Օրվա լրահոսը
Սիրիայում կոալիցիայի հարվածի հետևանքով մոտ 100 ռուս զինծառայող է զոհվել. մամուլ
Փետրվարի 7-ին ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող միջազգային կոալիցիան հարված հասցրեց Սիրիայի Հիշամ բնակավայրում տեղակայված շտաբին, որի հետևանքով մամուլի տվյալներով կան բազմաթիվ զոհեր, այդ թվում ռուսներ: Meduza.io-ն հավաքել է սպանված ռուս զինծառայողների թվաքանակի վերաբերյալ մամուլի հրապարակումները: Այսպես, Ըստ Bloomberg գործակալության անանուն աղբյուրների՝ այդ հարվածի հետևանքով զոհվել է ավելի քան 200 մարդ, նրանց մեծ մասը՝ ռուսներ: The New
Միքայել Միքայելյան. «Զբաղեցրած տեղից գոհ չեմ, իսկ արդյունքից բավարարված եմ»
Փհենչհանի ձմեռային օլիմպիական խաղերում այսoր մեկնարկեց Հայաստանի առաջին ներկայացուցիչը՝ Միքայել Միքայելյանը: Դասական սպրինտում հայ դահուկորդը հաղթողին պարտվեց 28 վայրկյան ու 79 մարզիկների մեջ զբաղեցրեց 74-րդ տեղը: Aravot.am-ի խնդրանքով մեր գործընկերներ Խաչիկ Չախոյանը եւ Ասատուր Եսայանցը օլիմպիական խաղերից մեզ հաղորդեցին հետեւյալը: Արդյունքից եվ դահուկորդը և մարզիչը գոհ են՝ հաշվի առնելով, որ Միքայելը դեռ 18 տարեկան է
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը և ամերիկահայերը պետք է դատի տան «Դեյլի քոլեր»-ին և «Ֆորբս» ամսագրին
Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Վերջին տարիներին բազմաթիվ «վարձու գրողներ» վիրավորական հոդվածներ են գրել Հայաստանի և ամերիկահայերի մասին: Այս հակահայ մեկնաբաններից շատերը վարձատրվում են Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունների կողմից: Ցավալի է, որ որոշ երկրներ դիմում են նման էժանագին հնարքների՝ իրենց վարկաբեկված հեղինակությունը վերականգնելու և ուրիշներին նսեմացնելու համար: Այս երկրները լուրջ ներքին
Աշոտ Կարապետյանը դահուկներ կստանա ու կմասնակցի օլիմպիական խաղերին
Լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանի հետ կապված նորությունները Հայաստանում քննարկման առարկա են դարձել ու մի շարք կայքերում նշվում է, որ հայ լեռնադահուկորդը լինելով Փհենչհանում՝ հրաժարվում է մասնակցել մրցումներին: Մեր գործընկերներ, մարզական լրագրող Խաչիկ Չախոյանը եւ Ասատուր Եսայանցը, որ Փհենչհանում են, տեղում զրուցել են Աշոտ Կարապետյանի հետ եւ պարզել, որ հայ լեռնադահուկորդը իր նոր մարզագույքը կստանա մոտ օրերս
Ստեփանակերտը փորձում է վերադառնալ բանակցությունների սեղան
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք կանոնակարգում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացը, տարածաշրջանային այցն ավարտեցին չճանաչված հանրապետություն այցելությամբ, գրում է «Նեզավիսիմայա գազետան»: Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպման արդյունքում նրանք հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում հերթական անգամ կողմերին կոչ են անում զերծ մնալ հակամարտության սրումից և շարունակել բանակցությունները՝ հանուն հիմնահարցի խաղաղ լուծման: Հայտարարության մեջ համանախագահներն
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հայտարարությունը
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն Փհենչհանում ընթացող 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերում հայ լեռնադահուկորդի մարզագույքի հետ առնչվող անցանկալի պատմության առիթով հայտարարում է: Լեռնագահուկորդ Աշոտ Կարապետյանի` Փհենչհանում մարզումների ընթացքում դահուկը վնասվելու պատճառով առաջացած խնդրի մասին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն անմիջապես տեղեկացվել է: Խնդրի մասին զեկուցվել է նաև ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին եւ նրա հանձնարարությամբ եւ աջակցությամբ Աշոտ Կարապետյանի
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը
Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է 40-օրյա մանուկ Հիսուսի` տաճարին ընծայման տոնը, որի սկիզբն ազդարարվեց փետրվարի 13-ի երեկոյան: Այս առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն եկեղեցականների հանդիսավոր թափորով իջավ Մայր Տաճար, ուր Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց Երեկոյան ժամերգություն: Ժամերգությանը հաջորդեց նախատոնակը, ապա տեղի ունեցավ նաև տարվա առաջին Անդաստանի կարգը, որի
Հայկական զինուժի կորուստները 2018-ի հունվարին. Razm.info
2018-ի հունվարի 1-ից 31-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 5 դեպքի մասին։ Կորուստներից մեկը մարտական է: Մարտական կորուստներ Հունվարի 7-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող, 1998 թ. ծնված Վաչե Նվերի Չիլինգարյանը: Ոչ մարտական կորուստներ Հունվարի 6-ին դժբախտ պատահարի հետևանքով (նախնական տվյալներով՝ շմոլ գազի թունավորումից), մահացել է ՊԲ
Ադրբեջանի եւ Թուրքիայի «ճշմարտության պահը»
Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերթական անգամ հայտարարություն արեց, որ Հայաստանի մայրաքաղաք Երեւանն Ադրբեջանի «պատմական հողն է» եւ այն «պետք է վերադարձվի»: Եվրոպայի Խորհրդի անդամ-երկրի որեւէ ղեկավար որեւէ այլ անդամ-երկրի մայրաքաղաքի վերաբերյալ նման անթաքույց ձեւով հավակնություն չէր հայտնել՝ սկսած Ուինսթոն Չերչիլի Ստրասբուրգյան ճառից, որը հիմք դրեց այդ կազմակերպությանը: Ընդ որում, Ալիեւը սա ասաց ոչ թե
Սաակաշվիլին խոստացել է սեփական «Մագնիտսկու ցուցակը» կազմել
Ուկրաինայից Լեհաստան արտաքսված Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին մամուլի ասուլիս է հրավիրել Վարշավայում՝ հայտարարելով, որ պատրաստվում է սեփական «Մագնիտսկու ցուցակը» կազմել: «Ես ակտիվորեն կաշխատեմ Եվրախորհրդարանի, եվրոպացի և ամերիկացի քաղաքական գործիչների հետ: Միասին մենք կստեղծենք մեր «Մագնիտսկու ցուցակը»՝ կապված ուկրաինական կոռուպցիայի հետ»,- ասել է Սաակաշվիլին: Քաղաքական գործիչը նաև հայտնել է, որ մտադիր է Ուկրաինայում ստեղծել բողոքական
«Հայկական վերածնունդ» կուսակցությունը որոշում է միավորվել «Օրինաց երկիր» կուսակցությանը
Տեղեկացնում ենք Ձեզ, որ «Հայկական վերածնունդ» կուսակցությունն իր արտահերթ համագումարում քննության է առել կուսակցության հետագա գործունեության խնդիրները և ընդունել է հետևյալ որոշումները. 1.Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ի սկզբանե «Հայկական վերածնունդ» կուսակցության հիմնադրման ակունքում դրված էր կուսակցությունների միավորման միջոցով նոր քաղաքական ուժի հիմնադրումը և այդ գործընթացը չհասավ իր նպատակին, քանի որ 2017թ. ապրիլի 2-ի ընտրություններից
«Կռվի երկու կողմերն էլ իրենց գռեհկությամբ իրար արժանի էին». Բախշյանը՝ ավագանու անդամների ծեծկռտուքի մասին
«Երկիր Ծիրանիի» բողոքի ակցիան բողոքի ակցիայի նման չէր» Անահիտ Բախշյան
Ադրբեջանական զինուժի կորուստները 2018-ի հունվարին. Razm.info
Razm.info մասնագիտացված կայքը բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2018թ. հունվարին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 4 դեպք, որից մարտական՝ 3-ը: Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է 3-ի մասին, ընդ որում՝ 2 դեպքում այն բանից հետո, երբ մահվան լուրը և թաղման լուսանկարները արդեն ակտիվորեն տարածվել էին համացանցում և որոշ լրատվակայքերում: Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Razm.info»-ի կայքում:
Սպիտակ փոշով լցված նամակ՝ Դոնալդ Թրամփ կրտսերի կնոջը. «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունները փորձում են գտնել Դոնալդ Թրամփ կրտսերի Նյու Յորքում գտնվող բնակարան սպիտակ փոշով նամակ ուղարկողին։ Նամակը բացել է նախագահ Թրամփի որդու կինը՝ Վանեսան, որից հետո իրեն վատ է զգացել, սկսել է հազալ, առաջ է եկել սրտխառնոց։ Նա զանգահարել է շտապ օգնություն, որի անձնակազմը, անվտանգությունից ելնելով, նրան տեղափոխել է հիվանդանոց։ Ինչպես բնակիչներից Սյուզըն Գրելլան
