Օրվա լրահոսը
Աննա Հակոբյան. Երկու տարվա ընթացքում ապրելու եմ Պեկինում` ժամանակ առ ժամանակ Հայաստան գալով
Ընտրել եմ չինական փիլիսոփայությունը, որպեսզի կյանքի մեր փիլիսոփայությունն ավելի լավ հասկանամ: Կեցությանս ծախսերը հոգալու ենք անձնական միջոցներով։ Չինաստանում գտնվելուս ընթացքում ինձ անվտանգություն չի տրամադրվելու։
Սևանա լճի մակարդակն իջել է 2 սմ-ով. անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 2 սմ-ով
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի հուլիսի 7-13-ը 🟦 Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.66 մ (13.07.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 2 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 27 սմ-ով։ 🟦 Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հուլիսի 7-13-ն ընկած
Փորձ է արվում նվազագույնի հասցնել հայ եկեղեցու եւ Մեսրոպ Մաշտոցի դերը. Հնագետը՝ ԵՊՀ դասախոսի մասին
Այս ծանր օրերին, երբ եկեղեցու դեմ արշավ է սկսել, պետք է հասկանալ, թե ում ջրաղացին է ջուր լցնում Աշոտ Ներսիսյանը: Չստուգված աղբյուրներով կառուցված նման դիտարկումներով փորձ է արվում տպավորություն ստեղծել, որ եկեղեցին ազդեցություն չի ունեցել գրերի ստեղծման եւ հոգեւոր մշակույթի մեջ, այլ ընդհակառակը եկել, ամեն ինչ ջնջել է:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 16-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի – Բեյրութի փողոցների խաչմերուկից մինչև Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկ կարգելվի մեքենաների կանգառը: Երևանի քաղաքապետարան
ՀՀ-ում ԵՄ ներդրումները կանխատեսվում է հասցնել 2.5 մլրդ եվրոյի
Նիկոլ Փաշինյանի, Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա Ֆոն դե Լայենի եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվել է մամուլի համատեղ հաղորդագրություն Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի եռակողմ հանդիպումը: Հանդիպման արդյունքներով ընդունվել է մամուլի համատեղ հաղորդագրություն, որը ներկայացնում ենք ստորև. «ԵՄ-ն և Հայաստանը
Ծրագրի իրագործումը, հետագայում նաև էստակադայի կառուցումը, զգալիորեն կբեռնաթափի Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը, հնարավորություն կտա ունենալ ավտոբուսային գծեր
Այս շաբաթ գործակարգավարականի ընթացքում քննարկված ծրագրերը Կայացել է Նոր Նորք վարչական շրջանի Հ.Գյուրջյան փողոցը Ա.Մյասնիկյան պողոտային միացնող մոտ 2.4 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման նախագծի մրցույթը: Չափագրումն ավարտված է: Ծրագրի իրագործումը, հետագայում նաև էստակադայի կառուցումը, զգալիորեն կբեռնաթափի Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը, ինչն էլ հնարավորություն կտա ամենածանրաբեռնված պողոտայում ևս ունենալ ավտոբուսային գծեր: *** Էրեբունի վարչական շրջանի հ. 74
«Ողջամիտ չէ, որ անձը որսորդական զենքով գնա ահաբեկչություն անելու»․ փաստաբան
Փաստաբան Սերգեյ Հարությունյանը վստահեցրեց՝ այդ տղան նռնակի համար իր պատասխանը տալու է, բայց դա բերել, կապել ահաբեկչության հետ, աբսուրդ է։
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Ուշադրություն
