Օրվա լրահոսը

Արտասահմանյան շուկա է արտահանվել Արցախի խորհրդանիշը պատկերող պիտակներով բանան

«ԱրմԷկ Թրեյդինգ» հայկական ընկերությունը, Հայաստանում և տարածաշրջանում միակն է, որն անմիջապես Էկվադորից ներկրում է բանան` ֆիրմային և հայկական պիտակներով, այսուհետ կներկրի նաև Արցախի խորհրդանիշը պատկերող պիտակներով: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց ընկերության ներկայացուցիչ Արմինե Բոնաթյանը: «Էկվադորից արդեն ներկրվել է Արցախի խորհրդանիշն («Մենք ենք մեր սարերը» կամ շատերին ավելի հայտնի «Պապիկ-տատիկ» անունով) պատկերող պիտակներով, որոնք

Դանիացի մասնագետներն ուսումնասիրում են Երևանն ավելի հարմարավետ դարձնելու հնարավորությունները

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Գեհլ Արքիթեքտս» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի հետ

Շվեյցարիան Հայաստանի համար մշտապես եղել է վստահելի գործընկեր. Սերժ Սարգսյան

Նախագահը ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահի գլխավորած պատվիրակությանը

«Ասում են վարչապետն ասել է՝ չի ուզում տրանսպորտ նստի, թող ոտքով ման գա, ես տենց բան չեմ ասել». Կարեն Կարապետյան

Կարեն Կարապետյանն անդրադարձավ գնաճի վերաբերյալ իր՝ նախկինում ասված խոսքերին, որոնք ընդդիմադիր պատգամավորների կողմից այս օրերին անընդհատ շրջանառվում են. «Բենզինը փոխադրումների վրա չի ազդում՝ ոչ մարդու, ոչ ապրանքի: Բենզինը անհատական մեքենաներն են, չի ուզում բենզին, կարող է գազի անցնել»:

Գյումրիում կհաշվառեն մարմնավաճառներին․ Շիրակի դատախազի հանձնարարականը

Aravot.am-ը Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել Գյումրիում ու նաև որոշ գյուղական բնակավայրերում գտնվող հյուրատներում մարմնավաճառության դեմ պայքարի համար։ Դատախազը տեղեկացրեց, որ հարուցվել են 5 քրեական գործեր՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 262 հոդվածի հատկանիշներով, այսինքն՝ անձանց կողմից պոռնկությամբ զբաղվելուն նպաստելուն։ 5 քրեական գործն էլ ուղարկվել է դատարան, 4-ը դատաքննության փուլում է, և

ԱԺ-ում դիմում են միջնադարյան մեկնիչ Ոսկեբերանին՝ առողջապահության նախարարի խոսքերը ծխելու մասին մեկնաբանելու

Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ պատգամավորների 80 տոկոսը վիրուսներով վարակվել է ու հետաքրքրվեց, թե նախարարնե՞րն էլ են վարակվել: Պարզվեց՝ կառավարության անդամների իմունիտետը շատ բարձր է, այս սեզոնին որեւէ մեկը չի հիվանդացել:

Դատարանը մերժեց ցուցարարի վերաքննիչ բողոքը. ՀՔԱՎ

Այսօր՝ 2018 թ. փետրվարի 7-ին, ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանը մերժեց ցուցարար Վարդան Բալյանի ու նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տ. Սիրադեղյանի վերաքննիչ բողոքը: Վարդան Բալյանը 2016 թ. մարտի 24-ին Գևորգ Սաֆարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդության քննարկմանն ընդառաջ կազմակերպված հավաքի մասնակից է: ՀՀ Վարչական դատարան ներկայացված հայցով ՀՀ Ոստիկանությունը պահանջել էր նրան

Արցախի մեկուսացմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականությունը հակառակ արդյունքին է հանգեցնում. Արցախի Հանրապետության ԱԳՆ

Արցախի Հանրապետության ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանի մեկնաբանությունը Panorama.am գործակալությանը Հարց․ Ինչպե՞ս կմեկնաբանեք Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի հայտարարությունը, որը դատապարտում է Ադրբեջանի կոչը Ֆրանսիայի իշխանություններին՝ թույլ չտալ Արցախի քաղաքացիների մուտքն այդ երկիր։ Պատասխան․ Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի հայտարարությունը վկայում է այն մասին, որ ֆրանսիայի հասարակայնության համար անընդունելի են Ադրբեջանի փորձերը՝ Ֆրանսիային պարտադրել իր կասկածելի ստանդարտները, որոնք հակասում

