Օրվա լրահոսը

Բռնության դրսեւորած ՔՊ պատգամավորները կպատժվե՞ն. հանցագործության մասին օրաթերթի հաղորդումն ուղարկվել է ուսումնասիրության. «Ժողովուրդ»

Հուլիսի 8-ին, երբ իշխանական պատգամավորներն իրենց գործիքը դարձրին բռունցքը, իսկ խոսքի իրավունքը՝ թշնամի, հարձակվեցին ընդդիմադիրների վրա, բռնություն գործադրեցին հենց նիստերի դահլիճում, հայհոյեցին ու ծեծեցին, այդ ֆոնին մի մարդ, որը մի ամբողջ երկրի անունից պատասխանատու է արդարության համար, անշարժ կանգնած էր. նա գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն էր, որը տեսավ ամեն ինչ, բայց լռեց։ Եվ մինչ օրս

Հակոբ Սիմիդյանն է Փաշինյանին՝ հետախուզման մեջ գտնվելու ընթացքում, մի շրջան իր տանը թաքցրել: Հետո նրան էր տեղափոխում՝ վարորդ-օգնականի կարգավիճակում. «Հրապարակ»

Բայց Նիկոլ Փաշինյանին ճանաչողները լավ գիտեն, որ մարդկային հարաբերությունները նրա համար ոչինչ չեն նշանակում, եւ նա, որպես կանոն, իր շահերով է առաջնորդվում` այդ պահին պետք է՝ կօգտվի, հաջորդ պահին պետք չէ` դեն կնետի:

Ցինիզմի ակունքները հասարակության այլասերման մեջ են

Եթե վարչապետի ասուլիսը ձեւակերպենք համառոտ, ապա կստացվի հետեւյալ պատկերը (ձեւակերպումներն իմն են՝ պարզապես փոխանցում եմ Փաշինյանի ասածի իմաստը): «Լավ եմ անում, որ հայհոյում եմ, ես Հայաստանի թիվ մեկ հայհոյողն եմ»: «Լավ եմ անում, որ, ի հեճուկս ՀՀ սահմանադրության, ուզում եմ փոխել կաթողիկոսին»: «Լավ եմ անում, որ ՀԷՑ-ը ոչ լոյալ սեփականատիրոջից փոխանցում եմ մեկ այլ սեփականատիրոջ»

Փաշինյանի իշխանությունը ցանկանում է վերացնել այն մի օղակն էլ, որն ինչ-որ ձևով հիշեցնում է Արցախը, որտեղ բարձրացված է Արցախի պետական դրոշը. «Փաստ»

Գիտեք, կան հայտարարություններ, որ այն աստիճանի «ինքնախոստովանական ցուցմունք են» ու այն կարգի բնութագրական են, որ լրացուցիչ մեկնաբանությունների կարիք էլ չի զգացվում: Փաշինյանի ու ՔՊ-ի համար Արցախի մշտական ներկայացուցչությունը գույք է:

Դժվար է գտնել նախադեպ, երբ երկրի ղեկավարը սեփական իրավազորության տարածքը նույն հարթության վրա է դնում կոմերցիոն հիմքով կառավարվող օդանավակայանի կամ երկաթուղու և փոստային գործակալության հետ. «168 ժամ»

Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսը, այսպիսով, ամբողջությամբ նախընտրական էր՝ 2026-ին ընդառաջ, այն տարբերությամբ, որ ուղղված էր ոչ թե հասարակությանը, որի քվեարկությամբ նորմալ երկրներում ղեկավար է ընտրվում, այլ աշխարհաքաղաքական կենտրոններին, որոնց առևտրի արդյունքում «արտապատվիրակվում է» հավատարմագրային կառավարման հանձնված երկրի իշխանությունը կամ այն, ինչ նման է իշխանությանը։

Ձերբակալման ժամանակ քննիչը անօրինական կերպով առգրավել է Ռաֆայել Սարգսյանի բանկային քարտերն ու կանխիկ գումարը, որը մինչ օրս փաստացի չի վերադարձվել (թարմացված)

