Օրվա լրահոսը
«Բրազիլացի ընկերներս կատակում են, թե իրենց ուղեղի լվացում եմ արել»
Ինչպես վանաձորցի երիտասարդը գնաց երազանքի հետեւից ու հասավ Բրազիլիա Մեր հայրենակից Արթուր Հարոյանը 2008 թվականից ապրում է Բրազիլիայում: «Առավոտը» նրանից հետաքրքրվեց՝ վանաձորցի երիտասարդի համար հե՞շտ էր ինտեգրվել բրազիլական իրականությանը: «Ճիշտն ասած, շատ դժվար էր, որովհետեւ երիտասարդին հատուկ ռոմանտիկ մտքերը, թե կգնամ, ամեն ինչ լավ կլինի, բոլոր դռները բաց կլինեն, բոլորը սպասում են ինձ, հօդս ցնդեցին:
Ճանապարհային պատահարների միայն 10%-ի մասնակիցն է եղել աջակողմյան ղեկ ունեցող ավտոմեքենա. «Փաստ»
2017 թ. 11 ամսվա կտրվածքով աջ ղեկով ավտոմեքենաների մասնակցությամբ գրանցվել է 309 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով գրանցվել է 16 զոհ և 490 վիրավոր։
Բարոյական մարդը, նույնիսկ եթե համոզված լինի, որ պայքարը չի հաղթելու, միեւնույն է, չի հարձակվի ջահելների վրա, կլռի. «Հրապարակ»
Հնարավոր է այսօր հացադուլ անող Դավիթը պարտվի, բայց վաղն այդ գաղափարները հաղթելու են, քանի որ էս երկրում գոնե 20 պայքարող ուսանող կա:
Պետք չէ խառնել այծն ու ոչխարը. ինչ կպատասխանի «Ծառուկյան» դաշինքը. «Հայոց Աշխարհ»
Ընտանի կենդանիները, մասնավորապես այծն ու ոչխարը չշփոթելու մասին ժողովրդական խոսքը «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ, «Ելք» դաշինքից պատգամավոր Արամ Սարգսյանը երեկ հիշեց: Հիշելու առիթն էլ է հետաքրքիր, եթե չասենք հիշարժան: Ինչո՞ւ էր Արամ Սարգսյանն այս վերնագրային խոսքը հիշել: Ինչպես հայտնի է, «Ելք» դաշինքը, որպես հաջորդ՝ խորհրդարանի կողմից ընտրվելիք նախագահի թեկնածու առաջադրել է խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանին: Եկող
Հայաստանում շատ աշխատելը դեռ լավ ապրելու գրավական չէ. «Ժողովուրդ»
Սերժ Սարգսյանը վերջերս հաճախ է անդրադառնում Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակին։ Տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մարմինների խորհրդաժողովի ելույթում նա հայտարարել էր. «Պետք է մարդկանց կշտամբել նրա համար, որ չեն ուզում աշխատել։ Արդեն բավական է, հասկանում եք, պետությունը ի վիճակի չէ բոլորի սոցիալական խնդիրները լուծել։ Մարդ եթե ուզում է լավ ապրել, պետք է աշխատի։ Եթե առավոտից երեկո
Անձրևների և ձնհալի ժամանակ աշակերտները դասերն անց են կացնում դույլերի մեջ կաթկթացող ջրի ականջ սղոցող ձայների տակ. «Փաստ»
Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Զովք բնակավայրի՝ Արցախում զոհված ազատամարտիկ Գագիկ Շահինյանի անվան միջնակարգ դպրոցն անմխիթար վիճակում է գտնվում։ Դպրոցի 108 աշակերտները հանրակրթական ուսուցումը ստանում են 30 տարի առաջ կառուցված շենքում, ուր մինչև օրս չի այցելել ոչ մի պետական եւ մարզային պաշտոնյա՝ ծանոթանալու դպրոցի բազմաթիվ խնդիրներին։ Այս մասին «Փաստին» ահազանգեցին ծնողները։ Նրանց պատմելով՝ անձրևների և ձնհալի
Կարտոֆիլ՝ մսի փոխարեն. Ռուբեն Գրիգորյանը՝ ցինիզմի և բարոյականության մասին (Տեսանյութ)