Հուլիսի 14-ին Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Հայաստանը խորապես նվիրված է խաղաղությանը և կայունությանը․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը X-ի իր միկրոբլոգում անդրադառնալով Բրյուսելում իր, Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հանդիպմանը՝ նշել է. «Հաճելի է Ձեզ կրկին տեսնել Բրյուսելում, հարգելի՛ Նիկոլ Փաշինյան։ Դուք ցույց տվեցիք Հայաստանի խորը նվիրվածությունը խաղաղությանը և կայունությանը։ Մեր կապերն ավելի սերտանում են, քան երբևէ, և ԵՄ-ի դիմադրողականության և աճի ծրագիրը
«Հոգեբանական ճնշման ձև է իրականացվում բռնված անձանց նկատմամբ, երբ անձը սպասում է, որ փաստաբան է գալու, բայց դա տեղի չի ունենում». Սերգեյ Հարությունյան
Ըստ Սերգեյ Հարությունյանի՝ այն, որ խոչընդոտել են փաստաբանների մուտքը Երևանի քննչական վարչություն, այդ ձևով փորձում են նսեմացնել փաստաբանի դերը, թուլացնել իրավապաշտպան գործունեությունը՝ ցույց տալով, որ կկանգնես արևի տակ, դրսում՝ որքան պետք է․ մենք ենք որոշողը։
«Նորմալ է, որ էդ մարդը ճակատի քրտինքն է սրբում, պետք չէ վարչապետի ամեն մի շարժումը խորը քաղաքագիտական վերլուծությունների արդյունք սարքել»․ Տարոն Չախոյան
Լրագրողներից մեկը նկատեց, որ Նիկոլ Փաշինյանը լավ հարաբերություններ ունի Ալիեւի եւ Էրդողանի հետ, հաճույքով գրկել էր Էրդողանի գիրքը, Չախոյանը պատասխանեց․ «Իսկ դուք ի՞նչ էիք սպասում, երբ վարչապետին հանդիպման ժամանակ կամ հանդիպումից հետո նվեր են անում, պետք է հրաժարվե՞ր»։
ԱՆԻՖ-ի նախկին ղեկավարը՝ Գազայում «պատերազմական հանցագործություններին» մեղսակի՞ց
«Գազայի մարդասիրական հիմնադրամի՝ GHF, պաշտոնյաների ներգրավվածությունը պատերազմական հանցագործություններում անհերքելի է: Հիմնադրամը պետք է լուծարվի, և դրա ղեկավարները պետք է պատասխանատվության ենթարկվեն». Մեծ Բրիտանիայում մարդու իրավունքների արաբական կազմակերպություն
Որոշում է կայացվել դադարեցնել «Երևան» ՋՕԸ տնօրենի լիազորությունները` անարդյունավետ կառավարում իրականացնելու պատճառով
Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Նիստում որոշում է կայացվել դադարեցնել «Երևան» ՋՕԸ տնօրենի լիազորությունները` անարդյունավետ կառավարում իրականացնելու պատճառով։ Նիստի ընթացքում քննարկվել են նաև ՋՕԸ-երի 2024 թվականի գործունեության տարեկան արդյունքները և 2025 թվականի ընթացիկ գործունեության վերաբերյալ հարցեր։
«Սրբազան հոր նկատմամբ ճնշումը տեղավորվում է վերջին շրջանում հակաեկեղեցական արշավի շրջանակներում». Խաչիկ Աբաջյան
Հովհաննես Հովհաննիսյանը մինչեւ ռեկտոր դառնալը Աստվածաբանության ֆակուլտետի դասախոս էր, եւ մոտ 20 տարի աշխատում է սրբազանի ղեկավարած ֆակուլտետում որպես դասախոս: Ես ԵՊՀ տարբեր կառավարման մարմինների անդամ եմ եղել, եւ տեսել եմ, որ ռեկտորը մեկ անգամ չէ, որ նիստերի ժամանակ շնորհակալություն է հայտնել սրբազանին՝ իր ջանքերի, կապերի, այս կամ այն ներդրումները համալսարան բերելու, տարբեր համալսարանների հետ համագործակցություն հաստատելու համար:
Գուցե գրական հայերենս կատարելագործելու կարիք ունի, բայց դա ինձ ավելի քիչ հայ չի դարձնում. Սամվել Կարապետյանի դուստրը` հայերենի ու հայ մնալու մասին
Լեզուն միայն քերականություն չէ, լեզուն կապ է, իսկ այդ կապը մենք երբեք չենք կորցրել
«Փողոցային պայքարն ու նստացույցը դադարեցնում ենք, հայտարարել էինք համահայկական օրակարգ Արցախի շուրջը, բայց չստացվեց»․ Ապրես Մարգարյան
«Արցախի ներկայացուցչության շենքից այս պահից դուրս ենք գալու, քաղաքական կուսակցությունների հետ գործընկերության մասով այդ շրջանակն էլ ենք անպայման վերանայելու»։
ՀԷՑ-ը վերականգնել է ավելի շատ ճանապարհածածկ, քան քանդել է. խորհրդակցություն քաղաքապետարանում
