Օրվա լրահոսը
Արարատի մարզում բախվել է 53 ավտոմեքենա, վթարված ավտոմեքենաների երկարությունը կազմում է 1,5 կմ, կան վիրավորներ. shamshyan.com
Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։20-ի սահմաններում Երևան-Երասխավան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում՝ Մարմարաշեն-Մխչյան գյուղերի վարչական տարածքում, բախվել է 53 տրանսպորտային միջոց։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են, ըստ դեպքի վայրում հավաքվածների, մի մասը՝ Մասիսի,
Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Արթիկի, Սպիտակի, Սևանի և Եղեգնաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Մասիսի և Արտաշատի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը` 30-40մ: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության
Չտեսնել մաքսավորի աչքերը
2020 թվականից սկսած՝ եթե ես պատվիրեմ, ասենք, 250 եվրո արժողությամբ հեռախոս, ապա ստիպված եմ լինելու գնալ օդանավակայան եւ շփվել կաշառակեր մաքսավորների հետ, որոնք, հնարավոր է, ինձ 20 անգամ տանեն-բերեն՝ մինչեւ որ ես նրանց կաշառքը չտամ: Ըստ ԵԱՏՄ-ի պահանջների` փոստում ինձ հարմար ձեւով ես կկարողանամ ստանալ համացանցով ձեռք բերած մինչեւ 200 եվրոյի ապրանք՝ մեկ օրվա կտրվածքով:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը տուգանել է թե Հայաստանին, թե Ադրբեջանին
Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com 2017 թ. դեկտեմբերի 12-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակեց վճիռներ երկու համանման դատական հայցերի վերաբերյալ. մեկն ընդդեմ Հայաստանի, մյուսը՝ Ադրբեջանի: Զարմանալի չէ, որ ադրբեջանական մամուլը խեղաթյուրելով հայտնեց միայն Հայաստանի դեմ կայացված վճռի մասին, իր ընթերցողներից թաքցնելով այն փաստը, որ նման մի վճիռ էլ կայացվել
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի կողմից տրված հարցազրույցը կանխամտածված սուտ տեղեկատվության տարածում է. ԹԻՀԿ
Ս․թ․ դեկտեմբերի 18-ին «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներ Դավիթ Պետրոսյանը և Յուրի Ավագյանը հացադուլ և դասադուլ են սկսել՝ բողոքելով ՀՀ կրթության և գիտության նախարարի, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ շուրջ մեկ ամիս տևած բանակցությունների անարդյունավետությունից, քանի որ վերջիններս նրանց խոստումներ են տվել տարկետման հարցում զիջումների գնալ «Զինապարտության մասին» նոր օրենքի
Հայաստանի լողորդներն սկսել են լուրջ արդյունքներ ցույց տալ
2017 թվականը հաջողված տարի է Լողի հայկական դաշնության համար: Մեր լողորդները մասնակցել են աշխարհի առաջնություններին եւ միջազգային այլ մեկնարկների՝ թարմացնելով Հայաստանի մեծահասակների եւ պատանիների ռեկորդներ: «Անի Պողոսյանը եւ Արթուր Բարսեղյանը Բուենոս Այրեսում կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճել, Բարսեղյանն աշխարհի պատանեկան առաջնությունում լրացրել է միջազգային կարգի սպորտի վարպետի, եւս վեց լողորդ՝ սպորտի վարպետի նորմա:
Հացադուլավոր Յուրին տեղափոխվում է բուժկենտրոն. հնարավոր է թոքաբորբ ունի (Տեսանյութ). armtimes.com
