Օրվա լրահոսը

Օլիմպիական խաղերի բացմանը Հայաստանը յուրօրինակ ցուցանիշ արձանագրեց

Միքայելը՝ Միքայելյանների ընտանիքի երրորդ ներկայացուցիչն է, որը ձմեռային օլիմպիական խաղերում դարձավ դրոշակակիր:

Ինչո՞ւ Լենա Նազարյանը Արմեն Սարգսյանին չի կարողացել հարց հղել ԵԼՔ-ի հետ հանդիպման ժամանակ

ԵԼՔ-ի հետ հանդիպմանը հիմնականում խոսել է Արմեն Սարգսյանը

«Ոստիկանության ֆաբրիկան սնանկացնող Բեկչյանի մտերիմը փոխոստիկանապետ Անուբախ Համբարյանն էր». ֆաբրիկայի նախկին աշխատակից

Ոստիկանության «Կոնտինենտտեքս» ֆաբրիկայի աշխատակիցներն իրենց աշխատավարձերն են պահանջում

 Բժիշկ և վարչության պետի տեղակալ ներկայացած տղամարդիկ «Ծղոտներ»-ում իրենց հետ սեռական հարաբերություն են ունեցել, հետո փողերն առել ու ծեծել . shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 8-ին, Երևանում տեղի ունեցած անձնական ունեցվածքի գողության փաստով։ Ժամը 05։00-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչներ՝ 28-ամյա Ստելլա Հ.-ն և Արմինե Գ.-ն Ոստիկանության Կենտրոնական բաժին հայտնել են, որ Զավարյան փողոցի 97 հասցեում գործող «Ծղոտներ» հյուրանոցային համալիրում 2 տղամարդիկ իրենցից գումար են գողացել։ Նրանք ներկայացել են,

ԼՂ հակամարտությունը լուրջ մարտահրավեր է. Մոգերինի

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շատ լուրջ մարտահրավեր է: Այս մասին հայտարարել է ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսում: Մոգերինին նշել է, որ Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում վերսկսված բանակցությունները շատ նշանակալից առաջընթաց են: «Մենք ուզում ենք, որ կողմերն իրականացնեն շփման գծում լարվածության թուլացմանն ուղղված պայմանավորվածությունները և ակտիվացնեն բանակցությունները: Ստատուս-քվոն

«Ինչ անում եք՝ ձեր գլխին է գալու». սարիթաղցին՝ դատավորին

«Սրա վերջը ո՞նց կլինի»,-բարձր տոնով ասաց Էդուարդ Զեյթունյանը, ապա շարունակեց առանց դատավորի թույլտվության խոսել ու արժանացավ սանկցիայի

Մշակութային գրաքննությունը Հայաստանում

Երկու անգամ չեղարկվելուց հետո հունվարի 7-ին Երևանում կայացավ Վրաստանի նախկին նախագահ և Ուկրաինայում ընդդիմության առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլու «Ուժերի զարթոնք» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը։ Միջոցառման խոչընդոտումը շատերը, այդ թվում՝ գրքի հայերեն թարգմանության հեղինակն անվանեցին գրաքննություն։ Վերջին մեկ տարվա ընթացքում, սակայն, սա Հայաստանում գրանցված անթաքույց գրաքննության արդեն երրորդ դեպքն է։ Թեև տարբեր են միջոցներն ու պատճառաբանությունները, սակայն

Մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի տարածքը կբացվի

Արդեն տեղեկացրել էի, որ երկու գրություն էի ուղարկել Տարոն Մարգարյանին Մարտի 1-ին տասը քաղաքացիների սպանության օրը հիշատակի 10-րդ տարելիցի միջոցառումների մասնակների մուտքն այդ տարածքում անարգել ապահովելու համար։ Այսօր ստացա պատասխան, որ Մյասնիկյանի արձանի հարակից տարածքն այդ օրը բացվելու է։ Հիշեցնեմ, որ ներկայում այդ տարածքում իրականացվում են վերակառուցման աշխատանքներ և ամբողջ տարածքը ցանկապատված է: Արայիկ Հարությունյան Մշակույթի,

Պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քննչական կոմիտեի նախկին քննիչին

ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի կողմից պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Դ. Հ.-ն, 23.11.2016թ.-ից մինչև 26.10.2017թ.-ը աշխատելով ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի ավագ քննիչի պաշտոնում, իր վարույթում քննված քրեական գործով տևական ժամանակ քննչական և դատավարական գործողություններ չկատարելու հանգամանքները քողարկելու, իր ծառայողական

