Օրվա լրահոսը

Հանրապետությունում մեկնարկել է համապետական շաբաթօրյակ

Հանրապետության ամբողջ տարածքում այսօր մեկնարկել են համապետական շաբաթօրյակի ակտիվ աշխատանքները։ Շաբաթօրյակի աշխատանքներին մասնակցում են գործադիր իշխանության համապետական և տարածքային կառույցներ, մարզպետարաններ, համայնքնապետարաններ, հանրային և կրթական հաստատություններ, մասնավոր ընկերություններ և քաղաքացիներ։ Աշխատանքների կազմակերպման նպատակով ներգրավվել են ինքնաթափեր, բարձիչներ, էքսկավատորներ, կցասայլեր։ Շաբաթօրյակի ընթացքում հանրապետության բոլոր բնակավայրերում, զբոսաշրջային և պատմամշակութային վայրերում, միջպետական և միջհամայնքային ճանապարհների եզրերին և հանրային

Նրանց մեկ խցում հավաքելը կօգնի, որպեսզի այդ մարդիկ, ի վերջո, թարմացնեն հիշողությունն ու պարզեն, թե ի վերջո՝ ո՞վ է կապ ունեցել Մարտի 1-ի հետ. «Ժամանակ»

Մնացել են ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանն ու վարչապետ Սերժ Սարգսյանը: Նրանք որևէ բանի հետ կապ ունեցե՞լ են, թե՞ ոչ: Եթե նրանք էլ հայտարարեն, որ կապ չեն ունեցել որևէ հրամանի հետ, ուրեմն նրանց միավորում է մեկ այլ հանցավոր բան՝ հանցավոր անգործությունը, որը դարձել է տասը մարդկանց մահվան պատճառ և ծայրահեղ վտանգի

Փաշինյանն ուզում է ինքը եւս ամուր անձնական կապեր հաստատել Պուտինի հետ. ձմռանն իսկապես կարող է շատ ցուրտ լինել. «Ազգ»

Ուրեմն Լավրովի հայտարարությունները պետք է դիտարկել հենց այս տեսանկյունից: Բացի այդ, Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղարն է: Այսինքն` եթե նա մեղադրվում է, առավել եւս` եթե դատապարտվում է` սահմանադրական կարգ տապալելու համար, ապա պատկերացնո՞ւմ եք, թե ինչ է դա նշանակում ՀԱՊԿ-ի համար: Բայց ՀԱՊԿ-ը մի կողմ, Հայաստանի՛ համար, որը փաստորեն էլ մարդ չուներ նշանակելու կազմակերպության

Եգիպտացորենի թանկացումը կարող է հանգեցնել թռչնամսի գնաճի 400-500 դրամով եւ ձվի գնաճի՝ 5-6 դրամով. Սերգեյ Ստեփանյան. «Հայոց աշխարհ»

Մինչդեռ եգիպտացորենն օգտագործվում է ոչ միայն սննդում, այլեւ որպես անասնակեր ու թռչնակեր, եւ այն հիմնականում Ռուսաստանից է ներկրվում Հայաստան Վրաստանի միջոցով: Եթե եգիպտացորենի ներկրման գինն ավելանա, ապա շղթայական ռեակցիայի նման այն կանդրադառնա նաեւ տեղական արտադրության մսի, թռչնամսի եւ ձվի գների վրա: Նման կանխատեսում է անում Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը: Ըստ նրա՝ եթե եգիպտացորենը

UWC Դիլիջանի քոլեջում մեկնարկել է հինգերորդ ուսումնական տարին

7-ը սեպտեմբերի, 2018թ., Դիլիջան, Հայաստան. UWC Դիլիջանի քոլեջում մեկնարկել է հինգերորդ ուսումնական տարին։ Դպրոցական համայնքն արդեն դիմավորել է առաջին տարեցիներին, ովքեր ծանոթանում և ճանաչում են դպրոցն ու երկիրը, որն իրենց տունն է լինելու առաջիկա երկու տարիների ընթացքում։ Այս շրջանում նրանք որոշումներ են կայացնում առարկաների և արտադասարանական ծրագրերի ընտրության վերաբերյալ։ Ընթացիկ ուսումնական տարում քոլեջն ունի 218 ուսանող

