Օրվա լրահոսը

«Չէ՞ որ պատմությունը ժամանակ առ ժամանակ փոփոխվում է». Աննա Ստեփանյանը՝ դասագրքերում Մարտի 1-ի վերաբերյալ ձեւակերպումների մասին

Մենք ճշտեցինք՝ ասացիք պատմությունը փոփոխելի է, բայց Մարտի 1, Հոկտեմբերի 27, մի՞թե դրանք փոփոխելի են, այսինքն, իշխանությունը պետք է վերասրբագրե՞ր պատմությունը դասագրքերում, Աննա Ստեփանյանը պատասխանեց. «Ես չեմ անդրադառնա պատմությանը, օրինակը բերեմ այսպես՝ տեխնոլոգիաները զարգանում են, բնագիտական առարկաները՝ ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, հետ են մղվել, անհրաժեշտ են լաբորատորիաներ…»

Հայ բռնցքամարտիկներն աշխարհի առաջնությունում մեկնարկեցին հաղթանակով

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մեկնարկել է բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Մասնակցում է 65 երկրի 359 բռնցքամարտիկ: Հայաստանի հավաքականը հանդես է գալիս հինգ մասնակցով` 49 կգ՝ Սեյրան Եղիկյան, 52 կգ՝ Արթուր Բազեյան, 56 կգ՝ Ռաֆայել Հակոբյան, 64 կգ՝ Բենիկ Նիկողոսյան, 75 կգ՝ Ռաֆայել Հովհաննիսյան: Մեր բռնցքամարտիկներից առաջինը որակավորման փուլում ռինգ մտավ 56 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանը, որը

2-րդ երեխային միանվագ 150 հազար դրամ նպաստ տրամադրելու որոշումը նախատեսվում է գործարկել հոկտեմբերի 1-ից. (Տեսանյութ)

Մանե Թանդիլյանը վստահեցնում է՝ 50 հազար դրամ նպաստը 150 հազար դրամ դարձնելու որոշման հետաձգումը ֆինանսական միջոցների հետ չէ կապված

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է «Ինժեներական քաղաք»-ի կառուցման ծրագրի ընթացքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանում կառուցման փուլում գտնվող «Ինժեներական քաղաք», որտեղ արդեն իսկ գործունեություն են ծավալում բարձր տեխնոլոգիաների ոլորտի մի քանի ընկերություններ: Վարչապետին են ներկայացվել «Ինժեներական քաղաք»-ի նախագիծը և այնտեղ գործող ընկերությունների ինժեներական նորագույն լուծումներն ու արտադրանքի մոդելները: Նշվել է, որ տարածքում նախատեսվում է ստեղծել ինժեներական ուղղվածությամբ դպրոցներ, իրականացնել ուսումնական հետազոտություններ: Այն բաղկացած է

Արայիկ Հարությունյանը՝ «Հասմիկ» ճամբարի լուսանկարների մասին

«Հասմիկ» ճամբարում կատարված լուսանկարների հետ կապված նախարարն ասաց. «Երեկ գիշեր տեսա, իրար հետեւից թեգում էին հրապարակման վրա: Ինձ նախնական ասել են, որ դա Ուրախների եւ հնարամիտների ակումբի ներկայացում է եղել, բայց ավելի մանրամասն, երբ գնամ նախարարություն…»

Մանվել Գրիգորյանն «Արմենիա» բժշկական կենտրոնում է. armeniasputnik.am

Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ–լեյտենանտ Մանվել Գրիգորյանին հետազոտում են բժիշկները Ապօրինի զենք-զինամթերք պահելու և խոշոր չափի յուրացում կատարելու համար մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանն այս պահին «Արմենիա» բժշկական կենտրոնում է: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին բուժկենտրոնից։ «Էնդոկրին բաժանմունքում պառկած է»,- ասաց բուժկենտրոնի աշխատակիցը։ Նրա խոսքով` Գրիգորյանն իրենց մոտ է տեղափոխվել օգոստոսի 20-ին։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մանվել

Արմաթցիների մարզային թիմը վերադարձել է First Global ռոբոտների միջազգային մրցույթից

