Օրվա լրահոսը

Միակ հայ պարուհին՝ Կարլ Օրֆֆի «Կարմինա Բուրանա» բալետում

Կարլ Օրֆֆի «Կարմինա Բուրանա» կանտատը համարվում է 20-րդ դարի բեսթսելեր, որը նացիստական Գերմանիայում ստեղծված ու կատարված ամենահայտնի ստեղծագործությունն է: Առաջին անգամ այն հնչել է 1937թ.: Նացիստական քննադատներից ոմանք այս երկը որակել են որպես դեգեներատիվ արվեստի նմուշ: Կանտատի օրիգինալը 11-12-րդ դարերում Բավարիայի վանականների կողմից գրված ավելի քան 200 բանաստեղծությունների ժողովածուն է, որից կոմպոզիտորն ընտրել է 24-ը:

«Բա մեզի որ տենց բախտ ըլնի, Սերժ Սարգսյանը կգա վարչապետ կպրծնի, վա՞տ ա ղեկավարում երկիրը». Սեյրան Սարոյան

Ըստ Սեյրան Սարոյանի, Անվտանգության խորհրդի կազմի հետ կապված ամեն ինչ նորմալ է, ընդդիմադիրները «ստից մուտիլովկա» են անում. «Էն վախտ գերագույն գլխավոր հրամանատարը երկրի նախագահն էր, հիմա վարչապետն ա նոր Սահմանադրությամբ: Հիմա ԱԺ նախագահն ու նախագահն էթան նստեն, ենթարկվեն վարչապետի՞ն, շատ էլ խոսում են

Իրանի հեղափոխությունն ու իրանահայերը

Իրանի թագավորական վարչակարգը տապալվեց 11 փետրվարի 1979 թվականին․ Մոհամեդ Ռեզա Փահլավի արքան արդեն օրեր առաջ փախել էր Եգիպտոս, հեղափոխության առաջնորդ Իմամ Խոմեյնին աքսորից վերադարձել էր և ստվերային կառավարություն էր նշանակել՝ ճարտարագետ Բազերգանի ղեկավարությամբ։ Իրանաբնակ հայերն արդեն ամիսներ առաջ զգացել էի թագավորական վարչակարգի մոտալուտ տապալումը։ Նրանք մտահոգ էին երկրի ապագայով, հայ համայնքի ապահովությամբ և համայնքային կառույցների

«Մասոն, այլմոլորակային, ինչ ուզեք ասացին». Արմեն Սարգսյանը՝ իր մասին որակումների, քաղբանտարկյալների մասին

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ Դուք վիրավորված չե՞ք լինի, երբ նախագահ դառնաք, բայց Բաղրամյան 26-ում չնստեք, ձեզ այլ նստավայր տան՝ նա պատասխանեց. «Ընդհակառակը, իմ կարծիքով, եթե ես առաջադրվեմ, ընտրվեմ, ես պետք է լինեմ ոչ թե երրորդ հանրապետության չորրորդ նախագահը, այլ՝ 4-րդ հանրապետության առաջին նախագահը»:

ՀՀ գլխավոր դատախազը` «Մարտի 1-ի գործի» մասին. «Այս քրեական գործի վարույթը կարճում գնալու միտում չունի»

Եթե կարծում եք, որ մեր հնարավորություններն անսահմանափակ են, շատ ուրախ եմ

Արմեն Սարգսյան. «Չէի մտածում, որ 2011-ին դուք Սահմանադրությունը պիտի փոխեք՝ ես պետք է դեսպան դառնամ, հետո՝ թեկնածու»

Արմեն Սարգսյանը պարզաբանեց իր թեկնածության հետ կապված հարցը: Նա ասաց, որ Eurasia House International-ը իր հիմնադրած կազմակերպությունն է, որը 2000-ականների սկզբին է հիմնադրել, 2010-ի շրջանակներում այդ կազմակերպության գործունեությունը կանգնել է. «Եթե հիմա Դավոս-ը նայեք, այնտեղ կարող եք գտնել, որ ես Անգլիայի քաղաքացի եմ: Այնպես չի, որ Բրիտանիայում հենց որ մեկը հրաժարական տվեց, ամեն տեղից իր անունը հանեցին»:

