Օրվա լրահոսը

Պետության ապագայի եւ կառավարության գործառույթների հարցի շուրջ իշխանությունների եւ ժողովրդի պատկերացումների միջեւ որոշակի ճեղքվածք կա. «Հայկական ժամանակ»

Խոսքն այն մասին չէ, որ «իշխանությունները կտրվել են ժողովրդից», թեեւ առանձին դեպքերում դա էլ կա՝ իշխանական տարբեր օղակներում քիչ չեն «դրսերում» կրթություն ստացած ու վարժ անգլերեն խոսող երիտասարդները, ովքեր որեւէ մարզում առկա որեւէ կոնկրետ պրոբլեմի մասին լսելով՝ իսկույն համացանցով փնտրում են այդ թեմայով որեւէ միջազգային սեմինար՝ ասենք, Նորվեգիայում կամ Արգենտինայում, որպեսզի անմիջապես գնան տեղում «միջազգային փորձն ուսումնասիրելու»։

Արարատի մարզի տարածքում կոռուպցիայի դեմ պայքարին մեծ աջակցություն է ցուցաբերվում բնակչության կողմից. ՀՀ դատախազություն

Դրա մասին է փաստում այն իրողությունը, որ այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում քրեական գործերից 28-ը կամ 84 տոկոսը հարուցվել են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հաղորդումների հիման վրա, 4-ը կամ 12 տոկոսը՝ հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի, դատավորի կողմից՝ իրենց լիազորություններն իրականացնելու արդյունքում, իսկ 1-ը՝ լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա:

«Տիկնիկների պատկերասրահ» ՀԿ-ն բավականին մեծ գումարներ ստանալով պետությունից եւ մասնավոր բարերարներից՝ այսօր դադարեցրել է գործունեությունը ու անհետացել. «Հայկական ժամանակ»

2017 թվականին Երեւան քաղաքի Աբովյան 1/1 հասցեում բացված «Տիկնիկների պատկերասրահ» ՀԿ-ն բավականին մեծ գումարներ ստանալով պետությունից եւ մասնավոր բարերարներից՝ այսօր դադարեցրել է գործունեությունը ու անհետացել, ոչ ոք չգիտի, թե ուր են տիկնիկների թանկարժեք հավաքածուները։ Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի բարձր հովանու ներքո բացված պատկերասրահն Աբովյան 1/1 հասցեում պահելու համար ամսական վարձակալությամբ վճարել է 1 միլիոն

Ի վերջո, ի՞նչ է պետության զավթումը

Հետհեղափոխության շրջանում ժամանակ առ ժամանակ տարբեր քաղաքական, հասարակական գործիչներ, քաղաքագետներ և վերլուծաբաններ նոր իշխանությունների առջև բարձրացնում են բավականին հիմնարար քաղաքական պահանջներ․ 1․Գնահատական տալ նախորդ տարիներին, որպես պետության զավթման շրջան, 2․Իրականացնել լյուստրացիա, 3․Իրականացնել անցումային արդարադատություն, ինչպես նաև դատաիրավական ոլորտում՝ վեթթինգ։ Արդյոք այս պահանջները նորությու՞ն են Հայաստանի հանրային կյանքում։ Իհարկե՝ ոչ։ Նախկին կոմունիստական ռեժիմին քաղաքական գնահատական տալու

Այս արտահայտությունները վիրավորական են իջեւանցիների եւ կոնկրետ՝ ցուցարարների համար. «Հրապարակ»

Իջեւանյան դեպքերը խախտել են հայաստանյան հասարակության անդորրը. այն անջրպետ է առաջացրել իջեւանցիների ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ։ Ա՛յն իջեւանցիների, որոնք հեղափոխության օրերին իրենց բանուգործը թողել՝ եկել– լցվել էին մայրաքաղաք՝ սատարելու իրենց իջեւանցուն։ Նրանցից շատերը գիշեր-ցերեկ չէին հեռանում Հանրապետության հրապարակից, այնտեղ ունեին իրենց հատուկ տարածքը, ամենուր հետեւում-հսկում էին Փաշինյանին, որ հանկարծ նրա անվտանգությանը որեւէ բան չսպառնա։

