Օրվա լրահոսը

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար փակ է

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը նոյեմբերի 24-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար: Գիշերը տեղացած ձյան պատճառով ավտոճանապարհը ծանրաքաշ մեքենաների համար առայժմ փակ է:   ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Ապագաղութացում (Armexit) կամ կյանքի ճանապարհի մեկնարկ

Դարձյալ խոսք հայ երիտասարդությանը Մաս 2-րդ Ապագաղութացում-Armexit-ի գործընթացն սկսելու համար նախ անհրաժեշտ է ստեղծել հայկական սուբյեկտային գործոն, ինչը հնարավոր է, եթե հեռացվի գաղութային վարչակազմը և նրա փոխարեն ստեղծվի ազգային կառավարություն (պետական կառավարման ազգային համակարգ): Մեր պարագայում գաղութային վարչակազմին հնարավոր է հեռացնել միայն ժողովրդային ընդվզման միջոցով, իսկ ազգային կառավարություն կարող է ձևավորվել «Ժողովրդի վստահության կառավարություն –

ԵԺԿ-ն վերահաստատում է իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին

ԵԺԿ-ն նաև ողջունում է Հայաստանի հետ վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկը

Ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան: Նոյեմբերի 24-ի գիշերը շրջանների զգալի մասում, ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան, հովտային գոտում՝ ձնախառն անձրևի տեսքով: Ապարան-Սպիտակ, Սիսիան-Գորհայք, Զանգեր-Սարավան,

ԱՆՈՒՆ ԱՌ ԱՆՈՒՆ

Գիրք տասնութերորդ
Գլուխ հարյուր տասներկուերորդ

Հայտարարություն լրագրողների աշխատանքը դատարանում խոչընդոտելու վերաբերյալ

Սույն թվականի նոյեմբերի 20-ին, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող Թերեզա Սարգսյանի գործով հերթական նիստի ժամանակ դատավոր Աննա Մաթևոսյանը, ամբաստանյալի փաստաբանի միջնորդությունը հաշվի առնելով, Aravot.am լրատվական կայքի լրագրողին արգելել է ձայնագրել դատական նիստը։ Սա այն բացառիկ դեպքերից է, երբ լրագրողին արգելել են ձայնագրություն կատարել դռնբաց դատական նիստի ընթացքում, այն դեպքում երբ Հայաստանի

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնները մեր համազգային ներուժը կոնկրետ ծրագրերի ուղղելու կարեւոր հարթակներից են. Բակո Սահակյան

Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 23-ին ուղերձ է հղել «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2017 թվականի հեռուստամարաթոնի կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Սիրելի՛ քույրեր ու եղբայրներ Մայր Հայաստանում, Սփյուռքում եւ Արցախում, Թանկագի՛ն հայրենակիցներ, Այսօր բոլորս կրկին միասնական ջանքերով պետք է մեկնարկ տանք Արցախի համար ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող ծրագրերի՝ ուղղված խորքային հորերի հորատմանը, ոռոգման ցանցերի կառուցմանը եւ արեւային էներգիայի

ԱՍԵԿՈՍԵ

Կյանքը շարունակելի է, եւ յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ ինքը կապող օղակ է ներկայի եւ հավիտենականի միջեւ: ՌՈՒԲԵՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Որքան շատ է քեզ տրված…

Երեկ իմացա, որ միջին կարգի մի պաշտոնյա իր «մուրազին» հասնելու հաջորդ իսկ օրը կռիվ է սարքել կայանատեղիում՝ պահանջելով, որ իր մեքենայի համար տեղ հատկացվի` իր նոր պաշտոնին համապատասխան: Դա եւս մի անգամ ապացուցում է այն պնդումը, որ մարդիկ պաշտոնի ձգտում են ոչ միայն փողի, այլեւ «պատիվ-հարգանքի» համար, ձգտում են «ամբողջ ծավալով» ցույց տալ իրենց, թեկուզ

Հայաստանը հաղթանակով մեկնարկեց ԵԱ-2021-ի ընտրական փուլում

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի 2021թ. առաջնության ընտրական փուլում։ Առաջին խաղում մեր ընտրանին հյուրընկալվելիս 80-63 հաշվով հաղթեց Ալբանիայի հավաքականին։ Հանդիպման լավագույն խաղացող ճանաչվեց Հայաստանի հավաքականի անդամ Ռայան Բոաթրայթը։ Մեր թիմի հաջորդ խաղը կկայանա նոյեմբերի 26-ին՝ Երեւանում՝ Դանիայի ընտրանու հետ։ Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ ՀԲՖ-ի