Պոեմ մարդկության չարիքի մասին  

Սպարտակ  ՄԱԹՈՍՅԱՆ   Հեռու, հեռավոր ժամանակներից, Նոյից էլ վաղուց, Երկնային լույսի նրբիկ անկյունում Վահագնի հրե բոցերից անշեջ, Այստեղ՝ Հայաստան կոչված աշխարհում, Երկնել է մի ազգ, Ծնվել է, ապրել, արարել, ծնել, Արարչագործել, Եվ անկրկնելի ձեռագրերով, Իր ոսկեղենիկ մագաղաթներում Պատմագրել է բնույթն ամենի. Ծնունդն աշխարհի, Երևույթների բախումն ամեհի, Բնութագրել տարբերությունը չարի ու բարու, Չարին անիծել, Երկրպագել է

Հայաստանի ու Ղազախստանի միջև առևտրաշրջանառության ներկա ծավալները չեն համապատասխանում գոյություն ունեցող ներուժին . Կարեն Կարապետյանն

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին: Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացման հարցեր: Վարչապետը կարևորել է երկկողմ տնտեսական համագործակցության դիվերսիֆիկացումը և ընդգծել, որ Հայաստանի ու Ղազախստանի միջև առևտրաշրջանառության ներկա ծավալները չեն համապատասխանում գոյություն ունեցող ներուժին: Թիմուր Ուրազաևի խոսքով՝ Ղազախստանը շահագրգռված է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում

«Ֆիլմի մի որոշ հատված նկարվել է թուրք ոստիկանների հսկողության ներքո»

«Նուբար» խմբի ղեկավար Լուսինե Նազարյանը մանրամասներ է ներկայացնում «Նուբար» ազգագրական խմբի գեղարվեստական ղեկավար Լուսինե Նազարյանն «Առավոտի» հետ զրույցում պատմեց, որ արդեն ավարտվել են իրենց խմբի մասնակցությամբ նկարահանված երկմասանոց ֆիլմի աշխատանքները, դրանցից մեկը վավերագրական ֆիլմ է, մյուսը՝ ֆիլմ-համերգ: «Շատ տարիներ առաջ մեր առաջ խնդիր դրեցինք Էրզրումի պարերգեր հավաքել` ներկայացնելու համար, այդպես ձեռնամուխ եղա փշրանքների հավաքմանը, հետո

«Սա արդեն մանկապարտեզային հարաբերություններ են կառավարության ներսում». Աշոտ Մելիքյան

Ըստ Շուշան Դոյդոյանի՝ կառավարության նիստերի՝ դռնփակ դառնալուց հետո ալիքի նման նույն նախաձեռնությամբ փակվելու են մյուս կառույցների նիստերը ևս:

ԱՄՆ սենատոր Թեդ Լյու․ «Հիմա Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իսկական ժամանակն է»

ԱՄՆ «Դեմոկրատական կուսակցության» Կալիֆորնիայի սենատոր Թեդ Լյուն հանդես է եկել հայամետ հայտարարությամբ։ Նա առաջարկել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ մշակել՝ ի պատասխան Սիրիայում ԱՄՆ զորքերի դեմ թուրքական սպառնալիքների։ Թուրքական «Olay.com.tr» լրատվակայքի տեղեկացմամբ ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի նիստի ժամանակ քննարկվել է սիրիական հարցը։ Թուրքիան խստորեն քննադատվել է Աֆրինում սանձազերծած ռազմագործողությունների պատճառով։ Նիստին ելույթ ունեցած Թեդ Լյուն

Հայկական ընկերությունները ԵՄ-ի աջակցությամբ պատրաստվում են ներկա գտնվել ապրիլին կայանալիք Հանովերի ցուցահանդես-տոնավաճառին

Ապրիլ ամսին ճշգրիտ ճարտարագիտության և իրերի ինտերնետի ոլորտներում մասնագիտացած չորս հայկական ընկերություն ներկա է գտնվելու Hannover Messe 2018 ցուցահանդես – տոնավաճառին և մասնակցելու է EU4Business (ԵՄ-ն բիզնեսի համար) նախաձեռնության SMEDA (Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում) ծրագրի կազմակերպած արտագնա շնորհանդեսին՝ Գերմանիայում: Ընկերություններն ընտրվել են SMEDA-ի կողմից՝ հայտերի ընդունման հայտարարությանն հետևած մրցութային ընթացակարգի հիման վրա: Գերմանիայում նրանց կուղեկցեն

Գեւորգ Պետրոսյանը՝ ՀՅԴ-ին՝ «Ովքեր են ամեն ինչի գնում եւ պաշտոններ նվաճում»

«Ծառուկյան» դաշինքի պատասխանը Դաշնակցությանը

Արթուր Դավթյանը` Medialab.am-ին ուղղված սպառնալիքների մասին. «Քննիչը կհրավիրի հաղորդում տված անձին»

