Օրվա լրահոսը
«Դիալոգ» հ/կ-ն հայտարարում է Վլադիմիր Պուտինի թեկնածության պաշտպանության մասին
ԴԻԱԼՈԳ հասարակական կազմակերպության հայտարարությունը 2018 թ. մարտի 18–ի Ռուսաստանի նախագահական ընտրությունների վերաբերյալ Նշելով 2018 թ. մարտի 18–ի Ռուսաստանի նախագահական ընտրությունների համազգային նշանակությունը, ԴԻԱԼՈԳ հասարակական կազմակերպությունը ուշադրություն է հրավիրում ռուսաստանյան հասարակությունում ներքաղաքական կայունության ամրապնդման, էթնոկրոնական խաղաղության և հասարակական համաձայնության անհրաժեշտության վրա: Պետականության տոտալ թուլությունից հետո հենց Վլադիմիր Պուտինի ջանքերով հաջողվեց Ռուսաստանը դուրս բերել քաղաքացիական պատերազմի փակուղուց, վերականգնել
«Հանուն Հայաստան պետության» ճակատ. «Մեր զորակցությունն ենք հայտնում իր իրավունքների պաշտպանության համար պայքարի ելած փաստաբանական համայնքին»
«Հանուն Հայաստան պետության» ճակատի հայտարարությունը փաստաբանների նկատմամբ իրականացվող հետապնդումների, նրանց մասնագիտական գործունեությունը, ազատությունը կաշկանդելուն միտված օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ Հայաստանում իշխանությունը յուրացրած վարչախումբը քաղաքական հակառակորդներին մեկուսացնելու, արդար դատաքննության նվազագույն երաշխիքների բացակայության պայմաններում նրանց նկատմամբ քաղաքական հաշվեհարդար իրականացնելու ճանապարհին 2017 թվականի հունիս-օգոստոս ամիսների ընթացքում «Սասնա Ծռեր» խմբավորման անդամների և Ժիրայր Սեֆիլյանի ու մյուսների «դատավարությունների» ընթացքում իր համար անսպասելիորեն բախվեց
«Միշտ ցանկանում են այն լավը, ինչ իրականացվել է գործունեության ընթացքում վերագրել իրենց, իսկ վատը թողնել կոալիցիայի անդամ մյուս քաղաքական ուժին». ՀՀԿ-ականը՝ ՀՅԴ-ի մասին. «Ժողովուրդ»
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը խոսել էր ընտրական համակարգի փոփոխության անհրաժեշտության մասին, այդ թվում՝ վարկանիշային համակարգի վերացման, որի մասին օրենսդրական նախագիծ դեռ տարեվերջին ներկայացրել էր նաեւ «Ծառուկյան» խմբակցությունը։ Ինչո՞ւ է այս փուլում ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկերը նման պահվածք ցուցաբերում, եւ ինչպե՞ս են դրան վերաբերվում ՀՀԿ-ականները։ Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ ՀՀԿ
Առաջարկվում է հանցագործներին նախագահի կողմից ներելը դարձնել հրապարակային. «Պետք է իմանանք ով ներվեց ու ինչի համար»
«Այսօրվա փորձից ելնելով՝ թերթերից ենք մենք իմանում, որ ինչ-որ մեկը ներվել է»: Մարուքյանն ասաց, որ եթե կառավարությունը պատճառաբանում է, թե ներման հրամանագիրը հրապարակայնացնելով՝ նախագահին կաշկանդում են, նախագահը միայն ստորագրելու է, ինչի՞ց պետք է կաշկանդված լինի, եթե հաստատում է մի հրամանագիր՝ վարչապետի առաջարկությամբ:
Մասիսի բժշկական կենտրոնի կլինիկական լաբորատորիայի 15 աշխատակիցներից 9-ը աշխատանքից ազատման դիմում են գրել, 6-ի համար կազմվել են աշխատանքից ազատման մասին ծանուցումներ. «Հայկական ժամանակ»
Մասիսի բնակիչների շրջանում հարցումները երեկ ցույց տվեցին, որ բժշկական կենտրոնի լաբորատորիայի նկատմամբ միանշանակ վստահություն կամ անվստահություն չկա։ Ոմանք ասում էին, որ այդտեղ հանձնած անալիզների պատասխանը հետո համեմատել են երեւանյան բուժկենտրոններում հանձնած անալիզի պատասխանների հետ, եւ էական տարբերություն է եղել, ոմանք նշում էին, թե հակասություն չի հայտնաբերվել, մյուսներն ասում էին՝ չեն համեմատել, բայց ըստ այդ անալիզների
