Օրվա լրահոսը
Գյումրիում պայթյունի հետևանքով տղամարդը ստացել է վնասվածքներ
Հուլիսի 21-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Կումայրիի բաժին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «աջ դաստակի տարածում, պայթյունային վնասվածք, իրանի բազմաթիվ վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 44-ամյա մի տղամարդ։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբի ծառայողներին տղամարդը հայտնել է, որ ժամը 23-ի սահմաններում իր վարած «ԿամԱԶ» բեռնատարով Կոշտոյան փողոցի աղբը հավաքելու ժամանակ, աղբամանի մոտ գտել է նռնակի պայթուցիչ։ Այն
Թուրքիան Նախիջևանում ռազմաբազա է ցանկանում հիմնել (տեսանյութ). Ա1+
Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, արևելագետ, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանն անդրադառնում է Արևելքում տեղի ունեցած վերջին զարգացումներին ու արտացոլմանը մեր տարածաշրջանում: Խոսելով Նախիջևանում որոշ ժամանակ առաջ կայացած թուրք-ադրբեջանական զորավարժությունների մասին՝ նա նշեց, որ դրանք չեն սահմանափակվել միայն զորավարժություններով, այլև տեղեկություններ կան, որ Թուրքիան ցանկանում է այնտեղ ռազմաբազա հիմնել։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ Ա1+am-ի կայքում:
Հայաստանում հրդեհների թիվը նախորդ տարվա համեմատությամբ կրկնապատվել է
Արդեն 2-րդ ամիսն է, որ Հայաստան ներթափանցած ջերմային ալիքները ստեղծում են հրդեհավտանգ իրավիճակ հանրապետության բուսածածկ տարածքներում: «Այս տարվա ընթացքում հրդեհների թիվը բավականին աճել է հատկապես խոտածածկ տարածքներում: 2017 թվականի առաջին կիսամյակում ունեցել ենք 1887 գրանցված հրդեհներ 2018թ-ին 1702, ապա 2019 թ-ին առաջին կիսամյակում ունեցել ենք 3554 հրդեհ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ նախարարության փրկարար ծառայության
Խոշոր չափերով կաշառք ստանալու համար ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից ավագ դատախազը ներգրավվել է որպես մեղադրյալ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի նյութերի հիման վրա, ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի որոշմամբ, խոշոր չափերով կաշառք ստանալու համար ՀՀ գլխավոր դատախազության վարչության ավագ դատախազ Լ. Կ-ն ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ: Քրեական գործով առերևույթ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ գլխավոր դատախազության վարչության
Իրանցի կալանավորված ու դատապարտված 20 մարդ անժամկետ հացադուլ են հայտարարել
«Արմավիր» ՔԿՀ-ում իրենց պատիժը կրող Իրանի Իսլամական Հանրապետության կալանավորված ու դատապարտված 20 մարդ անժամկետ հացադուլ են հայտարարել։ Այս մասին ասաց խմբագրություն զանգահարած Ակբար Բահանեսը։ Վերջինիս խոսքով՝ նրանք ոչ թե դժգոհ են ՔԿՀ-ից, այլ բողոքում են «քննչականում երկար քննվող գործերից»: Մի մասն էլ պահանջում է իրենց արտահանձնել Իրան։ Դատապարտյալի խոսքով՝ խնդրին տեղյակ է նաեւ Հայաստանում Իրանի
Պետությունը պիտի ճանապարհ գտնի՝ զրոյացնելու մեր քաղաքացիների մինչև 10 000 դոլարը չգերազանցող վարկերը. Սամվել Ֆարմանյան
Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեզանում շատ է խոսվում «տնտեսական հեղափոխության» մասին։ Իշխանության կողմից կիրառվող տերմինի վիճելիությունը մի կողմ դրած՝ դրա բովանդակությունը պարզ է. մարդիկ պիտի լավ ապրեն, իսկ լավ ապրելու համար պիտի տնտեսությունը զարգանա, իսկ որպեսզի տնտեսությունը զարգանա, հնարավորինս մեծ թվով մարդիկ պիտի մասնակցեն ազգային հարստության ստեղծմանը։ Իշխանությունը այս ամենը ձևակերպել է
Սվիտալսկու հիացմունքը՝ հայերի մասին. «Որեւէ այլ երկրում չեմ հիշի, որ այսքան տաղանդավոր լինեին, այսքան հաճախ հանդիպեմ ինտելեկտուալ մարդկանց»
Դուք բարի մարդիկ եք, քաղաքավարի, բարեկիրթ, հյուրընկալ, հյուրասեր, դա կարող է լինել յուրաքանչյուր զբոսաշրջիկի կարծիքը, բայց ես պրոֆեսիոնալ գնահատական եմ տալիս: Ձեր իշխանությունը բաց է քննարկման համար: Յուրաքանչյուր սովորական քաղաքացի, երբ գնում ես խանութ, թանգարան, մարդիկ բարի կամեցող են, հյուրընկալ, լավ են վերաբերում օտարերկրացիների: Երրորդը՝ դուք մշակույթ ունեցող ժողովուրդ եք, ունեք հստակ պատկանելություն հինավուրց քաղաքակրթության ու դա պահպանում եք: Դա ձեզ դարձնում է յուրահատուկ»:
Ադրբեջանի պաշտպանական ոլորտում 2019թ. զոհերի թիվը կազմել է 20 զինծառայող. CDSI
2019թ. սկզբից Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության ոլորտում մարդկային կորուստները կազմել են 20 զինծառայող: Այս մասին հաղորդում է Turan գործակալությունը՝ վկայակոչելով Ռազմական հետազոտությունների կասպիան ինստիտուտի (CDSI) հաղորդագրությունը: Մասնավորապես, նշվում է, որ 5 զինծառայող զոհվել է հայ-ադրբեջանական շփման գծում մարտական պայմաններում: Ինչ վերաբերում է ոչ մարտական զոհերին, մեկ զինծառայող մահացել է հիվանդությունից, երկուսը՝ դժբախտ պատահարից: 4 զինծառայողի
«Եթե ճամփորդությունները չխախտեք, ապաստան չհայցեք, չփորձեք չարաշահել անվճար տրամադրվող բուժծառայություները…». Սվիտալսկին՝ վիզաների ազատականացման մասին
Գիտեմ, որ վրացիների հետ է խոսում հայկական կողմը՝ վրացիների փորձին ծանոթանալու նպատակով: Վրացական փորձը կարող է օգտագործվել ՀՀ-ի կողմից, այլապես պետք է համբերատար լինել, շարունակեք ջանքեր ուղղել այս ուղղությամբ: Առանց ջանքերի ոչ մի բան տեղի չի ունենա:
Վահան Մխիթարյանն առաջինն է մտել պայքարի մեջ
Լողորդ Վահան Մխիթարյանը Կորեայում ընթացող աշխարհի մեծահասակների առաջնությունում Հայաստանի հավաքականից առաջինն է մտել պայքարի մեջ: Նա 50 մետր դելֆին լողաոճում ցույց է տվել 0.26.06 արդյունք եւ 96 մասնակիցների մեջ զբաղեցրել է 67-րդ հորիզոնականը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀՀ ԳԱԱ հանդեպ բարոյական և ֆինանսական բնույթի առկա վերաբերմունքի դեպքում ԳԱԱ-ն որքա՞ն կարող է գոյատևել. Ակադեմիկոս Լենսեր Աղալովյան
Գիտության հետ գրեթե կապ չունեցող որոշ տարրեր տարիներ շարունակ աշխատում են Ակադեմիան ներկայացնել որպես մեկուսացված մի համաստեղություն, որը չունի էական ներդրում արդի գիտության և ոչ մի բնագավառում, չի համագործակցում ԲՈՒՀ-երի, Պաշտպանության նախարարության և այլ կարևոր գերատեսչությունների հետ, դարձել է մի ծանր բեռ հանրապետության ուսերին: Այս ամենում առաջին հերթին մեղադրվում է ԳԱԱ Նախագահությունը, որպես հետևանք առաջարկվում է ռադիկալ գործողություններ՝ բոլոր ինստիտուտները տեղափոխել բուհական համակարգ և այլ գերատեսչություններ, առանց հաշվի առնելու օբյեկտիվորեն գոյություն ունեցող առկա իրական վիճակը:
«Հեղափոխությունից հետո մամուլի ազատության մակարդակը Հայաստանում աճել է». ԵՄ դեսպանի գնահատականը
Տուսկի հայտարարության հետ կապված նա ասաց. «Ղարաբաղի հարցով մեր դիրքորոշման մեջ որեւէ բան չի փոխվել. կարիք չկա անհանգստանալու, որ ԵՄ-ն իր դիրքորոշումը փոխել է»: Նա դա որակեց որպես շահարկում, որ տարբեր ԶԼՄ-ներում տեղ է գտնում. «ԵՄ դիրքորոշման մեջ փոփոխություն չկա, շահարկումների սխալներ են: Սա շահարկումների տեղ չէ, ԵՄ-ն չափազանց հետեւողական է, երբեմն այդ նույն դիրքորոշումը տարբեր ձեւակերպումներով է արտահայտվել, բայց դիրքորոշումը չի փոխվել»:
Արցախի խորհրդարանն ընդունել է Ընտրական օրենսգիրքը եւ «Կուսակցությունների մասին» օրենքը
Ազգային ժողովը հուլիսի 22-ին, ԱՀ Սահմանադրության 114-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 40-րդ հոդվածների համաձայն, գումարել է ԱԺ արտահերթ նստաշրջան: Արտահերթ նստաշրջանը գումարվել է ԱՀ նախագահի նախաձեռնությամբ, իր իսկ սահմանած օրակարգով: Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, երկրորդ ընթերցմամբ ԱԺ քննարկմանը ներկայացնելով Ընտրական օրենսգիրքը և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, նշել է, որ առաջին ընթերցմամբ օրենքն ընդունելուց հետո
«ԱՄՆ-ից հստակ ուղերձ է ուղարկվում Ադրբեջանին, որ քաղաքացիական ինքնաթիռ խոցելն էժան չի նստի իր վրա». Տարոն Հովհաննիսյան
Ըստ փորձագետի՝ քաղաքացիական ինքնաթիռներ չխոցելու վերաբերող բանաձևը ճիշտ օգտագործելու դեպքում կարող ենք հասնել նրան, որ գործարկենք Ստեփանակերտի օդանավակայանը:
Երևան-Ստամբուլ-Երևան ավտոբուսի ուղևորները բռնություն են գործադրել ՊԵԿ աշխատակիցների նկատմամբ` պատճառելով մարմնական վնասվածքներ
Պետական եկամուտների կոմիտեն կոչ է անում քաղաքացիներին, հատկապես` Երևան-Ստամբուլ-Երևան միջազգային ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսի ուղևորներին պահպանել ԵՏՄ մաքսային օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի դրույթները, ինչպես նաև խստագույնս պահպանել էթիկայի կանոնները և դրսևորել քաղաքակիրթ վարքագիծ, քանի որ վերջիններս առաջին անգամը չէ, որ հայտնվում են իրավապահ մարմինների տեսադաշտում իրենց դրսևորած ագրեսիվ պահվածքով:
ՀՀ նախագահ. «Այս հրաշքն ինձ համար լրացուցիչ խորհուրդ ունի, այն պետականության խորհրդանիշ է, քանի որ ոչ միայն հոգևոր կենտրոն է եղել, այլև պետականության»
Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ավարտին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հաղարծնի վանական համալիր: Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ուղեկցությամբ նախագահը շրջել է 10-րդ դարի վանական համալիրում, մոմ վառել, ունկնդրել հոգևորականների շարականը: Վանական համալիրի բակում Արմեն Սարգսյանը շփվել է այցելուների և զբոսաշրջիկների, Տավուշի թեմի «Արևիկ» սոցիալ-կրթական կենտրոնի սաների հետ: Լրագրողների հետ զրույցում
