Օրվա լրահոսը
Հրդեհ՝ Ամերիկյան դեսպանատան մոտակայքում
Փետրվարի 3-4-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևան քաղաքի Ամերիկյան դեսպանատան մոտակայքում՝ մոտ 3000 քմ, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 29-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 200 քմ, Արարատի մարզի Մասիս քաղաքի 6-րդ թաղամասին հարակից ջրատարում՝ մոտ 2000 քմ, Արագածոտնի մարզի Կարբի գյուղի սկզբնամասում՝ մոտ 1 հա, Լոռու
Իշխանությունը ոչ թե ժողովրդից, այլ իր նախկիններից է վախենում. Սուրեն Սարգսյանի անդրադարձը (Տեսանյութ)
«Մերոնք»-ի այս թողարկման ընթացքում ամփոփում ենք երկրի ներքաղաքական կյանքում վերջին օրերին տեղի ունեցած զարգացումները՝ կառավարման նոր համակարգը քննադատողներից մինչև տարօրինակ և զավեշտալի փաստարկներ ներկայացնող իշխանավորներ, կուլիսային խոսակցություններից մինչև նեղացած նախկին պաշտոնյաներ: Բոլորս դժգոհ ենք, բոլորս` վիրավորված և հուսահատված, սակայն սեփական մեղքի բաժինն ու սեփական անգործությունը չենք ցանկանում տեսնել և ընդունել: Մանրամասները՝ տեսանյութում: Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ
Մտերմիկ զրույց (պատմվածք)
Հաճախ չէ, որ վերադասը իր ստորադրյալի հետ մտերմիկ զրույց է ունենում, բայց Փայլակն այն ղեկավարներից էր, թեկուզ ոչ բարձրաստիճան, ով միշտ էլ հարգանքով էր վերաբերում իր աշխատակիցներին: Այս անգամ նա մոտեցավ իր աշխատակիցներից մեկին, ով կենտրոնացած ու լարված փորձում էր վերականգնել խափանված էլեկտրասարքը: -Ինչպե՞ս են գործերը, Վիկտոր Միխայլովիչ, դժվարություններ կա՞ն,-հարցրեց Փայլակը: -Իհարկե դժվարություններ կան, բայց
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Փետրվարի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-ին, այսօրվա համեմատ, կբարձրանա 4-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Փետրվարի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: ՀՀ ԱԻՆ
Լևոն Մնացականյանը ՀՀ ԱԺ պատգամավորներին ներկայացրել է շփման գծում տիրող վիճակը
Փետրվարի 4-ին Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ՊԲ շտաբում հանդիպել է աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ ազգային ժողովի մի խումբ պատգամավորների: Հանդիպման ընթացքում ՊԲ հրամանատարը համառոտ ներկայացրել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող վիճակը, զորամասերում և բանակային առաջնագծում կատարված և կատարվող գործընթացները, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ իրականացվող աշխատանքները և այլն:
Սնկով կուսկուս
Կուսկուսը Միջին Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի երկրներում ամենատարածված ճաշատեսակներից է` շատ համեղ եւ պատրաստման համար շատ հարմար: Հետաքրքիր է, որ Ալժիրից եւ Թունիսից հարյուրհազարավոր ներգաղթյալների շնորհիվ, այդ ուտեստը դարձել է նաեւ Ֆրանսիայում ամենասիրվածներից մեկը: Այսօր Երեւանի սուպերմարկետներում էլ կարելի է ձեռքբերել կուսկուս: Պատրաստման եղանակները բազմաթիվ են, եւ կախված նրանից, թե ինչ եք ավելացնում կուսկուսին, կարող
Ընտրություն մեկ արարով
Երբ նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկում էր Արմեն Սարգսյանի թեկնածությունը, «Ելք» դաշինքը երթ էր անցկացնում ընդդեմ թանկացումների: Կարելի է ասել, որ արդեն բացահայտ պառլամենտական հանրապետություն ենք: Ոչ միայն 4-րդ նախագահին է խորհրդարանն ընտրում, այլև խորհրդարանական խմբակցությունն է թանկացումների դեմ պայքարում: Առաջիկա թանկացումների դեմ: Հարց է առաջանում՝ նորի՞ց պիտի թանկացումներ լինեն: Եթե «Ելքի» առաջիկա երթերն առավել հուժկու