Որոշ ապահովագրական ընկերությունների վերաբերյալ քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է. ՊԵԿ

Քննության ընթացքում որոշ ապահովագրական ընկերություններ, գիտակցելով և ընդունելով իրենց կողմից ծավալած գործունեության ընթացքում հարկերի հաշվարկման մեջ թույլ տված խախտումները, դրսևորել են պատշաճ հարկ վճարողի վարքագիծ, մասնավորապես, մինչև համալիր հարկային ստուգումներ իրականացնելը վերջիններս ինքնուրույն հաշվարկել և հարկային մարմնին են ներկայացրել ճշգրտված հաշվետվություններ և վճարել դրանցից բխող շուրջ 218 միլիոն 483 հազար ՀՀ դրամի հարկային պարտավորություն:

Մշտադիտարկում է իրականացվել ՔԿԾ-ի «Նուբարաշեն», «Վարդաշեն» և «Սևան» ՔԿՀ-ներում. ՊՎԾ հաշվետվություն

2019 թվականի առաջին կիսամյակի ըն­թաց­քում Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության կողմից կատարած հիմնական աշխատանքների վերաբերյալ Սույն հաշվետվությունը ներառում է ՀՀ պետական վերահսկողական ծառայության (այսուհետ՝ նաև Ծառայություն) կողմից 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարված հիմնական աշխատանքները:  Կատարած հիմնական աշխատանքներ 1. ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից մշտադիտարկումներ և ուսումնասիրություն է իրականացվել հեմոդիալիզի պարագաների ձեռքբերման ոլորտում։ Կատարված վերահսկողական

Նիկոլ Փաշինյանն իրենց կյանքից դժգոհող քաղաքացիներին տալիս է բառացիորեն նույն պատասխանները, ինչ նախկինները՝ թող գնան աշխատեն. «Հրապարակ»

Ցավալի է, որ Նիկոլ Փաշինյանն օր օրի ավելի է կտրվում ժողովրդից ու իրականությունից։ Իր վարչապետության առաջին օրերին նա կառավարության շենք էր մտնում գլխավոր մուտքից՝ չխորշելով պատասխանել իրեն մոտեցած քաղաքացիների հարցերին, թիկնապահներին էլ դիտողություն էր անում, որ հանկարծ չարգելեն /քաղաքացիներին մոտենալ իրեն։ Անգամ, երբ կառավարության դռանն էին խփել մարդիկ, վարչապետն ասել էր՝ իրենց դուռն է, կուզեն՝ կխփեն։

Սամվել Բաբայանի` ներարցախյան քաղաքական ակտիվությունն օգտագործել սահմանադրական կարգը խաթարելու համար, դավաճանական կլինի. Արմեն Աշոտյան

«Արցախի ժողովուրդը իմաստուն, քաղաքական առումով ինքնուրույն եւ թելադրանքները մերժող ժողովուրդ է»:

Երկրի ղեկավարը պետք է հասկանա մարդկանց վիճակը և մարդկանց դժգոհությունները մինչև վերջ լսելու համար ունենա զսպվածություն. Գագիկ Համբարյան. «Փաստ»

Հասարակություն-իշխանություն կապը, նախկինից տարբերվող վարքագիծն ու նոր դրսևորումները վերլուծելու ճանապարհը քաղաքագետ Գագիկ Համբարյանին ավելի վաղ ժամանակահատված տարավ, երբ Նիկոլ Փաշինյանը ոչ թե վարչապետ, այլ ընդդիմադիր գործիչ էր: «Երբ պարոն Փաշինյանն ընդդիմադիր քաղաքական գործիչ էր, մշտապես քննադատության էր ենթարկում իշխանություններին հասարակությունից կտրված լինելու համար: Քննադատում էր հատկապես Սերժ Սարգսյանին: Ասում էր, որ նախկին իշխանությունները բացարձակ չեն

Փոխնախարար Լենա Նանուշյան. «ErevanRide ծրագիրը խթանում է առողջ ապրելակերպը, եւ առողջապահության նախարարությունը դա ողջունում է»

