Օրվա լրահոսը
ԱՍԵԿՈՍԵ
Պետք է գիտակցենք, որ ունենք գեղեցիկ մի երկիր, որը պետք է զարգացնել, այլապես այն մի օր կարող է անհետանալ այնպես, ինչպես որոշ հին քաղաքակրթություններ: ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ
Մարդկանց հետաքրքիր են կարծիքներ
Վերջերս շատ հետաքրքիր զրույց ունեցա Հայաստանի եւ Վրաստանի տեղեկատվական դաշտի փորձագետների հետ, որոնք արձանագրեցին բավականին տխուր իրողություն: Ժամանակակից մարդկանց տեղեկատվություն (եւ, հետեւաբար, լրագրություն) պետք չէ: Նրանք ցանկանում են կարդալ կարծիքներ, ընդ որում՝ ոչ թե բոլոր կարծիքները, այլ միայն այնպիսի կարծիքներ, որոնք համընկնում են իրենց սեփական մտավոր կաղապարների հետ, եւ այդպիսով բավականություն, հաճույք, երբեմն նաեւ՝ հրճվանք
«Ադրբեջանի վերջին պահվածքը հուշում է, որ պատրաստ չեն բանակցություններում առաջընթացի». ՀՀԿ խոսնակ
«Առանց այդ պայմանավորվածությունների իրականացման, անհնար է բեկում մտցնել բանակցային գործընթացում»
«Բա որ ռեյտինգային ընտրությունները քաղաքական չէին, ո՞նց են հայտնվել խորհրդարանում». Շարմազանով
ՀՀԿ խոսնակն անդրադառնում է ՀՅԴ-ի հայտարարությանը
Շարմազանովը՝ «Ադրբեջանի սուլթանի հերթական զառանցանք» որակեց Ալիեւի հայտարարությունը
«Ի դեմս ադրբեջանական սուլթանի՝ գործ ունենք 21-րդ դարի Հիտլերի հետ». ՀՀԿ խոսնակ
Անգլիայի օլիմպիականները չէի՞ն սպասում, որ ձմեռային օլիմպիական խաղերում ցուրտ եղանակ կարող է լինել
Անգլիայի օլիմպիական պատվիրակությունը վաղն ամբողջական մասնակի կազմով կարող է չմասնակցել 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը: Պատճառն այդ օրը կանխատեսվող ցուրտ եղանակն է: Սպասվում է, որ փետրվարի 9-ին այն կլինի -21 աստիճան: Մեծ Բրիտանիայի հավաքականի ղեկավարությունը մտավախություն ունի, որ այդպիսի եղանակը կարող է կործանարար ազդեցություն թողնել մարզիկների առողջության վրա: Մասնավորապես, փետրվարի 9-ին եւ 10-ին
«Չափազանց կարևոր է կալանավորվածների և դատապարտյալների վստահությանը հասնելը». Արման Թաթոյան
Մարոկկոյում քննարկվել է Հայաստանի ՄԻՊ աշխատանքի փորձը ներդնելու հարցը
Մարզպետը ռուսաստանաբնակ տավուշցի գործարարներին հրավիրում է Տավուշում բիզնես անելու
Այս տարի մարզում նախատեսվում է 26 միլիարդ դրամ ներդնել
Կառավարությունում քննարկվել են դեղագործության ոլորտի զարգացման հեռանկարները
Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարությունում ընդունել է դեղագործական ընկերությունների ներկայացուցիչներին: Հանդիպմանը քննարկվել են ոլորտի հետագա զարգացմանն ուղղված քայլերն ու հնարավորությունները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել հարկային և մաքսային վարչարարությանը, օրենսդրական դաշտի բարելավմանը, արտահանման խթանմանն ու ծավալների ավելացմանը, նոր շուկաների ներգրավմանը, այդ ուղղությամբ պետական օժանդակության գործիքակազմերին առնչվող հարցերի: Դեղագործական ընկերությունների ներկայացուցիչների կողմից հնչեցվել են տարբեր առաջարկություններ: Կարեն Կարապետյանն
Պարզաբանում ՀՀ դատախազության տարածած հաղորդագրության վերաբերյալ
ՀՀ դատախազության կողմից հրապարակված՝ «Ապօրինի ծառահատումների և դրանց հետ զուգորդված պաշտոնեական հանցագործությունների արդյունքում պատճառվել է շուրջ 1.5 միլիարդ ՀՀ դրամի վնաս» վերտառությամբ հաղորդագրության մեջ ներկայացված փաստական տվյալների հետ կապված՝ ընթերցողների մոտ հնարավոր թյուրընկալումներից զերծ մնալու համար պարզաբանում ենք, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տարբեր մասնաճյուղերում տևական ժամանակ մեծ ծավալների ծառերի ապօրինի հատումների, ոլորտի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից
«Մեր Վան Դամի շպագատը լիմիտավորված է, քանի որ Հայաստանի ոտքերն այդքան երկար չեն». Ռուբեն Մեհրաբյան
