Օրվա լրահոսը
2017 թվականին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 14.000 անգամ
2017 թվականին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությունը պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի: Անցնող տարվա առաջին կիսամյակն աչքի է ընկել իր լարվածությամբ, հակառակորդի կողմից կիրառվող զինատեսակների տրամաչափերի մեծությամբ ու հետախուզադիվերսիոն փորձերի ձեռնարկմամբ: Այստեղ հատկապես հիշատակման արժանի է փետրվարի 25-ի ժամը 03:00-04:00-ի սահմաններում շփման գծի միանգամից երկու՝ հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով ադրբեջանական
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 30-ին, 31-ի ցերեկը, հունվարի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 31-ի գիշերը, հունվարի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 31-ի և հունվարի 1-ի գիշերը կբարձրանա 4-6 աստիճանով, հունվարի 1-2-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 30-ին, 31-ի ցերեկը, հունվարի 3-4-ը սպասվում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 30-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Broadwayworld-ը գրել է Արթուր Էլբակյանի պրոֆեսիոնալիզմի եւ վարպետության մասին (Տեսանյութ)
Broadwayworld-ն անդրադարձել է ամերիկաբնակ մեր հայրենակից Արթուր Էլբակյանի հաջողություններին: Պարբերականը մասնավորապես գրել է, որ Նյու-Յորքի և Մոնրեալի հաջողություններից հետո, մրցանակակիր Արթուր Էլբակյանը «Իմ խելագար Շեքսպիրը» բեմադրությունը ներկայացրեց Լոս-Անջելեսում: Նոյեմբերի 9-ին Ալեքս թատրոնում Արթուր Էլբակյանը կազմակերպեց թատրոնի հրաշալի ու անմոռանալի տոն: Այդ օրը «Իմ խելագար Շեքսպիրը» բացառիկ գեղեցիկ և պրոֆեսիոնալ ներկայացման պրեմերայով Արթուր Էլբակյանը ազդարարեց «Ամերիկայի
Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» պանթեոն
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ և Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Գալիք 2018 թվականին` արցախյան ազգային ազատագրական պայքարի երեսնամյա տարեդարձին, մեր միասնությունն ավելի ամուր պիտի լինի, հաղթանակները՝ շարունակական. Աշոտ Ղուլյան
Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի շնորհավորական ուղերձը Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների առթիվ Սիրելի՛ հայրենակիցներ, Ձեզ հետ միասին ամփոփում ենք մեր անկախ տարեգրության ևս մեկ էջ՝ հագեցած նոր ձեռքբերումներով, երկրի անվտանգության ու ապահովության բարձրացման վճռական նախաձեռնություններով և համահայկական միասնության ամրապնդման հետևողական քայլերով: 2017 թվականը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի համար արդյունավետ էր թե՛ օրենսդրական աշխատանքի, թե՛
Mercedes-ը մխրճվել է բետոնե հատվածի մեջ. shamshyan.com
Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում դեռևս չպարզված վարորդը Mercedes մակնիշի 10 ՕԼ 494 համարանիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում՝ «Դրախտ» ռեստորանային համալիրի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի բաժանարար բետոնե հատվածին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և
Մեզնից է կախված, թե ներկայում արժեքավոր ինչ կստեղծենք վաղվա սերունդների համար. Արա Բաբլոյան (Տեսանյութ)
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձը Ամանորի առթիվ Սիրելի հայրենակիցներ, ընդունեք, խնդրեմ, անկեղծ շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս Ամանորի եւ Սուրբ Ծննդի տոների առթիվ: Այս րոպեներին մենք եւս մեկ անգամ ամփոփում ենք մեր մտքերն ու զգացմունքները, համեմատում ակնկալիքներն իրականության հետ` գիտակցելով, որ դեռ շատ անելիքներ ունենք: Բոլորիս երազանքն է ստեղծել զարգացած, արդար ու անվտանգ պետություն:
Մեր բանակը հզոր է, պաշտպանունակ, մեր քաջ տղաների օրինակով ենք մենք դաստիարակում պատանի երկրապահներին. Մանվել Գրիգորյան
Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ, պատանի երկրապահների եւ իմ անունից շնորհավորում եմ համայն հայությանը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում մեր ժողովրդին բարօրություն, համախմբում, միասնություն: Շնորհավորում եմ Հայաստանում ապրող մեր ժողովրդին, ցանկանում ամուր հավատ եւ վստահություն վաղվա օրվա հանդեպ: Շնորհավորում եմ արցախահայությանը, մաղթում անկոտրում կամք եւ հավատ սեփական
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 30-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Վերին Լարս անցակետի տարածքում տեղակայված է 2 ջեռուցման կետ, կազմակերպվում է մոր և մանկան համար նախատեսված սենյակի աշխատանքը
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 30-ին ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Դեկտեմբերի 29-ի ցերեկը, 30-ին, 31-ի ցերեկը, հունվարի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 31-ի գիշերը, հունվարի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց, ուստի բոլոր
Հրդեհ Չինարիի գյուղապետարանում
Դեկտեմբերի 30-ին, ժամը 06:03-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Չինարի գյուղի գյուղապետարանում: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:25-ին: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ՀՀ ԱԻՆ
Ղպտիական եկեղեցու վրա իրականացված հարձակման արդյունքում զոհվել է առնվազն 10 մարդ
Ահաբեկիչներից մեկը սպանվել է տեղում ոստիկանության աշխատակիցների կողմից, մյուսը `բերման ենթարկվել:
«Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավարի կողմից շրջանառության մեջ դրված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. Երևանի քաղաքապետարան
Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավարի կողմից շրջանառության մեջ է դրվել իրականությանը չհամապատասխանող մի տեղեկատվություն, համաձայն որի իբր քաղաքապետարանի ինչ-որ աշխատակից քաղաքացուն առաջարկել է վաճառել իր երեխային: Տեղեկացնում ենք, որ դեռևս ամիսներ առաջ Երևանի քաղաքապետարանը հերքել էր սույն տեղեկատվությունը: Մեկ անգամ ևս հայտարարում ենք, որ այն չի՛ համապատասխանում իրականությանը և հորդորում ենք ԶԼՄ-ների մեր գործընկերներին
Նարինե Դիլբարյան. «Ուսյալ, կրթված զինվորները շատ ավելի մեծ օգուտ կբերեին հայրենիքին»
ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը քաղաքական մեծ հաջողություն էր
Արայիկ Խանդոյանը տեղափոխվել է պատժախուց. «Հիմնադիր խորհրդարան»
«Հիմնադիր խորհրդարանի» մամուլի խոսնակ Սյուզան Սիմոնյանը տարածել է հաղորդագրություն, որում մասնավորապես տեղեկացնում է, թե Արայիկ Խանդոյանը տեղափոխվել է պատժախուց. «Տեղափոխման պահին նա հացադուլ է հայտարարել, որով իր բողոքն է արտահայտում իր նկատմամբ կիրառվող հետապնդումների դեմ, և նաև՝ իր համերաշխությունը հացադուլավորներ Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին։ Նշենք, որ վերջիններս արդեն տաս օրից ավելի գտնվում են հացադուլի մեջ,
Տնտեսագետի կարծիքով՝ անցյալ տարվա տնտեսական ցածր աճը մանիպուլյացիա էր
Ատոմ Մարգարյանն ասում է՝ այս տարվա տնտեսական աճի որակին պետք է նայել, ոչ թե թվերին
ԱԱԾ նախկին պաշտոնյա. «Պետք է մտածել քաղբանտարկյալների մասին, նրանց հանել ու ազգովի մտածել այս փոսից դուրս գալու մասին»
Գուրգեն Եղիազարյանն ասում է՝ ևս մի ցնցում Սերժ Սարգսյանի վարչապետությամբ՝ չենք դիմանա, հայրենիք կկորցնենք
ԱԺ նախագահն այցելել է ՀՀ ՊՆ N զորամաս եւ զինվորական հոսպիտալ
Զինծառայողները խորհրդարանի ղեկավարից ստացել են Ամանորի նվերներ:
Գագիկ Սուրենյանը հանգստացրեց ժողովրդին, որ անոմալ բարձր ջերմաստիճանի եւ երկրաշարժերի միջեւ որեւէ գիտական կապ չկա
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծատայության օդերեւութաբանության կենտրոնի տնօրեն Գագիկ Սուրենյանը ԶԼՄ-ների հետ տարեվերջյան հանդիպման ժամանակ փարատեց տարածված այն մտավախությունը, թե օդի ջերմաստիճանը բարձր է, ուրեմն երկրաշարժ է լինելու: «Մեր ազգաբնակչությանը հանգստացնելու համար մեկ անգամ եւս փաստում եմ, որ մինչեւ այսօր մթնոլորտային երեւույթների եւ երկրաբանական երեւույթների միջեւ որեւէ գիտական կապ չի հայտնագործվել: Այսինքն, մթնոլորտում կատարվող պրոցեսները՝ ջերմաստիճանի
«Դրո» գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունու մոտ առկա է վահանաձեւ գեղձի չափերի մեծացում. «Արեւելք»