Արփինե Հովհաննիսյանը՝ կեղծ լրատվության՝ «ֆեյք նյուզի», «քոփի փեյսթի» դեմ. «Հրապարակ»

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը որոշել է պայքարել կեղծ լրատվության՝ «ֆեյք նյուզի», «քոփի փեյսթի», ինչպես նաեւ համացանցում տեղ գտնող վիրավորանք եւ զրպարտություն պարունակող լուրերի, մեկնաբանությունների դեմ։ Հովհաննիսյանը զերծ մնաց բովանդակային առումով որեւէ բան հայտնելուց, թե ինչ կոնտենտ է ունենալու նախագիծը, քանի որ այս պահին դեռ քննարկվում է գաղափարը, որը միս ու արյուն կստանա մասնագիտական

ՀՀ ոստիկանության պարզաբանումը՝ «ընդդեմ» վարորդների տեսախցիկների մասին

Armtimes.com-ի հրապարակումը մայրաքաղաքում տեսախցիկների նոր խմբաքանակի տեղադրման մասին պարզաբանման կարիք ունի: Խոսքը ոչ թե կայացված որոշման, այլ ոստիկանության ներկայացված և ուսումնասիրման փուլում գտնվող ծրագրի մասին է: Ըստ այդմ՝ վերջնական չէ նաև տեսախցիկների թիվը. շրջանառվող քանակը ծրագրով ներկայացվածն է, իսկ վերջնական թիվը, եթե ծրագիրը հավանության արժանանա, որոշվելու է ուսումնասիրությունների արդյունքներով: Միևնույն ժամանակ նկատենք, որ տեսախցիկների տեղադրումը

Տեսակցութի՞ւն, թէ՞ հաշուետուութիւն. «Հայրենիք»

Վարչապետի պաշտօնը ստանձնելէ ի վեր, Նիկոլ Փաշինեան երրորդ անգամ ըլլալով պիտի տեսակցի Վլատիմիր Փութինի հետ։ Առաջին տեսակցութիւնը տեղի ունեցած էր ՄայիսինՍոչիի մէջ` Եւրասիական տնտեսական միութեան անդամ երկիրներու ղեկավարներու վեհաժողովին, իսկ երկրորդը՝ Մոսկուայի մէջ, աշխարհի ոտնագնդակի ախոյեանութեան բացման հանդիսութեան։ Սեպտեմբեր 8-ին տեղի ունենալիք Փաշինեան – Փութին հանդիպումը, վերոյիշեալ երկու հանդիպումներուն բաղդատած, պարզ փրոթոքոլային բնոյթ պիտի չունենայ։ Կրնայ

Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների փաթեթը: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ

Պետության և սպառողի մեղքը՝ սպառողական վարկերի թնջուկում. «Փաստ»

Քաղաքացիներից շատերը հաճախ են դիմում բանկերին՝ սպառողական վարկեր ստանալու համար: Այդ գործընթացի ժամանակ քաղաքացիներից ոչ բոլորն են հետևում այն պահանջներին, որոնցով պետք է առաջնորդվեն: «Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանն այս դաշտում որոշակի խնդիրներ է տեսնում: Խնդիրներին զուգահեռ՝ նաև կարևոր խորհուրդներ  է առանձնացնում, որոնք կօգնեն սպառողին: «Այստեղ մենք իրազեկման մասով խնդիր ունենք: Հիմնական

Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը Օմսկի «Գրան Պրիում» մեկնարկեց հաղթանակով

Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն, Հայաստանի լավագույն հեծանվորդ Էդգար Ստեփանյանը Օմսկում քիչ առաջ «Գրան Պրի» վարկանիշային մրցաշարում հանդես գալով օմնիումի (հեծանվային բազմամարտ) առաջին ձեւի՝ սկրեչի եզրափակչում, եզրագիծը հատեց առաջինը՝ նվաճելով հերթական չեմպիոնական մեդալը: Պայքարն ընթացել է հինգ ուժեղագույն հեծանվորդների միջեւ, որոնք «պոկվել» էին հիմնական խմբից, եւ հայ հեծանվորդը նրանց ոչ մի շանս չի թողել: Էդգարն