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ցանցի մարզային թիմը, որը օրերս Մեխիկոյում մասնակցել է First Global ռոբոտների միջազգային մրցույթին, մասնակից շուրջ 180 երկրների շարքում ընդգրկվել է լավագույն 48-ի մեջ (ըստ միավորների՝ 15-րդ տեղ) և անցել եզրափակիչ փուլ: Վիճակահանության արդյունքներով՝ եզրափակչում Հայաստանը թիմ էր կազմել Ճամայկայի և Մավրիկիոսի հետ. հավաքական թիմը իր մասնակցությունը ավարտեց այս փուլում: «Արմաթ» կրթական ցանցի

«Ով ուզում է, թող գնա երախտապարտ լինի Վիգեն Սարգսյանին, ես չգիտեմ ինչի համար պետք է երախտապարտ լինեմ». Արայիկ Հարությունյան

Aravot.am-ը հարցրեց՝ դպրոցի բացման արարողության ուղիղ եթերի տակ ֆեյսբուքյան օգտատերերը գրում են, որ այս դպրոցի բացման համար պիտի երախտապարտ լինեն Վիգեն Սարգսյանին, գոնե կես բառ նրա մասին ասեին, ինչպե՞ս կմեկնաբանեք, նա կապ ունի՞ դպրոցի բացման հետ, ի՞նչ ջանք է թափել, նախարարը պատասխանեց. «Նախորդ իշխանությունների ժամանակ է սկսվել, բայց ես չգիտեմ ինչի համար պետք է երախտապարտ լինեմ, ով ուզում է, թող գնա երախտապարտ լինի Վիգեն Սարգսյանին»:

Քննարկվել են մեկանգամյա օգտագործման պլաստիկի նվազեցման և արգելման վերաբերյալ խնդիրները

Բնապահպանության նախարարն օրեր առաջ հայտարարել էր, որ շրջակա միջավայրի աղտոտվածությունը նվազեցնելու և աղբի կառավարումն արդյունավետ իրականացնելու նպատակով Հայաստանում աստիճանաբար պետք է կրճատվի, այնուհետև արգելվի մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային փաթեթների և տարաների օգտագործումը։ Այս նախաձեռնության շրջանակներում բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանն օգոստոսի 20-ին հանդիպել է բնապահպանության ոլորտում  գործունեություն ծավալող մոտ 3 տասնյակ հասարակական կազմակերպությունների հետ։ Ողջունելով

«Իմ ցանկությունները մի՛ քչփորեք, դա իմ անձնական գաղտնիքն է». Կամո Արեւանը՝ իր նախընտրած քաղաքապետի ու Տարոն Մարգարյանի մասին

Լրագրողները հետաքրքրվեցին՝ Տարոն Մարգարյանի տեղը երեւո՞ւմ է քաղաքապետարանում՝ Արեյանը պատասխանեց. «Տարոն Մարգարյանը տվել է իր հրաժարականը, մարդկայնորեն մեր հարաբերությունները շատ նորմալ են, գեղեցիկ: Տարոն Մարգարյանին հանդիպել եմ, այո, մեր մարդկային հարաբերությունները չեն սառել: Դադարել են իր պաշտոնական լիազորությունները, բայց չի դադարել կյանքը»:

Ավարտվել է Գավառ քաղաքի բնակչի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Գավառ քաղաքի բնակիչ Հայրապետ Հերգնյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել նույն քաղաքի մեկ այլ բնակչի: 2018թ. մարտի 4-ին Գավառ քաղաքի բնակչուհուց ահազանգ էր ստացվել ամուսնու՝ 1963թ. ծնված Հ.Հերգնյանի անհայտ կորելու վերաբերյալ: Հաղորդման հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ կինն

