Օրվա լրահոսը
ՀԱԿՊ-ը ոստիկանական խաղաղապահ ստորաբաժանում կձևավորի
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) կձևավորի ոստիկանական խաղաղապահ ստորաբաժանում: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», Մոսկվայում տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը: «Մենք 2017թ. ՄԱԿ-ի խնդրանքով անցել ենք ոստիկանական խաղաղապահ ստորաբաժանման ձևավորմանը, որը կգտնվի մշտական պատրաստականության մեջ: Ես կարծում եմ, որ 2018թ. կընդունվեն համապատասխան որոշումները, նախապատրաստական ամբողջ աշխատանքն ավարտվել
«Նույնիսկ, երբ համանախագահները տարածաշրջանում են և խաղաղության կոչեր են անում, Ադրբեջանը չի հրաժարվում իր սադրիչ գործողություններից». ադրբեջանագետ
«Դեռ առնվազն յոթ տարի կա, մինչև Ալիևյան կլանը կփոխվի Մեհրիբան Ալիևա-Փաշաևա նախագահող կլանով». Տաթեւիկ Հայրապետյան
Փհենչհան-2018: Հարավկորեացիները այրել են ԿԺԴՀ-ի խորհրդանիշները
Հարավային Կորեայի ամերիկամետ բնակիչները 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկի նախօրեին Հյուսիսային Կորեայի պատվիրակության ժամանման դեմ բողոքի ցույց են կազմակերպել: Նրանք այրել են ԿԺԴՀ-ի դրոշակները, Կիմ Չեն Ինի դիմանկարները եւ թերակղզու դրոշը, որի ներքո է համատեղ պատվիրակությունն անցնելու բացման արարողության ժամանակ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ռուսաստանի ԿԸՀ-ն հաստատել է նախագահի 8 թեկնածությունները
Փաստորեն, ընտրություններին չի մասնակցի ընդդիմադիր գործիչ Ալեքսանդր Նավալնին:
Առանց թույլտվության հրավառություն անելու համար կտուգանվեն նվազագույնը 1 մլն դրամով
Արարատ Միրզոյանն ասաց. «Հրավառությունները իսկական չարիքի են վերածվել մարդկանց համար: Մարդկանց իրավունքը խախտվում է, անդորրը՝ խաթարվում, երեխաները վեր են թռնում քնից, ինչ է թե մի հարեւան որոշել է հրավառություն անի: Խնդիրը շատ մեծ է, իսկ լուծման առաջարկվող մեխանիզմը՝ անիմաստ: Խնդիրը եթե տանկ է, մեր ձեռքինը ռագատկա է»:
Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայ-Ռուսական համալսարանի Շրջանավարտների Ակումբի անդամների հետ
Հայ-Ռուսական համալսարանի Շրջանավարտների Ակումբի հրավերով այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված դոկտոր Արմեն Սարգսյանի հանդիպումը համալսարանի ռեկտոր, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի և Շրջանավարտների Ակումբի անդամների հետ: Թեյի սեղանի շուրջ ջերմ մթնոլորտում կայացել է անկեղծ զրույց և մտքերի փոխանակում՝ Հայաստանի ապագայի տեսլականի շուրջ: Երկրում արդեն բավական հայտնի երիտասարդ մասնագետները
Գյուղացին պնդում է, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր տարածքում է ալեհավաք տեղադրել, իսկ դրա դիմաց տրամադրվող գումարը ստանում է գյուղապետը
Արտիկ Աղաջանյանը Լոռու մարզի Եղեգնուտ համայնքից է: Ասում է ընտանիքը պահելու համար զբաղվում են անասնապահությամբ, ինքն էլ երկար տարիներ բռնած է եղել արտագաղթի ճանապարհը: Սակայն վերջին մի քանի տարին այլեւս չի գնում՝ առողջական խնդիրներ ունի: Արտիկը գյուղում նաեւ հողատարածք ունի, որտեղ նրա խոսքով արդեն 9 տարի է, ինչ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը տեղադրել է ալեհավաք: Արտիկի խոսքով,
