով, որն  առնչվում է իր ղեկավարած թիվ 030 «Շինարարություն» մասնագիտական խորհրդին: Գագիկ Շաղաբեգիչն ասաց, որ որեւէ հարցի չի պատասխանի եւ խնդրեց հարցերն ուղղել մամուլի քարտուղարին: Երբ

Դավիթ Խաժակյանը՝ աղբահանության մասին. «Այս ամենը սկսվեց մեկ տարի առաջ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աջակցում էր քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին» (տեսանյութ)

«Սանիթեքի» եւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ լարվածության պատճառով աղբահանության կազմակերպման շուրջ ստեղծված խայտառակ իրավիճակի մասին Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը կառավարության շենքի առջեւ լրատվամիջոցների հետ հանդիպմանն ասաց. «Այս ամենն սկսվեց 2018 թվականին՝ ավագանու ընտրություններից, երբ եղավ խոստում, որ պետք է այս խնդիրը կարգավորվի: Հիշեցնեմ, որ ուղիղ մեկ տարի առաջ մենք «Սանիտեքի» առջեւ ցույց էինք

ՎՏԲ. Հանցագործների կողմից թղթադրամների օգտագործումն անհնար է

Բանկոմատում առկա բոլոր միջոցները ապահովագրված էին: Բացի այդ, բոլոր դրամատուփերը հագեցած էին ներկանյութ պարունակող համակարգերով, որոնք աշխատել են բանկոմատի պայթյունի ժամանակ: Այսպիսով, հանցագործների կողմից թղթադրամների օգտագործումն անհնար է։ Իրավապահ մարմինների կողմից կատարվում է հետաքննություն: ՎՏԲ

Իշխանությունը հիստերիայի մեջ դեն գցեց արդարության համար պայքարողի բարեսիրտ դիմակը. Ռոբերտ Քոչարյան. News.am

Այն, ինչ այսօր տեղի է ունենում հայկական արդարադատության հետ դեռ երկար տարիներ երկրի խայտառակություն կհամարվի: Այս մասին «Գոլոս Արմենիի» հետ հարցազրույցում ասել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռբերտ Քոչարյանը: Ի պատասխան այն հարցին, թե «արդարադատության հետ կապված կատակերգությունը ցույց տվեց, թե ինչքան են Ձեզանից վախենում քաղաքական խարդախները: Չե՞ք կարծում, որ ընդդիմադիր շարժումը կարելի է գլխավորել ցանկացած

Երկու անչափահասների դանակահարության դեպքը բացահայտվել է. մեղադրանք է առաջադրվել 18-ամյա երիտասարդին

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 15 և 16-ամյա անչափահասների դանակահարության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեկ անձի մեղադրանք է առաջադրվել: 2019թ. հուլիսի 25-ին՝ ժամը 22։00-ին, «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգեր են ստացվել այն մասին, որ «համակցված թորակոաբդոմինալ վնասվածք աջից, կրծքավանդակի աջ կեսի

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Առաջիկա 5 օրերին՝ հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում`  Հուլիսի 30-ի ցերեկը, 31-ին, օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 2-4-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 30-ի ցերեկը, 31-ին

Գագիկ Ասլանյանը` ռեկտորի պաշտոնակատարին. «Իր մոտ ե՛ւ մանիպուլյացիան, ե՛ւ սուտ խոսելը լավ են ստացվում»

Ո՞վ և ինչպե՞ս է բարեփոխումների անվան տակ ղեկավարում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը: Այս թեմայով հուլիսի 30-ին  Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում խոսեցին  պետական տնտեսագիտական համալսարանի դասախոսներ Գագիկ Ասլանյանն ու Արմեն Ղարախանյանը: «Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ 2018թ. դեկտեմբերին տնտեսագիտական համալսարանում  ռեկտորի պաշտոնակատար նշանակվեց Ռուբեն Հայրապետյանը: Մենք բնականոն հունով աշխատում էինք, կային օրենքի որոշ խախտումներ, սակայն

«Սանիթեք» ընկերության մամուլի ասուլիսը տեղի կունենա Երևանում

 «Սանիթեք» ընեկերության միակ մտահոգությունն ու նպատակը կենտրոնացումն է այն խնդիրների վրա է, թե մենք այսօր ինչու հասանք այս կետին և թե ինչ պետք է արվի, որպեսզի հնարավոր լինի հաղթահարել ստեղծված իրադրությունը: «Սանիթեք» ընկերության համար ինչպես և նախկինում, այնպես էլ հիմա մնում է կարևոր հետևյալը` ներկայացնել հստակ փաստեր, թվեր և ներկայացնել ճշարտությունն այս ողջ պատմության: Որոշումը

Դավիթ Խաժակյանը՝ Թբիլիսիում ասուլիս անցկացնելու մասին. «Սանիթեքը» իր խնդիրները Երեւանում բարձրաձայնելու խոչընդոտ երբեք չի ունեցել» (տեսանյութ)