Այն հայտարարությունները, որոնք վերջին օրերին հնչեցին թանկացումների հետ կապված, Հայաստանում բարոյականության լուրջ ճգնաժամի մասին են վկայում: Այս մասին հայտարարել է Մոսկվայի հայկական և ժողովուրդների մշակույթների թանգարանի հիմնադիր, գործարար Ռուբեն Գրիգորյանը: Նշենք, որ դեկտեմբերի 8-ին ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը լրագրողների հետ զրույցում, պատասխանելով թանկացող սննդամթերքի մասին հարցերին,
Նապոլեոն Ազիզյան. Ախպեր, բայց դուք խի՞ եք իմ փոխարեն խոսում» (Տեսանյութ)
Խորհրդարանում կրքերը թեժացան
Բուժամիջոցներ՝ երիկամների հիվանդության ժամանակ
Երիկամների միզաքարային հիվանդությունների բուժման համար օգտակար է 50 գրամ եղինջի սերմերը լավ ծեծել, վրան ավելացնել 50 գրամ գինու քացախ եւ 250 գրամ մեղր, լավ խառնել: Ընդունել օրը 3 անգամ, 100-ական գրամի չափով: Այս դեղամիջոցը օգտակար է նաեւ ջրգողության, որովայնի ուժեղ ցավերի, փայծաղի հիվանդությունների բուժման համար: Երիկամների բորբոքային հիվանդությունների դեպքում օգտակար է. 20 գրամ սեւ թանթրվենու
Գիտության ոլորտում անհրաժեշտ են բարեփոխումներ. «Հայոց Աշխարհ»
Գիտության բնագավառում բարեփոխումներ ձեռնարկելու ուղղությամբ կառավարության կողմից ձեռնարկվող յուրաքանչյուր քայլ կբախվի, մեր կարծիքով, միաժամանակ երկու արգելքի «զուգահեռ դիմադրությանը»։ Առաջինը մեր երկրի հեռանկարային զարգացման երկարաժամկետ ռազմավարության բացակայությունն է, որի մեջ պետք է տեղ գրավեին գիտության համապատասխան ուղղություններն ու ճյուղերը։ Երկրորդը մեր գիտնականների շրջանում գոյություն ունեցող այն կարծրացած ստերեոտիպն է, համաձայն որի՝ եթե իրենց աշխատավարձը միանգամից բարձրացվի,
Մովսես Հակոբյան. «Նրանց բախտ չի վիճակվել հակառակորդի մռութին մի հատ էլ հարվածել՝ մարտական գործողությունների պայմաններում». «Ժողովուրդ»
Կարծում եմ, որ այն ճանապարհը, որն անցել է գեներալ Բաղմանյանը, հարգանքի է արժանի՝ անկախ տրվող գնահատականներից։ Նրա անցած ուղուն պետք է հարգանքով վերաբերվել։
Զավեշտ եւ վրիպում՝ ԱԺ-ում. «Ելքն» ու «Ծառուկյան» դաշինքները բոյկոտել են նիստը մի օրենքի համար, որը դեռ չի քննարկվել (Տեսանյութ)
Ավելի ուշ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը իր զարմանքը հայտնեց, որ պատգամավորները աղմուկ են բարձրացրել մի օրենքի նախագծի կարգավորումների շուրջ, որը քվեարկվող օրենքում չի եղել: Նրա խոսքով՝ «Ցավում եմ, որ նման վրիպումներ տեղի են ունենում այս դահլիճում եւ մարդիկ չեն իմանում, թե որ օրենքի նախագծին են քվեարկում: Ես խորապես համոզված եմ, որ այն օրենքը, որը քվեարկվել է, սահմանադրական չի, սահմանադրական է այն օրենքը, որ ես հիմա ներկայացնելու եմ»:
Սուրեն Քրմոյան. «Մեզ համար հաճելի չէ խոսել, որ ձերբակալվում են համապատասխան պաշտոնատար անձինք». «Հրապարակ»