Քաղաքապետարանը ոչ՛ «Կարգին կասետ» է, ո՛չ էլ՝ «Կարգին սերիալ», այստեղ պետք չէ դերի մեջ մտնել. «Ազգ»

Ինչեւէ, խոսենք Հայկի մասին: Որպես թեկնածու` առաջադրվելու առաջին իսկ օրվանից հասարակության շրջանում դժգոհության ալիք բարձրացավ, շատերն ընդդիմացան նրա թեկնածությանը, շատերը նույնիսկ զավեշտ ու ծաղր համարեցին դա: Բայց ի՞նչ արած, մի՞թե կա որեւէ մրցակցության որեւէ թեկնածու, որին բոլորն անխտիր համակրեն. չկա: Հայկ Մարությանը եւս բացառություն չէ: Բայց օրերս իր ելույթի ժամանակ նա արեց այնպիսի հայտարարություն, որ

Սոցիալապես անապահով հատվածը կանգնում է կոտրած տաշտակի առջեւ. ո՞ւմ համար է արվում եկամտային հարկի փոփխությունը. «Հայոց աշխարհ»

Կառավարությունը կարծես մտափոխվել է եւ մտադիր չէ նվազեցնել ցածր աշխատավարձ ստացող քաղաքացիների եկամտային հարկի դրույքաչափը։ Զարմանալի է թերեւս այն հիմնավորումը, որ դրվել է նման մոտեցման հիմքում. կառավարության կարծիքով, այսպես, թե այնպես, դրանից այս խմբում ընդգրկված աշխատողների եկամուտների շոշափելի ավելացում չի լինի։ Թե որքանո՞վ է հիմնավորված այս փաստարկը, դատեք ինքներդ։ Մի բան ակնհայտ է, որ հերթական

Ժողովուրդը քուէատուփ պիտի երթայ առանց լուսաբանուած ըլլալու, առանց գիտնալու թէ քաղաքապետը, ով որ ըլլայ ան, ի՞նչ պիտի ընէ. «Հայրենիք»

Երեւանը, հաւանօրէն նաեւ ամբողջ Հայաստանը, ընտրական հեւքի մէջ են, Երեւանի քաղաքապետը եւ աւագանին ընտրելու համար: Փորձեցի լրիւ ցանկը ունենալ բոլոր թեկնածուներուն, բայց այդ կարելի չեղաւ: Անոնք բազմաթիւ են: Ընտրութենէն առաջ լաւ պիտի ըլլար տեղեկագիր մը ունենալ Քաղաքապետարանի կատարած եւ կատարելիք աշխատանքներու մասին: Այսինքն, նոր կառուցուող կամ վերանորոգուող շէնքերու կողքին գրուած «Աւելի բարեկարգ Երեւան» խօսքը լրացնելու

«Վեոլիա Ջուրը»՝ Փաշինյանի՝ Փարիզ անսպասելի այցի պատճա՞ռ. «168 Ժամ»

«168 Ժամի» տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանին իսկապես Փարիզ հրավերն անսպասելի է եղել։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ Նիկոլ Փաշինյանը վերջերս Բրյուսելում էր հանդիպել, այնպես որ, այս ընթացքում նույնիսկ օրակարգ չէր ձևավորվել։ Իրականում հրատապ ու անսպասելի այս այցը պայմանավորված է ֆրանսիական «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի դեմ օրեր առաջ հարուցված քրեական գործով։ Ֆրանսիայի իշխանությունները փորձում են հասկանալ՝ ի՞նչ նպատակներ

ՊԵԿ-ը ստուգումներ է սկսել բուհերում. մի շարք բուհերից առգրավել է փաստաթղթեր. «Ժողովուրդ»

Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ է սկսել բուհերում: Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, մի շարք բուհերից վերահսկողական ծառայությունն առգրավել է փաստաթղթեր: Ընդ որում` այդ փաստաթղթերն առգրավել են բավական կոպիտ կերպով դիմակավորված ուժայինները: Մեզ հասած տեղեկություններով` արդեն իսկ ստուգումների ժամանակ գտել են խախտումներ: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ իրենց բուհում ստուգումները

