Օրվա լրահոսը

ՀԱԿ. Ցավոք, այս գերկենսական հարցերի մասին Արմեն Սարգսյանի տեսակետները հայտնի չեն մեր հասարակությանը

Փետրվարի 12-ին Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանն ու Սամվել Աբրահամյանը կուսակցության գրասենյակում հանդիպեցին Արմեն Սարգսյանի հետ` վերջինիս խնդրանքով։ Հայտնելով, որ նա քաղաքական կոնսուլտացիաներ է անցկացնում Հայաստանի քաղաքական ուժերի հետ ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու կապակցությամբ, Արմեն Սարգսյանը Կոնգրեսի ներկայացուցիչներին խնդրեց ներկայացնել կուսակցության դիրքորոշումն այդ մասին։ Կոնգրեսի ներկայացուցիչները նշեցին. 1.Հայաստանը կանգնած է մի շարք

Րաֆֆի Հովհաննիսյանը մաղթեց դոկտոր Սարգսյանին երկար տարիների շարունակվող ծառայություն հայրենիքին

Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն ընդունեց Արմեն Սարգսյանին` Հայաստանի նախագահության թեկնածության վերաբերյալ նրա առաջիկա որոշման համապարփակ եւ անկեղծ մասնավոր քննարկման համար: Հովհաննիսյանը մաղթեց դոկտոր Սարգսյանին երկար տարիների շարունակվող ծառայություն հայրենիքին եւ մեր ժողովրդին: Վաղը՝ փետրվարի 13-ին, Արմեն Սարգսյանը կհանդիպի «Ժառանգություն» կուսակցության վարչության հետ: «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն

Ան–148 ինքնաթիռի կործանման ականատես հայը մանրամասներ է ներկայացրել (Տեսանյութ). armeniasputnik.am

«Սարատովյան ավիաուղիների» Ան–148 ինքնաթիռի կործանման ականատեսներն իրենց տեսածն ու զգացածն են պատմում։ Նրանք Ստեպանովսկոյե գյուղի բնակիչներ են, որի շրջակայքում և տեղի էր ունեցել վթարը։ «Պայթյունի էր նման, կարծես մեր տունը տեղից պոկվեց, հզոր պայթյուն էր»,–պատմում է այդ գյուղի բնակիչ Ռուբեն Խաչատրյանը։ Մյուս ականատեսը` գյուղի կանանցից մեկը, ասել է, որ ամբողջ դաշտով մեկ մարդկանց մարմինների մանր

Ռուստամյանը՝ կոալիցիոն գործընկեր ՀՀԿ-ից քաղաքական ապահարզանի հնարավորության մասին

Ինչ վերաբերում է կոալիցիոն հարաբերություններին՝ Ռուստամյանն ասաց, որ մինչեւ կոալիցիան էլ գիտեին ՀՀԿ-ի դիրքորոշումը եւ դա այն աստիճանի խնդիր չի, որ պետք է գերակա համարվի բոլոր մնացած կարեւորագույն հարցերին, որոնք կան:

Երևան-Մեղրի ճանապարհին բեռնատարն ընկել է ձորը. վարորդը մահացել է

Փետրվարի 10-ին, ժամը 21.55-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 228-րդ կմ-ին «ԶԻԼ-130» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել էր ճամփեզրի արգելապատնեշին և կիսով չափ ընկել ձորակը, ինչի հետևանքով վարորդը` 1955 թ. ծնված Սուրիկ Հարությունյանը, մարմնական վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց: Փետրվարի 11-ին, ժամը 9.50-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Ս. Հարությունյանը Երևան տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Կատարվում է քննություն:

Վրաերթ Ռոստովյան փողոցում. տարեց կինը տեղում մահացել է

Փետրվարի 10-ին, ժամը 22.20-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Ռոստովյան փողոցի թիվ 64 հասցեի դիմաց վրաերթի էր ենթարկել 1941 թ. ծնված Քնարիկ Կարապետյանին, որը մարմնական վնասվածքներից տեղում մահացել էր: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է «ԿԻԱ» մակնիշի, 90 TL 001 պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը: Փետրվարի 11-ին, ժամը 00.10-ին, կամավոր ոստիկանության Շենգավիթի բաժին

