Օրվա լրահոսը

«Հայաստանի դեմ գանգատների քննությունը Եվրոպական դատարանում ահավոր ձգձգվում է. մարդիկ հուսահատվում են»

Ըստ փաստաբան Հայկ Ալումյանի՝ հենց դա է պատճառը, որ 2017-ին ավելի քիչ գանգատներ են գնացել Հայաստանից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) ներկայացրած տարեկան վիճակագրությամբ՝ 2017-ի դրությամբ Հայաստանի դեմ գանգատների թիվը 1819 է, իսկ ընդհանրապես ՄԻԵԴ-ում այժմ կա ներկայացված 56 հազար 250 գանգատ բոլոր անդամ պետությունների կողմից: Ադրբեջանի դեմ գանգատների թիվը 2050 է, Թուրքիայի դեմ գանգատների

«Վստահ եմ, որ սկսված 2018 թվականին ևս շարունակելու ենք գործել նույն եռանդով». Աշոտ Ղուլյան

Փետրվարի 2-4-ը աշխատանքային այցով Արցախում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների և խմբակցությունների ղեկավարների պատվիրակությունը: Այցի ծրագրի շրջանակում փետրվարի 3-ի վաղ առավոտյան ՀՀ ԱԺ պատգամավորները ԱՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանի ուղեկցությամբ այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել զոհված ազատամարտիկների շիրիմներին: Այնուհետև ԱԺ նիստերի մեծ դահլիճում տեղի է ունեցել երկու հանրապետությունների խորհրդարանականների

Ոչ դեղորայքն է կրճատվելու, ոչ էլ հիվանդների թիվը

«Առավոտ» օրաթերթը ահազանգ է ստացել, որ ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի եւ մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերի շրջանակում գոյացած խնայողությունների հաշվին Տուբերկուլյոզի դեմ պայքարի եւ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոններում արեւային կայաններ տեղադրելու, ինչպես նաեւ շենքային պայմանները բարելավելու նպատակով առողջապահության նախարարությունը մրցույթ է հայտարարել, ինչը հարուցել է այս ծրագրի շրջանակում բուժում ստացող հիվանդների դժգոհությունը: Նրանք այն կարծիքին են,

Փոխըմբռնման հուշագիր՝ ՀՀ և Արցախի մշակույթի նախարարությունների միջև

Փետրվարի 3-ին  ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի՝ Արցախ կատարած այցի շրջանակում ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության և ՀՀ մշակույթի նախարարության միջև ստորագրվեց պատմամշակութային ժառանգության պահպանության բնագավառում համագործակցության մասին  փոխըմբռնման հուշագիր: Հուշագիրը կարևորվում է մասնագիտական փորձի փոխանակումը և մեթոդական օժանդակությունը, համագործակցությունը պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, պահպանության, ուսումնասիրման ոլորտներում, Արցախի Հանրապետության պատմամշակութային

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Փետրվարի 3-ի ցերեկը, 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 3-5-ը, այսօրվա համեմատ, աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, արևելյան շրջաններում՝ 4-6 աստիճանով: Երևան քաղաքում՝ Փետրվարի 3-ի ցերեկը, 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: ՀՀ ԱԻՆ

Ցմահ դատապարտյալ Արսեն Արծրունուն կարգապահական տույժը տրվել է ոչ թե 2016թ.-ին, այլ՝ 2006-ին

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովը ուսումնասիրելով «Արթիկ» ՔԿՀ-ի ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունուն պատիժը կրելուց վաղաժամկետ ազատելու հարցը, որոշում էր կայացրել պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի վերաբերյալ տալ բացասական եզրակացություն: Դեկտեմբերի 1-ի որոշումը բողոքաբեր կողմը ստացել է դեկտեմբերի 13-ին: Շիրակի մարզի

Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է երկու տարվա ազատազրկման

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է 2017թ. ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրությունների ժամանակ կրկնակի քվեարկելու փորձ կատարելու մեջ մեղադրվող անձի նկատմամբ նշանակված ազատազրկում պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանելու և փոխելու վերաբերյալ գործով մեղադրող դատախազի ներկայացրած բողոքը: Երևան քաղաքի թիվ 2/19 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ

«Մակրոնն ասել է՝ մեզ հետ Արցախ կայցելի, երբ հարցը լուծված լինի». Մուրադ Փափազյան (Տեսանյութ)