Յոհաննես Հանը չի հստակեցնում, թե արդյոք բոլոր երկրներն են համաձայնություն տվել ՀՀ հետ փաստաթղթին

Սակայն նա վստահ է, որ կհաջողվի խուսափել նախորդ փորձի կրկնությունից

«Սև ուրբաթն» այս տարի կարող է ամենաեկամտաբերը լինել. «Ամերիկայի ձայն»

«Ամերիկայի ձայն». Գոհաբանության տոնի շաբաթն ավանդաբար աչքի է ընկնում մանրածախ առևտրի աշխուժությամբ: Շուրջ 164 միլիոն ամերիկացի սպառողներ այդ օրերին կատարում են գնումներ: Հաշվի առնելով ԱՄՆ-ի տնտեսության դրական ցուցանիշները՝ մանրածախ առևտրով զբաղվող ընկերություններն ակնկալում են այս տարի խոշոր եկամուտներ: «Սա դարձել է մեծ իրադարձություն, և մենք ակնկալում ենք, որ այս տարին կդառնա պատմության մեջ ամենածավալուն առևտրային

Սահմանամերձ Այգեձորի բնակիչները մեղադրվում են «Լեքսուսի» կեղծ վթար ներկայացնելու մեջ

Մեղադրվում են խարդախության փորձ կատարելու համար

Սերժ Սարգսյանը խոսել է ՀՀ-ԵՄ համագործակցության և հարաբերությունների զարգացման հեռանկարի շուրջ

Նախագահը հանդիպում է ունեցել «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության խորհրդի անդամների հետ

Եղեգնաձորի, Վայքի և Սիսիանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,որ նոյեմբերի 23-ին` ժամը 20:00-ի դրությամբ, Եղեգնաձորի, Վայքի և Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Գորիս-Սիսիան, Երևան – Սևան ճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու

Խորհրդակցություն՝ Սևանա լճի ձկնային պաշարների վերականգնման, պահպանության և արդյունավետ օգտագործման վերաբերյալ

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Սևանա լճի ձկնային պաշարների վերականգնման, պահպանության և ավելացման հարցերի շուրջ: Նախ ներկայացվել է Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրը: Նշվել է, որ ծրագրի հիմնական նպատակներն են՝ Սևանի իշխանի 2 ենթատեսակների պաշարների վերականգնումը լճում և ձկնաբուծության զարգացումը Հայաստանում՝ բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման ճանապարհով:

Հետընտրական կրքեր ու բոյկոտ Մարմաշենում․ մի՞թե ՀՀԿ-ն այստեղ ընդդիմություն է դառնում

Շիրակի մարզի խոշորացված Մարմաշեն համայնքում, որտեղ համայնքի ղեկավար է ընտրվել դաշնակցական Կարեն Արշակյանը, ավագանու անդրանիկ նիստը բոյկոտվել է․ նորընտիր ավագանու 11 անդամներից 6-ը դեմ են քվեարկել օրակարգին՝ պատճառաբանելով, որ նախապես ծանոթ չէին։ Այնուհետ 1 ժամ ժամանակ են խնդրել ու դուրս գալով՝ այլևս չեն վերադարձել։ Այդ նիստին, ի դեպ, մասնակցում էին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, փոխմարզպետ

Յոհաննես Հան. ԵՄ-ն աջակցում է Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին (Տեսանյութ)

Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման եւ եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանին այսօր Բրյուսելում Արեւելյան գործընկերության անդամ երկրների լրատվամիջոցների հետ հանդիպման ընթացքում մի շարք հարցեր ուղղեցին ադրբեջանական լրագրողները: Նրանցից մեկը մասնավորապես հետաքրքրվեց, թե տեղյա՞կ է արդյոք հանձնակատարը, որ ԱլԳ անդամ երկու պետություններ հակամարտում են, եւ արդյոք այս պայմաններում հնարավո՞ր է սերտացնել նրանց համագործակցությունը: Մյուսը հարցրեց, թե ինչպիսին է

Հայաստան համահայկական հիմնադրամի 25-րդ դրամահավաք-միջոցառումն Իրանում

Նոյեմբերի 22-23-ին Իրանում ՀՀ դեսպանությունում «Բերքառատ Արցախ» խորագրի ներքո տեղի ունեցավ Հայաստան համահայկական հիմնադրամի 25-րդ դրամահավաք միջոցառումը, որից ստացված հասույթը տրամադրվելու է Արցախի տնտեսության զարգացմանը: Միջոցառման ընթացքում ելույթով հանդես եկավ ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը՝ ներկայացնելով Հիմնադրամի անցած քառորդդարյա ուղին և առաջիկա ծրագրերը: Ելույթներ ունեցան նաև Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ

Ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ին ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:  ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան: Նոյեմբերի 23-24-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան, հովտային գոտում` ձնախառն անձրևի տեսքով: Ապարան-Սպիտակ, Սիսիան-Գորայք ավտոճանապարհին և Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Յոհաննես Հան. Ձեր կայունությունն ավելի ապահով է դարձնում ԵՄ-ն (Տեսանյութ)

Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման եւ եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանն այսօր Բրյուսելում լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով վաղը կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին՝ պատասխանեց մի քանի հարցերի, որոնք վերաբերվում էին ընդունվելիք հռչակագրին: Նախ, ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Առավոտը» հետաքրքրվեց, թե ինչ վերջնական ձեւակերպում է արվել ԱլԳ գագաթնաժողովի հռչակագրում հակամարտությունների վերաբերյալ. հաշվի առնելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ներկայացված նախագծերին

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի ներկայացմամբ գործադիրը հաստատել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի ապրիլի 11-ի N 161 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Որոշման նախագիծը ներկայացնելիս ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդգծել է, որ նախագծի մշակման համար հիմք է հանդիսացել մասնավոր հատվածի կարծիքը: Գործընթացի հստակեցման և դյուրացման համար առաջարկվում է այսուհետև

Արդյունքները վկայում են, որ սոցփաթեթի շահառուների բժշկական ապահովագրական համակարգը կայացել է

Հոկտեմբերի 1-ից սոցիալական փաթեթի շահառուները  բժշկական օգնություն են ստանում պետության կողմից երաշխավորված ապահովագրական փաթեթի շրջանակում: Գործունեության 50 օրվա ընթացքում առողջապահական ապահովագրությունից օգտվել է 17.188 մարդ, որից 1346-ին մատուցվել է  վիրահատական ծառայություն։ Դա խոսում է  համակարգի կայացման և արդյունավետության մասին։ Ամփոփելով արդյունքները` կարելի է ասել, որ նոր կարգով, համեմատաբար քիչ ֆինանսական ռեսուրսներ ներգրավելով, հնարավորություն է ստեղծվել

Հանրային լսումներ Երևանի զարգացման ծրագրի, բյուջեի, տեղական տուրքերի, վճարների դրույքաչափերի շուրջ

Երևանի քաղաքապետարանում տեղի են ունեցել «Երևանի զարգացման 2018 թվականի ծրագրի», «Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեի», «Երևան համայնքում տեղական տուրքերի 2018 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին», ինչպես նաև տեղական վճարների դրույքաչափերի և տեղական վճարների գծով արտոնությունների սահմանման մասով որոշումների հետ կապված Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծերի հանրային լսումները, որը վարել է քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը: Լսումներին մասնակցել

Մարալիկի և Սևանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Մարալիկի և Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Սևան – Ծովագյուղ, Սիսիան – Զանգեր ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից, խցանումներից

Հրանտ Դինք Հիմնարկը ստացել է  2017  Հակամարտությունների Կանխարգելման Շիրակ Մրցանակը

«Շիրակ» հիմնադրամը ստեղծվել է 2008թ. Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի կողմից՝ նպատակ ունենալով «աջակցելու հակամարտությունների կանխարգելմանը, մշակութային երկխոսության հաստատմանը եւ առողջապահության որակի բարելավմանն ուղղված ջանքերին»:

Զորավարժություններ Արցախում

ՊԲ-ի 2017թ. մարտական պատրաստության պլանի համաձայն՝ նոյեմբերի 20-23-ը, ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ, գեներալ-մայոր Միքայել Արզումանյանի ղեկավարությամբ, անցկացվել են գումարտակային մարտավարական զորավարժություններ, որոնց ներգրավվել են կենտրոնական ենթակայության համազորային ու տանկային զորամասերի մի շարք ստորաբաժանումներ: Զորավարժության վերջին՝ մարտական հրաձգության փուլին, հետևել ու մասնակից և ուսուցանվող կազմին որոշակի մեթոդական ցուցումներ է տվել Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ

Գինեգործներին ծանոթացրին մարտահրավերներին

Միջազգային շուկա կարտահանենք աշխարհագրական նշումներով գինիներ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031