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության հացադուլ անող անդամներին այցելել է շտապ բուժօգնության անձնակազմը: Բողոքի ակցիա անող երկու երիտասարդները՝ Դավիթ Պետրոսյանը եւ Յուրի Ավագյանը, գտնվում են Երեւանի պետական համալսարանի լսարաններից մեկում: Գործողությունները հեռարձակվում էին Ֆեյսբուքյան ուղիղ եթերում: Յուրիին հետազոտելուց հետո բժիշկը հայտարարեց, որ հավանական է՝ նրա մոտ զարգանում է թոքաբորբ՝ նաեւ հաշվի առնելով այն, որ երիտասարդը մինչեւ
Պատճառն էլ ճշտեք 30 ամիս լռելու. Վահե Գրիգորյան
Փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի (Chiragov and Others v. Armenia, հղումը քոմենթներում կդնեմ) ՄԻԵԴ վճիռը, կարծում եք, մինչեւ ե՞րբ է կառավարությունը դիմադրելու եւ թարգմանությունը ներքին լսարանից թաքցնելու: Որովհետեւ աշխարհին այս՝ միջազգային դատարանի վճիռը շուրջ 30 ամիս հասանելի է անգլերեն եւ ֆրանսերեն լեզուներով, եւրոպական եւ հյուսիսամերիկյան մի շարք
Տարոն Մարգարյանը միացրել է մայրաքաղաքի տոնական լույսերը
Դեկտեմբերի 19-ի երեկոյան, հանրապետության գլխավոր տոնածառի լույսերի միացմամբ, տրվել է մայրաքաղաքում ամանորյա տոնական միջոցառումների մեկնարկը: Գլխավոր տոնածառի և մայրաքաղաքի արտաքին տոնական լուսավորության խորհրդանշական միացումը կատարել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և մայրաքաղաքի երաժշտական ու արվեստի դպրոցների միջազգային և հանրապետական մրցույթներում բազմաթիվ գրան-պրիներ և մրցանակներ ստացած սաները, միջազգային տարբեր օլիմպիադաներում հաղթած աշակերտներն ու ամենատարբեր մրցումներում և
Բարեկամավանցու կոչը իշխանավորներին. «Եկեք, տեսեք սահմանամերձ, խավար, դատարկված գյուղը»
Բարեկամավանում գիշերային լուսավորություն չկա
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հունվարին կմեղմացնի Հայաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցները
Այսօր հրավիրված տարեվերջի մամուլի ասուլիսում Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը տեղեկացրեց, որ 2008 եւ 2012 թվականների օլիմպիական խաղերում դոպինգ ստուգման երեքից ավելի դրական արդյունք ունեցած ծանրամարտի ինը ֆեդերացիաները շարունակում են կրել պատիժը: Բացի այդ, նրանք, այդ թվում նաեւ Հայաստանը, պետք է $ 50 հազար տուգանք վճարեն: «Ինձ համար
«Եվ-եւ»-ը չի՛ աշխատում եւ չի՛ աշխատելու
ՀՀ կառավարության եւս մեկ լավություն Ռուսաստանին, այս անգամ՝ Իրանի հաշվին Հայաստանի կողմից հռչակված, այսպես կոչված, «եւ-եւ»-ի քաղաքականությունը որ սահմանափակվելու էր զուտ բովանդակազուրկ հռետորաբանությամբ, եւ որ վաղ թե ուշ պարզ էր դառնալու դրա անհնարինությունը՝ պարզ էր ի սկզբանե: Քանզի հասկանալի էր եւ է, որ Մոսկվան, չնայած Հայաստան-ԵՄ համաձայնագրի իրավաբանական «մաքրությանը», չի հանդուրժելու այդ համաձայնագրի գոյությունը: Հազար
Կայարանցի Թեւոսիկի եղբոր սպանության գործով դատարանը վճիռը կհրապարակի վաղը
Դատարանը երրորդ անգամ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու
Միջպետական ավտոճանապարհը` փոսառատ է, ինչպես սարի ճամփա (Ֆոտոշարք)
Վարորդները եւ ուղեւորները դժգոհում են
Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի հերթական նիստ՝ ՊՆ-ում
Դեկտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են 2017թ.-ի ընթացքում կատարված աշխատանքները, նախանշվել են 2018թ. ծրագրում ներառված միջոցառումներն ու աշխատանքային հիմնական ուղղությունները: Հանձնաժողովի անդամները հանդես են եկել համադրված գործունեության կազմակերպման վերաբերյալ առաջարկություններով: Իր ամփոփիչ խոսքում հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար
Սերժ Սարգսյանը դիտել է ՀՆՄ 85-ամյակին նվիրված ցուցահանդեսը և ներկա գտնվել «Մեր երազանքի ճանապարհը» ֆիլմի պրեմիերային
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի նկարիչների միություն՝ դիտել միության 85-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են Հայաստանում ապրող և ստեղծագործող բոլոր սերունդների նկարիչների մոտ 300 բազմաժանր ստեղծագործություններ՝ գեղանկարներ, գրաֆիկական աշխատանքներ, քանդակներ, ինչպես նաև դեկորատիվ արվեստի նմուշներ: Հանրապետության Նախագահն այնուհետև «Մոսկվա» կինոթատրոնում ներկա է գտնվել «Մեր երազանքի ճանապարհը»՝ յոթ նովելներից բաղկացած գեղարվեստական ֆիլմի պրեմիերային:
Կարեն Նազարյանը կարևորել է Եվրախորհրդարանի ու նրա անդամների շարունակական աջակցությունը
Կարեն Նազարյանը ելույթ է ունեցել ՀՀ-ԵՄ Խորհրդարանական համագործակցության կոմիտեի երևանյան նիստում
ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարն արդյունավետ է գնահատել Հայաստանի հետ համագործակցությունը
Վարչապետն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարին
Թուրքերը երբեմն շատ ավելի հեռու են գնում՝ հայ լինելը համարելով վիրավորանք, ինչը պարզապես անհանդուրժողականության և ռասիզմի դրսևորում է. Էդվարդ Նալբանդյան
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցը հունական «Էթնոս» թերթին Հարց. Ո՞րն է Աթենք Ձեր այցելության հիմնական նպատակը։ Էդվարդ Նալբանդյան. Հայաստանը և Հունաստանը, մեր եղբայրական ժողովուրդները կապված են դարավոր ջերմ հարաբերություններով, ավանդական խորը փոխադարձ համակրանքով, փոխաջակցությամբ և համերաշխությամբ: Ես այստեղ եմ իմ գործընկեր նախարար Կոձիասի հրավերով: Երկու երկրների արտաքին գործերի նախարարները կանոնավոր հանդիպումներ են ունենում: Այս
«Նա այն հեղինակն է, որին ակտիվորեն կարդում էր իմ սերունդը»․ ՀՀ-ում Գերմանիայի դեսպան. (Ֆոտոշարք)
Վ․ Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի գլխավոր մասնաշենքում այսօր ներկայացվեց Գերմանիայի 20-րդ դարի ամենահայտնի գրողներից մեկի՝ Հայնրիխ Բյոլի կյանքի և գրական ժառանգության մասին պատմող նյութերի ցուցահանդեսը։ 18 մեծ պաստառներից բաղկացած «Միջամտությունը ցանկալի է» ցուցահանդեսին ներկայացված էին գրողի քաղաքական մտքերն ու մոտեցումները։ «Անվիճելի է այն փաստը, որ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Բյոլը գերմանական գրականության մեծագույն ներկայացուցիչներից է,
«Ո՞նց է պատահել, որ մեր վաճառակետում ձիու կամ ավանակի մսամթերք է հայտնվում». Մելքումյանի հարցը՝ փոխնախարարին
