Օրվա լրահոսը
Պատասխանի իրավունքով. «Խորապես վիրավորված եմ»
Հարգելի խմբագրություն, ձեր թերթի փետրվարի 10-ի համարում հրապարակված՝ անկախ լրագրող Զարինե Գրիգորյանի՝ «Ուսուցչի վերաբերմունքի պատճառով երեխաս այլևս դպրոց գնալ չի ուզում. Քաջարանի 1-ին միջնակարգ դպրոցի ծնող» հոդվածում անդրադարձ է եղել նաև իմ անձին: Ցանկացած՝ քիչ թե շատ ուսյալ ընթերցողի համար պարզ է, որ ինձ վերագրվածը, չնայած գույների հնարավորինս խտացմանն անգամ, պարզապես անհեթեթություն է: Բայց և,
Գյումրիում ևս նախազգուշանում են ահաբեկիչներից․ սպասարկման օբյեկտներում ուժեղացված հսկողություն է
Լուրերն այն մասին, որ քուրդ ահաբեկիչներ են հատել Հայաստանի սահմանը, ոստիկանների ուշադրության կենտրոնում է։ Այս օրերին ոստիկանները ուժեղացված հսկողություն են սահմանել նաև Գյումրու սպասարկման օբյեկտներում, հատկապես հյուրանոցներում։ Վերջիններս օրվա մեջ մի քանի անգամ ստուգում են, թե ովքե՞ր են ելումուտ անում, չկա՞ն արդյոք կասկածելի դեմքեր։ Այս մասին մենք տեղեկացանք ոստիկանության տեղի աշխատակիցներից, որոնք նշում են, թե
«6 տարի՝ այս հոտը շնչում ենք, թող 1 վայրկյան էլ իրենք շնչեն». Նուբարաշենի բնակիչ. (Տեսանյութ)
Համացանցում էլ գրած է, որ քաղաքի ամենաէժան տները Նուբարաշենում են: Բոլորը գնում են այստեղից
Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է պաշտոնեական կեղծիք կատարած քննիչի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Հրանտ Մելիք-Քարամյանը անձնական դրդումներով կեղծ տվյալներ է մտցրել իր վարույթում քննված քրեական գործի փաստաթղթերում: Այսպես, Հրանտ Մելիք-Քարամյանը 25.11.2016թ.-ին վարույթ է ընդունել խոշոր չափի
«Կին տեսան՝ բռնին-տփին. ամոթ է, եկեք այստեղի ջուրն անալիզ արեք». Նուբարաշենի բնակիչը՝ ՀՀԿ-ական ավագանիներին (տեսանյութ)
Տարոն Մարգարյանին մենք ընտրել ենք, գնահատում ենք իր արածը, բայց ՀՀԿ-ական ավագանիները թող գոնե մի հատ իմանային՝ ինչու էր այդ կեղտաջուրը բերվել
Վարչապետին ներկայացվել են ՀՀ արդարադատության նախարարության 2017 թվականի գործունեության արդյունքներն ու 2018-ի անելիքները
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ արդարադատության նախարարություն` ծանոթանալու 2017 թվականի գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թվականի անելիքներին: Վարչապետին ներկայացվել են ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակված և ՀՀ Ազգային ժողով փոխանցված Սահմանադրությունից բխող օրենքները ինչպես նաև Սահմանադրական օրենքները, դատարանների բեռնաթափմանն ուղղված քայլերը, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում կատարված աշխատանքները, ԴԱՀԿ
Օտարերկրյա լրագրողների և բլոգերների մի խումբ այցելել է Արցախ
«Արցախակերտում» ՀԿ կազմակերպմամբ՝ փետրվարի 10-13-ն Արցախ է այցելել օտարերկրյա լրագրողների և բլոգերների մի խումբ, որում ներգրավված են եղել ներկայացուցիչներ Ռուսաստանից, Լատվիայից, Հունգարիայից, Ֆրանսիայից, Ալժիրից և Իտալիայից՝ հայ բլոգերների ուղեկցությամբ: Այցի նպատակն էր մասնակցել ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին, ինչպես նաև՝ ծանոթանալ երկրի պատմությանը, մշակույթին և զարգացման ներուժին: Այցի շրջանակներում խմբի անդամները բովանդակալից հանդիպումներ են
