Օրվա լրահոսը
Հարձակում փաստաբանության վրա
2017թ. նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետությունը և Եվրոպական Միությունը ստորագրեցին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր, որը ՀՀ իշխանությունների կողմից դատաիրավական համակարգի ու մարդու իրավունքների ոլորտներում լուրջ գործողություններ է ենթադրում: Համաձայնագիրը ստորագրելուց հետո նախագահ Սարգսյանը ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովում ելույթ ունեցավ, հայտարարելով. «Այս համաձայնագիրը սոսկ նոր իրավական փաստաթուղթ չէ, այլ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վրա խարսխված
Հարություն Բաղդասարյան. «Բացառում եմ, որ ներման մասին օրենքի նախագիծը, որին դեռ չեմ հասցրել ծանոթանալ, վերաբերի «Սասնա ծռերին». «Հրապարակ»
Կառավարությունը, ինչպես հայտնի է, «Ներման մասին» օրենքի նոր նախագիծ է մշակել, որով, դատելով որոշ ընթացակարգային ձեւակերպումներից, նախագահից վերցվում եւ վարչապետին է տրվում ներում շնորհելու իրավասությունը։ Այսինքն՝ վարչապետն է դառնում այն պաշտոնյան, որն այս կամ այն անձին ներում շնորհելու առաջարկությամբ դիմում է նախագահին, որն էլ, ըստ էության, դառնում է արդեն կայացված որոշումը վավերացնողը, թեեւ դրա վերաբերյալ
«Սեֆիլյանն ու Սաֆարյանը հավաքագրել են անձանց խմբեր, սադրիչ ելույթներով զինված դիմադրության կոչեր արել». դատախազ
«Նրանք, իբրեւ թե իրավապահներից «ինքնապաշտպանվելու» համար կոչ են արել զինված դիմադրություն ցույց տալ»,-ասված է մեղադրական ճառում
Հազը բուժեք եփած կիտրոնի եւ մեղրի շնորհիվ
Հազի դեպքում արդյունավետ է հետեւյալ բուժամիջոցը. 1 կիտրոնը եռման ջրի մեջ խաշել 10 րոպեի չափ, մարմանդ կրակի վրա: Այնուհետեւ խաշված կիտրոնը կտրել եւ քամել ամբողջ հյութը: Քամված հյութը լցնել բաժակի մեջ, ավելացնել 2 ճաշի գդալ գլիցերին, լավ խառնել, ապա բաժակը ամբողջությամբ լցնել մեղրով: Ստացված խառնուրդի ընդունման չափը կարելի է որոշել հազի չափով: Եթե հիվանդը հազվադեպ
Ինչո՞ւ հայկական դպրոցում սովորողը չի կարող տարկետում վերցնել, իսկ օտարերկրյա դպրոցի դեպքում նման հնարավորություն ունենա. «Չորրորդ իշխանություն»
Այսինքն, հայ պաշտոնյան հայկական դպրոցը ստորադասում է արտասահմանյանից։
Արմեն Սարգսյանի հանդիպումը «Ելքի» հետ
Այս պահին ընթանում է նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի եւ «Ելք» խմբակցության անդամների հանդիպումն ԱԺ-ում՝ «Ելք» խմբակցության աշխատասենյակում: Հանդիպմանը սկզբում չէր մասնակցում Էդմոն Մարուքյանը, նա միացավ ավելի ուշ: Արմեն Սարգսյանը լրագրողներին ասաց, որ հանդիպումից հետո կպատասխանի բոլոր հարցերին: Նախագահի թեկնածուն, մինչ կսկսեր զրուցել «Ելքի» անդամների հետ, սկսեց ջուր հյուրասիրել խմբակցության անդամներին: Իսկ Նիկոլ Փաշինյանը նրան ծանոթացրեց
Վազգեն Մանուկյան. «Ինձ թվում է՝ պատգամավորների մի զգալի մասը ծանոթ չէ մեր գործունեությանը». «Ժողովուրդ»
Բայց, օրինակ, կապված հոսանքի գնի բարձրացման կամ ալյուրի հարստացման կամ կինո «Մոսկվայի» փոքր դահլիճը փակել-չփակելու հարցերով բավական լուրջ հաշվի են նստել մեր կարծիքի հետ
Սաֆարյանին ու Սեֆիլյանին դատարանը հնարավորություն տվեց լսել մեղադրական ճառը
Դատարանն ընդգծեց՝ նրանց հանդեպ սանկցիան իրավաչափ է եղել, սակայն դատարանը նրանց եւս մեկ հնարավորություն է տալիս ներկա գտնվելու նիստին