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 4-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
1-2 ամիս նախարար, փոխնախարար աշխատած պոետները պաշտոնավարման ընթացքում իրենց անընթերցող ժողովածուները տպագրում են Նարեկացու «Մատյանի» վայելչությամբ
Ֆրանսիայում բուժման նպատակով գտնվող բանաստեղծ Անատոլի Հովհաննիսյանի հետ արձակագիր, հրապարակախոս Սեյրանուհի Գեղամյանի՝ կիրակիից -կիրակի հարցազրույցների շարքը սկսվեց անցյալ տարվա դեկտեմբերից: Շարքն ավարտվել է, սակայն սոցցանցում եւ Aravot.am-ին ընթերցողներն ուղարկել են բազմաթիվ հարցեր: Հետայսու հարցազրույցների շարքը կիրակիից-կիրակի կվարեն ընթերցողները: -Անատոլի, շատ անվանի հայ արվեստագետների հետ ես առնչվել: Ումի՞ց ես ամենաշատը տպավորվել: -Ժամանակի հետ իմ մտապատկերում ավելի
Սկյուտարի վերջալույսների թագուհին. Մեր մեծերը
Զապել Եսայան-140 Զապել Եսայան (Հովհաննիսյան) գրողն ու թարգմանչուհին, հրապարակախոսն ու հասարակական գործիչը հայ գրականության պատմության էջերին հայ կին գրողի մի յուրօրինակ ձեռագիր դրոշմեց, որի ամեն մի տողն ու բառը բխում են հայրենասիրության, հայասիրության, մարդկային ազնիվ մղումներից: Նրա ստեղծագործություններում իր ծննդավայր Սկյուտարի հարազատ Սիլիհտար թաղամասի բոցավառ վարդաստաններն են, հեռավոր ու հայրենաբաղձ մեղեդիները, մայիսյան զով անձրևները և
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 4-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
«Արսենալը» ջախջախեց «Էվերթոնին» Մխիթարյանի երեք գոլային փոխանցումների շնորհիվ (տեսանյութ)
Լոնդոնի «Արսենալը» Անգլիայի առաջնության 26-րդ տուրում 5:1 խոշոր հաշվով հաղթեց «Էվերթոնին»: «Զինագործներից գոլի հեղինակ դարձան Ռեմսին (6, 19, 74-րդ րոպեներին), Կոսյելնին (14-րդ) եւ Օբամեյանգը (37-րդ): Տանտերերի հինգ գոլերից երեքը խփվեց Հենրիխ Մխիթարյանի գոլային ճշգրիտ փոխանցումների շնորհիվ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ Getty Images-ի
Քանաքեռ-Զեյթունում կատարված բնակարանային գողությունները բացահայտվեցին (տեսանյութ)
Հունվարին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բնակարանային գողության դեպքերը հաջորդում էին իրար: Հարմարեցված բանալիով բացում էին բնակարանների դռները, գողանում հեռուստացույց, համակարգիչ, ոսկեղեն ու փող: Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյութում
Սիրիայում խոցել են ռուսական «Սու-25» գրոհիչը
Սիրիայում զինյալները խոցել են ռուսական «Սու-25»-ը, այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում կատարելով AFP-ի վրա: Լրատվամիջոցի աղբյուրը պաշտպանության նախարարությունում հաստատել է այդ լուրը: «Ջաիշ ան-նասր» խմբավորման անդամները Youtube-ում հրապարակել են տեսանյութ, որտեղ երևում է ինքնաթիռ՝ վառվող թևով: Որոշ ժամանակ անց ինքնաթիռը սկսում է ընկնել, իսկ օդաչուն էվակուացվել է: Տեսանյութի անվանումը հավաստում է, որ դա ռուսական
ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը հանդիպում է ունեցել Արցախի գործընկերների հետ
Այսօր` փետրվարի 3-ին, Արցախի Ազգային ժողովի շենքում տեղի ունեցավ ՀՀ և ԱՀ ԱԺ խմբակցությունների ու հանձնաժողովների կազմով հանդիպում: Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ողջունելով ներկաներին հերթական անգամ Արցախի խորհրդարանում հյուրընկալվելու համար, նշեց, որ արտաքին կապերի զարգացման առումով Հայաստանի խորհրդարանի հետ տարեցտարի կատարելագործվող հարաբերությունները գլխավոր և առանցքային տեղ Արցախի օրենսդիր մարմնի համար: «Ընդհանուր առմամբ 2017 թ