Զարուհի Փոստանջյան. «Հա՛յ հանրություն, պետք է պատրաստ լինես հնարավորինս անցնցում հրաժեշտ տալ ձախողված քառորդդարյա Հայաստանի Հանրապետությանը»
Պետության տնտեսական կայունությունը և տնտեսական ապահովությունը պայմանավորված են տնտեսության կայուն աճով, մանր և միջին գործարարության զարգացմամբ, էներգետիկ անկախությամբ և գործարարության համար առավել ազատական պայմանների ստեղծմամբ: Հայաստանում մասնավոր սեփականության հանդեպ հարգանքի, պաշտպանության և հավասար մրցակցային պայմանների բացակայությունը շահութաբեր ձեռնարկատիրական ծրագրեր իրականացնելու համար Հայաստանը դարձրել են ոչ բարենպաստ` ռիսկային երկիր: Մեր ազգի ձեռներեց և ստեղծագործական միտքը, չունենալով
Արտագաղթը կասեցնել է պետք
«Մեզ համար, իբրեւ քաղաքական կազմակերպություն, շատ կարեւոր է, որ առաջիկա քաղաքական վերադասավորումների հետեւանքով երկրում մեղմվի սոցիալական լարվածությունը, գնաճը, չլինի այն աղաղակող անդունդը, որ կա հասարակության մի քանի տասնյակ հարուստների եւ մեծամասամբ կենցաղային տարրական խնդիրներ ունեցող մեր քաղաքացիների միջեւ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՍԴՀԿ Հայաստանի վարչության նորընտիր ատենապետ Սեդրակ Աճեմյանը` անդրադառնալով սպասվող քաղաքական եւ կառուցվածքային փոփոխություններին:
Գտնվելով արտերկրում՝ Գյումրու բժշկական քոլեջից դիպլոմ են ստացել. Շիրակի դատախազի պարզաբանումը
Ինչպես հայտնի է՝ Շիրակի մարզի դատախազության կողմից անցած տարի Գյումրու պետական քոլեջում կոռուպցիոն հանցագործության դեպք էր բացահայտվել. առանձնապես խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով հոկտեմբերին 21-ին կալանավորվել էր Գյումրու պետական բժշկական քոլեջի աշխատակցուհի Կոզետա Կիրակոսյանը։ Վերջինս, ըստ հարուցված քրեական գործի, Ռուսաստանի Դաշնությունում բնակվող ամուսիններից իրենց դստերը բժշկական քոլեջ ընդունվելու, ավարտական քննություններին դրական գնահատական ապահովելու
Ս. Վարդանանց տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Հրապարակվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակը Փետրվարի 8-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին նշեց Ս. Վարդանանց զորավարների տոնը, որը նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվանակոչության օրն է: Այս առիթով, Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: Սրբազան
«Տնտեսական ոլորտում Ռուսաստանը չի կարող տալ Հայաստանին այն, ինչ կարող է տալ Եվրամիությունը». Ալեքսանդրա Վասիլևա
Ըստ Յենայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարանի (Գերմանիա) ասպիրանտ Անի Եղիազարյանի՝ ԵՄ-ԵԱՏՄ վիհը միտում ունի խորանալու
Ոստիկանները բացահայտել են սրճեփ սարքերից կատարված գողություններ
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, փետրվարի 7-ին՝ ժամը 19-ի սահմաններում, գողություն կատարելու կասկածանքով բաժին են բերման ենթարկել 23-ամյա Դավիթ Ղազարյանին, 20-ամյա Նորայր Հարությունյանին ու 45-ամյա Մուշեղ Հախնազարյանին: Դավիթ Ղազարյանի վարած մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել են սրճեփ սարքերի դրամաընդունիչներ, մեքենայի սրահում՝ երկաթյա լինգ: Դեպքին առավել մանրամասն կանդրադառնանք «Կիրակնօրյա հերթապահ մաս» հաղորդաշարի առաջիկա թողարկման
