Օրվա լրահոսը

Ռուբեն Բաբայան. «Աշակերտներիս ներկայացումները շրջում են աշխարհով մեկ»

Երեւանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը փայլել է Բարհեյնում

«Սա է մեր դուխը եւ այդպես էլ շարունակվելու է». Մհեր Շահգելդյան (տեսանյութ)

ՕԵԿ-ի մշակած առաջնահերթ խնդիրներից նա առանձնացրեց բնակարանաշինությունը եւ քննադատեց «էլիտար» շենքերի կառուցումը

Ի՞նչ են խոսել Պուտինն ու Փաշինյանը

Չնայած ռուսական եւ հայկական մամուլում, ինչպես նաեւ՝ սոցցանցերում նկատվող վատատեսությանը, կարծում եմ՝ մեր հարաբերությունները զարգանում են դինամիկ 

«Անջատել» ռուսական քարոզչությունը

Մեր հարեւան Վրաստանում ընդդեմ ռուսական քարոզչության բավականին ակտիվ տարատեսակ պայքար է ընթանում: Այս երկրում գրեթե համատարած հրաժարվում են զբոսաշրջիկների՝ ռուսերեն լեզվով հարցերին նույն լեզվով պատասխանել: Վրացիները լսելով ռուսերենով հարցը՝ պատասխանում են անգլերեն, բայց ավելի հաճախ չեն պատասխանում: Լուսանկարը, որի վրա գրված է՝ «անջատել ռուսական պրոպագանդան», արվել է Վրաստանում: Ընդհանրապես, այս երկրում կտրականապես մերժում են ռուսական

Արծրուն Հովհաննիսյանը՝ զինծառայողների աշխատավարձերի կրճատման հարցի մասին

Երեկ այս տիրույթում հարց էր բարձրացվել զինծառայողների աշխատավարձերի կրճատման մասին։ Պարզաբանենք, որ խոսքը ընդամենը մեկ զորամասի պայմանագրային սերժանտների հավելավճարների մասին է։ Խոսք չի գնում ընդհանուր զորքի կամ նույնիսկ մեկ զորամասի մասին ընդհանրապես։ Այն սերժանտների, մասին է, որոնք անցել են ուսուցում և հավելավճարի վերահաշվարկ պետք է կատարվեն։ Այս պահին կա նախարարի հրաման։ Խնդիրը լուծվում է։ Առաջիկայում

Դարձյալ իմ հայը

Իմ ապրած եւ մեծ աշխարհի հետ շփման տարիների ընթացքում ես երկար մտածում էի, որ մի օր կգրեմ, կփորձեմ հասկանալ, ճանաչել հայի, այսինքն թե՝ իմ հոր, մոր, իմ եւ ընկերներիս ու ճանաչածս մարդկանց տեսակն ու նպատակը: Ուզում էի գրել ու վախենում էի պատմությունից, վախենում էի Խորենացուց, Նարեկացուց, ընդհանրապես պատմությունից էի վախենում: Վախենում էի իմ գիրը դնել

Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է Պուտին-Սարգսյան-Ալիեւ փարիզյան ջենթլմենական պայմանավորվածություններից

Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը` Պուտին-Ալիեւ կայացած եւ Պուտին-Փաշինյան կայանալիք հանդիպումների մասին – Մի քանի օր առաջ կայացավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը: Ձեր նախորդ հարցազրույցներից մեկում ասել էիք, որ այդ հանդիպումը հստակեցումներ կմտցնի Արցախի հարցով առաջիկա զարգացումներում: Ի՞նչ արդյունքներ կարող ենք գրանցել: – Ես ասել եմ, որ Պուտին-Ալիեւ

Հանրապետականներն էլ էին նույնը անում. քարոզարշավը չսկսած պաստառներ էին տեղադրում. Արմեն Դուլյան

Խախտում չկա, պարզապես սիրուն չի Հանրապետականներն էլ էին նույնը անում՝ քարոզարշավը չսկսած պաստառներ էին տեղադրում… Եւ ընդդիմությունն այն ժամանակ այդպես էլ չկարողացավ ապացուցել, որ դա խախտում է…Կենտրոնական ընտրականի նախագահը հարցնում էր՝ ասեք, ո՞ր օրենքն է խախտված… Իրականում, այո, չեք կարող վկայակոչել որեւէ օրենք կամ կանոն, որը խախտվել է… Ուղղակի մի քիչ լավ չի, որ նորերը

