Օրվա լրահոսը

Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին. «Ազատություն»

«Ազատություն» ռ/կ. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ամանորյա շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ ուղերձում Պուտինն ընդգծել է, որ բոլորովին վերջերս Հայաստանն ու Ռուսաստանը նշեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը և Բարեկամության, համագործակցության ու փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակը, որոնք նա նշանակալից է որակել: Ռուսաստանի նախագահը վստահություն է հայտնել, որ համատեղ

Սահմանամերձ Նոյեմբերյանի տոնական, գիշերային շքեղությունը

Զբոսայգին հրապուրիչ տեսք ունի

Սիրիայի բանակն ահաբեկիչներից Համա նահանգի 8 բնակավայր է ազատագրել. 1in.am

1in.am. Սիրիայի կառավարական բանակը դաշնակիցների աջակցությամբ «Ջեբհաթ ան-Նուսրայի» գրոհայիններից ազատագրել է 8 բնակավայր Համա նահանգի հյուսիսային մասում: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է ռազմական աղբյուրը Սիրիայում: «Բանակին հրետանու աջակցությամբ հաջողվել է վերադարձնել Աթշան, Ալ-Համդանիա, Ալ-Սլումիա, Աբու-Օմար, Նասիրիա, Թիլյալ Զաաթարի, Մուրեք և Ջադվայյա գյուղերի և բնակավայրերի վերահսկողությունը»,- հայտնել է աղբյուրը: Գործողության ժամանակ ոչնչացվել են գրոհայինների կրակային

Հռոմի պապը և Էրդողանը քննարկել են Երուսաղեմի հարցը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  հեռախոսազրույց է ունեցել Հռոմի պապ Ֆրանցիսկոս 1-ինի հետ։ Ըստ թուրքական «Gunes» լրատվամիջոցի՝ կողմերը քննարկել են Երուսաղեմի շուրջ ստեղծված իրավիճակը։ Թուրքիայի նախագահը  մեկ անգամ ևս կրկնել է իր այն կարծիքը, ըստ որի՝ ԱՄՆ-ն սխալ որոշում է կայացրել՝ Երուսաղեմը ճանաչելով Իսրայելի մայրաքաղաք։ Հիշեցնենք, որ բանաձևը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա էր ներկայացվել Եմենի և

Թամար Հովհաննիսյանի կարծիքով, Նիկոլ Փաշինյանի մեջ խոսում է վիրավորվածությունը

«Նիկոլի պարը ձախողվեց, որովհետեւ նման հաշվենկատ քայլեր «Սասնա ծռերի» կողմից չէին կարող ընդունվել»:

Այցելել են հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր` շնորհավորելու սահմանապահ զինծառայողների Ամանորը

Դեկտեմբերի 29-ին Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանն այցելել է հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր` շնորհավորելու սահմանապահ զինծառայողների Ամանորը եւ Սուրբ Ծնունդը: Նրա հետ մեկտեղ դիրքեր են այցելել նաեւ շրջանի դատախազ Մհեր Մանգասարյանը եւ դատավոր Սպարտակ Գրիգորյանը: Դիրքերում նրանք ծանոթացել են նաեւ դիրքապահների առօրյային եւ զրուցել նրանց հետ: Շրջվարչակազմի ղեկավարը շնորհավորանքի իր խոսքում նշել է,

Գորիսում բազմազավակ ընտանիքները բնակարանամուտ են տոնում (Տեսանյութ)

2017թ. բնակարան ստանալու խնդրանքով, բազմազավակ երեք ընտանիքներ դիմել են երկրի նախագահ Սերժ Սարգսյանին և Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին: Խնդրի լուծմանը ընթացք է տրվել. բազմազավակ ընտանիքները Նոր տարին դիմավորում են նոր բնակարաններում: Տեսանյութը՝ Գորիսի համայնքապետարանի

«Քանի որ տղաների գործողությունները չեն դիտարկում որպես ապստամբություն, այդտեղից էլ հարցը չի հստակեցվում». Սյուզան Սիմոնյան

«Երբ դատարանը «Սասնա ծռերի. գործողությունները դիտարկի որպես ապստամբություն, նրանք կդառնան քաղբանտարկյալներ»

Թորոս Սէֆիլեան. ունենալ անկախ, խաղաղ ու բարեկեցիկ պետութիւն որտեղ արդարութիւնն ու արժանապատուութիւնը ամենաբարձր աստիճանաչափի վրայ են