ՀՀ դատախազը վստահեցնում է, թե կիրականացվի օբյեկտիվ քննություն

«Սեֆիլյանի որոշման վրա չի ազդել այն փաստը, որ զորամասերի վրա հարձակման ժամանակ կարող են զոհվել զինծառայողներ». մեղադրական ճառ

Սեֆիլյանը ստեղծել է «Կարոտ» անվամբ խումբ, ասել, որ մեծաքանակ զինտեխնիկա է օգնության հասնելու, երբ զավթեն հեռուստաաշտարակը

«Չի գալու մի պահ, որ մենք օրակարգում խնդիր չունենանք, բայց հիմա հետաքրքիր, ֆունդամենտալ ռեֆորմներ իրականացնելու ժամանակն է». ՀՀ վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարություն-ԱՄՆ ՄԶԳ համագործակցությանը նվիրված շնորհանդես-քննարկում՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիսերի, ԱՄՆ ՄԶԳ աշխատակազմի և պետական մի շարք գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ: Վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորել է ԱՄՆ ՄԶԳ հետ 1992 թ. ի վեր ծավալված համագործակցությունը և նշել,

Վարդանանց Տոն

Մի սխալ կա, որ չպիտի գործենք, որպեսզի զորանանք Մարշալ Ժուկովն իր մեմուրաներում գրում է, թե Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում նա ինչքան էր զարմացած գերմանացի գեներալների ռազմավարական ծրագրերի հանճարի վրա, իսկ պատերազմի վերջում նա ապշած էր նրանց սխալների ու թերությունների վրա: Ինչպես է լինում, որ նույն ժողովուրդը, որ սկզբից իրեն հանճարի պես է պահում, հետո սկսում

Դեռ որևէ հստակ և իրավական պարզաբանում մինչ օրս չի տրամադրվել Զարուհի Փոստանջյանին՝ իր մուտքը Վրաստան ապօրինաբար խոչընդոտելու փաստի կապակցությամբ

Սույն թվականի հունվարի 22-ին «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը նախօրեին՝ հունվարի 21-ին իր մուտքը Վրաստանի Հանրապետություն արգելելու կապակցությամբ հստակ և իրավական պարզաբանումներ տրամադրելու պահանջով գրավոր դիմել էր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին և Վրաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին: Դեպքից շուրջ տասն օր անց

Հայտնաբերվել է 41-ամյա կնոջ և 39-ամյա տղամարդու դի

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ պարզելու Երևանի 41 և 39-ամյա բնակիչների մահվան հանգամանքները: 2018թ. փետրվարի 9-ին՝ժամը 00:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Իսակովի պողոտայի շենքերից մեկի հարակից տարածքում գտնվող ավտոտնակում կայանված «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի առջևի ձախ և աջ նստատեղերին հայտնաբերվել են

«Հայրենիքին ծառայելը, մանավանդ դիրքապահի պարտականությունների կատարումն արժանապատվության չափանիշ պետք է լինի բոլորի համար»

Հայրենիքի սահմաններն անառիկ պահող դիրքապահ տղաների` որպես մերօրյա հերոսների նվիրական առաքելությունն արժևորելու, հանրության լայն շրջանակներին նրանց հավաքական կերպարը ներկայացնելու, բանակ-հասարակություն կապը ամրապնդելու, ինչպես նաև մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությունը խթանելու նպատակով ներկայացնում ենք «Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագիրը: Ծրագիրն իրականացնում է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությունը ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհի

Հայաստանում Միացյալ Թագավորության փոխդեսպան Էլիսեն Չիկը նշել է, որ որոշել է հայերեն սովորել

ՀՀ Արարատի մարզի Արարատ քաղաքի թիվ 3 հիմնական դպրոցում բացվել է անգլերեն լեզվի ուսուցման ակումբ, որը հերթականն է Միացյալ Թագավորության Կառավարության հովանավորությամբ Բրիտանական խորհրդի կողմից իրականացվող «Փոփոխության սերունդ» կրթական նախաձեռնության շրջանակում: Նախորդ տարվանից ՀՀ ԿԳՆ առաջարկությամբ մեկնարկած ծրագրով Հայաստանի վեց համայնքներում՝ Սևան, Վանաձոր, Հրազդան, Արարատ, Աշտարակ և Երևան հիմնադրվել են անգլերենի արտադասարանական պարապմունքների ակումբներ՝ նախատեսված

Ռուբեն Մելքոնյան. «Մեր բարեկամ Իրանում քրիստոնեական հուշարձանները գտնվում են պետական հոգածության ներքո»

ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը փետրվարի 9-ին իրանագիտության ամբիոնում կազմակերպված Իսլամական հեղափոխության 39-րդ տարեդարձին նվիրված քննարկման ժամանակ խոսելով Իրանի Իսլամական Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ հարաբերություններից, ասաց, որ Իրանը փայլուն օրինակ է կրոնական երկխոսության: «Մեր հարեւան ու բարեկամ երկրում քրիստոնեական հուշարձանները ոչ միայն պահպանվում են, այլեւ գտնվում են պետական հոգածության ներքո»,-ասաց ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկանը:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Փետրվարի 9-ի ցերեկը, 10-ին, 12-ին, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: 11-ին առանձին շրջաններում, 13-ի օրվա երկրորդ կեսին, 14-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 12-ին կբարձրանա 4-6 աստիճանով: Երևան քաղաքում՝ Փետրվարի 9-ի ցերեկը, 10-ին, 12-ին, 13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների

Մեղադրողը պահանջեց 11 տարով ազատազրկել Ժիրայր Սեֆիլյանին

Խմբի մյուս անդամներից մի քանիսին նա պահանջեց ազատազրկել չորս տարով

Ավագանու անդամները կառավարությանը դատի են տվել

Մարտի 11-ին՝ ավագանու արտահերթ ընտրություններ

Նախագահն այցելել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան` մասնակցել բուհի հիմնադրման 95-ամյակի կապակցությամբ կազմակերպված հոբելյանական միջոցառմանը: Կրթության և գիտության բնագավառներում ունեցած վաստակի, ինչպես նաև բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Հանրապետության Նախագահը համալսարանի մի խումբ աշխատակիցների բուհի հոբելյանի առթիվ պետական բարձր պարգևներ է հանձնել, շնորհել նաև վաստակավոր մանկավարժի կոչում: Նախագահը շնորհավորել

Հարբուխը բուժեք կարմիր ճակնդեղի եւ մեղրի խառնուրդով

Բնաբույժները խորհուրդ են տալիս հարբուխը բուժել կարմիր ճակնդեղի եւ մեղրի խառնուրդով: Դեղամիջոցը պատրաստելու համար անհրաժեշտ է լավ լվացած կարմիր ճակնդեղը քերել քերիչով եւ քամել: Ստացված հյութին 30 տոկոսի չափով ավելացնել մեղր, լավ խառնել: Խառնուրդը օգտագործել օրը 4-5 անգամ՝ կաթիլների տեսքով: Ամեն անգամ 5-6 կաթիլ կաթեցնել յուրաքանչյուր քթանցքը: Այս դեղամիջոցը օգտակար է նաեւ երեխաների համար, եթե

ՀՀ գլխավոր դատախազ. «43 պաշտոնատար անձ է դատի տրվել կաշառք ստանալու մեղադրանքով»

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը փետրվարի 9-ին կայացած ասուլիսում անդրադարձավ բնակարանային գողություններին: Ասաց, որ 2017 թ արդյունքներով  25 տոկոսով նվազել են բնակարանային գողությունները, որոշակի չափով բարելավել է դրանց բացահայտման ցուցանիշը: Ինչ վերաբերում է կոռուպցիոն հանցագործություններին, ՀՀ գլխավոր դատախազի ձեւակերպմամբ. «Եթե 2016թ ընթացքում կաշառք տալու, ստանալու, կաշառքի միջնորդության վերաբերյալ 71 դեպք է արձանագրվել, ապա 2017-ին 92-ով կամ

Վարդան Ոսկանյան. «Իրանում տեղի ունեցող ցանկացած գործընթաց առնչվում է ՀՀ կենսական շահերին»

Իրանի օրակարգում բոլոր առումներով մշտապես առաջնայինը հանդուրժողականությունն է

Թե ինչու վերջին 20 տարիներին իշխանություն չի փոխվել, քաղտեխնոլոգի կարծիքով՝ պատճառը շատ պարզ է. «Ժողովուրդ»

Կարող ենք արձանագրել, որ ընդդիմությունը բավական թուլացավ եւ չկարողացավ իշխանությունն իր ձեռքն առնել, իսկ Հանրապետական կուսակցությունն օգտվեց ընդդիմության սխալներից եւ շատ դեպքերում հաջողացրեց ավելի գրագետ աշխատել։ Սրանով է քաղտեխնոլոգը բացատրում այն հանգամանքը, որ շատ կուսակցություններ վերածվել են մարգինալ ուժերի։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031