Ըստ Ալեքսանդրա Վասիլևայի՝ ասել, որ կան չլուծված քաղաքական խնդիրներ և Ռուսաստանի շուրջ ցանկապատ կառուցել, սխալ կլինի:
Վաղը կկայանա 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը
Փհենչհանի «Օլիմպիական ստադիոնում մասնակից 92 երկրների հետ շքերթին կմասնակցի Հայաստանի պատվիրակությունը: Մեր երկրի պետական դրոշը տանելու պատիվը վստահվել է դահուկավազորդ Միքայել Միքայելյանին: Հայկական պատվիրակության կազմում օլիմպիական շքերթին կմասնակցեն մեր օլիմպիական պատվիրակության ղեկավար Գագիկ Բոլշիկյանը, մարզիկներ Կատյա Գալստյանը, Աշոտ Կարապետյանը, դահուկավազքի եւ լեռնադահուկային սպորտի Հայաստանի հավաքականների մարզիչներ Արթուր Միքայելյանն ու Սեյրան Հարությունյանը եւ Հայաստանի դահուկային սպորտի
«Հայաստանն իրավունք ունի լինելու ժողովրդավարության եւ խաղաղության օրրան հանդիսացող ընտանիքի անդամ». Արա Բաբլոյան
Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Մալթայի նորանշանակ դեսպանին
Ադրբեջանի հովանավորությամբ ProdExpo 2018 –ում հայկական ընկերությունը 9 ոսկե մեդալ է ստացել (տեսանյութ)
Հայկական «տոմատի մածուկը», «աջիգան», «լեչոն» կոմպոտներն ու այլ պահածոներ «հաղթել են» 25 անվանակարգում
«Հայաստանը կամուրջ է, ոչ թե բաժանարար գիծ». Արմեն Աշոտյան
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը փետրվարի 8-ին հանդիպել է «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ֆելիքս Հեթի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի Եվրոպայում խաղաղության եւ համագործակցության գրասենյակի գիտաշխատող Ալեքսանդրա Վասիլեւան: Ողջունելով հյուրին ՀՀ Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանը նշել է, որ հանձնաժողովը բարձր է գնահատում հիմնադրամի
Արմեն Սարգսյանը կհանդիպի ՍԴՀԿ եւ ՀԱԿ անդամներին եւս
ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հայտարարել էր, որ նախընտրական-քարոզչական բնույթի իր հանդիպումների շարքում հանդիպելու է նաեւ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ: Հանդիպումներ կունենա նաեւ Արցախում: Վաղը երեկոյան նախատեսված է նախագահի թեկնածուի այցը Արցախի հանրապետություն: Հայաստանյան արտախորհրդարանական ուժերի հետ, մեր տեղեկություններով, առայժմ հստակ է, որ հանդիպումներ են լինելու ՍԴՀԿ-ում եւ ՀԱԿ-ում: Հնչակյանների հետ հանդիպումը նախատեսված է կիրակի
Էդվարդ Նալբանդյանը համանախագահներին ներկայացրել է երեկ շփման գծում ադրբեջական կողմից զինադադարի կոպտագույն խախտման հետևանքով հայ զինվորի սպանությունը
Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
Տարոն Մարգարյան. «Մեր թիմն ունի բոլոր այն որակները, որոնք անհրաժեշտ են նույնիսկ ամենահավակնոտ ծրագրերը կյանքի կոչելու համար»
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների տարեկան հաշվետվությունների ներկայացման շրջանակում, աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի հետ: Խորհրդակցության ընթացքում վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանն ըստ ոլորտների ներկայացրել է 2017թ. կատարված աշխատանքների հաշվետվությունը, ինչպես նաև 2018թ. նախատեսված ծրագրերը: Նախորդ տարի Կենտրոն վարչական շրջանում հետևողական աշխատանքներ են տարվել բակերի ու այգիների բարեկարգման, բնակելի
Կասեցվել է բրազիլական արտադրության թռչնամսի ներմուծումը
Փետրվարի 8-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ «Սեարա Ալիմենտոս» ընկերության արտադրության 7 տոննա թռչնամիս: Սահմանային պետական վերահսկողության շրջանակներում, որպես բարձր ռիսկայնություն ունեցող բեռ, մինչև ներմուծման թույլտվություն տրամադրելը, կատարվել է լաբորատոր փորձաքննություն, որի արդյունքում արձանագրվել է անվտանգության ցուցանիշի անհամապատասխանություն՝ թռչնամսում հայտնաբերվել է սալմոնելա: Խմբաքանակի ներմուծումը կասեցվել է.
