Օրվա լրահոսը

Արտյոմ Ծառուկյան. «Ինչ չի բխում հայ ավանդական ընտանիքի, հայ տեսակի, հայի գենի շահերից, «Բարգավաճ Հայաստանը» դրա դեմ առաջին շարքերում պայքարում է»

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը Շախմատի միջազգային օրվա առիթով Ազգային ժողովի այգում կազմակերպված փառատոնի ընթացքում Aravot.am-ի հետ զրուցեց ոչ միայն շախմատի մասին: -Որքանո՞վ եք կապված շախմատի հետ: -Շախմատն իմ կյանքում ամենօրյա ներկայություն ունի: Այն զարգացնում է մարդու  տրամաբանությունը, հեռուն տեսնելու, հաշվարկելու կարողությունները, ինչպես իմ պարագայում նաեւ մաթեմատիկան: Եվ այս առումով ողջունում եմ, որ

Մաթևոսյանական հասկացողության ու մարդկայնության ոգին պետք է ծնվեր հենց այստեղ՝ այս բնության մեջ․ Արմեն Սարգսյանը՝ Ահնիձորում

Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է անվանի արձակագիր Հրանտ Մաթևոսյանի ծննդավայր՝ Ահնիձոր գյուղ: Ի դեպ, Հրանտ Մաթևոսյանի առաջին տպագիր գործը «Ահնիձոր» վերնագրված ակնարկն է եղել, իսկ հարազատ գյուղը այս կամ այն կերպ՝ հերոսների, իրադարձությունների, բառապաշարի ու պատմությունների տեսքով ընկած է Մաթևոսյանի գրական ստեղծագործության հիմքում: Նախագահ Սարգսյանը հյուրընկալվել է Հրանտ

ՀՀ ԶՈւ-երի զորամասերից մեկի մարտական դիրքում գտնվել է շարքային Համիկ Վարդանյանի դին․ Արծրուն Հովհաննիսյան

Ցավով պետք է տեղեկացնեմ, որ երեկ երեկոյան ՀՀ ԶՈւ-երի զորամասերից մեկի մարտական դիրքում գտնվել է 2000թ., ծնված շարքային Համիկ Եղիայի Վարդանյանի դին: Հանգամանքները ուսումնասիրվում են: Ցավակցում ենք մեր զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին: Արծրուն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՀՀ ՊՆ ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ https://www.facebook.com/arcrun/posts/2378150108887250

Բաբկեն Թունյան. «Կարելի է ԱԺ-ում շախմատի մշտական թիմ ստեղծել»

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը երեկ նույնպես մասնակցում էր Ազգային ժողովի այգում կազմակերպված Շախմատի միջազգային օրվան նվիրված  փառատոնին: Aravot.am-ի հետ զրույցում նա ասաց. «Ինքս շատ վաղ տարիքից սկսել եմ խաղալ եւ կարծում եմ՝ շախմատը ոչ միայն մարզաձեւ է, այլեւ մտածողությունը զարգացնելու միջոց: Հայաստանը ավանդաբար շախմատային երկիր է համարվել, եւ Ազգային ժողովն այդ

«Ջերմորեն շնորհավորում եմ Բելգիայի բարեկամ ժողովրդին»․ Նիկոլ Փաշինյանը՝ Շառլ Միշելին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելին Ազգային տոնի կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Բելգիայի բարեկամ ժողովրդին՝ Բելգիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ։ Բարեկամության, փոխադարձ հարգանքի և ընդհանուր արժեքների վրա հիմնված հայ-բելգիական հարաբերությունները շարունակում են զարգանալ և ամրապնդվել՝ ի նպաստ մեր երկրների և մեր ժողովուրդների բարօրության:

«Մենք խաղում էինք պատանի ֆուտբոլիստներով, եւ այս թիմը ապագայի թիմ է»․ Արթուր Ոսկանյան