«Հայանտառ» ՊՈԱԿ-ում տևական ժամանակ մեծ ծավալների ծառերի ապօրինի հատումների, պաշտոնատար անձանց կողմից այդ հանցագործությունների հովանավորչության, սիստեմատիկ կաշառք ստանալու դեպքերի կապակցությամբ հարուցվել են 4 քրգործեր, որոնք միացվել են մեկ վարույթում
ՀՀ ԿԱ ԱԱԾ կողմից իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով բացահայտված «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տարբեր մասնաճյուղերում տևական ժամանակ մեծ ծավալների ծառերի ապօրինի հատումների, ոլորտի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից այդ հանցագործությունների թողտվության, հովանավորչության, սիստեմատիկ կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառք ստանալու օժանդակության դեպքերի կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի, 308-րդ հոդվածի 2-րդ մասի, 311-րդ հոդվածի 2-րդ մասի
Մոսկվայում ձերբակալվել է Դոնեցկում հայտնի գործարար Օլեգ Մկրտչյանը
Թերթը գրում է, որ այն պահին, երբ Դոնեցկի «Շախտյորը» Դորտմունդի «Բորուսիային» վաճառեց հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին, վերջինիս իրավունքների 50 տոկոսը պատկանում էր Մկրտչյանին: Այդ տրանսֆերը դարձավ «Շախտյորի» պատմության մեջ ամենաթանկը, իսկ դրանից 27.5 մլն եվրոն ստացավ Օլեգ Մկրտչյանը:
Սամվել Նիկոյան. «Ռեյտինգային համակարգը համարում եմ, պատկերավոր ասած, ներուժ ունեցող համակարգ, որը կարող է արդյունավետորեն գործել». «Հայոց աշխարհ»
Հարցազրույց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ հետ –Ձեր կոալիցիոն գործընկեր ՀՅԴ–ն առաջարկում է փոփոխություն կատարել Ընտրական օրենսգրքում, նախ՝ վերանայել տարածքային ռեյտինգային ընտրակարգը, ապա՝ խոշորացված համայնքներում ներդնել համայնքի ղեկավարի անուղղակի ընտրության մոդել եւ ավագանիների ձեւավորման համամասնական ընտրակարգ: Ի՞նչ կարծիքի եք այս առաջարկների առնչությամբ: -Տարածքային ռեյտինգային ընտրակարգի վերանայման ՀՅԴ առաջարկին համաձայն չեմ, Բացատրեմ, թե ինչո՞ւ: Տարածքային
Արծրուն Հովհաննիսյանը՝ Հայկ Օհանյանի մասին. «Ինքը վաղուց հայկական բանակի սպա չէ». «Հայկական ժամանակ»
Օրեր առաջ Medialab.am կայքի՝ ՊՆախարար Վիգեն Սարգսյանի վերաբերյալ ծաղրանկարի պատճառով կայքի խմբագիր Մարիաննա Գրիգորյանը լուրջ սպառնալիքներ է ստացել Հայկ Բերման Օհանյան անունով օգտատիրոջ կողմից։ Վերջինիս Ինստագրամի էջում նշել է, որ ինքը դիպուկահար է, իսկ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցուպատասխանի ժամանակ, ըստ էության, չէր հերքել, որ հայոց բանակի սպա է: Արդյոք Հայկ Բերման Օհանյան անունով օգտատերը ծառայո՞ւմ
Փաստաբանները բողոքի ակցիա են իրականացնելու փետրվարի 8-ին, ինչպես նաև 2018 թվականի փետրվարի 14-ին, 15-ին և 16-ին
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) փաթեթում դատական տուգանքի վերաբերյալ դրույթները և երկու նոր օրենքների նախագծեր ներառելու, այդ թվում՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի խախտմամբ քննարկելու և եզրակացություն տալու ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) վարքագիծը դատապարտելով, փաստաբանները 2018 թվականի փետրվարի 7-ին
Հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ժամկետային զինծառայողի սպանության դեպքի առթիվ
Երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Քալանթարյանի սպանության դեպքի առթիվ։ 2018 թվականի փետրվարի 07-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Ռազմիկի Քալանթարյանը: Վերջինս տեղափոխվել է զինհոսպիտալ,
Անակնկալ շրջադարձ Բաքվում. կլինի՞ Երևանի պատասխանը. «Ժամանակ»