Արա Սահակյանը հանդիպել է հայ-ղազախական միջխորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ Բեյբիթ Մամրաևի հետ
Փետրվարի 8-ին Ղազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանը ՂՀ խորհրդարանի ստորին պալատում (Մաժիլիս) հանդիպում ունեցավ հայ-ղազախական միջխորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ Բեյբիթ Մամրաևի հետ: Հանդիպմանը դեսպանն ընդգծեց Հայաստանի և Ղազախստանի խորհրդարանների միջև կապերի զարգացման կարևորությունը, առևտրատնտեսական, մշակութային, հումանիտար ոլորտներում համագործակցության զարգացման, մասնավորապես` զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառներում փոխշահավետ կապերի հաստատման գործում երկու երկրների խորհրդարանականների ներգրավվածության անհրաժեշտությունը: Մամրաևն, իր
Բելառուսի վարչապետը Հայաստանի հետ տնտեսական կապերի ակտիվացման խնդիր է դրել
Կարեն Կարապետյանն ընդունել է Բելառուսի դեսպանին
Ս. Վարդանանց տոնին նվիրված հանդիսություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Փետրվարի 8-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Ս. Վարդանանց զորավարների տոնին նվիրված հանդիսություն, որին ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, Գևորգյան հոգևոր ճեմարանի և հայաստանյան տարբեր կրթական հաստատությունների սաներ: Միջոցառումը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո հնչեցին ՀՀ և ճեմարանի օրհներգերը: Բացման խոսքով հանդես եկավ Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը: Ճեմարանի տեսուչը
«Չափազանց կարևոր է իմանանք մեր մշակույթը և ինքնությունը». Կարեն Կարապետյան
Վարչապետին ներկայացվել է ՀՀ մշակույթի նախարարության 2017 թ. գործունեության արդյունքներն ու 2018 թ. անելիքները
Ստորագրվել է ՀՀ ՊՆ-ի և ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության 2018թ. երկկողմ համագործակցության ծրագիրը
Փետրվարի 8-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզին: Հանդիպման ընթացքում ամփոփվել են 2017 թվականի երկկողմ համագործակցության շրջանակում կատարված աշխատանքները, քննարկվել ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության համագործակցությանն առնչվող հարցեր: Հայկական կողմը բարձր է գնահատել ԿԽՄԿ-ի երևանյան գրասենյակի օժանդակությամբ
«Ունեմ ծանոթներ, որ երդվել են երբեւէ չնստել աջակողմյան ղեկով մեքենաներ». ԱԺ-ում աջ ղեկով մեքենաների հարցն է
Ըստ Մարգարիտ Եսայանի, պետք է հետ գնալ եւ մի քանիսի պատժել՝ ի սկզբանե սխալ թույլ տալու եւ մեր երթեւեկությամբ երկրում աջ ղեկով մեքենաների ներկրումը թույլ տալու համար, որովհետեւ չի կարելի անընդհատ սխալ անել ու փորձել օրենքով հետո ուղղել: Նա ասաց, որ կողմ է այս օրենքի նախագծին:
Էրդողանի հովանավորած ուժերը Աֆրինում թալանում են բնակիչների տները
Հունվարի 20-ին Թուրքիայի բանակի ստորաբաժանումների հետ Սիրիայի քրդական Աֆրին շրջանի ներխուժած «Սիրիայի ազատ բանակ» (ՍԱԲ) կոչվող խմբավորումների զինյալները կողոպտում են խաղաղ բնակիչների տները: Քրդական «ANF» լրատվական գործակալության հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես են Աֆրինի Ռաջո շրջանի մի գյուղում զինյալները գողանում բնակիչների հավերն ու հնդկահավերը: Աղբյուրի հաղորդմամբ՝ արաբերեն խոսող զինյալները իրար հետ խոսելիս ասում են
«Այդ ծանր բառը այդքան անզգուշությամբ մի օգտագործեք, դրա տակից դուրս գալ է պետք». Կամո Արեյանը՝ վանդալիզմի մասին
Նա ասաց, որ իր համար բարոյապես ցավ է՝ որպես երեւանցի, Երեւանի ավագանու անդամ այն որակավորումները, որ այս օրերին տրվեցին: Դիտարկմանը, որ Զարուհի Փոստանջյանն ասում էր՝ հանցագործություն է տեղի ունեցել՝ Կամո Արեյանն արձագանքեց. «Անթույլատրելի մի արտահայտություն՝ նման օրինակի նկատմամբ: Հակառակը: Ես, որպես հայ մարդ, քաղաքացի, Երեւանի պատասխանատու ավագանու անդամ պիտի ասեմ՝ թող Աստված օրհնի Հրանտ Վարդանյանի՝ գործարար, բարերար մարդու հիշատակն ու գործը»:
Արեյանը՝ 10 մլն-ի սառցե քանդակների ու ծաղկեփնջերի ծախսի մասին. «Այդ ծախսերը հիմնավորված, չափավորված ծախսեր են»
Լրագրողները հիշեցրին 30 մլն-ի կոնյակի դեպքը՝ ասելով, որ դաս չեղավ փաստորեն: Կամո Արեյանը պատասխանեց. «Դաս է եղել, պարզապես շատ համով թեմա ունեք, ամեն տարի անցնում եք էդ հարցերին: Ի սեր Աստծո, հայտարարվել է, բյուջեն հրապարակային քննարկվել է, ավագանու նիստում, հանրային քննարկումներում ընթացել է բյուջեի քննարկման ամբողջ ընթացակարգելը, այդ ծախսերը հիմնավորված, չափավորված ծախսեր են՝ համահունչ քաղաքապետարանի ծախսերին»:
100-ամյա Ներքին Բազմաբերդի այգիներն ու մշակահողերը չորանում են. «Ա1+»
Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղն ունի ոռոգման ջրի խնդիր, որի պատճառով անմշակ են մնում հողատարածքները, չորանում են այգիները: Կառավարությունը դոտացիաներ է տրամադրել գյուղին, որի միջոցով հարևան Պարտիզակ գյուղից ջուրը պոմպակայանով մղում են դեպի Բազմաբերդ, սակայն գյուղացիները պնդում են, որ դա թանկ է նստում: Նախկինում ավելի շատ էին ջուր մղում, հազիվ էր բավականացնում: Հիմա գյուղը մեծացել
«Դուք գնացեք նայեք, տեսեք՝ բարուրված է, պարուրված է». Կամո Արեյանը՝ Արամ Մանուկյանի արձանի մասին
Հարցին՝ դուք կուզենայի՞ք նման արձան ունենայինք՝ նա պատասխանեց. «Ստեղծագործողի մտահղացումն է, թողեք թող աշխատի»: Դիտարկմանը, որ երեւում է՝ ձեր սրտով չի՝ Կամո Արեյանն արձագանքեց. «Սրտիս կարդիոգրաման ձե՞ռդ ա, անընդհատ սրտից ես խոսում»:


















