Մ-19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը Պորտուգալիայի հետ հանդիպման հետխաղային մամուլի ասուլիսում շնորհակալություն հայտնեց ֆուտբոլասերներին՝ նշելով, որ ջերմ աջակցությունը հավատ էր ներշնչում տղաներին: Մարզչին ուրախացնում է, որ իր սաներն օրեցօր աճում են, թեեւ փորձի եւ ինքնավստահության պակասը ակնհայտ է: «Մենք լավ գիտակցում էի, թե ինչ մրցակիցների հետ էինք խաղում խմբում եւ ինչ ֆուտբոլիստների եւ

Արմեն Սարգսյան. «Հայրենիքը միայն Օպերայի հրապարակը չէ»

Լոռի բերդի մոտ պատասխանելով լրագրողների հարցերին՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ասաց, որ որպես նախագահ առաջին անգամ է այցելում Լոռի, իսկ ընդհանրապես շատ է այցելել հատկապես ուսանողական տարիներին: Վայրը նա բնորոշեց տպավորիչ եւ յուրօրինակ. «Միջավայրն ու ժողովուրդն էլ այստեղ ուրիշ են, շատ ավելի փափուկ ու հանգիստ»: Նախագահի ձեւակերպմամբ, հայրենիքը ճանաչելը, հայտնաբերելը ուսանողական տարիներին իրենց՝ հայրենասիրության արտահայտման

Բյուրականի աստղադիտարանն այսօր (ֆոտոշարք)

Բյուրականի աստղադիտարանը տոնում է Լուսնի վրա մարդու վայրէջքի 50 – ամյակը: 1969 թ․-ի հուլիսի 20-ին մարդն առաջին անգամ ոտք դրեց Լուսնի վրա: ՆԱՍԱ-ն իր «Ապոլլոն 11» ծրագրով Լուսնի վրա իջեցրեց Նիլ Արմսթրոնգին և Էդվին Օլդրինին: Նիլ Արմսթրոնգն ամերիկացի տիեզերագնաց է, ռազմածովային օդաչու, նա առաջինն էր, որ ոտք դրեց Լուսնի մակերևույթի վրա: Երբ Արմսթրոնգը երկու ոտքով

Հայաստանի Մ-19 հավաքականը զրո միավորով ավարտեց Եվրո 2019-ը

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը Եվրոպայի 2019 թվականի առաջնության եզրափակիչ մրցաշարի խմբային փուլը չհաղթահարեց: Գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանի սաները երրորդ անընդմեջ պարտությունը կրեցին «A» խմբում ու զրո միավորով եզրափակեցին մրցաշարային աղյուսակը: Երրորդ տուրում մեր ֆուտբոլիստները Պորտուգալիայի հետ խաղում 4 անպատասխան գնդակ ընդունեցին սեփական դարպասը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Նախագահը  լուսանկարվեց ապագա նախագահի հետ եւ նշանված զույգին նախագահական պալատ հրավիրեց

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը  հուլիսի 20-ին Լոռու մարզ կատարած այցի ընթացքում ծաղիկներ խոնարհեց Ստեփանավանում  Սոս Սարգսյանի հուշարձանին, որը գտնվում է վարպետի անունը կրող փողոցի հարակից այգում: Նախագահին դիմավորեցին մեղր ու հացով, մարդիկ ցանկանում էին լուսանկարվել նրա հետ, խոսել իրենց խնդիրներից: Աշոտ անունով իննամյա մի երեխայի նախագահը հարցրեց, թե ինչ է ուզում դառնալ, տղան սկզբում ասաց,

Մահացել է ՀՀ կապի նախկին նախարար Ռոբերտ Ավոյանը

Հուլիսի 17-ին 79 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ կապի նախկին նախարար Ռոբերտ Սմբատի Ավոյանը (ծնվել է 1939 թ.): Նա 1954 թվականին Գորելովկայի ռուսական միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Օդեսայի կապի ինստիտուտում, որն ավարտել է 1965 թվականին: Այդ տարվանից էլ սկսվել է նրա աշխատանքային հարուստ կենսագրությունը: Նախ որպես ինժեներ և ապա պետ է