Անվճար դահուկային ուսուցում. մեկնարկեց Դահուկավազքի փառատոնը
Այսօր Աշոցքում մեկնարկեց Դահուկավազքի փառատոնը, որը կազմակերպել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան: Մասնակիցներին տրամադրվեց անվճար դահուկային ուսուցում դահուկավազքի ֆեդերացիայի մասնագետների կողմից: Փառատոնը կշարունակվի նաև վաղը՝ փետրվարի 4-ին: Հետևեք իրադարձություններին: ՀՀ-ում Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության մամուլի հաղորդագրություն
Վիգեն Սարգսյանը՝ բանակի արդիականացման յոթնամյա ծրագրի հիմնական ուղղությունների մասին
Փետրվարի 3-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը 2017 թվականի ամռանը զորացրված զինծառայողների հետ, ովքեր մասնակցել են պաշտպանության նախարարության նախաձեռնած «Դիտակետ» ծրագրի շրջանակում իրականացված սոցիոլոգիական հարցմանը: Շնորհակալություն հայտնելով զորացրված տղաներին սահմանադրական պարտքը պատվով կատարելու և սոցիոլոգիական հարցմանը ակտիվորեն մասնակցելու համար՝ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահեցրել է, որ ստացված արդյունքները
Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ ԱԺ պատգամավորներին
Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են հայկական երկու պետությունների խորհրդարանների միջեւ կապերի հետագա ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցեր: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ախալքալաքում ձերբակալել են facebook.com սոցիալական ցանցում ակտիվ գրառումներ կատարող Ադամ Այվազյանին (Տեսանյութ). akhaltskha.net
Փետրվարի 1-ին ձերբակալել են Ախալքալաքի բնակիչ Ադամ Այվազյանին։ Ադամ Այվազյանը Ախալքալաքում հայտնի է որպես մարզիկ, հասարակական ակտիվիստ ու facebook սոցիալական ցանցերում հաճախ գրառումներ կատարող մարդ։ Ռուսաստանի ու Հայաստանի քաղաքացի Ադամ Այվազյանին դեռ անցյալ տարվա ամռանը Վրաստանի սահմանապահները արգելել էին մուտք գործել Վրաստան, ինչի հետեւանքով Ադամը տեսաուղերձ էր հրապարակել ինտերնետում կոչ անելով Վրաստանի իշխանություններին թույլ տալ
Փետրվարի 4-ը` քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր
Քաղցկեղը նոր հիվանդություն չէ։ Շատ դարեր առաջ եղած չարորակ նորագոյացությունները, սակայն, մեր օրերում ավելի հաճախ են հանդիպում։ Բազմաթիվ պատճառներից են Երկիր մոլորակի բնակչության թվի և կյանքի տևողության ավելացումը, քանի որ հիվանդության առաջացումը պայմանավորված է նաև տարիքով: Հայաստանում քաղցկեղի առաջացման հավանականությունը առավելագույնն է 65 և բարձր տարիքային խմբում: Միջազգային գրականության տվյալներով աշխարհում տարեկան արձանագրվում է քաղցկեղի
ՀՀ ավտոճանապարհների վիճակը՝ ժամը 17:00-ի դրությամբ
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
«Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը թարմացվելու է». Մուրադ Փափազյան (Տեսանյութ)
Մակրոնի համար դրական չէ այն փաստը, որ նախորդ տարեվերջին Ֆրանսիայի Սահմանադրական դատարանը չեղարկել է օրինագիծը
«Չափազանց կարևոր է, որ մենք տարածքային կառավարման և զարգացման նախարարության միջոցով կարողանանք ձևակերպել համայնքային և մարզային կառավարման ճարտարապետությունը». Կարեն Կարապետյան
