Օրվա լրահոսը

Սեւ փիառի գործիքը, որն ուղղվում է Փաշինյանի կողմից դեպի Եկեղեցին, տվել է հակառակ էֆեկտը. Վլադիմիր Մարտիրոսյան. «Հրապարակ»

Բոլոր տվյալները ցույց են տալիս, որ նրա վարկանիշը տատանվում է 10-15 տոկոսի շրջանակում, սա յուրաքանչյուր քաղաքական իշխանության համար լեգիտիմության հատակն է՝ դրանից ներքեւ դժվար է պատկերացնել, որ կիջնի:

Շնորհիվ այս անձի քաղաքականության՝ թե՛ ժողովուրդը, թե՛ երկիրը, թե՛ եկեղեցին բավականին վարկաբեկվել են։ Պիտի միայնակ մնան այդ խայտառակության հրապարակում. Տեր Վահրամ ավագ քահանա Մելիքյան

Ով դուրս է գալիս եկեղեցու դեմ, դուրս է գալիս իր ժողովրդի դեմ, ժողովրդի դեմ դուրս եկողը զրկում է իր ժողովրդին Աստծո օրհնությունից, որովհետև այդտեղ բարիք չկա. ABC media-ի հետ զրույցում ասել է Տեր Վահրամ ավագ քահանա Մելիքյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի գրառմանը, որտեղ վերջինս Կաթողիկոսին հեռացնելու ծրագիրն էր ներկայացրել: «Նախ այս ամբողջ շարժումը, որ նախաձեռնվել է

Այս ամենի նպատակն այն է, որ պառակտումից հետո Եկեղեցին չունենա միասնական ճակատ, դիրքորոշում, մինչեւ անցնեն ընտրությունները. Էդմոն Մարուքյան. «Հրապարակ»

Մեր ի՞նչ գործն է՝ գնալ-խառնվել Եկեղեցու հարցերին, իրենք պնդում են, որ առաջնորդվում են իրենց կանոններով, ասում են՝ կարգալույծ արված հոգեւորականներ կան, մեր ի՞նչ խնդիրն է՝ գնալ եւ հետաքրքրվել, թե ում ինչի համար են կարգալույծ անում։

Լրագրությունն իհարկե անընդհատ Արցախի մասին հիշեցնում է, բայց գերմանացի քաղաքական գործիչները լուռ են. «Ազգ»

Ալիեւի լոբբիստները՝ Կալիֆորնիայում ադրբեջանական համայնքը նույն հարթակում այսպես է պատասխանում. «Էլ ի՞նչ: ԱՄՆ մայրաքաղաքը Երեւա՞ն տեղափոխել: Հայկական լոբբիի ամբարտավանությունն արդարեւ սահմաններ չի ճանաչում: Նրանք այնպես են վարվում, կարծես ողջ աշխարհն է իրենց պարտական, նույնիսկ՝ նախագահ Թրամփը, մոռանալով, որ ճնշող մեծամասնությամբ Քամալա Հարիսին էին աջակցում»:

Հրդեհ էր բռնկվել մանկական երկաթուղու մոտակայքում. կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարակից տարածքներ

Հուլիսի 24-ին, ժամը 23:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ Հրազդան մարզադաշտի մոտակայքում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ստորաբաժանումների ուժերն ու միջոցները՝ Երևան քաղաքի փրկարարական վարչության մարտական հաշվարկները, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը: Պարզվել է, որ

Փաշինյանը չունի իրավասություն չեղարկելու միջազգային դատարանի որոշումը: Նա Հայաստանը վերածում է մեկուսացված պետության, որտեղ օրենքները փոխարինվում են անձնական վենդետաներով. ՌԱԿ

Ռամկավար կուսակցության հայտարարությունը Նիկոլ Փաշինյանը միանձնյա կերպով հրաժարվում է կատարել Ստոկհոլմի միջազգային արբիտրաժային պարտադիր որոշումը՝ պաշտպանելով ոչ թե Հայաստանի, այլ իր անձնական շահերը: Դա ուղիղ ճանապարհ է դեպի պետականության կազմաքանդում: Որոշումը՝ ի նպաստ Սամվել Կարապետյանի ընտանիքի, պարտադրում է դադարեցնել «Էլեկտրացանցերի» վրա գրոհը, սակայն Հայաստանի իշխանությունը բացահայտ անտեսում է միջազգային իրավունքը՝ վերածելով երկիրը մեկ մարդու քմահաճույքին