Ի աջակցություն Սամվել Կարապետյանի տեղի ունեցած հավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հասցեին իբր սպանության սպառնալիք հնչեցրած 72-ամյա ԱՄՆ քաղաքացի հանդիսացող Ռաֆայել Սարգսյանը քննիչի կողմից ձերբակալվել էր:

ՀՀ կառավարումն է արտապատվիրակված, բայց ում՝ չգիտենք. տնտեսագետ

Հայաստանի ոչ մի քաղաքացի չի կարող վստահ ասել, որ  ՀՀ կառավարությունը կամ վարչապետը, նախագահը կատարում է  իր գործառույթները իր խղճի ու մտքի ներածի չափով ու արտապատվիրակված չէ. Թաթուլ Մանասերյան

Վահագն Խաչատուրյանը ՀԱԳՄ փոխնախագահ Ներսես Կարամանուկյանի հետ քննարկում են ունեցել վերականգնվող էներգետիկայի զարգացման եւ տրանսպորտային հաղորդակցության ուղիների կատարելագործման վերաբերյալ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության (ՀԱԳՄ) փոխնախագահ Ներսես Կարամանուկյանին: ՀԱԳՄ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և տեղեկացրել, որ վերջերս անցկացված միության նախագահության նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են երկրի տնտեսության առջև ծառացած հրատապ և մտահոգություն առաջացնող խնդիրներ, որոնց լուծման գործընթացում միությունը պատրաստ է մասնակցել իր փորձագիտական ներուժով:

«Ամերիկյան», «եվրոպական» ընկերությունների անուններն ընդամենը խայծ են՝ տպավորություն ստեղծելու, որ ծրագրի միակ ու գլխավոր շահառուն Թուրքիան ու Ադրբեջանը չեն». Ի. Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի ՖԲ գրառումը. Նիկոլ Փաշինյանն այսօր վերջնականապես բացահայտեց վերջին շրջանում Հայ Առաքելական եկեղեցու, ազգային բարերարների, ՀՅԴ-ի և մյուս ընդդիմադիր գործիչների դեմ բռնաճնշումների նոր փուլի իրական պատճառը։ Այս ճնշումները զուտ ներքաղաքական հաշվարկներ չեն, դրանք պայմանավորված են Թուրքիայի և Ադրբեջանի հետ ձեռք բերված նոր համաձայնություններով։ Բռնապետական այս վարքագծի

50 մլն եվրոյի վարկ՝ Սյունիքի մարզի զարգացման համար

Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) մաս կազմող ԵՆԲ Գլոբալը 50 միլիոն եվրոյի վարկ է տրամադրում Հայաստանին՝ Սյունիքի մարզի զարգմացմանն ուղղելու նպատակով: Եվրոպական ներդրումային բանկի գլոբալ բանկը (ԵՆԲ) վարկ է տրամադրում Հայաստանի մարզում սոցիալ-տնտեսական զարգացման համար՝ բարելավելու համար կարևորագույն ենթակառուցվածքները, ինչպիսիք են ջրամատակարարումը, առողջապահությունը և կրթական հաստատությունները։ Նախագիծը հանդիսանում է Թիմ Եվրոպա նախաձեռնության մի մասը՝ նպատակ ունենալով

«Եթե այդ հարցերը 2015-ին տային ինձ, ավելի հստակ կպատասխանեի»․ Արմեն Աշոտյանի գործով վկա

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտարարեց․ «Կարծիքներ հայտնելու համար չենք հրավիրում վկաներին, այլ փաստի մասին տեղեկություններ հայտնելու»։

Լսարանում երկրաբան չեն դառնում. ուսանողները ԶՊՄԿ-ում են

Հանրապետության ամենախոշոր հանքարդյունաբերական ձեռնարկության ու մայր բուհի հետ կնքած հուշագրի շրջանակում ուսանողները երկրորդ տարին է արդեն՝ պրակտիկ գիտելիքները ստանում են Սյունիք այցելելով: Ապագա երկրաբանների ու աշխարհագրագետների հերթական խումբը օրերս եղավ ԶՊՄԿ-ում: Նրանք շրջեցին բաց հանքում, հարստացուցիչ ֆաբրիկայում, իսկ հաջորդող օրերին դաշտային պարապմունքներ ունեցան Վահանավանքի տարածքում: Մանրամասները` տեսանյութում:

Սուրեն Սուրենյանց. «Փաշինյանը չորս ժամ զբաղված էր մեր ինտելեկտի բռնաբարությամբ»

Նման համեմատություն անելու համար՝ մարդը կա՜մ կատարյալ դիլետանտ պետք է լինի, կա՛մ՝ մանիպուլյացիայի մեծագույն վարպետ:

Արդարադատության նախարարն ու քրեակատարողական ծառայության պետն այցելել են կալանավորված մոր 8-ամսյա փոքրիկին

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը և Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն այցելել են 8 ամսական փոքրիկին, որի մայրն օրերս դատարանի որոշմամբ կալանավորվել էր։    

Մյուս երկրների ղեկավարների շփումները լրագրողների հետ՝ բոլորովին այլ որակ և բովանդակություն ունեն

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանի ՖԲ գրառումը. Մյուս երկրների ղեկավարների շփումները լրագրողների հետ՝ բոլորովին այլ որակ և բովանդակություն ունեն: Նիկո՛լ, այսօրվա ասուլիսում հնչած հարցերի մեծ մասից կրկին երևաց, թե որքան վատ, խայտառակ վատ կառավարչություն ունեք… Առաջին իսկ օրվանից քննադատելով ու համոզված լինելով, որ ձեր նպատակը ի շահ Հայաստանի և Արցախի (չէր) չէ՝ այնուամենայնիվ, անգամ

«Արտապատվիրակումը Հայաստանի կառավարումն է թուրքերի կողմից»․ Էդուարդ Շարմազանով

Ըստ ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի՝ Նիկոլ Փաշինյանը ոչ թե դեպի ԵՄ է գնում, այլ դեպի Թուրքիա, թուրքական աշխարհ։

Գառնիկ Դանիելյան. «Արտապատվիրակվածների խմբակը խոսում է արտապատվիրակման մասին»

Արդյո՞ք ծրագրի մի մաս չէ՝ հարաբերությունները վատթարացնել հարեւան բարեկամ երկրների՝ մասնավորաբար, Ռուսաստանի ու Վրաստանի հետ, եւ այդ բաց տեղը լրացնել Թուրքիայով, ու դուք էլ լինեք Թուրքիայի սատրապ կամ ժամանակավոր կառավարիչ: Սա է այդ ծրագրի ամբողջ բովանդակությունն ու իմաստը:

«Օգոստոսին լրանում է Արմեն Աշոտյանի տնային կալանքի երկամսյա ժամկետը․ դեռ երկար ենք քննելու մեղադրանքի կողմի ապացույցները»․ Ռուբեն Մելիքյան

Ըստ Ռուբեն Մելիքյանի՝ ՀՀ-ն Եվրոպայի համար ձեռնտու գիծ է որդեգրել, դրա համար էլ նրանք մոռանում են մարդու իրավունքների մասին։

«Արդ, մի՛ տարածեք թունավոր խոսքեր ու մտքեր, անե՛ղծ պահեցեք մեր հավատավոր ազգի հոգեմտավոր ներաշխարհը». Ասողիկ աբեղա

Սիրելի լրագրողներ, Ամենևին կարիք չկա հայտնի ցնորաբանությունները (մորոսաբանություն) տարածելու, ավելին՝ դրանց վերաբերյալ մեկնաբանություններ ակնկալելու հոգևոր սպասավորներից և ուղղամիտ հավատացյալներից: Այդպես վարվելով, կամա թե ակամա, ջուր է լցվում օտարների (աշխարհիկ ու կրոնական) ջրաղացին, որոնք ընդդեմ Հայոց Եկեղեցու իրականացնում են կազմակերպված պայքար: Սուրբ Եկեղեցու դեմ սանձազերծված այս պայքարը տիրել է ողջ աշխարհին. նպատակը մեկն է՝ ճշմարիտ և

«Շեկ, սիրուն, բոյով, ջիգյարով ու անմեղ, ապրես ախպերս»․ Վարդան Ղուկասյանը՝ Արթուր Ալեքսանյանին

«Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար, ճանաչված պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը իր խոսքում հիշեց կալանավորված Միքայել  Սրբազանին՝ նշելով, որ պարտավոր ենք միշտ հիշել թեմի առաջնորդին ու նրա ներկայությունը զգալ։

