Օրվա լրահոսը
«Իր գործունեության բոլոր տարիների ընթացքում Ազատամարտիկների միությունն ակտիվորեն ներգրավված է եղել հարազատ ժողովրդի պաշտպանության գործընթացում». Բակո Սահակյան
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 14-ին մասնակցել է Արցախի ազատամարտիկների միության 7-րդ համաժողովին: Իր խոսքում Նախագահն ընդգծել է միության տեղն ու դերն Արցախի Հանրապետության պատմության մեջ՝ նշելով, որ կազմակերպությունը կարեւոր առաքելություն է իրականացնում մատաղ սերնդի հայեցի դաստիարակության ուղղությամբ, ակտիվորեն մասնակցում է հանրապետության հասարակական կյանքին, աջակցում զոհված եւ վիրավոր զինծառայողների ընտանիքների սոցիալ-կենցաղային խնդիրների լուծմանը: «Իր
Հայաստանը ներկայացված է օրգանական սննդի առաջատար «BIOFACH» ցուցահանդեսում
Հայաստանի գյուղատնտեսության նախարարության և Եվրոպական միության ու Ավստրիական զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն (ՕԳԱՆ) ծրագրի աջակցությամբ արդեն երկրորդ տարին անընդմեջ հայկական 10 արտադրող ընկերություններ փետրվարի 14-17-ը Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում ցուցադրում են իրենց օրգանական ապրանքատեսակները ամենամյա «BIOFACH» օրգանական սննդի միջազգային առաջատար ցուցահանդեսում: Եվս 10-ը մեկնում է որպես այցելու։ Աջակից կառույցների ցանկում են նաև
Պահանջում ենք ազատ արձակել քաղբանտարկյալներին
Հայաստանում մարդու իրավունքների և ժողովրդավարության հետ կապված հարցերը գտնվում են օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների ուշադրության կենտրոնում և պարբերաբար արտացոլվում են նրանց զեկույցներում։ Հաճախ դրանք շեշտադրվում են միջազգային համագործակցության ծրագրերում՝ երկրին ցուցաբերվող տնտեսական աջակցությունը պայմանավորելով հենց այս ոլորտի առաջընթացով։ Համագործակցության վերջին այդպիսի փաստաթուղթ է Եվրոպական միության հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը, որի հիմքում ընկած են
Հայաստանի առաջնության արդյունքներով կազմավորվում է բռնցքամարտի երիտասարդական հավաքականը
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության ավարտից հետո մարզաձեւի ֆեդերացիայի փոխնախագահ Սամվել Գասպարյանը «Առավոտի» հետ զրույցում գնահատեց մրցաշարը եւ խոսեց 2018 թվականին ֆեդերացիայի ծրագրերի մասին: «Առաջնությունն ընդհանուր առմամբ այս ժամանակահատվածի համար նորմալ անցավ, սակայն ցուցադրված մենամարտերի որակը դեռեւս միջին մակարդակի էր: Դա բնական է, որովհետեւ մրցաշրջանը նոր է մեկնարկում եւ բռնցքամարտիկները նոր են սկսում աստիճանաբար մարզավիճակ ձեռք
Արմեն Սարգսյանը «Վորդտրիս» խաղը տարել էր «Սինոփսիս»՝ ուսանողներին ցույց տալու. «Ես ձեզանից մեկն եմ»
Նա ասաց, որ աշխարհահռչակ «Տետրիսի» մոդիֆիկացիա հանդիսացող «Վորդտրիս» խաղային ծրագրի հիմնադիրներից մեկն է. «Կզարմանաք, ֆլոփի դիսկ է, հիշո՞ւմ եք, այդպիսի բան կար աշխարհում»: Նա «Նինթենդո» 80-ականների խաղն էլ էր բերել իր հետ: Ուսանողներին Արմեն Սարգսյանը հարցրեց՝ ինձ հարցեր ունե՞ք ալգորիթմերի տեսությունից: Նա ասաց՝ եթե կդժվարանաք, դա իմ մասնագիտությունն է, զանգ տվեք, կփորձեմ օգնել ձեզ:
ՀՅԴ Երեւանի Քաղաքային կոմիտեն դատապարտում է տեղի ունեցած բռնությունը քաղաքի ավագանու նիստի ընթացքում