«Ի՞նչ է, այս 5 շենքում հղի չկա՞ր, Գոռ Վարդանյան, կարո՞ղ է գիտեիր՝ «Հրեշների գայլը» ֆիլմում ես». Նուբարաշենի բնակիչ (Տեսանյութ)
Բնակիչները պատկան մարմիններին կրկին խնդրում են՝ նորոգել կոյուղին ու վերջապես իրենց շնչելու հնարավորություն տալ
Ռուզաննա Մուրադյան. «Երկու կողմից էլ շատ անհաջող սցենար էր»
ՀՀԿ-ական պատգամավորը քննադատում է «Երկիր ծիրանիին», բայց չի խնայում նաեւ յուրայիններին
Նախաձեռնության անդամ. «Թուրքիան՝ ի դեմս Աթեշյանի, հաջողակ դեսանտ է իջեցրել մեր եկեղեցու մեջ»
Փետրվարի 14-ին «Նոյյան տապանի» մամուլի սրահում կայացավ «Պահանջում ենք պատժել սրբապիղծ Աթեշյանին» հասարակական-քաղաքացիական նախաձեռնության անդամներ՝ լրագրող Գոհար Արշակյանի, մանկավարժ Սոսե Ղլեջյանի ասուլիսը: Թեման Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունները և հայկական համայնքի ապագան էր, Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի կողմից Պոլսո հայոց պատրիարքության ընդհանուր փոխանորդի պաշտոնը վերստին ստանձնելը և Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի՝ Ստամբուլից հեռանալու որոշումը։ Գոհար Արշակյանն անդրադառնալով Պոլսո
Փաշինյանը պատմում է կոռուպցիայի կոնկրետ դեպք՝ «Կոշ» քրեակատարողականում. Բյուջեի փողը «կերել» են, կալանավորներից հավաքել
Փաշինյանը պատմեց. «Երբ ես «Կոշ» քրեակատարողական հիմնարկում նստած էի, այդ ժամանակ ասեցին, որ Կոշ քրեակատարողականի տանիքը վերանորոգվել է, բյուջեից փող են տվել: Իրականում կալանավորներից փող էին հավաքել, նորոգել, իսկ էդ բյուջեի փողը ուր էր գնացել՝ Աստված գիտի: Կամ ավելի ճիշտ բյուջեի փողը ծախսել էին, կալանավորներին ասել էին՝ պիտի փող տաք, որ տանիքը վերանորոգենք»:
Ո՞վ գիտե, թե որքան տարածք, բնակարան ունի քաղաքապետարանը ոչ պաշտոնական ցուցակներում. Անահիտ Բախշյան
Երեկ ավագանու նիստում կատարված դեպքը լրատվության ուշադրությունից դուրս թողեց օրակարգի «Երևան համայնքի սեփականության 2017թ. գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին» շատ կարևոր կետի քննարկումը: Ինչո՞ւ էր այն կարևոր, որովհետև թե՛ հողի, թե՛ գույքի աճուրդների մասին հայտարարություններում աճուրդի ներկայացված գույքը պետք է համարվի Երևան քաղաքի սեփականություն ու գույքագրված լինի վերոնշյալ փաստաթղթում: Սույն հարցի մասին իմ ելույթն այն մասին
Փաշինյանն ահազանգում է, որ առաջնագիծը չի կահավորվում
Փաշինյանն անդրադարձավ ապրիլյան պատերազմին՝ ասելով. «Ապրիլյան պատերազմը խայտառակություն էր մեզ համար, որովհետեւ պարզվեց՝ առաջնագիծը բարձիթողի վիճակում է, կատարյալ բարձիթողի»: Նա հայտարարեց, որ թեեւ ասում են, որ դրանից հետո առաջնագիծը կահավորվել է, բայց այդ ինֆորմացիան ճիշտ չի:
Պետդումայում բացվեց Հայաստան-Ռուսաստան «ՄԻԱՍԻՆ» խորագրով ցուցահանդեսը