Փանահին խոսեց իր երազանքից՝ Ֆիլմերն առանց սահմանափակումների ցուցադրվեն Իրանում

Իր համարձակ ֆիլմերի պատճառով նա ավելի քան 10 տարի հնարավորություն չի ունենում դուրս գալ Իրանից

«Փաշինյանը ժամանակից շուտ է ծերանում․ հիշո՞ւմ եք՝ ինձ առողջություն էր մաղթում»․ Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյան․ «Նիկոլ Փաշինյանը հիմնավորում է՝ ՀԷՑ-ը վերցնում ենք, քանի որ արտապատվիրակվել էր, վատ էր ,ու ասում է՝ Զանգեզուրի միջանցքի արտապատվիրակումը լավ է։ Աբսուրդ է, որ այդ աթոռին նստած մարդը համեմատում է ենթակառուցվածքը  աշխարհաքաղաքական կոնկրետ ֆենոմենի հետ»։

Ակնհայտ է, որ իշխանությունների կողմից իրականացվող այս գործողությունների հիմնական շահառուն դարձել է թուրք-ադրբեջանական տանդեմը. հայտարարություն

«ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ» պատգամավորական ակումբի նախագահության հայտարարությունը Հայաստանի իշխանությունների կողմից վերջին շրջանում իրականացվող քաղաքական հետապնդումները հասարակության շրջանում լուրջ դժգոհությունների տեղիք են տվել։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ իրականացվող դատապարտելի գործողությունները, հայտնի բարերար Սամվել Կարապետյանին անօրինական կալանավորումը, քաղաքական ուժերի ու գործիչների նկատմամբ ընդգծված քաղաքական հետապնդումներն ավելի եւ ավելի են խորացրել հասարակության ներսում առանց այդ էլ գոյություն ուեցող

ՀՔԱՎ-ը դիմելու է Սահմանադրական դատարան

Արթուր Սաքունցն՝ ընդդեմ Ազգային անվտանգության ծառայության գործի վերաբերյալ

Վախենում եմ ասել, թե այսպես շարունակվելու դեպքում, 10 տարի հետո Հայաստանն ի՞նչ կարգավիճակում է լինելու. Արտակ Զաքարյան

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանն իր ՖԲ էջում անդրադարձել է այսօրվա ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանի «տեսլականին». Ասում է «կարծում եմ, որ 20 տարի հետո Հայաստանը լինելու է ԵՄ անդամ»:))) …Վախենում եմ ասել, թե այսպես շարունակվելու դեպքում, 10 տարի հետո Հայաստանն ի՞նչ կարգավիճակում է լինելու (հետևանքներն արդեն իսկ անմիխիթար են(( Բայց, որ առաջիկա 10 տարիների

«Չկասկածեք՝ վաղը կկանգնի, կասի՝ ե՞ս եմ Արցախը հանձնել, վարչապետն է հանձնել». Աննա Մկրտչյանը՝  Նիկոլ Փաշինյանի մասին

Ըստ պատգամավորի՝ Նիկոլ Փաշինյանը թուրքական ինքնավստահությամբ ծաղրում է հայերին բոլոր լրատվականների էկրաններից։

Նման միջանցքը, նույնիսկ եթե անվանապես կառավարվում է «չեզոք» ուժերի կողմից, իրականում կդառնա ադրբեջանական էքսպանսիայի գործիք. Օսկանյան

Տարբերությունը պարզ է, բայց հիմնարար. ծառայությունների արտապատվիրակումը կառավարման գործիք է, իսկ «միջանցքի» արտապատվիրակումը՝ տարածքային զիջում. Օսկանյան

«Սա ոչ միայն խեղում է եկեղեցու ինքնիշխան բնույթը, այլ նաև սպառնում է վերածվել «վհուկների որսի», որտեղ «անհնազանդ» ձայները կարող են լռեցվել պետական լծակներով»

Փաշինյանի նետերն ուղղված են այն ինստիտուտի դեմ, որը մեկուկես հազարամյակից ավել պահել ու միավորել է աշխարհասփյուռ հայությանը

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031