«Իրոք, կա նման ցանկություն». Վահրամ Բաղդասարյանը՝ Սերժ Սարգսյանի՝ վարչապետ լինելու մասին

Վահրամ Բաղդասարյանն ասաց՝ «Խնդրանքներով կամ հավակնություններով վարչապետ չեն լինում: Կա այդ տրամադրվածությունը, իհարկե, թեկնածության առումով: Իհարկե, մենք չենք անդրադարձել դեռ այդ հարցին, երբ քննարկումները կկազմակերպենք, յուրաքանչյուր ոք, ով ՀՀԿ անդամ է, առավել եւս՝ խորհրդի անդամ, պարտավոր է ենթարկվելու քաղաքական ուժի որոշումներին»:

Գերմանական հեռուստաընկերության անդրադարձը Ի. Ալիևի նախընտրական արշավին

Գերմանական երկրորդ հեռուստաընկերությունն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` իր նախընտրական քարոզարշավի շրջանակում վերջերս արված հայտարարություններին: «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր նախընտրական քարոզարշավի ընթացքում հնչեցրած ելույթներից մեկում անդրադարձել է հայկական մայրաքաղաք Երևանին՝ դրանով իսկ առաջացնելով հարևան երկրի զայրույթը։ «Երևանը պատմականորեն մեր շրջանն է, և մենք՝ ադրբեջանցիներս, պետք է վերադարձնենք այդ շրջանը»,- նշել է Ալիևը։ Այդ

Վերագնահատեք հանրապետությունում առկա տասնյակ հազարների հասնող շքեղ պալատներն ու առանձնատները

Արդեն «Կարմիր գրքում» հայտնված տարեց թոշակառուիս հասանելի չէ այդ երջանիկ նախագահի նշած հանգրվանը Հանրապետության նախագահի կողմից նորընտիր ԱԺ-ին հղած «անչափ կարեւոր» ուղերձների իրականացումը հիմնավորապես կարող են վերափոխել մեր «գաղջ» իրականությունը եւ մոտակա քսանհինգ տարիներում հասցնել ցանկալի հանգրվանի: Արդեն «Կարմիր գրքում» հայտնված տարեց թոշակառուիս հասանելի չէ այդ երջանիկ հանգրվանը, ինչը ստիպում է ներկայացնել որոշ նկատառումներ ու

Սուտ մատնության նոր դեպք. քննիչը հանիրավի մեղադրվել է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով բացահայտվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձը հանիրավի մեղադրվել է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ: Այսպես, ՀՀ քննչական կոմիտեում քննված քրեական գործով մեղադրյալ Քյարամ Քալաշյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել,

Որոշ ոլորտներում արձանագրվել են խախտումների բարձր ցուցանիշներ

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության շուկայի վերահսկողության տեսչական մարմինն (ՇՎՏՄ) ամփոփել է նախորդ տարվա ստուգումների արդյունքները եւ արձանագրել, որ 2017 թվականի ընթացքում շուկայահանված ապրանքների համապատասխանության գնահատման փաստաթղթերի՝ սերտիֆիկատների և հայտարարագրերի թիվը հասել է 1808-ի։ Այն 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 31%-ով: Տեսչական մարմինն արձանագրել է, որ իրազեկման աշխատանքների եւ ստուգումների արդյունքում ապրանքների որակի համապատասխանության

Այցի նպատակներից է ծանոթանալ գյուղատնտեսական կենդանիների համարակալման ավստրիական փորձին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի գլխավորած պատվիրակությունն այսօր մեկնել է Վիեննա: Փետրվարի 12-ին նախարարը հանդիպում կունենա Ավստրիայի Հանրապետության կայունության և զբոսաշրջության նախարարության պետական քարտուղար Յոզեֆ Պլանկի հետ: Կքննարկվեն երկու երկրների միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության խորացմանն ուղղված հարցեր: Նախատեսված են նաև  հանդիպումներ Ավստրիայի գյուղատնտեսության պալատի նախագահ Հերման Շուլտեսի, Ավստրիայի զարգացման գործակալության գործադիր տնօրեն Մարտին Լեդոլտերի հետ:

Բուլղարիայի Հանրապետության նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին

Պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Ռումեն Ռադևն այնուհետ այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան,

ՀՀԿ-ն չի բոյկոտի «Ելքի» արտահերթ նիստը. «Պարոն Փաշինյանի մտավախությունը կարող ենք փարատել»

Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց. «ՀՀԿ խմբակցությունը որեւէ նպատակ չունի չմասնակցել: Մենք պետք է մասնակցենք այդ նիստին: Իհարկե, պետք է կրկնվի այն ամենը, ինչ եղել է լսումների ժամանակ, մենք բավականին հիմնավոր կարողացել ենք լսումներին արտահայտվել եւ հիմնավորել այսօրվա իրավիճակը, սակայն մենք չենք զլանում»:

Բազմալեզվությունը եւ բազմամշակութայնությունը հնարավորություն կտան քայլել ժամանակին համընթաց

Այս տարվա հունվարի վերջին Շվեյցարիայի Դավոս քաղաքում կայացած համաշխարհային տնտեսական ֆորումին մասնակցեցին ռեկորդային թվով քաղաքական առաջնորդներ, բիզնեսի եւ հանրության ներկայացուցիչներ: Այդ մեծ իրադարձությանը 9-ամյա դադարից հետո մասնակցեց նաեւ մեր երկրի պատվիրակությունը՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ: Ֆորումին քննարկվող հարցերի շրջանակը չափազանց լայն էր՝ սկսած քաղաքականությունից, վերջացրած մարդու իրավունքներով եւ կրթությանը վերաբերող առանցքային խնդիրներով: Ֆորումին մասնակցում էր

«Շոշափելի բան չենք նկատել». Իրանի դեսպանը՝ ՀՀ-ի՝ ԵՏՄ-ի եւ Իրանի միջեւ կամուրջ հանդիսանալու մասին

«Եթե դուք նկատել ենք, մեզ տեղեկացրեք այդ մասին»,-դիմելով հարցն ուղղած ուսանողին՝ ասաց նա

«Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը ես ունեմ միշտ՝ ամեն օր, ամեն վայրկյան, խնդիրը դրա իրագործման մեջ է». Փաշինյան

Մենք ճշտեցինք, եթե ժողովրդի կամարտահայտությունը ուրիշ էր, ստացվում է, որ Սերժ Սարգսյանի հրաժարականը, բացի ձեզանից,որեւէ մեկը չուզե՞ց՝ նա պատասխանեց. «Օրինակ, 2016-ի հուլիսին շատ մեծ շանս կար, որ այդ կամարտահայտումը տեղի կունենա, համենայնդեպս, մենք կտեսնենք, թե ինչ է մտածում հանրությունը: Բայց քանի որ իրադարձություններն ընթացան ոչ ցանկալի սցենարով եւ «Սասնա ծռերի» մեր ընկերները հրաժարվեցին Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից, հետագա սցենարները դուք արդեն գիտեք:

Պետք է վերադարձնել «արտագաղթած» ֆինանսական կապիտալը

Դեռեւս թե գործնականում եւ թե տեսության մեջ «հայրենասեր գործարարություն ինդեքս» ցուցիչը գոյություն չունի, բայց կարծում եմ, որ դրա կիրառումը մեզ համար հիմա խիստ օգտակար կլիներ: Վերջին տասնամյակում համաշխարհային տնտեսական զարգացումներն անուղղակիորեն վկայում են, որ տարբեր երկրների մեծահարուստները դուրս են գալիս միջազգային տնտեսական շուկաներ, դառնում են փայատերեր վերազգային կորպորացիաներում, զուգահեռաբար հայրենիքում խթանելով կապիտալի «արտագաղթ», ներդրումներ կատարելով