Արմեն Սարգսյանը հանդիպել ու ջերմ զրույց է ունեցել Գյուլագարակ համայնքի բնակիչների հետ

Աշխատանքային այցով Լոռու մարզում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Գյուլագարակ համայնքի մանկապարտեզ: Դեռևս 2018թ. դեկտեմբերին Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից մանկապարտեզին տրամադրվել էր 1 մլն դրամ՝ գույքի ձեռքբերման համար: Նախագահը շրջել է մանկապարտեզում, ծանոթացել պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ: Վերջիններս իրենց երախտագիտությունն են հայտնել Հանրապետության նախագահին՝ ցուցաբերած աջակցության համար: Նախագահն անմիջական զրույցի միջոցով շփվել է

«Հպարտ եմ, որ բացառապես հայկական արտադրության հագուստ եմ կրում, բացառությունը միայն փողկապն է»․ վարչապետը՝ գյումրեցիներին

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը եկել էր Գյումրի «Իմ քայլը հանուն Շիրակի մարզի» ներդրումային-գործարար համաժողովին, նախ մասնակցեց տեղական արտադրանքի էքսպո- ցուցահանդեսին, հատ-հատ շրջեց տաղավարներով, որոնք 60-ից ավելի էին, զրուցեց արտադրողների հետ, ծանոթացավ նրանց խնդիրներին։ Օրինակ՝ ելակի արտադրությամբ զբաղվողները Նիկոլ Փաշինյանին ասացին, որ իրենք հավակնում են դառնալ Արևելյան Եվրոպայի ելակ արտադրող ամենամեծ ընկերությունը։ Նրանք նաև ասացին,

ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը կլուծարվի

Ըստ կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանի՝ սա անհետևանք չի մնա:

Արմեն Սարգսյանն այցելել է Օձունի վանական համալիր

Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է նաև Օձունի վանական համալիր, որը միջնադարի հայ ճարտարապետության աչքի ընկնող հուշարձանախմբերից է: Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ուղեկցությամբ նախագահ Սարգսյանը շրջել է վանական համալիրի տարածքում։ Համալիրն աչքի է ընկնում ճարտարապետական արժեքավոր հուշարձաններով և որմնանկարներով: Այն եղել է միջնադարյան Հայաստանի կարևոր գրչօջախներից և

Մխիթար Հայրապետյան. «Շախմատը օգտակար է քաղաքականությամբ զբաղվողների եւ առհասարակ մտքի ճկունության զարգացման համար»

Շախմատի միջազգային օրվա առիթով ՀՀ ազգային ժողովի այգում կազմակերպվել էր «Շախմատային ծիծեռնակներ» փառատոնը, որին մասնակցեցին ՀՀ ԱԺ պատգամավորներ, Երեւանի, Հայաստանի տարբեր մարզերի եւ սփյուռքի 100-ից ավելի մինչեւ 16 տարեկան շախմատասեր պատանիներ: Փառատոնն անցկացվեց յոթ փուլով, յուրաքանչյուր պարտիային տրվել էր 10 րոպե ժամանակ: ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 8.64 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Հուլիսի 20-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքում՝  4 հա, 2000 քմ, 1000 քմ, 500 քմ խոտածածկ տարածք, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 1 հա և 700 քմ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում՝ 2.5 հա, Սյունիքի մարզի Կավարտ գյուղում՝ մոտ 1500 քմ, Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ մոտ

Շիրակի մարզում նույնպես ականատես եղանք բազամաթիվ դեպքերի, երբ գործարարները չեն կարողանում աշխատողներ գտնել․ Նիկոլ Փաշինյան

Շիրակի մարզում նույնպես ականատես եղանք բազամաթիվ դեպքերի, երբ գործարարները չեն կարողանում աշխատողներ գտնել, իսկ որոշ աշխատունակ մարդիկ ցանկացած փողկապավորից գոռում-գոչյուններով հումանիտար օգնություն են պահանջում: Մենք միկրոբիզնեսը ազատում ենք հարկերից, հոգում ենք մինչեւ 18 տարեկանների, սոցիալապես անապահովների, ժամկետային եւ պայմանագրային զինծառայողների ընտանիքների անդամների կենսական առողջապահական կարիքները, շուտով ընտանեկան նպաստի համակարգը կվերափոխենք այնպես, որ երեխա ունեցող ընտանիքը