Ովքեր են չնայած միջազգային արբիտրաժի որոշմանը, ՀԷՑ-ում նոր նշանակվածները. մեկը ՔՊ-ական է. «Ժողովուրդ»

Երեկ ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, իրացման տնօրեն է նշանակվել Լեւոն Օհանեսյանը, որն այդքան էլ «պատահական» մարդ չէ։ Լեւոն Օհանեսյանը եղել է «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի գլխավոր տնօրենը. հիմա այդ հիմնադրամը գլխավորում է ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը։ Ըստ համադրվող փաստերի՝ ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, էկոնոմիկայի եւ ֆինանսների տնօրեն է նշանակվել Արմեն Շահնազարյանը, որը նախկին

Չնայած Հայաստանի ածխաթթու գազի արտանետումները համաշխարհային մասշտաբով չափազանց աննշան են, մեր երկիրը գլոբալ տաքացումից ամենաշատ տուժածներից մեկն է. Փաշինյանի ելույթը Ալթայում համաժողովին

Այս համատեքստում կարևորում ենք ջրօգտագործման արդյունավետության բարձրացումը, նորարարական տեխնոլոգիաների ներդրումը և կաթիլային ոռոգման ծրագրերի իրականացումը։

Տոտալիտար աղանդի օրենքներով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վերջերս գրառում է արել ֆեյսբուքում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի մասին: Այդ գրառման մեջ նա կիրառել է այնպիսի բառապաշար եւ դարձվածքներ, որոնք անձամբ ես նրանից երբեք չեմ լսել: Այդպես են սովորաբար խոսում ՔՊ-ական պատգամավորները եւ փաշինյանական քարոզիչները: Կա՛մ հենց այդ մարդիկ են նրա փոխարեն գրել, կա՛մ էլ՝ նախարարը կարողացել է «հաղթահարել ինքն իրեն»

Արևմուտքը սիրահոժար չտեսնելու է տալիս, որովհետև այդ ամենը Կապիտոլիումի բարձունքի կամ Էյֆելյան աշտարակի հեռուներից ընկալվում է որպես Հայաստանը Ռուսաստանի ճիրաններից պոկելու համար անհրաժեշտ «հերոսական ջանք». «ՉԻ»

Իսկ խայծը, հանուն որի մեր ժողովուրդը պիտի հանդուրժի այդ ամենը և չընդվզի, Հայաստանի և Ադրբեջանի միջև «տևական խաղաղությունն» է, որը ոչ միայն ինտենսիվորեն գովազդվում է, այլև նույնիսկ ներկայացվում որպես արդեն իսկ կայացած իրողություն։ Բայց «տևական խաղաղությունը» Հայաստանում, Ադրբեջանում, Արևմուտքում ու Ռուսաստանում միանգամայն տարբեր ձևով են պատկերացնում։

Ոչ մեկ կաթողիկոս կամ պատրիարք չի կարող անգամ մեկ սրբապատկեր փոխատեղել. «Ազգ»

Ձեռնածությունն (մանիպուլացիա) էլ սահմաններ ունի, նույնիսկ եթե ուղղված է ամենատգետներին, նրանց մոլորեցնելուն: Ինչպե՞ս կարելի է եկեղեցի կառուցող, վերանորոգող մարդուն, դրա համար նվիրատուներ փնտրող, գտնող, անձամբ, նույնիսկ չափազանցված ուշադրությամբ կառուցապատմանը հսկող ու, վերջապես, դրանց տիրություն անող մարդուն՝ Գարեգին Բ կաթողիկոսին ամբաստանել ու զրպարտել սեփականություն ստեղծելու, որպես սեփականություն դրանք հետագայում ծախելու կամ ժառանգելու մեջ:

Ռազմիկ Մարտիրոսյան. «Շատ կարեւոր ու էական է, որ հասարակությունը փորձի դուրս գալ փաշինյանական օրակարգից եւ հանրային դաշտ բերի իր օրակարգը»

Փողոցի շարժումներն էլ ցույց են տալիս, որ տասնյակ, եթե չասենք՝ հարյուր հազարավոր,, նրանց թվում նաեւ այն 600 հազարից, որոնք ձայն էին տվել, գիտակցել են եւ պատրաստ են վաղն էլ կանգնել: Բայց այդ շարժումներից չենք կարողանում ստեղծել ինստիտուտներ՝ կայուն, անընդհատ գործող ինստիտուտներ: Այսինքն, տասնյակ ու հարյուր հազարավոր մարդիկ այսօր անպայման ուզում են իրենց մասնակցությունը բերել երկրի կյանքին: Բայց, ցավոք, մենք այսօր չունենք այն իրավիճակը, որ կարողանանք այդ մարդկանց մասնակից դարձնել այս գործընթացներին:

Լուծումը պարզ է՝ Հայաստանի դատարանը պետք է ընդամենը Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժի որոշման կատարման հարցը լուծի՝ առանց անդրադառնալու հարցի բովանդակային կողմին. Արման Թաթոյան

ՀԷՑ-ի, այսպես կոչված, ազգայնացման առնչությամբ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի որոշման առնչությամբ ՀՀ կառավարությունը հուլիսի 23-ի դիրքորոշմամբ ցույց է տալիս, որ միջազգային ներդրողների պաշտպանության համար Հայաստանի ստորագրած միջազգային պայմանագրերը, դրանցով ստանձնած պարտավորությունները չի կատարելու, եթե դրանք Կառավարության ղեկավարին անձնապես կամ քաղաքականապես դուր չեկան։ ՀՀ վարչապետն արդեն անձնական վերաբերմունք է ցույց տվել ՀԷՑ-ի շուրջ կատարվող գործընթացի

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրությունը կատարվում է համաձայն կանոնադրության, և ոչ թե «Կանոնագիրք Հայոց»-ով. Տեր Փառեն քահանա Առաքելյան

Նիկոլ Փաշինյանի երեկվա գրառումը հերքեց իր և իր «գաղափարակիցների» պնդումները, թե վարչապետի ծավալած արշավը ուղղված չէ եկեղեցու, այլ միայն որոշ հոգևորականների և կաթողիկոսի դեմ։ Անկասկած է, որ այս արշավը հակաեկեղեցական բնույթ ունի, և հենց այդ գրառմամբ ավելի հստակ է դառնում՝ եկեղեցու կազմաքանդման և կործանման ակնհայտ միտումը։ Չունենալով գեթ մեկ լիազորություն Հայ Եկեղեցու ներքին կյանքին խառնվելու,

Միշուստինն ազատել է Գուսմանին` ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից

Օրերս Գուսմանը, որը ծնունդով բաքվեցի է, մասնակցում էր Ստեփանակերտում՝ կայացած մեդիաֆորումին, որտեղ ուշադրություն գրավեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը, որտեղ նա, ի թիվս այլ հարցերի, կոչ արեց Ուկրաինային` «չհաշտվել օկուպացիայի հետ»։

«Բաքվի բռնապետի հսկայական ջանքերով և նաև ֆինանսական ներարկումներով ստեղծված ցանցերը փաստացի ոչնչացման եզրին են». Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. Բաքվի բարբարոսական վարչախմբի և Ռուսաստանի միջև լարվածությունն առայժմ ոչ միայն չի թուլանում, այլ նաև գրանցում է նոր բարձունքներ։ Մինչ ուժգնությամբ ընթացող տեղեկատվական-քարոզչական պատերազմում սպառնալիքները ռուսական կողմից հասել են արհեստածին Ադրբեջանին «Օրեշնիկ» հրթիռով հարվածելու մակարդակի, իսկ Բաքվի քարոզչամեքենան արդեն խոսում է Խաչմասում (Խաչմազ) ՆԱՏՕ-ի ռազմակայան տեղադրելուց, իրականության մեջ