«Սանիթեք» ընկերությունը հուլիսի 31-ին լրատվամիջոցներին մեկ օրով իր հաշվին հրավիրել է Թբիլիսի, որտեղ մտադիր է ասուլիս կազմակերպել եւ, ըստ իր տարածած հայտարարության, խոսելու է Երեւանում աղբահանության խայտառակ վիճակի պատճառների մասին, պատասխանելու է լրագրողներին հետաքրքրող բոլոր հարցերին: Պայմանավորված այս հանգամանքով` այսօր Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ԶԼՄ-ներին շտապ կարգով հրավիրել էր կառավարության շենքի մոտ

Մանվել Գրիգորյանին չէին բերել նիստի. առողջական վիճակը թույլ չի տվել

Մանվել Գրիգորյանը դեռեւս գտնվում է ստացիոնար բուժման մեջ եւ չի կարող մասնակցել դատական նիստին՝ ելնելով առողջական վիճակից

ՊԵԿ-ը նամակով դատարանին խնդրում է Մանվել Գրիգորյանի գույքը կալանքից հանել, որպեսզի վաճառի (տեսանյութ)

Նամակում, դատավորի փոխանցմամբ, շեշտված է, որ խոսքը «Արա եւ Այծեմնիկ» ԲԲԸ-ի մասին է, որի ողջ գույքի վրա նախաքննական մարմնի կողմից կիրառված է կալանք

Դրամական փոխանցումների դինամիկան 2018-2019թթ. առաջին եռամսյակում

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է 2018-2019թթ. առաջին եռամսյակի դրամական փոխանցումների հոսքերի դինամիկային: 2019թ.-ի առաջին եռամսյակում 2018թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից մուտք եղած դրամական փոխանցումներն աճել են շուրջ 9.3%-ով` կազմելով 391.47 մլն ԱՄՆ դոլար, սակայն 3%-ով կրճատվել են ՌԴ-ից ստացվող դրամական փոխանցումները` կազմելով կազմելով 49.98%, ինչը նշանակում է, որ

«Մենք գիծ ենք քաշում այն ամենի վրա, ինչ եղել է». Պարիս Հերունու տեսակետը մերժողներն արձանագրություն են ստորագրել (տեսանյութ)

«Բնօրրան» պատմամշակութային հ/կ-ն նախաձեռնել է քննարկումներ/բանակցություններ պատմական գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանի, և Քարահունջում պեղումներ իրականացնող արշավախմբի ղեկավար Աշոտ  Փիլիպոսյանի հետ։ Նպատակն է կողմերի միջև ստեղծել համագործակցության նոր միջավայր, երկուստեք բացառել ծայրահեղության ցանկացած դրսեւորում, առկա խնդիրների վերհանման ու լուծումներ մշակելու հարցում մեկտեղել ջանքերը։ «Քանի որ խնդիրը քննարկվել եւ

Բարձրագույն դատական խորհրդի հայտարարությունը

Բարձրագույն դատական խորհուրդ է դիմել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը՝ հայտնելով նկա­տա­­ռումներ իր աշխատասենյակում իրականացված առգրավման, խուզարկո­ւ­թյան, ինչպես նաև աշխատասենյակի դուռը կնքելու և աշխատասենյակ մուտք գործելու հնարավորությունը սահմանափակելու իրավաչափության վերաբերյալ: Նշված հարցերի կապակցությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով   Խորհուրդը 23.07.2019 թ. դիմել է ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարին և 26.07.2019 թ. ստացել ՀՀ

Երվանդ Վարոսյան. «Եթե Դավիթ Գրիգորյանին պատասխանատվության ենթարկելու համար «պեղված» հանցանքը սա է, ապա արդեն աներկբա է, որ իրականացվողը իրավական գործընթաց չէ, այլ պարզ հետապնդում»

Փաստաբան Երվանդ Վարոսյանը հետեւյալ գրառումն է կատարել իր ՖԲ էջում. ՀՀ գլխավոր դատախազությունը վերջապես որոշեց հանդես գալ դատավոր Դավիթ Գրիգորյանի գործով պարզաբանումներով ու բացահայտել «հանցանքների» այն շարքը, որ իբր կատարել է դատավորը: Հրաշալի է, որ վերջապես հանրությունը ու հատկապես իրավաբանական համայնքը հնարավորություն ունեն տեսնելու, թե ինչ ահասառսուռ «բաներ» են պեղել տնդամենը մեկ տարվա ընթացքում ինքնամաքրված,

Չի կարելի լռել, համակերպվել, չտեսնելու տալ

Հայաստանում  դատաիրավական բարեփոխումների  նպատակ է ընտրված՝ համակարգը սեփական շահերին ծառայեցնելը: Օր օրի սա ավելի նկատելի  է դառնում, ստանալով բացահայտ ամենաթողության դրսևորումներ։  Առաջնորդվելով քաղաքական ցանկություններով, դատաիրավական բարեփոխումների քողի տակ իրականացվում է տոտալ ճնշում դատական համակարգի նկատմամբ: Այս պրոցեսը վտանգավոր է ոչ միայն իրավական համակարգի համար, այլ ընդհանրապես երկրի զարգացման: Չի կարող խոսք լինել երկրի հետագա  զարգացման

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031