Հախվերդյան պլյուս

Ծեր գնչուհին բախտս կարդաց, Ասաց լիքը սիրուն բաներ: Նա կիսաձայն ինձ շշնջաց. – Ընդ եղեգան փող փո՛ղ ելաներ:

«Ժպտա», բայց մի խախտիր օրենքը. «Ժամանակ»

Չնայած Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի մեկնարկը տրված չէ, սակայն «Ժառանգություն» կուսակցությունն արդեն զբաղվում է նախընտրական քարոզչությամբ: Քաղաքի մի քանի հատվածներում տեղադրվել են կուսակցության «Ժպտա» կարգախոսով պաստառներ, որը օրենքի խախտում է: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Զօրակցութիւնը իբրեւ երաշխիք. «Ասպարեզ»

«Ասպարեզ». Հայաստանի գերիշխանութեան հանդէպ ազգովին պէտք է նախանձախնդիր ըլլանք: Անկախութիւնը՝ առանց գերիշխան պետականութեան, անհեթեթ հակասութիւն է եւ ի վերջոյ կը յանգի ամբողջական կախեալութեան, գաղութացման: Հայաստանի վարչապետը Մոսկուա կ՛երթայ՝ երրորդ անգամ հանդիպելու մեր երկրի ռազմավարական դաշնակից Ռուսիոյ Դաշնութեան նախագահ Վլատիմիր Փութինի հետ: Այս այցելութիւնը կը համընկնի ռուսական պաշտօնական տարբեր մակարդակներէ ու մամուլի աղբիւրներէ դրսեւորուած զգուշացումներու ժամանակաշրջանի մը,

Կիրակին՝ բաց դարպասներով

Հանրապետության նախագահի նստավայրում սկիզբ առած նոր ավանդույթի համաձայն, սեպտեմբերի 9-ից սկսած, յուրաքանչյուր կիրակի ժամը 12:00-ից մինչեւ 19:00-ն Հանրապետության նախագահի նստավայրիդարպասները բաց կլինեն հանրության համար: Նախագահի նստավայրի բացօթյա տարածքն ու հարակից այգին նրանց համար կարող են դառնալ այցելության եւ զբոսանքի հետաքրքիր վայր: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Լիահույս եմ, որ ՀՀ վարչապետը կհարգի օրենքի գերակայությունը և օրենսդիր մարմնի անկախ լինելը. Ջոզեֆ Դոլ

Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ջոզեֆ Դոլը իր ՖԲ էջում գրել է. «Չնայած նրան, որ Քաղաքական ասամբլեայում մեծապես կենտրոնացած ենք եվրոպական ընտրությունների վրա, մենք պետք է նաև ուշադիր կերպով հետևենք Արևելյան հարևանությունում տեղի ունեցող իրադարձություններին: Այս առնչությամբ չորեքշաբթի օրը ես հանդիպում եմ ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության միջազգային քարտուղար Արմեն Աշոտյանի հետ, ով բարձրաձայնել է նոր

Երբ այսօրինակ մտայնություններն արտահայտվում են պետական վերնախավի բառապաշարում և հանրային խոսքում, ապա կարող ենք ասել՝ գործ ունենք պարզունակ հոխորտանքի հետ. «Փաստ»

Հայաստան–Լիխտենշտեյն ֆուտբոլային հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Հենրիխ Մխիթարյանը նշել էր, թե կարող ենք չգնալ մարզադաշտ, եթե նեգատիվ ենք մտածում և գնում ենք հավաքականի պարտությունը տեսնելու: Ընդհանուր առմամբ, Հայաստանի հավաքականի ամենահայտնի ֆուտբոլիստի հայտարարության ենթատեքստը հասկանալի է, բնական է, եթե երկրպագում ենք մեր հավաքականին, ապա դա անում ենք ոչ թե հաղթանակների համար, այլ որ մեր հավաքականն

Հեղափոխությունից հետո Ռուսաստանի համար խնդրահարույց թվացող որոշ զարգացումներ են տեղի ունեցել Հայաստանում. Ֆյոդոր Լուկիանով. «168 ժամ»