Սիրելի Հայ Ժողովուրդ, Ազգային ազատագրական պայքար մղող յարգելի զինակիցներ, հայրենիքի գործին աջակից յարգարժան հայրենակիցներ. Շատ կը ցաւիմ, որ անկախութիւն հռչակելէն 26 անց տակաւին ՀՀ իշխանութիւններուն վրայ աւելի մեծ ազդեցութիւն ունին միջազգային կառոյցներն ու այլ պետութիւններու քաղաքականութիւնը, քան Հայաստանի քաղաքացիական հանրութիւնն ու հայ ժողովուրդը՝ ընդհանրապէս։ Անցնող 2017 թուականին եւ նախորդ տարիներուն Հայաստանի կեանքէն ներս անորոշութիւնն ու

Մովսես Հակոբյան. մեզ հաջողվել է թշնամուն խաղաղություն պարտադրել

2018 թվականը կարևոր տարի է լինելու մեր բանակի համար: Ազգ-բանակ գաղափարի իրագործման շրջանակներում շարունակական աշխատանքներ են կատարվելու:

Սերժ Սարգսյանը ստորագրել է Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մա­սին օրենքը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մա­սին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու

Ամանորյա նվեր՝ Գյումրիի անապահով ընտանիքին

Տարեմուտի այս գեղեցիկ նվերը նախատեսված էր 4 երեխաների մայր Ռուզաննա Վանյանի ընտանիքի համար: Նվերը Կամչատկայի հայ համայնքի կողմից հանձնեց համայնքի ղեկավար, բարերար Արթուր Խաչատրյանը:

Ինչու է կարճվել քրգործի վարույթը Հրազդանի քաղաքապետի որդու նկատմամբ. ըստ փորձագետների՝ նա վրաերթը կանխելու տեխնիկական հնարավորություն չի ունեցել. «Փաստինֆո»

Հրազդանի քաղաքապետի որդու մասնակցությամբ մահվան ելքով ավտովթարի դեպքով 4 փորձաքննություն է նշանակվել, որոնցից երեքով փորձագետները դժվարացել են ասել վարորդի կողմից խախտում կա՞, թե՝ ոչ: «Փաստինֆո»-ն Քննչական կոմիտեից տեղեկացավ, որ գործով 4 անգամ դատաավտոտեխնիկական փորձաքննություն է նշանակվել, քանի որ փորձագետները պատճառաբանել են, թե տվյալները բավարար չեն, ուստիև՝ իրենք չեն կարող ասել վարորդի կողմից խախտում կա՞, թե՝

Նախատոնական կուտակումներ՝ հացի փռերի ու մսավաճառների մոտ

Դեռ դեկտեմբերի սկզբից Վանաձորի խանութներում ու «Լաչինի միջանցք» կոչվող շուկայում ասեղ գցելու տեղ չկա: Մարդիկ նոր տարվան են պատրաստվում: Որքան ամանորին քիչ օրեր են մնում, այնքան մարդկանց կուտակումները տարբեր տաղավարների մոտ մեծանում է: Այսօր վաղ առավոտից կուտակումների կարելի էր հանդիպել հատկապես հացի փռերի մոտ: Տեսարանին նայելով մտածում էիր, թե 90-ական թվականներն են վերադարձել՝ վանաձորցիներն էլ

Մարդու համար կարևորը ոչ թե ժամանակի փոփոխությունն է կյանքում, այլ մարդու կյանքի փոփոխությունը ժամանակի մեջ. Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան

Նոր տարվա սկզբին կանգնած հին և նոր տարիները շաղկապող ժամանակի մեջ, պիտի վերագնահատենք և վերարժևորենք կյանքի այն ուղին, որով անցել ենք, և որը մեզ դեռ սպասում է:

Կարեն Կարապետյան. Տնտեսությունը բնութագրող տարեկան արդյունքները լինելու են ավելի լավը, քան նախատեսել էինք 2016 թվականին և դրական տարբերվող

Հայաստանը կլինի տրամաբանական, լավ ապրող և ապագային վստահ նայող երկիր: Մեզ անհրաժեշտ է երկրում հանդուրժողականության մթնոլորտի ապահովում, փոխադարձ հարգանք և երկիրը զարգացնելու նպատակի շուրջ համախմբում:

Սեյրան Օհանյան. Տեղեկատվական դաշտը ողողված է պրիմիտիվ բանսարկություններով, կենցաղային մակարդակի բամբասանքով

