Օրվա լրահոսը

Վանաձորում 45-ամյա տղամարդը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, ինքնաձիգից շուրջ 40 կրակոց է արձակել

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձոր քաղաքի սրճարաններից մեկում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 45-ամյա տղամարդուն: 2017 թվականի հուլիսի 30-ին ահազանգ էր ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 01:00-ի սահմաններում, Վանաձորի «Սայաթ-Նովա» զբոսայգում գործող սրճարանում կրակոցներ են հնչել: ՀՀ ՔԿ Լոռու մարզային

Երևանում 2017-ին կտրուկ նվազել են ծանր հանցագործությունները, ավելացել ավազակության դեպքերը. դատախազություն

Երևան քաղաքի դատախազությունում ամփոփվել են 2017թ.-ին կատարված աշխատանքները, մայրաքաղաքում հանցավորության դեմ պայքարի արդյունքները, արձանագրված հանցագործության դեպքերով հետաքննության և նախաքննության, դրանց նկատմամբ դատախազական հսկողության որակին առնչվող խնդիրները: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի անցկացրած խորհրդակցությանը մասնակցել են Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազները, Ոստիկանության և ՀՀ Քննչական կոմիտեի քաղաքային մարմինների ներկայացուցիչները: Երևան քաղաքի դատախազ Րաֆֆի Ասլանյանը ներկայացրել է

«Զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտումը  մարտական կարգապահությունը բարձրացնելու կարևոր նախապայմաններից է». Աղվան Հովսեփյան

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն, որտեղ մասնակցել է կայազորային քննչական բաժինների աշխատանքներին նվիրված խորհրդակցությանը։ Հրավիրված խորհրդակցությանը հրավիրվել և մասնակցել են նաև ԱՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը, ԱՀ ԱԱԾ տնօրեն Արշավիր Ղարամյանը։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման ուղղությամբ կատարված աշխատանքները, 2017 թվականին

Հերոս Կիրանց գյուղը բնակարանաշինության կարիք ունի

Սահմանագոտու երիտասարդ ընտանիքները տուն չունեն

Կոռուպցիան համատարած բնույթ է կրում. Heritage-ը Հայաստանի տնտեսությունը գնահատել է «հիմնականում ազատ»

Ամերիկյան Heritage Foundation վերլուծական կենտրոնը հրապարակել է աշխարհում տնտեսական ազատությունների ինդեքսը, որում Հայաստանը 68.7 միավորով զբաղեցնում է 44-րդ տեղը՝ դասվելով հիմնականում ազատ տնտեսություն ունեցող երկրների շարքում: Վարկանիշային աղյուսակում 50 միավորից ցածր հավաքված երկրները համարվում են «բացարձակ անազատ», 50-60 միավորը՝ «հիմնականում անազատ», 60-70՝ «համեմատաբար ազատ», 70-80՝ «հիմնականում ազատ», իսկ 80 միավորից բարձր՝ «ազատ»: Հայաստանի հետ նույն կատեգորիայում

Էդմոն Մարուքյանը շրջանառության մեջ է դրել նոր օրենքի նախագիծ

ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը  շրջանառության մեջ է դրել «Թվային տեխնոլոգիաների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկում է կարգավորել թվային արժույթի մայնինգի ոլորտը։ Նախագծով առաջարկվող կարգավորումները առավելագույնս լիբերալ են, մասնավորապես, պատգամավորի կողմից առաջարկվել է սահմանել, որ․ 1.Հայաստանի Հանրապետությունում մայնինգով կարող է զբաղվել 18 տարին լրացած ցանկացած ֆիզիկական, ինչպես նաև իրավաբանական անձ։ 2.Մայնինգով զբաղվելու

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Մեքսիկայի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մեքսիկական Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Նորմա Բերտա Պենսադո Մորենոն (նստավայրը՝ Մոսկվա): Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ իր ակտիվ և արդյունավետ գործունեությամբ նա կնպաստի Հայաստանի և Մեքսիկայի միջև համագործակցության ամրապնդմանն ու զարգացմանը: Նախագահ Սարգսյանը նշել է, որ չնայած երկու