ՀՅԴ Երեւանի Քաղաքային կոմիտեն իր խորը մտահոգությունն է հայտնում 2018թ. փետրվարի 13-ին Երեւան քաղաքի ավագանու նիստում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ: Առաջին հերթին անթույլատրելի է Երեւան քաղաքում բազմաթիվ կենցաղային խնդիրների առկայությունը եւ դրանց նկատմամբ քաղաքապետարանի շարունակական անտարբերությունը, երբ այդ խնդիրները բազմիցս բարձրացվել են քաղաքացիների կողմից, իսկ դրանց լուծման ուղղությամբ որեւէ տեսանելի քայլ չի արվել: Երկիր Ծիրանի
Քննարկվել են Երևանի և Միացյալ Թագավորության միջև ներդրումային դաշտի ակտիվացմանն ուղղված հարցեր
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանում և Վրաստանում Միացյալ Թագավորության առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատար Մարկ Փրիթչարդի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը: Ողջունելով հյուրերին և ներկայացնելով Երևանի զարգացման առաջնահերթությունները՝ քաղաքապետն ընդգծել է այն հիմնական ուղղությունները, որի շրջանակում Երևանի քաղաքապետարանը
«Տղամարդիկ ձեռքերը երկարացրել են կնոջ կրծքերին, գոտկատեղին և փորձ արել քանդել նրա վերնազգեստը». Զառա Հովհաննիսյանը՝ ավագանու ծեծկռտուքի մասին
Դավիթ Խաժակյանը մեղադրում է ՀՀԿ-ին բիրտ ուժ կիրառելու համար և միաշամանակ նշում, որ այն գործիքակազմը, որն ընտրել է Երկիր Ծիրանին, իրենց համար խորթ է:
Ես չեմ կարող սկսել նոր էջից. «Հայկական ժամանակ»
Ներքաղաքական զարգացումների եւ մարտի 1-ին ՀԱԿ-ի նախաձեռնած երթի թեմայի շուրջ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է ԵԼՔ դաշինքի պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի հետ։ – Պարոն Սարգսյան, Հայ ազգային կոնգրեսը մարտի 1-ին պատրաստվում է 2008 թվականի Մարտի 1-ի ողբերգության 10-րդ տարելիցի կապակցությամբ բողոքի երթ իրականացնել՝ ի նշան զոհերի հիշատակի եւ պետական ահաբեկչության ու բռնաճնշումների։ ԵԼՔ դաշինքը
Քննարկվել են բարձրագույն կրթության մասին օրինագծի ներառականությանն առնչվող հարցեր
Շրջանառության մեջ գտնվող «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի ներառականությունը քննարկելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանն հանդիպում է ունեցել «Դիսըբիլիթի ինֆո» ՀԿ նախագահ, Երևանի ավագանու անդամ Զարուհի Բաթոյանի, «Լռության ձայն» ՀԿ նախագահ Արտաշես Հովհաննիսյանի և հաշմանդամություն ունեցող մի խումբ այլ անձանց հետ, ովքեր նախագծի լրամշակման վերաբերյալ մի շարք առաջարկություններ են ներկայացրել:
«Խնդիրներ կան հասարակական, միջանձնային, պետական ապարատի եւ սպասարկման ոլորտներում»
Կարծում է Էթիկայի դպրոցի տնօրեն Գեւորգ Մկրտչյանը Քաղաքակիրթ հասարակությունը եղել ու մնում է ցանկացած պետության հիմնաքարերից մեկը: Կարեւոր լակմուս է նաեւ էթիկան: «Առավոտը» զրույցի հրավիրեց Էթիկայի դպրոցի տնօրեն Գեւորգ Մկրտչյանին: «Մեր նպատակն է շաբաթական երկու անգամ եռամսյա դասընթացների միջոցով 15-ից բարձր տարիքի անձանց տրամադրել էթիկայի, էթիկետի, սպասարկման ու օգտվելու կանոնների, հռետորիկայի, բանավեճի, դիվանագիտության, արդյունավետ հաղորդակցման,
Կառավարության նիստերը փակում են, որ լրագրողներն ավելի պրպտուն դառնան. «Հրապարակ»