Այսօր Առաջին օգնության համաշխարհային օրն է

Առաջին արձագանքը ավտովթարի ժամանակ Սեպտեմբերի երկրորդ շաբաթ օրն ամբողջ աշխարհում նշվում է որպես Առաջին օգնության համաշխարհային օր: Դրա նպատակն է բարձրացնել կյանքեր փրկելու համար առաջին օգնության գիտելիքների ու հմտությունների կարևորության վերաբերյալ իրազեկությունը, ինչպես նաև ջատագովել, որ դրանք հասանելի լինեն յուրաքանչյուրին: Տարեկան ավելի քան 1.25 միլիոն մարդ է մահանում ավտովթարի հետևանքով։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուսումնասիրությունների համաձայն,

ՊՆ-ն հայտարարում է պահեստազորում հաշվառված կրտսեր սպայական կազմի՝ պայմանագրային ծառայության անցնելու ընդունելություն

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է պահեստազորում հաշվառված կրտսեր սպայական կազմի՝ պայմանագրային ծառայության անցնելու ընդունելություն: Ընդունելությունն իրականցվում է հարցազրույցի միջոցով, որի ժամանակ դիմորդներին կառաջարկվեն համապատասխան պաշտոններ ըստ ունեցած զինհաշվառումային մասնագիտության:  Ծառայության ընթացքում նրանք կօգտվեն զինծառայողների համար օրենքով սահմանված արտոնություններից: Ցանկացողները կարող են դիմել համապատասխան զինկոմիսարիատներ կամ մոտակա զորամասեր: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել՝ (010) 29-46-36,

Տավուշի սահմանագոտում շաբաթօրյակին ակտիվ մասնակցություն է եղել

Վերին Ծաղկավանում մաքրել են գյուղը, ճանապարհի եզրերը

ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է պաշտպանական և անվտանգային քաղաքականության գերազանց իրականացումը

ՊՆ վարչական համալիրում շարունակվում է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ուղերձ–տեսլականի քննարկմանը նվիրված եռօրյա գիտական կոնֆերանսը, որին մասնակցում են կառավարության անդամներ, ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ վարչությունների, առանձին բաժինների, զորամիավորումների, զորամասերի բարձրաստիճան ներկայացուցիչներ, անվանի գիտնականներ, քաղաքագետներ։ Կոնֆերանսի մասնակիցներին ողջունել է Դավիթ Տոնոյանը՝ կարևորելով մասնակիցների կարծիքներն ու առաջարկները ԶՈՒ զարգացման առաջնահերթությունների վերաբերյալ։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է,

Հայաստանի հեղափոխություն մարտահրավերները. Ինչպես փրկել Սեւանը

Մաս 1. Սևան Անցած՝ ՄԱԿ-ի 2018-ի ջրի համաշխարհային շաբաթը կենսական պահն է կարեւորելու Հայաստանի ջրի անվտանգությունը եւ նրա անվտանգ հուսալի մատակարարման եւ պաշտպանման կարողությունները: Պահպանելով ջրային աղբյուրները լայնածավալ դեգրադացումից` աղտոտվածության նվազեցման եւ վերականգնելով ջրային անվտանգությանը նպաստում է տնտեսական եւ մարդկային զարգացման, ներառյալ հանրային առողջությունը, կայուն աշխատատեղեր ստեղծելը և բազմաթիվ այլ մարտահրավերների լուծման համար: Զարգացող երկրների

Շանթ Հարությունյանն ասուլիս է տալիս «Վարդաշեն» ՔԿՀ-ում. ուղիղ հեռարձակում

Այս պահին «Վարդաշեն» ՔԿՀ-ում տեղի է ունենում Շանթ Հարությունյանի մամուլի ասուլիսը: Մանրամասները՝ ուղիղ հեռարձակմամբ:    

Ոստիկանության զորքերի պետական սահմանի մարտական հերթապահության հերթափոխը (տեսանյութ)

Օրերս տեղի ունեցավ ոստիկանության զորքերի պետական սահմանի մարտական հերթապահության առաջին հերթափոխը: Շարահրապարակում կանգնած ոստիկանները ժամեր անց կփոխարինեն իրենց գործընկերներին ու կշարունակեն մարտական հերթապահությունը: Նրանց ճանապարհելու հանդիսավոր արարողությանը մասնակցում էր նաև ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Ոստիկանության պետը ՀՀ վարչապետի և իր անունից շնորհակալություն հայտնեց ներկաներին ու նրանց ընկերներին ծառայության համար: Տերունական աղոթքից հետո, թե ժամկետային զինծառայողները