Նա ասաց՝ չեմ կարող, որովհետեւ եթե գամ, կողմնակալ կորակվեմ, քանզի Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող-երկիր է

Անհայտ անձի մեքենայով անտառում գլորվել է ձորը, անչափահաս եղբայրը մահացել է

Վարորդական իրավունքի վկայական չի ունեցել

Շուկայում հայտնաբերվել է որդնած  խուրմա

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողության շրջանակներում հայտնաբերել է որդնած խուրմայի իրացման դեպք: Շուկայում իրացվող և Ռուսաստանի Դաշնությունում փաթեթավորված՝ «Զամորսկի կուպեց» ապրանքանիշի խուրման թեև գտնվում է  պիտանիության ժամկետի մեջ, սակայն այն որդնած է և պիտանի չէ որպես սնունդ օգտագործելու համար: ՍԱՊԾ տեսուչների կարգադրագրերով՝ նշված ապրանքանիշի խուրման վաճառքից հանվել է, քայլեր են ձեռնարկվում ներմուծված ամբողջ

Մոուրինոն՝ Ֆելաինիին՝ «Խաղեր մի տուր եւ ստորագրիր պայմանագիրը»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուինիոն կիսապաշտպան Մարուան Ֆելաինիից պահանջում է ակումբի հետ պայմանագիր ստորագրել առանց պահանջներ ներկայացնելու: «Ես նրան երեկ ասացի. ստորագրիր պայմանագիրը եւ պապանձվիր: Խաղեր մի տուր եւ ստորագրությունդ դիր, մինչեւ կիմանաս վերականգնվելուդ ժամկետները», – ասել է «յուրահատուկը» 30-ամյա Մարուան Ֆելաինին կես տարուց ազատ գործակալի կարգավիճակ կստանա եւ թիմում մնալ համաձայն է աշխատավարձը

Հարուցվել է քրեական գործ՝ անչափահասին պատանդ վերցնելու դեպքի առթիվ. կասկածյալը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել՝ անչափահասին պատանդ վերցնելու դեպքի առթիվ. կասկածյալը ձերբակալվել է։ 2018թ. փետրվարի 1-ին Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի բնակչուհի Վ.Աբգարյանից հաղորդում է ստացվել առ այն, որ իր անչափահաս դստերը Եղվարդ քաղաքի բնակչուհիներից մեկը խաբեությամբ իր տուն է տեղափոխել և պահանջել վերադարձնել պարտքը։ Ձեռնարկված միջոցառումների

«Գեղեցկությունը կապ չունի, ռոյալն է մեղավոր»

Հարցազրույց գերմանացի երիտասարդ դաշնակահարուհի Կատարինա Թրոյթլերի հետ – Օրիորդ Թրոյթլեր, «Առավոտի» հետ ձեր առաջին հանդիպումն է, բայց հայ հանդիսատեսի հետ՝ երրորդը: 2016թ. Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրինության «խիստ» ընտրության արդյունքում հրավեր ստացաք մասնակցելու նվագախմբի հիմնադրման 60-ամյակին նվիրված համերգաշրջանին: Հետաքրքիր է՝ ընդունո՞ւմ եք ցանկացած հրավեր… – Հազվադեպ եմ ասում ոչ: Ձեր նվագախմբի եւ ունկնդրի հետ առաջին

70 տարեկանի շեմն անընդունելի է բոլոր առումներով

Ինձ համար մտահոգիչ է ՀՀ Բարձրագույն կրթության մասին օրենքի նախագծի հոդված 28-ի 12-րդ կետի պահանջը, որն արգելում է 70 տարին լրացած անձին բուհում դասախոսական կազմի թափուր պաշտոնների տեղակալման համար մրցութային ընտրությանը մասնակցելուն: Թե ինչու այս դրույթը դարձավ օրենսդրական պահանջ, իմ սուբյեկտիվ կարծիքով, ընտրական գործընթացի վրա ամբիոնի վարիչների եւ դեկանների վարչական լծակների կիրարկման կանխարգելումն է: Սակայն,

«Մակրոնի հայտարարությունից հետո Թուրքիայում ակտիվ շահարկում են Հայոց ցեղասպանության հարցը». փորձագետ

Հատկապես արտգործնախարար Չավուշօղլուի արձագանքն էր կտրուկ՝ ուղղված եվրոպական երկրներին

1500 կրակոց` հայ դիրքապահների ուղղությամբ

Հունվարի 28-ից փետրվարի 3-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ-մարտավարական իրադրությունը եղել է հարաբերական հանգիստ: Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ՝ հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն

Ի՞նչ օգտագործել բրոնխիտի եւ հազի դեպքում

Բրոնխիտի եւ հազի դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել հետեւյալ խառնուրդը. 2 ճաշի գդալ թարմ սերուցքային կարագին խառնել 2 ձվի դեղնուց, մեկ թեյի գդալ ալյուր եւ 2 թեյի գդալ մեղր: Խառնուրդը ընդունել օրը 4-5 անգամ, ուտելուց առաջ: Բրոնխիտի եւ բրոնխիալ ասթմայի բուժման համար օգտակար է 10 գրամ գինարբուքի արմատների վրա ավելացնել 250 միլիլիտր ջուր, 15 րոպե

Մայր Հայաստանի եւ Արցախի մշակութային կապերը գտնվում են բարձր մակարդակի վրա. Բակո Սահակյան

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը, քննարկվել են մշակույթի ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ Մայր Հայաստանի եւ Արցախի մշակութային կապերը գտնվում են բարձր մակարդակի վրա՝ կարեւորելով

Հրաման և քթածակ. «Ազգ»

Ներողամիտ լինենք հարգելի ոստիկանապետի լեզվական անճշտությունների նկատմամբ, սակայն փաստենք, որ հունվարի 19-ից անցել է 14 օր, բայց որեւէ մեկը Վովա Գասպարյանին չի ներկայացրել մահվան ելքով ավտովթարների պատճառները: Հնարավոր է, անշուշտ, որ դրանք գաղտնի են ներկայացվում կամ ներկայացնելու պահը չի հրապարակայնացվում, սակայն այդ դեպքում ինչո՞ւ է ոստիկանապետը հրապարակային հրամայում, որ իրեն նման տվյալներ ներկայացնեն, ասենք՝ ոստիկանությունում

Ինչո՞ւ կ՛առարկենք. «Ասպարեզ»

«Ասպարեզ». Արամ Մանուկեանի յուշարձանի նախագծին շուրջ ծաւալող հրապարակային վէճը կը բխի բարոյական այն նորմերէն, որոնք կը սահմանեն էութիւնը հայ անկախ պետականութեան գաղափարին։ Արամը Հայաստանի Հանրապետութեան  հիմնադիր հայրը չէ միայն։ Ան հարազատ խորհրդանիշն է բոլոր ժամանակներու մեր ինքնիշխան պետականութեան։ Եւ ան վերջնական չափանիշն է, որմով պիտի չափուին բոլոր ներկայ եւ ապագայ սերունդները Հայրենիքի եւ Սփիւռքի մեր ղեկավարութեան

Լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ փետրվարի 05-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:30-16:30 Մոսկովյան փ. 31 շենքի 9 մուտքը և հարակից հանրային բաժանորդները, Նար Դոսի փ. 73ա, 75, 77 շենքերը և հարակից հանրային բաժանորդները, Քաջազնունի փ. 7, 7/5, 9, 9/5 շենքերը, Վարդանանց

«Լրագրողների ներկայությունը արդար հիմունքներով աշխատող պաշտոնյային ոչ միայն չպիտի կաշկանդի, այլեւ պետք է ոգեւորի». Գևորգ Պետրոսյան. «Հրապարակ»

Նախկին սոցապնախարար, այժմ ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը, օրինակ, կարծում է, որ սա հակասում է ժողովրդավարության հիմունքներին։ «Լրագրողների ներկայությունը արդար հիմունքներով աշխատող պաշտոնյային ոչ միայն չպիտի կաշկանդի, այլեւ պետք է ոգեւորի»,- ասաց Պետրոսյանը։ Ֆինանսների նախկին փոխնախարար, էկոնոմիկայի նախարարի գլխավոր խորհրդական Պավել Սաֆարյանը «միանշանակ անկեղծ» պատասխանեց, որ իրեն կաշկանդում էր լրագրողների կողմից նիստերին հետեւելը։ «Մանավանդ էսօրվա մեր

Ինչի՞ց է դժգոհ Սերժ Սարգսյանը

Նա չի բացում փակագծերը, թե ԱԳՆ-ի գործունեությունում որո՞նք են եղել «որոշ թերացումները»

«Աֆրինի մասին Կարո Փայլանի հայտարարությունը զայրացրել է Թուրքիայի իշխանություններին». թուրքագետ (Տեսանյութ)

