Օրվա լրահոսը
Այրվել է ավտոմեքենա
Դեկտեմբերի 29-ին, ժամը 15:33-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի Արարատյան փողոցում գտնվող գազալցակայանում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:53-ին, մարվել՝ 18:03-ին: Ամբողջությամբ այրվել է «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան (պ/հ չի հաջողվել պարզել), գազալիցքավորիչ սարքը, իսկ «ՎԱԶ 2106» մակնիշի 64 UO 017 պետհամարանիշով
Տարոն Մարգարյանը հանձնարարել է խստորեն վերահսկել տրանսպորտի աշխատանքի պատշաճ կազմակերպումն ու ապահովումը
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը տարեվերջյան խորհրդակցություն է անցկացրել
Հանցավորության հիմնական ցուցանիշները 2017թ. անցած 11 ամիսների կտրվածքով
Հանցավորության շարժընթացի պաշտոնական ցուցանիշները պարբերական վերլուծության են ենթարկվում ՀՀ դատախազության ստորաբաժանումների կողմից, ձեռնարկվում են օրենքով նախատեսված միջոցներ՝ պատճառները, պայմանները պարզելու, կանխարգելման անհրաժեշտ ուղղություններն ակտիվացնելու, հանցագործությունների լիարժեք բացահայտումը, մեղավոր անձանց պատասխանատվությունն ապահովելու նպատակով: 2017թ. անցած 11 ամիսների ընթացքում հանցավորության շարժընթացի վիճակագրական վերլուծությունը վկայում է, որ առանձին հանցատեսակներով, հատկապես ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով, հանցավորության նվազման և
Արտահերթ զեկույց Հայաստանում փախստականների և ապաստան հայցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ
Դեկտեմբերի 29-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ներկայացվել է Հայաստանում փախստականների և ապաստան հայցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցը: Այն մշակվել է Պաշտպանի աշխատակազմի և Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) հայաստանյան գրասենյակի կողմից համատեղ իրականացվող ծրագրի շրջանակում: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՄԱԿ ՓԳՀ
Գյուղատնտեսության փոխնախարար. «2018-ը թող բերքառատ լինի, նախարարության հոգսը՝ բերքի իրացումը»
Այսօր լրագրողների հետ տարեվերջյան հանդիպման ժամանակ ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը նշեց, որ կլիմայական անոմալ երևույթներն, ընդհանուր առմամբ բացասական ազդեցություն թողեցին գյուղատնտեսության վրա: Սակայն փոխնախարարը գերադասեց այս պահին խոսել դրականի մասին: «Դրականը շատ է եւ հույս ունենանք, որ եկող տարի բարեգութ կգտնվի: Այս պահի դրությամբ ցրտահարության ռիսկն իսպառ վերացել է: Չնայած դաշտերը բաց են, չկա
Էդվարդ Նալբանդյանն այցելել է ՀՀ Զինված ուժերի զորամաս
Դեկտեմբերի 29-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց ՀՀ Զինված ուժերի N զորամաս: Շնորհավորելով զինծառայողներին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ` Էդվարդ Նալբանդյանը զինվորականներին մաղթեց առողջություն, տոկունություն, խաղաղ երկինք և անփորձանք ծառայություն: Զինվորականների հետ զրույցի ընթացքում արտգործնախարարը խոսեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերի մասին և պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին: Դիմելով զորամասի սպայական
«Երևանցիները մեզնից ակնկալում են ավելին». Տարոն Մարգարյան
Տարեվերջյան ընդունելություն՝ Երևանի քաղաքապետարանում
Ռոգոզինը չհայտարարված այցով մեկնել է Բաքու, հանդիպել Ալիևի հետ. «Ազատություն»
«Ազատություն» ռ/կ. Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, ով համակարգում է ռազմարդյունաբերական ոլորտի աշխատանքները, չհայտարարված այցով մեկնել է Բաքու և բանակցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հանդիպումից հետո Ռոգոզինն այդ մասին լուսանկար է հրապարակել Ֆեյսբուք սոցիալական կայքի իր էջում, չմանրամասնելով՝ ինչի շուրջ են կողմերը բանակցել:
Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է կաշառքով վարորդական իրավունքի վկայական ստանալու փաստով քննված ևս մեկ քրեական գործի նախաքննությունը