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը երեկ Բաքվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո, որին մասնակցել է նաև արտգործնախարար Մամեդյարովը, արել է բավականին անակնկալ հայտարարություն: Նա ասել է, որ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել ղարաբաղյան կարգավորման ինտենսիվ բանակցությունները շարունակել Ադրբեջանում և Հայաստանում նախագահական ընտրություններից հետո: Ընդ որում՝ Հաջիևի խոսքից պարզ
2018թ. հունվար ամսին ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 9.1 տոկոսով
Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2018 թվականի հունվար ամսին կազմել է 189 177 մարդ, որը 9.1 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը: 2018 թվականի հունվար ամսին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 178 301 մարդ՝ 5.7 տոկոսով գերազանցելով նախորդ տարվա հունվար ամսվա ցուցանիշը: «Զվարթնոց» օդանավակայանում 2018 թվականի հունվար ամսին բեռնափոխադրումը կազմել է 892
Վահագն Աբգարյանի ղեկավարած հանցավոր համագործակցության օգտին գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ՔԿ ծառայող
ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել մեծածավալ քննչական, դատավարական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի քննությամբ հանցավոր սխեմաներում ընդգրկված բոլոր պաշտոնատար անձանց շրջանակը պարզելու և նրանց արարքներին իրավական գնահատական տալու նպատակով: Նախաքննությամբ ձեռք բերված
«Համոզված չեմ, որ Ադրբեջանը վերջնականապես զիջման գնաց»
«Համոզված չեմ, որ Ադրբեջանը վերջնականապես զիջման գնաց: Նա փորձելու է բացառել դիտորդների լայն ներկայությունը շփման գծում»,- «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով այն փաստին, որ հունվարին Կրակովում ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել յոթ հոգով ավելացնելու Արցախյան հակամարտության շփման գոտում ԵԱՀԿ մշտադիտարկողների թիվը, ասում է Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Նա ընդգծում է.
Նոյեմբերյանի, Ճամբարակի և Գորիսի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Նոյեմբերյանի, Ճամբարակի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
ՄԻՊ-ն արձանագրում է, որ Արամ Հակոբյանն ունի քաղաքացիական բուժհաստատությունում լրացուցիչ հետազոտությունների կարիք
Արամ Հակոբյանի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկությունների հրապարակման նույն օրը Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: Այցի ընթացքում տեղի է ունեցել առանձնազրույց Արամ Հակոբյանի հետ, ստուգվել են նրա առողջական վիճակի ապահովման հարցերը, այդ թվում՝ բժշկական փաստաթղթերը: Հիմք ընդունելով այցի և կատարված ուսումնասիրությունների արդյունքները՝ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ
Հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող
Փետրվարի 7-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հայկ Ռազմիկի Քալանթարյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Նորից Ղարաբաղյան շարժման մասին
Երբ ասում են՝ «ա~խ, ինչ լավն էին կոմունիստները», դա ռետրոսպեկտիվ հայացքին հատուկ խեղաթյուրում է: Նույն փքված, որպես կանոն՝ տգետ եւ կաշառակեր պերսոնաժներն էին: Ճիշտ ՀՀՇ-ականների եւ ՀՀԿ-ականների նման: Երբ Շարժումը սկսվեց, շատ արագ խնդիր առաջացավ ազատվել այդ նոմենկլատուրայից: Ինչպես եւ սպասվում էր, նրանք, ովքեր իշխանության եկան 88-ի շարժման արդյունքում, շատ ավելի արագ եւ շատ ավելի
Որսագողը`բնության պաշտպա՞ն