Փոխնախարարը պատասխանեց, որ դա կատարվել է օրենքի խախտումով եւ հայտնաբերվել է համապատասխան ծառայության կողմից. «Լինում են դեպքեր, երբ գողություն էլ է արվում, ո՞նց է արվում, նշանակում է բռնվելու դեպքում պատժվում է: Այս դեպքում էլ ինչ-որ մեկը ձեռք է բերել այդ կենդանիների միսը եւ փորձել է վաճառել, համապատասխան ծառայությունները հայտնաբերել են եւ կանխարգելել»:
Հենրիխ Մխիթարյանը 92-րդն է The Guardian-ի վարկածով
The Guardian պարբերականը վեցերորդ անգամ անցկացրել է մրցույթ, 2017 թվականի 100 լավագույն ֆուտբոլիստներին ընտրելու նպատակով: Դեկտեմբերի 19-ին պարբերականը հրապարակել է 71-ից 100-րդ տեղերը զբաղեցրած ֆուտբոլիստների ազգանունները: 92-րդ տեղը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հիշեցնենք, որ 2016 թվականին անցկացված նույն մրցույթում Հենրիխը 57-րդ տեղում էր: Քվեարկությանը մասնակցել են նախկին և
Հայաստան-Իրան տրանսպորտային խնդիրներն ու «կամուրջի» առասպելը
2017թ․ հունիսին հրապարակված «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիր 2017-2022թթ» պաշտոնական փաստաթղթի համաձայն՝ ի թիվս այլ առաջնահերթությունների ՀՀ արտաքին քաղաքական ուղեգծի իրականացումն ուղղված է լինելու Հայաստանի «անմիջական հարևանների` Վրաստանի և Իրանի հետ բարիդրացիական և փոխշահավետ հարաբերությունների խորացմանը»։ Գաղտնիք չէ, Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատումը նախ և առաջ ենթադրում է տրանսպորտային կապի ամրապնդում երկու երկրների միջև։ Հայաստանը՝ որպես
«Նման հարցերին պետք է հանգստությամբ վերաբերվել, ինչպես մենք հանգստությամբ վերաբերվեցինք ԵԱՏՄ-ից դուրս գալու քննարկմանը ԱԺ-ում». Զատուլին
ՌԴ Պետդումայի պատգամավորը՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի վերաբերյալ ռուսական լրատվամիջոցների արձագանքի մասին
Սերժ Սարգսյանին ներկայացվել է Հանրային հեռուստառադիոընկերության հետ «Գազպրոմ-մեդիա հոլդինգի» համագործակցության մտադրությունների մասին
Սերժ Սարգսյանն ընդունել է «Գազպրոմ-մեդիա հոլդինգի» կինոյի և հեռուստատեսության խմբի գլխավոր տնօրենին
«Ես Լեռնային Ղարաբաղը դիտարկում եմ որպես ինքնորոշված տարածք». Կոնստանտին Զատուլին
«Եվ հակված չեմ մտածել, որ այն երբևէ, որևէ հանգամանքների պայմաններում կվերադառնա Ադրբեջանի կազմ». ՌԴ Պետդումայի պատգամավոր
«Ես հեգնանքի աշխարհի չեմպիոն եմ, եթե ուզենամ՝ ձեր ամեն ելույթը կհեգնեմ». Բագրատյանը վիճեց Բոստանջյանի հետ
Ավելի ուշ Սերգեյ Բագրատյանը արձագանքեց Բոստանջյանին. «Պարոն Բոստանջյան, եթե դուք ուզում եք լավ ապրել այս օրենքով, դուք լավ չե՛ք ապրելու, որովհետեւ եթե ձեր գործընկերների նկատմամբ հեգնանքի փոխարեն հարգանք ունենաք՝ լավ կապրեք: Դուք լավ չեք ապրելու, լավ ապրելը մարդու ներսում է լինում: Ես հեգնանքի աշխարհի չեմպիոն եմ, եթե ուզենամ՝ ձեր ամեն ելույթը կհեգնեմ: Բայց մենք պիտի հարգենք իրար»:
Ամենաշատը ծխում են Նոր Նորքի և Դավթաշենի բնակիչները
Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանի հավաստմամբ՝ հենց տուգանքները լինեն, անպայման ծխողների շեմը կիջնի:
Գործազրկություն, աղքատություն, ցածր թոշակներ. ՀՀ առջեւ ծառացած ամենակարեւոր խնդիրներն՝ ըստ ՀՀ քաղաքացիների
Կովկասյան բարոմետր 2017-ի հարցաթերթում ներառված էր նաեւ խոսքի ազատությանը վերաբերող հարցեր


















































