Օրվա լրահոսը

Վաչե Գաբրիելյան. Տնտեսության կառուցվածքում էական փոփոխություններ չկան

Հարկային արտոնությունները կխթանե՞ն ներդրումները. քննարկում

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպայի 2-րդ խաղերի մեդալակիր մարզիկների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպայի 2-րդ խաղերի մեդալակիր մարզիկների հետ: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է մարզիկներին Եվպորական խաղերում հաջողությունների հասնելու, մեդալներ նվաճելու կապակցությամբ և նրանց մրցելույթները գնահատել հաջողված: Վարչապետը նշել է, որ առանձին մարզաձևերում մեր մարզիկներն ունեն լավ հնարավորություններ և հավելել, որ սպորտն ունի առաջնային նշանակություն: «Ձեր հաջողությունները գալիք սերնդի համար կլինեն ոգեշնչման աղբյուր»,- ասել է

Գազային պատերազմներ. Հայաստանը գրոհում է «Գազպրոմ Արմենիայի» վրա, Մոսկվան մտադիր չէ զիջել. Gazeta.ru

Հայաստանը չի ցանկանում վճարել ռուսական գազի համար այնքան, որքան նրան առաջարկում է «Գազպրոմը»: Եվ արդեն սկսում է տուգանքներով ճնշում գործադրել Հայաստանում ընկերության «դստեր» վրա: Փորձագետները զգուշացնում են, որ չարժե սպասել գազի գնի իջեցման: Ավելի էժան էլ չի լինի: Իրավիճակը կարող է լուծվել  Վլադիմիր Պուտինի` Հայաստան կատարվելիք այցի ժամանակ, gazeta.ru-ում գրում է վերլուծաբան Ռուստամ Ֆալյախովը: Հայաստանի

Դեսպան Աղաջանյանն իր հավատարմագիրը հանձնեց ԱՍԵԱՆ-ի գլխավոր քարտուղարին

Հուլիսի 1-ին Ինդոնեզիայում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանն իր հավատարմագիրը հանձնեց Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) գլխավոր քարտուղար Դատո Լիմ Ջոկ Հոյին (Lim Jock Hoi)՝ ստանձնելով կազմակերպությունում ՀՀ ներկայացուցչի պարտականությունները: Պաշտոնական արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում կողմերը կարևորեցին Հայաստանի և ԱՍԵԱՆ-ի երկրների միջև համագործակցության ձևավորումն ու ընդլայնումը, որի համար էական խթան կարող է հանդիսանալ 2018թ.-ի նոյեմբերին ԵԱՏՄ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Իրանի էներգետիկայի նախարարի հետ

Աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետություն ժամանած փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Իրանի Էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանի հետ: Որպես հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ՝ Մհեր Գրիգորյանը և Ռեզա Արդաքանիանը երկուստեք վստահություն են հայտնել, որ հանդիպմանը հաջորդող նիստը կանցնի կառուցողական մթնոլորտում: Նրանք անդրադարձել են նիստի օրակարգում ներառված մի շարք հարցերի, և քննարել էներգետիկայի ոլորտում Հայաստանի և Իրանի

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Իրկուտսկի շրջանում տեղի ունեցած ջրհեղեղի առնչությամբ, որը բազմաթիվ զոհերի և ավերածությունների պատճառ է դարձել։ Նախագահ Սարգսյանն իր ցավակցությունն է հայտնել զոհվածների հարազատներին ու մտերիմներին, իսկ տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում:

Քրեակատարողական ծառայության պետն արդեն պաշտոնակատար է. պարզաբանում

Նոր նշանակումը կատարվում է վարչական պաշտոն զբաղեցնող անձի վերադասի (կամ) անմիջական ղեկավարի նշանակման օրվանից հետո` մեկ ամսվա ընթացքում, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ

Արցախի օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը հանդիպել է Կալիֆորնիայի սենատորի և երեք համալսարանների ղեկավարության հետ

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի և ԱՄՆ Հայ իրավաբանների միության ղեկավար կազմի հետ միասին, հունիսի 30-ին և հուլիսի 1-ին մի շարք հանդիպումներ է ունեցել Կալիֆորնիայի օրենսդիր և համալսարանական շրջանակների հետ: Կալիֆորնիայի սենատի՝ Հայաստանի ու Արցախի առևտրի, արվեստի ու մշակույթի փոխանակման հատուկ հանձնախմբի նախագահ սենատոր Էնթոնի Փորթանթինոյի հետ հանդիպման ընթացքում