Լեւոն Մկրտչյանը՝ ՌԴ-ից ռուսաց լեզվի դասավանդման համար աջակցություն խնդրելու մասին

Միքայելյանն ասաց, որ ՌԴ դեսպանատունն է նախկինում գրքեր նվիրել մեր դպրոցներին, բայց ճիշտ չի անընդհատ իրենցից օգնության սպասելը: ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը պատասխանեց, որ ՌԴ-ի միջոցներով են աջակցում այդ դպրոցներին, որովհետեւ իրենք դասավանդում են իրենց ծրագրերով, նման ծրագրերը ենթադրում են աջակցություն:

«Բենզինը դառնալու է ճոխության առարկա». Վազգեն Սաֆարյան

«Եթե 20 տարի առաջ 350-360 հազ. տոննա բենզին էինք իրացնում, հիմա 123.000 է ու գնալով նվազելու է»

«Թշնամանքը գյուղում հասել է մի տեղ, որ նույնիսկ աշակերտներն են միմյանց հետ վիճում, թե ով պետք է լինի տնօրեն». Լոքյան

Լոքյանն ասաց, որ ուսումնասիրության արդյունքները ներկայացվել են Վաչե Գաբրիելյանին եւ նա չեղյալ է համարել իր նախկին որոշումը, ժամանակավոր լուծում են առաջարկել, մինչեւ գյուղում կրքերը կհանդարտվեն:

Համատարած գողություններ Գյումրիում․ թալանում են անգամ չունևորների տները (Տեսանյութ)

Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանն այսօր իր հաշվետու մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ 2017 թվականին սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թիվը շատացել է․ 2016 թվականին արձանագրվել է 250 դեպք, 2017 թվականին՝ 359, այսինքն 109 դեպքով ավելացել է։ «Ինձ ամենաշատը մտահոգում են բնակարանային գողությունները․ 2016 թվականին արձանագրվել է 51 դեպք, 2017 թվականին՝ 71 դեպք։ 20 դեպքի ավելացում ունենք,

Ֆուտբոլի աշխարհի առաջնության գավաթը ժամանել է Երեւան

ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության գավաթը բերվել է Երեւան: Հայաստանի ֆուտբոլասերների համար ֆուտբոլային աշխարհի խորհրդանիշը տեսնելու բացառիկ հնարավորություն է ստեղծվել: Հայաստանում գավաթը ներկայացնում է Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճած Քրիստիան Կարամբյոն: «Հպարտ եմ, որ Հայաստանում հենց ես եմ ներկայացնում այս գավաթը, որի մասին երազում է յուրաքանչյուր ֆուտբոլիստ եւ թիմ: Տարիներ առաջ, երբ ես եւ իմ

Միջազգային դիտորդները կգրանցեն նաև տարբեր պետությունների կողմից Արցախի ճանաչմանը միտված քայլերը

ԵԱՀԿ Մինսկի համանախագահների Ստեփանակերտ կատարելիք այցի առիթով հայկական կողմի հնչեցրած ակնկալություններն ու այդ առումով հրապարակվող հայտարարությունները ունեն ընդգծված համահնչեղություն միջազգային ընտանիքի, այս դեպքում միջնորդական առաքելության ձեւաչափի կողմից եղած հայտարարություններին։ Խոսքը առավելաբար Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հայտարարությունների մասին է, որտեղ կային կետեր ԵԱՀԿ-ի մշտական ներկայացուցչի լիազորությունների ընդլայնման եւ այդ շրջանակներում դիտորդների թվի ավելացման վերաբերյալ։ Վիեննան ու

«Արցախյան հակամարտության հետ կապված Ադրբեջանը լուրջ զիջումնե՞րի է գնալու». Վերլուծաբան

«Եթե այն ձեռնտու լիներ Ադրբեջանին, ապա կաներ մինչեւ ընտրությունները, որպեսզի իր վարկանիշը բարձրացներ, եթե ոչ, ապա Ադրբեջանը լուրջ զիջումների է գնալու»

