Օրվա լրահոսը
Պլանային ջրանջատում Լոռու մարզում սեպտեմբերի 10-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, սեպտեմբերի 10-ին ժամը 09։00-18:00 կդադարեցվի Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Սպիտակի բժշկական կենտրոնի, Երևանյան խճուղու՝ «Սպ․ Այվազյան» ԱՁ-ի, «Իմ Թերթը» ՍՊԸ-ի, «Արվետ» ՍՊԸ-ի, Սուրեն Ավետիսյան փողոցի սեփական տների և «Մ․ Լամբարյան» ՍՊԸ-ի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի օրակարգի հարցերով խորհրդակցություններ ԱՊՀ անդամ-պետությունների արտաքին գերատեսչությունների միջև
Սեպտեմբերի 5-ին Մոսկվայում տեղի ունեցան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի օրակարգի հարցերով խորհրդակցություններ ԱՊՀ անդամ-պետությունների արտաքին գործերի նախարարությունների միջև: Միջոցառմանը, որին մասնակցում էին ներկայացուցիչներ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի արտաքին քաղաքական գերատեսչություններից և ԱՊՀ գործադիր կոմիտեից, հայկական կողմը ներկայացնում էին ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը և Մոսկվայում ՀՀ դեսպանության դեսպանորդ Բորիս Սահակյանը: Խորհրդակցությունների
Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ատոմ Էգոյանին եւ Արսինե Խանջյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է կանադահայ հայտնի կինոռեժիսոր Ատոմ Էգոյանին եւ նրա տիկնոջը՝ դերասանուհի Արսինե Խանջյանին: Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նրանց՝ Հայաստանի Հանրապետության անձնագիր ստանալու առթիվ եւ համոզմունք հայտնել, որ հայրենիքի հետ նրանց կապը կշարունակի մնալ սերտ եւ ամուր: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
«Ուրարտու Վիվառո» բասկետբոլային ակումբն այսուհետ կներկայացնի Վանաձորը
«Ուրարտու Վիվառո» բասկետբոլային ակումբը Երեւանից տեղափոխվեց Վանաձոր, դառնալով «Ուրարտու Վիվառո» Վանաձոր: Վանաձորը պատահական չի ընտրվել: Ակումբի՝ մայրաքաղաքից հանրապետության 3-րդ քաղաք տեղափոխվելու պատճառի մասին, այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ խոսեց ակումբի նախագահ Կարեն Գիլոյանը. «Ես սիրում եմ Վանաձորը: Երբ նոր էի ծնվել, մայրս Վանաձորում էր սովորում եւ ես 3 տարի ապրել եմ այստեղ: Սա ինձ համար
Դադարեցվել է Շիրակի և Արագածոտնի մարզերի մի շարք համայնքների ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարի հետևանքով սեպտեմբերի 7—ին դադարեցվել է Շիրակի մարզի Սառնաղբյուր, Քարակերտ, Լանջիկ, Աղին, Սարակապ, Ձիթհանքով, Հայկաձոր, Իսահակյան, Ջրափի, Բագրավան, Անիպեմզա գյուղական համայնքների և Մարալիկ քաղաքի Անի կայարան թաղամասի, ինչպես նաև Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Աշնակ, Դաշտադեմ, Դավթաշեն, Իրինգ, Կաթնաղբյուր, Շղարշիկ, Եղնիկ, Ակունք, Մաստարա, Թաթուլ, Արտեմի, Արագածավան, Զարինջա, Ցամաքասար, Հացաշեն, Սուսեր, Ներքին Արփի գյուղական համայնքների, տարածաշրջանի 5 ԱԳԼՃԿ-ների և Հիդեն Գոլդ
Ինչի՞ց է վախենում Նաիրա Զոհրաբյանը (Ֆոտոշարք)
ԲՀԿ-ն իր ծրագիրը կառուցել է կանաչ ու խելացի կառավարման մոդելով
Հովիկ Աբրահամյանն էլ է պատրաստ մասսայաբար գնդակահարվել. Հավաստիացնում է Գագիկ Ծառուկյանը
