Օրվա լրահոսը

«Այն գույքը, որը ձեռք է բերվել մինչեւ պաշտոն ստանձնելու պահը, տվյալ բռնագանձման ենթակա զանգվածի մեջ չի կարող մտնել». Գագիկ Ծառուկյանի փաստաբաններ

Գագիկ Ծառուկյանի եւ նրա հետ փոխկապակցված անձանց՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին նախորդ դատական նիստում պաշտպանական կողմը արագացված դատաքննության անցնելու միջնորդություն էր ներկայացրել: Փաստաբան Հարություն Հարությունյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ այդ միջնորդությունը ներկայացնելիս հաշվի են առել, որ Գագիկ Ծառուկյանը 2003 թվականից է պաշտոնատար անձ հանդիսացել, իսկ Սահմանադրական դատարանի որոշման համատեքստում այն գույքը,

Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման շուրջ՝ հաշվի առնելով մյուս տարվա առաջին կեսին ԵՄ խորհրդում Կիպրոսի նախագահությունը

Օգոստոսի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային հարցերի: Նախարար Միրզոյանը շնորհակալություն հայտնելով Կիպրոսի կողմից արտահայտված աջակցող դիրքորոշման համար՝ ներկայացրել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռքբերված հիմնական պայմանավորվածությունները։ Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության

Յուրիկ Մխիթարյանը աշխարհի առաջնության հաղթողի կոչման համար կգոտեմարտի ադրբեջանցու հետ

Բուլղարիայի Սամոկով քաղաքում հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչեւ 20 տարեկանների աշխարհի առաջնության մեկնարկային օրը Հայաստանի երկու ըմբիշներն էլ պայքարը շարունակում են մեդալի համար: 60 կգ քաշային Յուրիկ Մխիթարյանը չորս գոտեմարտ է անցկացրել ու բոլորում էլ հաղթել է մեծ առավելությամբ: Նա որակավորման փուլում 9:1 հաշվով պայքարից դուրս է թողել ֆրանսիացի մրցակցին, ապա հաջորդաբար առավելության է հասել չիլիացու՝

«Հայաստանի այսպիսի «խաղաղության» համար վճարվել է Արցախով և արցախցիներով, մնացած ամեն ինչ կեղծիք է». Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը  գրում է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող փաստացի խաղաղությունը հաստատվել է Արցախի հայաթափումից հետո, այսինքն արդեն երկու տարի։ Այսինքն, գոյություն ունեցող խաղաղության հաստատման հիմքը ոչ թե Նիկոլ Փաշինյանի և իր թիմի կողմից անդադար թմբկահարվող հայտնի և անհայտ փաստաթղթերն են, այլ բացառապես Արցախի բռնազավթումը։ Եվ դա շատ լավ գիտի

«Սուրիկ Խաչատրյանին վերագրված ենթադրյալ հանցավոր արարքներն այնպիսին էին, որ չէին կարող որեւէ հանցավոր եկամուտ գեներացնել». պաշտպան

ՀԿԴ-ում դատավոր Նարինե Ավագյանի նախագահությամբ Գորիսի նախկին քաղաքապետ Սուրիկ Խաչատրյանի եւ մյուսների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին այսօրվա դատական նիստում հայցվոր կողմի ներկայացուցիչը միջնորդեց հայցի հիմքը լրացնելու վերաբերյալ՝  Սահմանադրական դատարանի հանրահայտ որոշման լույսի ներքո: Պատասխանող կողմը այդ առիթով ներկայացրեց որոշակի հարցադրումներ: Սուրիկ Խաչատրյանի պաշտպան Մարգարիտա Ղազարյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց. «Նախ, Սուրիկ Խաչատրյանի

Պատերազմ կամ վախ, այլ կերպ ասած՝ հաղթանակ կամ պարտություն. Վազգեն Պետրոսյան

Ճանաչողական պատերազմ Պատերազմ կամ վախ, այլ կերպ ասած՝ հաղթանակ կամ պարտություն։ 2020 թվականի պատերազմի առաջացման, Հայ զինվորի հերոսությունների, նրա դեմ գործած դավաճանությունների, թրքական և արևմտյան 5-րդ շարասյան աշխատանքների առանձնահատկությունների մասին դեռ շատ է վերլուծվելու և գրվելու։ Պատերազմի օրերին, բոլորս ենք հիշում, ամեն գիշեր Հայաստանի պետական հեռուստաընկերությունը լուրերից հետո ամենօրյա ռեժմիով էկրանին հրապարակում էր զոհված զինծառայողների