Մի քանի գյուղերում գիշերը  ցրտահարություն է եղել

Գյուղացիներն ասում են՝ իրենց երբեք աղետներից փոխհատուցում չի եղել

Ուրուգվայական կինոն` 10-րդ անգամ Երեւանում

Հուլիսի 3-ից մեկնարկում է Ուրուգվայական ֆիլմերի ցուցադրությունը` Հ. Մալյանի անվան թատրոնում: Ցուցադրությունը Ուրուգվայի զբոսաշրջության, սպորտի, կրթության եւ մշակույթի նախարարության ու Արգենտինայի Հանրապետությունում ՀՀ դեսպանության հովանու ներքո է, անցկացվում է արգենտինահայ կինոգործիչ Ջեք Պողոսյանի ղեկավարությամբ, որն էլ տարիներ առաջ նախաձեռնեց Հայաստանի եւ Ռիո դե լա Պլատա գետի երկրների միջեւ մշակութային փոխանակում՝ Երեւանում կազմակերպելով արգենտինական տանգոյի մասին

Աննա Հակոբյան. Վստահելի տեղեկատվություն ասվածը մեր օրերում մամուլի էջերից անհետացող տեսակ է

Մենք, իհարկե, այսուհետ էլ կարող ենք շարունակել ինքնախաբեությամբ զբաղվել, թե ազատ մամուլ ենք, քննադատում ենք, սակայն մարդիկ դա չեն հասկանում, սակայն դա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է, այդ ճանապարհով շարունակելով, մենք ոչ թե կլուծենք մեր խնդիրները, այլ էլ ավելի կխորացնենք դրանք։

Մանվել Գրիգորյանի արտասահմանցի բժիշկները եւս եզրակացություններ են տալու

Լեւոն Բաղդասարյանը շեշտեց, որ հանձնաժողովի ստեղծումը կարող է ամիսներ տեւել, մինչդեռ իրենք ավելի վաղ դատարանին ներկայացրել էին Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին անհրաժեշտ փաստաթղթեր ԲԿ-ներից

Հայաստանում ՃՏՊ-ներից ամենահաճախը տուժում են երեխանները. Առողջապահության նախարարություն

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանում ամեն տարի ոչ կանխամտածված վնասվածքներից մահանում է 20 տարեկանից ցածր տարիքի 42 հազար մարդ:  Պատճառներից առաջատարը ճանապարհատրանսպորտային պատահարներն (ՃՏՊ) են: 2018 թվականի հունվարի 1-ից Հայաստանում ներդրվել է մանկական վնասվածքների մշտադիտարկման համակարգ, որի շրջանակներում անցյալ տարվա ընթացքում արձանագրվել է ՃՏՊ-ների հետևանքով մանկական վնասվածքի 189 դեպք, որը կազմում է ընդհանուր դեպքերի

«Հայտնվել է մի հատ ոմն ենթասպա, չգիտեմ ով է էդ ու ասում է՝ իմ աչքի առաջ էսպիսի դեպք է եղել». Գեղամ Պետրոսյանի պաշտպան

Մենք ճշտեցինք՝ այդ ցուցմունքները, որոնք վկայակոչում եք, մինչեւ հեղափոխությունը եղած ցուցմունքնե՞ր են, որովհետեւ դրանց նկատմամբ այսօր արժանահավատություն չկա՝ Վաղարշակ Գեւորգյանը պատասխանեց. «Ի՞նչ է նշանակում արժանահավատություն չկա, Զաքար Հովհաննիսյանի քույրը կամ էդ հարեւանը եկել, սուտ ցուցմո՞ւնք են տվել, իր փեսան, էն մյուսը, լիքը մարդիկ կան: Այսինքն, իր հարազատները, իր ծանոթները եկել են 2008 թվականին ոչ ճիշտ տեղեկություննե՞ր են տվել»:

Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը քննարկել են ԵԱՏՄ գործունեության վերաբերյալ հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ վարչապետը, որպես ԵԱՏՄ նախագահող երկրի ղեկավար, Ղազախստանի նախագահի հետ քննարկել է Եվրասիական տնտեսական միության գործունեության, ինչպես նաև Երևանում հոկտեմբերի 1-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովի անցկացման վերաբերյալ հարցեր: Կողմերը քննարկել են նաև ԵԱՏՄ արտաքին կապերի ընդլայնման օրակարգը: Այդ համատեքստում անդրադարձ է եղել ԵԱՏՄ

