Օրվա լրահոսը

Փաշինյանի «Կախիչ» օպերացիայի արդյունքում մեր երկիրը կորցրել է 120 մլն դոլար. Նարեկ Կարապետյան. Նարեկ Կարապետյան

«Ոչ մի բան չի փոխվել, միայն այն, որ երկրի ղեկավարը սխալ իմպուլս է տվել գործարարներին»

Նոյեմբերյանից 19 կմ հարավ երկրաշարժ է գրանցվել

Օգոստոսի 22-ին, տեղական ժամանակով ժամը 15:03-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11։03-ին) ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.00⁰ և արևելյան երկայնության 44.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Նոյեմբերյան քաղաքից 19 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 3․2 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել

Հայ դպրոցականները 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայում

Հայաստանի ներկայացուցիչները 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել օգոստոսի 11-21-ը Հնդկաստանի Մումբայ քաղաքում անցկացված Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 18-րդ օլիմպիադայում: Հայաստանի թիմը ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի 5 մասնակիցներ՝ 12-րդ դասարանի աշակերտներ Նարեկ Գալստյանը, Էմիլ Մուշեղյանը, Գոռ Հասրաթյանը, Վահե Մկրտչյանը և 11-րդ դասարանի աշակերտ Նատալի Մարգարյանը: Օլիմպիադայում յուրաքանչյուր երկիր կարող

Եթե մարդը ծխի համար դատապարտվելու է ահաբեկչության հոդվածով, իրավաբանությունն այդտեղ անզոր է. Մելիքյան

Դատարանը եւս երեք ամսով երկարաձգեց ահաբեկչության նախապատրաստման գործով մեղադրյալ Տիգրան Գալստյանի կալանքը

Փաշինյանը կմասնակցի Չինաստանում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովին: Հրավիրված է նաև Ալիևը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է Չինաստանի Տյանցզին քաղաքում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ն անցկացվելիք Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնել է Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ «Այո, հաստատում եմ, որ վարչապետը մասնակցելու է», – նշեց Բաղդասարյանը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ավելի քան 20 երկրի ղեկավարներ և

«Ես ունեցել եմ միայն մեկ խնդիր, քանի որ արհմիության գումարները, որ աշխատակիցները հավաքում էին, չեն փոխանցվել արհմիության հաշվի վրա»․ Գալինա Հարությունյանը՝ ԵՊԲՀ արհեստակցական կազմակերպության մասին

Գալինա Հարությունյանը ի պատասխան հարցին՝ ի՞նչ տեղեկություն ունի Ծովասար հանգստի գոտում սենյակներ ձեռք բերելու մասին՝ ասաց՝ ոչ մի տեղեկություն չունեմ։

Եղբայրները հարվածներ են հասցրել Պ․Հ․-ին, որը գիտակցության չգալով մահացել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի ապրիլի 23-ին Վաղարշապատ քաղաքում եղբայրները ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Պ․Հ․-ին, ով գիտակցության չգալով մահացել է։ Գ․Ա․-ի և Վ․Ա․-ի նկատմամբ հարուցվել է հանրային

Middle East Eye. Թուրքիան պատրաստակամ է խաղաղապահ ուժեր տեղակայել Ուկրաինայում

Ermenihaber. «Middle East Eye»-ի համաձայն՝ Թուրքիան պատրաստակամ է Ուկրաինա խաղաղապահ ուժեր ուղարկել և անվտանգության երաշխիքներ տրամադրել, եթե Մոսկվայի հետ կնքվի համապարփակ խաղաղության համաձայնագիր։ Հաղորդվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ալյասկայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ «գործարքը մոտ է»։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն կաջակցի Ուկրաինայի անվտանգությանը, սակայն ամերիկացի զինվորներ չեն

«ՀՀ-ն հանձնառու է իրականացնելու բարեփոխումները՝ ապահովելու համար արժանապատիվ և դյուրին ճամփորդելու հնարավորություններ դեպի Եվրոպական Միություն»

ԵՄ մուտքի արտոնագրերի (վիզաների) ազատականացման ուղղությամբ աշխատանքներն ակտիվ փուլում են։ 2024 թվականի սեպտեմբերի 9-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, եվրոպական կենսակերպի հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասի համատեղ հայտարարությամբ ազդարարվեց ԵՄ մուտքի արտոնագրերի (վիզաների) ազատականացման շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը: 2024 թվականի դեկտեմբերի 11-ին Երևանում կայացավ Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների

«Էդ ինչո՞ւ Ուկրաինայի դեպքում չի կարելի զիջել ոչ մի բան, բայց Հայաստանի դեպքում՝ ինչ լավ է, որ զիջել եք։ Լո՞ւրջ»․ Արմեն Աշոտյանը՝ Կայա Կալասին