Արմեն Սարգսյանն անդրադառնալով ՀՀ նախագահի դերին ու լիազորություններին՝ ընդգծել է, որ դրանք շատ մեծ են, և եթե ճիշտ օգտագործվեն, ապա կներդրվեն ի նպաստ Հայաստանի և հայ ժողովրդի
Հանրային խորհուրդը ս.թ. փետրվարի 8-ին հյուրընկալել է ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին: ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը շնորհակալություն է հայտնել Արմեն Սարգսյանին խորհրդի հետ հանդիպումը նախաձեռնելու համար և ներկայացրել նախ կառույցի գործունեությունը, աշխարհի տարբեր երկրներում նմանատիպ խորհուրդների դերը, ինչպես նաև այն ոլորտները, որոնք Հանրային խորհրդի գործունեության համար եղել ու մնում են առանցքային՝ կրթություն և գիտություն, գյուղատնտեսություն,
ՀՀ գլխավոր դատախազը փաստում է` որոշ հանցագործություններ թաքցվել են
2017թ ՀՀ տարածքում 20285 հանցագործություն է արձանագրվել
Ալիեւի խորամանկ քայլը
Ինչո՞ւ Ադրբեջանի նախագահը վեց ամսով կրճատեց ընտրություններին պատրաստվելու ժամանակը
Հայաստանի կառավարության դրամաշնորհները 2018 թվականին
2018 թվականի պետական բյուջեի համաձայն՝ ընթացիկ տարում ՀՀ կառավարությունը նախատեսում է օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստանալ ընդհանուր առմամբ 35,8 միլիարդ դրամի (74 միլիոն դոլարի) դրամաշնորհներ: Այս ցուցանիշը 4,8 միլիարդ դոլարով գերազանցում է 2017 թվականի ցուցանիշը՝ կազմելով պետական բյուջեի եկամուտների 3 տոկոսը: Ստորև՝ գծապատկերում ներկայացված է վերջին տարիներին պետական դրամաշնորհների ծավալների փոփոխության դինամիկան: Ինչպես երևում
«Իջեցնելով ԱԺ նախագահի կարգավիճակը՝ դուք իջեցնում եք ձեր կարգավիճակը». Արա Բաբլոյան
«Ելքի» պատգամավոր Արամ Սարգսյանը հայտարարեց, որ ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը եւ վարչապետը երկրի դեմքն են, նրանք նույն կարգի ճանաչում ունեն, ինչ դրոշն ու զինանշանը եւ պետք չի այդ մարդկանց զրկել պատասխանատվությունից: Ազգային անվտանգության խորհուրդը հատուկ ֆորս-մաժորային իրավիճակների համար է: Ըստ Արամ Սարգսյանի, նրանք, ովքեր այս օրենքը բերել են, երբեւէ չեն մասնակցել խորհրդի նիստերին եւ չգիտեն, թե Անվտանգության խորհուրդն ինչի համար է:
Ալիկ Սարգսյան. «Ենթադրում եմ, որ կլինի Սերժ Սարգսյանը». «Հրապարակ»
Դուք կարող եք այդպես մեկնաբանել, բայց հարցը Սերժ Սարգսյանի անձը չէ։ Հարցը՝ երկիրն ավելի առաջադեմ քայլի է գնացել, որը ենթադրում է կոլեգիալ կառավարում, ժողովրդին հասկանալի։
ԻԻՀ դեսպանատան մշակույթի խորհրդական. «Իրանի տարածքը անհնար է հսկել անօդաչու սարքերով»
Սեյյեդ Մոհամմադ Ռեզա Հեյդարին մեջբերում է անում արաբ ազգայնականի հոդվածից
2017 թվականին ծխելն արգելող կանոնները խախտելու համար տուգանվել է 107 քաղաքացի. «Հայկական ժամանակ»
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի ե լրատվության վարչությունից խնդրել են տեղեկություններ տրամադրել, թե օրինակ նախորդ հինգ տարիներից յուրաքանչյուրի ընթացքում ծխելու համար որքան տուգանք է նշանակվել, քանի անձի նկատմամբ եւ որքան է եղել տուգանքներից ստացված ընդհանուր գումարը։ ՀՀ ոստիկանության ներկայացրած տվյալները վերաբերում են ոչ թե նախորդ հինգ տարիներին, այլ միայն 2017 թվականին։ Պատասխան գրության մեջ նախ
«Մինչեւ հիմա կարող ա արել ենք, էլ չենք անի». Սամվել Ալեքսանյանը՝ հրավառությունների մասին