«Տեռորի՛ստ Էրդողան» Հայաստանի քրդական համայնքի բողոքի ակցիան՝ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ (տեսանյութ). Ա1+

Այսօր՝ փետրվարի 2-ին, Հայաստանի քրդական համայնքը բողոքի ցույց է իրականացրել Երևանում՝ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց: Ցույցի նպատակն էր Աֆրինում՝ Թուրքիայի կողմից իրականացվող հանցագործությունների մասին բարձրաձայնելը: «Տեռորի՛ստ Էրդողան» վանկարկումներով նրանք պահանջում էին ՄԱԿ-ից և գերտերություններից՝ չլռել: Քրդական համայնքը ներկայացնող Կնյազ Հասանովը հայտարարել է, որ թուրքական ԶՈՒ-ն ինքնաթիռներով ռմբակոծում է Աֆրին քաղաքը և նրա շրջակա գյուղերի խաղաղ բնակչությանը՝ արգելված

«Բազմազավակ ընտանիքն ազգային արժեք է». Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 2-ին հանդիպել է բազմազավակ ծնողների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են «Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ օրենքի նախագծի դրույթներին առնչվող հարցեր: ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ բազմազավակ ընտանիքն ազգային արժեք է՝ հավելելով, որ մշտապես պետության ուշադրության առանցքում են նրանց հուզող հարցերն ու խրախուսելու կարեւորությունը: Անդրադարձ է կատարվել այդ ընտանիքների սոցիալական, կրթական,

Պավել Մանուկյանը դատավորին «սառցե թագուհի» կոչեց, իսկ Սեֆիլյանին մեղադրողներին նետեց՝ անցել եք աստվածակերության

Անդրադառնալով Սեֆիլյանին առաջադրված մեղադրանքին՝ Պավել Մանուկյանը տոնը բարձրացրեց՝ «Դուք էդ ինչի՞ մեջ եք մեղադրում այս մարդուն, ինչի՞ մեջ եք մեղադրում մեզ, ձեզ ինչի՞ տեղ եք դրել, ո՞ւմ տեղն եք դրել ձեզ, դուք մարդակերությունից պրծել եք, անցել եք աստվածակերության եւ Աստված ձեզ հաստատ չի ներելու»:

Որպես հանցակազմ են որակվել նույնիսկ որոշ ուսանողների՝ համալսարանական ճամբարում «քրդական երգերի տակ հայդուկային պարեր պարելու հանգամանքը

Թուրքիայի բանտերում գտնվող ուսանողների թիվը հասել է 69․301–ի (2016թ․ սեպտեմբերի դրությամբ)։

Սեֆիլյանի դատին միջնորդում են որպես վկա հարցաքննել նախագահին. «Նա ամեն ինչից տեղյակ է»

Երբ պաշտպանական կողմը Պավել Մանուկյանին հարցրեց, թե կա՞ մեկը, որին կարող ենք որպես վկա ներգրավել, որը տեղյակ է գործից, գիտի, թե իրականում ինչ է կատարվել՝ Պավել Մանուկյանը պատասխանեց, որ այս երկրում մեկը կա, որ ամեն ինչից տեղյակ է, այնպես որ կարող են այդ մեկին կանչել՝ Սերժ Ազատի Սարգսյանին:

Նախորդ տարվա համեմատ՝ բնակարանների առուվաճառքի գործարքների քանակն աճել է 23.7 %-ով

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգված դիտարկումների արդյունքների համաձայն՝ 2017 թվականին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցումների քանակը` 186585 միավոր, 2016 թվականի համեմատ աճել է 7.5 %-ով, այդ թվում Երևանում` 8.7 %-ով, իսկ մարզերում` 6.8 %-ով: 2017 թվականի ընթացքում անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքների ընդհանուր քանակի 30.0 %-ն