«Մեր դատախազ գործընկերները բավականին պրոֆեսիոնալ են, բայց այն, ինչ դատարանում ասում էին, իրավաբանության հետ կապ չուներ»

Փաստաբան Մարինե Ֆարմանյանն էլ ասաց, որ լեզվաբան մասնագետները գրավոր կարծիք են հայտնել, որ Միքայել սրբազանի հարցազրույցի տեսանյութում հեղաշրջման ու իշխանությունը զավթելու կոչ չկա։

«Անմարդկային վերաբերմունքը զինծառայողի նկատմամբ շարունակվում է». ՀՔԱՎ

Սույն թվականի հուլիսի 29-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դիմել էր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին՝  հուլիսի 24-ին առողջական լուրջ խնդիրներով պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչված Կ. Շ.-ի խնդրով։ Կ. Շ.-ն մանուկ հասակից ունի հոգեկան առողջության, մտավոր և խոսքի զարգացման խնդիրներ, ինչի պատճառով դպրոց է հաճախել իր հասակակիցներից մեկ տարի ուշ և ընդգրկվել ներառական կրթության

Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է ուսուցիչների՝ լսելու նրանց առաջարկները, հուզող հարցերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նոր ձևաչափով առաջին անգամ ընդունել է ուսուցիչների՝ լսելու նրանց առաջարկները, հուզող հարցերն ու խնդիրները։ Հանդիպման մասնակից ուսուցիչների բարձրացրած հարցերը մասնավորապես վերաբերել են ներառական կրթության արդյունավետության բարձրացմանը, դասվարների կողմից դասավանդվող առարկայացանկին, դասագրքերին և մասնագիտական զարգացման վերապատրաստումներին: Առաջարկներ են հնչել գնահատման համակարգի բարելավման, ուսուցիչների իրավունքների պաշտպանության, աշխատաժամանակի, աշխատանքային

«Լիդերի խնդիր կա և մնացած լիդերների՝ այդ լիդերի շուրջ համախմբման։ Դա է հենց Սամվել Կարապետյանի առաքելությունը»․ Դավիթ Սահակյանց

«Նորմալ մարդկանց մոտ չի տեղավորվում նման վերաբերմունքը կնոջ նկատմամբ»․ Դավիթ Սահակյանցը՝ Լիդիա Մանթաշյանի՝ կալանքի երկարաձգման մասին

«Անձնդիր ծառայություն եք իրականացրել Առաքելական մեր Սուրբ Եկեղեցուն, մեր նվիրական Հայրենիքին ու մեր ժողովրդին». «Հայոց տուն» համահայկական նախաձեռնություն

Վեհափառ Տեր, «Հայոց տուն» համահայկական նախաձեռնությունը պատիվ ունի սրտանց շնորհավորելու Ձերդ Սրբության ծննդյան տարեդարձը՝ մաղթելով քաջառողջ կյանքի երկար ու անվրդով տարիներ: Ուրախություն է մեզ համար լինել Ձերդ Սրբության զավակները և անդրադառնալու, որ անցած այս բոլոր տարիների ընթացքում անձնդիր ծառայություն եք իրականացրել Առաքելական մեր Սուրբ Եկեղեցուն, մեր նվիրական Հայրենիքին ու մեր ժողովրդին՝ ի գործ դնելով ծառայական

«Դատարանում կա 18 մեղադրյալ և ոչ մի փաստաբան։ Այս դատարանում չկա հավասարության և պաշտպանության սկզբունք»․ փաստաբանը՝ Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատական նիստի մասին

Նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը հայտարարեց․ «Դուք և մյուս պաշտպանները եղել եք պատշաճ ծանուցված և պարտավոր եք ներկայանալ նիստին։ Չներկայանալու դեպքում դատարանը հարցի քննությունն իրականացնելու է ձեր և մյուս պաշտպանների բացակայությամբ, որոնք չեն ներկայացել»։

«Լիդիա Մանթաշյանի կալանքը երկարաձգելուց հետո հույս ունեի այսօր այստեղ տեսնել ՀՀ-ում հավատարմագրված եվրոպական որևէ դեսպանության ներկայացուցիչ»

«Մոնտաժված ձայնագրությամբ փորձեցին սողոսկել Նիկոլի ընտրազանգվածի ականջների մեջ․ այդ ամենը փլվեց»․ Նաիրա Զոհրաբյան