Բազմազավակ հայրերը դժգոհ են իրենց առնչող օրենքի նախագծից

«Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքի նախագիծն, ըստ 14 երեխայի հոր,
ընտանիքներին վարկերի տակ է դնելու

Մետաղական օգտակար հանածոներ արդյունահանող ընկերություններն իրականացրել են շուրջ 235 մլն դոլարի ներդրումներ

Մետաղական օգտակար հանածոներ արդյունահանող և արդյունահանման պատրաստվող ընկերություններն անցած տարի իրականացրել են շուրջ 235 մլն դոլարի ներդրումներ։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Վարդան Գևորգյանի տեղեկացմամբ, 2017թ. ընթացքում մետաղական օգտակար հանածոների երկրաբանական ուսումնասիրության համար տրամադրված ընդերքօգտագործման թույլտվություններով առաջիկա 3 տարվա ընթացքում կներդրվի շուրջ 3 մլրդ դրամ: Ի տարբերություն արդյունահանված մետաղական հանքաքարի, որի ծավալն անցած

«Սենց էլ մնա, լավ ա». Արձագանք Զարուհի Փոստանջյանին

Համահայկական ընդվզման առաջարկն այդքան էլ ոգեւորիչ չէր

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնն ընդգրկվել է գլոբալ վարկանիշավորման զեկույցում

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնը ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի «Ուղեղային կենտրոններ և քաղաքացիական հասարակություն» ծրագրի 2018թ. հունվարի 30-ին հրապարակված ամենամյա հեղինակավոր “Global Go To Think Tank Index Report” համաշխարհային վարկանիշային զեկույցում «Կենտրոնական Ասիայի լավագույն ուղեղային կենտրոններ» բաժնում զբաղեցրել է 65-րդ հորիզոնականը: Վարկանիշային աղյուսակի տվյալ բաժինը կազմելիս զեկույցի հեղինակները գնահատել են Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի,

Մեզի անալիզ հանձնելուց առաջ, ամեն դեպքում, նախ՝ թեյ հանձնեք. լաբորատորիաներն անվերահսկելի են

Արյան կամ մեզի անալիզ հանձնելուց առաջ երեւի նախ պետք է թեյի գույն տանել լաբորատորիա կամ նույն արյունը տարբեր անձանց անվան տակ հանձնել ու արդեն պատասխանից հետո որոշել՝ վստահե՞լ տվյալ լաբորատորիային ու հանձնե՞լ իրական անալիզներ, թե՞ ոչ: Համենայնդեպս, Մասիսի բժշկական կենտրոնի լաբորատորիայում հանձնված անալիզների աղմկահարույց պատասխաններից հետո զգուշանալ է պետք: Չի բացառվում, որ այլ լաբորատորիաներում էլ

Ադրբեջան-ԵՄ նոր համաձայնագրի աշխատանքները շուտով կավարտվեն. Մոգերինի

Հույս ունեմ Ադրբեջանի և Եվրամիության միջև նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները շուտով կավարտվեն: Այս մասին, ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, հայտարարել է ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսին: Մամուլի ասուլիսը հրավիրվել է ԵՄ-Ադրբեջան համագործակցության խորհրդի 15-րդ նիստի ավարտին: «Այդ համաձայնագիրը մեր համագործակցությունը կդարձնի էլ ավելի հաջող»,- ասել է Մոգերինին: Իր

«Սեֆիլյանի գործով» առաջիկա դատական նիստը չի կայանա

Դատավորը նախապես հաշվի առավ այն փաստը, որ փաստաբանները գործադուլ են անելու

ԵՊՀ ուսանողները եւ դասախոսները զուգարանի թուղթ են նվիրաբերում համալսարանին

ԵՊՀ Restart նախաձեռնությունը այսօր կազմակերպել էր զուգարանի թղթերի բարեգործական հավաք: Նախաձեռնությունը հիմնավորվել էր հեգնանքով. «Ուսանողների վարձավճարները բավարար չեն ուսանողի համար տարրական հիգիենիկ միջավայրի ստեղծման համար»: Ուսանողները զուգարանի թուղթը հավաքում էին Երևանի Պետական համալսարանի գրադարանի դիմաց դրված արկղի մեջ։ Նախաձեռնությանը միացան նաեւ որոշ դասախոսներ՝ մասնավորապես Երեւանի ավագանիում «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը: Լուսանկարները՝ ԵՊՀ Restart-ի ֆեյսբուքյան