Վարչապետ Կարեն Կարապետյանը նախորդ շաբաթ կառավարության նիստում հանձնարարեց հակակոռուպցիոն նոր ռազմավարություն մշակել։ Ու դրա համար սահմանեց ժամկետ՝ 30 օր, որ առաջարկություններ ներկայացնեն դրա վերաբերյալ, արդարադատության նախարարությանն էլ հանձնարարեց հավաքագրել տարբեր ոլորտներում առկա խնդիրները։ Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն ասաց, որ գործող ռազմավարությունը, որ ընդունվել էր Հովիկ Աբրահամյանի օրոք, դեռ պետք է իրագործվի մինչեւ 2018-ի դեկտեմբեր։ -Սերժ
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն այցելեց ՀՀ ԳԱԱ Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ` ծանոթանալու Fulbright ծրագրի իրականացման ընթացքին
Դեկտեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն այցելեց ՀՀ ԳԱԱ Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ` ծանոթանալու ինստիտուտում Fulbright ծրագրի շրջանակներում անցկացվող հյուսվածքային ինժեներիայի գծով պրակտիկ դասընթացի ընթացքին: Երիտասարդ գիտնականները ԱՄՆ դեսպանին ներկայացրեցին իրենց ուսումնասիրությունները` ուղղված փոխպատվաստման համար արհեստական հյուսվածքների պատրաստմանը: Դասընթացն անցկացնում է Ջորջ Վաշինգտոնի (ԱՄՆ) համալսարանի պրոֆեսոր Նարինե Սարվազյանը, ով իր հետ բերել է
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը, 22-ի ցերեկը, 23-24-ը, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում, 25-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 20-24-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը 21-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 20-ի ցերեկը, 21-ի
Բակո Սահակյան. Արցախի քաղաքացին պետք է վստահ լինի, որ ապրում է ապահով ու անվտանգ երկրում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Ազգային անվտանգության ծառայողի մասնագիտական տոնի առթիվ: Ուղերձում ասված է. «Ազգային անվտանգության հարգելի՛ ծառայողներ եւ վետերաններ, Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ: Դուք իրականացնում եք կարեւոր ծառայություն, որի արդյունավետությունից է նաեւ կախված ազգային անվտանգության, հասարակության եւ
Արտառոց իրավիճակ՝ ԱԺ-ում. «Ելքի» պատգամավորները հարվածում են սեղաններին, աղմուկ անում եւ բողոքում (Տեսանյութ)
«Նիկոլ Փաշինյանը եւ «Ելքի» պատգամավորները սկսեցին ձեռքերով հարվածել ԱԺ-ի սեղաններին եւ աղմուկ բարձրացնել՝ իրենց պահանջը կատարելու համար: Բաբլոյանը, հաշվի չառնելով՝ անցավ մյուս նախագծերի քվեարկությանը, իսկ «Ելքի» պատգամավորները լքեցին դահլիճը: Փաշինյանը գնալուց առաջ հայտարարեց, որ մեծամասնությունը «սղացրեց» Սահմանադրական օրենքը, իսկ իրենց հայտարարությունները բարեփոխումների մասին հերթական կենացներ են եւ կոմեդիա, իրենք էլ դուրս են գալիս՝ «կոմեդիային չմասնակցելու համար»:
ԳԱԱ նախագահը համոզմունք հայտնեց, որ Արգամ Հովսեփյանի կողմից պաշտոնի ստանձնումը կլինի շատ սահուն
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը դեկտեմբերի 19-ին այցելեց ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ և աշխատակազմին ներկայացրեց կազմակերպության նորանշանակ տնօրեն Արգամ Հովսեփյանին: ՀՀ ԳԱԱ նախագահը շնորհավորելով Արգամ Հովսեփյանին` խոսեց նաև ոլորտի առջև կանգնած խնդիրների, առաջիկա զարգացման ծրագրերի և հեռանկարների մասին: Նշելով, որ երկար տարիներ լինելով փորձագիտական բնագավառում Արգամ Հովսեփյանը ծանոթ է