Հարցազրույց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր, նախկին լրագրող Մարգարիտ Եսայանի հետ – Սահմանադրությունը փոխելուց առաջ Ձեր թիմը հավաստիացնում էր, թե դա արվում է ավելի ժողովրդավարական պետություն ունենալու համար։ Նպատակը միահեծան իշխանության կազմաքանդումն էր եւ հակակշիռների վրա հիմնված խորհրդարանական մոդելին անցումը։ Հիմա, երբ իրողություն են նոր Սահմանադրությունը եւ դրանից բխող օրենքները, չե՞ք կարծում, որ իրականում հակառակը եղավ, ժողովրդավարության
«Սադրիչ», «բորբոքիչ». բառապաշար, որին արժանացավ Ադրբեջանի ղեկավարը
Ի՞նչ շահեց նախընտրական քարոզարշավ մտած Ալիեւն այս ամենից՝ բարդ է նրա տրամաբանության տեսանկյունից գնահատելը: Բայց մի բան պարզ է՝ բանակցությունները նորմալ հուն չտեղափոխելու հարցում Ալիեւի դերն իսկապես անուրանալի է:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Փետրվարի 14-ի ցերեկը Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում, 18-19-ը շրջանների զգալի մասում, ժամանակ առ ժամանակ, սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում անձրևի տեսքով։ 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն փետրվարի 18-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, ցերեկը նույնքան կնվազի: Երևան քաղաքում` Փետրվարի
Թունավորում Վերին Կարմիրաղբյուրում
Փետրվարի 13-ին, ժամը 17.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1933 թ. ծնված Գրետա Օ.-ն, 1973 թ. ծնված Տաթևիկ Մ.-ն և 1966 թ. ծնված Խաչատուր Օ.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, իրենց տան խոհանոցում հեռուստացույց դիտելիս նրանք զգացել են
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ տպագրվել են կառուցապատման թույլտվությունների և քաղաքաշինական փաստաթղթերի ուղեցույցները
Մայրաքաղաքում գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրի շրջանակում 2015-ից սկսած զգալիորեն պարզեցվել է կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացը: Ի տարբերություն նախկինում սահմանված միասնական ընթացակարգի և քսանօրյա ժամկետի` կրճատվել են համապատասխան փաստաթղթեր հատկացնելու ժամկետները՝ 5-15 օր՝ ըստ կառույցի բարդության աստիճանի: Բացի այդ, այժմ արդեն կառուցապատողի փոխարեն Երևանի քաղաքապետարանն է տալիս կենսապահովման բնագավառի կառույցների
Մեղադրանքներ Նեթանյահուի դեմ. ինչու՞մ են կասկածում Իսրայելի վարչապետին
Իսրայելի ոստիկանությունն անհրաժեշտ է համարում մեղադրանք ներկայացնել երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի դեմ՝ կոռուպցիայի, խաբեբայության և վստահության չարաշահման գործով, հաղորդում է BBC-ն: Ըստ ոստիկանության՝ քննիչները բավարար ապացույցներ ունեն՝ նրա դեմ կաշառակերության գործով պաշտոնական մեղադրանք առաջադրելու համար: Ինքը՝ Նեթանյահուն, ելույթ ունենալով ազգային հեռուստատեսությամբ, այդ մեղադրանքներն անվանել է անհիմն՝ հայտարարելով, որ չի պատրաստվում լքել իր պաշտոնը: Նրա խոսքով՝
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվարկել է 1․148․086 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. փետրվարի 5-ից 9-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության, ինչպես նաև եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել և արձանագրվել է 11 իրավախախտում, 8-ի (6-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 780.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:
Կողմնորոշվեք՝ սանձարձակի՞ են սանձել, թե՞ ավանդապահ հայ կնոջ. Ի՞նչ են գրում ավագանու ծեծկռտուքի մասին ֆեյսբուքյան օգտատերերը
Դերասան Հովհաննես Ազոյանը գրել է՝ «Տարոն Մարգարյանը Նուբարաշենում ստացել է 85% ձայն , ի դեպպպպ… յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր իշխանությանը»: Նա նաեւ տարածել է կանանց ծեծող ՀՀԿ-ականների՝ մազ քաշողների նկարները եւ գրել՝ ճանաչե՛ք: Ազոյանը ֆեյսբուքում հետաքրքրվում է՝ բա ՀՀԿ «արվեստագետ» ավագանիները ի՞նչու չեն մասնակցում կին ծեծելու գործին: Ըստ նրա, «ՀՀԿ-ի ղեկավարությունը պետք է հեռացնի սրանց իրենց կուսակցությունից»:
Աշոտ Կարապետյանի համար անմիջապես ձեռք են բերվել օլիմպիական չափորոշիչներին համապատասխան նոր դահուկներ
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հայտարարությունը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն Փհենչհանում ընթացող 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերում հայ լեռնադահուկորդի մարզագույքի հետ կապված անցանկալի պատմության առիթով հայտարարում է: Լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանի` Փհենչհանում մարզումների ընթացքում դահուկը վնասվելու պատճառով առաջացած խնդրի մասին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն անմիջապես տեղեկացվել է: Խնդրի մասին զեկուցվել է նաեւ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին եւ նրա
Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 14-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սարավանի և Մեղրու լեռնանցքներում ձյուն է տեղում: Սևանի, Գավառի ավտոճանապարհներին, Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներում տեղ – տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական
ԱՍԵԿՈՍԵ
Նոր տարին Հայաստանի ու հայաստանցիների համար լինելու է նոր հաջողությունների ու վերելքների տարի: ՊՅՈՏՐ ՍՎԻՏԱԼՍԿԻ
Բոլորի դերերը կանխատեսելի էին
Ակնհայտ է, որ «Երկիր Ծիրանի» կուսակցության քաղաքական պայքարի ոճն է ամեն տեղ եւ ամեն ինչից սկանդալ սարքելը: Նույնիսկ վրացի սահմանապահների հետ են հաջողացրել դա անել, չնայած նրանք, պետք է ենթադրել, չեն ենթարկվում Հայաստանի իշխանություններին: Ավագանու նիստերն էլ այդ առումով աշխույժ են անցնում՝ հուրախություն մեզ՝ լրագրողներիս: Այս անգամ կուսակցության ստեղծագործ միտքը գնաց գարշահոտ շշերի ուղղությամբ: Դրանք
Սիրիայում կոալիցիայի հարվածի հետևանքով մոտ 100 ռուս զինծառայող է զոհվել. մամուլ
Փետրվարի 7-ին ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող միջազգային կոալիցիան հարված հասցրեց Սիրիայի Հիշամ բնակավայրում տեղակայված շտաբին, որի հետևանքով մամուլի տվյալներով կան բազմաթիվ զոհեր, այդ թվում ռուսներ: Meduza.io-ն հավաքել է սպանված ռուս զինծառայողների թվաքանակի վերաբերյալ մամուլի հրապարակումները: Այսպես, Ըստ Bloomberg գործակալության անանուն աղբյուրների՝ այդ հարվածի հետևանքով զոհվել է ավելի քան 200 մարդ, նրանց մեծ մասը՝ ռուսներ: The New
Միքայել Միքայելյան. «Զբաղեցրած տեղից գոհ չեմ, իսկ արդյունքից բավարարված եմ»
Փհենչհանի ձմեռային օլիմպիական խաղերում այսoր մեկնարկեց Հայաստանի առաջին ներկայացուցիչը՝ Միքայել Միքայելյանը: Դասական սպրինտում հայ դահուկորդը հաղթողին պարտվեց 28 վայրկյան ու 79 մարզիկների մեջ զբաղեցրեց 74-րդ տեղը: Aravot.am-ի խնդրանքով մեր գործընկերներ Խաչիկ Չախոյանը եւ Ասատուր Եսայանցը օլիմպիական խաղերից մեզ հաղորդեցին հետեւյալը: Արդյունքից եվ դահուկորդը և մարզիչը գոհ են՝ հաշվի առնելով, որ Միքայելը դեռ 18 տարեկան է