Խնդիրը միայն սաղավարտների մեջ չէ՝ շատերը հեծանիվ վատ են վարում, հեծանվային ուղիները շատ քիչ են Երեւանում: Այստեղ ոստիկանությունն էլ անելիքներ ունի:

Անի Պողոսյանը լողի ԱԱ-ում զբաղեցրել է 43-րդ հորիզոնականը

Կորեայում ընթացող լողի աշխարհի մեծահասակների առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Անի Պողոսյանը մասնակցել է 200 մետր ազատ ոճով մրցմանը եւ 2.09.43 արդյունքով 61 մասնակիցների մեջ զբաղեցրել է 43-րդ տեղը: Աշխարհի առաջնությանը Հայաստանը մասնակցում է չորս լողորդով՝ Վահան Մխիթարյան, Արթուր Բարսեղյան, Անի Պողոսյան եւ Վարսենիկ Մանուչարյան: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

ԱԺ պատգամավոր Սոֆիա Հովսեփյան. «Ամենեւին էլ պարտադիր չէ առողջ ապրելակերպով զբաղվելու եւ օրինակ ծառայելու համար պաշտոնյա լինել»

Բայց սիրում եմ ակցիաների մասնակցել: Իսկ ակցիաներից առաջ գոնե որոշ ժամանակ առաջ տվյալ մարզաձեւով զբաղվում եմ, որը հետագայում դառնում է սովորություն: Շատ կարեւորում եմ այսօրվա նման ակցիաները, որոնք մեկ անգամ եւս մարդու գիտակցությանն ազդակ են տալիս, որ առողջ ապրելակերպի մի կարեւորագույն մաս համարվում է սպորտով զբաղվելը:

Սա առողջապահության նախարարության պատասխանն է, որի համար պահանջվել է մոտ 40 օր. «Փաստ»

Հետաքրքիր է՝ ինչ լրացուցիչ աշխատանք է կատարվել այսպիսի պատասխան ուղարկելու համար: Ընդ որում, պատասխան, որը ԲԱՑԱՐՁԱԿ որևէ կապ չունի մեր հարցման հետ:

Ալբերտ Մանուկյան. «Սեպտեմբերին հնարավոր տրանսպորտային կոլապսի պայմաններում հեծանիվը փրկության հիանալի տարբերակ է»

Մարդը հեծանվով կհասնի մինչեւ մետրոյի կայարան, կօգտվի ստորգետնյա տրանսպորտից, վերադարձին նորից կվերցնի հեծանիվը ու կհասնի տուն կամ իր ցանկացած վայրը: Հեծանիվը անփոխարինելի է նաեւ քաղաքի կենտրոնում կարճ տարածությունները առանց խցանման մեջ հայտնվելու եւ արագ անցնելու համար:

Բազմազանությունը զարգացման հիմքն է

1961 թվականին էկրան բարձրացավ Միխայիլ Ռոմի «Մեկ տարվա 9 օրը» կինոդրաման, որը ցնցող տպավորություն թողեց խորհրդային հանդիսատեսի վրա: Պատճառը ոչ միայն ռեժիսորի եւ դերասանների վարպետությունն էր, այլեւ իրադարձությունների եւ մարդկանց հանդեպ «նորարարական» մոտեցումը. «պարզվեց», որ խորհրդային երկրում ապրում են կենդանի մարդիկ՝ իրենց կրքերով եւ ներքին հակասություններով՝ դա խրուշչովյան ձնհալի «բացահայտումներից» մեկն էր: Ֆիլմի ավարտին Իլյան

Բոլոր իշխանությունների նման այսօրվա «հեղափոխականներն» էլ կամաց-կամաց բռնում են հասարակությունից կտրվելու ճանապարհը. «Իրատես»

Այս իշխանության «բացառիկության» ապացույցն է նաև այն, որ երբևէ հանրությունն այսքան երկար աչք չի փակել իշխանության սայթաքումների, ձախողումների վրա, ու, ցավոք, Նիկոլ Փաշինյանին թվում է, թե հենց այդպես էլ պիտի լինի, չէ՞ որ ինքն ու իր թիմն են հեղափոխություն արել, և ուրեմն մենք՝ հպարտ քաղաքացիներս, ապրում ենք արդեն երջանիկ երկրում։