Թուրքական լրատվամիջոցներն ակնարկեցին, որ դա կարող է լավ չվերջանալ Կարո Փայլանի համար

Որքան է Հայաստանի տարբեր մարզերում միջին աշխատավարձի չափը. «Ժողովուրդ»

Չնայած տարածքային համաչափ զարգացման մասին իշխանությունների հայտարարություններին, Հայաստանի մարզերում սոցիալ-տնտեսական վիճակը տարբերվում է էապես: Սա երեւում է նաեւ միջին աշխատավարձի չափերից: Պաշտոնական փաստաթղթերից տեղեկացանք, որ 2017թ. ընթացքում ամենացածր աշխատավարձը վճարել են Արագածոտնի մարզում, միջինը՝ 122 հազար դրամ, երկրորդ տեղում ՀՀ ամենաաղքատը համարվող մարզն է՝ Շիրակը. այստեղ էլ վճարում են միջինը 132 հազար դրամ: Իսկ ահա

Հարց է՝ Մխիթարյա՞նն ավելի շատ օգուտ կբերի «Արսենալին», թե՞ Ալեքսիս Սանչեսը՝ ՄՅՈՒ-ին

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի եւ Ալեքսիս Սանչեսի տրանսֆերի շուրջ քննարկումները դեռ շարունակվում են: Անգլիական «Հալլ Սիթիի» եւ Ռուսաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լեոնիդ Սլուցկու համոզմամբ, Մխիթարյանը իր մոտիվացիայով եւ վարպետության աստիճանով կարող է դառնալ Պրեմյեր լիգայի վերջին հատվածի նոր հայտնությունը: «Դեռ մեծ հարցական է՝ ո՞վ ավելի շատ օգուտ կբերի. Մխիթարյանը՝ «Արսենալի՞ն», թե

Ծառուկյանի «Մուլտի գրուպ» կոնցեռնը աղբահանության վարձ չի մուծում. թաղապետը դիմել է դատարան. ՀԺ

Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի դեմ դատական հայցեր է ներկայացրել Երեւան քաղաքի դատարան: Արա Սադոյանը, ինչպես երեւում է, լուրջ է տրամադրված: Խոսքը բավական խոշոր գումարի մասին է: Որքա՞ն է Գագիկ Ծառուկյանի ընկերությունը պարտք աղբահանության համար, ինչ ընթացք են ստացել Կենտրոն

Պարզվել է ինքնասպանության փորձ կատարած անձի ինքնությունը. նա հոսպիտալացվել է

Փետրվարի 3-ին, ժամը 10:15-ին ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված միջին տարիքի տղամարդն անցել է Երևան քաղաքի Հաղթանակ կամրջի ճաղաշարը և սպառնում է ինքնասպանություն գործել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկենլ մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Փրկարարները կանխել են Ա. Ա.-ի ինքնասպանության փորձը, ով հոսպիտալացվել

Հայկո Բաղդատը բեռլինյան բեմում զրահաբաճկոնով է. «Ազգ»

Բեռլինում ապաստանած Էրդողանի քննադատ Հայկո Բաղդատը փողոց դուրս գալիս թիկնապահների ուղեկցությամբ է շարժվում, իսկ բեմում հայտնվում է զրահաբաճկոնով. երկյուղում է՝ Էրդողանի երկար, պատժիչ ձեռքը հետեւում է իրեն: Շաբաթվա սկզբին գերմանական մի շարք լրատվամիջոցներ ազդարարեցին վերոգրյալը՝ անդրադառնալով 1976-ին Թուրքիայում ծնված մեր հայրենակցի՝ լրագրող, կատակերգու Բաղդատի՝ գերմանական աքսորում էլ անդորր չգտած հոգեվիճակին: «Բիլդ»-ին տված հարցազրույցում Բաղդատը պատմել

Հենրիխ Մխիթարյանն այսօր խաղադաշտ կմտնի «Արսենալի» մեկնարկային կազմում (տեսանյութ)

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հաստատել է, որ Պրեմյեր լիգայի 26-րդ տուրի «Էվերթոնի» հետ խաղում Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ կմտնի մեկնարկային կազմում:  espn.com-ի փոխանցմամբ մարզիչն այս մասին հայտարարել է ուրբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում: Վենգերը, սակայն, վստահ չէ, թե Պյեր-Էմերիկ Օբամեյանգը կխաղա՞ արդյոք, քանի որ վերջին օրերին ջերմություն ուներ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031