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը և ամերիկահայերը պետք է դատի տան «Դեյլի քոլեր»-ին և «Ֆորբս» ամսագրին
Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Վերջին տարիներին բազմաթիվ «վարձու գրողներ» վիրավորական հոդվածներ են գրել Հայաստանի և ամերիկահայերի մասին: Այս հակահայ մեկնաբաններից շատերը վարձատրվում են Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունների կողմից: Ցավալի է, որ որոշ երկրներ դիմում են նման էժանագին հնարքների՝ իրենց վարկաբեկված հեղինակությունը վերականգնելու և ուրիշներին նսեմացնելու համար: Այս երկրները լուրջ ներքին
Աշոտ Կարապետյանը դահուկներ կստանա ու կմասնակցի օլիմպիական խաղերին
Լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանի հետ կապված նորությունները Հայաստանում քննարկման առարկա են դարձել ու մի շարք կայքերում նշվում է, որ հայ լեռնադահուկորդը լինելով Փհենչհանում՝ հրաժարվում է մասնակցել մրցումներին: Մեր գործընկերներ, մարզական լրագրող Խաչիկ Չախոյանը եւ Ասատուր Եսայանցը, որ Փհենչհանում են, տեղում զրուցել են Աշոտ Կարապետյանի հետ եւ պարզել, որ հայ լեռնադահուկորդը իր նոր մարզագույքը կստանա մոտ օրերս
Ստեփանակերտը փորձում է վերադառնալ բանակցությունների սեղան
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք կանոնակարգում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացը, տարածաշրջանային այցն ավարտեցին չճանաչված հանրապետություն այցելությամբ, գրում է «Նեզավիսիմայա գազետան»: Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպման արդյունքում նրանք հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում հերթական անգամ կողմերին կոչ են անում զերծ մնալ հակամարտության սրումից և շարունակել բանակցությունները՝ հանուն հիմնահարցի խաղաղ լուծման: Հայտարարության մեջ համանախագահներն
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հայտարարությունը
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն Փհենչհանում ընթացող 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերում հայ լեռնադահուկորդի մարզագույքի հետ առնչվող անցանկալի պատմության առիթով հայտարարում է: Լեռնագահուկորդ Աշոտ Կարապետյանի` Փհենչհանում մարզումների ընթացքում դահուկը վնասվելու պատճառով առաջացած խնդրի մասին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն անմիջապես տեղեկացվել է: Խնդրի մասին զեկուցվել է նաև ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին եւ նրա հանձնարարությամբ եւ աջակցությամբ Աշոտ Կարապետյանի
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը
Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է 40-օրյա մանուկ Հիսուսի` տաճարին ընծայման տոնը, որի սկիզբն ազդարարվեց փետրվարի 13-ի երեկոյան: Այս առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն եկեղեցականների հանդիսավոր թափորով իջավ Մայր Տաճար, ուր Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց Երեկոյան ժամերգություն: Ժամերգությանը հաջորդեց նախատոնակը, ապա տեղի ունեցավ նաև տարվա առաջին Անդաստանի կարգը, որի


















