Էլեկտրամատակարարման տատանումների վերաբերյալ բողոքներ կամ գրանցումներ չեն եղել։
Կաթնամթերքի արտադրամասն աշխատել է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Գուրգեն Ղազարյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (ք․ Երևան, Գրիգոր Զոհրապ փ․), որտեղ պարզել են, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Մասնավորապես՝ • արտադրամասի կառուցվածքը և դասավորվածությունը չեն ապահովել սննդամթերքի աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը բացառող տեխնոլոգիական գործառնությունների հոսքայնության հնարավորությունը, •
Թուրքիայում աւերած են Սեբաստիոյ մէջ պատմական Սուրբ Մինաս եկեղեցւոյ գերեզմանոցը
«Նոր յառաչ». Պոլսոյ «Ակօս» թերթին մէջ լոյս տեսած լուրին համաձայն՝ 1915-էն առաջ հայկական բնակավայր Սեբաստիոյ (Սվաս) Զարա գաւառի Ալաքիլիսէ (նախկին անունով Միւսլիւմապաթ) գիւղին մէջ գտնուող՝ 13-րդ դարուն կառուցուած Սուրբ Մինաս եկեղեցւոյ գերեզմանոցը աւերած են: Եկեղեցին վերջերս այցելած քաղաքացի մը, թերթին վկայած է. “Ոսկորները տեսանք ամէնուրէք սփռուած: Տեսարանը իրօք շատ գէշ էր: Կը փափաքինք, որ այս
40 հազարական դրամ աջակցությունը չի շարունակվի, արցախցիները դժգոհ են․ կառավարությունում ավարտվեց հանդիպումը
«Բոլոր քննարկումների ժամանակ էլ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ իրենք ամեն ինչ գիտեն, այսինքն՝ տիրապետում են բոլոր խնդիրներին, եւ մեր բարձրացրած խնդիրներն իրականությանը չեն համապատասխանում»։
Արցախցիների կողքին պետական մակարդակով կանգնելն անմիջական պարտավորություն է, նրանց արժանապատիվ կյանքի պայմանների ապահովումը առաջնահերթ հրատապություն. Արման Թաթոյան
Հիմա էլ իշխանությունն արհամարհում է արցախցիների իրական խնդիրներն ու պահանջները, այդ թվում՝ նվաստացնող վերաբերմունքով։
Էջմիածնի նախկին քաղաքապետի ամուսնու բենզալցակայանի աշխատակիցների դեմ գործ է հարուցվել սպանությունը թաքցնելու համար
Գազալցակայանի հերթափոխի պետը սպանություն կատարած անձի բացահայտմանը խոչընդոտելու նպատակով՝ գազալիցքավորողին հրահանգել է ջրով լվանալ գազալցակայանի տարածքում թափված արյան հետքերը
Քիմիայի 57-րդ միջազգային օլիմպիադայում ՀՀ թիմը արծաթե մեդալի և գովասանագրերի է արժանացել
Հուլիսի 5-14-ը Արաբական Միացիալ Էմիրությունների Դուբայ քաղաքում տեղի ունեցած Քիմիայի 57-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմն արժանացել է արծաթե մեդալի և երեք գովասանագրերի: Արծաթե մեդալի է արժանացել Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արման Խառատյանը, իսկ գովասանագրերի՝ «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Դավիթ Ղազարյանը, Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ
«Հաջորդող 2-3 ամիսների ընթացքում արցախցիների շրջանում ծայրահեղ աղքատների թիվը կտրուկ աճելու է․ մեր նպատակն արտագաղթը կանխելն է»․ Արտակ Բեգլարյան
«Ես ինքս հստակ տեսնում եմ, որ կառավարությունը լուրջ բարեփոխումներ կամ ներառական արդյունավետ քննարկումներ չի իրականացնում, որովհետեւ հստակ քաղաքական դիրքորոշում ունեն, որ այն պահանջները, որոնք մենք ներկայացնում ենք, իբր թե սպառնալիք են ՀՀ ազգային անվտանգության համար։ Բայց ես կասեմ, որ իրենց այդ դիրքորոշումն է սպառնալիք ազգային անվտանգության համար։ Դա վերաբերում է մեր վերադարձին Արցախ, դա վերաբերում