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել են ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու, դրան օժանդակելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև կաշառքի միջնորդության դեպքեր: Արդյունքում մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության աշխատակիցներին և կաշառքի միջնորդություն կատարած անձին: Այսպես, նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով պարզվել է,
Ինչու է իջնում Կարեն Կարապետյանի վարկանիշը՝ ըստ ՀՀԿ-ականների
Գալուստ Սահակյանի մեկնաբանությամբ՝ վարչապետն այնպիսի աշխատանք է, որ անընդհատ բարձրանում եւ իջնում է: «Գելափ ինթերնեյշնլի» հայաստանյան ներկայացուցչության վերջին հարցումներով, որն անցկացվել էր նոյեմբերի 10-22-ը, վարչապետ Կարեն Կարապետյանի վարկանիշը զգալիորեն իջել էր: Ըստ սոցհարցումների՝ մարդկանց ընդամենը 26.2 տոկոսն է դրական գնահատում վարչապետ Կարեն Կարապետյանի աշխատանքը, ու նրանից ավելի դժգոհ են, քան նախագահ Սերժ Սարգսյանից, որի աշխատանքը
«Ծռերի տղաների հանդեպ բռնություն գործադրած ոստիկանները անպայման պատասխան կտան». Ալիկ Սարգսյան. «Ա1+»
Հանրապետական պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը չի հասկանում, թե ինչպես է ձգձգվում Սասնա ծռերին 6 ամիս առաջ դատարանում ծեծի ենթարկելու գործի քննությունը, եթե կա տուժող, կա բողոք եւ բռնության ենթարկող. «Միգուցե դրանք են մի բան արել, սրանք էլ հակադարձել են ուղղակի, քաշքշուկ ա ստեղծվել»: Պարոն Սարգսյանը վստահեցնում է, որ ոստիկանությունը երբեք չի գնա այնպիսի քայլի,
Նոր զարգացումներ՝ ԵԽԽՎ-ում. հրատապ քննարկում, նախագահի նոր թեկնածու
ԵԽԽՎ ղեկավարության և ՌԴ ներկայացուցիչների միջև Վեհաժողովում ռուսական պատվիրակության ներկայացվածության և ներգրավվածության վերաբերյալ քննարկումներ են ընթանում: Արդեն հայտնի է՝ ով է լինելու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նոր նախագահի թեկնածուն, եթե, իհարկե, չխախտվեն պայմանավորվածությունները: Հունվարի 22-26-ը կայանալիք ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին մի շարք զարգացումներ են սպասվում, մասնավորապես՝ Վեհաժողովն ընտրելու է նախագահ, մարդու իրավունքների հանձնակատար: «Առավոտը» ԵԽԽՎ
Ռուսաստանը և Թուրքիան կնքեցին S-400-ների համաձայնագիրը. «Ազատություն»
Այսօր Մոսկվան և Անկարան ավարտել են ռուսական S-400 (C-400) հակաօդային պաշտպանության համակարգերի՝ Թուրքիային վաճառելու գործարքի ձևակերպումը: Ստորագրվել է 2 միլիարդ 500 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրը՝ ռուսական վարկով Անկարան ռուսական հրթիռներ է գնում: Ըստ համաձայնագրի՝ Ռուսաստանը Թուրքիային վաճառելու է S-400 հակաօդային պաշտպանության չորս համակարգ: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ առաջին երկիրն է, որ Ռուսաստանի հետ նման խոշոր ռազմական
2017-ի «եղած-չեղածը»
2017 թվականի ավարտին մի քանի օր է մնացել, ամփոփելով անցնող տարին՝ առանձնացնենք որոշ կարեւոր իրադարձություններ: 2017-ի քաղաքական կարեւոր իրադարձություններից էին Ազգային ժողովի ընտրությունները: Եկող տարի Հայաստանի Հանրապետությունը, այսպես ասած, անցնելու է խորհրդարանական կառավարման համակարգին: Այս տարվա ԱԺ ընտրություններն ու խմբակցությունների կազմը թերեւս հենց դրանով էին կարեւոր, քանի որ եկող տարի երկրի գլխավոր պաշտոնյան ու ղեկավարը
Բակո Սահակյանը մասնակցել է զինծառայողների համար նորակառույց շենքի բնակարանամուտի արարողությանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 29-ին այցելել է Հադրութի շրջանի Մեխակավան բնակավայր եւ մասնակցել պաշտպանության բանակի զինծառայողների համար նորակառույց բազմաբնակարան շենքի բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը: Բակո Սահակյանն ընդգծել է, որ զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավումն այսուհետ եւս կմնա իշխանությունների ուշադրության կենտրոնում: Այնուհետեւ Նախագահը ներկա է գտնվել Մեխակավանում կազմակերպված ամանորյա տոնական միջոցառմանը: Երկրի ղեկավարը շնորհավորել է բոլորին