«Ալեքսանդր Սարգսյանն ասել է, որ Դավիթ Սիմոնյանին կրակել է Հայկ Սարգսյանը». վկայի նախաքննական ցուցմունքը

Հակասությունը Սամվել Ասլանյանը բացատրեց նրանով, որ լավ չի հիշում, գուցե շփոթել է. «Հիմա էլ լավ չեմ հիշում, մեծ մարդ եմ»

Օդանավակայանում ուղեբեռից փող էր գողացել ու բռնվել. ոստիկանություն

Հուլիսի 1-ին ոստիկանություն Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում տեղեկություններ ստացվեցին, որ նույն օրը օդանավակայանի մի աշխատակից, Վարշավա-Երևան չվերթի ուղեբեռների բեռնաթափման ընթացքում, ուղևորներից մեկի ուղեբեռից 130 շվեյցարական ֆրանկ է գողացել: «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցների հետ համատեղ միջոցառումների արդյունքում ոստիկանները 34-ամյա աշխատակցին ժամը 10:30-ի սահմաններում, գողությունը կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցին բաժին: Կասկածվողը տվել

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Մարտի 1-ին զոհված Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող Գեղամ Պետրոսյանի գործով բողոքը

Մեծ ակնկալիք չկար, համարյա ակնկալիք չկար, բայց ենթադրում էի, որ պիտի որ անկախ ամեն ինչից, գոնե այդքան ներկայացրած հիմնավորումների, փաստերի, ապացույցների պարագայում պետք է որ քննարկման առարկա դարձներ, էլի, ողջամտության մեջ: Իրավական դաշտի մեջ պիտի գոնե այդ բոլորը քննարկման առարկա դարձներ: Բայց 5 րոպե մտավ խորհրդակցական սենյակ, դուրս եկավ, 10 րոպե հետո եկավ, ասում է՝ մերժվում է բողոքը:

Կառավարության որոշումը Արամի 23-ի գործով վիճարկվել է դատարանում. «Ա1+»

Արամի 23 շենքը դեռևս մնում է փլուզված։ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի հիմնադիր Տիգրան Հեքեքյանն ասում է, որ իրենք դատարան են դիմել՝ կառավարության որոշումը վիճարկելու համար։ Համաձայն որոշման՝ Արամի 23 շենքը պետական գերակա շահ է ճանաչվել։ Արամի 23-ի վերականգնման հարցը քննարկվում է արդեն բավականին երկար ժամանակ, այստեղ ոչ միայն այս հասցեն, այլև հարակից բարձրահարկ շենքերն են

Հայաստանի և Բելառուսի նման երկրները հնարավորություն ունեն 21-րդ դարում առաջատար դիրքերում լինել․ նախագահը հյուրընկալվել է Ինֆորմատիկայի և ռադիոէլեկտրոնիկայի համալսարանում

Աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալվել է Ինֆորմատիկայի և ռադիոէլեկտրոնիկայի պետական համալսարանում, հանդիպել բուհի ղեկավարության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Բելառուսի Հանրապետության կրթության նախարար Իգոր Կարպենկոն։ Մինչ հանդիպումը ռեկտոր Վադիմ Բոգուշը նախագահ Սարգսյանին ծանոթացրել է գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում համալսարանի ձեռքբերումներին և ողջունել նրա այցը

12-րդ Ծիրանատոնն անցկացվեց 7 մուսաների այգում, որտեղից երևում է Մասիսը

«Յոթ մուսաների» այգում կրկին հավաքվել էին երգի, գրի, խոսքի վարպետները։

Արամ Հարությունյանի գործը կքննի Նելլի Բաղդասարյանը. ինքնաբացարկի միջնորդությունը մերժվեց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանը քիչ առաջ մերժեց բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի պաշտպան Կարեն Հակոբյանի`դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը: Այս գործով դատավորի անաչառության մասով, հիշեցնենք, պաշտպանի մոտ կասկած էր հարուցել այն, որ դատավորի ամուսինը՝ ավագ դատախազ Արիս Բարսեղյանը, այս գործով մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանի հետ աշխատում է Գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության

Հնարավորինս նվազեցվել են պարզեցված վարույթի կարգով կայացվող վճռի պատճառաբանական մասին ներկայացվող պահանջները. ԲԴԽ

ԲԴԽ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ՝ ՊԱՐԶԵՑՎԱԾ ՎԱՐՈՒՅԹԻ ՀԻՄՔՈՒՄ Ազգային ժողովի 01.07.2019 թ.-ի նիստում 102 կողմ ձայնով երկրորդ ընթերցմամբ ընդունվեց Բարձրագույն դատական խորհրդի և Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի համատեղ աշխատանքի արդյունքում մշակված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի» նախագիծը, որով նոր խմբագրությամբ է շարադրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ պարզեցված վարույթներին