Շուրջ 17 մլն դրամի հափշտակության մեջ մեղադրվող փոստային բաժանմունքի ղեկավարի վերաբերյալ վարույթն ուղարկվել է դատարան. պատճառված վնասը վերականգնվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Հայփոստ» ՓԲ ընկերության մարզային ցանցի փոստային բաժանմունքներից մեկի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, մարզային փոստային բաժանմունքների ցանցի աշխատակցի օժանդակությամբ կատարել է առանձնապես խոշոր չափերով հափշտակություն: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ նշված փոստային բաժանմունքի ղեկավարը, օգտագործելով ծառայողական լիազորությունները, «ՀայՓոստ» ՓԲ ընկերությանը պատկանող և իրեն վստահված գույքի առանձնապես

Հուլիսին Հայաստան այցելել է 263,592 զբոսաշրջիկ

Զբոսաշրջության կոմիտեն ներկայացնում է 2025 թվականի հուլիսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։ 2025 թ.-ի հուլիսին Հայաստան այցելել է 263,592 զբոսաշրջիկ։ Նախորդող տարում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է՝ 2024թ․ հուլիսին՝ 237,603։ 2025 թ․ հունվար-հուլիս ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (39%), Վրաստանից (14%) և Իրանից (8%): Ներկայացված է նաև 2025 թ․ հունվար-հուլիսին Հայաստան

«Արցախի ժողովրդի դեմ ահաբեկչությունն ու համակցված հանցագործությունները մարտահրավերներ են, որոնց դեմ միջազգային հանրությունը պետք է համատեղ պայքարի»

Օգոստոսի 21-ը Ահաբեկչության զոհերի հիշատակի և հարգանքի տուրք մատուցելու միջազգային օրն է՝ հաստատված 2017 թ․ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (A / RES / 72/165) բանաձևով, որը ևս մեկ առիթ է՝ բարձրաձայնելու Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացված ահաբեկչությունների և համակցված բռնությունների մասին։ Թեև ՄԱԿ-ի այս և այլ միջազգային փաստաթղթեր նպատակ ունեն բոլոր հնարավոր լծակները կիրառել

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի կալանքը ևս երեք ամսով երկարաձգվեց

Կարոն Ֆարխոյանն ասաց, որ որոշումը ենթակա է բողոքարկման 10-օրյա ժամկետում։

Տիկին դատախազ, Դուք պարտավոր եք ևս մեկ անգամ այցելել ԱԺ և բացատրություններ տալ. Ժաննա Ալեքսանյան

Տևական ժամանակ է՝ փաստաբանները հրապարակել են ձայնագրության ամբողջական տարբերակը և ներկայացրել տիկին դատախազի պնդումների հակառակ պատկերը, այսինքն՝ ամբողջությամբ ժխտել են մեղադրանքի, որքան հասկանում եմ հիմնական մասը։

«Մնալով օրինականության շրջանակներում՝ նաև կարող ենք ծայրահեղ քայլերի դիմել»․ Բագրատ սրբազանի պաշտպան

Այն, որ առանց փաստաբանի ներկայության՝ նախագահող դատավորը կալանքի հարց է քննարկել, Վարդան Հովհաննիսյանն այս առիթով ասաց․ «Ուզում եմ հայտարարել, որ փաստաբանի բացակայությամբ նրա պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոցի հարցի քննարկումը օրենքի կատեգորիկ արգելք է»։

Հուշարձանը միջնադարյան հայ և իսլամական ճարտարապետական տարրերի սինթեզ է. նախագահ Խաչատուրյանը և Թուրքմենստանի դեսպանը այցելել են Արգավանդի թուրքմենական դամբարան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդեասյանի և Հայաստանում Թուրքմենստանի դեսպան Մահմեդգելդի Այազովի ուղեկցությամբ այցելել է Արարատի մարզի Արգավանդ բնակավայրում գտնվող թուրքմենական դամբարան: Հայ վարպետների ձեռքով կառուցված հուշարձան-դամբարանը միջնադարյան հայ և իսլամական ճարտարապետական տարրերի սինթեզ է։ Տուֆակերտ, երեք հավասար մասերի բաժանված, աշտարականման, գմբեթաձև շինություն է, որի գմբեթը կառուցված է

«Օրենքի սահմաններում չէ․ բողոքարկելու ենք վերաքննիչ դատարան»․ Հովհաննես Խուդոյանը՝ Բագրատ Սրբազանի և մյուսների կալանքի ժամկետը երկարացնելու մասին