Երկու քաղաքապետի թեկնածու`մեկ տեղում
Ուկրաինայի նորանշանակ դեսպանը Հայաստանի ԱԳ նախարարին է հանձնեկ իր հավատարմագրերի պատճենը
Սեպտեմբերի 7-ին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Ուկրաինայի նորանշանակ դեսպան Պյոտր Լիտվինին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Շնորհավորելով Պյոտր Լիտվինին նշանակման առթիվ և հաջողություն մաղթելով իր կարևոր առաքելությունում՝ Զոհրաբ Մնացականյանը համոզմունք հայտնեց, որ դեսպանն իր ներդրումը կունենա հայ-ուկրաինական բարեկամական հարաբերությունների հետագա ընդլայնման և խորացման գործում: Նախարար Մնացականյանը և դեսպան Լիտվինը քննարկեցին երկկողմ օրակարգի բազմաթիվ հարցեր՝ առանձնահատուկ
ՊԵԿ. «Գյումրի Գարեջուր» ՍՊԸ-ն ներկայացրել է ճշգրտված հաշվարկ-հաշվետվություններ 320 միլիոն ՀՀ դրամի հարկային պարտավորությունն ընկերությունն ամբողջությամբ վճարել է պետական բյուջե
Պետական եկամուտների կոմիտեի կողմից իրականացվող ստուգողական աշխատանքների ընթացքում գարեջրի արտադրությամբ և իրացմամբ զբաղվող «Գյումրի Գարեջուր» ՍՊԸ-ում արձանագրվել են ագրեսիվ հարկային պլանավորում իրականացնելու դեպքեր: Արդյունքում ընկերության կողմից 2016-2017 թվականների ընթացքում պակաս է հաշվարկվել ավելի քան 300 միլիոն ՀՀ դրամի չափով հարկային պարտավորություն: Դեպքի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել
«Գրեթե բոլոր համայնքներում մենք ունենք ճանապարհաշինական խնդիրներ». Գեղարքունիքի մարզպետ
Կայացավ Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանի պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսը
Դուք ինքներդ տեսաք՝ ինչ է կատարվում. Հայկ Սարգսյանի կնոջ և մոր արձագանքը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրում քննվեց Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի կալանքի հարցը: Նախագահող դատավոր Աննա Դարբինյանը հայտարարեց՝ դատարանը որոշումը կհրապարակի սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ին: Դատական նիստին ներկա էին նաև Հայկ Սարգսյանի մայրն ու կինը, ընկերները: Դատական նիստի ավարտից հետո ընկերները գոչեցին՝ ազատություն: Դատական նիստի դահլիճում առաջին
Դավիթ Մանուկյանը պնդում է՝ իր հայրը ինքնակամ է հրաժարվել դեսպանի պաշտոնից
Ո՞վ է ստում. պետական մարմի՞նը, թե՞ Անդրանիկ Մանուկյանը
Պետությանը պատճառվել է 23.553.817.000 ՀՀ դրամի վնաս. Վարույթ է ընդունվել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի շրջանակներում կատարված առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործը
Վարույթ է ընդունվել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի շրջանակներում կատարված առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործը ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթ է ընդունվել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի շրջանակներում կատարված առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցված քրեական գործը: Նախնական տվյալներով՝ 2009-2018թթ. ընթացքում առանց հիմնավորումների և բավարար հետազոտության, բազմաթիվ անգամ