Պապը իր յանձնառութիւնը յայտնած է՝ Վեհափառ Հայրապետին հետ գործակցելու

Նորին Սուրբ Օծութիւն Տէր Տէր Արամ Ա. Վեհափառ Հայրապետին ուղղած անձնական նամակով, Նորին  Սրբութիւն Լեւոն ԺԴ. Պապը առաջին հերթին իր շնորհակալութիւնը յայտնած է, որ Վեհափառ Հայրապետին օրհնութեամբ հայ եկեղեցւոյ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան կողմէ երկու սրբազան հայրերէ բաղկացած պատուիրակութիւն մը ներկայ գտնուած է իր գահակալութեան առիթով տեղի ունեցած հանդիսաւոր Սուրբ Պատարագին, եւ այս առիթով սրբազան

Ի՞նչն է մղում մարդկանց հաշվեհարդար լինել նախկին ընկերների կամ ղեկավարների հետ, «բացահայտել» նրանց գաղտնիքները՝ նրանց վիրավորելու, անարգելու, նսեմացնելու նպատակով

Տիրատուր քահանա Սարդարյանը գրում է. «Ի՞նչն է մղում մարդկանց հաշվեհարդար լինել նախկին ընկերների կամ ղեկավարների հետ, «բացահայտել» նրանց գաղտնիքները՝ նրանց վիրավորելու, անարգելու, նսեմացնելու նպատակով Այսօր ես ցանկանում եմ խոսել մի զգայուն թեմայի մասին, որի մասին ինձանից թե համայնքում, թե այստեղ, անընդհատ հարցնում են: Ինչո՞ւ են որոշ մարդիկ, հատկապես նախկին հոգևորականները, որոնք կարգալույծ են եղել, զրպարտում

Ապրելով Ֆրանսիայում՝ Ժանսեմը Հայաստանը միշտ պահեց իր սրտում. Հայաստանում Ֆրանսիայի դեսպան

Ժանսեմը, ինչպես Կոմիտասը, այն մարդկանցից է, ում ուղին արվեստային է եւ հոգեւոր

Փաշինյանը հաստատել է Երևանի շահագրգռվածությունը՝ շարունակել համագործակցությունը ԵԱՏՄ-ի շրջանակում. Ալեքսեյ Օվերչուկ

Մոսկվան Երևանի հետ քննարկում է Եվրասիական տնտեսական միությունում փոխգործակցությունը և մտահոգություն հայտնում որոշ հարցերի շուրջ: Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ պատասխանելով Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հեռանկարների մասին լրագրողների հարցին։ «Այստեղ խոսքը ԵՄ-ին անդամակցելու՝ Փաշինյանի անփոփոխ ցանկության մասին չէ։ Մենք, իհարկե, քննարկում ենք ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության հարցերը։ Եվ այս տեսանկյունից մենք ուշադրություն ենք դարձնում,

Լիլիթ Մակունցը և Բրեդ Շնայդերը քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների և ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները

Հուլիսի 22-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Բրեդ Շնայդերի հետ (Դեմոկրատ)։ Կոնգրեսական Շնայդերը ներկայացնում է Իլինոյ նահանգը, 2025թ.-ի հունվարի 3-ից ղեկավարում է Նոր դեմոկրատների կոալիցիան։ Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների և ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին Հարավային Կովկասում և հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ՀՀ

«Փաշինյանը և նրա սուտի արևմտամետ կցորդները նույն` Հայաստանում առայժմ անխափան գործող քարոզչական մեխանիզմն են կիրառում, ցանկացած հակաժողովրդավարական արարք, բռնաճնշում և ապօրինություն արդարացնելով հիբրիդային «ռուսաստրուկների» դեմ պայքարով». Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրում է․ «Ուկրաինայի նախագահ Զելենսկին հրամանագիր է ստորագրել, ենթարկեցնելով ՆԱԲՈւ և ՍԱՊ հակակոռուպցիոն անկախ մարմինները գլխավոր դատախազին: Անկախ հակակոռուպցիոն մարմինների փակումը Զելենսկին բացատրել է ռուսական գործակալների դեմ պայքարի անհրաժեշտությամբ: Ռուսական կայսերականության դեմ պայքարով բռնաճնշումներն արդարացնելու մարտավարությունը մինչև վերջերս անվրեպ է գործել , ապահովելով հանրության և Արևմուտքի անվերապահ աջակցությունը: Այս անգամ սակայն