«Տղա ըլնեիր, կտայի մռութդ կջարդեի, նոր կիմանայիր» արտահայտությունն արել է, հարգելով, որ դիմացը կին է»

Լրագրողներին սպառնալու գործերով Հունվարի 26-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ա. Մնացականյանը մերժեց aravot.am-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի եւ նրա ներկայացուցիչ Կարեն Տոնոյանի կողմից բերված բողոքը: Գործընկերս բողոք էր բերել անցյալ տարվա նոյեմբերի 17-ի որոշման դեմ, որը կայացրել էր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը: aravot.am-ի՝ «Տղա ըլնեիր, կտայի մռութդ կջարդեի, նոր կիմանայիր» հրապարակումը Մալաթիա-Սեբաստիայի դատախազությունն

Մարտի 1, քաղբանտարկյալներ, Բաղրամյան 26-ից նախագահին հանել. Ինչ է խոսել «Ելքը»՝  Արմեն Սարգսյանի հետ

Հարցին՝ իր մոտեցումներով Արմեն Սարգսյանը տարբերվո՞ւմ է գործող իշխանությունից, իշխող ՀՀԿ-ից, Սերժ Սարգսյանից եւ մյուսներից՝ Փաշինյանը պատասխանեց, որ «եթե Արմեն Սարգսյանը ՀՀԿ-ի թեկնածուն լինի, ինքը իշխանության թիմի մեջ է՝ սահմանադրական նոր գործառույթներով, որի վրա դրված է քաղաքական պարտավորություն լինել չեզոք եւ անաչառ: Արմեն Սարգսյանը, եթե համաձայնի լինել նախագահի թեկնածու, նշանակում է համաձայնվում է լինել այդ դերակատարը»:

Արցախյան շարժում-30. Արկադի Կարապետյանն այն կարծիքին է, որ փետրվարի 13-ը պետք է համարվի շարժման սկզբնավորման օր

«Դեմ եմ, որ Արցախյան շարժման սկզբնավորման օր համարվի փետրվարի 20-ը, որովհետև փետրվարի 13-ից սկսած այն արդեն համաժողովրդական բնույթ է կրել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը: «Ընդհանրապես ցանկացած միջոցառումներից առաջ էլ կատարվում են նախապատրաստական աշխատանքներ: Մինչ 1988 թվականը այդ ամենը մենք անում էինք ընդհատակում»,- նշում է նա: Ըստ նրա խորհրդային

Արժե՞ այսքան ուռճացնել Ադրբեջանում նախագահական ընտրությունների ժամկետի տեղափոխման հարցի նշանակությունը

Փոխանակ հերթական անգամ խորը վերլուծելու, կանխատեսելու Ադրբեջանա-Արցախյան հակամարտության հետագա ընթացքի հնարավոր զարգացումները և մեր անելիքների հնարավոր ճշգրտումները, վայնասուն ենք բարձրացրել, թե Ալիևը ինչու է որոշել հերթական նախագահական ընտրությունները հոկտեմբերից տեղափոխել ապրիլ ամիս: Նույնիսկ փորձ է արվում դա կապել Ռուսաստանում մարտին կայանալիք նախագահական ընտրությունների հետ: Ավելին, բազմաթիվ լուրեր են շրջանառվում, փորձելով այդ տեղափոխությունը կապել նաև Հայաստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը երկարաձգում է ապառիկ վարկավորման շրջանակներում ակցիայի ժամկետը

ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է ապառիկ վարկավորման շրջանակներում հայտարարված ակցիան: Մինչև 2018թ. մարտի 31-ը (ներառյալ) հաճախորդները հնարավորություն ունեն կատարել շահավետ գնումներ` ձևակերպելով ապառիկ վարկ ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով: Ձեռք բերելով ապրանքներ Բանկի գործընկեր-խանութներում` հաճախորդները կարող են ձևակերպել ապառիկ վարկ առանց կանխավճարի և զրոյական տոկոսադրույքով: Ապառիկ վարկը տրամադրվում է մինչև 60 ամիս ժամկետով: Վարկի առավելագույն գումարը՝ 1.5 մլն

Միակ հայ պարուհին՝ Կարլ Օրֆֆի «Կարմինա Բուրանա» բալետում

Կարլ Օրֆֆի «Կարմինա Բուրանա» կանտատը համարվում է 20-րդ դարի բեսթսելեր, որը նացիստական Գերմանիայում ստեղծված ու կատարված ամենահայտնի ստեղծագործությունն է: Առաջին անգամ այն հնչել է 1937թ.: Նացիստական քննադատներից ոմանք այս երկը որակել են որպես դեգեներատիվ արվեստի նմուշ: Կանտատի օրիգինալը 11-12-րդ դարերում Բավարիայի վանականների կողմից գրված ավելի քան 200 բանաստեղծությունների ժողովածուն է, որից կոմպոզիտորն ընտրել է 24-ը:

«Բա մեզի որ տենց բախտ ըլնի, Սերժ Սարգսյանը կգա վարչապետ կպրծնի, վա՞տ ա ղեկավարում երկիրը». Սեյրան Սարոյան

Ըստ Սեյրան Սարոյանի, Անվտանգության խորհրդի կազմի հետ կապված ամեն ինչ նորմալ է, ընդդիմադիրները «ստից մուտիլովկա» են անում. «Էն վախտ գերագույն գլխավոր հրամանատարը երկրի նախագահն էր, հիմա վարչապետն ա նոր Սահմանադրությամբ: Հիմա ԱԺ նախագահն ու նախագահն էթան նստեն, ենթարկվեն վարչապետի՞ն, շատ էլ խոսում են

Իրանի հեղափոխությունն ու իրանահայերը

Իրանի թագավորական վարչակարգը տապալվեց 11 փետրվարի 1979 թվականին․ Մոհամեդ Ռեզա Փահլավի արքան արդեն օրեր առաջ փախել էր Եգիպտոս, հեղափոխության առաջնորդ Իմամ Խոմեյնին աքսորից վերադարձել էր և ստվերային կառավարություն էր նշանակել՝ ճարտարագետ Բազերգանի ղեկավարությամբ։ Իրանաբնակ հայերն արդեն ամիսներ առաջ զգացել էի թագավորական վարչակարգի մոտալուտ տապալումը։ Նրանք մտահոգ էին երկրի ապագայով, հայ համայնքի ապահովությամբ և համայնքային կառույցների

«Մասոն, այլմոլորակային, ինչ ուզեք ասացին». Արմեն Սարգսյանը՝ իր մասին որակումների, քաղբանտարկյալների մասին

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ Դուք վիրավորված չե՞ք լինի, երբ նախագահ դառնաք, բայց Բաղրամյան 26-ում չնստեք, ձեզ այլ նստավայր տան՝ նա պատասխանեց. «Ընդհակառակը, իմ կարծիքով, եթե ես առաջադրվեմ, ընտրվեմ, ես պետք է լինեմ ոչ թե երրորդ հանրապետության չորրորդ նախագահը, այլ՝ 4-րդ հանրապետության առաջին նախագահը»:

ՀՀ գլխավոր դատախազը` «Մարտի 1-ի գործի» մասին. «Այս քրեական գործի վարույթը կարճում գնալու միտում չունի»

Եթե կարծում եք, որ մեր հնարավորություններն անսահմանափակ են, շատ ուրախ եմ

Արմեն Սարգսյան. «Չէի մտածում, որ 2011-ին դուք Սահմանադրությունը պիտի փոխեք՝ ես պետք է դեսպան դառնամ, հետո՝ թեկնածու»

Արմեն Սարգսյանը պարզաբանեց իր թեկնածության հետ կապված հարցը: Նա ասաց, որ Eurasia House International-ը իր հիմնադրած կազմակերպությունն է, որը 2000-ականների սկզբին է հիմնադրել, 2010-ի շրջանակներում այդ կազմակերպության գործունեությունը կանգնել է. «Եթե հիմա Դավոս-ը նայեք, այնտեղ կարող եք գտնել, որ ես Անգլիայի քաղաքացի եմ: Այնպես չի, որ Բրիտանիայում հենց որ մեկը հրաժարական տվեց, ամեն տեղից իր անունը հանեցին»:

Պոեմ մարդկության չարիքի մասին  

Սպարտակ  ՄԱԹՈՍՅԱՆ   Հեռու, հեռավոր ժամանակներից, Նոյից էլ վաղուց, Երկնային լույսի նրբիկ անկյունում Վահագնի հրե բոցերից անշեջ, Այստեղ՝ Հայաստան կոչված աշխարհում, Երկնել է մի ազգ, Ծնվել է, ապրել, արարել, ծնել, Արարչագործել, Եվ անկրկնելի ձեռագրերով, Իր ոսկեղենիկ մագաղաթներում Պատմագրել է բնույթն ամենի. Ծնունդն աշխարհի, Երևույթների բախումն ամեհի, Բնութագրել տարբերությունը չարի ու բարու, Չարին անիծել, Երկրպագել է

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031