Փետրվարի 14-ին ՌԴ Պետական Դումայի շենքում բացվեց Հայաստան-Ռուսաստան «Միասին» խորագրով ցուցահանդեսը։ Բացման պաշտոնական արարողությանը մասնակցեցին ՀՀ ԱԺ և ՌԴ Պետական Դումայի նախագահներ Արա Բաբլոյանն ու Վյաչեսլավ Վոլոդինը։ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի ուղեկցությամբ Արա Բաբլոյանն ու Վյաչեսլավ Վոլոդինը շրջայց են կատարել տաղավարներով և այնուհետև հանդես եկել ելույթներով։ «Այս ցուցահանդեսը շատ խորհրդանշական է, և դա բարեկամության,
Արա Բաբլոյանը հանդիպել է ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 14-ին Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հերմինե Նաղդալյանը, Արտաշես Գեղամյանը եւ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան
Որ ուզում են` լուծումը գտնում են
«Երեխայի մանկասայլակով դժվար է շրջել Երեւանում, մայթերը, շենք-շինություններն անմատչելի են, ինչ-որ տեղ մուտք գործելու համար ստիպված ես դիմել կողմնակի օգնության»,- այսպես պատասխանեց, երբ Բելառուսից մեր երկրում երկու փոքրիկների հետ ժամանակավորապես հյուրընկալված տիկնոջը հարցրի, թե Երեւանը դո՞ւր է գալիս նրան: Քաղաքաշինական միջավայրի մատչելիությունը մեր երկրում դժվար լուծելի խնդիրներից է: Եվ որքան էլ քաղաքային իշխանություններն ամեն տարի
Նոր Հաճնի արվեստի դպրոցը ճանաչվել է լավագույն արտասահմանյան դպրոց
ՌԴ Մանկական և պատանեկան ստեղծագործության զարգացման հիմնադրամի կողմից կազմակերպված «Սպիտակ ագռավ-2017» մանկական և պատանեկան գեղարվեստական ստեղծագործությունների 4-րդ միջազգային ցուցահանդես-մրցույթում Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նոր Հաճնի արվեստի դպրոցը ճանաչվել է լավագույն արտասահմանյան դպրոց: ՀՀ կրթության և գիտության նախարար Մանուկ Մկրտչյանը, շնորհավորելով հայ աշակերտներին արձանագրած հաջողությունների առթիվ, Նոր Հաճնի արվեստի դպրոցի տնօրեն Աշոտ Ղարիբյանին է հանձնել «Белая
Կարագը 1%-ով էժանացել է, կաթնամթերքը, տավարի, գառան եւ ոչխարի միսը` թանկացել
Մոտ մեկ ամիս առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շտապ խորհրդակցություն հրավիրեց` հանրապետությունում արձանագրված առանձին ապրանքատեսակների գնաճի եւ դրա հետեւանքների հնարավոր մեղմացմանն ուղղված լուծումների քննարկման նպատակով: Բանն այն էր, որ դեկտեմբերի վերջին եւ նաեւ հունվարի առաջին օրերին մի շարք ապրանքներ շոշափելի թանկացան` առաջացնելով քաղաքացիների վրդովմունքը: Նախագահը կառավարության պատասխանատուներից պահանջել էր ներկայացնել լուծումներ` ուղղված գների բարձրացման հետեւանքների
Երթևեկության փոփոխություն Աշտարակ-Թալին ճանապարհահատվածում
«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 2-ի Աշտարակ-Թալին ճանապարհի 51,500-56,500 կմ հատվածում փետրվարի 14-ից կկատարվի երթևեկության փոփոխություն։ Աջակողմյան երթևեկելի գոտու ասֆալտե ծածկույթով ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների պատճառով ճանապարհի այդ հատվածը ժամանակավորապես կփակվի։ Տրանսպորտային միջոցների երթևեկը նշված հատվածում կկազմակերպվի ձախակողմյան երթևեկելի գոտու արդեն վերակառուցված բետոնապատ ճանապարհով։ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 2-ի շինարարությունն իրականացնում է իսպանական