«Երեւան սիթիում» անչափահասներ են աշխատում
Սեբաստիա փողոցի վրա գտնվող «Երեւան սիթի» սուպերմարկետում անչափահասներ են աշխատում: Նրանք ասում են՝ «Մամային ենք օգնում, հեսա Նոր տարի ա, մի քիչ օգնենք, էղածը մի ամիս ա»: Այս սուպերմարկետի մենեջերն էլ վստահեցնում է՝ երեխաներին աշխատանքի են ընդունել միայն մեկ ամսով, այս տոնական օրերին եւ անպայման 14 տարին լրացած երեխաներին. «Աշխատանքի տեւողությունն էլ օրական ընդամենը 6-7
Ծխողների թիվը նվազեցնելու ամենաարդյունավետ գործիքը բարձր մաքսատուրքերն են. ԱՀԿ
Ծխախոտը շարունակում է մնալ ամբողջ աշխարհում խրոնիկ հիվանդությունների, այդ թվում քաղցկեղի, թոքերի և սրտանոթային հիվանդությունների առաջացման գլխավոր պատճառներից մեկը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գնահատականով ծխախոտին է բաժին ընկնում աշխարհում տարեկան մոտ 7 մլն մահվան դեպք։ Վերջին երկու տասնամյակներին աշխարհում ամեն օր ծխախոտ օգտագործող մարդկանց թիվը զգալիորեն նվազել է, բայց ավելի շատ քայլեր պետք է ձեռնարկվեն
«Կասպերսկի Լաբորատորիա»-ն Հայաստանին օգնում է պաշտպանել երեխաների իրավունքները թվային միջավայրում
Հայաստանում 2017 թվականի հունվար-սեպտեմբերին 8-16 տարեկան երեխաների 79.2%-ը համացանցում հետաքրքրվել է առցանց շփման միջոցներով, 6.7%-ը՝ ձայնագրությունների և տեսագրությունների ռեսուրսներով, ծրագրային ապահովմամբ, ինչպես նաև խաղերով՝ 5.6%։ Հայաստանցի երեխաներին ինտերնետ-տիրույթում նաև հետաքրքրել են թմրամիջոցները, ոգելից խմիչքները և ծխախոտը (5.1%), անվայել բառապաշարը (1.8%), համացանցային խանութները (1.1%) և նշված տարիքի երեխաների 0.4%-ին հետաքրքրել է պոռնկագրությունը։ Այս մասին վկայում է
Հենրիխ Մխիթարյանը կարող է հայտնվել «Յուվենտուսում»
«Goal.com»-ը գրում է, թե «Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում է ոչ միայն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Մխիթարյանին վաճառելու հեռանկարը, այլեւ նրան «Յուվենտուսի» ձախ պաշտպան Ալեքս Սանդրոյի հետ փոխանակելու տարբերակը: Թուրինցիները Սանդրոյի տեղափոխության համար պահանջում են 70 միլիոն եվրո, իսկ անգլիացիները Մխիթարյանին գնահատում են 35 միլիոն ֆունտ ստերլինգ եւ պատրաստ են գումարի մնացած մասը վճարել դրամով: Սակայն ըստ
Արարատի մարզում բախվել է 53 ավտոմեքենա, վթարված ավտոմեքենաների երկարությունը կազմում է 1,5 կմ, կան վիրավորներ. shamshyan.com
Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։20-ի սահմաններում Երևան-Երասխավան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում՝ Մարմարաշեն-Մխչյան գյուղերի վարչական տարածքում, բախվել է 53 տրանսպորտային միջոց։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են, ըստ դեպքի վայրում հավաքվածների, մի մասը՝ Մասիսի,
Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Արթիկի, Սպիտակի, Սևանի և Եղեգնաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Մասիսի և Արտաշատի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը` 30-40մ: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության
Չտեսնել մաքսավորի աչքերը
2020 թվականից սկսած՝ եթե ես պատվիրեմ, ասենք, 250 եվրո արժողությամբ հեռախոս, ապա ստիպված եմ լինելու գնալ օդանավակայան եւ շփվել կաշառակեր մաքսավորների հետ, որոնք, հնարավոր է, ինձ 20 անգամ տանեն-բերեն՝ մինչեւ որ ես նրանց կաշառքը չտամ: Ըստ ԵԱՏՄ-ի պահանջների` փոստում ինձ հարմար ձեւով ես կկարողանամ ստանալ համացանցով ձեռք բերած մինչեւ 200 եվրոյի ապրանք՝ մեկ օրվա կտրվածքով:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը տուգանել է թե Հայաստանին, թե Ադրբեջանին
Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com 2017 թ. դեկտեմբերի 12-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակեց վճիռներ երկու համանման դատական հայցերի վերաբերյալ. մեկն ընդդեմ Հայաստանի, մյուսը՝ Ադրբեջանի: Զարմանալի չէ, որ ադրբեջանական մամուլը խեղաթյուրելով հայտնեց միայն Հայաստանի դեմ կայացված վճռի մասին, իր ընթերցողներից թաքցնելով այն փաստը, որ նման մի վճիռ էլ կայացվել
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի կողմից տրված հարցազրույցը կանխամտածված սուտ տեղեկատվության տարածում է. ԹԻՀԿ
Ս․թ․ դեկտեմբերի 18-ին «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներ Դավիթ Պետրոսյանը և Յուրի Ավագյանը հացադուլ և դասադուլ են սկսել՝ բողոքելով ՀՀ կրթության և գիտության նախարարի, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ շուրջ մեկ ամիս տևած բանակցությունների անարդյունավետությունից, քանի որ վերջիններս նրանց խոստումներ են տվել տարկետման հարցում զիջումների գնալ «Զինապարտության մասին» նոր օրենքի
Հայաստանի լողորդներն սկսել են լուրջ արդյունքներ ցույց տալ
2017 թվականը հաջողված տարի է Լողի հայկական դաշնության համար: Մեր լողորդները մասնակցել են աշխարհի առաջնություններին եւ միջազգային այլ մեկնարկների՝ թարմացնելով Հայաստանի մեծահասակների եւ պատանիների ռեկորդներ: «Անի Պողոսյանը եւ Արթուր Բարսեղյանը Բուենոս Այրեսում կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճել, Բարսեղյանն աշխարհի պատանեկան առաջնությունում լրացրել է միջազգային կարգի սպորտի վարպետի, եւս վեց լողորդ՝ սպորտի վարպետի նորմա:
Հացադուլավոր Յուրին տեղափոխվում է բուժկենտրոն. հնարավոր է թոքաբորբ ունի (Տեսանյութ). armtimes.com
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության հացադուլ անող անդամներին այցելել է շտապ բուժօգնության անձնակազմը: Բողոքի ակցիա անող երկու երիտասարդները՝ Դավիթ Պետրոսյանը եւ Յուրի Ավագյանը, գտնվում են Երեւանի պետական համալսարանի լսարաններից մեկում: Գործողությունները հեռարձակվում էին Ֆեյսբուքյան ուղիղ եթերում: Յուրիին հետազոտելուց հետո բժիշկը հայտարարեց, որ հավանական է՝ նրա մոտ զարգանում է թոքաբորբ՝ նաեւ հաշվի առնելով այն, որ երիտասարդը մինչեւ


















