ԱՍԵԿՈՍԵ

Ռուսաստան-ԱՄՆ հաշտեցման քաղաքականությունն, ըստ էության, ձախողվել է: ԱՐԱ ՊԱՊՅԱՆ

Սամվել Բաբայան. Անցած շաբաթների ընթացքում ունեցած հանդիպումների արդյունքում ես կորցրել եմ զարմանալու զգացումը

Բոլոր դեպքերում, ես իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր համարձակություն են ունեցել իրենց ստորագրությամբ ողջունել իմ մուտքը քաղաքականություն, նաև նրանց, ովքեր մտավախություն են ունեցել կամ չեն կարողացել կողմնորոշվել, քանզի ես հասկանում եմ նրանց, իմ աջակիցներին, մարտական ընկերներին:

Եթե Հայաստանի դատական համակարգը պետք է բարձր աշխատավարձ ստանա, բայց լինի եվրոպական որևէ պայմանի ենթակայության ներքո, ապա սա քաղաքական լրջագույն խնդիր է նոր Հայաստանի համար. «Ժամանակ»

Նախ, երբ խոսում ենք Հայաստանում անկախ արդարադատության մասին, ապա դա պետք է ենթադրի ոչ միայն Հայաստանի գործադիր և օրենսդիր, կամ որևէ իշխանությունից անկախ, այլ նաև որևէ միջազգային սուբյեկտից անկախ դատական համակարգ:

Ռուբեն Կառռանզա. Արդյունավետ պայքարի համար առաջին հերթին անհրաժեշտ է հաղթահարել պետական համակարգում եղած կոռուպցիոն մշակույթը

Մասնագետի խոսքով, կոռուպցիայի դեմ պայքարն իր մեջ անպայման ներառում է քաղաքական որոշում՝ երկրի քաղաքական իշխանությունը պետք է որոշում ընդունի՝ որ չափի կամ ժամկետի կոռուպցիոն գործերը կարող են ներվել, օրինակ՝ փոխհատուցման պայմանով, եւ այդ դեպքում ներում ստացած մարդիկ պետք է հնարավորություն ստանան հանգիստ գործելու.

Նոր Հայաստանում, ինչպես նախկին իշխանություններից մնացած շատ ծրագրեր, Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը նույնպես առկախվեց. «Իրատես»

ԵԳԱԾ գործունեության վերսկսման հարցով գիտնականները դիմել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին, սակայն խնդիրը դեռևս չի լուծվել:

Գերմանիա, Իսպանիա, «Տրուբադուր»․ օպերային թատրոնի առաջատար մենակատար Հայկ Տիգրանյանի նորանոր հաջողությունները

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենակատար Հայկ Տիգրանյանը օրեր առաջ Բախի, Բեթհովենի, Վագների, Մենդելսոնի և Ռ․ Շտրաուսի հայրենիքում էր՝ Գերմանիայում։ Հայ երգիչը այնտեղ էր հայ օպերային կատարողական արվեստի հանրահռչակման առիթով։ Հուլիսի 6-ին Գերմանիայի հայտնի Ռուսսելշեյմի օպերային թատրոնում հայ երգիչը ներկայացավ համերգային շքեղ համարներով, իսկ հուլիսի 7-ին և 8-ին միջազգային հանդիսատեսը

13-ամյա աղջնակին մահվան ելքով վրաերթի ենթարկած վարորդին դատարանը 800 հազար դրամ գրավի դիմաց բաց է թողել. shamshyan.com

Երեկ՝ հուլիսի 21-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ Արտաշես Վանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտյոմ Համզոյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Կոտայքի մարզի բնակիչ՝ 51-ամյա Վարդան Ե.-ի նկատմամբ, ով կասկածվում

Իրանը Հայաստանի տարածքում ԱՄՆ–ի դեմ հետախուզություն է վարում. Ռազմինֆո

Հուլիսի 22-ին Իրանի հետախուզության նախարարությունը հրապարակել է վավերագրական ֆիլմ, որտեղ ներկայացվում է իրենց աշխատանքը, պատմում են, թե ինչպես են արտասահմանում հետևում ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) լրտեսներին: Դրան զուգահեռ ֆիլմում ցուցադրվում են նաև կադրեր, որոնք արվել են Հայաստանում: Ֆիլմում ինֆորմացիոն առիթը այն էր, որ ըստ իրանական կողմի՝ վերջին տարվա ընթացքում իրենք բացահայտել են ԿՀՎ-ի 17