Փաշինյանը՝ Արմեն Սարգսյանի հետ գրկախառնությունների եւ քննադատությունների մասին

Փաշինյանին հիշեցրին, որ Սահմանադրական փոփոխությունների ժամանակ չմասնակցեցին քննարկումներին, ոչ-ի արշավին, ասում էին՝ կեղծ օրակարգ է: Նա պատասխանեց՝ «Այն, ինչ այն ժամանակ ասել եմ Սահմանադրության վերաբերյալ, ասում եմ նաեւ հիմա: Շատ լավ կլինի, որ եթե 2-3 տարի առաջվա տեքստերին հղում է արվում, լավ կլինի ծանոթանալ դրանց բովանդակությանը: Ես ասում էի, որ Սերժ Սարգսյանի վերարտադրությունը կախված չէ Սահմանադրությունից, կախված է նրանից, թե ՀՀ քանի քաղաքացի է թույլ տալիս, որ նա վերարտադրվի»:

«Ձեր հրավերով և այս այցով մենք իրականում բացթողում ենք լրացնում՝ նկատի առնելով, որ տասը տարի նմանատիպ այց չի եղել». Բուլղարիայի նախագահը՝ ՀՀ նախագահին

Թեև շուրջ տասը տարի է անցել իմ պաշտոնական այցից Բուլղարիա, ես այդ այցը հաճույքով եմ հիշում, որովհետև այն լի էր ջերմությամբ, լի էր բազմաթիվ բարեկամական դրսևորումներով:

Դժոխքի երաժշտությունը` Փոստանջյանի մեկնությամբ

Փետրվարի 11-ին Նոյեմբերյան քաղաքի կենտրոնում Զարուհի Փոստանջյանը քաղաքացիներին բացատրեց էր իր հետ բերված նկարը, ասելով. «Տեսեք`խաղադրույքներ են դրված, խաղաքարեր են … Եվ դժոխքի երաժշտության ներքո այդ մարդիկ ապրում են…Տեսեք`դժոխքի երաժշտության ժամանակ նաեւ մարդկանց ականջն են կտրում, որպեսզի մարդը հնարավորություն չունենա լսելու, ընկալելու, թե ինչ կատարվում: Այսօր մեր ժողովրդին բթացրել են, այդ իսկ պատճառով մեր հայրենակիցները

Լորիս Մելիքովի մասին պատմող գրքերն ընթերցողի սեղանին են

Ռուսական Կայսրությունում ծառայելով` երբեք չմոռացավ իր հայ լինելը. սա փաստեցին Լորիս Մելիքովի «Կենսագրական ակնարկ» եւ «Անպարտելի զորավարը, իմաստուն պետական գործիչը, նվիրյալ հայորդին» գրքերի շնորհանդեսի գրեթե բոլոր բանախոսները: Փետրվարի 8-ը Ռուսական Կայսրության պետական ու ռազմական ականավոր գործիչ Լորիս-Մելիքովի` Թբիլիսիում հավերժական հանգրվան գտնելու օրն էր: Իսկ երեկ կայացած գրքի շնորհանդեսը, թերեւս, կարելի է համարել նրա հիշատակը հավերժացնելու

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Փետրվարի 12-ի ցերեկը, 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 13-ի օրվա երկրորդ կեսին, 14-ի գիշերը շրջանների զգալի մասում, 14-ի ցերեկը Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Փետրվարի 12-ի և 14-ի ցերեկը, 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 13-ի

Էրզրումցիները կիսվում են Քարդաշյանի նկարներով ու գրում՝ «համերկրացիս»

«Պարզվել է , որ Քիմ Քարդաշյանի նախնիները էրզրումցիներ են»,-գրում է թուրքական «Gazeteguncel» կայքը: Աղբյուրը, հղում անելով անգլիական «Daily Mail» թերթին, նշում է, որ Քարդաշյանի նախնիները ապրել են Էրզրումի և Կարսի գյուղերում: Քիմի հայրական կողմից պապը` Թաթոսը, 1913 թվականին գաղթել է ԱՄՆ: Այս օրերին Կարսի Քարաքալե գյուղում ապրող Մուամեր Չոփուր անունով քաղաքացին պնդում է, որ ինքը