Հայկ Սարգսյանն ազատ չարձակվեց. դատարանի որոշումը՝ սեպտեմբերի 10-ին
Այս պահին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրում Հայկ Սարգսյանի գործով դատական նիստի ընթացքում քննվում է Հայկ Սարգսյանի խափանման միջոց կալանքը փոխելու հարցը: Երեմ Սարգսյանը բացարկ հայտնեց դատախազ Աբգար Առաքելյանին: Միջնորդությունը մերժվեց: Հայկ Սարգսյանի պաշտպանը ևս մեկ անգամ ողջամիտ ժամանակ պահանջեց դատարանին՝ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու: Կրկին մերժվեց: Այնուհետև Երեմ Սարգսյանը կրկին հարց ուղղեց՝
Վարդենիսի նախկին քաղաքապետը յուրացրել է շուրջ 6,100,000 դրամ
Նախնական քննությամբ պարզվել է, որ քաղաքի փողոցները լուսավորելու պատրվակով քաղաքապետը համայնքի միջոցներով 258 նոր հենասյուն գնելու համար պայմանագրեր է կնքել մի քանի կազմակերպության հետ։ Նախնական համաձայնությամբ, խողովակներից 91-ը քաղաքապետն ընդունել է մասնակի, հնամաշ և օգտագործած վիճակում։ Արդյունքում՝ յուրացման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափի գումարը։
Արգամ Աբրահամյանը հերքում է իր ընտանիքի կապը Մարտի 1-ի հետ
Հովիկ Աբրահամյանի որդին հերքում է ԱԱԾ-ի հաղորդագրությունը
Ամուլսարից հետո «Զանգեզուր» պղնձամոլիբդենային կոմբինատն է ստուգվելու
Բնապահպանության նախարարը՝ հանքարդյունաբերության մասին
Հայաստանը առաջընթաց է գրանցում փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի միջոցների ամրապնդման գործում
MONEYVAL-ը բարձրացրել է Հայաստանի վարկանիշը «մասամբ բավարարվածից»՝ «մեծապես բավարարված»:
«Մի գնացեք էլի էդ խոպան կոչվածը»․Գյումրիում մոտ 10 շինկազմակերպություններ առանց շինարարների են մնացել
Այսօր Գյումրու Թատերական հրապարակում աշխատանքի 11-րդ տոնավաճառի բացման արարողության ժամանակ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը ուշագրավ փաստեր ներկայացրեց աշխատուշակայից։ Նա հորդորեց գյումրեցիներին ՝ «Չբռնել խոպանի ճանապարհը», մնալ ու աշխատել Գյումրիում։ Ըստ քաղաքապետի, այժմ Գյումրիում մոտ 10 շինկազմակերպություններ չունեն համապատասխան մասնագետներ՝ շինարարներ, բանվորներ։ «Ճիշտն ասած, զարմանալի է ինձ համար, նույնիսկ հայտարարություն եմ տալիս հեռուստաընկերություններով, հորդորում ենք, որ
Նախագահը՝ կարճ հագած ԵՊՀ ուսանողների եւ ՀՀ բերած առաջին personal computer-ի մասին
«Անգամ այդ ժամանակվա վարչապետ Ֆադեյ Սարգսյանն էր մեր տուն գալիս՝ այդ «հրաշքը» տեսնելու»,-հիշեց Արմեն Սարգսյանը
Տաքսու վարորդներից շորթմամբ վերցրել են օրական 700-1000 դրամ, սպառնալով, որ չտալու դեպքում կարգելեն նրանց աշխատանքը
Գլխավոր վարչություն են հրավիրվել մի խումբ տաքսու վարորդներ, որոնք տվել են, ըստ էության, նույնաբովանդակ բացատրություններ՝ հաստատելով իրավապահների տեղեկությունները։ Տաքսու վարորդներից օրական 700-ից 1000 դրամ վերցնելը իր բացատրությամբ հաստատել է նաև ավտոկայանի տնօրենի հորեղբայրը։
Վերաքննիչը հաստատեց. Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված դատական ակտը չկատարելու համար քրեական գործ կհարուցվի