2018թ. պահպանվում է Արցախի շուրջ լայնածավալ պատերազմի վտանգը. ԱՄՆ հետախուզություն
Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածությունը կարող է վերածվել Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնածավալ ռազմական հակամարտության, ինչը կարող է մղել Ռուսաստանին` աջակցել տարածաշրջանում իր դաշնակցին: Այս մասին ասվում է ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Դենիել Քոութսի՝ «Համաշխարհային սպառնալիքների գնահատական» զեկույցում: «Փոխզիջման գնալու հարցում կողմերի ցանկության բացակայությունը, աճող ներքին ճնշումները, Ադրբեջանի կայուն ռազմական արդիականացումը և Հայաստանի կողմից ռուսական նոր
Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է Քննչական կոմիտեի պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը
Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, դրան օժանդակելու և կաշառք տալու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի քննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանը նույն բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանի հետ նախնական համաձայնությամբ, խմբով առանձնապես խոշոր չափերով կաշառք
Փաշինյանը ողջունում է «Երկիր Ծիրանիի» «սթափեցնող ու օգտակար» ակցիան. «ՀՀԿ-ի պահվածքը համարում եմ քուչայական»
Ըստ Փաշինյանի, այն մարդիկ, որոնք իրենց համարում են բարձրաստիճան պաշտոնյա, իրենց աշխատասենյակներում փակվում են եւ իրականությունից կտրվում, ուստի երեկվա ակցիան օգտակար էր՝ ոչ միայն Երեւանի քաղաքապետարանի,այլ առհասարակ բոլոր պաշտոնյաներին իրականություն վերադարձնելու առումով. «Ակցիան իրականացնելիս՝ «Երկիր Ծիրանիի» անդամները ցուցաբերել են որոշակի քաղաքացիական եւ քաղաքական խիզախություն, եւ ես լիովին ընդունում ու հասկանում եմ»:
Իրանական գազի ոդիսականը. քաղաքակա՞ն, թե`տնտեսական թնջուկ
Ինչո՞ւ Հայաստանը չի գնում իրանական «հարմար գնով» գազը
Տարբեր դանակներով սպանել են, մեկ հոգու են դատում
Գյումրեցի երիտասարդի սպանության գործով մորը նիստերի դահլիճից դուրս էին հանել, ավարտել դատաքննությունը 2014թ. հոկտեմբերի 29-ին Գյումրիի Տեքստիլ թաղամասի բնակիչ, 25-ամյա Արտյոմ Ադանալյանի (լուսանկարում) սպանության դեպքի վերաբերյալ ՀՀ ՔԿ Շիրակի մարզի քննչական վարչությունում հարուցվել էր թիվ-18120014 քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի՝ դիտավորությամբ սպանություն հատկանիշներով: Նախաքննությունն իրականացրել է ՇՄ քննչական վարչության ՀԿԳ ավագ
ՆԱՏՕ-ն ողջունում է ԱՄՆ ռազմական ներկայության ավելացումը Արևելյան Եվրոպայում. Սթոլթենբերգ