Չկալովկա համայնքի նախկին ղեկավարը համայնքի անապահով ընտանիքներին դրամական օգնություն տրամադրելու պատրվակով համայնքի բյուջեից գումարներ է դուրս գրել, որոնցից 1․170․000 դրամը չի տրամադրել բնակիչներին
Բացի այդ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ձևական մրցույթ է հայտարարել և փաստացի իրեն պատկանող 7․000․000 դրամով գնած «BMW» մակնիշի ավտոմեքենան 2015 թվականին, շուկայական արժեքից թանկ՝ 10․400․000 դրամով, վաճառել է Չկալովկա համայնքին՝ համայնքի կարիքների համար տրանսպորտային միջոց ձեռք բերելու նպատակով։ Այդ կերպ համայնքի օրինական շահերին պատճառվել է էական՝ շուրջ 3․400․000 դրամի վնաս։
Բագրատ Սրբազան. «Բարձրաստիճան այրերի յուրաքանչյուր այցելությունը Տավուշ չափազանց ներշնչող է»
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի` Լոռի եւ Տավուշ կատարած աշխատանքային այցն ամփոփվեց Հաղարծին վանքում եւ վանքին կից կենտրոնում: Նախագահին ընդունեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը եւ հոգեւոր դասի այլ ներկայացուցիչներ: Նախագահը նշեց, որ հայրենաճանաչության իր առաջին ուսուցիչը եղել է ճարտարապետ, հին ճարտարապետության մասնագետ հայրը, իսկ առաջին այցելությունը Տավուշ եղել է 4-5 տարեկանում: Հետո էլ ուսանողական տարիներից
Ֆերմերը վստահեցնում է՝ հանրապետության անասունների մեծ մասը վարակված են բրուցելոզով
Երեք մետր փոս է փորել 50 գլուխ էնդեմիկ տեսակի այծերին մորթել ու թաղել
Անթաքույց նպատակադրմամբ փորձ է արվում ձևավորել սեփական քաղաքական շահերը սպասարկող Սահմանադրական դատարան. 7 կուսակցությունների հայտարարությունը
Պահանջում ենք ՀՀ Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունից և կառավարությունից՝ հրաժարվել պետականությանը սպառնացող գործողություններից, նախաձեռնել դատական համակարգի համապարփակ բարեփոխումների փաթեթի մշակում, հանրային և մասնագիտական քննարկումներ՝ նպատակադրելով անկախ և քաղաքական ազդեցությունից զերծ դատարանների ձևավորումը՝ ՀՀ Սահմանադրության պահանջների և Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների խստիվ պահպանմամբ:
Ucom-ի աջակցությամբ կայացած «Արմաթ» տեխնոճամբարին մասնակցել է ավելի քան 400 դպրոցական
Հուլիսի 1-19 Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում անցկացվել է «Արմաթ» ամառային տեխնոլոգիական ճամբար, որի առաջին մասը նախատեսված էր 10-13, իսկ երկրորդը՝ 14-17 տարեկան երեխաների համար։ Ընդհանուր առմամբ ճամբարը հյուրընկալեց ավելի քան 400 աշակերտ Հայաստանի բոլոր մարզերից, այդ թվում՝ Արցախից ու Ջավախքից։ Ճամբարին մասնակցող աշակերտների թվում կային նաեւ «Արի տուն» ծրագրի շրջանակներում ժամանած պատանիներ։ Հուլիսի 10-19
57-ամյա տղամարդը հայտնել է՝ շներին իր օրինական որսորդական հրացանով է կրակել. կենդանիները փորձել են երեխաներին վնասել. ոստիկանություն
Վերջերս «Դինգո թիմ» կենդանիների պաշտպանության հասարակական կազմակերպությունը սոցիալական ցանցերից մեկում տեղեկատվություն էր հրապարակել, ըստ որի օրեր առաջ Էջմիածին քաղաքում անհայտ անձինք թափառող շների սպանդ են իրականացրել։ Տեղեկացնենք, որ կատարվածի վերաբերյալ «Դինգո թիմ» կազմակերպության ներկայացուցչից ոստիկանության Վաղարշապատի բաժնում դիմում էր վերցվել։ Բաժնի ծառայողների և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների ակտիվ համագործակցության ու տարված բացատրական աշխատանքի արդյունքում՝ հուլիսի