Արցախում տեղի է ունեցել «Արդարություն» կուսակցության հիմնադիր համագումարը

Սեպտեմբերի 7-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել «Արդարություն» կուսակցության հիմնադիր համագումարը: «Օրինականություն, արդարություն, արժանապատիվ կյանք» կարգախոսով հանդես եկող նորաստեղծ կուսակցության հիմնադիր համագումարի աշխատանքները կազմակերպվել են նախաձեռնող խմբի կողմից: Նախաձեռնող խմբի անդամ Մարսել Պետրոսյանն իր ելույթում ասաց, որ պահը համարում է պատմական՝ նորօրյա Արցախի պատմության մեջ: «Այսօր Արցախի քաղաքական դաշտի ձևավորման պատմության մեջ նշանակալի օր է: Ծնունդ

Ավելի քան 2000 կրակոց` հայ դիրքապահների ուղղությամբ

Սեպտեմբերի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: ԱՀ ՊՆ մամուլի

«Շատ կուզեի, որ գրականությունն ինձ ֆինանսապես ապահովեր»

Հարցազրույց արձակագիր Դավիթ Խաչիյանի հետ – Վերջին շրջանում ձեզ իբրեւ ստեղծագործողի բնութագրելիս մասնագետները հավաստիացնում են, թե Խաչիյանը ոչ միայն հիանալի արձակագիր է, այլեւ՝ թատերագիր: Ափսոսանք են հայտնում, որ 2017թ. «Արտավազդ» մրցանակաբաշխությունում «Պատը» դրաման, որ ներկայացված է եղել «Լավագույն պիես» անվանակարգում, չի արժանացել ժյուրիի հավանությանը, որպես սփոփանք էլ նշում են, թե այդ դրաման «37-րդ օրի» հետ

Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը Օմսկում շարունակում է հաղթել աշխարհի, Եվրոպայի չեմպիոններին ու մեդալակիրներին

Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն հեծանվորդ Էդգար Ստեփանյանը Օմսկում մեկնարկած «Գրան Պրի» վարկանիշային մրցաշարում, որը հեծանվասպորտում «Էլիտ ռաունդի» կարգավիճակ ունի, այսինքն մասնակցում է մարզաձեւի էլիտան՝ օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի չեմպիոններ եւ մեդալակիրներ, այսօր երկրորդ հաղթանակը տոնեց: Օմնիումի սկրեչ մրցաձեւում հաղթելուց հետո կազմակերպիչները հեծանվորդներին մոտ 35 րոպե հանգստանալու հնարավորություն էին տվել, որից հետո մեկնարկեց տեմպո մրցաձեւը՝

Արթուր Բաղդասարյան. «Մարտի 1-ն ուր, մայիսի հինգը՝ ուր…»

«Մենք կոալիցիա էինք կազմել ոչ թե մարտի մեկին, այլ քսանմեկին»,-նկատում է ՕԵԿ նախագահը

Ներկայացնում եմ, թե ինչ եմ գնել Փարիզում. Աննա Հակոբյան

Երեկ թերթերից մեկը լուր էր հրապարակել Փարիզում իմ կատարած գնումների մասին: Լուրն արտատպել էին հայաստանյան գրեթե բոլոր կայքերը, իսկ շատերի մոտ այն օրվա ամենաընթերցված լուրն էր դարձել: Սա նշանակում է, որ հանրությանն իսկապես հետաքրքրում է, թե ինչ գնումներ եմ արել Փարիզում: Ու որպեսզի դա չմնա մարդկանց երեւակայության տիրույթում, սիրով ներկայացնում եմ, թե ինչ եմ գնել

Հեղափոխությունը շարունակվում է…

Ժամանակը պահանջում է պատասխանել առաջադրվող մի քանի հարցերի, որ այսօր հնչում են ամենուր՝ հեռուստատեսությամբ, կայքերով, մամուլում, տրանսպորտում, «բլոտ» խաղացողների շրջանում, պաշտոնյաների ելույթներում: Առաջին հարցադրումը, որ լսեցի հեռուստատեսությամբ, հետեւյալն էր. արդյո՞ք մեր «թավշյա» հեղափոխությունը հեղափոխություն է: Պատասխան. դա հեղափոխություն չէ, որովհետեւ մարքսիստական ըմբռնմամբ հեղափոխությունը սոցիալական կարգերի արմատական փոփոխություն է՝ օրինակ, ավատատիրական կարգերը փոխվեցին կապիտալիստական կարգերի (ֆրանսիական

«Չենք ուզում լինի Նիկոլ Փաշինյանի մենիշխանությունը». Արթուր Բաղդասարյան

Մենիշխանությունը կործանարար է ցանկացած երկրի համար: Դա ասում եմ որպես քաղաքական գործիչ, որը սատարում է ներկայիս հեղափոխությանը