«Ի՞նչ խոստում տամ, որ հավատաք՝ ես անկախ եմ». դատավորը՝ Պավլիկ Մանուկյանին (Տեսանյութ)

«Ափսոսալու վիճակում եք: Ես ձեզ որպես մարդ եմ ընդունում, բայց չգիտեմ՝ ի՞նչ «օյին» են բերելու ձեր գլխին»,-իր հերթին ասաց Մանուկյանը

ՀՀ նախագահը հանձնաժողովի առջև խնդիր է դրել համարժեք արձագանքել Հայաստանի տնտեսության զարգացմանն ու առաջընթացին միտված ծրագրերին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) անդամների հետ: Հանդիպման սկզբում Հանրապետության Նախագահը նշել է, որ այսպիսի կազմով հանձնաժողովի հետ առաջին անգամ անցկացվող խորհրդակցությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դառնում է ինքնավար մարմին, որի վերաբերյալ նոր օրենքն արդեն ընդունվել է, փոխվել են հանձնաժողովի

Արմեն Սարգսյանը Մոսկվայում խոստացել է հետագայում ևս համանման հանդիպումներ ունենալ երիտասարդների հետ

Ս/թ. փետրվարի 1-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում կայացել է Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանի և ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի հանդիպումը մոսկովյան բուհերի հայ ուսանողների հետ: Երիտասարդների հետ հանդիպմանը Արմեն Սարգսյանը կարևորել է վերջիններիս մասնակցությունը Հայաստանի հասարակա-քաղաքական, տնտեսական, գիտական և մշակութային կյանքում, ինչպես նաև հետաքրքրվել է, թե ինչպիսին է Հայաստանի ապագայի

Ինչո՞ւ է դադարեցվել Թեղուտի լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի աշխատանքը

Ըստ փորձագետի՝ խնդիրը պոչամբարի հետ է կապված

Քանի Սլոյանի գլխով գնդակ խաղացող ադրբեջանցի բարբարոսներին հերոսացնող ազգը չի դատապարտվել, հայ զինվորի կյանքը վտանգված է. Մարիամ Ավագյան

«Միջազգային քաղաքականությունը կառուցվում է այն մեծ կեղծիքի վրա, որ 1992 թվականին ագրեսոր Հայաստանը հարձակվել է Ադրբեջանի վրա»

ՖԽՎ-ի Բյուրոյի նիստում ելույթ է ունեցել հայկական պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը

Փարիզում ընթացող Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի նիստում փետրվարի 2-ին ելույթ է ունեցել ՖԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը. «Հարգելի պարոն նախագահ, հարգելի գործընկերներ, շնորհակալ եմ հրավերի եւ Ֆրանկոֆոնիայի կազմակերպության գագաթնաժողովին ընդառաջ Հայաստանում իրականացվող աշխատանքները ներկայացնելու հնարավորության համար: 2018 թվականի հոկտեմբերի 11-12-ը Հայաստանը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը եւ երկու տարվա ընթացքում կնախագահի այդ կազմակերպությունում: Նման միջազգային

«Անհիմն է պնդումը, թե Սամվել Բաբայանն իմացել է ներկոտված «եվրոների» հանցավոր ծագման մասին». փաստաբան

Նախաքննությունը պետք է ապացուցեր, որ ներկոտված «եվրո» թղթադրամները ձեռք էին բերվել հանցավոր գործունեության արդյունքում, բայց նման ապացույց չկա քրեական գործի նյութերում

Հայաստան-ԵԱՏՄ առևտրի ծավալը 2017թ. աճել է շուրջ 25 տոկոսով. վարչապետը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը Ղազախստանի Ալմաթի քաղաքում այսօր մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին՝ նեղ և ընդլայնված կազմերով: Իր ելույթում ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել ղազախական կողմին և Ղազախստանի կառավարության ղեկավարին՝ ջերմ ընդունելության և նիստը բարձր մակարդակով անցկացնելու համար: Անդրադառնալով ԵԱՏՄ շրջանակում ինտեգրացիոն գործակցության զարգացմանը՝ Կարեն Կարապետյանը, մասնավորապես, նշել է. «Սա