«Հնագույն եկեղեցու երկու բարձրագույն հոգևորական «նստած է»․ Քրիստոնյաների պաշտպան պարո′ն Թրամփ, հայացքդ նետի նաև Ադրբեջանի ու Ալբանիայի արանքում գտնվող երկրի վրա»․ Արմեն Աշոտյան

«Ձեռնարկում ենք Զանգեզուրի միջանցքի իրականացման ամենահստակ քայլերից մեկը». թուրք նախարար

«Ազատություն». «Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի կառուցմամբ մենք ձեռնարկում ենք Զանգեզուրի միջանցքի իրականացման ամենահստակ քայլերից մեկը, որը կարևոր է ոչ միայն Թուրքիայի, այլև ամբողջ Հարավային Կովկասի և Եվրասիայի համար», – հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն՝ երկաթգծի հիմնարկեքի արարողության ժամանակ։ «Բոլոր երկրների համար, հատկապես նրանց համար, ովքեր մասնաբաժին ունեն Միջին միջանցքում, սկսվում է միջազգային

Իսպանիայի «բեմարվեստի մայրաքաղաքում» երեք հայ երիտասարդ մասնակցեցին 71 տարի անընդմեջ անցկացվող թատերական փառատոնին

Իսպանիայի Գվադիանա գետի ափին գտնվող Մերիդա քաղաքը արդեն 71 տարի անընդմեջ վերածվում է բաց բեմի, միավորելով աշխարհի տարբեր ծայրերից ժամանած թատերախմբերի՝ պատմական վայրում դասական ներկայացումներ խաղալու համար։ Իսպանիայի հարավարևմտյան հատվածում գտնվող այս փոքրիկ քաղաքը հիմնադրվել է հռոմեացիների կողմից մ.թ.ա 25-րդ դարում և հայտնի է Յունեսկօ-ի պահպանության տակ գտնվող պատմամշակութային ժառանգությամբ: Այս թատերական փառատոնի շրջանակներում 2015

ԼՂ-ից բռնի տեղահանված և ժամանակավոր պաշտպանություն ստացած անձինք սեպտեմբերի 1-ից կազատվեն ՀՀ քաղաքացիություն ստանալու պետտուրքից

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիության ստացման դիմումներ ընդունվում են Ծառայության ավելի քան 40 հասցեներում․ ✅️մարզերում՝ բոլոր ստորաբաժանումներում, ✅️Երևանում՝ Զաքյան 3 հասցեում գործող բաժնում, ✅️Ծառայության գլխամասային գրասենյակում, ✅️ինչպես նաև ՆԳՆ սպասարկման գրասենյակներում՝ շրջիկ ձևաչափով։ 📢 ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ ԵՆՔ 📢 2025 թվականի սեպտեմբերի 1-ից ԼՂ-ից բռնի տեղահանված և ժամանակավոր պաշտպանություն ստացած անձինք

Նորավանի միջնակարգ դպրոցի տնօրենն ու մի շարք այլ աշխատակիցներ ձերբակալվել են

Արմավիրի մարզի Նորավան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենն ու մի շարք այլ աշխատակիցներ ձերբակալվել են։ Հակակոռուպցիոն կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին, որ Նորավանի դպրոցի հետ կապված ձերբակալությունների լուրը՝ նշելով, որ դպրոցի տնօրենը ձերբակալվել է՝ վատնում և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով։ Ձերբակալվել են նաև դպրոցի գլխավոր հաշվապահը և մի շարք այլ աշխատակիցներ։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Ուշադրություն Oգոստոսի 22-27-ին Շիրակում, Կոտայքում, Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում, ինչպես նաև Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևան քաղաքում՝ Օգոստոսի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 22-ին և 25-27-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Օգոստոսի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց

«Գյումրու պահանջը»՝ գործադիրի աջակցության ծրագրից օգտվելու արգելք

Շահառու որեւէ ավիաընկերություն դիմում չի ներկայացրել՝ Կառավարության ավիացիոն աջակցության ծրագրից օգտվելու համար, «Առավոտին» փոխանցել են տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից։ Համատեքստ Ըստ գործադիրի՝ ապրիլին ընդունած ծրագրի՝ հայաստանյան եւ Հայաստանում բազավորված արտասահմանյան ավիաընկերությունները դեպի Երեւան նոր ուղղություններ սպասարկելու պարագայում կստանան յուրաքանչյուր ուղեւորի համար 20 հազար դրամ օժանդակություն, դեպի Գյումրի նոր ուղղությունների համար՝ 15 հազար դրամ օժանդակություն։