Հաստատվել է Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական Միության միջև ստորագրված պայմանագիրը
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2018-2019 թվականների ընթացքում, որի արդյունքում կապահովվի տվյալ շենքերի վերելակների, ընդհանուր օգտագործման և բակային տարածքների էլեկտրաէներգիայի մատակարարումը, շքամուտքերում, բակային տարածքներում կտեղադրվեն LED լուսատուներ, իսկ էներգախնայողության միջոցառումներից և վերականգնվող էներգիայի կիրառումից արտանետումների կրճատումը կկազմի տարեկան 844 տոննա CO2:
Թբիլիսիում Հրանտ Մաթևոսյանի 83-ամյակին նվիրված գրական երեկո է անցկացվել
Բանաստեղծ և թարգմանիչ Գիվի Շահնազարյան նշեց, որ եթե շփում ունես իրական գրականության հետ, ապա չկարդալ Մաթևոսյանին՝ անթույլատրելի է։
«Ես բողոքի էի սպասում, բայց գյումրեցի տատիկները ինձ տարան դոմիկներ ու ճաշ հյուրասիրեցին»․ հիշում է Արմեն Սարգսյանը. (Տեսանյութ)
ՀՀ նախագահի 4-ր թեկնածու Արմեն Սարգսյանն այսօր գյումրեցի մտավորականների հետ հանդիպման ժամանակ պատմեց, որ ինքն առաջին անգամ այս քաղաքում եղել է իր ճարտարապետ հոր հետ, երբ դեռ երեխա էր ու միասին գնացել են թատրոն։ «Գյումրին 88-ից հետո մեր ցավն է, իսկ 88-ից առաջ մեր հպարտությունն էր, հույս ունեմ, որ տարիներ հետո նորից մեր հպարտությունը պետք
Բեքչյանի հրաժեշտի նամակը պոլսահայությանը
2017 թվականի մարտի 15-ին Պոլսի հայոց պատրիարքի տեղապահ ընտրված Գարեգին արքեպիոսկոպոս Բեքչյանը հրաժեշտի նամակով դիմել է պոսլահայությանը: Բեքչյանը, նամակում ներկայացնելով պատրիարքի տեղապահի ընտրության ընթացքը, նշել է, որ 50 տարի արտասահմանում ապրելուց հետո Թուրքիա վերադառնալու միակ նպատակն է եղել կազմակերպել նոր պատրիարքի ընտրությունը: Բեքչյանը նշել է, որ խորապես սխալվել է՝ կարծելով, թե այս հարցում բարեխղճորեն և
Արման Ղարիբյան. «Տարոն Մարգարյանի հրահրմամբ ավագանու նիստին տեղի ունեցավ այդ բռնությունը»
Քաղաքապետարանի շենքի մոտ բողոքի ցույց է տեղի ունեցել
ՀՀ ՔԿ ծառայողների թեկնածությունների ցուցակում ընդգրկվել է 61 թեկնածու
ՀՀ քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովն ամփոփել է ծառայողների թեկնածությունների ցուցակը համալրելու համար անցկացված գրավոր քննության արդյունքները։ ՀՀ ՔԿ ծառայողների թեկնածությունների ցուցակը համալրելու համար 2018թ. հունվարին նախատեսված գրավոր քննության մասնակիցների ցուցակում ընդգրկվել էր 123 դիմումատու, որոնցից քննությանը ներկայացել եւ փաստացի մասնակցել է 106-ը։ Քննությանը մասնակցած 106 անձանցից դրական միավոր է ստացել 61-ը եւ ընդգրկվել ՀՀ ՔԿ
«Ունենք լավ հնարավորություն՝ մեր հայրենակիցներին ներգրավելու մեր տնտեսական ծրագրերում»
Վարչապետը ծանոթացել է ՀՀ սփյուռքի նախարարության 2017 թ. գործունեությանը
Սպիտակցի Հայկոյի, ՀՀ վաստակավոր արտիստի մասնակցությամբ մուղամը հայերը հայհոյում են. (Տեսանյութ)
Համերգը եղել է Կողբի անտառում
«Ամեն գնով ղեկավարի տարածքն են պահում». Դավիթ Սանասարյանը՝ ավագանու նիստում ծեծկռտուքի մասին
«Եթե խնդիրները կարգավորելու օրինական ճանապարհը գործեր, չեմ կարծում՝ մարդիկ այդ խնդիրները լուծելու այլ ճանապարհով գնային». Դավիթ Սանասարյան
Ոտքս կոտրվեր՝ չգնայի քաղաքապետարան. Սուրեն Սարգսյանի անդրադարձը ավագանու նիստին
Առաջին անգամ էի, որպես լրագրող, որոշել մասնակցել Երևանի ավագանու նիստին: Քանի որ համացանցը ողողված է կատարվածի թե´ պրոֆեսիոնալ, թե´ սիրողական տեսանկարահանումներով, իմ արձանագրած կադրերը հարկ չեմ համարում ներկայացնել: Ավելին, կարծում եմ՝ հենց այդպիսի լուրերի ու իրադարձությունների հաշվին գոյատևող լրատվամիջոցները լիուլի սփռեցին, ինչպես ասում են՝ անմահացրին օրվա քաղաքական «բոց»-ը: Լա՞վ էր, թե՞ վատ կատարվածը, սադրող կանա՞յք