««Հայ-չինական բարեկամության դպրոց»-ի բացումը պետք է խորհրդանշի մեր երկրների հարաբերության նոր՝ ավելի արդյունավետ, ավելի սերտ, ավելի բարեկամական էջի բացումը». ՀՀ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանում մասնակցել է «Հայ-չինական բարեկամության դպրոց»-ի բացման հանդիսավոր արարողությանը: Ներկաներին ուղղված ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Ուրախ եմ չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի բացման առիթով: Շատ հայտնի ասացվածք կա. քանի լեզու գիտես, այնքան մարդ ես: Չինարենի իմացությունը, առավել ևս այս պարագայում, բացում է հնարավորություն՝ հասու լինելու մարդկության և քաղաքակրթության պատմության մի

Արեյանը հերքում է, որ «Սանիթեքի» մրցույթում ապօրինություն են արել, որ հաղթի. «Ամբողջ քաղաքը աղբի մեջ չէ»

Հարցին՝ Տարոն Մարգարյանը գնաց, «Սանիթեքն» իր գործը չի անում, ամբողջ քաղաքը հիմա աղբի մեջ է՝ Կամո Արեյանը հերքեց. «Ներեցեք, այդպիսի բան գոյություն չունի, ամբողջ քաղաքը աղբի մեջ չէ: Այո, թերանում է «Սանիթեքը»: Անցած տարի եւս եղավ նման խնդիր: Հիմա «Սանիթեքը» թերանում է իր աշխատանքի մեջ, ես, որպես պաշտոնակատար, պատվիրատու կողմ, կատարել եմ ընթացակարգով բոլոր քայլերը, այդ թվում տույժի եմ ենթարկել «Սանիթեքին»:

Հայրիկյան. «Կամ վարչապետը պետք է նախաձեռնի հին սահմանադրությանը վերադառնալը, կամ կայանա հանրաքվե»

«Մենք դեռեւս 2015թ. առաջարկել ենք սահմանադրական փոփոխությունների նախագիծ, որը ներկայում հրատապ կարելի է մտցնել շրջանառության մեջ»,-ասում է ԱԻՄ առաջնորդը

Միջադեպ. Նիկոլ Փաշինյանի հետեւից բղավող, դժգոհող պապիկին անվտանգության աշխատողները փորձեցին հեռացնել

Նա սկսեց բղավել Նիկոլ Փաշինյանի հետեւից, ի պաշտպանություն վարչապետի՝ բակում հավաքված կանայք սկսեցին բողոքող քաղաքացուն «նեղել»: Պապիկով սկսեցին զբաղվել անվտանգության աշխատողները, սկզբում երկու հոգով մոտեցան, փորձեցին պապիկին հեռացնել տարածքից: Նա ասաց՝ ո՞վ եք դուք, աշխատակիցներն էլ, թե՝ «արի ասենք ով ենք»: Պապիկը բողոքեց, թե՝ «սա մեր դպրոցն է, ես պիտի ներս չմտնե՞մ:

Թվային հեռուստատեսային հաղորդակները մի քանի ժամով անջատվելու են 

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը տեղեկացնում է, որ Երևանի H=308մ բարձրությամբ հեռուստաաշտարակի մետաղական կոնստրուկցիաների հակակոռոզիոն պաշտպանիչ շերտի վերականգնման և ներկման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 27-ից սեպտեմբերի 2-ը, ժամը 06.00-09.00-ն, Երևանի հաղորդիչ կենտրոնում գործող թվային հեռուստատեսային հաղորդակներն անջատվելու են: Նույն ժամանակահատվածում անջատվելու են նաև «Ռադիո Վան» ՍՊԸ (FM 103.1 ՄՀց) և «Ռադիո Ալֆա» ՍՊԸ (FM 104.9

«Չի կարելի նսեմացնել ԱԺ-ում 10 տարվա մեծ աշխատանք կատարած Նաիրա Զոհրաբյանի փորձը». Մելքումյան

Միքայել Մելքումյանը միաժամանակ նշեց. «Կարծում եմ՝ Արարատ Զուրաբյանը նսեմացնելու նպատակ չի ունեցել, բայց կրկին արձանագրեմ, որ քաղաքապետի պաշտոնը քաղաքական է»