Երեկ խորհրդարանում քննարկվեց «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքը, որով նախատեսվում է առնվազն 1 մլն դրամով տուգանել բոլոր նրանց, ովքեր հատուկ նշանակության հրավառություն կանեն՝ սահմանված կարգի խախտմամբ: Նաեւ 100 հազար դրամով կտուգանվեն՝ ժամը 23-ից հետո հրավառություն անելու եւ մարդկանց հանգիստը խանգարելու համար: Այսօր Aravot.am-ը ՀՀԿ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին հարցրեց՝ «Փարվանա» եւ այլ օբյեկտներ ունեք,
Նոր մենաշնորհի ծնունդը. տաքսիստները դուրս կմղվեն շուկայից. «Հայոց Աշխարհ»
Երեկ հայտնի դարձավ, որ ամերիկյան «Յուբեր» եւ ռուսական «Յանդեքս» առցանց տաքսի ծառայությունները ավարտել են Ռուսաստանում եւ հարեւան երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, իրենց բիզնեսները միավորելու գործարքը եւ այսուհետ ծառայություն կմատուցեն մեկ միասնական ապրանքանիշով: Հետաքրքիր է, որ ընկերությունների գործունեությունը սահմանափակվելու է Ռուսաստանով եւ նախկին խորհրդային երկրներով, այն դեպքում, երբ մասնավորապես Uber-ը ժամանակին հավակնում էր եվրոպական եւ ամերիկյան
Սամվել Ալեքսանյան. «Նոր տարուն իմ տղեն էլ ա աշխատել, անշահախնդիր, առանց փողի գնացել օգնել ա»
Մեր դիտարկմանը, որ անչափահաս երեխաներ էլ են աշխատում ձեր սուպերմարկետներում՝ Սամվել Ալեքսանյանն ուշագրավ պատասխան տվեց. «Իմ տղեն էլ ա գնացել Նոր տարում աշխատել սուպերմարկետում»: Թե կոնկրետ ի՞նչ գործ է արել, նա ասաց. «Գնացել ա օգնել ա, ինչ ա եղել, երեխայա: Անշահախնդիր, առանց փողի գնացել օգնել ա: Նոր տարուն էդ 2-3 օրը միշտ իմ երեխեքը էթում աշխատում են, կարող ա մարդիկ տեսած լինեն»:
Անդրանիկ Քոչարյան. Մարտի 1-ի գործով անգործության են մատնված թե քննչական խումբը, թե նաեւ դրանք վերահսկող մարմինները՝ իրենց ղեկավարների հետ միասին. «Հայկական ժամանակ»
Մարտի 1-ի թեման արծարծվում է Մարտի 1-ից առաջ եւ մոռացվում Մարտի 1-ի օրը նշելուց հետո։ Նման կարծիք հայտնեց Մարտի 1-ի գործով նախկին փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը։ Նրա խոսքով՝ այս գործը տեղից կշարժվի միայն մի դեմքում, եթե լինի հանրային պահանջ, կամ այն ժամանակվա կամ ներկայիս քաղաքական դաշտի ուժերը կարեւորեն Մարտի 1-ը։ – Պարոն Քոչարյան, որպես
Դա ձեր կռիվը չի, հարգելի պատգամավորներ. կարևոր չէ, թե ով կների, կարևոր է՝ ում են ներում. «Ժամանակ»
Ազգային ժողովում դատապարտյալներին ներում շնորհելու՝ «Ներման մասին» նախագծի քննարկումների ժամանակ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները մտահոգություն են հայտնում, թե ինչու է ներման իրավունքը նախագահից վերցվում և տրվում վարչապետին: Պատգամավոր, իրավաբան Արտակ Զեյնալյանը զարմացած էր, թե ինչու է ներում շնորհելու իրավունքը, որը, ըստ էության, մարդասիրական քայլ է, վերցվում նախագահից։ Նույն խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի խոսքերով էլ, եթե ներելու
Սպասվածին հակառակ, Սերժ Սարգսյանին բնավ էլ ձեռնտու չէ (գոնե առայժմ) շատ թույլ կերպար նախագահի պաշտոնում. «Իրատես»
Խոսել այն մասին, թե Արմեն Սարգսյանը զուտ ներկայացուցչական ֆիգուր է, ակնհայտորեն ցանկալին որպես իրականություն ներկայացնելու փորձ է։ Նախագահի պաշտոնը, իհարկե, ներկայացուցչական է, սակայն, տվյալ դեպքում, կոնկրետ անձից ելնելով՝ այդ պաշտոնը բոլորովին այլ իմաստ է ստանում։ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ոչ համակարգային հերթական գործչին ասպարեզ բերելով, իշխանական դաշտի առանցքային պաշտոնները զբաղեցնում է այնպիսի մարդկանցով, որոնք