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմի Վայոց Ձորի կառույցը ղեկավար չունի: Տեսչությունը ղեկավարում է ժամանակավոր պաշտոնակատար: Ու այս աթոռի համար Վայոց Ձորում կռիվ է գնում: «Կռվողներից» մեկն էլ Եղեգնաձորի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Սիրեկան Բաբայանն է: Սիրեկան Բաբայանը միակ նախկին պաշտոնյան չէ, որ ուզում է պաշտոն ստանալ: Սա արտառոց չէ: Արտառոցն այն է, որ
Տավուշի մարզպետ. «Վ. Կարմիրաղբյուրի դպրոցի տնօրեն կնշանակվի, երբ կրքերը հանդարտվեն»
Դպրոցից 18 հոգի դիմել է մարզպետարան
«Կարծում էի` Ուկրաինայում է խորը քաղաքական ճահիճ, սակայն Հայաստանում խնդիրներն էլ ավելի խորն են». Սաակաշվիլի
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին կրկին անդրադարձել է Հայաստանին եւ հայերին: Ֆեյսբուքյան իր էջում տեղադրելով armtimes.com կայքում հրապարակված` «Սերժ Սարգսյանը Սաակաշվիլիին Պատվո շքանշան էր շնորհել. Ո՞րն է նրա գիրքը թունավորելու պատճառը» վերնագրով հոդվածը ռուսերենով, Սաակաշվիլին գրում է. «Կարծում էի, թե մեզ մոտ` Ուկրաինայում է խորը քաղաքական ճահիճ, սակայն պետք է ընդունել, որ
«Միայն Սաակաշվիլին չէ, որ հեղափոխություն է արել և Սաակաշվիլին չէ, որ գիրք է գրել»․ Կայացավ «Ուժերի զարթոնք» գրքի շնորհանդեսը
«Ես այս գիրքը չեմ թարգմանել Սաակաշվիլու համար, ես սա չեմ թարգմանել որովհետև Սաակաշվիլու անձի նկատմամբ ինչ-որ մեծ անձնական զգացմունքներ ունեմ։ Սա թարգմանել եմ, որովհետև այստեղ տեսել եմ մի տեքստ, որը պիտանի է մտածելու քննադատելու համար։ Ես այստեղ տեսել եմ պետության կառուցման մի պատմություն, որը ներկայացված է Սաակաշվիլու տեսանկյունից»,- «Յանկի» փաբում այսօր տեղի ունեցած «Ուժերի զարթոնք» գրքի
Արաս Օզբիլիսը «Բեշիկթաշից» տեղափոխվել է «Շերիֆ»
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի անդամ, «Բեշիկթաշի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը վարձավճարով տեղափոխվել է Մոլդովայի լավագույն ակումբ՝ «Շերիֆ»: Նա արդեն միացել է իր նոր թիմին, որը Թուրքիայում ուսումնամարզական հավաք է անցկացնում: Գործարքի մանրամասների մասին ոչինչ չի հրապարակվել: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Սերժ Սարգսյանը եկել է ֆուտբոլասեր թոռնիկի՝ փոքրիկ Սերժի հետ. «Ես հաճույքով սպասում եմ ամռանը, երբ կսկսվի աշխարհի հերթական առաջնությունը»
Սերժ Սարգսյանը Երևանում ընդունել է ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության գավաթը
Վիգեն Սարգսյանին են ներկայացվել բարձրակարգ բուժսպասարկման ապահովման նպատակով իրականացված աշխատանքները
Փետրվարի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է հոսպիտալում, ծանոթացել հիմնովին վերանորոգված և տեխնիկապես վերազինված բաժանմունքների պայմաններին և հնարավորություններին։ Վիգեն Սարգսյանին են ներկայացվել բարձրակարգ բուժսպասարկման ապահովման նպատակով հոսպիտալում իրականացված աշխատանքները, ձեռք բերված արդի բուժսարքավորումներն ու ռեանոմոբիլները։ Այցելության ընթացքում պաշտպանության նախարարը զրուցել է նաև
Պետությունը պարտավոր է ապահովել մարդկանց առողջ միջավայրում ապրելու իրավունքը. քննարկումներ հակածխախոտային օրինագծի առնչությամբ
Ծխելու արգելքի դեմ օրենքի նախագծի շուրջ քննարկման մասնակիցներն ասում են՝ արգելեք մեքենաները, դրանցից արտանետումներն էլ վնասակար են
Բոլոր կառույցներն ու ստորաբաժանումները բերվել են «բարձր» աստիճանների մարտական պատրաստականության վիճակի
ՊԲ-ում անց են կացվել մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումներ


















