Զարեհ Սինանյան. «Ռուսաստանի հայ համայնքը մեծ ներուժ ունի»

Հուլիսի 22-ին կայացել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի և ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինի հանդիպումը։ Այն տեղի է ունեցել Զարեհ Սինանյանի` Ռուսաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում: Հանդիպմանը ներկա էր ՌԴ-ում ՀՀ-ի դեսպան Վարդան Տողանյանը: Հանդիպման սկզբում Գրիգորի Կարասինը նշեց, որ Ռուսաստանը  բազմազգ պետություն է, բնակվում են տարբեր ազգեր և ապրում են

Սևանա լճի էկոլոգիական վիճակի և ապօրինի անտառհատումների հարցերը՝ հասարակական խորհրդի նիստի օրակարգում

Սևանա լճի էկոլոգիական վիճակի և ապօրինի անտառհատումների կանխարգելման հարցերն են քննարկվել շրջակա միջավայրի նախարարին կից հասարակական խորհրդի նիստին։ Քննարկման մասնակիցներին ներկայացվել է Սևանա լճի էկոլոգիական վիճակի, առկա հիմնախնդիրների լուծման ուղղությամբ  իրականացվող միջոցառումները։ Մասնավորապես անդրադարձ է կատարվել, կապտականաչ ջրիմուռների աճին նպաստող երկու հիմնական գործոնների՝ լճի մակարդակի բարձրացման  և ջրի աղտոտման  կանխարգելման ուղղությամբ իրականացվող քայլերին։ Դիտարկվել են

Գյումրիում աղբի մեջ պայթուցիկ են գցել․ աղբատարի վարորդը կորցրել է ձեռքի մատները

Երեկ երեկոյան ժամը 22․00-ին, աշխատանքային պարտականություններն իրականացնելիս՝ Գյումրու քաղաքապետարանի կոմունալ ծառայության աղբատարի վարորդ, 44-ամյա Արմեն Խանոյանը անզգուշությամբ վերցրել է աղբի մեջ գտնվող իրը՝ չմտածելով, որ այն կարող է պայթուցիկ լինել։ Վարորդը կորցրել է ձեռքի երկու մատները։ Դեպքը տեղի է ունեցել Կոշտոյան փողոցում։ Գյումրու համայնքային բյուջետային հիմնարկի կոմունալ ծառայության տնօրենի ժ/պ Վարդգես Սամսոնյանն Aravot.am-ին ասաց․ «Արմեն

Հասմիկ Պապյան. «Սա չկամությո՞ւն է, թշնամա՞նք, անհասկացողությո՞ւն, մշակութային կամ քաղաքաշինական քաղաքականության մասին յուրօրինակ պատկերացու՞մ»

Օպերային երգչուհի  Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Նախօրեին, երկար ընդմիջումից հետո, Աբովյան հրապարակի մոտով անցնելիս` դարձյալ անավարտ կենտրոն-թանգարանի շենքը տեսա` փնթի ու թափթփված միջավայրում` տձև կրպակների, ինչ-որ դիսպետչերանոցի, չորացած ծառերի, աղբի մեջ. Աբովյանի, Տերյանի, Թամանյանի, Մաթևոսյանի բարձր ու արժանավոր անունների հետ բացառիկ դիսոնանս: Դավիթ Մաթևոսյանից տեղեկացա, որ կենտրոնի կառուցումը արդեն մեկ տարի է

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Յուկիյա Ամանոյի մահվան կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոյի մահվան կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Խոր վշտով տեղեկացա Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոյի մահվան մասին: Որպես փորձառու ղեկավար՝ գլխավոր տնօրեն պարոն Ամանոն ունեցավ բազմաթիվ նվաճումներ՝ մարտահրավերներով լի այս ժամանակներում առաջնորդելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը մեծ իմաստությամբ

Լրահոս
Մարդկային միտքը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031