Ա. Բիլյանին նշանակվել է դեղորայքային բուժում. ստացիոնար բուժման կարիք չի արձանագրվել. ՀՀ ԱՆ ՔԿՎ
Զանգվածային լրատվության միջոցներով պարբերաբար հրապարակվող տեղեկությունն այն մասին, որ ՀՀ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Արմեն Բիլյանն ունի առողջական խնդիրներ և պատշաճ բուժօգնություն չի ստանում, իրականությանը չի համապատասխանում: Կրկին տեղեկացնում ենք, որ դեկտեմբերի 21-ին Քրեակատարողական ծառայության բժշկական աշխատանքային հանձնաժողովի զննությամբ Ա. Բիլյանի մոտ ախտորոշվել է «Հարմարվողականության խանգարում», և նշանակվել է դեղորայքային բուժում` «Նովոպասիտ» դեղամիջոցը: Լրացուցիչ
Գագիկ Սուրենյան. «2017 թվականին մենք կլիմայական բազմաթիվ անոմալիաների ականատես եղանք»
Մենք 2017 թվականին կլիմայական բազմաթիվ անոմալիաների ականատես եղանք: Այս առումով 2017 թվականը արտառոց տարի էր այն առումով, որ հունվար, փետրվար ամիսներին, մարտն էլ հետը, մենք ունեցանք անոմալ ցուրտ եղանակ եւ օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կլիմայական նորմայից ցածր էր 8-ից 10 աստիճանով: Դրան հաջորդեցին աննախադեպ շոգ, երաշտային պայմաններով ամառային ամիսները, հատկապես հուլիսը եւ օգոստոսը, երբ
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի խցերից մեկում «գեյզեր» կար
Կալանավայրերում մեծ թիվ են կազմում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի տարեկան հաշվետվություններն ունեն մեկ՝ կանխարգելիչ նպատակ: Ամփոփվել եւ առանձին գրքույկով լույս է տեսել հասարակական դիտորդական խմբի 2016 թվականի պատկերը: Խմբի կողմից կատարվել է 94 այցելություն: Նկատենք, որ 48,3 տոկոսը վերաբերել է քրեակատարողական հիմնարկներում
Ինչպես սնվել տոնական օրերին
Շատ հաճախ տոնական օրերին սնունդը կարող է պատճառ դառնալ ոչ միայն սննդային թունավորումների, այլև մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումների, եթե չարաշահեք դժվարամարս կամ միմյանց հետ ոչ համատեղելի մթերքներ: Որպեսզի չլինեն նման խնդիրներ, ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս` 1.Սահմանափակե՛լ տապակած և ճարպոտ կերակրատեսակների օգտագործումը: Նախապատվությունը տալ եփման, շոգեխաշման, ջեռեփման եղանակով պատրաստված սնունդին: 2.Սահմանափակե՛լ շաքարի օգտագործումը,
Դատապարտյալի փախուստի փորձը եղել է կազմակերպված
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Արմենիա բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից զենքի գործադրմամբ դատապարտյալի փախուստի փորձը կազմակերպելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. քրեական գործն ուղարկվել է դատարան: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Դ.Գալստյանը բուժզննում անցնելու նպատակով 2017թ. հոկտեմբերի 2-ին տեղափոխվել է «Արմենիա բժշկական կենտրոն»
Տարեվերջյան «ամոթի» ցուցակը
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ներկայացրել է այն գերատեսչությունների «սեւ» ցուցակը, որոնք չեն պատասխանել ԻԱԿ-ի հարցումներին: Այն գլխավորում է ՀՀ կառավարության աշխատակազմը (ՏԱ պատասխանատու՝ Ալեքսանդր Ղազարյան): 2017թ. հունվարի 27-ին կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ կառավարության աշխատակազմ՝ խնդրելով տեղեկություն տրամադրել ծառայողական մեքենաների վերաբերյալ: Կառավարության աշխատակազմը պատասխան չի տրամադրել: Աշխատակազմը չէր տրամադրել տեղեկություններ նաեւ մեկ այլ՝
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը դեկտեմբերի 29-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար: Ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Երևանցիների շուրջ 68 տոկոսը վերջին մեկ տարվա ընթացքում մայրաքաղաքում կատարված փոփոխությունները գնահատել է դրական
