Օրվա լրահոսը
Ոստիկանապետ. «Իմ պաշտոնավարման 100 օրվա ընթացքում կոռուպցիան բացակայում է իմ ղեկավարած կառույցից»
Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը երեկ լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ասաց. «Ես վստահեցնում եմ, ոստիկանությունում կոռուպցիա չկա, պաշտոնապես եմ հայտարարում, որ ոստիկանությունում չկան կոռուպցիոն դրսեւորումներ, չնայած չեմ բացառում, որ իմ այստեղ գտնվելու պահին, ինձ անհասկանալի պայմաններում, որեւէ մեկը նման փորձ անի, եւ վստահեցնում եմ, որ կդատապարտվի»: Հարցին, թե սպասվո՞ւմ է ոստիկանության ծառայողների աշխատավարձերի բարձրացում, ոստիկանապետ Վալերի Օսիպյանն
Գյուղնախը ստվերային գյուղատնտեսության մասին. «Գնում ենք Եղվարդ, փաստաթղթում նշված է ցորենի արտ, տեսնում ենք «հայթեք» լավագույն այգի»
Արթուր Խաչատրյանը Սեւանից հավելյալ ջրառի եւ ստվերային գյուղատնտեսության մասին
«Ոռոգման համակարգում պետք է գնանք լրջագույն լուծումների». ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարության նիստում քննարկվել է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: «Սա, երևի, մեր կառավարության օրակարգում երբևէ եղած ամենաանցանկալի հարցերից է: Կառավարությունն արդեն 1.5
Վարուժան Ավետիսյանի ասելիքը՝ ՊՊԾ գնդում զոհված ոստիկանների որբացած երեխաներին
Մեր հարցին՝ դա սպանված ոստիկանների որբացած երեխաներին ինչպե՞ս կարող եք բացատրել՝ Վարուժան Ավետիսյանը պատասխանեց. «Դուք բարոյական հարթության մեջ եք մտնում, ես՝ իրավական: Մարտի 1-ին հարյուր հազարավոր մարդիկ էլ են որբ մնացել, հարյուր հազարավոր մարդիկ բռնագաղթվել են երկրից, քառօրյա պատերազմի ժամանակ հարյուրից ավելի երիտասարդներ, որոնց մի մասը տանջամահ են արվել հակառակորդի ձեռքով»:
Ոստիկանության զորքերը ստանձնում են ՀՀ ԶՈՒ-երին աջակցություն ցուցաբերելու կարևոր առաքելություն. Նիկոլ Փաշինյանը ոստիկանության ծառայողներին մաղթել է անփորձանք ծառայություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ոստիկանության ներքին զորքերի ծառայողներին սահմանագիծ ճանապարհելու հանդիսավոր արարողությանը: Ողջունելով սահմանագիծ մեկնող ոստիկանության ծառայողներին՝ վարչապետը, մասնավորապես, նշել է. «Սիրելի բարեկամներ, ոստիկանության զորքերի սիրելի ծառայողներ, այսօր շատ կարևոր օր է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի համար, Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի և Հայաստանի քաղաքացիների հարաբերությունների մեջ: Ոստիկանության զորքերն այսօր շատ կարևոր առաքելություն են
Պետական պարտքը հուլիսին աճել է ու հաջորդ ամիսներին էլի աճելու է
ՀՀ պետական պարտքը 2017-ի դեկտեմբերի 31-ի համեմատ նվազել է, սակայն, հուլիսին՝ հունիսի համեմատ այն կրկին աճել է Ըստ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների, 2017 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 6 միլիարդ 774 միլիոն 604 հազար դոլար: Ապա, ԱՎԾ-ի տվյալներով, պետական պարտքն այս տարվա ապրիլի 30-ին ավելացել է, կազմելով՝ 6 միլիարդ 867
ՊԵԿ-ը սկսում է ստվերը գնահատել