Փաշինյանը ժամանել է Բրյուսել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել: Տեղի կունենա եռակողմ հանդիպում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ: Նիկոլ Փաշինյանը կհանդիպի նաև ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսի և Բելգիայի վարչապետ Բարտ Դը Վեվերի հետ։ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
«Նույնիսկ խաղաղության պայմանագրի, այսպես կոչված, համաձայնեցված տեքստը չնախաստորագրվեց Աբու Դաբիում, հանդիպման գործնական արդյունքները շատ փոքր են»
Աբու Դաբիում տեղի ունեցած Փաշինյան-Ալիեւ հանդիպման գործնական արդյունքները շատ փոքր են, նույնիսկ «խաղաղության պայմանագրի» տեքստը, որը Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները համարել են «համաձայնեցված», չնախաստորագրվեց։ Այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։ Թե ի՞նչ արդյունք տվեց այս հանդիպումը, ի՞նչ սպասել առաջիկայում, հարցերին քաղաքագետը պատասխանեց. «Մենք իմացանք, որ տեղի ունեցավ հանդիպում Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի
Նման մթնոլորտում որևէ «խաղաղության» կնքումը ձևական է լինելու, իսկ որևէ ենթակառուցվածքի գործարկումը՝ Հայաստանի դեմ ագրեսիայի նոր առիթ. ԱԺԲ
Ազգային–ժողովրդավարական բևեռի խորհրդի հայտարարությունը Հայաստանի տարածքով այսպես կոչված արտատարածքային միջանցքի հնարավորության վերաբերյալ Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը ինչպես նախկինում, այնպես և այսօր դատապարտում է 2020-2023թթ․-ի Հայաստանի դեմ ռուս-թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդյունքում և դրա հետևանք հանդիսացող նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված Հայաստանի տարածքով ՀՀ-ը ինքնիշխանությունը ոտնահարող հաղորդակցությունների բացման ծրագիրը։ Միաժամանակ Բևեռի խորհուրդը հայտարարում է, որ մեր տարածաշրջանում հաղորդակցությունների բացումն ու
Վարչական ղեկավարի կեղծ տեղեկանքների հիման վրա ազատվել են վարժական հավաքներից. քրեական վարույթն ուղարկվել է դատարան
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի բնակավայրերից մեկի վարչական ղեկավարը, 2025 թվականի մարտի 18-ից ապրիլի 11-ը ՀՀ ՊՆ կողմից կազմակերպվող 25-օրյա վարժական հավաքներից իր ազգականին ազատելու դիտավորությամբ, նշված ժամանակահատվածում վերջինիս՝ ՀՀ-ում գտնվելու պայմաններում, 2025 թվականի փետրվարի 11-ի թվագրմամբ ստորագրել և իր կնիքով հաստատել է կեղծ
«Ճանապարհի ամբողջ երկայնքով պետք է գործի նույն իրավական ռեժիմը՝ հակառակ դեպքում ՀՀ-ն դրանից չի կարողանալու օգտվել, Թուրքիան ու Ադրբեջանը կարողանալու են»
Ըստ Արմեն Բաղդասարյանի՝ եթե Ադրբեջանի տարածքով անցնող ճանապարհն Ադրբեջանը վերահսկի, ՀՀ-ի տարածքով անցնողը վերահսկի որեւէ միջազգային կազմակերպություն, այդ դեպքում կստացվի, որ Ադրբեջանն այդ ճանապարհից կարողանալու է օգտվել, իսկ մենք Ադրբեջանի տարածքով անցնող ճանապարհներից չենք կարողանալու օգտվել։ «Հաջորդ քայլն ավելի շատ սահմանազատման շարունակության մասին կլինի։ Այս փուլում Ադրբեջանը պետք է փորձի լրացուցիչ ճնշումներ գործադրել ՀՀ-ի վրա»,-
Ինչ հիմնավորմամբ է 8 ամսական երեխայի մորը կալանավորելու որոշում կայացվել․ դատարանը հրապարակել է որոշումը. factor
Ըստ մեղադրանքի, նա օժանդակել է «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի ռեկտոր Վաղարշակ Մադոյանին և պրոռեկտոր Դավիթ Մադոյանին Հնդկաստանի 16 քաղաքացիների անօրինական միգրացիան կազմակերպելուն


















