«Մոսկվայում կայանալիք Փաշինյան-Պուտին բանակցություններից ռուսական կողմը, փորձագիտական հանրությունը, որը ուշի ուշով հետևում է հայաստանյան զարգացումներին, միայն դրական ելք է ակնկալում: Ինչպես վերջերս իր հայտարարություններում ակնարկեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ռուսական կողմը հարգանքով է վերաբերվում այն ամենին, ինչ տեղի է ունենում Հայաստանում, քանի որ Հայաստանը Ռուսաստանի կարևոր գործընկերն է ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում: Սակայն գտնում ենք,

Միջադեպ Կասկադում. կիզակետում Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետի որդին է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` օրերս Երեւանում՝ Կասկադի հարակից տարածքում, միջադեպ է տեղի ունեցել: Իսկ կիզակետում է եղել Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի որդին: ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը երեկ մեզ հետ զրույցում հաստատել է այդ լուրերը` նշելով, որ միջադեպին ոստիկանությունում ընթացք է տրվել: «Անկեղծ ասած, տեղեկացված եմ եւ դրան ընթացք է տրված»: Օսիպյանի

Օրակարգի առանցքային հարցերը

Այսօր կայանալիք Պուտին – Փաշինյան հանդիպման օրակարգում, ի թիվս  այլ հարցերի, կարծում եմ, քննարկվելու է երկու խնդիր՝ 1/ Արցախը, 2/ պայմանականորեն ասած, «հեղափոխությունն ու ՀՀ-ՌԴ հարաբերությունները» (ՀԱՊԿ, Քոչարյան, Խաչատուրով, Միքայել Հարությունյան այլն): Պետք չէ, կարծում եմ, երկար բացատրել, որ այդ երկու խնդիրերն իրենց որոշակի կողմերով փոխկապակցված են: Առաջին հարցի շուրջ նոր իշխանությունների մոտ վերջնական պատկերացում

Պուտինի ու Էրդողանի հանդիպման նպատակը հայտնի չէ. «Ամերիկայի ձայն»

«Ամերիկայի ձայն» ռ/կ. Պուտինն ու Էրդողանը իրենց երկրների պաշտպանության և արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ Իրանում կարճատև հանդիպում են ունեցել: Սիրիայի հակամարտության խնդրի քննարկումների նպատակով Իրանի մայրաքաղաք է ժամանել նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Սեպտեմբերի յոթին, Պուտինը հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ: Երկու առաջնորդները իրենց երկրների պաշտպանության և արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ

Ուշացած «հոգատարություն» «Զորաց քարեր» հուշարձանի նկատմամբ

«Սոցիալական ցանցերում հրապարակված լուսանկարները հին են և ժամանակավրեպ: Հուշարձանի վրա գրառումներն արվել են տևական ժամանակ առաջ: «Զորաց քարեր բնակատեղի պատմամշակութային արգելոց»-ի աշխատակիցները փաստն արձանագրելուց հետո, անմիջապես մաքրել են այդ գրառումները և հուշարձանը բերել նախնական տեսքի դեռևս ամիսներ առաջ: Անհասկանալի է, թե ինչու է ՖԲ օգտատեր Գուրգեն Վարդանյանը հիմա հրապարակում այդ լուսանկարները՝ ներկայացնելով իբրև նոր արձանագրված

Դիլիջանում բացվեց «Պանորամա» քայլարշավային ուղին

«Պանորամա»-ն 6,9 կմ երկարությամբ ուղի է

Հայ երեխաների արտաքսման հարցն Արման Թաթոյանը քննարկել է Նիդերլանդների գործընկերոջ հետ

Նիդերլանդներից երկու հայ երեխաների Հայաստան արտաքսման թեմայով այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների երեխաների իրավունքների պաշտպան Մարգարիտ Կլավերբոյերի հետ։ Նիդերլանդների օմբուդսմանը հավաստիացրել է, որ հայ երեխաների հարցն իր ուշադրության կենտրոնում է և ջանքեր է գործադրում արտաքսումը հետաձգելու համար, որպեսզի կարողանա մանրամասն ուսումնասիրության  առարկա դարձնել երեխաներին առնչվող փաստաթղթերը և  նրանց իրավունքների ապահովման

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930