Դաշնակցությունն ընդունեց սպասելու առաջարկը. բայց ի՞նչ սպասել. «Ժամանակ»
ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը նախօրեին հայտարարել է, որ Դաշնակցության համար ընդունելի չէ ռեյտինգային ընտրակարգի վերանայման «Ծառուկյան» դաշինքի մոտեցումը: Դաշնակցությունն այդպիսով, փաստորեն, տարածություն է սահմանում իր ու «Ծառուկյան» դաշինքի միջև՝ ցույց տալով, որ խոսք չի կարող լինել համատեղ ճակատի մասին: Դաշնակցության այդ մոտեցման շարժառիթները կարող են բազմազան լինել: Մի կողմից ՀՅԴ-ն փորձում է ՀՀԿ-ին հավաստիացնել, որ
Հիվանդության պատճառով մահացել է ՊԲ զինծառայող
Փետրվարի 8-ին՝ ժամը 14:15-ի սահմաններում, Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում հիվանդության (նախնական ախտորոշումը՝ մինինգոկոկցեմիա՝ կայծակնային ձև) պատճառով մահացել է ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Հայկ Սերգեյի Հակոբյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: ԱՀ ՊՆ մամուլի
Բանակցային փակուղին էլ ավելի է խորանում. «Հայոց Աշխարհ»
Դատելով ամենից, երեկ Բաքվից Երեւան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցը կավարտվի անհաջողությամբ։ Մինչ բոլորը հույս են փայփայում ռազմաճակատի շփման գծում փոխադարձ վստահության մեխանիզմների ներդրման շուրջ, Ադրբեջանը հետեւողականորեն արժեզրկում է նաեւ այդ գաղափարը՝ բանակցությունների ակտիվացման պահերին իրականացվող սպանությունների միջոցով։ Նախքան համանախագահների այցը իրականում ողջ ինտրիգն այն էր, թե այս անգամ Բաքուն ինչպես է տապալելու
Արամ Սարգսյան. «Հիմնական մեղքը իշխանությանն է, նա է կրակում ժողովրդի վրա, նա է տասը հազար դրամ բաժանում». «Իրատես»
Արդար ընտրություն ես ո՞նց եմ ապահովելու: Գործիքներն իր մոտ են, ինքն է պարտավոր դա անել, քանի որ դրա համար աշխատավարձ է ստանում:
Հայկական բնապահպանական ճակատն Արմեն Սարգսյանին խնդրում է այցելել իրենց քաղաքացիական խմբի գրասենյակ
Բաց նամակ Knightsbridge Group ընկերությունների խմբի նախագահին Knightsbridge Group ընկերությունների խմբի նախագահ, Աստանայի մեդիա ֆորումի հիմնադիր, Օֆշորային Լիդիան Ինթերնեշնըլ հանքային ընկերության նախկին ոչ գործադիր տնօրեն Արմեն Սարգսյանին Երևան, 2018թ․ փետրվարի 9 Պարոն Սարգսյան, 2018թ․ հունվարի 30-ին Արամ Աբրահամյանին տված ձեր հարցազրույցում նշել եք, որ Լիդիան Ինթերնեշընըլի տնօրենների խորհրդի անդամ եք եղել 2013թ․ մի քանի ամիս
Նոյեմբերյանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Նոյեմբերյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Նշված ավտոճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Փաստաբանների պալատը բարձր է գնահատում գործընկեր պատգամավորների ցուցաբերած օբյեկտիվ և կառուցողական մոտեցումը
Հայաստանի Հանրապետության փաստաբանների կողմից դատավարական օրենսգրքերի նախագծերում դատական տուգանքի վերաբերյալ դրույթները հանելու պահանջով իրականացված երկօրյա բողոքի ակցիային զուգահեռ՝ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահը, ինչպես նաև նախաձեռնող խմբի ներկայացուցիչները հանդիպել են Ազգային Ժողովի խմբակցությունների պատգամավորներին՝ վերջիններիս ներկայացրել փաստաբանների պահանջները, և, այդ կապակցությամբ հիմնավորված դիրքորոշումները: Պետք է նշել, որ այսօր՝ դատավարական օրենսգրքերի նախագծերի քննարկման ժամանակ, իրենց ելույթներում


















