Արվեստի դպրոցը կկրի ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանի անունը
Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 1-ին նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանին քննարկել և որոշել է «Երևանի «Մալաթիա» արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ը, ի պատիվ ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանի, անվանափոխել «Երևանի «Կոնստանտին Օրբելյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ: Ըստ այդմ, նաև համապատասխան փոփոխություն է կատարվել վերոնշյալ դպրոցի կանոնադրության մեջ: Ավագանու այլ որոշումներով հաստատվել
Երևանի քաղաքապետարանը խստորեն դատապարտում է «Երկիր ծիրանի» խմբակցության անդամների արարքն ու վարքագիծը
Հարգելի՛ համաքաղաքացիներ, Երևան քաղաքի ավագանու 2018թ. փետրվարի 13-ի նիստում ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամների կողմից թույլ է տրվել ավագանու ինստիտուտը վարկաբեկող, ավագանու նիստի կանոնակարգը միտումնավոր խախտող, ավագանու մյուս անդամների, նիստին ներկա Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի և լրատվամիջոցների ներկայացուցիչների իրավունքները ոտնահարող, հային, երևանցուն և, ընդհանրապես, անթույլատրելի ու բանական մարդուն ոչ վայել, կանխամտածված արարք՝ ստեղծելով հակասանիտարական վիճակ և
«Չենք պատրաստվում տրվել Ալիեւի սադրանքին, մենք Կամչատկայում համերաշխ ապրում ենք». Արթուր Խաչատրյան
Արթուր Խաչատրյանն ընդգծեց, որ Կամչատկայի հայ համայնքը գիտակցում է, որ Ալիեւի հերթական բարբաջանքն ուղղված է իր ներքին լսարանի շովինիստական մղումներին, ուստի չի պատրաստվում տրվել այդ մարդու սադրանքին ու վատթարացնել հարաբերությունները մյուս ազգային փոքրամասնությունների հետ, որոնք հաշտ-համերաշխ ապրում են Կամչատկայի տարածքում տարիներ ի վեր՝ առանց որեւէ կոնֆլիկտի
Վարչապետն Էստոնիայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ տնտեսական կապերի զարգացմանն ուղղված հարցեր
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Կաի Կաարելսոնին: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել էստոնական կողմին Եվրոպական միության հետ Ընդլայնված և համապարփակ համագործակցության համաձայնագրի ստորագրման գործընթացին աջակցություն ցուցաբերելու համար և նշել, որ մեր երկիրը նախատեսում է որքան հնարավոր է արագ իրականացնել վավերացման գործընթացը: Անդրադառնալով հայ-էստոնական կապերի հետագա զարգացմանն ու ընդլայնմանը՝
Արամ Մանուկյանի հուշարձանը կտեղադրվի մայրաքաղաքի Արամի և Նալբանդյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում
նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանու անդամների քննարկմանն է ներկայացվել հայ նշանավոր պետական, քաղաքական և ռազմական գործիչ Արամ Մանուկյանի հիշատակը հավերժացնելու նպատակով նրա հուշարձանը Երևանում տեղադրելու մասին որոշման նախագիծը: Ներկայացնելով որոշման նախագիծը` Երևանի քաղաքապետի խորհրդական Գագիկ Բաղդասարյանը նշել է, որ արձանի տեղադրումը նախատեսվել է Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում
«Թագավոր տղա ես, ոտքերիդ տակ մեռնիմ»․ Գյումրի ոտք դնելուն պես Արմեն Սարգսյանն արժանացավ այս խոսքերին (Տեսանյութ, ֆոտոշարք)
ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն այսօր այցելել էր Գյումրի՝ շփվելու քաղաքի մտավորականների, շինարարների, կրթական հաստատությունների աշխատակիցների հետ։ Նրա այցը սկսվեց Գյումրու կենտրոնից՝ «Սուրբ Աստվածածին Յոթվերք» եկեղեցուց, որտեղ նրան Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ միաժամանակ սպասում էին եկեղեցու դիմաց հավաքված մուրացկանները։ Նրանցից մեկը փոքր-ինչ անակնկալի բերեց Արմեն Սարգսյանին։ Նախագահի թեկնածուն


















