ՆԱՏՕ-ի ղեկավարությունը պաշտպանում է ԱՄՆ ռազմական ներկայության ավելացումը Եվրոպայում և կարծում, որ դա ոգեշնչում է եվրոպացի գործընկերներին ինքնուրույն ավելի մեծ ջանքեր գործադրել ռազմական ոլորտում: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը: «Մենք ողջունում ենք Եվրոպայում ամերիկյան ռազմական ներկայության ավելացման ծրագրերը՝ ինչպես անձնակազմի, այնպես էլ տեխնիկայի տեսքով… Դա խթանիչ
23 տարվա մեջ Արսեն Արծրունու մոտ երեք անգամ են հեռախոս հայտնաբերել, ինչը նրան չազատելու պատճառ է դարձել
«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում Արսեն Արծրունին քսաներեք տարի պատժի կրմանը զուգահեռ՝ 2007թ. ընդունվել է Երեւանի «Ուրարտու» համալսարանի ընդհանուր հոգեբանության ֆակուլտետ, որպես մագիստրատուրայի ուսանող: 2010 թ. ավարտել է մագիստրատուրան եւ ստացել գերազանցության դիպլոմ եւ նույն տարում էլ ընդունվել է նույն համալսարանը, որպես ասպիրանտ (հայցորդ), իրավաբանական հոգեբանության թեմայով: 2013-2014 թթ. 62 ցմահ ազատազրկման դատապարտված անձի հետ անցկացրել է
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ելույթը «Միասին» ցուցահանդեսի բացմանը
Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 14-ին ՌԴ Պետական դումայում մասնակցել է Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին ու Հայ Առաքելական Եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի 300-ամյակին նվիրված «Միասին» խորագրով ցուցահանդեսի բացմանը: ՀՀ ԱԺ նախագահը հանդես է եկել ելույթով. «Սիրելի գործընկերներ, տիկնայք եւ
«Քոլեջի տնօրենը գործ է սարքում ինձ վրա»
Տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջի տնօրենը չի ընդունում իրեն ուղղված մեղադրանքները «Առավոտին» է դիմել Երեւանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջի նախկին փոխտնօրեն, այժմ դաստիարակչական աշխատանքների գծով բաժնի վարիչ Մխիթար Պատվականյանը: Նա նշում է, որ սեպտեմբերից մինչեւ հիմա հարց է բարձրացրել այն մասին, որ ունեն 100-ից ավելի ուսանողներ, որոնք ձեւակերպված են անհատական ուսուցմամբ,
Էդուարդ Թոփչյան. «Պենդերեցկու սիմֆոնիկ մտածողությունը, ստեղծագործության հնչողությունը շատ յուրահատուկ են»
Փետրվարի 13-ին Քշիշտոֆ Պենդերեցկու Ջութակի թիվ 2 «Մետամորֆոզներ» կոնցերտի (մենակատար՝ Մարթա Կովալչեկ) և Հինգերորդ «Կորեական» սիմֆոնիայի ներկայացմամբ մեկնարկեց Պենդերեցկու 85-ամյակին նվիրված փառատոնը։ «Արամ Խաչատրյան» համերգասրահի բեմում էր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։ Դիրիժոր Թոփչյանը նշեց, որ Պենդերեցկին 60-ական թվականներին էքսպերիմենտալ, սուպերնոր երաժշտություն էր գրում, սակայն հետագայում վերադարձավ ակադեմիական
«Եթե դուք լինեիք նախագահ, ի՞նչ կանեիք». Արմեն Սարգսյանը՝ լրագրողներին
Արմեն Սարգսյանը, խոսելով Գյումրի կատարած իր այցի մասին, ասաց. «Երբեք չեմ կարող մոռանալ, երբ եկեղեցում ինձ մոտեցավ մի տարեց մարդ եւ գիտեք ինչ՝ ամենամարդկային ձեւով իր դժվարության մասին պատմեց եւ խնդրեց որ այդ դժվարությունը հաղորդեմ հանրապետության նախագահին, եւ ես պատրաստվում եմ դա անել»: Նա ասաց, որ մոտ օրերին է հանդիպելու Սերժ Սարգսյանի հետ:


















