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին: «Չափազանց կարևոր է, որ մենք տարածքային կառավարման և զարգացման նախարարության միջոցով կարողանանք ձևակերպել համայնքային և մարզային կառավարման ճարտարապետությունը, որ մեր բոլոր գործընկերները՝ համայնքի ղեկավարի, մարզպետի թիմերը հստակ իմանան
Արցախում 2017թ-ին չորրորդ երեխա ունեցած ընտանիքներն ստացան 4 հազարական ԱՄՆ դոլար աջակցություն` Սամվել Կարապետյանի կողմից
Այսօր` փետրվարի 3 -ին, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի ունեցավ համերգ-միջոցառում` նվիրված ռուսաստաբնակ բարերար, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Սամվել Կարապետյանի կողմից Արցախում 2017թ. չորրորդ երեխան ծնված ընտանիքներին 4 հազարական ԱՄՆ դոլարին համարժեք դրամական աջակցություն տալուն: «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանն իր ելույթում ասաց, որ այստեղ Արցախում պահում են ոչ միայն
Վարչապետի մոտ քննարկվել են Երևանում խցանումների նվազեցմանը վերաբերող հարցեր
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Երևան քաղաքում խցանումների նվազեցման, ճանապարհային երթևեկության արդյունավետ կազմակերպման և բեռնաթափման հնարավորությունները: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ներկայացրել է վարչապետի հանձնարարականի հիման վրա կատարված ուսումնասիրությունների արդյունքները և շահագրգիռ գերատեսչությունների հետ համատեղ մշակված առաջարկությունները, որոնք վերաբերում են Երևանի ճանապարհային ցանցի թողունակության բարձրացմանը, որոշ
Ծխողների համար սրահներն առանձնացնելու դեպքում էլ օդն աղտոտվելու է (Տեսանյութ)
Մասնագետների կարծիքով՝ ծխելու դեմ պայքարի լավագույն միջոցը այն արգելելն է հանրային վայրերում
Սերժ Սարգսյանն այցելել է ուռուցքաբանության ազգային կենտրոն, ծանոթացել նաև Երևանի հյուրանոցային ոլորտի զարգացման ընթացքին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա նախօրեին, այցելել է առողջապահության նախարարության Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն: Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել ընդհանուր և մանկական քիմիաթերապիայի հիմնանորոգված բաժանմունքում, ծանոթացել կատարված աշխատանքներին և առողջապահական որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով ստեղծված պայմաններին: Ոլորտի պատասխանատուները Նախագահին ներկայացրել են հիվանդների հետ աշխատանքն առավել արագ և արդյունավետ կազմակերպելու նպատակով
Մոուրինիոն արդեն զգո՞ւմ է Հենրիխ Մխիթարյանի պակասը (տեսանյութ)
Եվրոպական մամուլն ենթադրում է, թե Ժոզե Մոուրինիոն արդեն զգում է Հենրիխ Մխիթարյանի պակասը: Անդրադառնալով Պրեմյեր լիգայի նախորդ տուրում «Տոտենհեմից» կրած 0:2 հաշվով պարտությանը եւ վերլուծելով այդ հանդիպման ընթացքում Մխիթարյանի փոխարեն ՄՅՈՒ եկած չիլիացի Ալեքսիս Սանչեսի գործողությունները, ֆուտբոլային մամուլը ենթադրում է, թե Մոուրինիոն արդեն պետք է որ «կարոտած» լինի Հենոյին: Սանչեսը ՄՅՈՒ-ի կազմում Անգլիայի առաջնության նորամուտի իր
ՀՀ-ում բարձր է թոքի քաղցկեղից մահացության մակարդակը (Տեսանյութ)
Թոքի քաղցկեղի առաջացման հիմնական պատճառը ծխելն է
Երկիրը պահող խարիսխը
Վերջերս, թեեւ, անկեղծ ասած, վաղուց կարդացել ու, ցավոք, նաեւ տեսել էի, որ ոչ մի ազգ իր սեփական ցեղին այնպես չի նշավակում եւ իր երկիրը չի վարկաբեկում այնպես, ինչպես մենք: Այսինքն` հարազատ ժողովրդի մեջ անվերջ դավաճաններ փնտրելով, հրահրելով, իսկ երբ չեն գտնում` հորինելով: Այդպես, եթե չեմ սխալվում, վերջին անգամ Վլադիմիր Լենինն արեց իր բոլշեւիկներով` որպես Գերմանիայի


















