Կրոնա-աշխարհաքաղաքական գործընթացներն ու Վաշինգտոնի նախաձեռնությունը

Ընթացիկ շաբաթում կրոնական օրակարգը առանցքային հանգամանք է ստացել ամերիկյան Կոնգրեսի եւ ԱՄՆ պետքարտուղարության շրջանակներում: Աղոթքի միջազգային հանդիպում, կրոնական  ազատության վերաբերյալ խորհրդաժողով, զուգահեռ` «Միջին Արեւելքի քրիստոնյա համայնքներին ի պաշտպանություն» կարգախոսով կատարվող նախաձեռնություն: Կրոնական տարազի տակ տարբեր ուղղություններ ներառած այս աշխատանքների բերումով Վաշինգտոնը համախմբել է հարյուրավոր երկրների ներկայացուցիչներ, որոնք կրոնական հետապնդումներից եւ հարձակումներից վերապրածների հետ քննարկում են

Արմեն Սարգսյանը՝ Լոռի բերդում․ Մեր հայրենիքը ճանաչելու, հայտնաբերելու կարիքն ունենք

Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն եղել է մարզի ամենահայտնի պատմական վայրերից մեկում՝ միջնադարի կառույց համարվող Լոռի բերդում: Հանրապետության նախագահը շրջել է բերդաքաղաքի տարածքում: Նշելով, որ բացի պատմական արժեքից, հնավայրն ուշագրավ է նաև իր գեղեցիկ բնական լանդշաֆտով՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ այն գրավիչ վայր է զբոսաշրջության և հատկապես հնագիտական, պատմական,

20 դատապարտյալ մասնակցեցին արագ շախմատի մրցաշարի եզրափակիչ փուլին

Այսօր՝ հուլիսի 20-ին՝ շախմատի միջազգային օրը, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում Քրեակատարողական ծառայության և ՀՀ շախմատի ֆեդերացիայի կողմից կազմակերպվեց արագ շախմատի մրցաշարի եզրափակիչ փուլը, որին մասնակցում էին «Արմավիր», «Հրազդան», «Սևան», «Արթիկ», «Դատապարտյալների հիվանդանոց», «Վարդաշեն» և «Կոշ» քրեակատարողական հիմնարկների՝ լավագույն խաղացող դատապարտյալները: Մինչ խաղի մեկնարկը, բացման և ողջույնի խոսքով հանդես եկավ հայ շախմատիստ, գրոսմայստեր, Հայաստանի քառակի

27-ամյա որդին նախ դանակով հարվածել է մորը, ապա նաև՝ հորը․ մայրը մահացել է

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն  վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 27-ամյա երիտասարդի կողմից ծնողների նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2019 թվականի հուլիսի 19-ին՝ժամը 03:35-ին, ՀՀ  ոստիկանության Էրեբունու բաժնում 911 ծառայությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ Նոր-Արեշ թաղամասի բնակիչը զանհագահարել է և հայտնել, որ որդին դանակով սպառնում

Ադրբեջանի ԱԳՆ-ին վրդովեցրել է Ավստրալիայի Հարավային Ուելս նահանգի ծագումով հայ վարչապետ Գլեդիս Բերեջիքլյանի այցը Հայաստան

Ադրբեջանի ԱԳՆ-ին վրդովեցրել է Ավստրալիայի Հարավային Ուելս նահանգի ծագումով հայ վարչապետ Գլեդիս Բերեջիքլյանի այցը Հայաստան և նրա այն հայտարարությունը, որ Հարավային Ուելսն արդեն 20 տարի է՝ ճանաչում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Ադբուլլաևան ի պատասխան հայտարարել է, որ Ավստրալիան պաշտոնապես «միանշանակորեն ճանաչում է Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, և դա բազմիցս