Առաջարկում եմ հավասարեցնել նախնական կալանքի տակ պահելու 1 օրն ազատազրկման և կարգապահական գումարտակում պահելու ձևով նշանակվող պատիժների 1.5 օրվան՝ ներկայումս գործող մեկ օրվա փոխարեն. Էդմոն Մարուքյան

Երեկ աշխատանքային օրվա ավարտին շրջանառության մեջ եմ դրել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Վերջինով մասնավորապես նախատեսում ենք հավասարեցնել նախնական կալանքի տակ պահելու 1 օրն ազատազրկման և կարգապահական գումարտակում պահելու ձևով նշանակվող պատիժների 1.5 օրվան՝ ներկայումս գործող մեկ օրվա փոխարեն։ Նախագծով վերադարձ է կատարվում նախկին՝ ավելի մարդասիրական մոտեցմանը, քանի որ նախնական կալանքը ենթադրում

Ինչպես հարճը կայսրուհի դարձավ

Ու Ցզետյան կայսրուհին համարվում է չինական պատմության ամենահզոր կանանցից մեկը: Անցել են հազարավոր տարիներ, բայց նրա անունը չի մոռացվում: Ու Ցզետյանը ծնվել է մ.թ.ա. 624թ., ապահովված ընտանիքում, ինչի շնորհիվ լավ կրթություն է ստացել: pics.ru-ի փոխանցմամբ, ասում են, երբ Տայ Ցզուն կայսրը աչք է դրել նրա վրա, աղջիկն այդ ժամանակ ընդամենը 14 տարեկան էր: Կայսրը նրան

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 8-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում,  9-ին՝ առանձին շրջաններում, 10-11-ին երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: 12-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևանում՝ Սեպտեմբերի 8-ի

«Բացառում ենք քաղաքական գործակցությունը Ռոբերտ Քոչարյանի հետ». Արթուր Բաղդասարյան (տեսանյութ)

Անկախ չարախոսներից՝ ՕԵԿ-ը հաստատուն քաղաքական դեր ունի ներկայիս Հայաստանում եւ շարունակելու է իր առաքելությունը. «Համոզված եմ, որ մեզ աջակցելու են գրագետ եւ կրթված մարդիկ»

Ես չեմ սպասում, որ առաջիկայում բախումներ կլինեն. Միքայել Մելքումյան. «Հրապարակ»

«Նախեւառաջ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն էն քաղաքական միավորն է, որն ինքն իր քաղաքական օրակարգը մշակողը եւ իրացնողն է։ Այսինքն՝ տենց չի, որ ինքն ազդված է տարբեր վայրիվերումներից, տարբեր գործընթացներից։ Այսինքն՝ ինքը հզոր ուժ է եւ, էդ առումով, ինքը կարողանում է ինքնուրույն ձեւավորել եւ իրականացնել։ Պատահական չի, որ պառլամենտում ինքն ունի էն ներկայացվածությունը, որ կա։ Երկրորդ․ մեր

Ֆոտոմեղադրանք

Մայրաքաղաքի Սարյան փողոցի 22 հասցեում գտնվող փոստատանը երեկ հայտնվել էի այն ժամանակ, երբ թոշակառուները ստանում էին իրենց կենսաթոշակները: Նրանք վախվխելով հերթ էին կանգնում, մոտենում էին աշխատակցի պատուհանին, երբ իրենց հերթը հասնում էր: Ինչո՞ւ վախենալով, կհարցնեք դուք: Պատճառը, թերեւս, ամեն վայրկյան առաստաղից պոկվող քարակտորներն էին, իսկ առհասարակ, հնարավոր՝ առաստաղի ներքեւ պոկվելը: Հասկանալի է, տարիներ շարունակ շենքը

Ինձ անհիմն մեղադրանք առաջադրեցին և ստորագրություն վերցրեցին՝ երկրից չհեռանալու մասին. Հովիկ Աբրահամյան

Մոտ մեկ ամիս առաջ մի խումբ դիմակավորված անձինք իբր օպերատիվ տեղեկությունների հիման վրա ներխուժեցին ինձ և ազգականներիս պատկանող բնակարաններ և շինություններ: Ո՛չ իմ փաստացի բնակության, և ո՛չ էլ հաշվառման վայրերում իրականացված խուզարկության արդյունքում որևէ անօրինական առարկա չհայտնաբերվեց, սակայն չնայած դրան իրավապահներն առգրավեցին իմ անձնագիրը՝ կոպտորեն խախտելով ՀՀ օրենսդրությունը: Ավելին՝ խուզարկություն կատարվեց Մխչյանի մեխանիկական գործարանի տարածքում

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930