ԱԺ-ում առաջարկում են Սննդի անվտանգության ծառայությունը լուծարել, եթե թթվասերի աղիքային ցուպիկը գտնում է ԶԼՄ-ն

Շաքե Իսայանը գյուղատնտեսության նախարարին հարցրեց՝ այդ ինչպե՞ս է պատահում, որ կաթնամթերքի շուկայում սննդի անվտանգության խախտումները հայտնաբերում է ոչ թե Սննդի անվտանգության պետական տեսչությունը, այլ՝ ԶԼՄ-ն, չե՞ք գտնում, որ մեղմ ասած պետական ծառայությունը իր տեղում չէ եւ պետք է վերանայվի նման կառույց ունենալու անհրաժեշտությունը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց, որ Շվեյցարիան, որտեղ գտնվում է Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ), կարևոր նշանակություն ունի միջեկեղեցական կյանքում

Փետրվարի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը: Վեհափառ Հայրապետը, գոհունակությամբ հաստատելով, որ հայ-շվեյցարական հարաբերությունները միշտ բարեկամական են եղել, ողջունեց պատվիրակության` երկու երկրների միջև համագործակցության առավել զորացմանն ուղղված առաքելությունը: Նորին Սրբությունը գնահատանքով անդրադարձավ այն կարևոր զորակցությանը, որ

Ալեքսիս Սանչեսը դատապարտվել է 16 ամսվա ազատազրկման

Իսպանիայի դատարանը ՄՅՈՒ-ի ֆուտբոլիստ Ալեքսիս Սանչեսին դատապարտել է 16 ամսվա բանտարկության հարկերի հետ մեքենայություններ անելու համար, տեղեկացնում է Goal.com-ը: Նա «Բարսելոնում» հանդես գալու ժամանակ 2012-2013 թվականներին թաքցրել է իր կերպարը վաճառելուց ստացած եկամուտները: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Կարեն Կարապետյանը վստահեցնում է, որ իր խոստացած 840 մլն-ի ներդրումները արվել են, մի բան էլ ավելի

Վարչապետն ասաց. «Փետրվարին բոլոր նախարարությունները տալու են հաշվետվություն, իսկ այն թվերը, որը ես եմ հայտարարել՝ 830-840 մլն ներդրումային ծրագրեր, այս պահին ամփոփված ունենք եւ բոլոր ծրագրերը, որոնք մենք հայտարարել էինք՝ 856 մլն, եթե հիշողությունս չի դավաճանում, իրագործվել է, որից 580 մլն-ը մասնավոր սեկտորից է: Ցուցակը մոտ օրերս կլինի, կարող եք ուսումնասիրել»:

Հնդկական քաղաքի 6 հայերի համար եկեղեցու զանգեր են հնչում

Հնդկաստանում գործող TheNewsMinutе կայքն անդրադարձել է երկրի հարավում գտնվող Չեննաի քաղաքին, որտեղ ընդամենը 6 հայ է ապրում, որից չորսը՝ ընտանիքով: Ըստ լրատվամիջոցի, տեղի հայերը ցանկանում են վերածնել համայնքը` համախմբվելով հայկական եկեղեցու շուրջ, որի զանգերը նորից են հնչում: TheNewsMinutе-ը գրում է, որ հայերը ավանդաբար հարուստ առեւտրականներ են եղել եւ արտոնություններ ունեցել Հնդկաստանում, ու այդ ամենի հետքը դեռ

Շիրակի մարզի բացահայտված ու չբացահայտված աղմկոտ սպանությունները. մանրամասնում է դատախազը

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելով 2017 թվականին արձանագրված հանցագործությունները։ Նա տեղեկացրեց, որ 2017 թվականին արձանագրվել է 1332 դեպք. նախորդ տարի նույն ժամանակահատվածի հետ համեմատ դեպքերն ավելացել են շուրջ 245-ով։ Բանախոսը հայտնեց, որ ավելացել է սպանությունների թիվը։ 2016 թվականին Շիրակի մարզում արձանագրվել է սպանության 7 դեպք, 2017 թվականին՝ 6։ Դեպքերից

Ռուբեն Հայրապետյանը՝ Հովիկ Ներսիսյանի մասին. «Սա դասալքության վառ օրինակ է եւ ոչ մի կապ չունի նրա կողմից հնչեցրած պատճառների հետ»