Արմեն Գրիգորյանը և ԱՄՆ դեսպանը մտքեր են փոխանակել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռքբերված պայմանավորվածությունների շուրջ

Օգոստոսի 22-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել և գոհունակությամբ ընդգծել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռքբերված պայմանավորվածությունները։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը, որի շրջանակներում ԱԽ քարտուղարն ընդգծել է, որ ապաշրջափակումը տեղի է ունենալու երկրների տարածքային

Ինչո՞ւ պետք է դադարեցնել ծխելը

Ծխախոտային և նիկոտին պարունակող արտադրանքի օգտագործումը շարունակում է մնալ ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) առաջատար ռիսկի գործոններից մեկն ամբողջ աշխարհում։ Ծխախոտը պարունակում է ավելի քան 7000 քիմիական նյութ, որոնցից շուրջ 70-ը քաղցկեղածին են։ 2022 թվականին իրականացված հետազոտության տվյալներով՝ Հայաստանում չափահաս բնակչության 27,2%-ն օգտագործում է ծխախոտային և նիկոտին պարունակող որևէ արտադրատեսակ: Ծխախոտի օգտագործումը վնասում է մարդու օրգանիզմի

Մյասնիկյան պողոտան Սարալանջի պողոտային կապող ճանապարհի որոշ հատված ժամանակավորապես փակ կլինի

Մյասնիկյան պող. – Սարալանջի պող. տրանսպորտային հանգույցի կամրջային մասում առկա դեֆորմացիոն կարի վնասված հատվածը վերանորոգելու հրատապությունից ելնելով, այսօրվանից փակվել է Մյասնիկյան պողոտան Սարալանջի պողոտային կապող ճանապարհահատվածից (թունել) դեպի Ազատության պողոտա ուղղության երկրորդ երթևեկելի գոտին: Ճանապարհահատվածը փակ է լինելու մինչև 23.08.2025թ.՝ ժամը 10:00-ն: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն

Ինչպե՞ս է հաստատվում իրավաբանական փաստը

Իրավագիտակից քաղաքացի «Առավոտի» իրավական էջի եւ փաստաբան, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ավետիք Հարությունյանի «Ավե Յուս» փաստաբանական գրասենյակի կողմից այսուհետեւ շաբաթը մեկ, յուրաքանչյուր հինգշաբթի հարցուպատասխանի ձեւով կներկայացվեն «Առավոտի» ընթերցողներին, մեր քաղաքացիներին հուզող իրավական հարցերը, գրասենյակի պատասխանները: Եվ առհասարակ, կտեղեկանաք նաեւ գրասենյակի դատական գործընթացներից: Կյանքում լինում են իրավիճակներ, երբ քաղաքացիները պետք է ապացուցեն որոշակի հանգամանքներ կամ հաստատեն

Վերականգնվել է հարկեր վճարելուց խուսափելով պետությանը պատճառված վնասից 249 մլն դրամը

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվում է վարկային գործունեությամբ զբաղվող կազմակերպության կողմից հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերում խեղաթյուրված տվյալներ մտցնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց խուսափելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քրեական վարույթի նախաքննության շրջանակներում իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային այլ գործողությունների, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում վերականգնվել է պետությանը

Մինչ այդ` Փաշինյանը եկեղեցու վրա գրոհի թեմայով ծխածածկույթ էր ստեղծում. «Հայաքվե»

«Հայաքվե». Ադրբեջանի հետ «խաղաղության համաձայնագրի» նախաստորագրման փաստը մինչև վերջին վայրկյանը բացարձակ գաղտնիության մեջ էր պահվում: Իսկ ի՞նչ էր տեղի ունենում մինչ այդ` երկու-երեք ամիս շարունակ: Փաշինյանը եկեղեցու վրա գրոհի թեմայով ծխածածկույթ էր ստեղծում: Նա հանրային ուշադրությունը պահում էր կեղծ թեմայի վրա։ Փաշինյանն ամբողջ քաղաքական դաշտին պահեց պարալիզված վիճակում, երբ բոլորն ուժերը վատնում էին Մայր Աթոռը

Ամեն մեկս մեր տեղում և ամեն մեկս մեր ձևով աշխատանք տանենք

Հայաստանյան քաղաքական ընդդիմությունը, արտահերթ ընտրությունների կամ վարչապետին անվստահություն հայտնելու մասին քննարկումների ինտենսիվությունը օր օրի նվազեցնելով, ի վերջո, հայ հասարակության ընդդիմադիր հատվածին հանգեցրեց 2026 թվականի հերթական ընտրություններին պատրաստվելու մտքին։ Անշուշտ, երբեք չպետք է բացառել, որ կարող է ստեղծվել ֆորսմաժորային իրավիճակ, և փոփոխություններ տեղի ունենան մինչև հերթական ընտրությունները։ Նկատենք, որ դա քիչ հավանական է, սակայն եթե հաշվի