Դավիթ Անանյանը վստահեցնում է՝ առաջին անգամ են սկսում ոլորտային ստվերի գնահատում
ՀՀ-ում կապույտ հազի աշխուժացում կա. ԱՆ-ն զգուշացնում է
Հայաստանում այս տարի դիտվում է կապույտ հազով հիվանդացության բարձրացում: Կապույտ հազին բնորոշ է 3-4 տարին մեկ պարբերական աշխուժացումը: Վերջին պարբերական բարձրացումը գրանցվել է 2013-2014 թվականներին: Հիվանդացության պարբերական ակտիվացումը պայմանավորված է պատվաստումներում ուշ ընդգրկման, պատվաստումներից հրաժարման և թերի պատվաստված անձանց կուտակմամբ, ինչպես նաև բնակչության ակտիվ տեղաշարժով։ 2018թ. հունվար-հուլիսին 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ հանրապետությունում կապույտ հազի հիվանդացությունն
«Հայոց արծիվները» կուսակցություն գրանցեցին
Հայրենատե՛ր Հայեր Ուղիղ 28 տարի առաջ այս օրը՝ 1990 թվականի օգոստոսի 23-ին, Հայաստանը հռչակվեց որպես անկախ պետություն։ Շնորհավորում եմ բոլորիդ՝ Հայաստանի անկախության հռչակման առթիվ։ Ինչպես 1990 թվականի օգոստոսի 23-ը հայ ժողովրդի համար դարձավ Հայաստանի անկախության հռչակման օր, այնպես էլ 2018 թվականի օգոստոսի 23-ը «Հայոց Արծիվների» համար դարձավ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը ՀՀ ԱՆ աշխատակազմի
Մարտակերտից Երեւան հանրահավաքի եկածի ձեռքին շշով ցուլի արյունն էր
Մասիս Միքայելյանի հետ հանդիպումս վարչապետի օգոստոսի 17-ի հանրահավաքից մի քանի ժամ առաջ էր: Նա Մարտակերտի շրջանի Խնկավան գյուղից եկել-հասել էր Երեւան, ձեռքին էլ պոլիէթիլենային շշով անասնաբուժական լաբորատորիա փորձաքննության տարվելիք իր պահած ցուլի արյունն էր: Մի քիչ արտասովորի տպավորություն գործած զրուցակիցս ասաց, թե ուզում է հանրահավաքին մոտենալ ՀՀ վարչապետին, իսկ խնդրանքն էլ հետեւյալն է. թույլ տան
«Խառնակ վիճակ է տիրում, նախկինները նորից փորձում են գլուխ բարձրացնել». Սեֆիլյանը նոր կուսակցություն է ստեղծում (տեսանյութ)
Սեֆիլյանի խոսքով՝ «Նախկինները պետք է հասկանան ու մոռանան, որ այելեւս հնարավոր է էջը հետ շրջել, վերջացած պատմություն է: Պարզ է, որ նրանք ակտիվացել են բոլորովին ոչ իրենց ցանկությամբ, բոլորին պարզ է, թե աշխարհաքաղաքական որ ուժն է, ինչպես ասում էր Սերժ Սարգսյանը, բզբզում նրանց: Ինչպես այդ նույնն ուժերի կողմից փորձ կատարվեց հեղափոխության օրերին Սերժին փոխարինելու Կարեն Կարապետյանով, բոլորս տեսանք ինչպես ձախողվեց՝ շնորհիվ Նիկոլ Փաշինյանի հմուտ գործունեության, Կարեն Կարապետյանը մի օրվա մեջ դարձավ Սերժ Սարգսյան»:
Կառավարությունը նախատեսում է եկամտահարկի նվազեցում
ՊԵԿ նախագահը վստահեցրեց՝ միասնական դիրքորոշում առայժմ չկա, սակայն քննարկումներից հետո նախագիծը պատրաստ կլինի մոտ օրերս
Հոլանդահայ համայնքը Երեւանի 2800-ամյակին գամփռ է նվիրել
Քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը վերակերտել է իր մանկության հիշողությունները
Ստեղծվելու է Սասնա Ծռեր անվանմամբ քաղաքական կուսակցություն