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի պարզաբանումը Վերջին օրերին հայկական մամուլում տեղեկություններ է տարածվել, թե «Փյունիկի» եւ Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին անդամ Հովիկ Ներսեսյանը հրաժարվում է վերադառնալ Հայաստան եւ քաղաքական ապաստան է խնդրել Անգլիայում: Հովիկ Ներսիսյանը հարցազրույց է տվել անգլիական «shropshirestar.com»-ին եւ մասնավորապես ասել է, – «Իմ երկրում հետախուզման մեջ եմ: Եթե վերադառնամ, ինձ կբանտարկեն, ինչից հետո

Արդարադատության խումբն իր զորակցությունն է հայտնում գործադուլին մասնակցող փաստաբաններին

ԲՀՀ- Հայաստան կազմակերպության Արդարադատության խումբն իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնում այն փաստաբաններին, ովքեր մասնակցում են 2018թ. փետրվարի 7-ին հայտարարված գործադուլին: Խմբի անդամներն ամբողջությամբ կիսում են փաստաբանների մտահոգությունները քաղաքացիական, վարչական և քրեական դատավարության օրենսգրքերով ներմուծվող կարգավորումների վերաբերյալ, որոնք ուղղված են փաստաբանների անկախության սահմանափակմանը: Փաստաբանների մասնագիտական գործունեության անձեռնմխելիությունն ու անկախությունը դատական համակարգի անկախության կարևոր նախադրյալներից է:

Լոռու մարզի 3 համայնք պատրաստվում է ընտրությունների

Մարտի 11-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ տեղի կունենան Լոռու, Շիրակի, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի եւ Կոտայքի մարզերի 19 համայնքներում: Իսկ Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում կլինի ավագանու անդամի արտահերթ ընտրություն: Նշված 20 համայնքներից 4-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, իսկ 10 համայնքում տեղի կունենան համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի ընտրություններ: Այդ

ԿԳՆ-ն ժամանակին դիմել է Բրիտանական խորհրդին՝ խնդրելով օժանդակել օտար լեզուների տարածման ծրագրին, որի շրջանակում էլ ՀՀ վեց համայնքում կգործեն վեց բազմաֆունկցիոնալ կենտրոններ

ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի թիվ 8 հիմնական դպրոցում տեղի է ունեցել Միացյալ Թագավորության Կառավարության հովանավորությամբ և Բրիտանական խորհրդի կողմից իրականացվելիք «Փոփոխության սերունդ» կրթական ծրագրի շրջանակներում ստեղծված անգլերենի ակումբի պաշտոնական բացման արարողությանը, որին ներկա են գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը, Կոտայքի մարզպետարանի և Բրիտանական խորհրդի ներկայացուցիչներ: Ներկաներին

«Կարող ենք ենթադրել նաև, որ դա արվում է փաստաբաններին ճնշելու համար». Արա Զոհրաբյան

Փաստաբանները մեկօրյա գործադուլ են հայտարարել

Վարչապետը միջազգային փորձագետների հետ քննարկել է գյուղատնտեսության ոլորտում ապահովագրության ներդրմանն առնչվող հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Գերմանական զարգացման բանկի (KfW) ներկայացուցիչները, «MF Strategy», «MicroInsurance Centre and AgroConsulting» կազմակերպությունների խորհրդատուները և «Swiss Re and Agroinsurance International» վերաապահովագրող կազմակերպության ներկայացուցիչները: KfW բանկի կողմից հայտարարված խորհրդատուի մրցույթի արդյունքում ընտրվել է նշված 3

«Ադրբեջանն այժմ չի կարողանա հեշտությամբ մանեւրել եւ ստիպված է կատարել պայմանավորվածությունը». քաղաքագետ

«Այնուամենայնիվ, կարող ենք ասել, որ սայլը տեղից շարժվում է, Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները կարող են կյանքի կոչվել»,-ասում է Նարեկ Մինասյանը

Օգտատերերը վախենում են լատինատառից անցնել հայատառի, որ սխալներ չանե՞ն

«Մենք լուրջ խնդիր ունենք մեր ապագա սերունդներին մեսրոպատառ հայերենը փոխանցելու հարցում»

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031