2018 թվականի սկզբին Հայաստանում գրանցվել է կարմրուկի 17 բերովի դեպք

Կարմրուկի տարածվածության առումով իրավիճակը Հայաստանում և աշխարհում Հայաստանում կարմրուկի և կարմրախտի առումով համաճարակային իրավիճակը բարենպաստ է, սակայն տարիների ընթացքում (2007-2018) չպատվաստված կամ թերի պատվաստված անձանց կուտակումը կարող է սպառնալ երկրում հիվանդության հետվերադարձին և վարակի տեղական տարածմանը: Հայաստանում ամեն տարի պատվաստվում է կարմրուկի դեմ պատվաստման ենթակաների շուրջ 96 տոկոսը: 2018 թվականի սկզբին Հայաստանում գրանցվել է կարմրուկի

Ադրբեջանը հավանաբար ստացել է «Պոլոնեզների» նոր խմբաքանակ. razm.info

Բելառուսից «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի նոր խմբաքանակ ստանալու մասին կարելի է եզրակացնել 2018 թ․ հուլիսի 26-ին արված արբանյակային լուսանկարի ուսումնասիրությունից: Լուսանկարում Ադրբեջանի ԶՈւ «Նասոսնի» ավիաբազայում երևում է մեկ Իլ-76 և մեկ Իլ-62 բեռնատար ինքնաթիռներ: Ինքնաթիռների կողքը ավտոմեքենա է, որի վիզուալ առանձնահատկությունները և չափերը համընկնում են բելառուսական արտադրության МЗКТ-7930 մեքենայի չափերին։ Այն օգտագործվում է որպես շասսի

Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանն ԱՄՆ-ի մրցաշարում վեց առաջատարների շարքում է

ԱՄՆ-ի Գրինսբորո քաղաքում շարունակվում է շախմատի US Masters հեղինակավոր մրցաշարը: Ութ տուրից հետո 6 միավոր վաստակել եւ մրցաշարային աղյուսակի առաջատար է վեց շախմատիստ: Նրանց թվում է Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը: Ամերիկահայ գրոսմայստեր Սամուել Սեւյանն ունի 5,5 միավոր եւ ընթանում է 7-րդ հորիզոնականում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«21-րդ դարի ցանկացած բանական քաղաքացի պարտավոր է իր խելքը պահել իր գլխում». Փաշինյանը՝ խելքները գլուխները հավաքելու` իր կոչի մասին

«Բառացի ասել եմ 2 ամիս առաջ՝ վայը եկել է տարել այն դատավորներին, ովքեր կողմնակի ազդեցություններով, կաշառքով կփորձեն էլի դատական համակարգը տանել այլ ուղղությամբ: Ես ասում եմ՝ ժողովուրդ ջան, ես չեմ միջամտում ձեր գործերին, բայց եթե դուք կփորձեք օգտվել ձեր նախկին միջամտությունների խողովակներից, հետեւի դռնով մարդիկ դուրս գան, քավոր-սանիկ-բարեկամ կապերն օգտագործեն, դա չի՛ լինի: Ես խոսում եմ երեւույթների մասին, կոնկրետ դեպքերի մասին չեմ խոսում, որ դեպքերի վրա ազդեցություն չունենամ»:

Ի՞նչ է իրականում կատարվել «Հասմիկ» ճամբարում

«Հասմիկ» մանկական ճամբարի ավագ ջոկատավար Մայա Սիմոնյանը վստահեցրեց՝ ծնողներից ոչ մեկ իրենց չի բողոքել:

Սենթ-Լուիսում Լեւոն Արոնյանն ու Շախրիյար Մամեդյարովը ոչ-ոքի են խաղացել

Սենթ-Լուիսում ընթացող շախմատի «Սինֆիլդի գավաթի» խաղարկության չորրորդ տուրում Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով հանդիպեց ադրբեջանցի Շախրիյար Մամեդյարովի հետ: Դիմակայությունը երկար չտեւեց, եւ կողմերը արագ համաձայնեցին ոչ-ոքիի: Այսօր կայանալիք հինգերորդ տուրից առաջ, որում Արոնյանը սպիտակներով խաղում է աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ, 2,5-ական միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում են Լեւոն Արոնյանը, Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո

Փաշինյանը՝ սահմանադրական փոփոխությունների եւ հակահեղափոխության վտանգի մասին

Հարցին՝ Սահմանադրությունը ինչո՞ւ եք փոխում, ռիսկ կա՞ հակահեղափոխության, վարչապետը պատասխանեց. «Հակահեղափոխության ռիսկ ընդհանրապես չկա: Մենք ասում ենք, որ պետք չի ժողովրդին դնել իրավիճակի մեջ, որ մենք ստիպված լինենք նորից հեղափոխություն անել կամ հեղափոխության հաջորդ փուլն անել: Մենք առաջարկում ենք, հրապարակի անունից եմ առաջարկում… ուղղակի պետք չի այսպես փորձել քաղաքական ինտրիգներով կասկածի տակ դնել այսօրվա իրողությունները, պետք չի՛»:

Փաշինյան. «Հայաստանի պատմության մեջ լրատվական դաշտը երբեւէ եղե՞լ է այնքան ազատ, ինչքան այսօր է, ես եմ ձեզ հարց տալիս»

Հարցին՝ սփյուռքի նախարարը, օրինակ, երեկ կոչ էր անում մի քանի ԶԼՄ-ների սթափվել, ի՞նչ է սա նշանակում՝ վարչապետը պատասխանեց. «Ես էլ այնպես չի, որ միշտ այստեղ եմ կանգնել, իմ կյանքի ավելի մեծ մասը ես ձեր շարքերում եմ կանգնել: Կարծում եմ, մենք բոլորս պետք է արձանագրենք նոր իրողությունները եւ գործենք նորովի»:

Բերման էին ենթարկել ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու համար 

Օրերս «Կանեփ-կակաչ 2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում ոստիկաններն Արթիկում ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու հերթական դեպքը գրանցեցին: Օգոստոսի 18-ին, ստացված տեղեկություններն իրացնելով, ոստիկանության ԿՀԴՊԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և Շիրակի մարզային վարչությունների ծառայողները, Արթիկի բաժնի քրեական հետախույզների հետ, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանության Արթիկի բաժին բերման ենթարկեցին Տուֆագործների փողոցի բնակիչ Նարեկ Հակոբյանին: Հակոբյանի

Փաշինյանը Քոչարյանի վերադարձի մասին հորդորում է ժողովրդին հարցնել, բայց կասկածում է, որ եթեր կտան ասածը

Հարցին՝ ձեզ մտահոգո՞ւմ է նրա վերադարձը՝ Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան, նախ քմծիծաղ տվեց. «Դուք խոսում եք սցենարների մասին, որոնք ուղղակի չեն կարող լինել: Դուք ինչո՞ւ եք ինձ հարցնում, դուրս եկեք փողոց եւ մարդկանց հարցրեք՝ ո՞նց են իրենք վերադառնում: Ես չեմ այդ կապակցությամբ որոշումներ կայացնողը»:

Ջիվան Գասպարյան. «Ինձ տանեն մինիստր, կլինի՞, ախր դրանից չեմ հասկանում»

90-ամյա մաեստրոն չի խառնվում քաղաքականությանը

Փաշինյանը պատրաստվում է հանդիպել Արա Բաբլոյանի հետ՝ նրա մտավախությունները փարատելու համար

 Հարցին՝ ՀՀԿ-ն ԱԺ-ում կարո՞ղ է քվեարկել, որ Քոչարյանը, օրինակ, վարչապետ լինի, դուք նման տարբերա՞կ եք տեսնում, Փաշինյանը պատասխանեց. «Ես, ճիշտն ասած, տարբերակ չեմ տեսնում, պարզապես հարկավոր է իրավիճակը ռեալ գնահատել՝ ավելորդ բարդություններից խուսափելու համար: Հիշո՞ւմ եք, ես Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ իրեն ասում էի, որ ինքը իրավիճակը ճիշտ չի գնահատում, ես կարծում եմ, ՀՀԿ-ն` իր ղեկավարությամբ, շարունակում է իրավիճակը ճիշտ չգնահատել»:

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930