«Այդպիսի ապացույց ձեռք չեն բերելու Գեղամ Պետրոսյանի հետ կապված, հայտարարում եմ՝ ի լուր Հայաստանի». Գեղամ Պետրոսյանի պաշտպան

Գեւորգյանը պատասխանեց. «Ապացույցների բավարար համակցություն առհասարակ գոյություն չունի, իսկ ինչ վերաբերում է ընդհանուր իրավասության դատարանին, ընդհանուր իրավասության դատարանները մեկը մյուսից copy-paste են անում ու իրենց որոշումների մեջ գրում են: Ընդհուպ եղել են դեպքեր, երբ որ մյուսի անուն ազգանունը բերում են էս մյուսի գործի մեջ են դնում, էդքան շփոթված են լինում»:

Դատախազությունը դեռևս տեղապտույտի մեջ է. «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության հայտարարությունը

ՀՀ դատախազության 101 տարելիցի միջոցառումից ձևավորվեց տպավորություն, որ գնահատականների առումով դեռևս զգացնել է տալիս ցանկալին իրականություն ներկայացնելու ավանդույթը, մասնավորապես՝ դատախազության աշխատանքի արդյունավետ գնահատելը, ինչն իրականությունից շատ հեռու է։ Քաղաքացիները տարբեր հարցերով դիմել են դատախազություն՝ տասնամյակներ շարունակ ոտնահարված իրավունքները վերականգնելու նպատակով, արդյունքը՝ զրո։ Կներկայացնենք կոնկրետ փաստ. «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը դիմել էր դատախազությանը՝ պատասխանատվության ենթարկելու բոլոր այն

«Ո՞ւր է, փա՜ստ». Հայկ Սարգսյանը՝ Ալեքսանդր Սարգսյանի «50%»-ների մասին

Հայկ Սարգսյանը վրդովված բղավեց՝ «փա՜ստ», հետո հավելեց՝ «Աշխատել եմ, ի՞նչ կա, հարկայինին դիմեք»:

Ստեղծվել է հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019թ. հունիսի 24-ի N 808-Ն որոշման համաձայն ստեղծվել է հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ՝ ՀՀ վարչապետի նախագահությամբ, որի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ պայքարի, կոռուպցիայի հաղթահարման ուղղությամբ նախանշվող առաջնահերթությունների և առաջարկվող լուծումների քննարկումն է, ինչպես նաև կոռուպցիայի կանխարգելմանը նպաստող քաղաքականության, ծրագրերի և իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ դիրքորոշում հայտնելը: Խորհրդի կազմում ընդգրկված են նաև

Արայիկ Հարությունյանը` Ռազմիկ Ամյանի մասին. «Ես չեմ ասել կոչումները հետ վերցնենք»

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Մ. Լոմոնոսովի անվան համալսարանի երեւանյան մասնաճյուղում անդրադառնալով Ռազմիկ Ամյանի` Սերժ Սարգսյանի մասին աղմուկ հանած երգին, ասաց, որ մնում է նույն կարծիքին, որ կոչումների շնորհման կարգը պետք է վերանայվի: Նա չթաքցրեց, որ առիթը հենց ՀՀ վաստակավոր արտիստ Ռազմիկ Ամյանի երգն է: «Ցանկացած առիթի դեպքում խնդիրները սրվում են եւ պետք է դրանք քննարկել»,-ասաց

Ամփոփվել են «Օրգանական գյուղատնտեսության զարգացում» 2019-2020 ծրագրի մրցույթի արդյունքները

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը և Գերմանիայի բնության պահպանության միությունն (NABU) ամփոփել են համատեղ իրականացվող «Օրգանական գյուղատնտեսության զարգացում» 2019-2020 ծրագրի մրցույթի արդյունքները։ Մրցույթի ամփոփմանը հաշվի են առվել հայտատուների սերտիֆիկացման պարագայում օրգանական արտադրանքի արտահանման հնարավորությունը, նոր աշխատատեղերի ստեղծման հեռանկարները, ինչպես նաև տնտեսվարողների՝ սահմանամերձ համայնքներում աշխատելու հանգամանքը։ Այս տարի ծրագրին դիմած տնտեսվարողներից հաղթող են ճանաչվել 19-ը։ Մրցույթում հաղթող ճանաչվելու

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930