Դանակահարություն Երևանում

Փետրվարի 11-ին, ժամը 18.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն վիճաբանության վերաբերյալ հաղորդում է ստացվել: Նույն օրը, ժամը 18.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժին հայտնել են, որ շտապօգնության խումբը «ձախ ուսի և կրծքավանդակի կտրած-ծակած վերք, սուր արյունահոսություն, ալկոհոլային հարբածություն» ախտորոշմամբ Նորքի 1-ին նրբանցքից բուժօգնության է տեղափոխել 1980 թ. ծնված Արսեն Ա.-ին: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր

Մաքրեք եւ վերականգնեք լյարդը

Հայտնի է, որ լյարդը օրգանիզմում կատարում է նյութափոխանակություն, ունի պաշտպանողական, թունազերծող, արտաթորող ֆունկցիա՝ օրգանիզմից հանում է թույները, որոնք այնտեղ ոչնչանում են: Լյարդում է արտադրվում լեղին, որից անցնում է լեղապարկ եւ այնտեղից մասնակցում մարսման աշխատանքներին: Ուստի անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ ուշադրություն դարձնել այդ կենսական նշանակության օրգանին: Եթե ցանկանում եք իմանալ, թե լյարդի հետ խնդիրներ ունեք,

Վահան Մարտիրոսյան. «Հայաստանը ՏՏ ոլորտում աճի մեծ պոտենցիալ ունի»

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հարցազրույցը անգլիական emerging-europe.com-ին: Անգլիական emerging-europe.com-ը փետրվարի 8-ին անդրադարձել է Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանը` «Armenia Makes Global ICT Push» խորագրով ծավալուն հոդվածի ներքո։ Հղում անելով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի` փետրվարին Ալմաթիում անցկացված «Թվային օրակարգը գլոբալիզացիայի դարաշրջանում» համաժողովում հնչեցրած ելույթին, հեղինակը նշում է, որ վերջին մի քանի տարիներին

Զարուհի Փոստանջյանը՝ Արմեն Սարգսյանի մասին. «Նրա ախորժակն է թալանել եւ վերջնականապես դատարկել մեր ընդերքում առկա ազնիվ մետաղները»

Զարուհի Փոստանջյան. «Սերժ Սարգսյանը Արմեն Սարգսյանին բերել է, որ վերջնականապես թալանեն մեր ընդերքը»

ՎՏԲ-Հայաստան Բանկի հովանավորությամբ ավարտվեց ԶԼՄ-ների միջեւ շախմատի 4-րդ առաջնությունը

Փետրվարի 10-ին Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվեց ԶԼՄ-ների միջև շախմատային չորրորդ առաջնությունը: Այն տեղի ունեցավ ՎՏԲ-Հայաստան Բանկի հովանավորությամբ, Հայաստանի Շախմատի ակադեմիայի եւ Sil Maaza ընկերության աջակցությամբ: Մրցաշարի կազմակերպիչն էր Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան: Չորրորդ տարի անընդմեջ հաղթող ճանաչվեց «Գոլոս Արմենիի» սպորտային լրագրող Վադիմ Մկրտչյանը, որը վաստակեց 6 միավոր 7 հնարավորից: Երկրորդ տեղում էր «Ֆուտբոլ+» թերթի գլխավոր խմբագիր,

Գների իջեցում «Գրանդ Քենդիի» կողմից

Վերջապես հուսադրող մի լուր: Երբ բոլորը սպասում են թանկացումների, «Գրանդ Քենդին» էժանացնում է: Տեղական արտադրողը իջեցրել է բոլոր տեսակի կոնֆետների գները: Սպառողները զարմացած են: Սա նշանակում է, որ ցանկության դեպքում կարելի է նաև գին իջեցնել: Տեղական արտադրողի այս քայլը կարող է զսպել հոռետեսական սպասումները և ցրել ճնշող մթնոլորտը: Եթե մեկին հաջողվում է էժանացնել, ապա մյուսներն

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031