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը 2018 թ. սեպտեմբերի 4-ին մերժեց ՀՀ Գլխավոր դատախազության դատախազ Ա. Շահբազյանի բողոքն ու անփոփոխ թողեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Դրանով դատարանը պարտավորեցրել էր ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը քրեական գործ հարուցել Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված դատական ակտը չկատարած ԴԱՀԿ աշխատակիցների նկատմամբ: Երևանի բնակիչ Մարգարիտա Պապոյանին դեռևս 2002 թ. հոկտեմբերի 10-ի
Ուսանող բռնցքամարտիկները դեռ երբեք այսպիսի հաջողություն չէին ունեցել
Բռնցքամարտի Հայաստանի ուսանողական հավաքականն ավարտեց մրցելույթները Էլիստայում անցկացված ուսանողների աշխարհի առաջնությունում: Մեր հավաքականն ընդհանուր առմամբ նվաճեց երեք արծաթ եւ մեկ բրոնզ: Պատվո հարթակի երկրորդ աստիճան բարձրացան 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանը, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը եւ գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: Իսկ ավելի վաղ Անուշ Գրիգորյանը 51 կգ քաշային կարգում նվաճել էր բրոնզե մեդալ: Հայաստանի
«Հայքի» քաղաքապետի թեկնածու. «Որոշ ուժեր քարոզարշավը սկսել են պաշտոնական մեկնարկից առաջ»
«Հայք» նախաձեռնության անդամ, Նժդեհյան Ցեղակրոն կուսակցության նախագահ, Հայք կուսակցության կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածու, ընտրական ցուցակի առաջին համարը ներկայացնող Գեւորգ Հովսեփյանն Aravot.am-ի հետ զրույցում ասում է, որ «Հայքն» իր շանսերը բարձր է գնահատում Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններում: «Մեր կոչը ուղղված է ոչ միայն Երեւանի քաղաքացիներին, այլ ամբողջ հայությանը, այն հայերին, որոնք ուզում են ապրել եւ մեռնել
Հունահռոմեական ոճի ըմբիշները մեկնել են Լեհաստան
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը Լեհաստանում է: Մեր ըմբիշները մասնակցելու են հեղինակավոր մրցաշարի: Հայաստանի ընտրանին օգոստոսի 23-ից սեպտեմբերի 5-ը ուսումնամարզական հավաք է անցկացրել «Օլիմպավանում», որից հետո մեկնել է Վարշավա: Գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը բավականին ուժեղ կազմ է ընտրել. 55 կգ՝ Նորայր Հախոյան, 60 կգ՝ Արմեն Մելիքյան եւ Գեւորգ Ղարիբյան, 63 կգ՝ Սլավիկ Գալստյան, 67 կգ՝
Անտառահատումներին ինչ այլընտրանք է առաջարկում կառավարությունը
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն ասում է՝ սոցիալական խնդիրները չեն արդարացնում ապօրինի անտառհատումները
Հայկ Սարգսյանի գործով դատարանն արդեն ակնհայտ կաշկանդվածություն ցույց տվեց. Երեմ Սարգսյան
Ըստ պաշտպանի՝ նախաքննությունն իրականացվել է միակողմանի՝ Հայկ Սարգսյանին քրեական պատասխանատվության ենթարկելու միակ նպատակով:
Սեպտեմբերի 29-ին «Սասնա ծռերը» կդառնան կուսակցություն
Վարուժան Ավետիսյանը չմանրամասնեց, թե ինչպիսի դիրքորոշմամբ է հանդես գալու կուսակցությունը՝ դաշի՞նք է կազմելու գործող իշխանության հետ, թե միայնակ է մասնակցելու ընտրություններին
Էրիկ Գրիգորյան. «Ամուլսարի տարածքը Կարմիր գրքում գրանցված թիթեռի բնադրավայրը չէ»
Նախարարը՝ Ամուլսարի տարածքում մասնագետների ուսումնասիրության մասին


















