«Gallup International Association» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը հրապարակել է արդեն 6-րդ տարին անընդմեջ անցկացվող «Երևանցիները՝ Երևանի մասին» հետազոտության արդյունքները, որով մայրաքաղաքի բնակիչները գնահատել են 2017 թվականի ընթացքում Երևանում կատարված աշխատանքները։ Հետազոտության արդյունքների հրապարակմանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Արմեն Հարությունյանը: «Gallup International Association» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության նախագահ Արամ Նավասարդյանը
Սամվել Կարապետյան. «Դաշնակցականներն ու հնչակյաններն իրար վրա էին կրակում. ժողովրդի հոգին են հանել կուսակցություններն՝ իրար ուտելով»
Հուշարձանագետը մեր պատմության էջերից դրվագներ է պատմում
Հունվար ամսվա կլիմայական բնութագիրը և ամսական կանխատեսումը
Հունվարը տարվա ամենացուրտ ամիսն է: Հանրապետության տարածքում օդի միջին ամսական ջերմաստիճանը -6.70C է, իսկ ամսվա առավել ցուրտ ժամանակահատվածը երկրորդ տասնօրյակն է, երբ ինտենսիվ ցրտեր դիտվում են անտիցիկլոնային եղանակային պայմաններում` հատկապես հյուսիս-արևմուտքում և Շիրակի բարձրավանդակում: Այդ շրջաններում հունվարի միջին ջերմաստիճանը կազմում է Գյումրիում -90C, Պաղակնում -120C (բացարձակ նվազագույնը դիտվել է 1961 թ. հունվարի 24-ին Պաղակնում` -42.20C):
«Եթե կարողանանք սիրել այն, ինչն ատում ենք, դա էլ կփրկի աշխարհը»
Ժամանակակից արվեստի ամենահեղինակավոր մրցույթի՝ Ֆլորենսի բիենալեում նկարիչ-դիզայներ Արման Նուռը, իր «Ճանճ» և «Ճանճ էվոլյուցիա» աշխատանքների շնորհիվ հաղթող է ճանաչվել և արժանացել Մեդիչիի Lorenzo IL Magnifico ոսկե մեդալին: Նա սիրով պատասխանեց մեր հարցերին: -Ինչպե՞ս որոշեցիք մասնակցել մրցույթին: – Որոշումը շատ վաղուց է կայացվել՝ մոտ 7 տարի առաջ: Ես 15 տարի ոչ մի մրցույթի չէի մասնակցում. տարբեր
Նվազել են մանկական մահացության և թերաճության ցուցանիշները
Վերջին տասնամյակում մեր երկրում մանկական մահացության ցուցանիշը կիսով չափ նվազել է` 2016 թվականին կազմելով 8.8 պրոմիլե։ Հայաստանի ժողովրդագրական, առողջապահական 2015-2016թթ. հետազոտության տվյալներով վաղ հասակի (0-5 տարեկան) երեխաների թերաճության ցուցանիշը կրճատվել է գրեթե 2 անգամ` դառնալով 9%, իսկ մինչև 6 ամսական երեխաների բացառապես կրծքով կերակրման ցուցանիշն աճել է 10 տոկոսով՝ հասնելով 45%-ի: Երեխաների առողջության և սնուցման
ՀԲՖ-ն ամփոփեց տարին, իսկ Հրաչյա Ռոստոմյանը վերընտրվեց նախագահի պաշտոնում
Կայացավ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի 2017 թվականի ամփոփիչ նիստը, որի ընթացքում տեղի ունեցան նաև ֆեդերացիայի նախագահի ընտրություններ: ՀԲՖ ներկայիս նախագահ Հրաչյա Ռոստոմյանը միաձայն վերընտրվեց պաշտոնում: Ֆեդերացիան կրկին կունենա 4 փոխնախագահներ՝ Արա Պողոսյան, Վահագն Հարությունյան, Ջեկ Գալաջյան և Սուրեն Զոհրաբյան: Եթե Պողոսյանը, Հարությունյանը և Զոհրաբյանը վերընտրվեցին իրենց պաշտոններում, ապա Ջեկ Գալաջյանը անգամ է դառնում ՀԲՖ փոխնախագահ: Նշվեց,
Երաժշտական հրավառություն` Կամերային երաժշտության տանը
Վերջերս Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ Գալա համերգ։ Առաջին անգամ մի բեմում էին Կամերային երաժշտության ազգային կենտրոնի բոլոր խմբերը` Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը, Երևանի պետական կամերային երգչախումբը, «Տաղարան» հնագույն երաժշտության համույթը, «Արտ Սինեմա» մենակատարների պետական անսամբլը` նախաձեռնությամբ կենտրոնի տնօրեն Վաչե Հովեյանի։ Դրան օրեր անց հաջորդեց
Թուրքիայում սպանված ռուս դեսպանի գործով կա նոր կալանավորված
Թուրքիայում 2016թ. դեկտեմբեր 19-ին լուսանկարչական ցուցահանդեսի ժամանակ սպանված ռուս դեսպան Անդրեյ Կարլովի գործով հետաքննությունը շարունակվում է: Ըստ թուրքական «Diken» թերթի կայքի՝ կալանավորվել է ցուցահանդեսի կազմակերպիչ Մուստաֆա Թիմուր Օզքանը: Նրան առաջադրվել է «Կազմակերպված սպանությանը մասնակից լինելու» մեղադրանք: Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ Կարլովի սպանությունից անմիջապես հետո Օզքանը հարցաքննության նպատակով բերման էր ենթարկվել, սակայն կարճ ժամանակ անց


















