Մենք այս պահին դեռ չգիտենք՝ այդ հանգույցները քաղցկեղածի՞ն են, թե՞ ոչ: Եվ եթե քաղցկեղածին են, ապա մենք շատ-շատ ժամանակ ենք կորցնում, ամեն վայրկյանը թանկ է նրա առողջության համար:
«Երկիր Ծիրան». այս ընտանիքի բոլոր անդամները վատառողջ են, հազում և ջերմում են, ունեն անհապաղ բժշկական օգնության կարիք
Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոց 29/4 շենքի նկուղում ժամանակավոր ապաստանած Շաբոյանների 14 հոգանոց ընտանիքը, որոնցից 12-ը երեխաներ են, խիստ կարիք ունեն կացարանի: Երևան քաղաքն ունի կարողություններ լուծելու անապահով խավի խնդիրները՝ նրանց տրամադրելու բնակարան, սակայն բնակարանները և հողակտորները նվիրաբերվում են հատուկ ծառայություններ մատուցած անձանց կամ քրեաօլիգարխիայի ներկայացուցիչներին: Հանրության ուշադրությունն ենք հրավիրում սույն օրինակով
Լեւոն Թոքմաջյան. «Որպես արվեստագետ մտածում եմ, թե 2017-ին ժողովրդի ակնկալիքների դիմաց ի՞նչ տվեցի»
Քանդակագործը 2018 թվականի մի ցանկություն էլ ունի. Երեւանում կանգնեցնել Հայկական Գամփռ ցեղատեսակի շան արձան:
ԱՄՆ-ի տնտեսության աճը կարող է շարունակվել 2Օ18-ին (Տեսանյութ). «Ամերիկայի Ձայն»
«Ամերիկայի Ձայն». Չնայած ԱՄՆ-ի նախագահի տեսակետների հետ կապված մի շարք հակասություններին, նրա կառավարման առաջին տարվա ընթացքում երկրի տնտեսությունը գրանցել է ու շարունակում է գրանցել նկատելի աճ, ինչը դրականորեն է անդրադառնում համաշխարհային տնտեսության վրա։ Ինչպիսի՞ն կլինի 2Օ18-ը։ Ֆինանսական ճգնաժամը սկսվելուց 1Օ տարի անց, հակասություններով լի նախագահի կառավարման օրոք ԱՄՆ-ի տնտեսությունն այսօր զարգանում է շատ ավելի արագ,
Միքայել Մելքումյանն այցելել է առաջնագծի մի շարք հենակետեր
Դեկտեմբերի 29-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը եւ պատգամավոր Մերուժան Սիմոնյանն այցելել են ՀՀ զինված ուժերի հարավային ուղղության N զորամաս, առաջնագծի մի շարք հենակետեր: Միքայել Մելքումյանը շնորհավորել է զինվորներին եւ սպայական կազմին Ամանորի եւ Սուրբ Ծննդյան կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ մարտական հերթապահության բարեհաջող իրականացման եւ ռազմատեխնիկական գիտելիքների ձեռքբերման գործում: Մամուլի հաղորդագրություն
Իրանում բողոքի ցույց է անցկացվել իշխանությունների դեմ. «Ազատություն» ռադիոկայան
«Ազատություն» ռադիոկայան. Իրանի արևմտյան Քերմանշահ քաղաքում հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել իշխանությունների դեմ՝ «Մա՛հ բռնապետին, ժողովուրդը տառապում է աղքատության մեջ», «Առաջնորդն իրեն աստծո տեղ է դրել» կարգախոսներով: Սոցիալական ցանցերում տեղադրված տեսանյութերի համաձայն, ցուցարարների թիրախում են եղել թե՛ նախագահ Հասան Ռոհանին, թե՛ հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին, թեև անուններ չեն հնչել: Մեկ օր առաջ էլ
2-րդ խմբի հաշմանդամը դատվում է 8 երեխաների մոր բռնաբարության փորձի համար
Կինը հաշմանդամ տղամարդուց տարիքով գրեթե 2 անգամ մեծ է
Գույքն ամբողջությամբ այրվել է
Դեկտեմբերի 29-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Հորս գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվել են գույքն ամբողջությամբ, տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 30 քմ, ջերմահարվել՝ մոտ 50 քմ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:51-ին, մարվել՝ 15:16-ին: ՀՀ ԱԻՆ
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 29-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է, ճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն
Ռուբեն Բաբայան. «Ընդհանուր քաղաքականության գաղափարախոսությունն է՝ ինչը շահույթ չի բերում, անիմաստ է»
«Տիկնիկային թատրոնը 2017 թվականին արտերկրում՝ Սախալինից մինչեւ՝ Կանադա, մասնակցել է միջազգային 12 փառատոնի, ընդ որում տարբեր ներկայացումներով: Այս տարի բեմադրվել է չորս նոր ներկայացում, տարվա ընթացքում խաղացվել է մոտ 400 ներկայացում, որին ներկա է եղել շուրջ 60 հազար հանդիսական: Անցկացրել է մշակութային բազմաթիվ միջոցառումներ՝ փառատոներ, համերգներ, ցուցահանդեսներ: Այս տարին շատ հագեցած էր Հայաստանի մարզերում եւ


















