Հիմնադիր խորհրդարան կազմակերպությունը և Սասնա Ծռեր խմբավորումը նախաձեռնում են ստեղծել Սասնա Ծռեր անվանմամբ քաղաքական կուսակցություն և մասնակցել Ազգային ժողովի առաջիկա արտահերթ ընտրություններին, դառնալ ազգային-քաղաքական կյանքի առաջատար մասնակից: Սասնա Ծռեր անվանումը խորհրդանշում և արտահայտում է կուսակցության նպատակները, նրա գաղափարական սկզբունքներն ու գործելակերպը: Սասնա Ծռեր անվանումը ցույց է տալիս, որ կուսակցությունը ձգտելու է հայությանը համախմբել Սասնա Ծռեր
Օտար լեզուներ սովորելը հեշտացել է Tutor-ի շնորհիվ
Հայ մասնագետները ինքնատիպ համակարգ են ստեղծել Հայ մասնագետների թիմը ստեղծել է Tutor հարթակը, որն իր մեջ ներառում է Tutor Course Finder լեզվի դպրոցների որոնողական համակարգը, եւ Tutor LMS (learning management system) դասապրոցեսի կազմակերպման առցանց մեխանիզմը։ Tutor Course Finder որոնողական համակարգը ընտրության հնարավորություն է տալիս տարբեր վարկանիշներ ունեցող ավելի քան 100 լեզվի դպրոցների միջեւ: Ընտրություն կարելի
Սևանում տեղեկատվություն ստացողների եռյակը գլխավորում են Լեհաստանից, Ֆրանսիայից և Գերմանիայից ժամանած զբոսաշրջիկները
Արդեն 4-րդ տարին է` ինչ Սևանի թերկաղզու տարածքում ամռան ամիսներին տեղակայվում է զբոսաշրջային տեղեկատվական շարժական գրասենյակը, որը մոտ է զբոսաշրջային հոսքերին և առավել արդյունավետ գործունեություն է իրականացնում: «Bari Galust» ցուցանակը կրող գրասենյակը սպասարկում է տեղեկատվության կարիք ունեցող բազմազգ զբոսաշրջիկներին: Տեղեկատվական շարժական գրասենյակ ունենալու գաղափարն առաջացել է դեռևս տարիներ առաջ, երբ ֆրանսիական Աֆրատ կազմակերպության կատարած ուսումնասիրությունների
ՔՀԿ-ներում պահվող անձանց համար մատակարարված սննդամթերքում բաղադրության նորմատիվային պահանջներն առերևույթ չպահպանելու փաստեր են պարզվել. հարուցվել է քրեական գործ
ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում իրականացվել են ստուգումներ, որոնց արդյունքում խախտումներ են հայտնաբերվել ՔԿՀ-ներում պահվող անձանց համար նախատեսված առանձին սննդատեսակների մատակարարման գործընթացում: Պարզվել է, որ մատակարարված խոշոր չափի՝ 55.120.792 ՀՀ դրամ արժողությամբ ձկան պահածոյի, 5.352.000 ՀՀ դրամ արժողությամբ տոմատի մածուկի, 99.486.900
«Հույս ունենանք»-ը հույսն իր վրա է դնում
Թբիլիսիում գործող հայկական թատերախումբը կներկայանա Հայաստանում Սեպտեմբերին կայանալիք «Թատերական Լոռի» փառատոնի շրջանակներում հայ հանդիսատեսն առաջին անգամ կծանոթանա Թբիլիսիի Обходный переулок թատերախմբի արվեստին, որը ղեկավարում է մեր հայրենակից Արտեմ Կիրակոզովը: Փաստորեն, Սփյուռքում, այս դեպքում՝ ոչ հեռավոր, գործում են մշակույթի տարբեր ոլորտներ ներկայացնող խմբեր, նաեւ արվեստագետներ, որոնք դեռեւս անհայտ են մեր արվեստասեր հասարակայնությանը: «Առավոտը» հանդիպեց Արտեմ Կիրակոզովին
Կառավարությունն առաջարկում է ԱԺ արտահերթ նիստ հրավիրել