«Պատից կախված հրացանը պետք է կրակի». կարող է աշխատել նաեւ Կովկասում»
«Առավոտ»-ի զրուցակիցն է ուկրաինացի քաղաքագետ Եվգենի Մագդան – Վաշինգտոնը արդեն հրապարակել է, այսպես կոչված, կրեմլյան հաշվետվությունը, որը ներառում է ոչ միայն ռուսաստանցի պաշտոնյաների եւ գործարարների, այլ նաեւ ուկրաինացիների, հայերի, որոնք սերտորեն կապված են ռուսական իշխանությունների հետ: Այս ամենի պատճառն է Ռուսաստանի ագրեսիան ընդդեմ Ուկրաինայի, միջամտությունը այլ երկրների ներքին գործերին, մարդու իրավունքների խախտումը եւ մարդու իրավունքների
Կապանում «Մերսեդես»-ը գլորվել է ձորը. 36-ամյա ուղևորը մահացել է
Ուղևոր, 1982 թ. ծնված Արթուր Գևորգյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ըստ Թուրքիայի ՆԳ նախարարի, պետությունը պարտավորություն ունի պաշտպանելու պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանին
Մանրամասներ Թուրքիայի ՆԳ նախարարի և հայ համայնքի ներկայացուցիչների հանդիպումից
«Մերսեդես»-ի վարորդը մահացել է, իսկ «Ֆորդ»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց
Փետրվարի 7-ին, ժամը 14.00-ին, Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 20/6 հասցեի մոտ իրար են բախվել «Մերսեդես» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ: «Մերսեդես»-ի վարորդը` 30-ամյա Վահե Շահումյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է, իսկ «Ֆորդ»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Զեյնալյանը պատգամավորներին խորհուրդ է տալիս լոտո խաղան. «Ավելի մեծ է շահելու հավանականությունը, քան դիմեք դատարան»
Ռուստամյանն ասաց. «Դատավորը եթե կոնֆլիկտի կողմ է, ինչո՞ւ պետք է սանկցիա կիրառի կոնֆլիկտի մյուս կողմի համար: Առնվազն պետք է նախատեսել, որ այլ դատավոր դա անի, անաչառության սկզբունքը խախտվելու է: Սա կարող է միջազգային դատարանում բողոքարկվել, ցանկացած փաստաբան կգնա եւ մենք Հայաստանի դեմ ավելացնելու ենք միջազգային դատարանից եկող սանկցիաները: Սա մեզ բոլորովին պետք չի»:
«Բոլոր հարցերի պատասխանը կտանք մայիսի 1-ին, ժամը 19:00-ին, Ազնավուրի հրապարակում»
Հարցազրույց ՍԴՀԿ Հայաստանի վարչության նորընտիր ատենապետ Սեդրակ Աճեմյանի հետ – Պարոն Աճեմյան, շատերի համար անակնկալ էր Ձեր՝ ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ ընտվելու փաստը: Դուք բնակվում եք Միացյալ Նահանգներում, դժվար չի՞ լինելու ղեկավարել հայաստանյան քաղաքական կուսակցություն: – Նախ, որքան էլ ես բնակվել եմ Միացյալ Նահանգներում, օրենքով սահմանված կարգով ունեմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ինչով եւ հպարտ եմ:
«Քեզ մի հատ եվրոռեմոնտ թազա կվարտիրա կտանք, դու մենակ նստի ու ժպտա». Ըստ Փաշինյանի, Արմեն Սարգսյանը մեր «պրիզն է»
«Սա ընդամենը Սերժ Սարգսյանի հագով կարած կոստյում է: Օրենքների մասով՝ ամեն օր իրիկունը կոստյումը տանում են Սերժ Սարգսյանի մոտ, ասում են՝ շեֆ ջան, մի հատ հագի տեսնենք ոնց ա, ասում ա՝ էս վարատնիկի ծերը ոնց որ մի քիչ սուր ա, կարը մի հատ կլոր տարեք»: Ըստ Փաշինյանի, Սերժ Սարգսյանը ժողովրդին էլ է խաբել ու մի «պրիզ» էլ ժողովրդին պետք է տար: Այդ մրցանակն էլ Մեծ Բրիտանիայի դեսպան Արմեն Սարգսյանն էր:
Նորայր Պողոսյան. «Նարեկացու Մատյանի էստոներեն թարգմանությունը շատ արագ սպառվել է»
Պեետեր Վոլկոնսկին «Մատյան ողբերգության» պոեմի 50 գլուխներ էստոներեն է թարգմանել
«Անվտանգության խորհրդի այս օրենքը կարդալով՝ հիշեցի եղբորս հոդվածներից մեկը՝ Հայի վերջին խելքը». Արամ Սարգսյան
Ըստ Արամ Սարգսյանի, ԱԺ նախագահը շատ ավելի լեգիտիմ է, քան վարչապետը, որովհետեւ ինքը ժողովրդի քվեն ստացել է, հետո նոր քվե է տվել վարչապետին: Նա գտնում է, որ երկրի նոր նշանակված նախագահին պետք չի զրկել անվտանգության խորհրդի նիստերին մասնակցելու իրավունքից, բա էլ ինչի՞ ենք բերում այդ մարդուն:
Կառավարությունը չի նահանջի. «Հարկային օրենսգրքում փոփոխության կարիք չկա»
Արամյանն ասում է՝ գնաճի պատճառ դարձած ակցիզային հարկի ու ԱԱՀ-ի բարձրացումը բյուջեի ծախսերն ապահովելու համար էին
Արմեն Ռուստամյան. «Ես որեւէ մեկին դեմագոգ չեմ անվանում»
ՀՅԴ-ն եւ «Ծառուկյան» դաշինքը հնարավոր է համաձայնության չգան
«Մի նկար ունի նախագահի հետ, երեւի դա օգտագործելով՝ խարդախություն է անում աջ ու ձախ»
Խարդախության զոհ դարձած ֆերմեր Սամվել Սաֆարյանը պնդում է՝ քննչական կոմիտեն գործը «ջրում է» Շիրակի մարզի ֆերմեր Սամվել Սաֆարյանը կանգնած է սնանկացման եզրին: Նա կարող է կորցնել հեկտարներով կարտոֆիլի դաշտերն ու տուն-տեղը, որովհետեւ քննչական կոմիտեն, ինչպես Սաֆարյանն է ասում, խարդախությունը, որի պատճառով ինքը տուժել է, չի ցանկանում բացահայտել: Սաֆարյանն ասում է՝ խարդախությունը, որի զոհ են դարձել
Նոյեմբերյանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Նոյեմբերյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
«Ելքի» նախագիծը մերժվեց, քանի որ, ըստ նախարարի, չարաշահումներ կարող էին լինել
Բոլոր զինծառայողներին գույքահարկից ազատելու մասին նախագիծն այսօր կառավարությունը մերժեց
«Ալիեւը լուրջ մրցակից չի ունենալու». Արտյոմ Տոնոյան
Այդ անձինք նրա հրահանգով են թեկնածությունն առաջադրել եւ նրա համակիրներն են
«Պարզաբանում» անվան տակ վիրավորում են լրագրողին
Լրագրողը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ պաշտոնական կայքի դեմ Լրագրող Արթուր Հովհաննիսյանն անցյալ տարվա դեկտեմբերի 11-ին «Նոյյան տապան» լրատվական կենտրոնում որպես լրագրող հանդես է եկել ասուլիսով՝ կապված նախորդ օրը իրեն հայտնի դարձած մի փաստի մասին: Խոսքը Շիրակի մարզի Այգաբաց գյուղի դպրոցում մարդու պապիլոմա վիրուսի դեմ գարդասիլ պատվաստանյութը տասներեքամյա աշակերտուհիներին պատվաստելու ձախողված փորձի մասին էր, եւ այն
Եթե ՊՆ նախարարն էլ դեմ լինի՝ որոշումն ընդունվելու է. Անվտանգության խորհրդի կազմի քննարկումը՝ ԱԺ-ում
Էդմոն Մարուքյանը հարցրեց՝ մեր Սահմանադրությունը չի նախատեսում առաջին փոխվարչապետի պաշտոն, նշվում է, որ կառավարությունը կազմված է լինում վարչապետից, 3 փոխվարչապետից, նախարարներից: Անվտանգության խորհրդում ո՞նց եք նման պաշտոն նախատեսել՝ առաջին փոխվարչապետի:


















