Փաստաբանը նաև հայտնեց, որ ի սկզբանե վարույթն իրավական սահմաններում չէ․ «Ակնհայտ ապօրինի, կեղծված մեղադրանքներ են, կեղծված ապացույցներ, մարդու իրավունքների կոպիտ խախտումներով դատավարություն է»։

Շոյգուի հետ զրույցում Արմեն Գրիգորյանը վստահություն է հայտնել, որ այսօր արդեն հաստատված է խաղաղություն, որը համապատասխանում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերին

Օգոստոսի 21-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ: Ա. Գրիգորյանը զրուցակցին է ներկայացրել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռքբերված համաձայնությունները և վստահություն հայտնել, որ այսօր արդեն տարածաշրջանում հաստատված է խաղաղություն, որը համապատասխանում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերին: Գրիգորյանը խոսել է նաև տարածաշրջանի 

Արա Ռոստոմյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով

Դատարանը նրան հնարավորություն տվեց իրավապահ մարմինների ուղեկցությամբ շաբաթական առնվազն երկու անգամ այցելել որդու շիրիմին։

Արեն Մկրտչյան. Աշխատանքս շարունակելու եմ Լոռու մարզպետի պաշտոնում

ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը Աշխատանքս շարունակելու եմ Լոռու մարզպետի պաշտոնում։ Խոստանում եմ ջանք չխնայել մեր երազանքների Հայաստանի, մեր երազանքների Լոռու մարզի կերտման գործում իմ ներդրումն ունենալու հարցում։ Ի գործ։

«Առանց մեղադրանքը կարդալու միանգամից կալանքը տվեք, գնանք այդ ժամանակն օգտագործենք, բերդում գիրք կարդանք․ կրթվելը նորաձև է»․ Արթուր Սարգսյան

Դատարանը որոշեց երեքական ամսով երկարաձգել այս գործով մեղադրյալներ Արման Իսրայելյանի և Վահագն Չախալյանի կալանքի ժամկետը։

Փաշինյանը դիտավորյալ ձախողել է Հայաստանում արցախահայերի ինտեգրացիայի ծրագիրը. Լևոն Զուրաբյան

Արդյունքում մենք ունենք արցախահայերի հսկայական և անվերադարձ արտագաղթ, տնտեսությունը զարգացնելու ևս մեկ կորսված հնարավորություն և քաղաքական լարվածության ևս մեկ օջախ Հայաստանում:

«Ո՞նց է լինում, որ նույն դատախազության համար Միքայել սրբազանի նույնաբնույթ հայտարարությունը նախկինում իշխանությունը բռնազավթելու կոչ չէր»․ Երեմ Սարգսյան

Պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, Միքայել սրբազանի՝ «Ռազմական հեղաշրջում պետք է արվի, թե չէ Հայաստանը կդառնա Էրմինիստան» վերնագրով հարցազրույցում իրավապահ մարմինները հանցակազմի հատկանիշներ իրավացիորեն չէին գտել:

Այս քայլով դուրս ենք եկել զարգացման նոր հարթություն. Փաշինյան

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը և շնորհավորել բոլորին այդ առիթով, որը տեղի է ունեցել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված հռչակագրի արդյունքում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Վաշինգտոն մեկնելուց առաջ Կառավարության կազմով, ԱԽ ընդլայնված

«Եթե փախչող լինեի, կանադական անձնագիր ունեի, գիտեի՝ երբ եք գալու խուզարկության»․ Բագրատ սրբազան

Բագրատ Սրբազանը դատարանի դահլիճում Նիկոլ Փաշինյանի մասին ասաց․ «Արցախ հայրենիքից է զրկել, բռնազավթել, այո, հենց ինքն է բռնազավթել, ու առանց ամաչելու երկու օր առաջ խոսում է առանց Արցախի խաղաղության մասին։ Թիվ մեկ ահաբեկիչը մեր երկրի ինքն է, որը շիրիմներ ու սրբություններ է քանդել և այդ պատճառով ենք այստեղ, որովհետև չենք հանդուրժել հայրենահանձնումը»։

«Խաղաղության վաշինգտոնյան հռչակագիրը լուրջ բացեր է պարունակում: Շվեյցարիան առաջարկում է իդեալական պայմաններ հակամարտությանը խաղաղ հեռանկար տալու». դիմում Գերմանիայի ԱԳ նախարարին

Ճշմարիտ խաղաղությունը հնարավոր չէ առանց բռնի տեղահանված արցախահայերի իրավունքների և անվտանգության ապահովման։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031