«Ձեզ ինչու՞ էր թվում, որ ընդդիմադիր դաշտը ձեր սեփականությունն էր, քաղաքական դաշտը փոխվում է, ուզեք դա թե չուզեք». Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը. «Աժ պատգամավոր Տիգրան Աբրահամյանի վերջին հայտարարությունից որոշ քոչարյանականներ նեղվել են, երբ Տիգրանը մատնանշում էր որ իրենք ուզում են ձայներ տանել ՀՀԿ դեմ արշավ անելով: Հիմա եկեք հասկանանք ինչ՞ու են այս հայտարարությունը հատկապես ծանր տարել իմպիչմենտին բոլոր հնարավոր արդարացումներով չմիացածները`այսուհետև «չմիացողների շարժման» ակտիվ թևը: Ակնհայտ է, որ քաղաքական օլիմպոսից

Արցախի պողոտայի և Էրեբունի փողոցի խաչմերուկում հեղուկ գազով լիցքավորելուց հետո ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել` հրդեհի բռնկումով. shamshyan.com

Այսօր՝ հուլիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արցախի պողոտայի և Էրեբունի փողոցի խաչմերուկում ավտոմեքենան հեղուկ գազով լիցքավորելուց հետո պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են

Չենք ընդունել ԱՄՆ-ի՝ ճանապարհի վարձակալման առաջարկը․ նկատել ենք ինքնիշխանության զիջման վտանգ․ Արման Եղոյան. factor.am

«ԱՄՆ-ն ունեցել է ճանապարհի վարձակալման առաջարկ, որը չենք ընդունել․ նկատել ենք ինքնիշխանության զիջման վտանգ»,- Factor TV-ի հետ զրույցում ասում է ԱԺ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ անդրադառնալով ապաշրջափակման ամերիկյան ծրագրին։ Ըստ նրա՝ ՀՀ կառավարությունը համաձայն է ապաշրջափակման հարցը դիտարկել ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և տարածքային ամբողջականության սկզբունքների պահպանման տիրույթում։ Իշխանական պատգամավորը խոսել

ՀԾԿՀ–ն Կարապետյանների ընտանիքին չի կարող պարտավորեցնել ներդրում անել. Արփինե Հովհաննիսյան

Sputnik. Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը սոցիալական ցանցի իր էջում հակադարձել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի հայտարարությանը, թե «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի սեփականատեր Կարապետյանների ընտանիքը պարտավոր է շարունակել պլանային ներդրումները։ Հովհաննիսյանը հանձնաժողովի նախագահին հորդորել է ուշադիր լինել, քանի որ այս հարցում, նրա կարծիքով, Մեսրոպյանը խոր մոլորության մեջ է։ «Ձեր հանձնաժողովի տիրույթում գտնվող

Երվանդ Բոզոյան. «Ժողովուրդը տեսնում է, որ եթե նախկինը վատն էր, սա վատից էլ վատն է, թալանը նույնն է, սոցիալական անարդարությունը նույնն է, ուղղակի Ղարաբաղը չկա եւ անվտանգություն չկա»

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը «Դեբատ» բանավեճի ակումբում անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական եւ արտաքին քաղաքական իրադարձություններին՝ ասաց. «Հանրության մեջ հիմնական քննարկման թեմա իսկապես դարձել են «Զանգեզուրի միջանցքի» եւ եկեղեցու հետ կապված խնդիրները: Շատերը հետաքրքրվում են, թե այս երկուսի մեջ կապ կա՞, թե՞ չէ եւ ինչի է այս պահին Փաշինյանը որոշել հարձակվել եկեղեցու վրա: Տարբեր տեսակետներ, գնահատականներ

Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել Արա Խզմալյանի փորձառությունն ու մասնագիտական կարողությունները

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հանրային խորհրդի նախագահ Արա Խզմալյանին

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031