«25.000 դրամ պարտքի համար տասնամյա աղջկաս առեւանգել էր». Եղվարդի բնակիչ

«Խաբել, տարել էր իր տուն, ասում էր մամայիդ ասա, փողը բերի տա, նոր թողնեմ, գնաս». Վարսենիկ Աբգարյան

Էդվարդ Նալբանդյան. «Թուրքիայում չեն կարող չգիտակցել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն անշրջելի է»

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանն «Ազատություն» ռադիոկայանի հարցին –Թուրքիայի արտգործնախարարը պոպուլիզմ է որակել Ֆրանսիայի Նախագահի վերջին ելույթում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հնչեցված դրույթները։ Ինչ կասեք դրա վերաբերյալ։ –Թուրքիայում չեն կարող չգիտակցել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն անշրջելի է: Պարզ է, որ շուրջ մեկ դար շարունակվող ժխտողական քաղաքականությունը ձախողվել է, սակայն Թուրքիան դեռ կառչած է մնում

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն Ալմաթիում առանձնազրույց է ունեցել Դմիտրի Մեդվեդևի հետ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Ալմաթիում, Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում, առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի իր գործընկեր Դմիտրի Մեդվեդևի հետ: Վարչապետները հայ-ռուսական տնտեսական օրակարգին վերաբերող մի շարք հարցեր են քննարկել, անդրադարձել երկու երկրների ապրանքաշրջանառության ծավալներին, տնտեսական կապերի զարգացմանը, ներդրումային ծրագրերի իրականացման հարցերին: ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ  ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

«Ինչո՞ւ էիք ստանձնել ՊՆ գործառույթը». զավեշտալի զրույց՝ դատավորի եւ «Իգլա»-ի գործով մեղադրյալի միջեւ

Անցել են, չէ,՞ ժամանակները, երբ 90-ականներին բանակի համար փորձում էին տարբեր ճանապարհներով զենք հայթայթել եւ օգնել

Գարեգին Նժդեհի փողոցում բախվել են «Տոյոտա» և «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենաներ

Փետրվարի 1-ին, ժամը 18.10-ին, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 56/Ա հասցեի դիմաց իրար են բախվել «Տոյոտա» և «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետևանքով «ՎԱԶ-21213»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

«Ալիեւը հասկանում է, որ իր հասարակությանը չի կարող տալ խոստացածը»

«Ադրբեջանին թվում էր, թե Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կարող է նետել աղբարկղը, բայց ԵԱՀԿ-Ադրբեջան բացատրություններից հետո ստիպված եղավ թեկուզ ձեւական, բայց համաձայնել, որ այդ կետն իրականանա»,- «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով այն փաստին, որ վերջերս Կրակովում ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել յոթ հոգով ավելացնել Արցախյան հակամարտության շփման գոտում ԵԱՀԿ մշտադիտարկողների թիվը,

Ինչպես են աջ ղեկի դեմ պայքարել Վրաստանում եւ Ղրղըզստանում

Բանախոսները ներկայացնում են իրենց երկրի օրինակը

Պատահար Արին-Բերդի փողոցում. 53-ամյա վարորդը մահացել է

Փետրվարի 1-ին, ժամը 8.10-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արին-Բերդի փողոցի թիվ 2/1 հասցեի մոտ բախվել է խանութի աստիճաններին և կողաշրջվել: Վարորդը` 1965 թ. ծնված Արտուշ Գրիգորյանը, տեղում մահացել է: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

«Այն կայքի մասին, որ իմանում են facebook-ից, այլևս չեն իմանա, իսկ մյուսների հանրայնությունը կընկնի». Փորձագետ

Սամվել Մարտիրոսյանը՝ facebook-ում սպասվող փոփոխությունների մասին

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031