Կառավարությունն այսօր որոշեց օգոստոսի 28-ին հրավիրել Ազգային ժողովի արտահերթ նիստ: Այս նիստում քննարկվելու է Սեւանա լճից հավելյալ ջրառի մասին որոշման նախագիծը: Վարչապետը տեղեկացրեց, որ ԱԺ նախագահը հայտնել է, որ պատգամավորներն արձակուրդում են, ուստի նպատակահարմար է նիստը հրավիրել օգոստոսի 28-ին: Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Օգոստոսի 23-24-ը Լոռիում և Տավուշում սպասվում է թույլ անձրև, առանձին հատվածներում` նաև մառախուղ: Օգոստոսի 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը 25-26-ը կբարձրանա 2-3 աստիճանով: Երևան քաղաքում՝ Օգոստոսի 23-ի ցերեկը, 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի օգոստոսի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ. Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 38.70C (1999
Վահրամ Սարգսյան. «Արարատ» ակումբի նախագահը զբաղվում է իրականությունը խեղաթյուրելով»
Հայաստանի տափօղակով հոկեյի ֆեդերացիայի եւ Բելառուսի բաց առաջնությունում հանդես եկող «Արարատ» ակումբի ղեկավարությունների միջեւ տարաձայնություններ կան: Ակումբի ղեկավարությունը դժգոհում է ֆեդերացիայից, որը, նրա խոսքով, ոչնչով չի աջակցում ակումբի առաջընթացին, ինչի հետեւանքով կարող է վտանգել ակումբի գոյությանը: «Առավոտը» խնդրո առարկային ավելի ամբողջական ծանոթանալու նպատակով զրուցեց Հայաստանի տափօղակով հոկեյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Վահրամ Սարգսյանի հետ: -Ե՞րբ եւ
Անահիտ Թարխանյանը բանավեճի է հրավիրում Հայկ Մարությանին, Նաիրա Զոհրաբյանին եւ Արտակ Զեյնալյանին. «Հրապարակ»
Հարցազրույց ճարտարապետ, «Երեւանի հանրություն» նախաձեռնության Երեւանի քաղաքապետի թեկնածու Անահիտ Թարխանյանի հետ։ – Տիկին Թարխանյան, «Երեւանի հանրություն» նախաձեռնությունը Ձեր թեկնածությունն է առաջադրել Երեւանի քաղաքապետի պաշտոնում, ովքե՞ր են ներկայացված նախաձեռնության մեջ, եւ ինչպե՞ս որոշեցիք գլխավորել նորաստեղծ դաշինքի ցուցակն ու հավակնել Երեւանի քաղաքապետի պաշտոնին։ – Երկար տարիներ, հասարակական տարբեր ծրագրերի շրջանակում մենք բոլորս աշխատել ենք միասին եւ ամենակարեւորը՝ պայքարել
Կոլերովի կարծիքով՝ պետական հեղաշրջում է եղել. «Ժողովուրդ»
Հայաստանում նոր իշխանության ձեւավորումից հետո հայ-ռուսական հարաբերություններում հնարավոր փոփոխությունների եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, վերլուծաբան Մոդեստ Կոլերովի հետ։ – Պարոն Կոլերով, ռուսական կողմից քննադատական խոսքեր հնչեցին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ։ Չե՞ք կարծում, որ սա միջամտություն էր ՀՀ ներքին գործերին։ – Ռուսաստանը որեւէ գործիք չունի՝
5-րդ անգամ կանցկացվի «Գութան» փառատոնը
«Գութան» ազգային-ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնն այս տարի եւս ինքնատիպ տոն կպարգեւի ազգային երգ ու պարի երկրպագուներին: Այն կանցկացվի օգոստոսի 24-ին, 19:30-ին, Գաֆէսճեան քանդակների պարտեզում: Փառատոնն անցկացվում է ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի մտահղացմամբ եւ նախաձեռնությամբ, ՀՀ մշակույթի նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ: Փառատոնին այս տարի մասնակցելու են գրեթե երկու տասնյակ ազգային-ավանդական երգի-պարի խմբեր՝ «Ակունք», «Կարին»,
Իրավիճակի հրամայականը. «Ժողովուրդ»