Մերժում և դատապարտում եմ ինքնանպատակ բանսարկություններով արհեստական շիկացած մթնոլորտ ստեղծելու յուրաքանչյուր էժանագին հնարանք և փորձ:

Խիստ և անհանդուրժող ենք լինելու այն վարորդների նկատմամբ, ովքեր ոգելից խմիչք օգտագործած տրանսպորտային միջոց կվարեն. Եգոր Կարապետյան (տեսանյութ)

Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանի խոսքը տոնական օրերին արտակարգ ռեժիմի ծառայության վերաբերյալ

Իհարկե, թերացումներ ու վրիպումներ էլ ունեցանք. Վլադիմիր Գասպարյանի շնորհավորանքը (տեսանյութ)

Ոստիկանության կոլեգիայի անունից և անձամբ` Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորում եմ ոստիկանության անձնակազմին, ոստիկանության զորքերի զինծառայողներին, վետերաններին, բոլորին, որ զինակից եղան նախանշված ծրագրերի ևս մեկ տարին կյանքի կոչելու գործում: Համատեղ նվիրումով ու ջանքով, դիմակայելով ժամանակակից մարտահրավերներին, կատարելով հասարակական կարգի պահպանման և քաղաքացու իրավունքների պաշտպանության գլխավոր առաքելությունը, Հայաստանի ոստիկանությունը հաստատուն շարունակեց իր ընթացքը համակարգի

Ոստիկանության ստորաբաժանումներն անցան արտակարգ ռեժիմի ծառայության (տեսանյութ)

Դեկտեմբերի 30-ին ոստիկանության ստորաբաժանումներն ուժեղացված ծառայությունից անցան արտակարգ ռեժիմի ծառայության: Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին մայրաքաղաքում ծառայության դուրս եկող անձնակազմերի ստուգատեսն ընդունեց ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը: Ոստիկանության պետն առաջադրեց Երևանի կայազորի, ճանապարհային ոստիկանության, պետական պահպանության գլխավոր վարչության, հասարակական կարգի ապահովման վարչության և այլ ստորաբաժանումների պարեկային խմբերի խնդիրները արտակարգ ռեժիմի ծառայության ընթացքում: Ուժեղացված ծառայության

2018 թվականը հոբելյանական տարի է լինելու մեր սիրելի քաղաքի համար. Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով Սիրելի՛ համաքաղաքացիներ, Շուտով միասին կդիմավորենք 2018 թվականը: Հնի ու նորի այս ճամփաբաժանին նախ և առաջ ամփոփում ենք անցնող տարին՝ այն հաստատուն վստահությամբ, որ անպայման ամրապնդելու և ավելացնելու ենք բոլոր ձեռքբերումները, որ ունեցել ենք անցնող տարում: Երևանն այսօր աշխարհում ճանաչելի է որպես անվտանգ, համաչափ զարգացող,

«Վանաձոր» ՔԿՀ-ի տարածք թմրամիջոցներ ապօրինի տեղափոխելու և իրացնելու փորձ. հարուցվել է քրեական գործ

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ի տարածք թմրամիջոցներ ապօրինի տեղափոխելու և իրացնելու փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քննված քրեական գործը: Հատուկ քննչական ծառայությունում հիշյալ քրեական գործի նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ նույն ՔԿՀ-ի

APPLE ընկերությունը ներողություն է խնդրում (Տեսանյութ). «Ամերիկայի ձայն»

«Ամերիկայի ձայն». Համաշխարհային հսկա APPLE ընկերությունը ներողություն է խնդրել իր հաճախորդներից հին մոդելների հեռախոսներն արհեստականորեն դանդաղեցնելու համար: Արման ԹԱՐՋԻՄԱՆՅԱՆ  

Զոհված ազատամարտիկների ծնողների և հարազատների այցելություն՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոն. երթուղիներ

ՀՀ պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 31-ին կազմակերպում է զոհված ազատամարտիկների ծնողների և հարազատների այցելություն «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Այցելության համար հատկացված ավտոբուսները կմեկնեն հետևյալ երթուղիներով. Երթուղի 1-ին` Դավիթաշեն (Երևան Սիթի սուպերմարկետ) – 16-րդ թաղամաս – 15-րդ թաղամաս (Չաուշի արձան) – Հալաբյան փողոց (Թումո կենտրոն) – Մարզահամերգային համալիր – Լենինգրադյան փողոց («Ռոբերտո» հանրախանութ) – Մալաթիա (շուկա) – «Եռաբլուր» զինվորական