Դարձյալ մեկ հոգին, միայնակ, կայացրեց որոշումներ մեր պետության և բոլորիս ճակատագրի վերաբերյալ. Վահե Հովհաննիսյան

Այլանդակ ավանդույթի համաձայն՝ Հայաստանում պատմական որոշումները, որոնք գծում են մեր երկրի ու ժողովրդի ճակատագիրը, կայացվում են միայնակ, որպես կանոն՝ թաքուն։

«Կոմունիստների օրոք իմ դեմ երեք անգամ կազմակերպեցին տրոցկիստական պրոցեսներ»

Բացառիկ հիշողություններ Վան Խաչատուրից Երեկ արխիվներս էի նայում, երբ ձեռքս ընկավ Հայաստանի մոնումենտալ-դեկորատիվ արվեստի հիմնադիր, ճարտարապետների, նկարիչների միության անդամ, փիլիսոփա Վան Խաչատուրին նվիրված հոդվածս: Այն տպագրվել է «Մոլորակ» օրաթերթում 1997թ. դեկտեմբերի 24–ին («Եթե Հայաստանը պղնձից լիներ, կարելի էր ծախել արտասահմանում» վերնագրով): Զարմանալի զուգադիպություն. օգոստոսի 19-ը նրա ծննդյան օրն է, նրա 99-ամյակն է: Ու ես հիշեցի մեր հանդիպումները, որոնք «արգելված» նկարչի տուն-արվեստանոցում

«Ադրբեջանը պատրաստվում է հայկական պետության ոչնչացմանը, այս ֆոնին խաղաղության մասին խոսակցությունները բացահայտ խաբեություն են»․ Կարեն Վրթանեսյան

«Քանի դեռ Նիկոլ Փաշինյանն է Հայաստանում որոշումներ կայացնողը, որեւէ երաշխիք չկա, որ թեկուզ նույն ռազմական ծախսերը հօգուտ հայկական բանակի են արվում»։

Գործում է 2․5 ամիս, ունի 1 աշխատող. Սամվել Ալեքսանյանի դստեր ընկերությունը կառավարությունից արտոնություն ստացավ. Fip.am

Fip.am. Կառավարության նիստում որոշվեց մաքսատուրքից ազատել «Ռոսե Գարդեն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (ՍՊԸ)։ Այս ընկերությունը, որպես ներդրում, պատրաստվում է տեխնոլոգիական սարքավորումներ ներմուծել Հայաստան։ Հատկանշական է, որ Կառավարության կողմից 57 մլն դրամի արտոնություն ստացած կազմակերպությունը նոր է ստեղծվել՝ այս տարվա հունիսի 4-ին։ Ընկերության հարկային պատմությունը Որոշման նախագծի վերաբերյալ իր դիրքորոշման մեջ Պետական եկամուտների կոմիտեն նախ մատնանշել է,

Թեհրանը կսպասի, որ Փաշինյանը «երրորդ ուժերի ներկայության մասին մտահոգությունը փարատի»

Սկիզբը՝ այստեղ: Երեւանում իրանական կողմին հավաստիացրել են` «Հայաստանի տարածքից Իրանի նկատմամբ երբեք սպառնալիք թույլ չեն տա» Վաշինգոտոնում հայ-ամերիկա-ադրբեջանական հռչակագրի ստորագրումից տասն օր անց նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա պաշտոնական այցով ժամանեց Երեւան: Սա նրա առաջին պաշտոնական այցն էր: Իրանը Հայաստանի չորրորդ ամենախոշոր առեւտրային գործընկերն է, այս տարվա առաջին կեսին Իրանի հետ առեւտրաշրջանառությունը մոտ 343 միլիոն դոլար

Փաշինյանի հետ ջերմ լուսանկարվող ու «խաղաղության» շուրջ պայմանավորվող Ալիևը վիրավորել է նաև հայ ժողովրդին նշելով, որ Հայաստանը հիվանդ հասարակությունը ունի. Տիգրան Աբրահամյան

Մինչև հայաստանյան կառավարիչները «աչքալուսանք» են տալիս, որ խաղաղությունն արդեն հաստատվել է, Ալիևը օկուպացված Քարվաճառից պատասխանում է, որ աշխարհում տիրող անկանխատեսելի իրավիճակներն Ադրբեջանին ստիպում են պատրաստ լինել պատերազմի:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031