ՀՀԿ-ականները բավական ծանր են տարել ԱԺ-ն լուծարելու օրենսդրական հիմքեր ստեղծելու նպատակով սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու մտադրության մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։ ՀՀԿ-ականները հայտարարեցին, թե վարչապետն այսպես փորձում է պահել իր իշխանությունը, վերարտադրվել։ Անգամ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ ասելով, թե վարչապետի խոսքերն օրենսդիր իշխանության նկատմամբ ակնհայտ ճնշում եւ պարտադրանք է։ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությունները
Մարզպետը մեր հրապարակման հետքերով Այրում է գնացել
Տեղամասի պետը պարտավորվել է 10-15 օրվա ընթացքում լուծել խնդիրը
Թմրանյութերի ազդեցության տա՞կ. «Հայկական ժամանակ»
Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Ալեքսանդրի Սարգսյանի գործը շատով կուղարկվի դատարան։ Սաշիկ Սարգսյանի որդին մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության համար՝ սպանության փորձի, ինչպես նաեւ ապօրինի կերպով զենք- զինամթերք ձեռք բերելու, կրելու եւ պահելու համար։ Գործով նախաքննությունն ավարտվել է մի քանի օր առաջ, այսօր գործի նյութերին ծանոթանալու վերջնաժամկետն է։ Տեղեկացանք, որ Հայկ Սարգսյանի մասնակցությամբ
Փաշինյան. «Նոր եմ իմանում, որ կա ստվերային գյուղատնտեսություն»
Այսօր կառավարության նիստում Սևանա լճից հավելյալ ջրառի մասին նախագծի շուրջ քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Երեք ամիս է վարչապետ եմ, նոր եմ իմանում, որ Հայաստանում կա ոչ միայն ստվերային տնտեսություն, այլև ստվերային գյուղատնտեսություն»։ Ըստ վարչապետի, ոռոգման խնդիրներին ուղղված գործողությունների ընթացքում պարզել են, որ կան չգրանցված այգիներ, որոնք փաստորեն պետական վճարումներ չկատարելու համար, ստվերում են,
Վարչապետ. «Եթե այդ ջրային մաֆիան գոյություն ունի, պետք արագ կապիտուլյացիայի ենթարկվի»
Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց Սևանից այս տարվա համար ջրի բացթողնման չափաքանակ սահմանել մինչև 210 մլն խմ: Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն ասաց, որ հավելյալ ջրառը կազմելու է մինչև 40 մլն խմ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ սա կառավարության նիստի օրակարգում եղած ամենաանցանկալի հարցերից մեկն է. «Գիտեք, որ արդեն կառավարությունը մի քանի անգամ
Արցախի գյուղական համայնքներում խմելու ջրի հարցը շարունակում է առաջնահերթ մնալ
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն օգոստոսի 23-ին ընդունել է «ԷՍ-ՊԷ-ԷՖ-Ա» (SPFA) ֆրանսիական բարեգործական կազմակերպության պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին՝ պետական նախարարը նշել է, որ Արցախի գյուղական համայնքներում խմելու ջրի հարցը շարունակում է առաջնահերթ մնալ, և բարեգործական կազմակերպությունների աջակցությունն այս հարցում կարևոր նշանակություն ունի։ Նա մասնավորապես ընդգծել է «ԷՍ-ՊԷ-ԷՖ-Ա»-ի միջոցով «Սեդրիկ Մարտեն» հիմնադրամի դերակատարությունն արցախյան ծրագրերին գործուն աջակցություն ցուցաբերելու հարցում և նշել, որ Արցախի


















