Վահե Պարազյանի նկատմամբ բռնություն գործադրելով՝ շորթել է 10.000.000 եվրո գումար․ պարզաբանում

Հաշվի առնելով հանրության  հետաքրքրությունը՝ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում  քաղաքացի Վահե Պարազյանից  առերևույթ առանձնապես խոշոր չափերի շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վերաբերյալ, հայտնում ենք, որ զանգվածային լրատվության միջոցներով տարբեր անձանց կողմից հնչող հայտարարությունները, թե Նարեկ Կարապետյանին  և  Տիգրան Ասլանյանին առաջադրված մեղադրանքների հիմքում ընկած է միայն

Իջևանի իրադարձություններն ու արձանագրված խնդիրները. ամփոփում է մարդու իրավունքների պաշտպանը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է Իջևանում տեղի ունեցած և դրան հաջորդած իրադարձությունները մարդու իրավունքների տեսանկյունից, որը հիմնականում հանգում է հետևյալին. 2019 թվականի հուլիսի 17-ին Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Իջևան քաղաքի Երևանյան ու Իջևանյան փողոցների հատման խաչմերուկի հատվածը մի խումբ անձանց կողմից փակելու, ճանապարհը փակած անձանց ու Ոստիկանության ծառայողների միջև բախումների մասին տեղեկություններից անմիջապես հետո Մարդու

Սոս Սարգսյանը նաև մեծ քաղաքացի էր, ով մտածում էր իր երկրի, նրա ապագայի մասին․ Արմեն Սարգսյան

Աշխատանքային այցով Լոռու մարզում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Ստեփանավանում դիմավորել են աղուհացով, փողային նվագախմբի կատարումներով, երգ ու պարով։ Նախագահ Սարգսյանը ջերմ ու անմիջական զրույց է ունեցել ստեփանավանցիների հետ։ Քաղաքի Սոս Սարգսյանի անունը կրող փողոցի հարակից այգում Արմեն Սարգսյանը ծաղիկներ է դրել Հայաստանի Հանրապետության և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մեծանուն դերասան Սոս Սարգսյանի հուշարձանին ու հարգանքի

Շուրջ 2 խմ վառելափայտով բեռնված բեռնատարի վարորդը փորձել է դիմել փախուստի

Հուլիսի 18-ին, ժամը 04.10-ից 04.40-ն ընկած ժամանակահատվածում, ճանապարհային ոստիկանության ծառայողները Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 70-րդ կիլոմետրին փորձել են կանգնեցնել «ԳԱԶել» բեռնատարը, որը երթևեկել է Ճամբարակից Երևանի ուղղությամբ: Վարորդը չի ենթարկվել «Կանգ» ազդանշանին: Կապի միջոցով հայտնել են Սևանի ՃՈ անշարժ հենակետ, որտեղ ճանապարհային ոստիկաններն ու ոստիկանության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները ստեղծել են արհեստական խոչընդոտ: «ԳԱԶել»-ի վարորդը

Աննա Հակոբյանն այցելել է անվանի կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և  «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 19-ի երեկոյան այցելել է անվանի կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին: Հանդիպմանը, որ կայացել է կոմպոզիտորի հրավերով, քննարկվել են դասական երաժշտության ներկա վիճակն ու խնդիրները: «Այն հաշվետվությունը, որ դուք ներկայացրեցիք «Իմ քայլը» հիմնադրամի կողմից, այնքան մանրակրկիտ, այնքան բազմաժանր՝ մարդիկ, կազմակերպություններ,

Մեկ ժամը մեկ պետք է կես լիտր ջուր խմել. սրտաբանը՝ շոգին դիմակայելու մասին            

Ըստ սրտաբանի՝ շոգ եղանակին ամենամեծ տարածումն ունեն սննդային թունավորումները:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Առաջիկա 5 օրերին՝ հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Հուլիսի 20-ի ցերեկը, 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավային՝ 3-8 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 21-ին կբարձրանա 3-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հուլիսի 20-ի ցերեկը, 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։   ՀՀ ԱԻՆ ՀԻԴՐՈՄԵՏ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031