Ղազախստանի պետական պարգև՝ Էդվարդ Նալբանդյանին

Դեկտեմբերի 30-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ղազախստանի դեսպան Տիմուր Ուրազաևին։ Տիմուր Ուրազաևն Էդվարդ Նալբանդյանին հանձեց Ղազախստանի Նախագահի կողմից շնորհված «Ղազախստանի անկախության 25-րդ տարեդարձի» ոսկե մեդալը՝ հայ-ղազախական հարաբերությունների զարգացան գործում նշանակալի ավանդի համար։ ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչություն

Հայրենակցական միությունները կանգնած են ֆինանսական ճգնաժամի առաջ. Հովհաննես Գրիգորյան (տեսանյութ). Ա1+

Հայաստանում գործող հայրենակցական միությունների մի մասը հայտնվել է լուրջ ճգնաժամի առաջ. դրանց մի մասն արդեն փակվել է, մյուս մասը հազիվ գոյատևում է: «Այն հայրենակցական միությունները, որոնք տարբեր առիթներով կարողանում են ինչ-որ գործեր ծավալել,  քաղաքական իրադարձությունների ժամանակ լինել իշխանության կողքին, նրանք կարողանում են գոյատևել»,- ասում է «Հաճըն» հայրենակցական միության նախագահ Հովհաննես Գրիգորյանը: Հայրենակցական միությունները երկարամյա պատմություն

Տարոն Մարգարյանն այցելել է մայրաքաղաքում տեղակայված ՀՀ ՊՆ զորամաս

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ավանդույթի համաձայն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ այցելել է մայրաքաղաքում տեղակայված ՀՀ ՊՆ զորամաս, հանդիպել ժամկետային զինծառայողներին: Քաղաքապետի հետ միասին զորամաս են այցելել նաև ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ներկայացուցիչներ: Գալիք տոների առթիվ շնորհավորելով զինծառայողներին և սպայական

«2018-ը խորհրդանիշներով լի տարի է լինելու. արցախյան շարժման 30-ամյակն է, Առաջին Հանրապետության հարյուրամյակը, մեր մայրաքաղաքի 2800-ամյակը»

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցը «Օրակարգից դուրս» հաղորդաշարին – Պարո՛ն Նալբանդյան, Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը, որը ստորագրվեց այս տարի՝ փաստորեն, չորս տարի անց, «և՛-և՛» սկզբունքով, կարելի է համարել մեր արտաքին քաղաքականության առանցքային ձեռքբերումներից՝ ոչ միայն այս տարվա, այլև առհասարակ: Կարո՞ղ ենք պնդել, որ այս համաձայնագիրը որևէ կերպ չի ազդի Հայաստանի՝ ԵԱՏՄ-ում ստանձնած պարտավորությունների կատարմանը: – Երբ որոշում

Հայաստանի և Մադագասկարի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների շուրջ

Դեկտեմբերի 29-ին արտգործնախարար, Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նախագահ Էդվարդ Նալբանդյանը հեռԱխոսազրույց ունեցավ Ֆրանկոֆոնիայում նախագահող երկրի՝ Մադագասկարի արտգործնախարար Անրի Ռաբարի-Նձակայի հետ։ Զրույցի ընթացքում անդրադարձ արվեց երկկողմ օրակարգի հարցերին, մասնավորապես բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպմանը։ Հայաստանի և Մադագասկարի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից մտքեր փոխանակեցին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների շուրջ։ ՀՀ ԱԳՆ

«Արձանագրված հաջողությունների շարքում ամենակարևորը մեր 26-ամյա հանրապետության անկախության և պետականության ամրապնդման ուղղությամբ կատարված շարունակական աշխատանքն էր և զինված ուժերի կատարելագործումը»

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Հարգելի հայրենակիցներ ՊԲ-ի սիրելի զինծառայողներ, Անցնող տարին մեկ անգամ ևս հնարավորություն է ընձեռում վերագնահատել 2017-ի ընթացքում մեր ունեցած ձեռքբերումներն ու բացթողումները և ըստ այդմ կատարել համապատասխան հետևություններ: Արձանագրված հաջողությունների շարքում, թերևս, ամենակարևորը մեր 26-ամյա հանրապետության անկախության և պետականության ամրապնդման ուղղությամբ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031