Սվիտալսկուն հարցրեցին, թե ինչ սխալներ է արել այս կառավարությունը, փոխարենը պատասխանեց, թե ինչքան հպարտանալու տեղ ունենք
Հաջորդ կարեւոր ձեռքբերումը, որ տեղի է ունեցել ՀՀ-ում, անպատժելիության վերացումն է, որոշ մարդիկ կարծել են, որ օրենքից վեր են: Դա շատ կարեւոր է ՀՀ քաղաքացիների համար, նրանք վերջապես ձերբազատվել են դրանից, որ կան մարդիկ՝ օրենքից վեր, նման վարք ունեցող մարդիկ: Հավասարությունը օրենքի առջեւ առաջին քայլն է, այժմ ժամանակն է կառուցելու անկախ, անբիծ դատաիրավական համակարգ, ինչը լուրջ քայլ է»:
Քրիստոֆեր Ալդեր. «Հայկական սիմֆոնիաներում արտացոլված է հայոց պատմությունը, հայերի պայքարը, և ինձ համար հաճելի է այն աշխատանքը, որ կատարում եմ Հայաստանում»
Ալդերը ստացել է «Գրեմմիի» 10 մրցանակ։ Նա համագործակցում է աշխարհի լավագույն արտիստների հետ, և Ալդերի մասնակցությունը հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների ձայնագրմանը ապահովում է ձայնագրման բարձր որակ։
Քաղաքապետարանն ու թաղապետարանները եթե ժամանակին հնձեն ու ջրեն՝ հրդեհները քիչ կլինեն
Ամենաշատ հրդեհները գրանցվում են Հրազդանի կիրճում եւ Էրեբունի թաղամասում
«ԱԱԾ-ն միջամտություն ունի Դատավորների ընդհանուր ժողովում ընտրությունների գործընթացի վրա». Սաքունց
«Ինձ սա է մտահոգում, որ թե Պողոսի կամ Կիրակոսի՝ ԲԴԽ նախագահ ընտրվելը»,-ասում է իրավապաշտպանը
«Քիչ թե շատ ճիշտ եմ եղել, երբեմն սխալվել եմ, բայց հիմնականում մանրուքների մեջ եմ սխալվել». Սվիտալսկին՝ իր սխալների մասին
Իմ առաքելության ընթացքում բազմաթիվ են եղել իրադարձությունները՝ թավշյա հեղափոխությունը, բացի դրանից «Սասնա ծռերը», ապրիլյան պատերազմը, յուրաքանչյուր դիվանագետի համար կհամարվի մարտահրավերներով լի ժամանակահատված: Բայց, ընդհանուր առմամբ, բավարարված եմ զգում, նույնիսկ եթե ինչ-որ իրավիճակներում սխալ եմ եղել, հիմա ճամփորդելով ՀՀ-ում, հանդիպելով հայերի, կարծում եմ, գնահատում են … Ինձ համար այդ ժամանակահատվածը անձնական ու պրոֆեսիոնալ տեսանկյունից եղել է շատ բավարարող, գոհացնող»:
Հենրիխ Մխիթարյանը՝ Գլենդելի հայկական ՖԱ-ի պատանի ֆուտբոլիստներին. «Ցանկացած հայ պետք է ձգտի խաղալ Հայաստանի ազգային հավաքականում: Ես այդպես եմ արել»
Եթե ձեզ իսկապես հայ եք համարում եւ ցանկություն ունեք, խաղացեք Հայաստանի ազգային հավաքականում: Իսկ եթե այլ հավաքական ընտրեք, դա կլինի ձեր անձնական որոշումը»,-ասաց հավաքականի ավագը:
Սանիտեքն ու Երևանի քաղաքապետարանն իրար պատերազմ են հայտարարել. տուժում ենք մենք. Վահագն Խաչատրյան
Երևանի նախկին քաղաքապետը՝ մայրաքաղաքի խնդիրների մասին:
«Մենք գիտենք Վարդազարյանի «քաջագործությունները». իրավապաշտպանը ԲԴԽ-ն քրեականացված է համարում
Երբ նա ԲԴԽ անդամ ընտրվեց, մենք խիստ գնահատական տվեցինք դրան, որովհետեւ նա «կլանայնության» կրողներից մեկն է եղել:


















































